PDA

Դիտել ողջ տարբերակը : Google-ը հայերեն է սովորում

Artgeo
14.05.2010, 07:19
Արդեն մի քանի ամիս է, ինչ Գուգլը սովորել է հայերեն հոլովներն ու հոգնակին, ճիշտ է ոչ գերազանցիկի նման, բայց կայուն երեքի համենայն դեպս գիտի: :D Օրինակ եթե փնտրում ենք «անուն» բառը (http://www.google.com/search?hl=en&q=%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6&aq=f&aqi=&aql=&oq=&gs_rfai=), ապա գտնում ենք նաև անուններ, անունով, անունից և այլն տարբերակները:

Այսօր ևս մեկ քայլ առաջ գնացինք: Գուգլն արդեն հայերեն ու հայերենից է թարգմանում: Չնայած դեռ միայն ԱԼՖԱ տարբերակով, ինչը նշանակում է, որ դեռ շատ ու շատ սաղմնային վիճակում է, բայց դե... Այսուհետ ակնթարթում կարելի է թարգմանել հայերեն տեքստը կամ վեբ էջը որևէ այլ լեզվի ու հակառակը: Օրինակ ՍիէՆէՆ-ի հայերեն տարբերակը http://translate.google.com/translate?js=y&prev=_t&hl=en&ie=UTF-8&layout=1&eotf=1&u=http://edition.cnn.com/&sl=auto&tl=hy կամ Akumb.am -ի անգլերեն http://translate.google.com/translate?hl=en&sl=hy&tl=en&u=akumb.am և ռուսերեն http://translate.google.com/translate?js=y&prev=_t&hl=en&ie=UTF-8&layout=1&eotf=1&u=akumb.am&sl=auto&tl=ru տարբերակները :D

Բոց ա :D Օրինակ «Վահիկ ջան շնոոոորհավոոոոր» արտահայտությունը անգլերեն «View jan shnoooorhavoooor» և ռուսերեն «Открыть января shnoooorhavoooor» :D

Ու մեկա, նենց ուրախ եմ, չեք պատկերացնի: :)
Հ.Գ. Շնորհակալություն Rocko.ge-ին տեղեկատվության համար: (translate.google.com/#auto|ka|%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20Rocko.ge-%D5%AB%D5%B6%20%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%3A)
:)

http://artgeo2009.livejournal.com/31335.html

Chilly
14.05.2010, 08:17
Շատ լավ է, ես էլ ուրախացա, ժող, ինչ-որ մեկը գիտի՞, եթե "Contribute a better translation" անենք մեր արածը էս ծրագրի մեջ փոփոխություններ կմտցնի՞

Chuk
14.05.2010, 09:28
Շատ լավ ա :)
Շնորհակալ եմ ինֆորմացնելու համար:

Rammstein
14.05.2010, 10:07
Մահ ա… :):D

Ինչղ երկար-երկար գրառումներ եք արել, ժող… :(

Inchgh долгое заметки, которые вы сделали, народные ... :(

կամ մականունները (ռուսերեն ու անգլերեն)…

Ուլուանա - View
Chuk - Чек
Elmo - Эльм
Artgeo - Artgeo (դրա համար էլ տենց հավեսով էս թեման բացել ա :D)
Rammstein - Rammstein (:P)
Երվանդ - Ерванда
*e}|{uka* - * E) | (* ука
Մանուլ - Старый :}

Կամ բաժինները`
Ակումբի անցուդարձ - Клуб Обратная связь
Ստեղծագործողի անկյուն - Creative Корнер
Գեղարվեստ - Штраф
Դեսից - Դենից - Quick Links
Ինտիմ անկյուն - Дружба Корнер

:D:D:D

Ռուֆուս
14.05.2010, 10:12
Ինտիմ անկյունը անգլերեն էլ ա լավը - Friendship Corner :))
Ֆոտոն - Old :o
Լեզուներ (բաժինը) - Tongue
Շինարար - Builder :))
Հայկօյին էլ ա View թարգմանել...
Ուրվական - Ghost :))
Վարպետ - Master :D
Չամիչ - Raisins :D

LoK®
14.05.2010, 10:33
Ես ընդամենը երգի բառեր էի փորձում թարգմանել, բառերից մեկն էլ էս էր.

http://i066.radikal.ru/1005/6a/64736ac1a6e5.png
:lol

ministr
14.05.2010, 10:41
Արաաաաա... :)))

Բա բառերի արտասանությունը լսել եք? :)))) Սըբանումա: Բայց դա ինչ դուք հլա ստեղ նայեք

Ապե Ջան
14.05.2010, 10:43
Շատ լավա, անգամ չգիտեի որ հայերեն լինումա թագմանել, իսկ նորա մցրած էտ հայերը թե շուտվանիցա եղել՞

Ապե Ջան
14.05.2010, 10:45
Արաաաաա... :)))

Բա բառերի արտասանությունը լսել եք? :)))) Սըբանումա: Բայց դա ինչ դուք հլա ստեղ նայեք

Բացեց, բայց դե լավա լավա... քիչ քիչ առաջ ենք գնում:)

LoK®
14.05.2010, 10:50
Արաաաաա... :)))

Բա բառերի արտասանությունը լսել եք? :)))) Սըբանումա: Բայց դա ինչ դուք հլա ստեղ նայեք
Արտասանությունը լավա, ճիշտ ա անմարդկային ձայնով ա խոսում, բայց շեշտը ոնց-որ թե ճիշտ ա դնում. :)

Ռուֆուս
14.05.2010, 10:55
Արաաաաա... :)))

Բա բառերի արտասանությունը լսել եք? :)))) Սըբանումա: Բայց դա ինչ դուք հլա ստեղ նայեք

Ապուշ են սրանք :)) Եթե Robert գրես, ճիշտ ա թարգմանում, փոքրատառով եթե գրես, չգիտես ինչի Հայաստան ա թարգմանում :D

Ռուֆուս
14.05.2010, 10:58
Շարունակում ենք խուժան բառերի թարգմանությունը :D

http://img97.imageshack.us/img97/8651/capturejkt.jpg

ministr
14.05.2010, 10:59
Ապուշ են սրանք :)) Եթե Robert գրես, ճիշտ ա թարգմանում, փոքրատառով եթե գրես, չգիտես ինչի Հայաստան ա թարգմանում :D

Աչքիս թարգմանության մեջ խոոորը փիլիսոփայություն են դրել :))

ministr
14.05.2010, 11:01
levon= Լևոն Պետրոսյան :))

ministr
14.05.2010, 11:03
Փոխարենը հայտնի օլգիարխների անունները ածականներով ընտիր թարգմանումա :))))))))

Ապե Ջան
14.05.2010, 11:08
Ապուշ են սրանք :)) Եթե Robert գրես, ճիշտ ա թարգմանում, փոքրատառով եթե գրես, չգիտես ինչի Հայաստան ա թարգմանում :D

Քոչարանինա նվիրված:

Artgeo
14.05.2010, 11:25
Ժող, բայց վրացերենը ավելի տրամաբանական ա թարգմանում կամ ընդհանրապես չի թարգմանում: Հետաքրքիր ա, ո՞վ ա զբաղվել էս հարցերով:

Chuk
14.05.2010, 11:52
Անծանոթ լեզվով կայքը բացելուց էնպես ա թարգմանում, որ հիմնական իմաստը հասկացվում ա, ինչը նշանակում ա, որ լավ գործիք ա ստեղծվել, չնայած որ կարող ենք լիքը աբսուրդային թարգմանություններ գտնել ու ղժալ: Կարծում եմ, որ ղժալու փոխարեն պետք է ուրախանալ, որ էս գործը մեկնարկվել է:

Kuk
14.05.2010, 12:11

Իսկ ո՞նց եք անում, որ կայքը թարգմանվի:esim

Artgeo
14.05.2010, 12:28
Իսկ ո՞նց եք անում, որ կայքը թարգմանվի:esim

http://translate.google.am/# գրում ես հասցեն կայքի, ու որ լեզվի թարգմանի: Որ լեզվից, ինքը ավտոմատ գտնում ա, բայց կարող ես դա էլ նշել ու տռանսլատե

Ռուֆուս
14.05.2010, 13:16
Անծանոթ լեզվով կայքը բացելուց էնպես ա թարգմանում, որ հիմնական իմաստը հասկացվում ա, ինչը նշանակում ա, որ լավ գործիք ա ստեղծվել, չնայած որ կարող ենք լիքը աբսուրդային թարգմանություններ գտնել ու ղժալ: Կարծում եմ, որ ղժալու փոխարեն պետք է ուրախանալ, որ էս գործը մեկնարկվել է:

Բայց ես բան ասեցի՞ :oy Դեռ մի բան էլ սխալ թարգմանած բառերն եմ ուղղել :)

Chuk
14.05.2010, 13:40
Բայց ես բան ասեցի՞ :oy Դեռ մի բան էլ սխալ թարգմանած բառերն եմ ուղղել :)

Ես կոնկրետ քեզ ուղղված բան չեմ ասել, բայց թեմայի համատարած զվարճականացումը տարակուսեցրեց:

tikopx
14.05.2010, 14:10
ես իրանց սկսել եմ օգնել:Օրինակ եթե անգլերենը գիտեմ ոնցա թարգմանվում հայերեն,ու ինքը սխալա թարգմանաում,տակը սղմում եմ առաջարկել ավելի լավ տարբերակ ու ուղարկում:Եթե բոլորս տենց անենք հաստատ ետ խնդիրը ավելի շուտ կլուծվի:

ministr
14.05.2010, 15:02
Անծանոթ լեզվով կայքը բացելուց էնպես ա թարգմանում, որ հիմնական իմաստը հասկացվում ա, ինչը նշանակում ա, որ լավ գործիք ա ստեղծվել, չնայած որ կարող ենք լիքը աբսուրդային թարգմանություններ գտնել ու ղժալ: Կարծում եմ, որ ղժալու փոխարեն պետք է ուրախանալ, որ էս գործը մեկնարկվել է:

Ապեր էլի ուրախ ենք ինչի ես խառնվել? :) Սկզբում բոլոր թարգմանիչներն էլ ախմախ թարգմանություններ ունենում են, մենք էլ ղժժում ենք ;)

Կարապետ
14.05.2010, 17:03
Հլը:D
http://img191.imageshack.us/img191/3609/49724676.jpg

Կարապետ
14.05.2010, 17:05
Under Construction = Տակ Շինարարություն:'

Թեմաներ
Ֆորումի անդամները և Սմայլիկները = Old:'
Ակումբցիների երեխաները = View Forum Children

View-ը շատ են սիրում

Կարապետ
14.05.2010, 21:01
Լավ էլի!!!
Թարգմանությանը օգնում եք, թե վնասում
Форум = «ԴԱՐ» Ակումբ: Ինչ որ մեկը դրելա Contribute a better translation ու գրելա «ԴԱՐ» Ակումբ

Աթեիստ
14.05.2010, 23:03
Հետաքրքիր էր, որ հայերը մինչ այսօր չկարողացան սարքել text to speech engine (տեքստ արտասանող), կամ էլ մի գուցե սարքել են ու գաղտնի են պահում, իսկ Գուգլը լավ էլ սարքեց ու դրեց, որ օգտվենք։
Փորձեք արտասանել տալ որոշ նախադասություններ, սփյուռքի ակցենտով ա խոսում։
Օրինակ՝
http://translate.google.com/#en|hy|%D4%B5%D5%BD%20%D5%AB%D5%B4%20%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7%20%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A1%D6%80% D6%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%20%D5%A2%D5%A1%D6%80%D5%B6%20%D5%A5%D5%B4%20%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D6%89

ministr
14.05.2010, 23:18
Ասեցիր էլի, google-ը Հայաստանի 100 տարվա բյուջեի չափ արժի :))

Chuk
14.05.2010, 23:26
Հետաքրքիր էր, որ հայերը մինչ այսօր չկարողացան սարքել text to speech engine (տեքստ արտասանող), կամ էլ մի գուցե սարքել են ու գաղտնի են պահում, իսկ Գուգլը լավ էլ սարքեց ու դրեց, որ օգտվենք։
Փորձեք արտասանել տալ որոշ նախադասություններ, սփյուռքի ակցենտով ա խոսում։
Օրինակ՝
http://translate.google.com/#en|hy|%D4%B5%D5%BD%20%D5%AB%D5%B4%20%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7%20%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A1%D6%80% D6%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%20%D5%A2%D5%A1%D6%80%D5%B6%20%D5%A5%D5%B4%20%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D6%89
Թեմայից թեթև շեղում. գիտեմ որ կա նման ծրագիր, տրամադրված է մասնավորապես կույրերին, թե ինչի լայն շրջանառության չի դրվել, տեղյակ չեմ:

Zangezur
14.05.2010, 23:32
http://www.translator.am/-ին շախ ու մատ արեց

Rammstein
14.05.2010, 23:35
Անծանոթ լեզվով կայքը բացելուց էնպես ա թարգմանում, որ հիմնական իմաստը հասկացվում ա, ինչը նշանակում ա, որ լավ գործիք ա ստեղծվել, չնայած որ կարող ենք լիքը աբսուրդային թարգմանություններ գտնել ու ղժալ: Կարծում եմ, որ ղժալու փոխարեն պետք է ուրախանալ, որ էս գործը մեկնարկվել է:

Դե եթե կարելի ա ղժալ http://www.nayiri.com-ի վրա (ու արեւմտահայերենի վրա), ապա Գուգլի վրա հաստատ կարելի է: :)

http://www.akumb.am/showthread.php/49338-«Նայիրի»-բառարան-զվարճանքի-աղբյուր

Չուկ, սեւ փիառ եմ անում բացածդ թեմային, հուսով եմ բարձր կգնահատես: :D

Chuk
14.05.2010, 23:39

Ես չէի էլ կասկածում, որ որևէ մեկը սա կհիշեցնի:
Գիտես Ռամշ, ես իհարկե կարող եմ բացատրել տարբերությունները, բայց եթե ինչ-որ մեկն ինքնուրույն տարբերությունը չի հասկանում, անիմաստ եմ համարում ;)

հ.գ. Արևմտահայերենի վրա ղժացող չի եղել, ղժացել ենք բառարանի վրա՝ անգրագետագույն բառարանի վրա:

Աթեիստ
14.05.2010, 23:48
Դե եթե կարելի ա ղժալ http://www.nayiri.com-ի վրա (ու արեւմտահայերենի վրա), ապա Գուգլի վրա հաստատ կարելի է: :)

http://www.akumb.am/showthread.php/49338-«Նայիրի»-բառարան-զվարճանքի-աղբյուր

Չուկ, սեւ փիառ եմ անում բացածդ թեմային, հուսով եմ բարձր կգնահատես: :D

Եթե մեկը լուրջ տեսքով սկսի համոզել որ ասենք 1+1=22, իհարկե «կղժժամ» վրան։ Իսկ եթե ասի, որ իր գրած թերի ծրագիրը 1+1 հաշվում է 22, բայց նա աշխատում է դա ուղղելու վրա, դա արդեն գովելի է ոչ թե ղժժալու։

Rammstein
15.05.2010, 00:00
Ժող, բառերը հասկանալի ա, եթե սխալ ա, մենք -իշտն ենք առաջարկում, իսկ ո՞նց բացատրենք Գուգլին, որ «՞» պարունակող նախադասության վերջում «?» դնի: :think

հ.գ. Արևմտահայերենի վրա ղժացող չի եղել, ղժացել ենք բառարանի վրա՝ անգրագետագույն բառարանի վրա:

Ստիպում ես հիշացնել, որ ղժացել եք նաեւ կարծեցյալ անգրագիտության վրա, որը իրականում ավելի քան գրագետ էր: Ինչեւէ, անցավ գնաց: ;)

Chuk
15.05.2010, 00:04
Ժող, բառերը հասկանալի ա, եթե սխալ ա, մենք -իշտն ենք առաջարկում, իսկ ո՞նց բացատրենք Գուգլին, որ «՞» պարունակող նախադասության վերջում «?» դնի: :think

Ստիպում ես հիշացնել, որ ղժացել եք նաեւ կարծեցյալ անգրագիտության վրա, որը իրականում ավելի քան գրագետ էր: Ինչեւէ, անցավ գնաց: ;)
Դե եթե օրինակ «կով գ. Եզին էգը» կարծեցյալ անգրագիտություն ա, ապա մնա քո կարծիքին, ես ավելացնելու բան չունեմ ;)

Rammstein
15.05.2010, 00:16
Դե եթե օրինակ «կով գ. Եզին էգը» կարծեցյալ անգրագիտություն ա, ապա մնա քո կարծիքին, ես ավելացնելու բան չունեմ ;)

Չէ, Արտակ ջան (հղում (http://www.akumb.am/showthread.php/49338-«Նայիրի»-բառարան-զվարճանքի-աղբյուր?p=1849605&viewfull=1#post1849605)), կարծեցյալ անգրագիտություն ա «Փնտռել» բառը, որի վրա 9 հոգով ղժացել եք: :)
Մնացածում համամիտ եմ, ղժալու տեղեր կային: :)

Rammstein
15.05.2010, 01:33
Турция - Հնդկահավ
Էս նախ ռուսերենը անգլերեն ա թարգմանում, հետո՞ հայերեն: :think

Sagittarius
15.05.2010, 02:37
ժող. ինչ կլինի, contribute մի արեք էլի:(
հիմա ֆեյսբուկում ինչ գրենք, արտասահմանցիք կթարգմանեն... էէէ, ընենց հավես էր, որ ոչ մեկ գրածդ չէր հասկանում.

Tornado
17.05.2010, 12:57
Էս նախ ռուսերենը անգլերեն ա թարգմանում, հետո՞ հայերեն: :think

Հա, ոնցվոր թե բոլոր լեզուները թարգմանում ա անգլերեն, հետո՝ հայերեն.:)
http://img97.imageshack.us/img97/2730/googb.png

te extranamos=miss you=քեզ կարոտում եմ

Կարապետ
26.05.2010, 22:15
Հլը:D
http://img714.imageshack.us/img714/7224/12938816.jpg
http://img13.imageshack.us/img13/3149/61933540.jpg

Sophie
11.06.2010, 16:41
Հլը նայեք իբեյում ոնցա թարգմանել մեգապիկսելները:D : Հիմա չեմ կողմնորոշվում քանի Աժ պատգամավորանոց ապարատ ընտրեմ:D

l2sky
21.06.2010, 19:50
իսկ ավելի լավ չի մենք մեր 5-ի հայերեն իմացող կայքն ունենանք մի միայն հայկական(հնարավոր է նացիոնալիստական հոտ առնեք պատասղանիցս հավաստեցնում եմ վոր ոչ):
Օրնակ`gtir.am,pntrir.am
անունները այդքան էլ հաջող չեն,բաըց ինչևէ

Chuk
21.06.2010, 23:55

Անունը (դոմենը) տվյալ պարագայում ամենա«Ճ»երոդական կարգի հանգամանքն է: Իհարկե լավ է, որ ունենանք: Ծրագրային ապահովման հաշվով ի՞նչ առաջարկ ունես:

Sophie
23.06.2010, 15:13
Ինչ էլ լինի դժվար թե կարողանա որևէ ծրագիր կոնտեքստով թարգմանություն ապահովել: Դա ահագին բարդ գործ է: Այնպես, որ գուգլի նախաձեռնությունն ու կատարած աշխատանքը ներկայումս շատ գնահատելի և օտգտակար է ,ես ինքս շատ գոհ եմ : Հենց թրանսլեյթոր ամ -ը կայքերը շատ ավելի վատ է թարգմանում էլ չասեմ որ մենակ անգլերենից ու անըդհատ էլ ծանրաբեռնված է:

Սամսար
29.07.2010, 19:58
«Գուգլ»-ի հայերենից ռուսերեն թարգմանիչով տալիս եմ թարգմանելու «դասավորել», բերում է՝ «договориться»: Շա՜տ հայավարի թարգմանություն, կարծում եմ։

Sagittarius
25.08.2010, 20:01
****

English to Armenian translation —

զույգվել

օօօհհ, իմ գյաջ :D

Jerry
09.09.2010, 20:48
Բայց թարգմանիչը կայքերը ճիշտ ա թարգմանում?

CactuSoul
09.09.2010, 22:19
Որևէ մեկը փորձե՞լ է թարգմանել yahoo բառը:}:

http://img831.imageshack.us/img831/7674/googleyahoolove.jpg

Google + Yahoo = :love

tikopx
09.09.2010, 22:20
ճիշտա, ետի ետա նշանակում, իսկականում, իզուր իրեն մի մեղադրեք, հաստատ ետա:հետաքրքրվել եմ գիտեմ 100% ով

Նաիրուհի
19.09.2010, 02:37
Ջավախքցիներին երևանցիք ինչ ասես ասում են՝ հերիք չի, հիմա էլ սկսելու են «ձուկ» ասել :(:D

Т.К. Титов входил в состав "АКВАРИУМА", через некоторое время на его место взяли Игоря Тихомирова.

TK Titov էր մասը «Ջավախքի», որոշ ժամանակ է, իր տեղը բռնած Իգոր Tikhomirov.

V!k
04.11.2010, 08:47
չգիտեմ էլ իսկի որտեղ գրեմ:think հլը գուգլի թարգմանիչով թարգմանեք leader. -ը :D:D:lol
հ.գ. վերջին կետը անպայման կդնեք:)

Gayl
04.11.2010, 15:14
չգիտեմ էլ իսկի որտեղ գրեմ:think հլը գուգլի թարգմանիչով թարգմանեք leader. -ը :D:D:lol
հ.գ. վերջին կետը անպայման կդնեք:)

Խնդալու ոչինչ չկա, այդ կետը հենց իրա բնութագիրնա:D

V!k
04.11.2010, 15:19
նույն կերպ հլը թարգմանեք yahoo-ն:D

AniwaR
04.11.2010, 20:36
նույն կերպ հլը թարգմանեք yahoo-ն:D

Ճիշտ ա թարգմանում:)

http://www.thefreedictionary.com/yahoo

tikopx
04.11.2010, 21:31
Ճիշտ ա թարգմանում:)

http://www.thefreedictionary.com/yahoo
100 % չիշտա թարգմանում, մենք ենք ես բառը մի քիչ սխալ օգտագործում

V!k
08.04.2011, 18:48
ռուսերենից թարգմանեք "па-л"-ը:Dտեսնես ես ով սենց փոխած կլինի
51795

davidus
08.04.2011, 21:19
Է ոչխարություն ա… լացելու բան ա: Մի երկու հատ ապուշի երեսից հազարավորներն են տուժում: Ահավոր խնդալու ա, մեռա խնդալուց...

Մանուլ
23.04.2012, 16:23
Ժողովուրդ, Ջուգլում "Սուրբ Սարգիս"-ը հայերենից անգլերեն, ռուսերեն թարգմանում է Кристина Агилера!!!

http://i.imgur.com/f3CzS.png

Դե զզվացրին արդեն, էլի: Ի՞նչ հաճույք են ստանում սենց հիմարություններ գրելով: Մարդ է՞լ իր լեզվի հետ վարվի էն ձևով, ոնց որ մենք ենք վարվում: Սա դեռ ոչինչ, մեկ-մեկ նենց «թարգմանություններ» են հանդիպում, որ չես հասկանում` էդ գրողը որ օրգանով ա մտածում:

Իսկ ո՞նց կարելի ա ուղղել էս անիմաստ «թարգմանությունները»: Ես ամեն անգամ մտնելուց ջնջում եմ, ճիշտն եմ գրում, բայց դրանով ոչ մի բան չի փոխվում, իսկ ես մտածում էի` գոնե իմ համակարգչով մտնելուց իմ դրած տարբերակը կբերի: Ի՞նչ պետք ա անել:

Հ.Գ. Դժգոհությունս ընդհանրապես ուղղված չէ մեջբերածս գրառումների հեղինակներին: