PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրո Խոստովանություն

Էջեր : [1] 2

JAVA
28.03.2006, 21:10
:love :love Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք:love :love

և ով կարիք ունի``<Ամանչում է ասել,ձևը չգիտի,և այլն..........> բոլորով միասին օգնենք.:B

Ուլուանա
30.03.2006, 10:01
Իմ կարծիքով, ընդհանրապես որևէ մեկին սիրո խոստովանություն անելու հարցում խորհուրդ տալու համար հարկավոր է գոնե որոշ չափով ճանաչել այն մարդուն, ում համար որ նախատեսվում է տվյալ խոստովանությունը։ :think
Ինչպես ցանկացած հարցում, այստեղ էլ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, որովհետև միևնույն խոստովանությունը տարբեր մարդիկ տարբեր ձևով կարող են ընդունել։ Թվում է, թե դրանք միայն խոսքեր են, բայց իրականում, որքան էլ տարօրինակ թվա, շատ դեպքերում հենց խոստովանության ձևից է կախված լինում սիրած էակի պատասխանը, քանի որ խոստովանության որոշ ձևեր լսելուց մարդ կարող է այն աստիճան խրտնել կամ հիասթափվել խոստովանողից, որ, նույնիսկ չնայած մինչ այդ տվյալ մարդու նկատմամբ ունեցած համակրանքին, նրան, շատ կներեք, ուղղակի գրողի ծոցն ուղարկի... :angry
Կամ հակառակը՝ երբեմն խոստովանությունը կարող է այնքան յուրօրինակ ու ռոմանտիկ լինել, որ հենց միայն այդ խոստովանությունը լսելով՝ մարդն ակամա սիրահարվի խոստովանողին... դա էլ, անկասկած, կախված է մարդու ռոմանտիկության աստիճանից։
Բացի դրանից, սիրո խոստովանությունը կարող է ամենևին էլ խոսքային ձև չունենալ. սեր կարելի է խոստովանել նաև առանց բառերի, բայց դա, իհարկե, ավելի մեծ նրբանկատություն ու ինչ-որ տեղ նաև երևակայություն է պահանջում, էլ չեմ խոսում ռոմանտիկության մասին... :roll
Այնպես որ սիրած էակին սեր խոստովանելուց առաջ մի լավ կշռադատեք թե նրա բնավորությունը, թե ճաշակը, թե նախասիրությունները՝ միաժամանակ չմոռանալով, իհարկե, նաև ձեր սկզբունքներն ու նախասիրությունները։ ;)

Արշակ
30.03.2006, 10:44
Իսկ ամենակարևորը երևի անկեղծությունն է:love

Prince
30.03.2006, 11:29
Isk im kartsiqov hima romantikan ajnqan e anhetatsman ezrin gtnvum, vor siro xostovanutjunn el arhestakanoren mxvum e depi 2-6 plan :(. Daghan e bajts past. Es im sepakan portsits em asum. Axjikneri hamar hima romantik siro xostovanutjun@ uxaki dartsel e tulutjan chapanish. Portsem aveli parz batsatrel tvjal mitqs. Erb txan ir zgatsmunqner@ portsum e artahajtel, da lini banastextsutjamb, te gexetsik xosqerov axjikner@ da ditum en, vorpes tulutjun txaji koxmits. Tsavoq chhaskanalov, vor ajn mard@ vor@ i vichaki e zgal, aravel evs artahajtel ir zgatsmunqner@, shat ujex mard e, vorovhetev kjanqi voch mi paraga chi karoxatsel btatsnel nra zgatsmunqner@. Mi xosqov shat ktsankanai vor mer axjikneri mej norits veratsnver mi pokr romantika... :love :love :love

Զգուշացում: Խնդրում ենք, գրեք հայերեն տառերով: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա առաջարկում ենք օգտագործել տրանսլիտի ձևափոխիչը: (http://www.akumb.am/showthread.php?t=42)

Ուլուանա
30.03.2006, 12:05
Prince, գուցե ձեզ բախտ չի վիճակվել հանդիպել ռոմանտիկ աղջիկների, բայց այդպիսիք, հավատացեք, հիմա էլ կան։ ;) Համաձայն եմ, ռոմանտիկան ներկայումս տարբեր պատճառներով երկրորդ պլան է մղվել, բայց քանի դեռ կյանքը շարունակվում է, «չոր ու ցամաք», շահամոլ մարդկանց կողքին միշտ էլ կլինեն նաև ռոմանտիկ մարդիկ։ :)
Իսկ ինչ վերաբերում է աղջիկների՝ սեր խոստովանելուն, ապա, իմ խորին համոզմամբ, դա էլ է կախված նրանից, թե ինչպիսին է այն տղամարդը, որին աղջիկը մտադիր է սեր խոստովանել։ Ես, օրինակ, սկզբունքորեն դեմ չեմ, որ աղջիկն առաջին քայլն անի, բայց, իմ կարծիքով, ցավոք, շատ քիչ տղամարդիկ կան, որոնց արժե սեր խոստովանել։
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ոչ միայն կարելի է, այլև պետք է, որ առաջին քայլը աղջիկն անի, որովհետև տղաներ կան, որոնք, սիրելով կամ սիրահարված լինելով հանդերձ, իրենց խառնվածքից ելնելով, դժվարանում են խոստովանություն անել։ Այդպիսի դեպքերում, կարծում եմ, պետք է աղջիկը նրանց օգնության հասնի՝ նախաձեռնություն իր վրա վերցնելով, եթե, իհարկե, սիրում է տվյալ տղամարդուն։ :P

Հովիկ
31.03.2006, 06:26
Սիրո մասին բազմաթիվ գրքեր կան գրված, որոնք սովորեցնում են խոսել սիրո մասին, բայց ոչ սիրել /չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել/:

StrangeLittleGirl
31.03.2006, 18:37
Ժամանակին ինչ-որ մեկն ինձ պատմել է, որ ինչ-որ տեղ կարդացել է մի շատ հետաքրքիր բան: Մեր սեռը ըստ սիրելու տեսակի բաժանվում է 4 խմբի: Մեկը սիրում է ժամանակ, մյուսը՝ նվերներ, երրորդը՝ բառեր, իսկ չորրորդը չեմ հիշում: Ըստ դրա էլ տվյալ մարդու վրա կարող է ազդել սիրո խոստովանությունը: Օրինակ, եթե նվերներ սիրող տիպն է, ինչքան ուզում ես բառեր շռայլիր: Միևնույն ե, ուշադրության չես արժանանա: Այնպես որ ամեն մեկի հետ պետք է իր "լեզվով" խոսել:

Narinfinity
05.04.2006, 01:24
Սիրո խոստովանությունը իմ կարծիքով, պետք է լինի ոչ թե զգացմունքներով անկեղծ բացվելը , այլ նաև ինչ որ հետաքրքիր "սյուժե " կամ թաքնված իմաստ պարունակի իր մեջ , բայց միևնույն ժամանակ պետք է լինի պարզ հասկանալի կամ ոչ երկար: :ok
Իսկ խոստովանոիթյուն բառը ես կփոխեի սիրո հաճոյախոսություն կամ էլ սիրուց ծնված ապրումների , զգացմունքների պատմություն բառերով , իսկ մի բառով `սիրո նվիրում :o :

Սիրում եմ աչերդ լուսե,
Աշխարհն եմ սիրում նրանց մեջ,
Եվ ջերմ քո սրտում այն հուրը , կարծես
Իմ հոգում դարձավ շքեղ մի փարոս,
Հաղթական կամար , երկնային այգի ,լի քնքուշ զարդով, բույրով քո չքնաղ :

Սիրեցի շուրթերդ անմեղ,
Նման ծով ալիքների ` իրար զուսպ փարվող ,
Համբույրիդ տենչով ճախրեցի երկար ,
Գարնան պես ամուր ցանկացա գրկել ,
Անձրևի պես տաք ցանկացա փարվել,
Խաղաղ վարսերդ ` թռչնակի թևեր ...

Ներեցեք թե երկար և ... ստացվեց : :love

Մասսագետ
05.04.2006, 02:57
իսկ չորրորդը չեմ հիշում:
չորրորդը նույնպես բաժանվում է 4 խմբի՝ փող, լավ ավտո, լավ "պապա", չորրորդը չեմ հիշում: Իսկ տղաների դեպքում, ավտոյի փոխարեն, լավ հետույքն էլ կբավարարեր:
Լավ միջոց կա սեր խոստովանելու. զանգում ասում ես. «Ես քեզ սիրում եմ», որ չտեսնես էդ պահին նրա դեմքի :( այսպիսի արտահայտությունը, որը իր հերթին նշանակում է. « Բայց ախր մենք ընկերներ ենք, հիմա ի՞նչ ասեմ, որ էս ապուշի սիրտը չկոտրեմ»

Գեվորգ
05.04.2006, 07:48
ես բացարձակապես վստահ եմ, որ առանց սիրո խոստովանության կարելի է ավելի մեծ հաջողությունների հասնել կանանց հետ, մանավանդ ժամանակակից կանաց հետ, քան ցույց տալով հանուն նրա <<սխրանքներ >> գործելու պատրաստակամությունը:
Մարդը պայքարում է նրա համար ինչ չունի, իսկ այն ինչ ունի, որպես օրենք չի գնահատվում:

StrangeLittleGirl
05.04.2006, 17:37
Մեր թատրոնի ռեժիսորն ասում է, որ կարիք չկա ասելու, թե հենց հիմա սիրո մասին ենք խոսում: Մի պիեսում մեկը մեկին ասում է. «Գնացքդ ե՞րբ է մեկնելու»: Մյուսն էլ ինչ-որ պատասխան է տալիս, բայց այստեղ իրականում նրանք սիրո մասին են խոսում: Հանդիսատեսը դա հասկանում է:

otar
05.04.2006, 20:42
եթե ես գրեմ այն մարդու անունը ում ես սիրում եմ, անիմաստ կլինի, քանի որ նա երբեք սա չի կարդա... բայց ես իրեն ասել եմ որ սիրում եմ :o

NINOK
08.04.2006, 00:45
Չեմ կարող սիրո խոստովանություն անել ,:) քանի որ հիմա սիրահարված չեմ.

Narinfinity
09.04.2006, 03:41
Կանայք շատ ուշադրության և նրբության կարիք ունեն:
Սիրո խոստովանություն կարող է լինել նուրբ վերաբերմունքը , բայց իհարկե պետք է մի քիչ տվյալ աղջկա ճաշակն ու նախասիրություններն իմանալ , որ համով ստացվի :
Ես սիրում եմ նվերներ մատուցել , ավելի ճիշտ հաճելի և անմոռաց լինելուն հավակնող անակնկալներ մատուցել սիրած աղջկան և նաև սիրում եմ նաև մնալ նրանից հեռու , որ կարոտեմ նրան , իսկ դա ինձ համար նոր հետաքրքրության և սիրո կանչի ուժն է հասանելի և ակնառու դարձնում :
Հետո երբ սիրահարվում ես , սկսում ես մտածել թե ինչով կարող ես հավերժացնել քո սերը :
Ես զգացել եմ , որ պետք չե շատ ուժեղ , խելքից դուրս սիրել հենց մեկին և միաժամանակ պետք չե թեթևակի սիրել բոլորին , բայց չի ստացվել , քանի որ կարծես թե ուզում ես ինչ-որ ֆիլմի նման ամբողջացնել և հավերժացնել սերդ և սիրած մարդուն , որը էլի հենց նույն բախտի խնդիր է, չնայած լինում են պահեր երբ կարող ենք իրական հնարավորություն ունենալ կատարել ճիշտ և արժանի ընտրություն , կախված մեր կյանքը և նրա մեջ շատը ճանաչելու տաղանդից կամ սովորածից...

Եթե սիրես , ապա սրտով ,
Թե չսիրես , ապա թեթև,
Բայց որ ապրես , ապա խաղաղ ,
Կամ նվիրվես հոգով արդար ,

Սրտով սիրես կամ կամաչես ,
Ջինջ աչերով ,ծով խնդությամբ,
Ճախրես դու վեր , ազատ ցնծաս,
Երգես հավերժ , անուշ խնդաս,

Առաջ նետվես , շտապես այնքան ,
Որ չկորցնես հանկարծ ճամփան ,
Գեթ խենթանաս սիրուց այրող,
Եվ գրկելով քնքուշ ամուր ,
Մերթ արտասվես , ժպտաս հենց լուռ,
Հիշես նրան ծաղկի նման ,
Այգում տեսնես ու արբենաս ,
Գերվես բույրով :) և համբուրես ::oy

Jirayr24
10.04.2006, 10:50
Tsanotutyan hamar lav jamanak e garun@, erb shurjn aemn inch kendananum e, amar@, erb sksvum e anpatasxatvutyan sezon@, ashun@, qani vor tarin avartvum e, ev miaynak mnalu herankar@ vaxecnum e, ev dzmer@ erb jermutyan evkrqi papag ka.

Jirayr24
10.04.2006, 10:51
Պտահահականուտյունը մեծ բան ե, ետե պատրաստ ես. Որինակ քո համար կարստում եմ հաչախ հարմար արիտը լինում ե այն ջամանակ երբ չես ել սպասում. Հավանաբար մի որ, որպես պատիջ, ավելի չիշտ երջանիկ պահի բերմամբ խանդիպես նրան ում պնտրում ու սպասում ես.

Աշխատիր ավելի ուշադիր գրել։ Կարծես հաշվի չես առել, որ հայերեն ես գրում. գրառումդ շատ դժվարընթեռնելի է։

Jirayr24
10.04.2006, 13:24

օքեյ. սրանից հետո հաշվի կառնեմ:think

Saria
16.04.2006, 16:50
:oy Սիրում եմ ու երբևե չեմ թաքցրել այդ, և կասեմ ավելին <<ԴՈՒ ԻՄ ՎԵՐՋԻՆԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ, ԵՎ ԻՄ ՄԻԱԿԸ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ>>:love

StrangeLittleGirl
16.04.2006, 19:59
Պարույր Սևակ :D

Saria
17.04.2006, 11:06
Պարույր Սևակ :D
Հետո էլ ուզում եք խոսել ռոմանտիկայի մասին:angry իսկ ուր է ձեր այսպես կուչված ռոմանտիկան:P

Werning
17.04.2006, 14:00
Ասեմ ավելին, նշեմ որ շատերը կարող են չհամաձայնվել, բայց իմ կարծիքով շատուշատ դեպքերում սիրո խոստովանություն անելու կարիք ել չի լինում: Շատ խոսալու փոխարեն պետք է ամեն ինչ գործով ապացուցես: Եվ հավատացեք կգա մի պահ, որտեղ խոսքերը ավելորդ կլինեն: Իսկ այժմ բոլորը ձգտում են գեղեցիկ ոտանավորներ, բացիկներում գրառումներ և այլ ու այլ բաներ գրել, դրանք խոսքեր են զուտ: Արեք, արեք ու ելի արեք, ու կտեսնեք որ խոսքերը պետք չեն: Ասածս ել ավարտեմ աֆորիզմով.
_ Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նունիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:
Աբելար

Hasik
17.04.2006, 17:19
Ի դեպ շատ գեղեցիկ մտքեր ես արտահայտում::love

Werning
17.04.2006, 22:01
Ի դեպ շատ գեղեցիկ մտքեր ես արտահայտում::love
Եթե ինձ է ուղված, Շնորհակալություն:oy , եթե ոչ, նորից Շնորհակալություն;)

Werning
17.04.2006, 22:10
Ես մի բան գիտեմ միայն, այն, որ ես բան չգիտեմ: Սա այնպես:
Մի բան ևս, ինձ միշտ հետաքրքրել են տղաներ և աղջիկներ փոխհարաբերությունները և դրանց հոգեբանությունը: Շատերին թվում է թե մեկ երկու անգամ աղջիկների հետ խոսալԹ բավական է ինչ-որ բան սկսելու համար: Սակայն նկատել եմ, որ շատ աղջիկներ խուսափում են տղաներից, նույնիսկ այպիսի դեպքերում երբ հարցը վերաբերվում է զուտ ասենք շփվել միմյանց հետ առանց ակնկալիքներ ունենալու: Չնայած մտածում եմ, որ դրա մեջ մեր՝ տղաներիս մեղքն ել կա, հաշվի առնելով այն լճացած մարդկանց, որոնք լիքն են քաղաքում:
Մի լավ աֆորիզմ կա.
Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղքը կա:
Ինչ կառաջարկեք աղջիկներ ջան, ինչ քայլեր անենք այս իրավիճակից դուրս գալու համար, ի՞նչ կցանկանայիք ուղել մեր մեջ

Chuk
18.04.2006, 00:19
Եկեք թեմայից չշեղվենք :B
Սա Սիրո Խոստովանություն թեման է:love

Գեվորգ
18.04.2006, 00:58
կանանց հետ զրուցելուց ես նկատել եմ , որ կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում, ոչ թե բառերին, ոչ թե այն բանին թե ԻՆՉ ես ասում, այլ ... ԻՆՉՊԵՍ ԵՍ ասում / կամ անում/
այնպես որ հաշվի առեք այս շատ կարեվոր / Ժողովուրդ ջան ԵՎ տառի փոքրատառը չի գրում ,, ուշադրություն մի դարձրեք :... Ի՞նչ էի ասում, հա՛, հաշվի առեք այս շատ կարԵՎոր հանգամանքը:
Ու Եվս մի բան, .. մի մտածեք թե սիրո խոտովանույամբ կնոջ մոտ նույպիսի զգացմունք կառաջացնեք, եթե չի սիրում, ոչ մի տեսակի խոստովանություն ձեզ չի օգնի... հլա մի բան էլ կխանգարի... խոսքը վերաբերովում է կանաց , ոչ թե դպրոցականներին

kiki
18.04.2006, 01:05
Ասեմ ավելին, նշեմ որ շատերը կարող են չհամաձայնվել, բայց իմ կարծիքով շատուշատ դեպքերում սիրո խոստովանություն անելու կարիք ել չի լինում: Շատ խոսալու փոխարեն պետք է ամեն ինչ գործով ապացուցես: Եվ հավատացեք կգա մի պահ, որտեղ խոսքերը ավելորդ կլինեն: Իսկ այժմ բոլորը ձգտում են գեղեցիկ ոտանավորներ, բացիկներում գրառումներ և այլ ու այլ բաներ գրել, դրանք խոսքեր են զուտ: Արեք, արեք ու ելի արեք, ու կտեսնեք որ խոսքերը պետք չեն: Ասածս ել ավարտեմ աֆորիզմով.
_ Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նունիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:
Աբելար
ինչ լավ է ասված, անգամ ավելացնել ոչինչ չեմ ուզում...:ok

Narinfinity
18.04.2006, 02:40
կանանց հետ զրուցելուց ես նկատել եմ , որ կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում, ոչ թե բառերին, ոչ թե այն բանին թե ԻՆՉ ես ասում, այլ ... ԻՆՉՊԵՍ ԵՍ ասում / կամ անում/
Ու Եվս մի բան, .. մի մտածեք թե սիրո խոտովանույամբ կնոջ մոտ նույպիսի զգացմունք կառաջացնեք, եթե չի սիրում, ոչ մի տեսակի խոստովանություն ձեզ չի օգնի... հլա մի բան էլ կխանգարի... խոսքը վերաբերովում է կանանց , ոչ թե դպրոցականներին

ԳԵՎՈՐԳ , դու լավ ես ուսումնասիրել հոգեբանական արվեստը շատ բարդ ,

Այո ,խոսքերը համայն ,քիչ են միշտ թվում,
Երբ սերը ամուր միտքդ է տանջում ,
Հաճախ սիրելուց շատ ենք մենք շեղվում,
Բայց կրկին , մաքուր գործով ենք "խոսում" , վարվում ենք արդար մեր սիրո համար...:)

Ուլուանա
18.04.2006, 11:58
կանանց հետ զրուցելուց ես նկատել եմ , որ կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում, ոչ թե բառերին, ոչ թե այն բանին թե ԻՆՉ ես ասում, այլ ... ԻՆՉՊԵՍ ԵՍ ասում / կամ անում/

Կանանց համար իսկապես շատ մեծ նշանակություն ունի տղամարդկանց այս կամ այն բանն ասելու ձևը, բայց բովանդակությունն էլ երբեք չի անտեսվում։

Ու Եվս մի բան, .. մի մտածեք թե սիրո խոտովանույամբ կնոջ մոտ նույպիսի զգացմունք կառաջացնեք, եթե չի սիրում, ոչ մի տեսակի խոստովանություն ձեզ չի օգնի... հլա մի բան էլ կխանգարի... խոսքը վերաբերովում է կանաց , ոչ թե դպրոցականներին
Էլի սկսեցիր ամեն ինչ ընդհանրացնել։ Ե՞րբ ես վերջապես հասկանալու, որ ԿԱՆԱՅՔ շատ տարբեր են լինում, և եթե քո նշած մարտավարությունը կարող է հաջողությամբ կիրառվել որոշ կանանց դեպքում, ապա բազմաթիվ այլ կանանց դեպքում դա հակառակ ազդեցությունը կունենա։

StrangeLittleGirl
18.04.2006, 12:50
Ճիշտ է: Ոչ մի նույն գենոտիպով կին չկա (եթե չհաշվենք միաձվային երկվորյակներին), էլ չեմ խոսում շրջակա միջավայրի ազդեցության մասին: Բոլորը տարբեր են, շա՜տ տարբեր... ինչպես նրանց քրոմոսոմներում տեղակայված գեները...

Werning
18.04.2006, 20:01
Լավ, էլի սկսեմ փիլիսոփայել, եթե սխալվեմ, խնդրեմ ինձ ուղղեք:
Նախ ասեմ .
Մարդու հակումները երեք ակունք ունեն՝ հոգու, մտքի և մարմնի: Հոգու հակումը ծնում է բարեկամություն, մտքի հակումը՝ հարգանք: Մարմնի հակումը ծնում է ցանկություն և վերջապես երեքի միացումը ծնում է ՍԵՐ: Սա շատ հին հնդկական տրակտատ է, բայց բացարձակ ճիշտ:
Եթե ինչ-որ մեկի մոտ այս պայմանները կան, ապա ամեն ինչ կլինի բառերց անկախ, համաձայն չե՞ք:
Իսկ հիմա վերադառնաք նրան, երբ սրանք չկան:
1.Եթե տղան զուտ սիրահարված է, ապա 3 պայմաններից առկա է միայն մեկը՝ մարմնականը, այստեղից էլ բխում է, որ կամ միասնություն չի լինի, կամ էլ այն երկար չէ:
2. Եթե միայն մտքինը, ապա կարող ես միայն հարգել, կարող ես չսիրել, բայց հարգել որպես խելոք մարդու:
3. Հոգունը, դե սա մեր բոլոր ընկերներն են, բայց հո բոլոր նրանց չենք սիրում:
Իսկ եթե հասնենք նրան, որ սրանք միավորենք, ապա բնությունն, ավելին ասեմ, մեր սեփական եսերը, մեր սիրտը, ուղեղը, կանեն մնացածը անկախ ամեն ինչից:
Այս ամենից բխում է, որ սիրո խոստովանություն ասվածը ոչ թե գեղեցիկ խոսքեր են, այլ գեղեցիկ արարքներ, գեղեցիկ հոգու խաղ, գեղեցիկ մտքի թռիչք:

StrangeLittleGirl
22.04.2006, 22:00
Դու քո ձայնով լցրել ես իմ կյանքը: Սիրում եմ քո քաղցր երգը, անիվների նման արագաշարժ ոտքերդ... Ես պաշտում եմ քեզ, իմ փոշեկուլ

Մասսագետ
23.04.2006, 01:10
Դու քո ձայնով լցրել ես իմ կյանքը: Սիրում եմ քո քաղցր երգը, անիվների նման արագաշարժ ոտքերդ... Ես պաշտում եմ քեզ, իմ փոշեկուլ
Բյո'ւր, քեզնից չէի սպասում: Արդուկին դավաճանե՞լ ես:

Մելիք
18.05.2006, 22:36
Ինձ թվում ա մենք էնքան հաճախ ու անտեղի ենք օգտագործում ՍԵՐ բառը, որ երբ իրոք ուզում ենք արտահայտել այն, ինչ որ պետք ա արտահայտենք էտ բառով, հասկանում ենք, որ այն արդեն կորցրել է իր իմաստը:
Իսկ սիրո խոստովանության պահերը ընդհանրապես արժեզրկում են էտ բառը.

Ժամն առուծախի,
որտեղ իշխում են մի քանի բառեր
ու հմայանքներ վաղուց խոտանված,
ու ժամն սպասման,
թե երբ պիտի սերն իրեն հասցնի
բարձրագույն գնին,
սպանում են ինձ:

Firegirl777
19.05.2006, 08:17
ՍԵՐ ՍԵՐ ՍԵՐ
չէէէէէէէէէէէէէէէէէէ ես գարունը հաստատ բոլորիդ վրա զդել է, եթե նկատել եք ֆորումում սիրո թեմաները շատացել են, կամ ուղղակի գարունն է մեղավոր կամ էլ շուտով զույգեր կունենանք, ու լուրջ կերպով

Narinfinity
22.05.2006, 21:02
Նվիրված է Հասմիկին,
:) :) :)
Ես սիրում եմ քեզ ,
Հենց այսպես , շատ նուրբ ,
Դեմքիդ ասում եմ . արեգակ բարի ,
Շուրթերիդ կասեմ. ալիքներ ծովի ,
Ձայնդ նման է տաքուկ անձրևի քնքշության կանչին,
Վարսերդ ցողուն . ծաղկած սրտերի,
Գեղեցիկ ես դու , երբ ժպտաս , տխրես ,
Երբ հեռվում լինես ,
Աշխարհում շրջես,
Մտքերով թաքուն ,
Մեծ , մութ երկնքում,
Աստղի պես անուշ ,
Կշողաս հեռվում :
:) :) :)
Նվիրված է Սիրուշոյին,
:) :) :)
Քեզ համար , ծաղիկ ,
Կարտասվեմ թաքուն,
Երբ աչքերդ նուրբ ,
Մեղմիկ մայր մտնեն,
Հեռվից քեզ տեսնեմ,
Կարտասվեմ կրկին,
Երբ վարսերիդ երկար,
Փարվի տաք քամին,
Քո դեմքով չքնաղ ,
Հրեշտակի պես ,
Դու ջերմ կժպտաս,
Եվ աչքերս են թաց,
Սիրտս կբացվի,
Թե երգդ լսի ,
Կարոտդ առնի ,
Եվ տեղից թռչի ,
Մտքումս ծաղկած,
Ծիածան բացված ,
Գարնան Մայր Արև,
Համբույր ու մեծ սեր ...
:) :) :)

Մելիք
24.05.2006, 03:53
Նարեկ , վերջը կողմնորոշվի Հասմիկին ես շատ սիռում , թե Սիրուսհոյին, որ հաջորդ հանդիպմանը փախցնենք, բերենք:goblin

Մելիք
24.05.2006, 05:58
Էս պուճուր բանաստեղծությունը իմ միակ իսկական, անկեղծ ու ձախողված սիրո խոստովանության նախորդ օրն եմ գրել <սրանից 5 տարի, 2 ամիս ու 23 օր առաջ:

Վաղը ես կգամ
Ու քո առաջ ցրիվ կտամ
Սրտիս բոլոր բեկորները,
Ու կմեռնեն` դեռ չծնված,
Բոլոր նրանք,
Ովքեր, գուցե, դարեր հետո
Իմ անունից կկորզեին այն բառերը,
Որոնք պետք է ես քեզ ասեմ,
Երբ վաղը գամ:

Էն ժամանակ չէի ուզում թղթի վրա գրել "սիրում եմ" բառը: Մտածում էի , որ էտ բառը պետքա մենակ իրեն ասեմ, ուրիշը պետքա չլսի ինձանից "ես քեզ սիրում եմ"-ը ու ոչ էլ կարդա իմ ձեռքով գրված նմանատիպ բան: Բայց հաջորդ օրը գնացի ու ոչինչ չկարողացա ասել:
Ու հիմա ձեզ բոլորիտ եմ ասում. "Ես ձեզ սիրում եմ. էն ամբողջ սիրով, որ նրան պետք ա տայի":

Firegirl777
24.05.2006, 08:24
Սկզբիղ կարծում էի թե բոլորը պետք է իմանան իմ սիրո մասին, բայց նախկին ընկերությանս մասին ոչ քո ոչինչ չէր իմացել մոտ 4 տարի և միայն երբ բաժանվեցինք բոլորին պարզ դարձավ այդ հանգամանքը..... ԲԱԱԱ այդպիսի բաներ,տխուր թե ուրախ ինքներդ որոշեք

Մելիք
24.05.2006, 13:34

Մի օր տխուր, մի օր ուրախ....

Narinfinity
27.05.2006, 01:21
Նարեկ , վերջը կողմնորոշվի Հասմիկին ես շատ սիռում , թե Սիրուսհոյին, որ հաջորդ հանդիպմանը փախցնենք, բերենք:goblin

Իհարկե քո հնարավորությունները մեծ են , դրանում խոսք չկա ,
Բայց դա այնքան հեշտ գործ չի , որ դու ես մտածել , էլի մտածի հետո կասես :
Իսկ նրանցից մեկին չեմ առանձնացնում և կասեմ որ
ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄԱՐԴՈՒ բարի ու հարազատ սիրտը ,
Եվ նրա սրտից եկած գործերը , խոսքերը , մտքերը ... :)
Բայց իհարկե ինձ համար շատ հաճելի է զրուցել նման մարդկանց հետ , և եթե գտնես բեր հետդ մեր հանդիպումներին , բայց չվախեցնես , որ զրուցենք նրանց հետ,և գուցե թե աշխարհը մի փոքր ազատ կ թվա ...:(

Լէգնա
15.06.2006, 12:13
Ես սիրում եմ քեզ :love

Աբելյան
17.06.2006, 09:33
Ես սիրում եմ քեզ :love
Ամենապարզ սիրո խոստովանությունը: Սրանից էլ լավ խոստովանություն???

StrangeLittleGirl
17.06.2006, 15:36
Ամենապարզ սիրո խոստովանությունը: Սրանից էլ լավ խոստովանություն???
Բա ո՜նց...
Ես քեզ սիրում եմ :D

Մելիք
18.06.2006, 14:56
Բա ո՜նց...
Ես քեզ սիրում եմ :D
Մի ծիծաղի, դրանք շատ ուժեղ խոսքեր են::8

StrangeLittleGirl
18.06.2006, 16:50
ՈՒժեղ խոսքեր են, դրա համար էլ ասում եմ: Որ ուժեղ չլինեին, ինչու՞ պիտի էս թեմայում գրեի: :D

Ուլուանա
19.06.2006, 10:33
ՈՒժեղ խոսքեր են, դրա համար էլ ասում եմ: Որ ուժեղ չլինեին, ինչու՞ պիտի էս թեմայում գրեի: :D
Բա էդ դեպքում ինչու՞ ես ծիծաղում։ :think Էդ խոսքերն ասելիս սովորաբար չեն ծիծաղում։ ;)

Աբելյան
19.06.2006, 14:11
Էդ 4 բառով կարծում եմ ամեն ինչ ասված է:

Լէգնա
25.06.2006, 15:52
:D
այդ խոսքերս կարծես ձեր տոնուսը բարձրացրեց մի հատ էլ,բռնեք

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ :love

Firegirl777
25.06.2006, 17:20
Իսկ արդեն երկար ժամանակ է չեմ կարողանում այդ խոսքերը ասել ոմն մեկին.
բաաաաաաաաա

John
25.06.2006, 17:23
Իսկ արդեն երկար ժամանակ է չեմ կարողանում այդ խոսքերը ասել ոմն մեկին.
բաաաաաաաաա
Ես էլ ընդհանրապես ոչ մեկին դեռևս չեմ ասել :( բաաաաաաաաաաաաա:D

Artgeo
25.06.2006, 17:35
Ես երկու անգամ եմ ասել :love Մի անգամ իր ասելուց հետո, մի անգամ էլ… պատասխանը ինձ չբավարարեց :oy Իսկ հիմա… Հիմա չեմ ասելու :cry

StrangeLittleGirl
25.06.2006, 21:57
Ես մի անգամ ասել եմ 7-րդ դասարանում, էն էլ գրազով, ու պարզապես կատակ էր: Իսկ լուրջ ոչ ոքի չեմ ասել: :P

Mench
25.06.2006, 22:20
ԶԶվում եմ այդ արարողությունից... մի անգամ եմ արել, չեմ մերժվել, բայց որ հիշում եմ ինչ մի հեքիաթներ եմ պատմել ծիծաղս գալիս ա

StrangeLittleGirl
25.06.2006, 22:37
Ինձ թվում է՝ այդ խոսքերն ասելը պարտադիր չէ: Հաճախ առանց դրանց էլ ամեն ինչ պարզ է ու հասկանալի ;)

Artgeo
25.06.2006, 23:50
Ինձ թվում է՝ այդ խոսքերն ասելը պարտադիր չէ: Հաճախ առանց դրանց էլ ամեն ինչ պարզ է ու հասկանալի ;)

Իսկ հաճախ մարդիկ սեր են հասկանում, երբ իրականում սեր չկա և միայն լավ վերաբերմունք է։ Կարծում եմ, այդ խոսքերը պարտադիր են ;)

StrangeLittleGirl
25.06.2006, 23:52
Հաճախ հակառակն էլ է լինում. ասում են, թե սիրում են, բայց ստում են:

Ուլուանա
26.06.2006, 09:26
Իսկ հաճախ մարդիկ սեր են հասկանում, երբ իրականում սեր չկա և միայն լավ վերաբերմունք է։ Կարծում եմ, այդ խոսքերը պարտադիր են ;)
Համաձայն եմ։ ;) Որոշ դեպքերում իրոք դա պարտադիր է լինում։

StrangeLittleGirl
26.06.2006, 17:18
Որոշ դեպքերում իրոք դա պարտադիր է լինում։
Որոշ դեպքերում էլ ուղղակի կարիքը չկա :P

Ուլուանա
26.06.2006, 17:34
Որոշ դեպքերում էլ ուղղակի կարիքը չկա :P
Այո, ամբողջ խնդիրը այդ երկու դեպքերն իրարից տարբերելն է, որը ոչ բոլորին է հաջողվում։ Ցավոք, սիրահարված մարդիկ հակված են ցանկալին իրականության տեղ դնելու։ :( Քչերին է հաջողվում սթափ նայել իրավիճակին։

StrangeLittleGirl
26.06.2006, 17:37
Ցավոք, սիրահարված մարդիկ հակված են ցանկալին իրականության տեղ դնելու։
Ճիշտ է :(

Firegirl777
27.06.2006, 08:48
Իսկ երբ երկուսն էլ հասկանում են որ սիրում են իրար հասկանում են որ երկուսն
էլ տանջվում են, բայց ոչ մեկն էլ իր վրա չի վերցնում առաջինը այդ բառերը ասելու պարտականությունը?????

Ուլուանա
27.06.2006, 09:24
Այդպես էլ կարող է պատահել, գուցե նույնիսկ հաճախ է պատահում, դրա մասին արդեն խոսվել է, ուղղակի հարցն այն է, որ խոստովանության բացակայությունը միշտ չէ, որ ամաչկոտության կամ անհամարձակության հետևանք է լինում, որքան էլ ցավալի է, դա երբեմն պարզապես զգացմունքների բացակայության նշան է լինում։

kiki
27.06.2006, 09:29
Իսկ երբ երկուսն էլ հասկանում են որ սիրում են իրար հասկանում են որ երկուսն
էլ տանջվում են, բայց ոչ մեկն էլ իր վրա չի վերցնում առաջինը այդ բառերը ասելու պարտականությունը?????
դա արդեն հիմարություն է 2-ի կողմից...;)

Firegirl777
27.06.2006, 16:58
Համաձայն եմ, բայց սերը հենց մի մեծ հիմարություն է

StrangeLittleGirl
27.06.2006, 17:07
Իսկ երբ երկուսն էլ հասկանում են որ սիրում են իրար հասկանում են որ երկուսն
էլ տանջվում են, բայց ոչ մեկն էլ իր վրա չի վերցնում առաջինը այդ բառերը ասելու պարտականությունը?????
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն

Firegirl777
28.06.2006, 08:15
Սեր գոյություն չունի ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում, ու վերադառնում իմ սկզբնական ասված մտքին

:oy :oy :D ;)

Ուլուանա
28.06.2006, 08:51
Սեր գոյություն չունի ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում, ու վերադառնում իմ սկզբնական ասված մտքին

:oy :oy :D ;) Իսկ սկզբունքը ո՞րն էր։ Ճիշտն ասած՝ ես սկզբունք չտեսա այստեղ, միայն կարծիք էր։ ;)

Firegirl777
28.06.2006, 17:05
Սկզբունքը նրանում է, որ եթե ասել ես որ սեր չկա, հանկարծ չմտածես ու միտքդ փոխես, որովհետև դրանից միայն կտուժես, ու վերջիվերջո կհասկանաս, որ կյանքում ընտրած ճանապարհդ չպետք է փոխես

Ուլուանա
28.06.2006, 19:16
Սկզբունքը նրանում է, որ եթե ասել ես որ սեր չկա, հանկարծ չմտածես ու միտքդ փոխես, որովհետև դրանից միայն կտուժես, ու վերջիվերջո կհասկանաս, որ կյանքում ընտրած ճանապարհդ չպետք է փոխես
Ջեյն, դու որոշակիորեն մոլորության մեջ ես, հուսով եմ, որ մի օր շատ լուրջ հիմք կունենաս վերոհիշյալ «սկզբունքիդ» «դավաճանելու» համար։ :)

sh_joy
29.06.2006, 12:58
վերջիվերջո կհասկանաս, որ կյանքում ընտրած ճանապարհդ չպետք է փոխես
Նույնիսկ եթե զգում ես, որ սխալ ճանապարհ ես ընտրե՞լ :o :8
:nea

Artgeo
02.07.2006, 19:23
:love :love Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք:love :love
Պարզապես
- Դու ինձ համար աշխարհ ես և իմ աշխարհը դու ես
կամ
- Ինձ անհրաժեշտ և բավարար է, որ դու կողքիս լինես
կամ
Լռությունը մեկ-մեկ ասում է շատ ավելին, քան մեզ թվում է, ինքս էլ չգիտեմ, բայց ասելու ձև կգտնեմ, երբ լինի ասելու օբյեկտը :)

Firegirl777
04.07.2006, 17:26
Նույնիսկ եթե զգում ես, որ սխալ ճանապարհ ես ընտրե՞լ :o :8
:nea

Ի վերջո գալու ես այն հասկացությանը, որ առաջնական որոշումդ շատ ճիշտ է եղել, չնայած այն հիմնվել է բնազդի, վրա, բայց հետագայում բամաթիվ դեպքերի վերլուծությունից գալու ես այդ որոշմանը

Ուլուանա
05.07.2006, 08:44
Ի վերջո գալու ես այն հասկացությանը, որ առաջնական որոշումդ շատ ճիշտ է եղել, չնայած այն հիմնվել է բնազդի, վրա, բայց հետագայում բամաթիվ դեպքերի վերլուծությունից գալու ես այդ որոշմանը
Ի՞նչ է, քո կյանքում այնպիսի դեպքեր չե՞ն եղել, երբ սկզբում կայացրած որևէ որոշում կամ եզրակացություն հետագայում սխալ է դուրս եկել։ Կներես, բայց չի կարող այդպես եղած չլինել, հետևաբար այդպիսի սկզբունք որդեգրելը բացարձակապես անիմաստ է։ ;)

Moonlight
26.09.2006, 21:30
- Ինձ անհրաժեշտ և բավարար է, որ դու կողքիս լինես
Ուխ ինչ մաթեմատիկորեն էր...:hands ;)

Firegirl777
27.09.2006, 17:32
Ի՞նչ է, քո կյանքում այնպիսի դեպքեր չե՞ն եղել, երբ սկզբում կայացրած որևէ որոշում կամ եզրակացություն հետագայում սխալ է դուրս եկել։ Կներես, բայց չի կարող այդպես եղած չլինել, հետևաբար այդպիսի սկզբունք որդեգրելը բացարձակապես անիմաստ է։ ;)
սկզբնականը միշտ ճիշտ է դուրս է եկել

Ուլուանա
27.09.2006, 18:47
սկզբնականը միշտ ճիշտ է դուրս է եկել
Կներես, բայց իմ խորին համոզմամբ, այդպես ուղղակի չի կարող լինել...:think

Firegirl777
27.09.2006, 19:30
Ես դա ոչ թե այդպես կարծում եմ յալ ուղղակի կյանքում միշտ հենց այդպես է ստացվել դրա համար եկել եմ այդ համոզմանը, գուցե իմ կյանքն է այդպես դասավորվում, կամ հարցը հենց իմ մեջ է, չէ որ վերջիվերջո բոլորս էլ տարբեր ենք

Riddle
27.09.2006, 20:28
Ես դա ոչ թե այդպես կարծում եմ այլ ուղղակի կյանքում միշտ հենց այդպես է ստացվել դրա համար եկել եմ այդ համոզմանը, գուցե իմ կյանքն է այդպես դասավորվում, կամ հարցը հենց իմ մեջ է, չէ որ վերջիվերջո բոլորս էլ տարբեր ենք
Ես լիովին հասկանում եմ քեզ ու հավատում, քանի որ ինձ հետ էլ միշտ այդպես է ստացվել կյանքում::)

kiki
27.09.2006, 21:26
- Ինձ անհրաժեշտ և բավարար է, որ դու կողքիս լինես
Արտ, սպանեց ... :D

իսկ ես ուզում եմ հասկանալ դա առանց խոսքերի : ինձ համար ավելի կարևոր է գործով ապացուցելը , ոչ թէ օրը տաս անգամ նույն բառերը լսելը ... ուզում եմ առանց խոսքերի հասկացված լինել ու ինքս էլ հասկանալ ... բայց նրան, ում իսկապես ուզում եմ հասկանալ ...

Artgeo
27.09.2006, 21:45

Գործ ասելով ի՞նչ ի նկատի ունես :oy

kiki
27.09.2006, 21:58
Արտ, հաստատ փչացած մտքերդ չի արտահայտում այդ բառը ... :)))

Guest
02.10.2006, 11:21
Երեկ հանդիպեցի մի աղջկա, որի հետ շատ պատահական ծանոթացա ինտերնետում, կուզենայի այսօր գրել այսպիսի նամակ։

«Առաջին հանդիպումից հետո

Ես շնորհակալ եմ Աստծոն և իմ հետաքրքրքասիրությանը նրա համար, որ մենք այժմ լինելու ենք միասին: Ես հիշում եմ, թե ոնց էի անհանգստանում երեկ, մեր հանդիպումից արաջ: Ես սպասում էի հանդիպել մարդու, իսկ հանդիպեցի իսկական հրեշտակի: Երբ ես մոտեցա քեզ, և դու նայեցիր ինձ… Իմ շունչը դադարեց, սիրտս կանգնեց, հազիվ հազ կանգնած էի ոտքերիս վրա, իսկ ներքուստ զգացի անսովոր մի տաքություն: Ես խորտակվեցի քո երկնային, հիասքանչ հայացքում: Մեր կարճ հանդիպումից ես հասկացա, որ դա վերջինը չի: Քո կողքին քայլելով և անիմաստ բաների մասին խոսելով՝ ես զգացի, թե ոնց ա իմ սիրտը լցվում երջանկությամբ, և ջերմությունը տարածվում ողջ մարմնով: Երբ արդեն վերադառնում էի տուն, չէի կարողանում հավատալ, որ այս ամենը տեղի ունեցավ: Բայց միայն տուն հասնելիս ես հասկացա, որ սիրահարված եմ քեզ: Սիրահարված եմ քո աչքերին, քո հայածքին, քո ժպիտին, քո ձայնին՝ քեզ, այնպիսին, ինչպիսին կաս: Շատ զարմանալի էր, և միևնույն ժամանակ շատ լավ: Ես երջանիկ եմ, իրոք, շատ երջանիկ…»

Բայց իրականում, ամեն ինչ հակառակն եղավ։

Jirayr24
02.10.2006, 13:54
Բարև բոլորին:B
Մի բան հիշեցի պատմեմ.
Սիրահարված էի մի աղջկա, բայց չէի կարողանում, նրան հասկացնել /ասել/ դա, մեր մեջ ընկերական էր /ուսանողական/, մի անգամ փոքր հայելի վերցրեցի տանից, դե նստած էինք Պապլավոկում, ասում եմ.
-Եթե իմանայիր, որ կարող ես ինձ օգնել, կօգնեի՞ր:
-Դա էլ հա՞րց էր:
-Ես սիրահարված եմ մի աղջկա, ում դու քեզնից լավ ես ճանաչում:
Ցնցվեց (չհասկացա ինչի համար)
-Ես գիտեմ որ կարող ես օգնել ինձ, ուզում եմ, որ նա հասկանա, որ սիրահարված եմ իրեն, մի տեսակ տխրեց, հետո մի տեսակ սթափվելով, բայց մի քիչ ջղայն հայացքով ասեց.
-Բայց ասա ովա,
-Չեմ կարող ասել, բայց իրա նկարը ունեմ, եթե ուզում ես ցույց կտամ:
Գրպանիցս հանեցի հայելին, դրեցի ձերքի մեջ ու գնացի: Հետո՞;) հետո եղավ այնպես ինչպես ես էի ուզում, կներեք, բայց ես միշտ տարբերել եմ նման դեպքերը, չնայած քիչ գրքայինա հնչում:

Esmeralda
02.10.2006, 14:07

Դուրս եկավ այդ քայլը... որ տղա լինեի, հաստատ սա կարդալուց հետո կկիրառեի:)

Jirayr24
02.10.2006, 14:25
Դուրս եկավ այդ քայլը... որ տղա լինեի, հաստատ սա կարդալուց հետո կկիրառեի:)
Իսկ եթե քո կուրսեցինեից կամ ուսանող ընկերներից մեկը նման առաջարկ աներ քեզ, ինչպե?ս կարձագանքեիր:
Օրինակ, երբ նա տեսավ այդ /նկարը/ հայելին / ես հեռացել էի մի փոքր, որպեսզի ազատ ընկալի/, գլուխը դրեց խաչաձև միացված սեղանին դրված ձեռքերին, ու մի քանի րոպե այդպես մնաց մինչև մոտեցա, երբ բարձրացրեց գլուխը, աչքերը փայլում էին, մի քիչ էլ թաց:

Ուլուանա
02.10.2006, 14:35
Jirayr, իսկապես շատ հետաքրքիր, ռոմանտիկ ու ինքնատիպ խոստովանություն էր։:) :roll Կարծում եմ, որ շատ աղջիկներ կարող են հենց այդ խոստովանությունից հետո սիրահարվել տղային... :oy դե, բնականաբար, եթե մինչ այդ արդեն բավականին դրական ու ջերմ վերաբերմունք ունեին տվյալ տղայի նկատմամբ։:)

Esmeralda
02.10.2006, 16:53
Իսկ եթե քո կուրսեցինեից կամ ուսանող ընկերներից մեկը նման առաջարկ աներ քեզ, ինչպե?ս կարձագանքեիր:
Օրինակ, երբ նա տեսավ այդ /նկարը/ հայելին / ես հեռացել էի մի փոքր, որպեսզի ազատ ընկալի/, գլուխը դրեց խաչաձև միացված սեղանին դրված ձեռքերին, ու մի քանի րոպե այդպես մնաց մինչև մոտեցա, երբ բարձրացրեց գլուխը, աչքերը փայլում էին, մի քիչ էլ թաց:
Եթե այդ մարդուն սիրահարված լինեմ, ապա դա կլինի իմ կյանքի ամենասքանչելի պահը... իսկ եթե նույնիսկ դուրս չգա (Թող կյանքն ինձ նման վատություն չանի), չգիտեմ... ահավոր դժվար կլինի ասել, որ նույնը չեմ զգում... վատ դրության մեջ կընկնեմ... նման գեղեցիկ քայլին տխուր պատասխան չի սազում... :mda

kiki
03.10.2006, 00:29
փաստորեն հայ տղաների մեջ դեռ կան ռոմանտիկներ, ու ամեն ինչ կորած չի ... դա միայն ուրախացնում է ... :ok
Հայկ , կարդացի նամակդ , շաաաաաաատ դուրս եկավ, բայց ափսոս որ իրականում այդպես չի եղել ... դե լավ, ոչինչ , պահի էդ նամակդ , մեկ էլ տեսար մի օր պետք գա :)
Ժիրայր, բրավո , լավ քայլ էր ... իսկ հետո ի՞նչ եղավ ձեր մեջ ... նման գեղեցիկ սկիզբը պիտի գեղեցիկ շարունակություն էլ ունենա , թե չե ափսոս կլինի ...

Jirayr24
03.10.2006, 09:23

Ճիշտ ասած, երբ ուզում էի գրեի մի տեսակ քաշվում էի, որովհետև սովոր չեմ գլոբալ կերպով ինձ ներկայացնել, առավելևս չէի սպասւոմ, որ նման արձագանք կլինի:
Վերջում` Քրիստինե ջան, մոտ մեկ տարի շատ գեղեցիկ, կասեի զգացմունքային հարաբերություն ստեղծվեց, ու գնացի բանակ /հրաժեշտն էլ շատ հետաքրքիր ու գեղեցիկ եղավ դա էլ երևի ուրիշ օր կպատմեմ համապատասխան երնթավերնագրի ներքո/, չնայած երկուսս էլ գիտեինք ու հասկանում էինք, որ դա մեր ավարտն է լինելու, երբ եկա բանակից, իմացա որ ամուսնացել էր արդեն:
Վստահ եմ, որ մինչև հիմա նա հիշում է այդ առաջարկությունը, նաև մեր հետ կապված շատ հետքրքրիր պահեր, ու նաև ինձ:

kiki
03.10.2006, 16:47
զարմանում եմ , իրոք ... ամեն անգամ նման պատմություն լսելուց հետո , համոզված լինելով , որ չպետք է զարմանամ , էլի զարմանում եմ ...
ինչպե՞ս կարելի է սիրել ու ապրել մեկի հետ նաման զգացմունքային պահեր , նման հարաբերություններ ունենալ , և բանակ ուղարկելուց հետո ամուսնանալ մեկ ուրիշի հետ ...
չնեղանաս, բայց իմ կարծիքով նա քեզ չի սիրել ... միգուցե դա հրապուրանք է եղել, բայց սիրելով հանդերձ "հասկանալ" որ դա վերջն է, ինչպես ասացիր, ու առավել ևս ամուսնանալ ուրիշի հետ ... մի խոսքով, միգուցե ես եմ սխալ հասկանում ... բայց ...

Ճիշտ ասած, երբ ուզում էի գրեի մի տեսակ քաշվում էի, որովհետև սովոր չեմ գլոբալ կերպով ինձ ներկայացնել, առավելևս չէի սպասւոմ, որ նման արձագանք կլինի:
ոչինչ, կսովորես , ակստեղ բոլորն էլ սիրում են հարցեր տալ , իսկ ամենաշատը ՝ ես ... :)

John
03.10.2006, 18:14
Ժիրայրի պատմությանը նման վերջաբան չէի պատկերացնում… Կիկիի նման ես էլ եմ զարմացած, որ նման զգացմունքներից հետո կարելի է ընկերոջը բանակ ուղարկել և ուրիշի հետ ամուսնանալ… Կիկի ջան համոզված եղիր, որ ռոմանտիկ տղաներ հիմա էլ շատ կան, բայց շատերը դա թաքցնում են ( անձնական փորձից եմ ասում ), քանի որ շատ աղջիկներ դա ծաղրում են ( էդ էլ եմ անձնական փորձից եմ ասում ): Էլի անկեղծացա… գիտե՞ք ինչից է, ինչպես համարյա միշտ սիրահարված եմ, բայց ի տարբերություն նախորդ անգամների, հիմա վիրտուալ է, էդ աղջկան չեմ տեսել ընդհանրապես, պատահաբար հեռախոսով ենք ծանոթացել մոտ երկու ամիս առաջ… Ու ինքը ինձ հանդիպած եզակի աղջիկներից է, որ ոչ միայն ռոմանտիկությունը թերություն չի համարում, այլ նաև ինքն էլ է մի քիչ ռոմանտիկ (ես էլ նենց շատ ռոմանտիկ չեմ, պարզապես զուրկ չեմ ռոմանտիկայից): Իրար հետ երեք անգամ ենք հեռախոսով խոսել, մնացած շփումը միայն SMS-ների միջոցով է եղել…

kiki
03.10.2006, 18:21
դե դա շատ լավ է :)
նորություն է , ու ինչպես ամեն մի նորություն հետաքրքիր կլինի ... իսկ հանդիպել չե՞ս ուզում ... պետք է առաջ շարժվել ... :)

Guest
03.10.2006, 18:27
Կիկի ջան համոզված եղիր, որ ռոմանտիկ տղաներ հիմա էլ շատ կան, բայց շատերը դա թաքցնում են

Քուանշ՛

Տղաները չեն լինում ռոմանտիկ, բայց շատերը կարողանում են իրենց այդպիսին ձևացնեն, օրինակ ես, օրինակ Հովսեփ դու, քո այս գրածով, բայց ես արդեն վաովեցի:D
Հուսով եմ ոչ շատերը սա կկարդան:)

Ուլուանա
03.10.2006, 18:34
Ճիշտ է, Հովսեփ, անպայման հանդիպիր հետը։ :)

Քուանշ՛

Տղաները չեն լինում ռոմանտիկ, բայց շատերը կարողանում են իրենց այդպիսին ձևացնեն, օրինակ ես, օրինակ Հովսեփ դու, քո այս գրածով, բայց ես արդեն վաովեցի:D
Հուսով եմ ոչ շատերը սա կկարդան:)
Հաստատ սխալվում ես։ Ինչպե՞ս կարելի է այդքան համոզված խոսել բոլոր տղաների անունից։ Եթե դու ձևացնում ես, դա դեռ չի նշանակում, որ մյուսներն էլ են ձևացնում։ Անձամբ ես գիտեմ շատ տղաների, որոնք իսկապես ռոմանտիկ են, հաստատ չեն ձևացնում։

kiki
03.10.2006, 18:44
Քուանշ՛

Տղաները չեն լինում ռոմանտիկ, բայց շատերը կարողանում են իրենց այդպիսին ձևացնեն, օրինակ ես, օրինակ Հովսեփ դու, քո այս գրածով, բայց ես արդեն վաովեցի:D
Հուսով եմ ոչ շատերը սա կկարդան:)
այդպիսի բանաստեղծություններ գրող մարդը իմ կարծիքով չի կարող ռոմանտիկ չլինել, վերջիվերջո դա քո ներքինն է ՝ արտահայտած բանաստեղծութան միջոցով ... ;)

Guest
03.10.2006, 18:45
հաստատ չեն ձևացնում։

:) :

այդպիսի բանաստեղծություններ գրող մարդը իմ կարծիքով չի կարող ռոմանտիկ չլինել, վերջիվերջո դա քո ներքինն է ՝ արտահայտած բանաստեղծութան միջոցով ... ;)

Իրական ռոմանտիզմը՝ աղջկեքինն ա, ես դա զգացել եմ իմ ամբողջ հոգով:
մենակ նրանք են հասկանում դրա իրական իմաստը և նշանառությունը, մենք ուղակի ապրում ենք, զատ վե՜ր զգացումների

Jirayr24
03.10.2006, 18:50
Կարծում եմ ամեն երիտասադ մարդ, իր ներքնաշխարհում իրեն ռոմանտիկ է նկատում, ուղակի շատերը դա ցույց չեն տալիս, դա էլ կախված է շրջապատից, որ շատ դեպքերում ճնշում է նման հայացքները:
Կարծում եմ այս թեմայի շուրջ կարելի ա հենց համապատասխան բաժնում գրել:B

Jirayr24
08.10.2006, 11:52
Հարգելի ֆորումի անդամներ, պետք չի պասիվ թողնել այս թեման:
Մի խոստովանություն էլ իմ կողմից..., չնայած այն մի տեսակ հրաժեշտի խոսքի է նման:
---------------------------------------------------------------------------------------------------
Մի պահ անգամ չմտածես, թե ես քեզ միշտ խաբել եմ: Միշտ մտածիր մի բան -զգացմունքն ինձնից ազնիվ է: Թե ես ստեմ՞ - սիրտս կայրի ինձ, հոգիս ճնշեմ` - ճնշված կզգամ ամբողջ կյանքում ապրած, բայց և չապրած անգին սիրո համար: Եվ ոչ մի պահ կրկին չմտածես, որ ես խաբել եմ քեզ, քանզի խաբված եմ ես, որ ինքս ինձ եմ նախ խաբել, մոլորեցրել - կորցնելով` ոչ միայն քեզ, այլ նաև ինձ, որ հաելու արջև կանգնած - նայում եմ ինձ, բայց տեսնում եմ քեզ, ներում եմ քեզ, նախատում ինձ:
Չէ, ես հպարտ եմ, չէ ... Չեմ խաբել քեզ երբեք, բայց գուցե ինձ ներես ուշացած ու լուռ խոստովանանքի չակերտների բացման ու կրկին անավարտ, բազմակետով ծածկված զգացմունքներիս համար: Արդեն ուշ է չէ՞, արդյոք .... Ամեն ինչ մեզնից հեռու է անցյալում - անդարց: Ահա հեքիաթային քնքուշ երջանկություն, որ հպվեց ինձ և լուռ թոխեց ու հեռացավ:
Եվ ոչ մի պահ երբեք մեզ կրկին չխաբենք:
---------------------------------------------------------------------------------------------------
:B

Esmeralda
12.10.2006, 21:48
Մի սիրո խոստովանության ձև երեխաների շրջանում մոտ տասներկու տարի առաջ...
Բերում էին տալիս "Love is..." ծամոնից, ու ասում "Ես քեզ դրանից" :D :D :D

kiki
12.10.2006, 22:52
Ժիրայր, չնեղանաս, բայց էս մեկը մի տեսակ արհեստական թվաց ինձ , չգիտեմ ինչի դուրս չեկավ ... :oy
Ան, սպանեց ինձ ես խոստովանուփյւոնը ... :D :D :D

ԼԻԿ
12.10.2006, 23:31
Amenalav siro xostovanutiun@ _ES QEZ ATUM EM

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Guest
13.10.2006, 18:54
Ամենալավ սիրո խոստովանությունը՝ ԵՍ ՔԵԶ ԱՏՈՒՄ ԵՄ

Սա անիմաստ կատա՞կ էր, թե իրոք քո … միտքը:

ԼԻԿ
13.10.2006, 20:53
Էդ սիրո վերջին ստադիանա

StrangeLittleGirl
13.10.2006, 22:45
Էդ սիրո վերջին ստադիանա
Ես կասեի սկզբնական :D

Մելիք
13.10.2006, 22:56
Քուանշ՛

Տղաները չեն լինում ռոմանտիկ, բայց շատերը կարողանում են իրենց այդպիսին ձևացնեն, օրինակ ես, օրինակ Հովսեփ դու, քո այս գրածով, բայց ես արդեն վաովեցի:D
Հուսով եմ ոչ շատերը սա կկարդան:)
Սրի՛:

Հայկ ջան , համ էլ ասում ես հակասում են գրառումներս, բա ո՞նց չհակասեն, ախր դու իմ տեղից ոնց ես ասում , ես կարամ ռոմանտիկ լինեմ, թե՞ չէ:

Guest
14.10.2006, 13:41
... ես կարամ ռոմանտիկ լինեմ, թե՞ չէ:

Եթե դու իրոք հարց ես տալի, ապա չէ, բայց ինձ թվում ա, որ հարցականը պատահական ես դրել:)

MaLYuTKa
14.10.2006, 17:12
իմ կարծիքով պետք է ուղղակի ասել այն, ինչ զգում ես, ինչ կատարվում է քո սրտում..և նախապատրաստվել էլ պետք չէ....

ինչպես նաև պետք չէ խորհուրդ տալ ինչ-որ մեկին այդ հարցում...քանի որ ամեն մարդ պետք է ասի այն, ինչ ինքն է զգում, այլ ոչ թե կրկնի ուրիշի խոսքերը...:)

Guest
19.10.2006, 14:34
Սիրո խոստովանությունս իմ սիրելի Arisol-ին:

Ես առաջին տառիկից, առաջին քո գրառումից սիրահարվել եմ քեզ: Երբ տեսա քո ավատարը… և մինչև հիմա, ամեն վայրկյան ցանկանում եմ ասել քեզ, որ դու այն մարդն ես ում համար արժի ապրել և ում համար կարելի է տալ սեփական կյանքը: Քո հետ… իմ աչքերը տեսան դրախտ, իսկ իմ սիրտը տեսավ արևից պայծառ լույս: Ես սիրում եմ քեզ`փայլուն, հիանալի մարգարիտին, ով թույլ տվեց բռնել իրեն այս անսահման կյանքի օվկիանոսում:

Մելիք
19.10.2006, 16:28
Այյյյյյյյյյյյյյ քեզ բաաաաաան:o Բա որ մարդն իմանա՞ էս մասին: Բազառներ ա սպասվում:apeape

Astghik
20.10.2006, 12:18
Կարելի է ասել խոսքեր, որ ուղղակի կգրավեն մյուսին, բայց ես գերադասում եմ մի ուղղակի անկեղծ հայացք, ու ամեն ինչ պարզ կլինի, քանի որ խոսքերը կարող ես կեղծել, իսկ աչքերը արտահայտում են զգացմունքները: Խոսքերը համոզիչ չեն եթե աչքերը նույնպես դրանք չեն արտահայտում...:love

Cassiopeia
20.10.2006, 13:57
Ինչքա՜ն հետաքրքիր կլիներ, եթե ասպետի նման հիմա սեր խոստովանեին. մի ոտքի վրա ծնկաչոք, սիրատենչ հայացքը հառած աղջկա աչքերի մեջ… :love
Բայց սիրող սրտի համար ոչ մի խոսք ու արարք էական չէ, կարևորը զգացմունքն է, որ պետք է լինի մարդու հոգուց ու սրտից եկող…

Esmeralda
21.10.2006, 09:32
Բարև, ո՞նց ես... ինչի՞... հա, հասկանում եմ... Ես էլ ոչինչ... քննությունից եմ դուրս եկել... Հա, բայց այդքան էլ չէ... արդեն գիտեմ, որ մեկը սխալ է... գրած ա R={A, B, C},
F={A->B, B->A, B->C, A->C, C->A}, ասում ա գտնել այնպիսի F1, F2ֆունկցիոնալ կախվածությունների բազմություններ, որ F1+=F և F2+=F... գրեցի, բայց հետո հասկացա, որ ճիշտ չի... գիտեմ, որ լավ չի, բայց ասա ոնց պիտի գրեի...
-Մի բան ասեմ, բայց չխնդաս.. չեմ հիշում սրանց լուծելու ձևը, հիմա էլ մտածելու հավես չկա...
Մի բան էլ ես ասեմ, բայց դու չխնդաս. ես քեզ սիրում եմ... իսկ եթե մտածելու հավես ունենաս, ապացուցիր կամ հերքիր "Ես քեզ սիրում եմ"->"Դու ինձ սիրում ես" ֆունկցիոնալ կախվածությունը, բայց նախապես ասեմ, որ Արմսթրոնգի աքսիոմներից չօգտվես... Որովհետև այս դեպքում լրիվության թեորեմը կարող է և տեղի չունենալ... չնայած Մանուկյանն ապացուցեց...

Cassiopeia
21.10.2006, 10:14
Իմ հայրը մորս ծրագրավորման Fortran լեզվով է սեր խոստովանել…:D

StrangeLittleGirl
21.10.2006, 11:33
Դե մի հատ էլ սիրո խոստովանություն ես անեմ: Անցյալ տարի եմ հորինել, երբ այրվում էի մանրէաբանության բոցերով: Մի անգամ մի ուրիշ ֆորումում տեղադրել եմ այն, հետո էլ մեր համալսարանի թերթում է տպվել: Չնայած անստորագիր էր, բոլորն իմացել էին, որ հեղինակը ես եմ :D : Ի դեպ, եթե շատերդ չհասկանաք, ներողություն եմ խնդրում:
Նարե ջան, իմ հիվանդության հարուցիչը դու ես: Սիրում եմ քո գրամ-դրական աչքերը, պերիտրիխ դասավորությամբ մազերը, ուռուցիկ S տիպի շրթունքները: Քո վիրուլենտության գործոններն են լետալ ազդեցություն ունեցող հայացքը, դերմոնեկրոտոքսիկ համբույրը և նեյրոտոքսիկ ձայնը: Սիրում եմ քո զույգ սոմատիկ Օ-անտիգենը: Դու խիստ ներբջջային մակաբույծ ես ու չես սիրում բազմանալ արհեստական սննդային միջավայրերում: Դու արդեն ախտահարել ես իմ բոլոր օրգանները:

Guest
21.10.2006, 12:22
Լավն էր Բյուր, :D ահագին տրամս բարձրացրիր:

StrangeLittleGirl
22.10.2006, 22:05
Բա որ հասկանայի՜ր էդ ամեն մի տերմինն ինչ է նշանակում:

Arisol
23.10.2006, 11:20
Դե մի հատ էլ սիրո խոստովանություն ես անեմ:
Նարե ջան, իմ հիվանդության հարուցիչը դու ես: Սիրում եմ քո գրամ-դրական աչքերը, պերիտրիխ դասավորությամբ մազերը, ուռուցիկ S տիպի շրթունքները: Քո վիրուլենտության գործոններն են լետալ ազդեցություն ունեցող հայացքը, դերմոնեկրոտոքսիկ համբույրը և նեյրոտոքսիկ ձայնը: Սիրում եմ քո զույգ սոմատիկ Օ-անտիգենը: Դու խիստ ներբջջային մակաբույծ ես ու չես սիրում բազմանալ արհեստական սննդային միջավայրերում: Դու արդեն ախտահարել ես իմ բոլոր օրգանները:
:o Բյու՞ր: Էս ինձ սիրո խոստովանություն ես անում ու մի հատ էլ տեղյակ չես պահու՞մ:angry :
Ճիշտն ասած հալվեցի:roll , ես դեռ այսպիսի հիանալի սիրո խոստովանություն չէի լսել:oy : Հուսով եմ մի օր կբացատրես այս տեսմինների իմաստը և ես կհասկանամ, թե որչա՜փ ես ինձ սիրում :kiss :
Ի դեպ ասեմ, որ ես էլ քեզ եմ ՇԱ՜Տ ՍԻՐՈՒՄ:love :

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 17:25
Դե մի հատ էլ սիրո խոստովանություն ես անեմ: Անցյալ տարի եմ հորինել, երբ այրվում էի մանրէաբանության բոցերով: Մի անգամ մի ուրիշ ֆորումում տեղադրել եմ այն, հետո էլ մեր համալսարանի թերթում է տպվել: Չնայած անստորագիր էր, բոլորն իմացել էին, որ հեղինակը ես եմ :D : Ի դեպ, եթե շատերդ չհասկանաք, ներողություն եմ խնդրում:
Նարե ջան, իմ հիվանդության հարուցիչը դու ես: Սիրում եմ քո գրամ-դրական աչքերը, պերիտրիխ դասավորությամբ մազերը, ուռուցիկ S տիպի շրթունքները: Քո վիրուլենտության գործոններն են լետալ ազդեցություն ունեցող հայացքը, դերմոնեկրոտոքսիկ համբույրը և նեյրոտոքսիկ ձայնը: Սիրում եմ քո զույգ սոմատիկ Օ-անտիգենը: Դու խիստ ներբջջային մակաբույծ ես ու չես սիրում բազմանալ արհեստական սննդային միջավայրերում: Դու արդեն ախտահարել ես իմ բոլոր օրգանները:

Հարգանքներս...խոսքեր չկան...

StrangeLittleGirl
23.10.2006, 18:43
Նա՛ր, շատ մի ուրախացիր: Որ բացատրեմ, խոսքերդ հետ կվերցնես :D

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 19:15
....................................................................
Մեղավոր չենք մենք որ բախտ ենք փնտրում
Բայց կյանքում ցավոք բախտն է մեզ Ընտրում
Սիրահար հոգին
Սիրում է կրկին
Այլ ոչ թե նորից.....

Lapterik
23.10.2006, 19:20
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել...
Մեսչյան

StrangeLittleGirl
23.10.2006, 20:00
Սիրում եմ պերիտրիխ դասավորությամբ մազերդ…

Lapterik
23.10.2006, 20:33
Էս ինչ կանոնավոր վերջույթներ ունես սիրելի փակ բեկյալս::(

Գոռ Ջան - Հայ
02.12.2006, 19:49
Ու թափառեց կրկին հոգին միայնակ ու ցավեց նորից սիրտը փշերով պատված...

Բարև սիրելիս, Քեզ անչափ կարոտել եմ: Գրում եմ հեռվից, շատ հեռվից, գրում եմ , որովհետև այլ ճանապարհ այլևս չեմ տեսնում:
Այս առավոտ, ինչպես շատ առավոտներ , արթնացա հույսով , որ կգտնեմ քեզ կողքիս, ու ինչպես միշտ սառը բանականությունս սառը հեգնանքով ծիծաղեց դեմքիս:
Որքն եմ ուզում պատմեմ քեզ այն ինչ զգում եմ, այն ինչ կատարվում է մեջս, բայց ինչպե՞ս: Քանի քանի անգամ եմ փորձել մոտենալ քեզ և ուղղակի նայելով աչքերիդ մեջ ասել այն բառերը, որ օժտված են սրտեր միացնելու գերբնական ուժով՝ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Բայց...Էհհհհ...
Հունվարյան մռայլ եղանակ, ցուրտ փողոց, գորշ պատկերներ, այս ու այն կողմ շտապող մարդիկ, նյարդեր սղոցող մեքենաների անվերջ սլացք, և հանկարծ:o և հանակարծ ԴՈՒ...
Հավերժություն տևող մի ակնթարթ...
Աչքերիս այլևս ոչինչ չի երևում, բացի մի զույգ ժպտացող ,այրող ու կանչող աչքերից, որոնց փայլը շլացնում է ու ջերմացնում ցրտից սառած ժպիտն ու կարոտից նվաղած սիրտս:
........Շարունակելի:D

Ծով
02.12.2006, 20:09
Սիրում եմ քեզ...
3 օր էր,ոչ ավելի,զուր էր կյանքը քարոզ կարդում,
Ես ու մեկ էլ իմ սիրելին սիրո երազն էինք մեր կերտում։
3օր էր,լույսն ավելին չէր էլ ուզում մնալ ստվերում
Մայրամուտի շողերից էր երբ առավոտն արև բերում։
Հոգիս երկնի ծովին հառած՝արցունքներս շաղ էի տալիս,
Հետո ծիածաններ առած դու իմ սրտին հյուր էիր գալիս…
3օր էր…
Մի օր երազ…
Մի օր ժպիտ…
Մեկ էլ արցունք…
3օրում ես քո սրտում երջանկությունն էի իմ փորձում։
Ոչ 3 օր մեկ իմաստով,այլ իմ կյանքից խլված օրեր,
3 բառում մեկ հնչերանգ ու 1 բառից ծնված տողեր։
:love

Lapterik
02.12.2006, 20:18
Ապրեք դուք էրեխեք ջան:

PoeT
02.12.2006, 20:25
Գյաջ ըլնեմ, ահավոր սիրում եմ քեզ։ Ձի ըլնեմ, դու իմը պիտի լինես։ Ախպոր պես, իմ խադր, ամուսնացիր իմ հետ կյանքս։

Angelina
05.12.2006, 15:19
Սիրունս, ես պատահմամբ հանդիպեցի քեզ, պատահմամբ սիրեցի, պատահմամբ երջանկացա: Արի այնպես անենք, որ առանց պատահականության միջամտության հավերժ միասին լինենք:

kot
05.12.2006, 20:18
չորրորդը նույնպես բաժանվում է 4 խմբի՝ փող, լավ ավտո, լավ "պապա", չորրորդը չեմ հիշում: Իսկ տղաների դեպքում, ավտոյի փոխարեն, լավ հետույքն էլ կբավարարեր:
Լավ միջոց կա սեր խոստովանելու. զանգում ասում ես. «Ես քեզ սիրում եմ», որ չտեսնես էդ պահին նրա դեմքի :( այսպիսի արտահայտությունը, որը իր հերթին նշանակում է. « Բայց ախր մենք ընկերներ ենք, հիմա ի՞նչ ասեմ, որ էս ապուշի սիրտը չկոտրեմ»ԿԱՐԳԻՆ ՀՈՒՄՈՐ ՈՒՆԵՍ ՀԱ................ԽԻ КВН ՉԵՍ ԽԱՂՈՒՄ......:D

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրառումները:

Guest
29.12.2006, 12:54
Եթե սերը տերև է, ես քեզ կտամ մի ամբողջ անտառ: Եթե սերը կաթիլ է, ես քեզ կտամ մի ամբողջ օվկիանոս: Եթե սերը րոպե է, ես քեզ կտամ անվերջություն… :love

Ես քեզ սիրում եմ:(

Guest
08.02.2007, 17:06
Այս մեկը ոնց ա հնչու՞մ:

Եթե դու ապրես հարյուր տարի, ես կուզենայի ապրել մեկ օր պակաս, որպեսզի ոչ մի օր չապրեմ առանձ քեզ… Եթե դու ուզենաս թռնես կամրջից ցած, ես չեմ թռնի քո հետևից, ես կբրնեմ քեզ ներքևում… Եվ թող բոլորը լսեն այն, ինչ դու ասում ես, բայց, միայն ես կլսեմ այն, ինչի մասին դու մտածում ես, քանի որ ես սիրում եմ քեզ…

---

:think ինչ որ վերջերս սիրո խոստովանություն էլ չի ստացվում գրել, կամ բթացել եմ, կամ ավելի շուտ ճաշակս է բարցրացել:

Gohar
08.02.2007, 18:19
Այս մեկը ոնց ա հնչու՞մ:
Արհեստական :)

Ուլուանա
08.02.2007, 20:30
:think ինչ որ վերջերս սիրո խոստովանություն էլ չի ստացվում գրել, կամ բթացել եմ, կամ ավելի շուտ ճաշակս է բարցրացել:
Երևի ավելի շուտ՝ երկրորդը։ ;)
Ճիշտն ասած. էս մեկն ինձ էլ դուր չեկավ, համաձայն եմ Գոհարի հետ, մի տեսակ արհեստականություն կար... :oy

sh_joy
08.02.2007, 20:57
Այս մեկը ոնց ա հնչու՞մ:

Եթե դու ապրես հարյուր տարի, ես կուզենայի ապրել մեկ օր պակաս, որպեսզի ոչ մի օր չապրեմ առանձ քեզ… Եթե դու ուզենաս թռնես կամրջից ցած, ես չեմ թռնի քո հետևից, ես կբրնեմ քեզ ներքևում…

Բայց սրանք նորություն ե՞ն։ :think Ես 100 տարի առաջ լսել եմ։ :P

Guest
08.02.2007, 21:03
Բայց սրանք նորություն ե՞ն։ :think Ես 100 տարի առաջ լսել եմ։ :P

Հա դե, գյուտ անելը էս հարցում սուտ ա, մնում ա մենակ հնությունները ավելի ճիշտ հաջորդականությամբ ասվի:D միքս եսք անում, պորձում ենք…
Բայց խոսք եմ տալիս մինչև ամսի տասնըչորհը մի կարգին բան հորինել:)

Իսկ ինչ վերաբերվում ա արհեստականությանը, դա հաստատ զգացվեց ոչ թե խոստովանությունից, այն կողքից գրված մնացած գրառումներից:

ihusik
09.02.2007, 01:34
Ի՞նչ եք կարծում, եթե այսպես հնչի Սիրո խոստովանությունը, ինչպե՞ս կընկալեք այն.

:love <<Ես Սիրում Եմ Քեզ... Ես Սիրում Եմ Քո Մեջ Ամեն Բան, Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ողջ Աշխարհը, Բնությունը, Տիեզերքը, Մարդկանց, Կենդանիներին, Ծառ Ու Ծաղկին, Ոտքիդ Տակի Քարը, Հողը Ու Ամեն-Ամեն Բան... Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Կյանքը, Ինչպիսին Էլ Նա Լինի, Քանզի Նրանում Կաս Դու Իմ Հրեշտակ... Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ինքս Ինձ, Ես Քո Մեջ Սիրում Եմ Ինձ Իմ Սիրելիս... Մի Բաժանիր Ինձ Ինքս Ինձնից, Ես Քո Կարիքն Ունեմ, Որովհետև, Ես Սիրում Եմ Քեզ...>>:love

Anyuta_A
09.02.2007, 02:01
Իսկ դա ինչ որ մեկին է նվիրվա°ց , կարծում եմ հիանալի տողեր են , բայց դժվար թե մեկը լինի որ բացի ձեզնից ,այդքան մի շնչում արտասանի , դա մի քիչ արհեսատական կհնչի.....:love

ihusik
09.02.2007, 02:19
Անպայման չէ լրիվ ու նույնությամբ ասել, կարևորն այդ զգացողությունն ունենալն է՝ ինչ գրել էի, իսկ այդ պահին կարող է մի բառ էլ ասես ու ամեն ինչ հասկանալի լինի քո սիրած էակի համար ու այդ մեկ բառով փոխանցես քո այդ զգացողությունը նրան...:)

Մանոն
09.02.2007, 10:26
Ի՞նչ եք կարծում, եթե այսպես հնչի Սիրո խոստովանությունը, ինչպե՞ս կընկալեք այն.

:love <<Ես Սիրում Եմ Քեզ... Ես Սիրում Եմ Քո Մեջ Ամեն Բան, Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ողջ Աշխարհը, Բնությունը, Տիեզերքը, Մարդկանց, Կենդանիներին, Ծառ Ու Ծաղկին, Ոտքիդ Տակի Քարը, Հողը Ու Ամեն-Ամեն Բան... Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Կյանքը, Ինչպիսին Էլ Նա Լինի, Քանզի Նրանում Կաս Դու Իմ Հրեշտակ... Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ինքս Ինձ, Ես Քո Մեջ Սիրում Եմ Ինձ Իմ Սիրելիս... Մի Բաժանիր Ինձ Ինքս Ինձնից, Ես Քո Կարիքն Ունեմ, Որովհետև, Ես Սիրում Եմ Քեզ...>>:love
Հրաշալի է՜...տեսնում ես, միայն ես չէ, որ կարող եմ գեղեցիկ մտքեր գրել:) Դու «բարձրաձայն» ասել ես այն, ինչ ես միշտ մտածել եմ իմ մտքում ...Շնորհակալ եմ:oy

Guest
09.02.2007, 14:27
Ես Սիրում Եմ Քեզ... Ես Սիրում Եմ Քո Մեջ Ամեն Բան, Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ողջ Աշխարհը, Բնությունը, Տիեզերքը, Մարդկանց, Կենդանիներին, Ծառ Ու Ծաղկին, Ոտքիդ Տակի Քարը, Հողը Ու Ամեն-Ամեն Բան... Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Կյանքը, Ինչպիսին Էլ Նա Լինի, Քանզի Նրանում Կաս Դու Իմ Հրեշտակ... Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ինքս Ինձ, Ես Քո Մեջ Սիրում Եմ Ինձ Իմ Սիրելիս... Մի Բաժանիր Ինձ Ինքս Ինձնից, Ես Քո Կարիքն Ունեմ, Որովհետև, Ես Սիրում Եմ Քեզ...

Եթե ասվի համապատասխան տոնով, հրաշք խոսքեր են, բայց հաստատ նամակի տեսքով այսքանը գրելը էֆեկտ չի տա: :)

ihusik
09.02.2007, 14:45
Եթե ասվի համապատասխան տոնով, հրաշք խոսքեր են, բայց հաստատ նամակի տեսքով այսքանը գրելը էֆեկտ չի տա: :)
Հա բայց այսքանը համապատասխան տոնով ասել պետք է կարողանալ և հաշվի առնելով սրտի այն արագ զարկերի ձայնը... պետք է հասցնել ասել, մինչ գիտակցության կորստի վրա հասնելը::D

Ծով
09.02.2007, 19:43
Ա՛յ մարդ, պարզապես ասում եք…
Ես քեզ սիրում եմ…կամ ես քեզ համար ինձ շատ եմ սիրում…կամ ես քո մեջ ինձ եմ սիրում…
Կամ…
Ես գիտեմ, որ դու իմ սիրո կարիքն ունես…
Կամ…
Կարո՞ղ է իմանաս, ես քեզ սիրու՞մ եմ…:D Դե թող ասի չէ… է՜…ինչի՞ համար չէ…
Մի՛ նստեք ու ժամերով հորինեք, թե ինչ եք ասելու, որովհետև միևնույն է մոռանալու եք…Ասեք ինչ-որ կզգաք՝ առանց վերլուծելու, թե ինչ եք զգում…:love

Guest
12.02.2007, 18:40
Կներես… եվ սա միակ խոսքն է, որով ես կարող եմ սկսել իմ նամակը…

Շատ բան եմ ուզում ասել: Իսկ ավելի շատ բան ուզում եմ թողնել չասված: Այն, ինչ կարելի է միայն զգալ, այն, ինչ խոսքերով չի կարող փոխանցել աշխարհի լավագույն գրողը: Առանց քեզ ես կյանք չունեմ, առանց քեզ ես ոչինչ եմ…

Прости меня. Ведь сам того не зная,
Я появился на твоем пути.
Почти случайно... Мимо пробегая,
Я шел куда-то, но не смог пройти.

Не смог пройти... А надо бы, наверно,
Мне в тот момент остановить себя.
И сделать все ,как правильно и верно,
Но я не сделал. Полюбив тебя.

…ես սիրում եմ քեզ :love

Guest
07.03.2007, 16:01
Էս ոչ մեկ չի ուզում սեր խոստովանի, ես էլ չեմ դիմանում, բայց չեմ ուզում մենակ լինեմ:oy վրա վրա մի քիչ անհարմար ա:)

Arisol
07.03.2007, 16:14
Օրեցօր ես հասկանում եմ, որ անիմաստ էր իմ կյանքն առանց քեզ, հասկանում եմ, թե որչա՜փ տխուր էին ապրված օրերն առանց քեզ, թե որչա՜փ միայնակ էի ես այս աշխարհում առանց քեզ: Օրեցօր ես հասկանում եմ, որ ավելի ուժգին եմ սիրում քեզ…

Angelina
07.03.2007, 16:44
Օրեցօր ես հասկանում եմ, որ անիմաստ էր իմ կյանքն առանց քեզ, հասկանում եմ, թե որչա՜փ տխուր էին ապրված օրերն առանց քեզ, թե որչա՜փ միայնակ էի ես այս աշխարհում առանց քեզ: Օրեցօր ես հասկանում եմ, որ ավելի ուժգին եմ սիրում քեզ…

Դուրսը եկավ, ապրես::hands

Guest
07.03.2007, 18:02
Սիրո խոստովանությունս Alize-ին… :oy

Դեռ երբեք այսքան չեմ դժվարացել իմ զգացումները արտահատելուց, դեռ երբեք չեմ զգացել այն, ինչ զգում եմ քո հանդեպ: Այն օրը, երբ դու եկար… անկրկնելի տպավորություն թողեցիր իմ վրա: Ես չգիտեմ, ես երբեք չեմ սիրել… բայց այն օրվանից ես քեզ պահում եմ իմ սրտում… քո գեղեցիկ աչքերի ամեն մի հայացքը, ամեն խոսքը, որը դուրս եր եկել քո նուրբ շուրթերից, ամեն վարկյանը, որ մենք իրար կողք էինք: Դու ամբողջությամբ լցրեցիր իմ սիրտն ու հոգին և իմ սիրտը արդեն չի կարող գոյատևել առանց քեզ… ես սիրում եմ քեզ:love

murmushka
07.03.2007, 23:23

Շնորհակաություն, որ դեռ նամն կերպ սիելու ընդունակ մարդիկ կան
շաաաաատ տպավորիչ է եվ իսկապես ազդեցիկ

Luso xach
16.03.2007, 13:55
Սիրտս` առանց քեզ մի մեղավոր
Քեզ է սպասւմ, հույս ունենելով,
Որ պատասխան կտա այդ սիրուն
Թեկուզ ակնթարթ կամ էլ աննշան:
Հույսը թև է թափանցիկ,
Սերը լույս է մռթնած
Այդ բոլորն էլ միասին
Երազում են շատ-շատ մարդիկ:
Առանց սիրո այս աշխարհում
Ապրելն անհնար է …
Առանց քնքշանքի ու սիրո բառերի
Ապրելն անիմաստ է:
Սերը զգացմունքով լի
Ապրել է տալիս սիրող զույգերին
Որ սիրեն և սիրված լինեն
Այդ պարզ և մաքուր զգացումունքներով:
Բայց այս աշխարհում
Բարդ ու անիմաստ
Ապրում են միայն նախաձոտ մարդիկ
Եվ խանգարում են սիրող զույգերին:
Մի-միայն իրար սիրող զույգերն են
Բաժանումը ծանր տանում
Լի առցունքներով և տառապանքով
Տուժված ապրում են այս բարդ աշխարհում:

Luso xach
16.03.2007, 16:10
Կարելի ա պատմել սիրո պատմություններ և լավ և իհարկե շատ վատ ավարտ ունեցող …
Բայց պատմեմ երևի մի քիչ ուրախ, զվարճալի սիրո պատմություն:
10 հոգուց բաղկացած էինք և որոշեցինք մի զույգ միավորել:Բայց իհարկե աղջիկը պետք էր խոստովանություն աներ : Մի սենյակ էինք հատկացրել և երբ որ աղջիկը տղային խուսովանում էր սիրո պատմություն մենք դռան ետևից իրենց էինք լսում և բոլորիս մոտ զարմացած վիճակ էր…
Հիմա հետաքրքիր ա իմանալ ինչու ?
Բանից պարզվում ա որ տղան սիրահարված էր աղջական և չգիտեր ինչպես արտահայտվել …
Տղան ասում ա որ իր զգացմունքը փոխադարծ ա աղջիկը մտածում ա որ դա էլ էր մեր սարքածը և բարկանում ա …
Իհարկե խոստովանելու ժամանակ այնքան բան պատահեց որ մենք ուղակի ցանկացանք մենակ թողնել իրենց և հեռացանք այտեղից որովհետև առդեն մենք ավելորդ էինք …
Ինչ եղավ մեզանից հետո չգիտենք, մի բան է պարզ որ նրանք հիմա ընկերություն են անում արդեն 4 տարի ……

Wisper
28.03.2007, 22:41
Շաբլոն բանա

Եթե քո սրտում ինձանից առաջ
սիրո կրակը ուրիշին է վառել
ասա սիրելիս ինչու ամաչել
դու մեղավոր չես ես եմ ուշացել

:love Ոնց էր :oy

Մի հատ էլ կներեք ռուսերեն

Любовь это ваза
А ваза это стекло
Как известно бётся легко
Но если вазу нести осторожно
То эту любовь разбить невозможно

Root
02.05.2007, 21:43
(խոսակցության կեսից) ..... Իսկ ես քեզ սիրում եմ ..ՊԱՇՏՈՒՄ ԵՄ քեզ ....... ու կհամբուրեմ 60ական թվականների նման~ շուրթերս հպելով նրա շուրթերին ...՜

Wisper
02.05.2007, 23:32
(խոսակցության կեսից) ..... Իսկ ես քեզ սիրում եմ ..ՊԱՇՏՈՒՄ ԵՄ քեզ ....... ու կհամբուրեմ 60ական թվականների նման~ շուրթերս հպելով նրա շուրթերին ...՜

Էտ ի՞նչի հիմա ոնց են համբուրում որ :o : Էլի շուրթերովա :P :
Միայն մի տարբերությամբ, որ 60-ականներին տենց ռոմանտիկ, սեքսոտ ու... ու... դէ ոնց ասեմ հիմա կարգին են համբուրվում: Հլը ուշադիր նայեք արտասահմանյան ֆիլմերը :oy այ էնի կլասսա էէէէ: Սովորեք սովորեք :oy :D

Root
03.05.2007, 11:32

Չեմ ուզում մանրամասեցնեմ քանի որ համապատասխան բաժինը չի, բայց .. որպես գաղտնիք ասեմ ... միայն շուրթերով չեն համբուրվում :P

Իսկ ինչ վերաբերվում է 60-ականներին ... դա իսկապես շուրթերի ուժգին հպումեր ::B

գյումրեցի աղջիկ
08.06.2007, 06:53
Եթե մեկը ինձ սեր խոստովանի, ապա ես ինքստինքյան կհիասթափվեմ տվյալ մարդուց: Իրոք չգիտեմ թե դա ինչից է... սովորաբար աղջկա ականջներին քաղցր են հնչում այդ խոսքերը, բայց իմ մոտ հակառակ երևույթն է...:( Իսկ ես ինքս երևի երբեք չկարողանամ կյանքում հպարտությունս անտեսել և ինչ-որ մեկին սեր բացատրվել...նույնիսկ եթե սիրեմ

Cassiopeia
08.06.2007, 09:29
Մի անգամ փախել եմ սիրո խոստովանությունից:) Խեղճ տղան ամբողջ առավոտ սպասում էր ինձ, բայց ես ընկերուհուս հետ ներկայացա այդ "հանդիպմանը" իմանալով հանդերձ, թե ինչ ուղղվածություն պիտի ունենա մեր խոսակցությունը: Ես պարզապես նրա մեջ միայն ընկեր էի տեսնում ու ցանկություն չունեի կորցնել նրան (իսկ դա հաստատ այդպես կլիներ, եթե նա խոստովաներ):

Ուլուանա
08.06.2007, 11:21
Եթե մեկը ինձ սեր խոստովանի, ապա ես ինքստինքյան կհիասթափվեմ տվյալ մարդուց: Իրոք չգիտեմ թե դա ինչից է... սովորաբար աղջկա ականջներին քաղցր են հնչում այդ խոսքերը, բայց իմ մոտ հակառակ երևույթն է...:(
Էլի եմ լսել նման վերաբերմունքի մասին։ Առաջին հայացքից տարօրինակ ու անտրամաբանական է թվոււմ, բայց որ խորանանք, հաստատ ինչ-որ բացատրություն կարելի է գտնել... Կարծում եմ՝ դա որոշակի բարդույթի դրսևորում է, որը, հուսով եմ, ժամանակի ընթացքում կանցնի։ ;) :)

Root
08.06.2007, 11:55

Էթնոհոգեբանական բարդույթ մանավանդ ...

John
08.06.2007, 14:43
Բոլոր գրառումները կարդացի… Արտահայտեմ սեփական կարծիքս սեր խոստովանելու հետ կապված…
Պետք է սեր խոստովանել ՄԻԱՅՆ այն ժամանակ, երբ նա՝ ում պատրաստվում ես սեր խոստովանել՝ քո նկատմամբ անտարբեր չէ, հակառակ դեպքում 99%-ով համոզված եմ՝ ձեր սերը փոխադարձ չի դառնա… Ընդհանրապես կարծում եմ, որ սերը «պարտավոր է» լինել փոխադարձ, հակառակ դեպքում այն կորցնում է իմաստը… Ի՞նչ իմաստ ունի անհույս տառապել… եկել եմ այն եզրակացության, որ իմաստ ՉՈՒՆԻ… Քանի որ գտնում եմ, որ իսկական սերը պետք է փոխադարձ լինի՝ ուրեմն խոստովանելուց առաջ արդեն համարյա պարզ պետք է լինի, որ այն փոխադարձ է…

իսկ ինչպե՞ս ասել սիրո մասին… կարծում եմ՝ պետք չէ գրել ո՛չ բանաստեղծություններ, ո՛չ սիրո խոստովանություն պարունակող նամակներ… ամեն դեպքում ես հաստատ նման ձևով չեմ արտահայտի իմ սերը որևէ մեկի նկատմամբ: Պետք չէ ինքնախաբեյությամբ զբաղվել… սերը չի ծնվում առաջին հայացքից ու ոչ էլ առաջին հանդիպման ժամանակ: Սերը խոստովանելու համար այն պետք է բավականաչափ հասունացած լինի, իսկ եթե այդ նախապայմանը կա՝ ուրեմն դրական պատասխանն «անխուսափելի է»՝ անկախ խոստովանության ձևից… Սիրտս թելադրում է անկեղծանալ… չեմ ուզում նրան դեմ գնալ… Ասեմ, թե ինչպե՞ս եմ պատկերացնում այն սիրո խոստովանությունը, որն անելու եմ ՆՐԱՆ, ում գուցե դեռ չեմ ճանաչում կամ ճանաչում եմ՝ չգիտակցելով, որ հենց ՆԱ է…

Մեր հերթական հանդիպումից հետո կզգամ, որ սիրում եմ ՆՐԱՆ… եթե նույնիսկ այդ պահին իմ սերը փոխադարձ էչէ, ապա ևս մի քանի հանդիպում անց այն ԿԴԱՌՆԱ փոխադարձ… ինչպես որ ես, այնպես էլ ՆԱ կհասկանանք, որ սիրում ենք միմյանց… էլ ի՞նչ խոսքեր են անհրաժեշտ… նման պետքերում ամեն ինչ ավելի պարզ է, քան ապակու վրայով դեպի ներքև սլացող անձրևի կաթիլը… գուցե հերթական հանդիպման ժամանակ փորձեմ առօրյա թեմաներից մեկից անցում անել դեպի ՄԵՐ զգացմունքերին… Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
-Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
-Գիտեմ…
ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…

Firegirl777
08.06.2007, 15:47
Գեղեցիկ է, բայց դա ոչ միշտ է այդպես ստացվում, հավատա ինձ...

John
08.06.2007, 16:10
Գեղեցիկ է, բայց դա ոչ միշտ է այդպես ստացվում, հավատա ինձ...
Հավատում եմ :) Դու էլ ինձ ճիշտ հասկացիր՝ ինձ պետք չէ, որ միշտ այդպես ստացվի, այլ պետք է, որ այն ՄԻԱԿ անգամը այդպես ստացվի ;)

Firegirl777
08.06.2007, 16:15
Հասկանում եմ, ու հենց այդպես էլ թող լինի քո կյանքում....…;)

Grigorius
08.06.2007, 16:19
Եթե մեկը ինձ սեր խոստովանի, ապա ես ինքստինքյան կհիասթափվեմ տվյալ մարդուց: Իրոք չգիտեմ թե դա ինչից է... սովորաբար աղջկա ականջներին քաղցր են հնչում այդ խոսքերը, բայց իմ մոտ հակառակ երևույթն է...:( Իսկ ես ինքս երևի երբեք չկարողանամ կյանքում հպարտությունս անտեսել և ինչ-որ մեկին սեր բացատրվել...նույնիսկ եթե սիրեմՀալալա.....թե մեկին սեր եմ խոստովանել,հաստատ իրան հետո փիս փիս բաներ անելու համար եմ արել,ուրիշ դեպքում չեմ խոստովանել,չեմ էլ պատրաստվում,ու սիրող մարդկանց մոտ միշտ պիտի լինի բեզ կամենտարիեվ

Ուլուանա
08.06.2007, 17:28
Հովսեփ ջան, բայց ի՜նչ պարզ ու հեշտ ես պատկերացնում ամեն ինչ։ :) Չեմ ուզում քեզ հիասթափեցնել, բայց քո նկարագրածն իրականում բազմաթիվ հնարավոր տարբերակներից մեկն է ընդամենը։ :( Դա քո նախընտրած տարբերակն է, աստված տա, որ քեզ հետ հենց այդպես էլ լինի, բայց, ցավոք, շատ հազվադեպ է այդպես լինում... :think

Dr. M
11.06.2007, 23:56
Բոլոր գրառումները կարդացի… Արտահայտեմ սեփական կարծիքս սեր խոստովանելու հետ կապված…
Պետք է սեր խոստովանել ՄԻԱՅՆ այն ժամանակ, երբ նա՝ ում պատրաստվում ես սեր խոստովանել՝ քո նկատմամբ անտարբեր չէ, հակառակ դեպքում 99%-ով համոզված եմ՝ ձեր սերը փոխադարձ չի դառնա… Ընդհանրապես կարծում եմ, որ սերը «պարտավոր է» լինել փոխադարձ, հակառակ դեպքում այն կորցնում է իմաստը… Ի՞նչ իմաստ ունի անհույս տառապել… եկել եմ այն եզրակացության, որ իմաստ ՉՈՒՆԻ… Քանի որ գտնում եմ, որ իսկական սերը պետք է փոխադարձ լինի՝ ուրեմն խոստովանելուց առաջ արդեն համարյա պարզ պետք է լինի, որ այն փոխադարձ է…

իսկ ինչպե՞ս ասել սիրո մասին… կարծում եմ՝ պետք չէ գրել ո՛չ բանաստեղծություններ, ո՛չ սիրո խոստովանություն պարունակող նամակներ… ամեն դեպքում ես հաստատ նման ձևով չեմ արտահայտի իմ սերը որևէ մեկի նկատմամբ: Պետք չէ ինքնախաբեյությամբ զբաղվել… սերը չի ծնվում առաջին հայացքից ու ոչ էլ առաջին հանդիպման ժամանակ: Սերը խոստովանելու համար այն պետք է բավականաչափ հասունացած լինի, իսկ եթե այդ նախապայմանը կա՝ ուրեմն դրական պատասխանն «անխուսափելի է»՝ անկախ խոստովանության ձևից… Սիրտս թելադրում է անկեղծանալ… չեմ ուզում նրան դեմ գնալ… Ասեմ, թե ինչպե՞ս եմ պատկերացնում այն սիրո խոստովանությունը, որն անելու եմ ՆՐԱՆ, ում գուցե դեռ չեմ ճանաչում կամ ճանաչում եմ՝ չգիտակցելով, որ հենց ՆԱ է…

Մեր հերթական հանդիպումից հետո կզգամ, որ սիրում եմ ՆՐԱՆ… եթե նույնիսկ այդ պահին իմ սերը փոխադարձ էչէ, ապա ևս մի քանի հանդիպում անց այն ԿԴԱՌՆԱ փոխադարձ… ինչպես որ ես, այնպես էլ ՆԱ կհասկանանք, որ սիրում ենք միմյանց… էլ ի՞նչ խոսքեր են անհրաժեշտ… նման պետքերում ամեն ինչ ավելի պարզ է, քան ապակու վրայով դեպի ներքև սլացող անձրևի կաթիլը… գուցե հերթական հանդիպման ժամանակ փորձեմ առօրյա թեմաներից մեկից անցում անել դեպի ՄԵՐ զգացմունքերին… Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
-Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
-Գիտեմ…
ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…

ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՅԴՊԵՍ.............. (որ մի քանի հանդիպում հետո նա էլ քեզ սիրի) ՀԱԼԱԼ Է ՔԵԶ :hands

Ավելացվել է 1 րոպե անց
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՆԱԽԱՆՁՈՂՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՍ ՇՈՒՏՈՎ :D

Second Chance
19.12.2007, 17:24
Վայ այս թեման ոնց չէի նկատել :love
վաղը լրիվ մանրամասն կկարդամ:D:oy

Belle
19.12.2007, 17:33
Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
-Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
-Գիտեմ…
ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…

:hands Շաաատ լավ է: Թող բոլորին այսպիսի սեր բաժին ընկնի: :love
Բայց սա իդեալական տարբերակ է, որ ոչ միշտ է լինում:

Իսկ ես սիրո խոստովանությունը պատկերացնում եմ առանց ընդհանարապես բառերի: Միայն հայացքով ասել այդ "-գիտես" -ն ու "-գիտեմ"-ը: :love

Script
19.12.2007, 17:45
Մեր հերթական հանդիպումից հետո կզգամ, որ սիրում եմ ՆՐԱՆ… եթե նույնիսկ այդ պահին իմ սերը փոխադարձ էչէ, ապա ևս մի քանի հանդիպում անց այն ԿԴԱՌՆԱ փոխադարձ… ինչպես որ ես, այնպես էլ ՆԱ կհասկանանք, որ սիրում ենք միմյանց… էլ ի՞նչ խոսքեր են անհրաժեշտ… նման պետքերում ամեն ինչ ավելի պարզ է, քան ապակու վրայով դեպի ներքև սլացող անձրևի կաթիլը… գուցե հերթական հանդիպման ժամանակ փորձեմ առօրյա թեմաներից մեկից անցում անել դեպի ՄԵՐ զգացմունքերին… Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
-Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
-Գիտեմ…
ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…
Իմ կարծիքով «գիտես...գիտեմ»-ը ամենա ամենա տարբերակնա,ես էլ եմ ուզում:(:Ինքս շատ զգացմունքային մարդ եմ ու անհնարա չնկատել իմ սիրահարվածությունը, հատկապես ես ընդհանրապես չեմ թաքցնում,ու շատ շուտ էլ նկատում եմ երբ ինձ են համակրում, խոսքերը ավելորդ են, կարելիա ուղակի համբուրվել:D

Սամվել
19.12.2007, 17:51
:hands Շաաատ լավ է: Թող բոլորին այսպիսի սեր բաժին ընկնի: :love
Բայց սա իդեալական տարբերակ է, որ ոչ միշտ է լինում:

Իսկ ես սիրո խոստովանությունը պատկերացնում եմ առանց ընդհանարապես բառերի: Միայն հայացքով ասել այդ "-գիտես" -ն ու "-գիտեմ"-ը: :love

Է Չէ ես ճշգիրտ գիտություններ սիրող մարդ եմ, մինչև կարգին փաստեր չլինի չեմ ինձ հույս չեմ տա:D ասենք իրա խոսքերը:

Օֆֆ էս վերջերս սկսել եմ համարել որ պետքա սեր խոստովանել քանի հլը շատ րես սիրահարվել :D

Թե չէ միշտ ձգում էի էնքան մինչև վերջում մերժվելուց հետո մի տարի էլ ուշքի էի գալիս :D

Օրինակ ժողովուրդ շատ անկապա՞ որ ՍՄՍ գրես :think
Մարդ էս չի ստացվում խոսքերով ասելը :8

Հ.Գ. Կներեք թեման լրիվ չեմ կարդացել, չեմ հասցնում :8

Dayana
19.12.2007, 17:54

Ավելի լավա ՍՄՍ-ի փոխարեն մի սիրուն բացիկ ուղարկի ;) որի վրա ուղղակի կարող ես գրել "Սիրում եմ շատ , քո Սամվել " լավ ստացվեց չէ՞ ։ Մենակ չասես լավ էլ իմ փոխարեն գրել ես միանգամից ուղարկի :D

Սամվել
19.12.2007, 17:58
Ավելի լավա ՍՄՍ-ի փոխարեն մի սիրուն բացիկ ուղարկի ;) որի վրա ուղղակի կարող ես գրել "Սիրում եմ շատ , քո Սամվել " լավ ստացվեց չէ՞ ։ Մենակ չասես լավ էլ իմ փոխարեն գրել ես միանգամից ուղարկի :D

Փաստորեն անկապ եմ :(:D

Բայց լուրջ ՍՄՍը իրոք տենց տգեղա :think
Կյանքում առերես չեմ կարեցել ասել ինչոր մտածում եմ: կեցցեն տեղեկատվաակն տեխնոլոհիաները :hands

Չէ լավ չեմ զղջում :love շատ էլ լավ էր :P

Belle
19.12.2007, 17:59
Է Չէ ես ճշգիրտ գիտություններ սիրող մարդ եմ, մինչև կարգին փաստեր չլինի չեմ ինձ հույս չեմ տա:D ասենք իրա խոսքերը:

:o սիրող աչքերից էլ լավ փաստ? եթե տեսնես հաստատ կհավատաս, խասքերից մեծ արժեք ունեն` ըստ իս: :love

Script
19.12.2007, 17:59
Օրինակ ժողովուրդ շատ անկապա՞ որ ՍՄՍ գրես :think
Մարդ էս չի ստացվում խոսքերով ասելը :8

Չէ է ինչ ՍՄՍ, եթե ասելու էս, կանգնի ու ուղիղ աչքերին նայելով գոռա,որ սիրում ես,թէ չէ ՍՄՍ-ն որնա:aaa

Սամվել
19.12.2007, 18:05
:o սիրող աչքերից էլ լավ փաստ? եթե տեսնես հաստատ կհավատաս, խասքերից մեծ արժեք ունեն` ըստ իս: :love

Եսիմ է, ես երևումա էտքան էլ լավ չեմ աչքերը իրարից տարբերելուց :)

Բայց տենցելա եղել, աչքերին խաբնվելով օրինակ :D
Իսկ եթե լուրջ ապա սենց կասեմ:
Երբ սիրահարված ես / համենայն դեպս ես/ քեզ համար ցանկացած հայացք կարող է փոխադարձության ձգացմունք առաջացնել: Ու շա՜տ դժվար է տարբերել որն է իրական իսկ որը ոչ:

Second Chance
19.12.2007, 18:06
Չէ է ինչ ՍՄՍ, եթե ասելու էս, կանգնի ու ուղիղ աչքերին նայելով գոռա,որ սիրում ես,թէ չէ ՍՄՍ-ն որնա:aaa

:o չէ չէ չգոռաս հանկարծ

եթե իսկապես քաշվում ես կարող ես սմս-ի միջոցով ասել որ իր են անձնական շատ լուրջ բան ունես ասելու ;) դե ինքը արդեն կհասկանա ինչ պետքա ասես ու քո համարձակությունն էլ կավելանա ու հանդիպման ժամանակ ամենինչ իրան իրան կլինի:) ու եթե միքիչ էլ հուզվես ոչինչ դա բնականա ու ավելի լավա քան կեղծ ինքնավտհությունը;)

Script
19.12.2007, 18:13
:o չէ չէ չգոռաս հանկարծ

Բայց ինչի չգոռա:think Իմ համար որ գոռային, ես ինձ լավ կզգայի:)

Dayana
19.12.2007, 18:21
Բայց ինչի չգոռա:think Իմ համար որ գոռային, ես ինձ լավ կզգայի:)

Ահա գոռալ այն էլ կասկադի էն արդեն մանումենտ հասած բարձր կետից ;)
Չէ է Սամվել, եթե ուզում ես ՍՄՍ գրել գրի, դա էլ լավ եղանակ է :) վատը չէ։ Միայն թե ասա, գուցե վաղն էլ գրես որ ոչ միայն 100-ներ ես ստանում այլ սիրային նամակներ ;)

*e}|{uka*
19.12.2007, 23:23
Մմս-ի տարբերակը վատը չի ,ես էլ որ տղա լինեի ու ամաչեի արտահայտել իմ զգացմունքները սիրած էակի նկատմամբ ,մմս կգրեի ,բայց անհայտ համարից ու չէի ներկայանա , մի որոշ ժամանակ հետո նման հարաբերության զարգացման ընթացքին հետևելով , կներկայանի ու արդեն ինքը չէր կարողանա ոչ մի տեղ պախկվեր լօօօօօլ :lol , հմայքիս զոհը կդառնար ... ;)

Լեո
20.12.2007, 01:22
Բոլոր գրառումները կարդացի… Արտահայտեմ սեփական կարծիքս սեր խոստովանելու հետ կապված…
Պետք է սեր խոստովանել ՄԻԱՅՆ այն ժամանակ, երբ նա՝ ում պատրաստվում ես սեր խոստովանել՝ քո նկատմամբ անտարբեր չէ, հակառակ դեպքում 99%-ով համոզված եմ՝ ձեր սերը փոխադարձ չի դառնա… Ընդհանրապես կարծում եմ, որ սերը «պարտավոր է» լինել փոխադարձ, հակառակ դեպքում այն կորցնում է իմաստը… Ի՞նչ իմաստ ունի անհույս տառապել… եկել եմ այն եզրակացության, որ իմաստ ՉՈՒՆԻ… Քանի որ գտնում եմ, որ իսկական սերը պետք է փոխադարձ լինի՝ ուրեմն խոստովանելուց առաջ արդեն համարյա պարզ պետք է լինի, որ այն փոխադարձ է…

իսկ ինչպե՞ս ասել սիրո մասին… կարծում եմ՝ պետք չէ գրել ո՛չ բանաստեղծություններ, ո՛չ սիրո խոստովանություն պարունակող նամակներ… ամեն դեպքում ես հաստատ նման ձևով չեմ արտահայտի իմ սերը որևէ մեկի նկատմամբ: Պետք չէ ինքնախաբեյությամբ զբաղվել… սերը չի ծնվում առաջին հայացքից ու ոչ էլ առաջին հանդիպման ժամանակ: Սերը խոստովանելու համար այն պետք է բավականաչափ հասունացած լինի, իսկ եթե այդ նախապայմանը կա՝ ուրեմն դրական պատասխանն «անխուսափելի է»՝ անկախ խոստովանության ձևից… Սիրտս թելադրում է անկեղծանալ… չեմ ուզում նրան դեմ գնալ… Ասեմ, թե ինչպե՞ս եմ պատկերացնում այն սիրո խոստովանությունը, որն անելու եմ ՆՐԱՆ, ում գուցե դեռ չեմ ճանաչում կամ ճանաչում եմ՝ չգիտակցելով, որ հենց ՆԱ է…

Մեր հերթական հանդիպումից հետո կզգամ, որ սիրում եմ ՆՐԱՆ… եթե նույնիսկ այդ պահին իմ սերը փոխադարձ էչէ, ապա ևս մի քանի հանդիպում անց այն ԿԴԱՌՆԱ փոխադարձ… ինչպես որ ես, այնպես էլ ՆԱ կհասկանանք, որ սիրում ենք միմյանց… էլ ի՞նչ խոսքեր են անհրաժեշտ… նման պետքերում ամեն ինչ ավելի պարզ է, քան ապակու վրայով դեպի ներքև սլացող անձրևի կաթիլը… գուցե հերթական հանդիպման ժամանակ փորձեմ առօրյա թեմաներից մեկից անցում անել դեպի ՄԵՐ զգացմունքերին… Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
-Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
-Գիտեմ…
ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…

Հրաշալի~ է:
Սիրո խոստովանության ավելի լավ ձև ես չեմ պատկերացնում:

Ուլուանա
20.12.2007, 06:06
Օրինակ ժողովուրդ շատ անկապա՞ որ ՍՄՍ գրես :think
Մարդ էս չի ստացվում խոսքերով ասելը :8
Չէ, ինչու՞: Հեչ էլ անկապ չի։ ;) Դա էլ է տարբերակ, եթե բարձրաձայն ասել դժվարանում ես։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում sms գրելու մեջ։ Ճիշտ է, առերես ասելն ավելի լավ է, համ էլ ռեակցիան անմիջապես կիմանաս, ոչ թե անհամբեր կսպասես՝ տեսնես ի՞նչ կասի... և այլն։ Բայց դե լրիվ հասկանում եմ բարձրաձայն ասելու անկարողությունը կամ դժվարությունը... Հեշտ բան չի։

:o սիրող աչքերից էլ լավ փաստ? եթե տեսնես հաստատ կհավատաս, խասքերից մեծ արժեք ունեն` ըստ իս: :love
Ինչպես արդեն ասվեց, դա իդեալական տարբերակ է, բայց, ցավոք, շատ հազվադեպ է գործում. մենք հիմնականում դեռ շատ հեռու ենք աչքերի միջոցով նման գուշակություններ ու հաղորդագրություններ անելու ունակությունից։ Կարծում եմ՝ սխալվելու հավանականություն մեծ է, այնպես որ եթե համոզված չես, չարժե ռիսկի դիմել։

Չէ է ինչ ՍՄՍ, եթե ասելու էս, կանգնի ու ուղիղ աչքերին նայելով գոռա,որ սիրում ես,թէ չէ ՍՄՍ-ն որնա:aaa
Չէ, գոռալն էլ է հիմնականում կինոներում լավ նայվում (ասենք, «Կամակոր կնոջ սանձահարումը» ֆիլմում Չելենտանոյին լավ է հաջողվում :hands), բայց կյանքում... չգիտեմ... Կարծում եմ՝ ծիծաղելի երևալու ու նպատակին չհասնելու վտանգը բավական մեծ է... :think Բացի դրանից, գոռալը և այդ կարգի արտառոց արտահայտչաձևերը մարդն ինքը պիտի շատ ցանկանա, որ կիրառի, թե չէ եթե մարդը գոռալու ցանկությոն չունի, պատկերացնում եմ, թե ինչ ծիծաղելի ու անհեթեթ տեսք կունենա, երբ պարտականություն կատարելու համար սկսի գոռալով սեր խոստովանել... :aaa :{

Ամեն դեպքում խոստովանելու ձևը պիտի սրտովդ լինի, դու ինքդ կիմանաս, թե ինչ ձևով խոստովանելիս ես քեզ հարմարավետ զգում, դրանից շատ բան է կախված։ Նույնիսկ ամենառոմանտիկ կամ ամենահաջող համարվող ձևերը կարող են անպիտան ու անհաջող դուրս գալ, եթե քեզ հարազատ չեն։ Այնպես որ խոստովանիր այնպես, ինչպես որ ինքդ ես ճիշտ գտնում։ :)

Մանե
23.12.2007, 11:55
Դու մի վախենա: Քեզ ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես: Եթե հանկարծ մեկը դադարի բաբախել, կբաբախի երկրորդը: Դրանցից մեկը քեզ մայրդ է նվիրել: Գիտե՞ս ինչպես: 19 տարի առաջ կարողացել է սիրել: Մի՛ ծիծաղիր: Անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ սիրտը ու ոչ մի բանից մի վախենա: Ինձ համար մի անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում,երբ իմ սիրտը քեզ մոտ է...

:love:love:love

Ծով
23.12.2007, 12:02
Քեզ երբեք այսպես չեմ սիրել, ինչպես հիմա չեմ սիրում:D
Ո՞նց ա...:))

Աբելյան
23.12.2007, 17:13
:love :love Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք:love :love

քուր մի հատ կգա՞ս :oy
մի բան ասեմ, բայց ոչ մեկին չասես էլի
ուզում եմ ասեմ, որ ես... ես... դե արդեն հասկացար երևի :oy

Մանե
23.12.2007, 17:43
Ես քեզ շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ,
շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ,
շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ,
շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ :scen
Ուուուուուֆ,էլի մոռացա :pardon:pardon:pardon

:D:D:D

Մանե
23.12.2007, 18:15
Դու մի վախենա: Քեզ ոչինչ չի պատահի, որովհետև ...
Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարով;)

Cesare
25.12.2007, 11:03
Փնտրում եմ մի հատ թեթև նամյոկ :
Գուցե օգնեք :
Մեկ ել մի խնդրաք :
Մի քանի հավայի պատճառ կարաք ասեք զանգելու համար :

Նորմարդ
25.12.2007, 11:13
Փնտրում եմ մի հատ թեթև նամյոկ :
Գուցե օգնեք :
Մեկ ել մի խնդրաք :
Մի քանի հավայի պատճառ կարաք ասեք զանգելու համար :
Դե նայած ում ես զանգում, ինչ տարիքի է նախասիրությունները և այլն, օրինակ կարող ես զանգել իմանալ ՆՐԱ որպիսությունը պատճառաբանելով թե վատ երազ ես տեսել, ՆՐԱՆ խորհուրդ տուր զգույշ լինել, ու մեկ էլ ձեռի հետ առաջարկի հանդիպել :oy

Մանե
25.12.2007, 11:16
Փնտրում եմ մի հատ թեթև նամյոկ :
Գուցե օգնեք :
Մեկ ել մի խնդրաք :
Մի քանի հավայի պատճառ կարաք ասեք զանգելու համար :

Ինձ թվում ա էդ կախված ա նրանից,թե ինչպիսի միջավայրում ա շփումդ նրա հետ՝ դպրոց,պարապմունք,բակ և այլն ;)
Դրանից ելնելով էլ արդեն պիտի պատճառներ մտածես ;)

Cesare
25.12.2007, 11:24
Ինձ թվում ա էդ կախված ա նրանից,թե ինչպիսի միջավայրում ա շփումդ նրա հետ՝ դպրոց,պարապմունք,բակ և այլն ;)
Դրանից ելնելով էլ արդեն պիտի պատճառներ մտածես ;)

Ինքը ինձնից շատ հեռու ա հիմա:
Ես մենակ ուզում եմ շփում լինի :
Մի քանի անգամ ……ու կլինի :
Առաջինը իմ վրա ես մի բան կմտածեմ :
Բայց շարունակություն չեմ գտնում ……

Ուլուանա
25.12.2007, 20:09
Դե նայած ում ես զանգում, ինչ տարիքի է նախասիրությունները և այլն, օրինակ կարող ես զանգել իմանալ ՆՐԱ որպիսությունը պատճառաբանելով թե վատ երազ ես տեսել, ՆՐԱՆ խորհուրդ տուր զգույշ լինել, ու մեկ էլ ձեռի հետ առաջարկի հանդիպել :oy
Յա~, Նորո՞: Էս ի՞նչ խորհուրդներ ես տալիս: Ուրեմն էդ խեղճ աղջկան տենց ահաբեկի, ինչ է թե զանգելու պատճառ գտնի՞: Գուցե էդ աղջիկը շատ զգայուն է ու երազներին հավատում է, պատկերացնու՞մ ես, թե ինչ վիճակի մեջ կընկնի... :( Ու լրիվ ատեղի... Չէ, կարծում եմ, առանց ստեր փչելու էլ կարելի է ձև գտնել... :think

Fashist
25.12.2007, 20:23
:loveժողովուրդ օգնեք կուզնայի ընտրածիս տալ մի բանաստեղծություն,իրա անունի առաջին տառերով:love
ԱՆՈՒՆԸ ԿԱՏՅԱ

Paradise
11.01.2008, 18:45
Չէ ինչ ուզում եք արեք մեկա ես մեկը ռուսերեն պիտի ասեմ

А ЗНАЕШ? Я ВТЮРИЛСЯ В ТЕ;)

Ուլուանա
11.01.2008, 23:23
Չէ ինչ ուզում եք արեք մեկա ես մեկը ռուսերեն պիտի ասեմ

А ЗНАЕШ? Я ВТЮРИЛСЯ В ТЕ;)
Պատկերացրեցի իմ դեմքի արտահայտությունը այն դեպքում, երբ որևէ մեկն ինձ նման ձևով սեր խոստովաներ... :o :[ Կներես, բայց իրսք գռեհիկ ու անլուրջ է հնչում... Ոնց որ հայերեն ասես. «Գիտե՞ս, ես խփնվել եմ քո վրա...»։ :[ Նման արտահայտչաձևը դժվար թե որևէ լուրջ աղջկա կողմից լուրջ ընկալվի։

Նորմարդ
11.01.2008, 23:52
Յա~, Նորո՞: Էս ի՞նչ խորհուրդներ ես տալիս: Ուրեմն էդ խեղճ աղջկան տենց ահաբեկի, ինչ է թե զանգելու պատճառ գտնի՞: Գուցե էդ աղջիկը շատ զգայուն է ու երազներին հավատում է, պատկերացնու՞մ ես, թե ինչ վիճակի մեջ կընկնի... :( Ու լրիվ ատեղի... Չէ, կարծում եմ, առանց ստեր փչելու էլ կարելի է ձև գտնել... :think
Դե Անահիտ ջան սա ամենավերջին տարբերակն է, ար արժի դիմել բաըց ուրիշ տարբերակներ էլ կարամ ասեմ:D

ivy
12.01.2008, 00:00
Իմ սիրած խոստովանությունն է՝ «Ես գժվում եմ քեզ համար...»:
Եթե բանավոր, ապա ցածր, քնքուշ ու մի քիչ տխուր ձայնով:
Եթե գրավոր, ապա վերջում կախման կետեր...
Ու անպայման հայերեն:
:love

Նորմարդ
12.01.2008, 00:16
Գիտես ես քեզ ասելու բան ունեմ, որոշել էի չասել բայց … չեմ կարող, զգում եմ որ չեմ կարող այլևս … ամեն անգամ ձայնդ լսելիս զգում եմ, որ այսպես շարունակվել չի կարող…
Գիտես ես քեզ սիրում եմ… :love

ivy
12.01.2008, 00:22
Գիտես ես քեզ ասելու բան ունեմ, որոշել էի չասել բայց … չեմ կարող, զգում եմ որ չեմ կարող այլևս … ամեն անգամ ձայնդ լսելիս զգում եմ, որ այսպես շարունակվել չի կարող…
Գիտես ես քեզ սիրում եմ… :love

Իսկ ինչո՞ւ «այսպես շարունակվել չի կարող»: :)

Malu
12.01.2008, 02:35
Ես հիմա պատրաստ եմ կանգնել փողոցի մեջտեղում, ուր երթևեկություն է երկկողմանի,ու մարդիկ կանգած են փողոցի երկու կողմերում…
Դու սարսափած կնայես ինձ՝ մտածելով, թե գժվելեմ, և դու չես սխալվի,քանի որ ես իսկապես գժվում եմ քեզ համար (այլապես ինչու պետք է այս ուշ ժամին քունս կորցրած քեզ գրեի): Կփորձես առաջ գալ, որ ինձ փրկես գժությունից ու խենթությունից,իսկ ես կգոռամ.
– Ես ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵԵԵԵԵՄ: Լսում եք մարդիկ, ես սիրում եմ այս խելագառին՜՜՜՜

Ու բոլորը ժպիտը դեպքին, բայց և ապշած կնայեն մեզ:

Lapterik
12.01.2008, 21:02
Ես հիմա պատրաստ եմ կանգնել փողոցի մեջտեղում, ուր երթևեկություն է երկկողմանի,ու մարդիկ կանգած են փողոցի երկու կողմերում…
Դու սարսափած կնայես ինձ՝ մտածելով, թե գժվելեմ, և դու չես սխալվի,քանի որ ես իսկապես գժվում եմ քեզ համար (այլապես ինչու պետք է այս ուշ ժամին քունս կորցրած քեզ գրեի): Կփորձես առաջ գալ, որ ինձ փրկես գժությունից ու խենթությունից,իսկ ես կգոռամ.
– Ես ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵԵԵԵԵՄ: Լսում եք մարդիկ, ես սիրում եմ այս խելագառին՜՜՜՜

Էսքան երկար մինչև ասես մեքենայի տակ կընկնես:):

Ու բոլորը ժպիտը դեպքին, բայց և ապշած կնայեն մեզ::
Վերջում ընդմիշտ կոկա կոլա:D
Հ.Գ. կատակ էր:

Ավելացվել է 2 րոպե անց
Չեմ սիրում երկար բարակ նախադասությունները, նախադասության 2-3 բառից ամեն ինչ հասկանալի ա լինում ու խոստովանության համն ու հոտը կորում ա, դրա համար ինչ լինում է, թո'ղ որ լինի միանգամից, հանկարծակի մի վայրկյանում
«Ես Քեզ սիրում եմ» ու վերջ, էտ բառերը լսելուց մի ուրիշ հոգեվիճակի մեջ ես, քան որ մի 2 ժամ քեզ նախապատրաստում են:

ChildOfTheSky
12.01.2008, 21:22
Ես մի անգամ եմ առաջին անգամ նամակով եմ արտահայտվել , բանաստեղծության տեսքով ,ի միջի այլոց թեմաներից մեկում գրել եմ էտ բանաստեղծությունը , նայեք

Malu
13.01.2008, 00:13
Էսքան երկար մինչև ասես մեքենայի տակ կընկնես:):

Խոսքս առաջին սիրո խոստովանության մասին չէր, այլ հերթական գժական խոստովանության մասին:
Իսկ առաջին անգամ ասել եմ երբ նա ինձ ամուր գրկել էր, սեխմել իրեն,ու ես հազիվ էի շնչում :D մի կերպ այդ ամուր, բայց չափազանց հաճելի կապանքների միջից հասա նրա ականջին, որը ցրտից սառել էր: Շրթուքներով գրեթե hպվելով նրա ականջին, շատ ցածր, բայց հստակ ձայնով ասացի.« Ես քեզ սիրում եմ»::love Թե դրան ինչ հաջորդեց, էլ չեմ ասի :P

Նորմարդ
13.01.2008, 00:20
Իսկ ինչո՞ւ «այսպես շարունակվել չի կարող»: :)
Որովհետև խելագարվում ես/եմ/է, դե հասկացաք էլի :)

Lapterik
13.01.2008, 01:40
Խոսքս առաջին սիրո խոստովանության մասին չէր, այլ հերթական գժական խոստովանության մասին:

Լավ արդեն հասկացա, մնացած բոլոր անգամների դեպքում մեքենայի տակ էլ չես ընկնի::)
ԲԱյց քո առաջին սիրո խոստովանությունը լավն էր՝:

Երկնային
13.01.2008, 01:47
ասեք «Շնորհակալ եմ, որ դու կաս», պրծեք էլի :D:D:D

:love

Սերխիո
13.01.2008, 01:47
Ես մեկ անգամ եմ սիրել ու հիմա էլ սիրում եմ ,ավա~ղ:(

Մեր մոտ մի քիչ ուրիշ ձև եղավ : 2 տարի սովորական կուրսեցիներ էինք ,հետո մի օր գրադարանում մենակ մնացինք ու ես ասեցի .<< Ես քո նկատմաբ զգացմունք ունեմ,իսկ դու ?>>
Ինքն էլ << 5 տոկոս էլ ես >>:D

Երկնային
13.01.2008, 01:54
իսկ ամենակարևորը ոչ թե խոսքերն են, այլ հայացքը, ժպիտը.... :oy
«Ես քեզ սիրում եմ» նախադասությունը երբեմն ավելի ուժեղ կարող է լինել, քան «Ես քեզ շատ եմ սիրում» բառերը... :love:love:love

Malu
13.01.2008, 02:04
Միևնուն է, որքան էլ հրաշագործ են այդ խոսքերը, բայց ամենակարող չեն: Կարևորը այդ բառերը չեն,այլ թե ինչ կա իրականում քո սրտում: Դա նա հաստատ կզգա:
Օրինակ ինձ մոտ ամեն անգամ նրա հետ հանդիպումը կարծես առաջին անգամ լիներ, քանի որ սիրտս անփորձ դեռահասի նման սկսում էր բաբախել,ու երբ նա ինձ գրկում էր, զգում էր իմ սրտի բաբախյունը, բայց արդեն իր կրծքի տակ: Այ այս դեպքում արդեն խոսքերն ավելորդ են,քանի որ սիրտն ինքն է ամեն ինչ քո փոխարեն ասում… ու նա դա զգում էր…:(:(:(:(:(

Empty`Tears
04.02.2008, 08:43
Փակ են քո սրտի հերուներն իմ դեմ, հավետ քեզ կապվաց`քեզ oտար եմ ես, երբ խենթ խնդությամբ փայփայում ես ինձ, և սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ: Ով ես դու ՞, ով ես՞,- բնավ չգիտեմ.... Ապրելուց խաղցր է մերնել քեզ համար, զգալ որ դու կաս և լինել հերու, երկրպագել քեզ արանց սիրվելու, երազել միշտ քեզ - լինել քեզ օտար... : :love :(

Ավելացվել է 6 րոպե անց

իսկ ամենակարևորը ոչ թե խոսքերն են, այլ հայացքը, ժպիտը.... :oy
«Ես քեզ սիրում եմ» նախադասությունը երբեմն ավելի ուժեղ կարող է լինել, քան «Ես քեզ շատ եմ սիրում» բառերը... :love:love:love

:love :good

Լէգնա
04.02.2008, 13:03
Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ
Ես Սիրում եմ Քեզ:

Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:

Ra$Ta
27.02.2008, 14:19
Էս հարցում ոչ մի ձականություն , ոչ մի խաղ , ոչ մի ավելորդ բառ չպետք է լինի , պետք ա նայես նրա աչքերի մեջ , լինես լուրջ , դեմքիտ ժպիտ չլնի ու լուրջ տրամադրված լինես , ոչ թե ցույց տաս որ լուրջ ես այլ իսկակնից լուրջ լինես ասես մենակ ճիշտը , էտ ճիշտնել էտ 4 բառերն են`"Ես Քեզ Սիրում եմ" , ոչ մի ավելորդ բան , ոչ մի բանաստեղծություն , այդ բառերից լավ բանաստեղծություն մեկել լռություննա : Աղջկեքը շների նման վախը զգում են վախը , դե լավ իմաստով էլի :):

Adam_Smith
28.02.2008, 20:47
Էս հարցում ոչ մի ձականություն , ոչ մի խաղ , ոչ մի ավելորդ բառ չպետք է լինի :):

Իսկական սիրո պարագայում սիրահարի վարքագիծը, հայացքը, միմիկան լրիվ ու ավելի պատկերավոր արտահայտում են իր զգացմունքները ու իմ կարծիքով ավելի լավ սիրո խոստովանություն են, քան շատ դեպքերում արհեստական լուրջ դեմքով ու լուրջ տոնով ընդամենը 3 բառերի շարան ասելը: Ասել կուզեմ, որ եթե հզոր զգացմունք կա, ապա սիրո խոստովանությունը ինքնաբերաբար ստացվում է

Empty`Tears
29.02.2008, 08:25
Սիրում եմ քեզ...
Անցան շատ ամիսներ այն օրից, երբ վերջին անգամ տեսա քեզ…Հիշում եմ, գարնան վերջն էր,հանդիպեցինք իրար, դու ինձ չնայեցիր,սակայն ես քեզ սիրեցի արաջին հայացքից…Ամբողջ օրը միայն դու էիր գլխումս, սրտիս մեջ և ինձ հանգիստ չէիր տալիս…Լացում էր սիրտս, սակայն այդ արցունքները չէին ուզում, որ երևայնին աչքերիս վրա…Բայց մի օր փոքրիկ սիրտս չդիմացավ, դուրս հանեց աևցունքներս աչքերիս վրա և ասեց-ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ...Եվ այժ թախծում է սիրտս, տենչալով քեզ տեսնել…Եվ ահա նորից գարուն է, ճիշտ այն ժամանակը, երբ կուզենայի նոր սեր գտնել, բայց ցավոք չեմ կարողանում քեզ մտքիցս հանել…Սիրտս հուզում է, որ դու ես միակը, ինչու՞ դու պետք է լինեիր իմ միակը, ինչու՞ դու չես գալիս, չէ- որ ես քեզ սիրում եմ…սիրում եմ ամբողջ հոգով, սիրում եմ ամբողջ սրտով, բայց դու չկաս…
Աշխատանքային օրը մոտենում էր իր ավարտին…Ես և նա պատրաստվում էինք դուրս գալ, երբ ես զգացի նրա ակնդետ հայացքը…Նայեցի նրան ու զգացի, թե ինչպես փաղցրեց հայացքը…Այդպիսի բան առաջին անգամ էր պատահում, ու մտածեցի ինձ թվաց…Քիչ անց զգացի նույն հայացքը, սիրտս սկսեց արագորեն հարվածել, ու ես հասկացա թե ինչ էր պակասում ինձ այդ ժամանակ…Դա այդ զույգ աչքերն էին, որ այդպես բարի նայում էին ինձ, վարդագույն հյութալի շուրթերն էին, որ մեղմիկ ժպտում էին ինձ ու հոգիս լցվեց թախիծով, ու հասկացա, որ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ...
Նվիրված է..

Adam_Smith
01.03.2008, 04:52
Սիրում եմ քեզ...
Անցան շատ ամիսներ այն օրից, երբ վերջին անգամ տեսա քեզ…Հիշում եմ, գարնան վերջն էր,հանդիպեցինք իրար, դու ինձ չնայեցիր,սակայն ես քեզ սիրեցի արաջին հայացքից…Ամբողջ օրը միայն դու էիր գլխումս, սրտիս մեջ և ինձ հանգիստ չէիր տալիս…Լացում էր սիրտս, սակայն այդ արցունքները չէին ուզում, որ երևայնին աչքերիս վրա…Բայց մի օր փոքրիկ սիրտս չդիմացավ, դուրս հանեց աևցունքներս աչքերիս վրա և ասեց-ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ........

Հիանալի բառեր........................ Բավականին ազդեցիկ է հատկապես Lara Fabian-ի Je t'aime երգի ուղեկցությամբ այս տողերը կարդալը....
:o:love

Empty`Tears
01.03.2008, 05:14
Հիանալի բառեր........................ Բավականին ազդեցիկ է հատկապես Lara Fabian-ի Je t'aime երգի ուղեկցությամբ այս տողերը կարդալը....
:o:love

Այո... ուղղակի խենթանում եմ ... Lara Fabian Je t'aime այս երգը շա՜տ եմ սիրում..:love

Empty`Tears
01.03.2008, 15:56
Կարդա, եթե քո սրտի մեջ կա պահված ու անդավաճան սեր, կամ թե չի եկել նա ու անցել մի շանթահար կայծակի նման կտրելով քո սրտի լարերը, որոնք երդում էին ճշմարիտ և ազնիվ սիրո մասին…Եթե քո սերը եկել ու անցել է անվերադարձ երազի նման, զարդարելով քո սրտի քախցր ու նվիրական հուշերով, ապա կարդա և թող վերջին անգամ քո սիրտը բաբախի սիրո քաղցրատենչ զգացումներով՝իմանալով, որ սերը բարձրանում է հառաչանքի գոլորշիներից…
Քաղցր ու փոխադարձ սերը, թաղցր է նրա ցնորքի տանջանքները, և սիրտդ սիրո փոթորկահույզ զգացումներով՝երգում եմ …Օ՜ ապրել ու ապրել եմ ուզում, կյանքից քախցր ու անուշ բան չկա…

Նվիրված է....

Adam_Smith
01.03.2008, 16:56
Կարդա, եթե քո սրտի մեջ կա պահված ու անդավաճան սեր, կամ թե չի եկել նա ու անցել մի շանթահար կայծակի նման կտրելով քո սրտի լարերը, որոնք երդում էին ճշմարիտ և ազնիվ սիրո մասին…...

Խոսքեր չկան... պարզապես ասեմ, որ կցանկանայի, որ շատ հայ աղջիկներ գոնե մի թեթև օժտված լինեին այսպիսի ռոմանտիկայի զգացումով... Այսքանը... Միգուցեև սխալվում եմ, բայց...:o:love

Հ. Գ. Կցանկանայի հարցնել Empty Tears-ին ....Ինչու այդքան տխուր ստորագրություն?

Երկնային
01.03.2008, 18:13
... այդ բառերից լավ բանաստեղծություն մեկել լռություննա...

Այո, լռությունը ամենաթանկն ա, որ կարող ենք տալ մեր սիրելիին… այն չես նվիրի ցանկացած մեկին, միայն ամենամտերիմին ու ամենասիրելիին… երբեմն այն ավելի շատ բան ա ասում, քան խոսքերը… սիրելի մարդու հետ պարզապես լռել ու իրար նայելը դժվար թե կարելի լինի ինքնակամ ուրիշ բանի հետ փոխել… :love :oy

Երկնային
09.03.2008, 20:32
Կան շատ մարդիկ, որոնք չեն կարողանում ասել իրենց սիրո մասին… հատկապես երբ որ այդ զգացմունքը շատ ուժեղ է, և համոզված չես, որ փոխադարձ է… կամ էլ համոզված ես, որ անփոխադարձ է…
Որոշ դեպքերում այդ բառերը այնքան էլ պարտադիր չեն, մյուս դեպքերում` չափից դուրս ցանկալի, քանի որ սիրահարված մարդիկ սովոր են իրականությունը ցանկալիի աչքերով տեսնել… իսկ դա արդեն ինքնախաբեություն կլինի… :oy
ամեն դեպքում, կան շատ արտահայտություններ, որ նույնն են նշանակում, ինչ որ «Ես քեզ սիրում եմ», երբ որ չես կարողանում հենց դա ասել… ինչպես որ ստորագրությունս էր…

Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս, երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»… :love

Empty`Tears
19.03.2008, 03:42
Հավատա ես ինքս անգամ չգիտեմ՝սիրում եմ թե՞ ոչ…
Հիվանդ պառկած մտածում եմ.-գուցե զանգեմ, սակայն ասել եմ.-միայն այն ժամանակ, երբ ինքս հասկանամ սիրում եմ թե՞ ոչ…Գիտես երբ կողքիս ես ուզում եմ գրկել ամուր-ամուր..., սակայն մի կողմից էլ այնքան հեռու…Այնքան բան եմ ուզում ասել, սակայն չգիտեմ ինչից սկսեմ, միգուցէ նրանից, որ չեմ խոստովանում, որ իսկապես քո կարիքն եմ զգում…Տառապել չեմ ուզում, արցունք թափել նույնպես…Եվ հավատա փողադարձը չզգալով՝կփորձեմ հեռու պահել քեզ ինձանից…

Empty`Tears
19.04.2008, 13:33
"Ուշացած խոստովանություն"

....Այս ամենից հետո մի փոքր սպասիր, կանգ առ և մտածիր: Աշխարհը նույնն է, ոչինչ չի փոխվել: Դու էլ կանգնած ես երկու ոտքով նույն հողի վրա, սակայն այլ աշխարհով, այլ հույզերով և այլ մտածելակերպով: Նույնիսկ ուրիշ էին այն հարցերը, որ դու ցանկանում էիր տալ, աշխարհին մեկ րոպե առաջ: Բայց ին՞չ կատարվեց: Ես հասկացա միայն քիչ հետո: Այն սուտը, որ փչացրել էր իմ կյանքը՝զրկելով ինձ իմ միակ հույսերից և երազանքներից, այժմ խոստովանվում էր: Բայց այդ « ուշացած» խոստովանությունը արժեքազրկվել էր, կորցրել էր իր ամեն մի իմաստը: Ինչու՞ խոստովանեցի: Չէ՞ որ ես ամեն աբն ունեի, ամեն ինչ լավ էր և հիասքանչ, ոչ ոք չէր կարող բացահայտել այդ սուտը: Չէ՞ որ աշխարհում ոչինչ կախված չէր իմ ստից, չէ՞ որ կյանքը դեռ շարունակվում էր, մենք ապրում ենք նույն կյանքով և ամեն բան նույնն էր… Ես այս հարցերը տալիս էի խոստովանությունից մեկ ժամ հետո: Բայց միթե հարցերից պատասխաններն « այո» էին: Այ՛ո, միայն նրանց համար էր, ովքեր չէին մասնակցում իմ ստախոսության գործում: Այդ երկար տարիների ընթացքում մեքս մի բան այրվում, կուտակվել էր ամպերի նման և ուզում էր լաց լինել ջրառատ արցունքով, ուզում էր դուր փախչել իմ սրտից, բայց ես չէի հասկանում, այն մնում էր իմ սրտում և ավելի էր ցավեցնում : Բայց ինչ՞ու հանկարծ ցանկացա խոստովանել իմ սուտը: Այժմ ես գիտեմ… Մի գուցե իսկապես ուշացած խոստովանություն, միգուցե շուրջս ոչինչ չփոխվեց… Ում առաջ ես խոստովանում էի մնաց նույնը, նույն հայացքով, բայց մեջս մի բան հանդարտություն ծավալվեց… Միգուցե դա ինձ համար վատ էր, բայց այլևս չկար այն անճոռնի սուտը, որ այսքան ժամանակի ընթացում բնակություն էր հաստատել իմ հոգում...

Empty`Tears
21.06.2008, 07:12
Էս պուճուր բանաստեղծությունը իմ միակ իսկական, անկեղծ ու ձախողված սիրո խոստովանության նախորդ օրն եմ գրել <սրանից 5 տարի, 2 ամիս ու 23 օր առաջ:

Վաղը ես կգամ
Ու քո առաջ ցրիվ կտամ
Սրտիս բոլոր բեկորները,
Ու կմեռնեն` դեռ չծնված,
Բոլոր նրանք,
Ովքեր, գուցե, դարեր հետո
Իմ անունից կկորզեին այն բառերը,
Որոնք պետք է ես քեզ ասեմ,
Երբ վաղը գամ:

Էն ժամանակ չէի ուզում թղթի վրա գրել "սիրում եմ" բառը: Մտածում էի , որ էտ բառը պետքա մենակ իրեն ասեմ, ուրիշը պետքա չլսի ինձանից "ես քեզ սիրում եմ"-ը ու ոչ էլ կարդա իմ ձեռքով գրված նմանատիպ բան: Բայց հաջորդ օրը գնացի ու ոչինչ չկարողացա ասել:
Ու հիմա ձեզ բոլորիտ եմ ասում. "Ես ձեզ սիրում եմ. էն ամբողջ սիրով, որ նրան պետք ա տայի":

Դավ~~..

Սեր , սեր, որքան էլ գրեմ, գրեմ, միևնույնն է չեմ հավատում...,
հա բայց ինչու...?:angry

ter8588
27.06.2008, 14:33
Մի ծիծաղի, դրանք շատ ուժեղ խոսքեր են::8

Դրանք ուժեղ խոսքեր են, բայց երբ ճեն գնահատում ու չեն ուզւոմ անկեղծ լինեն քեզ հետ դա ավելի ուժեղ ու դաժան պահեր են.
Չնայած որ բոլորի համար չեմ կարքող ասել:oy:oy
Բայց իմ անցած սիրու համար եմ ասում սա,, ասեմ նաև որ չեմ կարող մեղադրել ամբողջովին իմ սիրած տղային, բայց նա պիտի իրա ասած դերասանություն չաներ և իմ հետ իմ զգացմունքների հետ չխաղար, նա խաղաց ,բայց ես ել խաղացի իմանալով, որ նա իր առաջին սիրուց հետո ոչ մենկին չի կարողանում սիրել հավանել........ արդեն 7-տարի ա
Եվ ինձ ինքը սկզբից ասել ա որ ինձ չի սիրում, իսկ մի պահ եկավ որ նա ինձ ուզում էր ասել ««Ես քեզ սիրում եմ բայց անկեծ, են ել ես փչացրեցի...:oy:oy,, »»բայց ես էլի խաղում էի այդ խաղը իրա օգնությամբ: Նա ինձ չէր սիրում բայց նաև չէր ուզում ինձ կորցնել,
Բայց ես ել չէի կարող երկարացնել ասպիսի հարաբերությունը և նրան զանգեցի ասեցի որ գա ,խոսալւ բան կա.... Սկզբից չէր ուզում գալ, բայց հետո եկավ.
Եկավ , ասեցի որ ել չեմ կարող այսպես ապրել ,ասաց ես չէի ուզում քեզ ցավ պատճմեղաոր եմ, եթե պատչառելեմ՞՞՞՞, չէ լավ ել գիտեմ որ պատչառել եմ Կներես ես քո հանդեպ ոչ վատ տրամադրվածություն չունէի, ..., հուսվեմ կներես ինձ. ու ել չեմ ուզում ցավ պատչառել քեզ, ...........................................................
Եվ գնալուց առաջ ասեց լավը գիտես ինչնա ,որ սրանից հետո մենք մնանք լավ ընկերներ. THE END Այսպես ել ավառտվեց իմ սիրո պատմությունը տղուր ուրախ,դառը քաղցր պատմությունը, մնաց ինչպես մի հեքիաթ կախարդական հավերժական մի հեքիաթ: Ես սիրում եմ քեզ, ես քեզ սիրում եմ երևի երբեք չունենամ,ու ել չհասկանամ թե ինչ է Սերը:love:love:love:love:love

ter8588
27.06.2008, 14:56
Էս պուճուր բանաստեղծությունը իմ միակ իսկական, անկեղծ ու ձախողված սիրո խոստովանության նախորդ օրն եմ գրել <սրանից 5 տարի, 2 ամիս ու 23 օր առաջ:

Վաղը ես կգամ
Ու քո առաջ ցրիվ կտամ
Սրտիս բոլոր բեկորները,
Ու կմեռնեն` դեռ չծնված,
Բոլոր նրանք,
Ովքեր, գուցե, դարեր հետո
Իմ անունից կկորզեին այն բառերը,
Որոնք պետք է ես քեզ ասեմ,
Երբ վաղը գամ:

Էն ժամանակ չէի ուզում թղթի վրա գրել "սիրում եմ" բառը: Մտածում էի , որ էտ բառը պետքա մենակ իրեն ասեմ, ուրիշը պետքա չլսի ինձանից "ես քեզ սիրում եմ"-ը ու ոչ էլ կարդա իմ ձեռքով գրված նմանատիպ բան: Բայց հաջորդ օրը գնացի ու ոչինչ չկարողացա ասել:
Ու հիմա ձեզ բոլորիտ եմ ասում. "Ես ձեզ սիրում եմ. էն ամբողջ սիրով, որ նրան պետք ա տայի":

Օրինակ ես ամեն օրեմ գրել ու գրում Ես սիրում եմ քեզ և այտպիսի բաներ, ինձ դուր չի եկել որ ինչոր մեկը տենա բայց միչտ ունեցել եմ գրած, բոլորին չեմ ասել , ես չեմ սիրել Ես սիրում եմ քեզ Նախադասությունը ասել լիքը, կամ բոլորին, նույնիսկ իմ սիրած մարդկանց կամ սիրած տղային, ինչոր բանկա մեջը որ չի թողնում, այնպեսա անում որ ամաչեմ , օտար զգամ ավելի քան ինձ զգում եմ. :think ես միչտ իմ զգացմունքները սիրել եմ արտահայտել գրելով թղթին պատին ........ ցույց տալ բայց չասել, ես չեմ ասում որ ինչորմեկին սկսումեմ սիրել,հարգել բայց ամնե ինչ անում եմ որ հասկանաա:
Ունեմ գրած մոտ 150- սիրո,աչխարհի,իմ զգացած,ապրած , պատկերացրած պահերի մասին բանաստեղծություն կամ ոնց ուզում են թող ասեն , ամեն մեկը իրա կարծիքը ունի, ու այդ իմ գրած բանաստեղծախոստովանախոսքերով եթե մարդ կարդա կհասկանա այն իչ ունեմ իմ մեջ, ապրել եմ, ուզել ու չեմ ունեցել կամ ունեցել եմ,,,
ասեմ քո գրածներնել ինձ դուր եկան .:hands:hands:hands:hands:hands:love:love:love
միչև օրս ես գրածներս պահում եմ ու գրում եմ բայց իմ ծնողները դրանք չեն տեսել չեն կարդացել:
Ես սկսել եմ գրել 2002/3թ.-ից մոտաորապես 6-տարիա որ գրում եմ.
մյուս մտնելուցս չմոռանամ կգրեմ
Սեր կյանք աջխարհ բնություն դժվար են չե՛՛ք կարծում

impression
27.06.2008, 15:19
երեխե՜ք...
էս ինչա կատարվում, մամա ջան
որտեղի՞ց եք էսքան պաթոս գտնում սիրո մեջ... ո՞վ ա ասել, որ սերը վերամբարձ ու ամպագոռգոռ զգացմունք ա
ու եթե նույնիսկ ասել են, դուք իրո՞ք տենց եք զգում...
սերն էն ամենաքնքուշ ու գողտրիկ բանն ա, որ կարա մարդ զգա, ու ինքն իրանով սերը վսեմ ա, ավելորդ մի զարդարեք, ծիծաղելի մի դարձրեք
սիրում եմ քեզ ասելը ամոթ չամոթ չգիտեմ, բայց պահ ա գալիս՝ ինքը պայթում ա քո միջից... ինքն իրան, առանց քո օգնության... առանց քո կամքը հարցնելու, որտև ինքը գործ չունի քո գիտակցության հետ, քո արժեքների, եսիմինչերի հետ, քո սպասելիքների, հավատքի ու մաշկի գույնի հետ...
ինքը պարզ ա ու խորը.
կյանքում կգնա՞ք ձեր մորն ասեք ՄԱ՜ՅՐ իմ, օ՜ վսեմաշուք արարած, ես հենց հիմա տեղնուտեղը պատրաստ եմ արյանս վերջին կաթիլը տալ հանուն քո բարօրության... իհարկե ոչ... սակայն ոչ ոք չի կասկածում, որ պետք եղած դեպքում սիրով ամեն ինչ կզոհեք ձեր մոր համար, ուղղակի դա կանեք առանց ավելորդ ներկայացումների :)

չգիտեմ ում եմ ասում, ուղղակի էս թեման բացեցի ու փակելս եկավ...

Janita Hero
27.06.2008, 15:34

:hands:hands:hands համաձայն եմ Լիլ ջան, ես դա նաև իմ վրա եմ վերցնում ;) մնացածը թող իրենք գցեն բռնեն;)
Ընտիր ասեցիր, աթսոս որ ռեպ անզօր եմ տալու :(

ter8588
30.06.2008, 14:27
երեխե՜ք...
էս ինչա կատարվում, մամա ջան
որտեղի՞ց եք էսքան պաթոս գտնում սիրո մեջ... ո՞վ ա ասել, որ սերը վերամբարձ ու ամպագոռգոռ զգացմունք ա
ու եթե նույնիսկ ասել են, դուք իրո՞ք տենց եք զգում...
սերն էն ամենաքնքուշ ու գողտրիկ բանն ա, որ կարա մարդ զգա, ու ինքն իրանով սերը վսեմ ա, ավելորդ մի զարդարեք, ծիծաղելի մի դարձրեք
սիրում եմ քեզ ասելը ամոթ չամոթ չգիտեմ, բայց պահ ա գալիս՝ ինքը պայթում ա քո միջից... ինքն իրան, առանց քո օգնության... առանց քո կամքը հարցնելու, որտև ինքը գործ չունի քո գիտակցության հետ, քո արժեքների, եսիմինչերի հետ, քո սպասելիքների, հավատքի ու մաշկի գույնի հետ...
ինքը պարզ ա ու խորը.
կյանքում կգնա՞ք ձեր մորն ասեք ՄԱ՜ՅՐ իմ, օ՜ վսեմաշուք արարած, ես հենց հիմա տեղնուտեղը պատրաստ եմ արյանս վերջին կաթիլը տալ հանուն քո բարօրության... իհարկե ոչ... սակայն ոչ ոք չի կասկածում, որ պետք եղած դեպքում սիրով ամեն ինչ կզոհեք ձեր մոր համար, ուղղակի դա կանեք առանց ավելորդ ներկայացումների :)

չգիտեմ ում եմ ասում, ուղղակի էս թեման բացեցի ու փակելս եկավ...

Լավ է ասված, ես ել դա ընդունում եմ,ու այդպես ել կա :love:love:love:love
բայց թողնենք ,թող ամեն մեկն իր զգացած, ու պատկերացրած ձևով գրի:B:B և նաև փորձենք հասկանալ մյուսներին, չէք կարծում:think:think
Եվ կարծում եմ ,որ բոլորն էլ քեզ հետ պիտի համաձայն լինեն կամ .....:think

Narinfinity
06.09.2008, 03:11
:love :love Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք:love :love

և ով կարիք ունի``<Ամանչում է ասել,ձևը չգիտի,և այլն..........> բոլորով միասին օգնենք.:B

Դա պետք է լինի անսպասելի և անակնկալ...
Ասենք հանկարծ տանը նստած ինչ-որ բանով զբաղված ա, ու բակից սերենադի ձայներ են լսվում օրիգինալ քո կատարմամբ` քո երաժշտությունն ա ու քո բառերը,
թող բոլորը լսեն որ դու և նա :love իրար...
Կամ առավոտյան դուրս նայելուց կտեսնի կամ կիմանա, որ իր անունը միլիոն ալ վարդերով գրել ես /երևի կտեղավորվի շենքի շուրջը/, կամ նրա անվամբ այգի ես բացել հենց իրենց տան մոտ, դիմաց... դա ֆանտազիա է , մտածելու վրայա, `էլ ինչ ասեմ?

ArmineIvanyan
18.09.2008, 16:20

կարծում եմ ավելի լավ է մի քիչ ավելի օրիինալ բան մտածել...սերենադները տարածված են...օրինակ կարելի է ասենք ուղղակի իսաներեն ասել "Te Quiero amigo....."....

Երկնային
18.09.2008, 21:23
կարծում եմ ավելի լավ է մի քիչ ավելի օրիինալ բան մտածել...սերենադները տարածված են...օրինակ կարելի է ասենք ուղղակի իսաներեն ասել "Te Quiero amigo....."....

Te Quiero amigo ես ինքս կհասկանայի միայն մի իմաստով` ես քեզ սիրում եմ, ընկերս (ի դեպ amigo մենակ արական սեռին ա վերաբերում ;))… ու նման կերպ ես իմ ամենամոտ ընկերներին կարող եմ շատ ազատ ասել` առանց մտածելու, որ ուրիշ կերպ կհասկանան… ու ուրիշ կերպ հասկանալ հնարավոր էլ չի (amigo-ն էդ իմաստը չի ներառում ուղղակի ):)

Enigmatic
18.09.2008, 21:30
Իսկ իմ կարծիքով խոսքերը շատ հաճախ ուղակի ավելորդ են........

Ուլուանա
19.09.2008, 05:22
կարծում եմ ավելի լավ է մի քիչ ավելի օրիինալ բան մտածել...սերենադները տարածված են...օրինակ կարելի է ասենք ուղղակի իսաներեն ասել "Te Quiero amigo....."....
Չեմ կարծում, թե սիրո խոստովանությունը որևէ օտար լեզվով անելն օրիգինալ կամ առանձնապես հետաքրքիր է։ Ինքս հաստատ չէի ցանկանա օտար լեզվով լսել սիրո խոստովանությունը. էդ բառերն օտար լեզվով ոչ մի դեպքում չեն կարող նույնքան (ավելիի մասին չեմ էլ խոսում) անկեղծ, ջերմ ու լուրջ հնչել, որքան մայրենի լեզվով։ Ամեն դեպքում դրանից մի տեսակ ցուցադրականության հոտ եմ առնում, իսկ ցուցադրականությունն ինձ ամենաշատ վանող երևույթներից է...

Empty`Tears
19.09.2008, 05:45
Ահա ճիշտ է, մի տեսակ ուրիշ ձևով է հնչում :bad Այ որ հայերեն լեզվով ա դիմացինը ասում այն ամենը ինչ զգում է, այդ դեպքում կարելի է մտածել::aha
I love you հենց այսպես ուղղակի տանել չեմ կարողանում: :[ ոնց, որ մի տեսակ անկեղծ չի հնչում:nea

Հակոբ Գեւորգյան
19.09.2008, 08:19
:love :love Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք:love :love

և ով կարիք ունի``<Ամանչում է ասել,ձևը չգիտի,և այլն..........> բոլորով միասին օգնենք.:B

Ամեն առավոտ արեւն ինձ սեր է խոստանում. օզոնային շերտերով անցած անբիծ սեր։ Սիրո խոսովանությունը չի կարող լինել խավար, անդուր, գորշ… Այն մաքուր է, անկեղծ։ Սեր խոստովանողը պետք է գոնե մեկ անգամ զգա արեւի սերը։

impression
19.09.2008, 08:37
Ես շատ պրիմիտիվ եմ երևի, քանի որ մաքսիմումը, ինչին ի վիճակի եմ, հետևյալ խոսքերն են՝ նենց եմ քեզ սիրում...

Narinfinity
19.09.2008, 08:49
Իսկ իմ կարծիքով խոսքերը շատ հաճախ ուղակի ավելորդ են........

Համաձայն եմ,
Կարելի է սիրեցյալին պարզապես պարի հրավիրել, ու թատերականացված ու սցենարով
զարգացող այդ պարը ցույց կտա թե որքան խորն են սիրո ծաղկի արմատներն քո սրտում
Առանձ խոսքերի, միայն աչքերով սիրել և լուսավորել օրերը կյանքի խավար ճամփեքին...:(

Միթե այս կյանքում դյուրին է սիրել,
Իհարկե դժվար, շատ հեշտ է ասել,
Բայց և քաղցրաշուրթ երգերով մենք միշտ,
Սիրում ենք սիրո երգերն բարբառել,
Օ, որքան ազատ ու որքան հեշտ է,
Երբ ողջ աշխարը տեղյակ է արդեն,
Որ սիրում ես դու, պաշտում, ահա տես,
Անձրևի նման, կաթիլներ կարծես,
Սահում ես, թեթև թերթիկներով հեզ,
Ճերմակ վարդերի, բարձր ամպի պես...:o

Ավելացվել է 10 րոպե անց

կարծում եմ ավելի լավ է մի քիչ ավելի օրիինալ բան մտածել...սերենադները տարածված են...օրինակ կարելի է ասենք ուղղակի իսաներեն ասել "Te Quiero amigo....."....

Օրիգինալ?, այո իհարկե, բայց անակնկալ,
Ենթադրեն թե նա ուզում է գնալ զբոսնելու միքիչ,
Դու նախապես ունես հարմար մի այգի,
Գնում ես և շուտ զարդարում ես այն վարդերով տարբեր,
Ծիածանագույն, նաև անմոռաց,
Այդ այգին փոքրիկ, թող որ նվիրես ու կոչես նաև նրա անունով,
Մթնոլորտն այնտեղ թող ճերմակ, թեթև զգացմունք բերի,
Շուրջը ծաղիկներ, բույսեր շատ սիրուն, բույրերով բազում,
Մի անուշ ձայնով թող թռչնակ լինի, ու ձեր հանգիստը նա կապահովի,
Նայիր միշտ նրան, իսկ թե չնայես, հիշիր միշտ նրան,
Սիրիր աչքերը, բարի ու անկեղծ, նվիրվիր նրան ճերմակ վարդի պես...:o

Երկնային
19.09.2008, 18:31
Ես շատ պրիմիտիվ եմ երևի, քանի որ մաքսիմումը, ինչին ի վիճակի եմ, հետևյալ խոսքերն են՝ նենց եմ քեզ սիրում...

ամենաօրիգինալությունը հենց դրանում ա, Լիլ… :) ասել առանց ճոռոմ-ճոռոմ բառերի, այնպես, որ մարդ զգա, որ իրոք էդպես ա… իսկ ես հավատում եմ, որ դա արվեստ ա ասել «ես քեզ սիրում եմ» ուղղակի, նույնիսկ «ես քեզ շատ եմ սիրում»-ից հազար անգամ ուժեղ կարող ա լինի… :P

Հայկօ
19.09.2008, 20:11
Կյանքում չեմ արել:

Empty`Tears
30.05.2009, 12:48
Կարծում եմ էլ մոտս չի էլ ստացի սիրո խոստովանություն անել: :)
Որ փոքր ժամանակ տիկնիկներով խաղում ես, շորիկներ հագցնում, հետո մեծանում ես ու այդ ամենի ժամանակը, հավեսը անցնում ա, նույն էլ Սիրո Խոստովանությունն ա, բայց դա տարիքի հետ կապ չունի, այլ մեջիցդ մի բան կոտրվում ա ու միանգամից հավեսդ անցնում ա: :)

Elmo
30.05.2009, 12:51
Կյանքում չեմ արել:

Ես էլ չէի արել, որովհետև կյանքում չ՝ի սիրել:
Սիրեցի, խոստովանեցի, պատասխան ստացա, ամուսնացանք :yahoo

nune'
01.06.2009, 19:24
իմ մոտ էլ ընենցա, որ երբեք բանը ՛դուր գալուց՛ չի անցել, երբևէ չեմ հիշում, որ ասեմ՝ ես քեզ սիրում եմ և այլն. չգիտեմ, մի տեսակ վախենում եմ էդ բառերից, իմ համար դրանք շաաաաաաատ լուրջ բառեր են, որ ամեն մեկի ու ամեն հոգու չես կարող ասել..ոնց որ հիմա ընդունվածա էլի....խոստովանել եմ կարողա, որ դուրս գալիսա էդ մարդը, բայց միայն դուր գալ, չգիտես ինչի.

Ungrateful
06.06.2009, 02:51
Շատ եմ խոստովանել... կարծելով թե սիրել եմ... զգացմունքների մասին չասել, ամաչելու պատճառով իմ համար անհասկանալի է... ավելի շուտ մերժում ստանալու ՎԱԽ...
իհարկե եթե չես ասում, պարզ է որ մերժում չես ստանում... բայց նայեվ կորցնում ես սիրաց մարդու հետ լինելու շանսը....
ինչպես ասացի շատ անգամ եմ սեր խոստովանել, բայց նոր եմ հասկանում որ միայն 1 անգամն է ճիշտ եղել, իրոք երբ իրոք սիրել եմ.... այդ 3 բառը (Ես Քեզ Սիրում եմ) ինձ 1 տարով տեղափոխեց իրական Դրախտ.... բայց այդ 1 տարին անցավ, և հետո....իրական դժողք, որը շարունակվում էր իմ մոտ միքանի ամիս (թե հոգեպես թե ֆիզիկապես...) բայց ուրախ եմ որ սիրել եմ, զգացել եմ դա, սովորել եմ սիրել, ապրել եմ դրախտում այդ ժամանակ ինձ իդեալական թվացող մի աղջկա հետ.. անցել է մոտ կես տարի, մինչ հիմա ինվոր բան իմ մեջ մնացել է, չեմ հասկանում ինչ է....
հիմա չգիտեմ սերը լավ բան է թե վատ... (վախենում եմ նորից սիրել, չի ստացվում, չեմ ուզում... չգիտեմ)
ամեն դեպքում երբեք մի ամաչեք, մի վախեցեք ասել այդ բառը հակառակ դեպքում ինչպես նշեցի վերևում - կկորցնեք ձեր միակ շանսը ;)

Գոռ Ջան - Հայ
21.11.2010, 13:07
Դու...Դու նման ես առավոտյան ծագող արևին, որ իր ջերմ շողերն է սփռում մարդկանց հոգիներին,լուսավորելով ու ջերմացնելով, երջանկացնելով նրանց անգույն գոյությունը, Դու մեղմ հովիկ ես, որ սուրում է մարդկանց շուրջ , հովացնելով նրանց այրված սրտերն ու վառվող շուրթերը,նման ես մաքուր ու ջինջ ջրի, որ հագեցնում է մարդկանց ծարավ մտքերն ու կյանք պարգևում չորացած հույզերին, նման ես կենսատու հողին, որ սնում և պահպանում է ամեն տեսակի գոյություն, նման ես աստղերին ,որ ձգում են կարոտած հոգիները դեպի իրենց, ու նման ես չքնաղ լուսնին, որ իր ամոթխած ու նուրբ հայացքով ստիպում է սիրահարներին նայել միմյանց աչքերի և այնտեղ տեսնել անհուն, անվերջ ՍԵՐՐՐՐՐՐՐՐՐՐՐ........

*e}|{uka*
21.11.2010, 15:04

Ու հնչում ա աղջկա պատասխանը. «Փախար» :crazy

My World My Space
21.11.2010, 15:11
Ու հնչում ա աղջկա պատասխանը. «Փախար» :crazy

Եժ, գիտե՞ս ինչ հիշեցի...

էն որ աղջիկն ասում ա.
- Օ՜յ, լինեինք կարա՜պ, թռչեինք երկի՜նք, իջնեինք ջրին....
Տղեն`
- Ախչի չեմ ջոգում խի՞ տենց դիշովի կայֆի համար *ռներս թրջենք....:D

Գոռ Ջան - Հայ
21.11.2010, 22:12
Ու հնչում ա աղջկա պատասխանը. «Փախար» :crazy

Ուրեմն աղջիկ չի , սատանայա :think

Սլիմ
21.11.2010, 22:13
Ուրեմն աղջիկ չի , սատանայա :think
Բոլոր կանայք էլ մի քիչ դրանից ունեն, չգիտեիր?;):P

Mephistopheles
21.11.2010, 22:27
սերը հո հանցագործություն չի՞ որ խոստովանես… չէ մի… սիրո մատնություն… կամ սուտ մատնություն…

Սլիմ
21.11.2010, 22:39
սերը հո հանցագործություն չի՞ որ խոստովանես… չէ մի… սիրո մատնություն… կամ սուտ մատնություն…
Ինքնակամ ներկայանաս մեղայականով:D

Աբելյան
22.11.2010, 00:58
էն որ աղջիկն ասում ա.
- Օ՜յ, լինեինք կարա՜պ, թռչեինք երկի՜նք, իջնեինք ջրին....
Տղեն`
- Ախչի չեմ ջոգում խի՞ տենց դիշովի կայֆի համար *ռներս թրջենք....:D
Ատու՛մ եմ քեզ, օ՜ձ::))
(c)