PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոկտո Թվինզ/Cocteau Twins



Ռուֆուս
11.05.2010, 14:13
Silly silly saliva
Sassy shear near
She should've
She sighed the grove
Ska pop
Sa pum
Sa po

Aloysius երգի բառերը :))

Կոկտո Թվինզ/Cocteau Twins

http://img691.imageshack.us/img691/3877/cocteautwins.jpg

http://img140.imageshack.us/img140/306/cocteautwinsi.jpg

Ստեղծման վայրը՝ Շոտլանդիա
Ժանրը՝ ալտերնատիվ ռոք, պոստ-փանք, եթերային, դրիմ-փոփ
Գործունեության ժամանակը՝ 1979-1997
Խմբի անդամներ՝ Էլիզաբեթ Ֆրեյզեր (վոկալ)
Ռոբին Գաթրի (կիթառ)
Սայմոն Ռայմոնդ (բասս կիթառ)

80ական թվականները ռոքի թերևս ամենաանհետաքրքիր ժամանակաշրջանն էր: 60-ականների ռոք հեղափոխությունը արդեն վաղուցվանից դարձել էր հիշողություն, 60-ականների վերջի փսիխոդելիկ երաժշտությունը նույնպես իր դարն ապրել էր, 70-ականների պրոգրեսիվ ռոքը իրեն սպառել էր, 70-ականների վերջում մեծ մասսայականություն վայելող փանք ռոքը նույնպես մնացել էր պատմության էջերին: 80-ականներին մասսայականություն սկսեցին վայելել զանազան synth-pop, new-age, pop rock, heavy metal խմբեր, սակայն այս խմբերի մեջ մեկը կար, ով աչքի ընկավ իր յուրօրինակությամբ, խոսքը շոտլանդական Կոկտո Թվինզ խմբի մասին է:

Կոկտո Թվինզի երաժշտության յուրօրինակությունը կայանում է կիթառային բարդ կոմպոզիցաներում, մեներգչուհի Էլիզաբեթ Ֆրեյզերի եթերային, մելիզմներով հարուստ ձայնում և անիմաստ բառերից բաղկացած երգի բառերում: Սկզբում մի փոքր դժվար է ընտելանալ նման տարօրինակ երաժշտությանը, սակայն առաջին փուլն անցնելուց հետո սկսում եք գնահատել Կոկտո Թվինզ խմբի էմոցիոնալ երաժշտությունը և գեղեցիկ երաժշտական տեսարանները:

Խումբը իր գործունեության ժամանակ թողարկել է 9 ձայնասկավառակ, որոնցից հատկապես Treasure-ը արժանացել է քննադատների և երաժշտասերների ամենաբարձր գնահատականին.

1982 Garlands
1983 Head over Heels
1984 Treasure
1986 Victorialand
1986 The Moon and the Melodies
1988 Blue Bell Knoll
1990 Heaven or Las Vegas
1993 Four-Calendar Café
1996 Milk and Kisses

Դե, անցնենք երգերին.

Ivo


http://www.youtube.com/watch?v=V-AWEkkgoko

Lorelei


http://www.youtube.com/watch?v=3diz8I0AVVk

Pandora


http://www.youtube.com/watch?v=rAckMJd8zlA

Amelia


http://www.youtube.com/watch?v=OOvy5HOEjjk

Ռեդ
11.05.2010, 14:14
Ֆու՛: :[
Ռուֆուս ձյա, սորրի: :oy:}

Ռուֆուս
11.05.2010, 14:15
Heaven Or Las Vegas


http://www.youtube.com/watch?v=dtBr5JKSuks

Carolyn's Fingers


http://www.youtube.com/watch?v=Qh83z5vIP0w

Bluebeard


http://www.youtube.com/watch?v=DqEYJnIWgeE

Ռուֆուս
11.05.2010, 14:17
Թիմ Բաքլիի Song To The Siren երգի քավրը.


http://www.youtube.com/watch?v=xP2vw189q4U

Ջեֆֆ Բաքլիի հիշատակին - Rilkean Heart


http://www.youtube.com/watch?v=z-200qBA2oU

Blue Bell Knoll


http://www.youtube.com/watch?v=9bcK1u6FUds

Ռուֆուս
11.05.2010, 14:18
Ֆու՛: :[
Ռուֆուս ձյա, սորրի: :oy:}

Չհամարձակվես ոտքդ էս թեմա դնես, անճաշակ :angry

Yellow Raven
11.05.2010, 14:37
Սիրում եմ:)
Երեք ալբոմ եմ լսել՝ Treasure, Blue Bell Knoll և Heaven or Las Vegas ու տպավորություններս խիստ դրական են: Էլիզաբեթի վոկալը տեղ-տեղ ականջների խորքերը մաշումա, բայց գերհաճույք ես ստանում իրանց երգերը լսելուց:

Ռուֆուս
11.05.2010, 14:46
Կներեք, վիդեոներից մի քանիսը սխալ էի դրել, ուղղեցի, լավ ա Վահիկն ասեց :oy

Ի դեպ Էլիզաբեթ Ֆրեյզերի երգեցողության վրա շատ մեծ ազդեցություն է թողել շոտլանդական ավանդական երգարվեստը՝ գլոսսոլալիան և բերանային երգեցողությունը

AniwaR
11.05.2010, 15:38
Թիմ Բաքլիի Song To The Siren երգի քավրը.


http://www.youtube.com/watch?v=xP2vw189q4U



*Գնում ա #2 գրառման տակ շնորհակալություն հայտնելու*

Ռուֆուս
14.05.2010, 10:01
*Գնում ա #2 գրառման տակ շնորհակալություն հայտնելու*

Վելվետ, էլ մի :beee Հա, Կոկտո Թվինզի քավրը շա՜տ է զիջում Թիմի տարբերակին, ամեն դեպքում ինձ համար շատ հետաքրքիր էր :) Բացի դրանից, հիմա որ դու Թիմ Բաքլի ես լսում, պետք ա երախտապարտ լինես Կոկտո Թվինզին, որովհետև իրենց շնորհիվ էր, որ ես իմացա Ջեֆֆի ու Թիմի մասին: Էլիզաբեթ Ֆրեյզերը եղել է Թիմ Բաքլիի ամենամեծ երկրպագուներից մեկը, իսկ Ջեֆֆի հետ ցանկացել է դուետ երգել, սակայն Ջեֆֆի անժամանակ մահն է խանգարել: Rilkean Heart-ը նվիրված է Ջեֆֆ Բաքլիի հիշատակին, երբ առաջին անգամ այդ երգը լսեցի, դուրս շատ եկավ, Գուգլում որոնում կատարելուց հետո բերեց Ջեֆֆի ու Թիմի անունները: Ջեֆֆի մասին էլի էի լսել, որովհետև Radiohead-ի The Bends ալբոմի վրա շատ մեծ ազդեցություն է թողել Ջեֆֆը: Այնպես որ ամեն ինչ իրար հետ կապակցված է ;)

AniwaR
15.05.2010, 08:20
Վելվետ, էլ մի :beee Հա, Կոկտո Թվինզի քավրը շա՜տ է զիջում Թիմի տարբերակին, ամեն դեպքում ինձ համար շատ հետաքրքիր էր :)

Լավ էլի, ի՞նչն էր հետաքրքիր: Երևի ծայրաստիճան անտաղանդ գիտարիստը: Ես էս չեղած տեղովս արդեն էդ գիտարի պարտիան կարամ նվագեմ: Անընդհատ նույն զը՜նգ-զը՜նգ-զը՜նգ գալիս ա առաջին պլան, ու գլուխդ սկսում ա ուռռցնել տելիկի խշշոցից էլ բեթար, ասենք: Իսկ Բաքլիի մոտ ես ընդհանրապես չէի էլ «զգացել» (դե գիտեի որ կա, բայց ուշադրություն, մանավանդ բացասական տեսանկյունից, չի գրավել) դրա ներկայությունը, որովհետև ահավոր ձուլված ա երգի, երաժշտության հետ ու հիշեցնում ա էդ ծովի ալիքների շարժը:love:


Բացի դրանից, հիմա որ դու Թիմ Բաքլի ես լսում, պետք ա երախտապարտ լինես Կոկտո Թվինզին, որովհետև իրենց շնորհիվ էր, որ ես իմացա Ջեֆֆի ու Թիմի մասին:

Պա՜հ: :beee Դու էլ չասեիր, լաստում Նիք Դրեյքին սիմիլար արտիստների մեջից հաստատ լսելու էի հո::beee Ինքն էլ մանավանդ առաջիններից մեկն էր:


Այնպես որ ամեն ինչ իրար հետ կապակցված է ;)

Այնպես որ դա ճակատագիր էր: ;)