PDA

Դիտել ողջ տարբերակը : Էիրբորն/Airbourne



AniwaR
13.05.2010, 03:39
Պատկերացնու՞մ եք, :o 21-րդ դարում դեռ շարունակում են ձևավորվել խմբեր, որոնք ոչ ալտերնատիվ են, ոչ ինդի, ոչ էլեկտրոնիկ և ոչ էլ պատկանում են ինչ-որ անհայտ ծագման ժանրի, որ դեռ անուն չունի, այլ... նվագում են հին ու բարի հարդ ռոքն ու ռոք-ն-ռոլլը, երգում են սեքսի, աղջիկների, ռոք-ն-ռոլշիկների կյանքի ու մեզ նման այլանդակ դեմքերին հոգեհարազատ նման այլ թեմաների մասին, որոնց երաժշտության տակ կարող ես գլուխդ էնքան թափ տալ, մինչև վիզդ պոկվի, կրկին ձեռքդ վերցնել փոշու մեջ կորած երևակայական կիթառը կամ դուրս հանել վիրտուալ հարվածայինները ու սենյակումդ դրանցով էնքան թռվռաս մինչև ներքևի հարևանի լՅուստՌան ընկնի գլխին: Ըհըմ, դուք կարող եք չհավատալ, որ դեռ կան այդպիսիք, իսկ ես նրանց արդեն լսում եմ: :jagi :))

Դիմավորեք.


AIRBOURNE

http://userserve-ak.last.fm/serve/_/33994783/Airbourne.jpg

Ժանրը՝ հարդ ռոք, ռոք-ն-ռոլ
Ձևավորման տարեթիվը՝ 2003
Որտեղի՞ց են. ձեր կարծիքով ուրիշ էլ որտե՞ղ են բսնում նման ալաբուլա երևույթները. հըհը, դե իհարկե իր էնդեմիկ կենդանիներով հռչակ վայելող Ավստրալիայում::B

Խմբի կազմը՝

Ջոել Օ'Քիֆ - սոլո կիթառ, վոկալ
Ռայան Օ'Քիֆ - հարվածայիններ
Դևիդ Ռոադս - ռիթմ կիթառ
Ջասթին Ստրիթ - բաս

Մինչև այժմ AC/DC-ի հետևորդները (;)) հասցրել են թողարկել՝


1 extended play (ինքներդ թարգմանեք:)))՝
2004 Ready to Rock

2 ստուդիական ալբոմ՝
2007 Runnin' Wild
2010 No Guts. No Glory

և 1 համերգային ալբոմ՝
2007 Live at the Playroom

http://cornershopstudios.com/wp-content/uploads/2008/08/airbourne_7126.jpg

Ես դեռ կվերադառնամ: