PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարուկի Մուրակամի



impression
12.05.2010, 21:40
http://zillagordon.files.wordpress.com/2009/10/mura600.jpg

Հարուկի Մուրակամին ժամանակակից արձակագիր է, ազգությամբ ճապոնացի: Ծնվել է 1949 թվին: Բազմաթիվ պատմվածքների, վեպերի ու էսսեների հեղինակ է:
Նա բավականին կարևոր տեղ է զբաղեցնում պոստմոդերն գրականության մեջ, իսկ "Կաֆկան ծովափին" վեպի շնորհիվ Մուրակամին դարձավ Կաֆկայի անվան մրցանակի վեցերորդ մրցանակակիրը:

Նրա գործերից են.

Փինբոլ 1973
Կաֆկան ծովափին
Հայելին
Ընտանեկան պատմություն
TV մարդիկ
Աստծո բոլոր զավակները կարող են պարել
Մթնշաղից հետո
Լռություն
Փոքրիկ կանաչ հրեշը
Սառցե մարդը
Թաիլանդ
Աղջիկն Իպանեմայից
Նորվեգական անտառ
Լեքսինգտոնի ուրվականները

Մուրակամին ինչերեն ասես որ չի թարգմանվել, բացի հայերենից:
Նրա որոշ գործեր կարող եք գտնել այստեղ` http://bookz.ru/authors/murakami-haruki.html

*e}|{uka*
13.05.2010, 00:20
Մուրակամիի գործերից միայն «Վամպիրը տաքսիում»-ն եմ կարդացել անցած գարուն:Էնպես ա միստիկան լցնում ուղեղդ, սկսում ես կասկածել, որ գերբնական բաներ կան էլի «վսյո տըկի»: :)) Լավն ա շատ, ոճը դուրս ահավոր էկել էր: Ափսոս գրախանութներում չկա, անցած ամառ չկա՜ր: :think

CactuSoul
13.05.2010, 00:47
Ափսոս գրախանութներում չկա, անցած ամառ չկա՜ր: :think
Ո՞նց չկա, Յոժիկ, հենց բուկինիստականում ես հաստատ տեսել եմ Մուրակամիի մի քանի (իրարից տարբեր:))) գիրք:

Ինքս չեմ կարդացել ոչ մեկը, բայց «Աստծո բոլոր զավակները կարող են պարել»-ի հիման վրա նկարահանված ֆիլմն եմ տեսել, այնքան հստակ էր նկարած, որ երբեմն նույնիսկ բառացիորեն կարողանում էի ենթադրել, թե հեղինակն ինչպես է գրել այդ պահի մասին: Հետաքրքիր էր, յուրահատուկ…

Արևածագ
13.05.2010, 07:56
Ես էլ՝ «Նորվեգական անտառը»: Թեթև է գրում, գրքի թեման դեռահասությունից երիտասարդության անցման շրջանի խնդիրներն են: Ինձ դուր եկավ նաև սիրո ու սեքսի նկատմամբ գրողի վերաբերմունքը, թեև գուցե դա հենց ճապոնացիների վերաբերմունքն է: Սերը՝ կատաստրոֆիկ ու ողբերգական, դեռահաս հերոսներից մի երկուսն այնպես են խճճվում, որ ինքնասպանություն են գործում: Սեքսը՝ առօրյա, հաց ուտելու նման մի բան, մասնակիցներից առանձնապես հոգևոր ուժեր չխլող, երբեմն զուտ ֆիզիկական ցանկությունը բավարարելու միջոց: Առանց ավելորդ սեթևեթանքի:
Դա զարմանալի չէ, որովհետև հենց Ճապոնիայի պրեմիեր- մինիստրը ճաշին ոչ միայն սնվում է, այլև այցելում է մոտակա «հասարակաց տուն», չնայած նա լավ ամուսին է ու ընտանիքի մարդ: Բարքերն են այդպիսին:
«Նորվեգական անտառից» լավ տպավորվել է հանրակացարանների մասին խոսքերը.« Համոզված եմ, որ համաշխարհային էպիդեմիաներից մի քանիսն անպայման սկսվել են ուսանողական հանրակացարաններում ապրող տղաների սենյակներից...»::)

impression
13.05.2010, 09:15
ես ահագին կարդացել եմ Մուրակամի, շատ ա դուր գալիս ինձ, էնքան "հեշտ" ա գրում, չպարտադրող
բուկինիստում լիքը կան իր գրքերից, ես էլ ունեմ մի քանիսը, կարող եմ փոխանցել
իսկ էլ. տարբերակով գրեթե բոլոր գործերն ունեմ, ցանկացողները կարող են դիմել

helium
13.05.2010, 10:44
Ես միայն «Պարիր, պարիր, պարիր»-ն եմ կարդացել «Ոչխարների որս» շարքից /ինչ էլ տգեղ է թարգմանած հնչում :)/։ Ճիշտ է այս մեկը վերջինն է կարծես թե շարքում, բայց կարդալիս ես սյուժեի ընդհատվածություն չեմ զգացել․ միայն հետո իմացա, որ կային նաեւ նախա-գրքեր։ Ու բոլորում էլ առկա են այդ տարօրինակ «ոչխարները»․․․Ինչն էր հետաքրքիր, որ չես հասկանում՝ վերջը իրական էին նկարագրած միստիկական դեպքերը, թե՞ մարդու հոգեվիճակը կամ էլ ապրումներն են ներկայացվում։ Անպայման ուզում եմ ընթերցել եւս մի քանի ստեղծագործություններ։

CactuSoul
13.05.2010, 18:28
.... ցանկացողները կարող են դիմել
Ի միջի այլոց, վերոնշյալ ֆիլմն էլ ես ունեմ, էնպես որ ցանկացողները կարող են դիմել:oy:

Երկնային
13.05.2010, 18:31
Ցանկացող :oy

CactuSoul
13.05.2010, 18:42
Ցանկացող :oy

Կարելի է ցանկացողներով մի քանի հոգով մի օր հավաքվել ու միասին նայել, ձեռի հետ էլ հանդիպում կանենք, Impression-ն էլ ինձ Մուրակամի կտա, կկարդամ:)):

Բայց առաջարկում եմ «հայտերը ներկայացնելն» ու այս առաջարկիս մասին քննարկումները տեղափոխել PM-ի հարթություն կամ մեկ այլ` ավելի համապատասխան թեմա:oy:

Վոլտերա
12.09.2013, 11:57
Զոմբին (http://lit-bridge.com/4340/%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%A6%D5%B8%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B6/)

Նրանք քայլում էին այն ճանապարհով, որն անցնում էր գերեզմանատան մոտով: Խավար կեսգիշեր էր: Անգամ մառախուղ էր բարձրացել: Իհարկե, չէին ցանկանում այս ուշ ժամին անցնել հենց այդ ճանապարհով: Բայց հանգամանքները ստիպեցին: Ամուր բռնած միմյանց ձեռքերը` նրանք արագորեն առաջ էին անցնում:

—Կարծես Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակում լինենք,— շշնջաց աղջիկը:

— Ահա, հիմա գերեզմանաքարը կշարժվի,- փռթկացրեց տղան:

Հենց այդ պահին ինչ-որ տարօրինակ ձայն լսվեց, կարծես մի ծանր բան շարժվեց: Նրանք կանգնեցին և իրար դեմքի նայեցին:

Տղան ծիծաղեց:

—Հիմարություն: Վախենալու բան չկա: Ճյուղ կոտրվեց: Երևի, քամուց:

Բայց այդ գիշեր քամի չկար:

Աղջիկը կուլ տվեց թուքը և նայեց շուրջբոլորը: Վատ կանխազգացում ուներ:

Զոմբի կա:

Բայց ոչինչ չէր երևում: Վերակենդանացած դիակների ոչ մի հետք: Նրանք անցան առաջ:

Աղջկան թվաց, թե տղայի դեմքին գծագրվեց դաժան արտահայտությունը:

— Ինչո՞ւ ես այդքան անշնորհք քայլում,- հանկարծակի հարցրեց նա:

— Ե՞ս,—զարմացավ աղջիկը—Մի՞թե անշնորհք է:

— Ահավոր է:

— Իսկապե՞ս:

— Ոտքերդ կարծես անիվ լինեն:

Աղջիկը կծեց շրթունքը: Գուցե, նա ճիշտ է: Բայց դա չի նշանակում, որ դեմքին պետք է ծիծաղի:

Ոչինչ չասաց: Սիրում էր այդ տղային և նա էլ սիրում էր իրեն: Հաջորդ ամսին կամուսնանան: Ի՞նչ իմաստ ունի վիճելը նման փոքր բաների պատճառով:

Գուցե ոտքերը մի քիչ ծուռ են, հետո՞ ինչ:

— Կյանքումս առաջին անգամ եմ ծուռ ոտքերով կնոջ հետ հանդիպում:

— Հա՞,—տանջահար ժպիտով արտաբերեց աղջիկը:

Միգուցե, նա հարբա՞ծ է: Բայց այսօր ընդհանրապես չի խմել:

— Բացի դա, քո ականջի մեջ երեք խալ կա: Պատկերացնո՞ւմ ես:

— Ի՞նչ ես ասում: Եվ ո՞ր ականջիս մեջ:

—Աջ: Աջ ականջիդ մեջ երեք այլանդակ խալ կա:

— Դուրդ չե՞ն գալիս խալերը:

—Ատում եմ: Երկրի վրա էնպիսի մարդ չկա, ում դրանք դուր կգան:

Աղջիկն ավելի ուժեղ կծեց շրթունքը:

—Քո թևատակերից մեկ-մեկ հոտ է գալիս,— շարունակեց նա: – Դա ինձ արդեն վաղուց է նյարդայնացնում: Եթե ամռանը ծանոթանայիք, երևի չէինք էլ սկսի հանդիպել:

Աղջիկը հոգոց հանեց: Հետո հեռացրեց իր ձեռքը նրա ձեռքից:

— Քեզ չի՞ թվում, որ արդեն ավելորդություններ ես խոսում: Սա չափազանց է: Դու երբեք քեզ…

— Վերնաշապիկիդ օձիքն էլ կեղտոտ է: Ու դու սա հագել ես: Ինչո՞ւ ես էդքան փնթի:

Բարկությունից աղջիկը ոչինչ չէր կարողանում ասել:

— Չէ, դու լսիր: Քեզ ասելու լիքը բան ունեմ: Ծուռ ոտքերը, քրտնող թևատակերը, կետոտ օձիքը և ականջի խալերը ընդամենը մի մասն են: Ընդհանրապես, ինչո՞ւ ես քեզ չսազող ականջօղեր կրում: Անբարոյականի տեսք ունես: Բայց չէ, նույնիսկ դրանք ավելի համեստ ականջօղ են կրում: Մնում էր քթիդ փիրսինգ անես: Գիտես, կսազի կրկնակզակիդ: Հա, կրկնակզակի մասին: Մորդ մոտ ոնց որ խոզի կզակ լինի: Համ էլ խռխռում է խոզի պես: Մի քսան տարուց դու էլ էտպիսին կդառնաս: Երկուսդ էլ շատ եք զխտկվում: Ծպծպացնելով: Խոզերի նման: Հերդ ընդհանրապես ահավոր է: Նույնիսկ մարդավարի գրել չգիտի: Վերջերս ծնողներիս նամակ էր ուղարկել, մերոնք մեռան ծիծաղից: Երևի տարրական դպրոցն էլ չի ավարտել, չէ՞: Ինչ ահավոր ընտանիք եք…
Կեղտից եք դուրս եկել: Սաղիդ պետք է բենզինով վառել: Ճարպոտ եք, լավ կվառվեք:

—Եթե այդքան դուրդ չեմ գալիս, ինչո՞ւ ես ինձ ամուսնության առաջարկ արել:

Նա դրան ոչինչ չպատասխանեց:
Հետո գոռաց.

«Խոզ»

— Մի բան էլ, էն, ինչ- որ ունես ոտքերիդ արանքում, ահավոր է: Ես համակերպվել եմ և գործս խելոք անում եմ, բայց ոնց որ էժանագին ձգած ռեզին լինի: Էտպիսի բան ունենայի, կմեռնեի ամոթից: Ու կարևոր չի, ինչ մահով: Ուղղակի կսատկեի, քանի որ դրանով ապրելը խայտառակություն է:

Աղջիկը հուսահատված նայեց նրան:

— Ինչպես ես համարձակվում…

Այդ պահին տղանդ բռնեց գլուխը: Դեմքը ցավից ծամածռվեց և նա սկսեց եղունգներով քերել այտոսկրերի մաշկը:

—Ինչ ցավոտ է,- ասաց նա ,- Գլուխս պայթում է:

— Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց աղջիկը:

— Կարգի՞ն: Էլ չեմ դիմանում: Մաշկս պոկվում է, վառվում:

Աղջիկը դիպավ նրա դեմքին: Տաք էր, կարծես կրակով վառվելիս լիներ: Աղջիկը փորձեց տրորել այստոսկրերի, բայց մաշկը սկսեց թափվել: Երևաց կարմիր հարթ միսը: Նա հետ ցատկեց:

Նա կանգնեց, քմծիծաղ տվեց և սկսեց պոկել մաշկը: Աչքի խնձորակները կախ ընկան: Քիթը վերածվեց երկու մութ փոսի: Չքացան շրթունքերը, երևացին ատամները:

— Այսքան ժամանակ քեզ հետ էի, որ ուտեմ խոզի մսի նմանվող միսդ: Քեզ թվում է, քեզ հետ շփվել կարելի է ուրիշ բանի համա՞ր: Նույնիսկ դա՞ չես հասկանում: Դեբի՞լ ես, ինչ է: Դեբիլ, դեբիլ, հահահա…

Մսակտորը վազեց նրա հետևից: Աղջիկը վազում էր ամբողջ ուժով: Բայց փախչել մսակտորից չկարողացավ: Գերեզմանատան կողքին նա բռնեց նրա վերնաշապիկի օձիքը:

Աղջիկը ճչաց…

Նրան տղամարդ էր գրկել:

Կոկորդը չորացել էր:

Տղան ժպտալով նայում էր նրան:

— Ի՞նչ պատահեց: Վատ երա՞զ տեսար:

Աղջիկը բարձրացավ մահճակալից, զննեց շրջակայքը: Նրանք լճակի մոտ գտնվող հյուրանոցում էին: Աղջիկը թափահարեց գլուխը:

— Ես գոռո՞ւմ էի:

—Հա, – ծիծաղելով պատասխանեց նա,- Զարհուրելի ճիչ էր: Երևի բոլորը լսել են ու մտածել, որ էստեղ սպանություն է կատարվում:

— Կներես,- ասաց աղջիկը:

— Ոչինչ, վա՞տ երազ էր:

— Չես էլ պատկերացնում, թե ինչքան:

— Կպատմե՞ս:

—Չեմ ուզում,- հակառակեց աղջիկը:

— Բայց լավ կլինի, որ պատմես: Դողդ կանցնի:

—Հիմա չէ: Հետո կպատմեմ:

Որոշ ժամանակ նրանք լռում էին: Աղջիկը հենել էր գլուխը տղայի մերկ կրծքին: Հեռվում լսվում էր գորտերի կռկռոցը: Կրծքի տակից տղայի սիրտը զարկում էր դանդաղ և համաչափ:

— Լսիր, մի բան եմ ուզում քեզ հարցնել,-հիշելով` ասաց աղջիկը:

— Ինչի՞ մասին:

— Իմ ականջի մեջ խալեր կա՞ն:

—Խալե՞ր: Էն երեք զզվելի խալի մասի՞ն ես հարցնում:

Աղջիկը փակեց աչքերը:

Ամեն ինչ շարունակվում էր:

Անվերնագիր
12.09.2013, 12:54
Իր ««ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազելու մասինն»»-եմ կարդացել՝ լավն ա,

Sambitbaba
18.09.2013, 10:16
Ես միայն «Պարիր, պարիր, պարիր»-ն եմ կարդացել «Ոչխարների որս» շարքից /ինչ էլ տգեղ է թարգմանած հնչում :)/։ Ճիշտ է այս մեկը վերջինն է կարծես թե շարքում, բայց կարդալիս ես սյուժեի ընդհատվածություն չեմ զգացել․ միայն հետո իմացա, որ կային նաեւ նախա-գրքեր։ Ու բոլորում էլ առկա են այդ տարօրինակ «ոչխարները»․․․Ինչն էր հետաքրքիր, որ չես հասկանում՝ վերջը իրական էին նկարագրած միստիկական դեպքերը, թե՞ մարդու հոգեվիճակը կամ էլ ապրումներն են ներկայացվում։ Անպայման ուզում եմ ընթերցել եւս մի քանի ստեղծագործություններ։

"Ոչխարների որս" շարքն իրականում կոչվում է. "Առնետի տրիլոգիան": (Առնետը` շարքի հերոսներից մեկն է:) Իր սկզբնական մտահղացմամբ բաղկացած էր երեք վեպից. "Լսիր քամու ձայնը", "Փինբոլ 1973" և "Ոչխարների որս": Բայց ավելի ուշ Մուրակամին որոշեց ավելացնել "Դենս, դենս, դենս"-ը, իսկ ընթացքում` 1985-ին, գրել էր "Ոչխարի Ծնունդը" հեքիաթը, որը կարծես թե նախաբան լինի բոլոր չորս վեպերի համար:

Մուրակամին` գեղարվեստական գրականության մեջ այսօրվա ամենասիրածս հեղինակներից մեկն է: Ունեմ և կարդացել եմ համարյա ամեն ինչ: Ցավոք, միայն Մեֆին կարող եմ տալ կարդալ, էն էլ չի ուզում... Բոլորիդ էլ կառաջարկեի կարդալ ամբողջությամբ, ընդ որում` հերթականությամբ, քանի որ ըստ իս, նրա ամեն մի հաջորդ գիրքը կարծես թե նախորդից ավելի լավը լինի... Հիմա կտեղադրեմ գրքերի ցուցակը, բայց ռուսերեն, քանի որ հայերեն տեղադրելն անիմաստ է, միևնույն է ռուսերեն եք կարդալու:

Книги "Трилогия Крысы":

1979 - Слушай песню ветра
1983 - Пинбол 1973
1985 - Рождество Овцы (сказка)
1989 - Охота на овец
1997 - Дэнс, дэнс, дэнс


Остальные книги:

1983 - Медленной шлюпкой в Китай
1984 - Сжечь сарай
1985 - Страна Чудес без тормозов и Конец Света
1986 - Хороший день для кенгуру
1987 - Норвежский лес
1992 - К югу от границы, на запад от Солнца
1994 - Хроники Заводной Птицы. Сорока-воровка
1995 - Хроники Заводной Птицы. Птицелов
1995 - Хроники Заводной Птицы. Вещая Птица
1996 - Призраки Лексингтона
1997 - Джазовые портреты
1997 - Подземка
1999 - Мой любимый Sputnik
2000 - Все Божьи дети могут танцевать
2002 - Кафка на пляже
2004 - Послемрак
2007 - О чем я говорю, когда говорю о беге
2009 - 1Q84 т.т.1,2
2010 - Край обетованный. Подземка-2
2010 - 1Q84 т.3

Ճշմարիտն ասած, ես չգիտեմ, թե որ մեկը չգովեմ: Մեկը մյուսից լավն է, գեղեցիկ, հետաքրքիր, ռոմանտիկ, ֆանտաստիկ, կախարդական, հանելուկային, առեղծվածային... Մի խոսքով, ամեն ինչ կա մեջը: Եվ երանի նրանց, ովքեր նոր են իրենց համար բացահայտելու Մուրակամի խելագարին:

Հ.Գ. Չմոռանամ ասել, որ "Джазовые портреты", "Подземка" և "Край обетованный. Подземка-2" գրքերը վավերագրական են և կարող են չհետաքրքրել շատերին: Նկատի ունեցեք:

StrangeLittleGirl
22.06.2014, 19:16
Սամ, ինչի՞ց որոշեցիր, որ «մեկ ա ռուսերեն ենք կարդալու» :)) Ես հենց էս պահին անգլերեն եմ կարդում:

Հա, Կաֆկան եմ կարդում: Հետաքրքիր ա, մինչև հիմա Մուրակամին մի տեսակ վանում էր ինձ, երբեք իմ կամքով չէի վերցնի իրա գրքերից: Չգիտեմ ինչու, տպավորություն էր, թե գերինտելեկտուալ ու ծանր գրքեր է գրում: Գերինտելեկտուալի պահով համաձայն եմ, բայց ծանր չէի ասի, լավ էլ հեշտ ա կարդացվում: Ամեն դեպքում, ինձ թվում ա, Կաֆկան մի քիչ շատ ա ձգած ու մեջը մի քիչ ավելորդություններ կան: Չգիտեմ, գուցե նրանից ա, որ գրքի 2/3-ը երկու օրում եմ կարդում (հեսա մի քառասուն րոպեից կվերջացնեմ), բայց կարծում եմ, որ երկրորդ կեսի ուղիղ կեսը կրճատելուց գործը հեչ չէր տուժի:

Sambitbaba
22.06.2014, 19:56
Սամ, ինչի՞ց որոշեցիր, որ «մեկ ա ռուսերեն ենք կարդալու» :)) Ես հենց էս պահին անգլերեն եմ կարդում:
Դե, ես, Բյուր ջան, իմ տանիքից եմ խոսում և ինձ պես հետամնացների մասին, որոնք մինչև օրս էլ իրենց անգլերենի գիտելիքներին չեն վստահում և լուրջ գրականությունը ռուսերեն են կարդում: Կներես...


Հա, Կաֆկան եմ կարդում: Հետաքրքիր ա, մինչև հիմա Մուրակամին մի տեսակ վանում էր ինձ, երբեք իմ կամքով չէի վերցնի իրա գրքերից: Չգիտեմ ինչու, տպավորություն էր, թե գերինտելեկտուալ ու ծանր գրքեր է գրում: Գերինտելեկտուալի պահով համաձայն եմ, բայց ծանր չէի ասի, լավ էլ հեշտ ա կարդացվում: Ամեն դեպքում, ինձ թվում ա, Կաֆկան մի քիչ շատ ա ձգած ու մեջը մի քիչ ավելորդություններ կան: Չգիտեմ, գուցե նրանից ա, որ գրքի 2/3-ը երկու օրում եմ կարդում (հեսա մի քառասուն րոպեից կվերջացնեմ), բայց կարծում եմ, որ երկրորդ կեսի ուղիղ կեսը կրճատելուց գործը հեչ չէր տուժի:

Շատ եմ սիրում... Ինձ որ հարցնես, դեռ մի բան էլ համառոտ է գրել: Ես նման գործերն ինձ ստիպում եմ դանդաղ կարդալ, որ ուշ պրծնեն::) Հետո, գիտե՞ս, Բյուր ջան, երևի ես ճիշտ էի, որ ասում էի, թե պետք է սկսել կարդալ սկզբի գործերից: Այդ կերպ ոնց որ թե քեզ նախապատրաստես նրա ավելի ծավալուն գործերին: Հետո` ընտելանում ես մի տեսակ Մուրակամիին...

"Կաֆկան", "Սպուտնիկը" և "1Q84"-ը նույնպես մի տեսակ ոնց որ տրիլոգիա լինեն ինձ համար, այնպես որ չեմ կարող խորհուրդ չտալ: Եվ, քանի որ համ ավելի շուտ է գրված, համ էլ չափերով շատ ավելի փոքր է "Սպուտնիկը"... հասկանում ես:

Հա, բայց տրիլոգիա է ինձ համար միայն` այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Ու տրիլոգիա է այնքանով, որքան տրիլոգիա են համարվում Կոբո Աբեի "Կինն ավազուտներում", "Ուրիշի դեմքը" և "Այրված քարտեզ" վեպերը, այսինքն, լրիվ տարբեր բաներ են, իրար հետ ոչ մի կապ չունեն: