PDA

Դիտել ողջ տարբերակը : Adobe InDesign



startelura
12.05.2010, 14:21
Խնդրում եմ օգնել սկսնակիս:oy

startelura
12.05.2010, 14:24
Բարև ձեզ, կարող է որևիցէ մեկն ասել, թե ինչպես կարելի է Ինդիզայն-ում ավտոմատացնել նկարների տեղադրումը: Գիտեմ որ կա ինչ-որ ձև ստեղծել մատրիցա, ուր ամեն մի անունի դիմաց ավտոմատ կդրվի համապատասխան նկարը (կամ էլ նման մի բան:8): Կանխավ շնորհակալ եմ

startelura
24.05.2010, 12:24
Ասեմ, որ ինքնուրույն գտա խնդրիս լուծումը:
Սակայն առաջարկում եմ ծրագրով հետաքրքրվողներին փորձի փոխանակում

startelura
26.05.2010, 16:51
Չէ լավ լուրջ ժողովուրդ, միթե ձեզանից ոչ ոք չի աշխատում ինդիզ-ով??? Չեմ հավատում

Ժունդիայի
26.05.2010, 16:58
Նոր տեսա թեման: Կարո՞ղ ես ասել ինչ հարցեր ունես: Հնարավորության սահմաններում կփորձեմ օգնել: Միայն կխնդրեի ճիշտ ձևակերպել հարցերը:

startelura
01.06.2010, 17:09
Շնորհակալ եմ ուշադրության արժանացնելու համար: Նախորդ հարցիս պատասխանն ինքս գտա, պարզվեց որ խոսքը data merge-ի մասին էր ընդամենը:
Բայցևայնպես կարծում եմ հետագայում ևս կունենամ հարցեր (ինքնուս եմ): Կարո՟ղ եմ դիմել երբեմն-երբեմն:unsure

startelura
11.06.2010, 16:37
Բարի երեկո:
Օրերս աշխատանքի բերումով մի քանի հարցեր ծագեցին:8
1. Ինչպես կարելի է ԻնԴիզ-ի ֆայլի տարբեր էջերում միաժամանակ նշել օբյեկտներ...

Ժունդիայի
11.06.2010, 17:11
Եթե էջերը միմյանց կողքին են ապա ctrl+shift միաժամանակ սեղմելով կարող ես նշել ցանկացած օբյեկտ: Օրինակ` 2 և 3, 4 և 5 էջերում այն հնարավոր է, իսկ 2 և 4, 3 և 12 ծրագիրը նման հնարավորություն չի տալիս: Ի դեպ էջերը պետք է լինեն զույգ էջեր, համար 1 էջ դասվում է, որպես առանձին էջ: Հարցեր լինեն, խնդրեմ...

startelura
11.06.2010, 22:30
Շնորհակալություն:)
նախորդ խնդիրը դրված էր ֆայլի ֆոնտերն արագ կոտրելու համար (որպեսզի ամեն էջի ֆրեյմերն առանձին-առանձին նշելու վրա ժամանակ չկորի), բայց դե ամեն դեպքում ձեռքս չի ցավա:)
Իսկ ինչ կասեք CS5-ի ֆայլը CS4-ով բացելու համար ??? կամ միգուցե կայք-էջ գիտեք, որտեղ CS5-ի սկրիպտեր կան (ինձ կոնկրետ էկվալայզերի սկրիպտն է հետաքրքրում)

Ժունդիայի
11.06.2010, 22:39
Եթե հարցը վերաբերվում է ֆոնտերը կոտրելուն, հապա ավելի հեշտ է ctrl+a, հետո ctrl+shift+o: Իսկ ինչ վերաբերում է նոր վերսիայի ֆայլը բացել հնով, ապա նախընտրելի է համակարգչումդ ունենաս նոըր, որովհետև որքան, որ պատահել է, միշտ ինչ-որ փլագիններ կամ օբյեկտներ կիսատ են գալիս, ֆայլը կոպիտ ասած դեֆորմացման ենթակա է:

startelura
12.06.2010, 10:04
Խնդիրն էլ հենց նրանում է, որ ctrl+a-ն ամեն էջի համար առանձին պիտի հավաքվի, իսկ էջերը շատ են: դե լավ, կարևոր չի, ուղղակի իմ շեֆն ինձ սովորեցրել է ամեն հարցում ամենակարճ ու պակաս աշխատատար տարբերակը գտնել:
Ամեն դեպքում շնորհակալություն օպերատիվ պատասխանի համար

Ռուֆուս
21.06.2010, 17:51
Ժողովուրդ ջան, շտապ օգնություն ա պետք:

Ինդիզայնում ֆոնտերը ո՞նց են ջարդում (curve դարձնում): Եթե մակինթոշի shortcut-ները իմանաք դաժե ավելի պայծառ կլինի:

Եթե հնարավոր ա, step by step մանրամասն ինստրուկցիաներ տվեք, ես Ինդիզայնից վաբշե գլուխ չեմ հանում: :)

Մերսի:

---------- Ավելացվել է՝ 18:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:50 ----------

Հ.Գ. մոռացա ասել, մոտս CS4 ա, եթե դա կարևոր ա ;)

Ժունդիայի
21.06.2010, 18:25
Ընդգծիր էջը ctrl+a, այնուհետև ctrl+shift+o: Եվ ֆոնտերը կկոտրվեն:))

Ռուֆուս
21.06.2010, 18:45
Ընդգծիր էջը ctrl+a, այնուհետև ctrl+shift+o: Եվ ֆոնտերը կկոտրվեն:))

Ուրեմն ըստ երևույթին մակինթոշի վրա պետք ա լինի apple+a, apple+shift+o :{

Մերսի Ռաֆ ջան, վաղը կփորձեմ, հույս ունեմ, կստացվի :)

Ժունդիայի
21.06.2010, 18:50
http://i076.radikal.ru/1006/5e/d714cad4a589.jpg
Չէի կարդացել Մակինտոշի պահը, բայց նկարին նայիր ըստ երևույթին նույն տեղում կլինի: :)

startelura
30.06.2010, 14:08
Բարև Ձեզ, շատ շտապ պետք է ինդեքս-ի սկրիպ 5-ի համար` անվանացուցակ կազմելու համար, տեքստը մեծ է, ու ձեռքով հերթով փնտրել ու էջի համարը դուրս գրելը խելքին մոտիկ բանի չի: ՕԳՆՈՒԹՅՈՒՆ~~~

---------- Ավելացվել է՝ 14:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:50 ----------

ինչ կասեք անվանացուցակ կազմելու մասին?? անհրաժեշտ է սկրիպտով, որովհետև սեփական հնարավորությունները սահմանափակ են

Ժունդիայի
30.06.2010, 18:05
Տեքստը ու էջակալմնա ինդեքսը նախապես վորդում պետք է կազմված լինի, տեքստը տեղադրելիս այն պահպանում է ինդիզայնում: Ինդիզայնի մեջ չեմ փորձել նմնան բան: Ցավոք այս անգամ չեմ կարող օգնել:

startelura
01.07.2010, 09:46
Ասել է թե Վորդ-ն ունի այդ հնարավորությունը???? Եթե այո, ձևն ասեք, փորձեմ զուգակցել plz

startelura
01.07.2010, 10:26
իՆԴԻԶ-ն ունի Ինդեքս ստեղծելու հնարավորություն, բայց մի տեսակ այն չի ինչ ինձ պետք է: Դա կաշխատեր եթե ես տեքստը մուտքագրելուց նշեի, թե որ բառերը պետք է հայտնվեն ինդեքսում: ԲԱՅՑ... իմ տեքստը մուտքագրվել է վորդից ու հերթով փնտրելը, հետո նույն բառի բոլոր հնարավոր հոլովումներն ու հապավումները փնտրելը, հետո հասկանալը թե ինչու ֆայնդ-ը երբեմն չի աշխատում... Ինտերնետում կա վճարովի սկրիպտ գրված ՑՍ2-ի համար <Ինդեքս Վ. Բատյուշովա>, եթե կարողանայի դա ձեռք բերել (անվճար), հետո աշխատացնել գոնե ՑՍ-4-ի վրա, այ դա հիանալի կլիներ.....

startelura
01.07.2010, 14:28
Լավ, խնդրում եմ գոնե բացատրել, թե ինչ պատճառով երբեմն ֆայնդ-ը չի աշխատում ` պարագայում, երբ ֆայնդ-ի ֆորմատը հաստատ ճիշտ է դրված, կամ թեկուզ ընդհանրապես չկա???