PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ Վարդանիկի և ընկեր Մարգոյի մասին



Jerry
10.05.2010, 20:34
Այստեղ գրեք կատակներ միայն Վարդանիկի և Ընկեր Մարգոյի մասին:

Jerry
10.05.2010, 20:35
ՈՒրեմն մանկապարտեզի վերանորոգումից հետո, Վարդանիկի մայրիկը գալիս է Վարդանիկին տուն տանելու: Մտնում է մանկապարտեզ ու 1-ին հարգում տեսնում ե ցուցանակ վրան գրաված - Խելոք երեխաներ: Բացում է դասարաններից մեկի դուռը և ասում.
- Բարև Ձեզ ես Վարդանիկի մայրիկն եմ եկել եմ Վարդանիկին տուն տանեմ:
Դաստիրակը պատասխանում է.
- Վարդանիկը մեզ մոտ չէ, վերև բարձրացեք:
Մայրը մեկ հարկ ել է բարձրանում և տեսնում է ցուցանակ վրան գրաված - Չար երեխաներ: Բացում է դասարաններից մեկի դուռը և ասում.
- Բարև Ձեզ ես Վարդանիկի մայրիկն եմ եկել եմ Վարդանիկին տուն տանեմ:
Դաստիարակը պատասխանում է.
- Վարդանիկը մեզ մոտ չէ, վերև բարձրացեք:
Մայրը մեկ հարկ ել է բարձրանում և տեսնում է ցուցանակ վրան գրաված - Այլանդակ երեխաներ.
Բացում է դասարաններից մեկի դուռը և ասում.
- Բարև Ձեզ ես Վարդանիկի մայրիկն եմ, եկել եմ Վարդանիկին տուն տանեմ:
Դաստիարակը պատասխանում է.
- Վարդանիկը մեզ մոտ չէ, վերև բարձրացեք:
Մայրը մեկ հարկ ել է բարձրանում և տեսնում է ցուցանակ, որի վրա գրված է. «Վարդանիկ»։

Ուլուանա
10.05.2010, 21:52
Մոդերատորական. ժողովուրդ, հիշեցնում եմ, որ անեկդոտների թեմաներում քննարկումներն արգելվում են։
Կիսատ անեկդոտը ժամանակավորապես ջնջվել է, հեղինակը տեղեկացվել է դրա մասին, անեկդոտի շարունակությունը ստանալուց հետո կվերականգնեմ այն։

Ավելացում. նախկինում կիսատ անեկդոտը լրացված ու վերականգնված է։

Jerry
16.05.2010, 18:12
Ընկեր Մարգոն Վարդանիկին հարցնում է, քանի տարեկան ես գալու.
Վարդանիկը պատասխանում է էսա 8:
Բա հիմա քանի տարեկան էս 6:

Tornado
17.05.2010, 11:01
Ընկեր Մարգո. -Վարդանիկ, որտեղ է Լենա գետը:
Վարդանիկ. -Ընկեր Մարգո, կարելի է մի րոպեով դուրս գամ:
Ընկեր Մարգո. -Չէ, Վարդանիկ դու ասա որտեղ է Լենա գետը:
Վարդանիկ. -Ընկեր Մարգո ջան լավ էլի, մի րոպեով դուրս գամ::ok
Ընկեր Մարգո.-Այ այլանդակ:angry, ասում եմ հարցիս պատասխանի, որտեղ է Լենա գետը:
Վարդանիկ.-Սեղանիս տակ…:pardon

Smokie
18.05.2010, 11:15
Վարդանիկը հեծանիվ է քշելիս, անցնում է մայրիկի մոտով:
_Մայրիկ նայիր, ես առանց ձեռքերի եմ քշում:
Քիչ-հետո նորից է անցնում մայրիկի դիմացով:
_Մայրիկ նայիր, ես առանց աչքի եմ քշում:

Jerry
21.05.2010, 23:03
Վարդանիկը էշին (ավանակին) թարս նստած գնալիս է լինում ընկեր մարգոն տեսնում է ու հարցնում:
Ընկ. Մարգո-Ինչի ես էշին թարս նստել?
Վարդանիկ-Բաից դուք ինչ գիտեք ես որ կողմ եմ գնում:

Hayazn
27.05.2010, 21:16
Վարդանիկը և իր հայրիկը

- Վարդանիկ էս ինչի էս երկուս ստացել մաթեմից :
- Այ պապ , էտքանի միջից ինձ կանչեց գրատախտակի մոտ , թէ բա , X - ը գտիր :
- Արա ուրեմն դրանք էտ X - ը հըլա չեն գտել :

Jerry
06.06.2010, 12:46
Ընկեր Մարգոն Հարցնում է Վարդանիկին.
-10 անգամ 10 ինչ կլինի
-Չեք դիմանա Ընկեր Մարգո:

My World My Space
06.06.2010, 12:55
Վարդանիկը լացելով գալիս է հոր մոտ.
- պաբա, ընգեր Մարգոն սաղ օրը գլխուս կզարգե.
- ընչի՞ կզարգե, այ տղա..
- Չիդեմ, կսե ԴՈ՛ զարգ, Դո կզարգեմ, կսե ՌԵ՛ զարգ, Ռե կզարգեմ, կսե ՄԻ՛ զարգ, չեմ զարգե` կլխուս կզարգե......

Jerry
25.06.2010, 15:46
Վարդանիկ ինչի չես դասերտ սովորել, հարցնում է ընկեր Մարգոն,
Վարդանիկ-Պարապ չեի,
Մարգո- Ինչ եիր անում,
Վարդանիկ-Խաղում էի..

Նանո
10.07.2010, 01:35
-Պապ-պապ, ընկեր Մարգոն սպիդ /ՁԻԱՀ/ ա:
-Այ, տղա որտեղից իմացար:
-Եսօր ինձ ասում ա «տամ սատկես»:

Ռեդ
02.08.2010, 00:57
Ընկեր Մարգոն.
-Երեխեք, ասեք՝ ի՞նչը կարող է լինել գորշ ու գտնվել ճամփի մոտ:
-Բետոնե պատը:
-Ճի՛շտ է, բայց դա նաև կարող է լինել իշուկը: Իսկ ի՞նչը կարող է լինել մեծ ու դարչնագույն ու գտնվել դաշտի մեջտեղում:
-Կովը:
-Ճի՛շտ է, բայց դա նաև կարող է լինել խոտի դեզը:
Վարդանչիկը՝ շարքի վերջից.
-Ինչպես նաև՝ ք*քի կույտը:
-Վարդանչի՛կ, ա՛յ տղա, հերիք չի՝ հիմարություններ դուրս տաս:
-Ընկեր Մարգո, կլինի՞՝ մի հարց էլ ես տամ:
-Դե, փորձիր:
-Ի՞նչն է, երբ խոթում ես, պինդ է, չոր ու ուղիղ, իսկ երբ հանում ես՝ փափուկ է, թաց ու կախված:
Ընկեր Մարգոն անցնում է շարքի միջով ու մի լավ ապտակում է Վարդանչիկին:
-Ընկեր Մարգո, շատ ճիշտ եք: Բայց դա կարող է լինել նաև ծամոնը:
:D:D:D

Ռեդ
02.08.2010, 23:16
Մեկը գալիս է Վարդանչիկենց դպրոց դասալսման: Մտնում է անգլերենի դասի ու նստում շարքի վերջում՝ Վարդանչիկի մոտ: Էդ պահին երիտասարդ հմայիչ ընկեր Մարգոն, որը հագել էր ծնկներից քիչ վերև հասնող շրջազգեստ, ինչ-որ բան է գրում գրատախտակին: Մի պահ հուզմունքից նրա ձեռքից կավիճն ընկնում է, ու վերջինս կռանում-վերցնում է: Այնուհետև շրջվում է ու ասում դասարանին.
-Երեխեք, գրատախտակին գրածս թարգմանեք հայերեն ու ասեք:
Վարդանչիկը ձեռք է բարձրացնում:
-Ասա, Վարդանչիկ:
-Ի՜նչ հետույք է:
-Վարդանչի՛կ, ա՛յ տղա, դու՛րս արի լսարանից, հե՛նց հիմա:
Վարդանչիկը խոժոռում է դեմքը, լուռ հավաքում է ունեցած-չունեցածը, լցնում է պայուսակի մեջ, այնուհետև շրջվում է կողքի նստածին ու ասում.
-Իսկ դուք, եթե չեք տիրապետում անգլերենին, ապա մի էլ հուշեք:
:D:D:D

Ռեդ
04.08.2010, 00:04
Ընկեր Մարգոն.
-Երեխեք, ո՞վ կասի բառ «Բ» տառով:
Վարդանչիկը ձեռք է բարձրացնում: Ընկեր Մարգոն մտածում է, որ եթե հարցնի նրան, ապա վերջինս հաստատ քֆուր կասի:
-Արտյոմ, ասա:
-Բանիմաց:
-Շատ լավ: Իսկ ո՞վ կասի բառ «Ք» տառով:
Վարդանչիկը կրկին ձեռք է բարձրացնում: Ընկեր Մարգոն կրկին նույն պատճառով ուրիշին է հարցնում:
-Անահիտ, լսում եմ:
-Քաղաքամայր:
-Շատ լավ: Իսկ ո՞վ կասի բառ «Զ» տառով:
Վարդանչիկը կրկին ձեռք է բարձրացնում: Ընկեր Մարգոյի համբերության բաժակը լցվում է:
-Վարդանչիկ, ասա:
-Բանիմաց, քաղաքամայր ... Զզվեցրիք արդեն, տակս արեցի համարյա :D:D

Monk
29.08.2010, 00:12
Ընկեր Մարգոն.
-Ո՞վ կարող է ասել, ի՞նչ սեռի էր պատկանում այն աղավնին, որ Նոյին ձիթենու ճյուղ բերեց:
Վարդանիկը.
-Արական
-Իսկ ո՞նց իմացար
-Իգական սեռին պատկաներ, էդքան ժամանակ չէր կարող բերանը փակ պահել, որ հլա մի հատ էլ ձիթենու ճյուղ բերեր

_Հրաչ_
01.10.2010, 21:54
Դպրոցում ուսուցիչը երեխաներին հարցնում է.
- Երեխանե՛ր, ոչխարը մեզ ի՞նչ է տալիս:
Երեխաներից մեկը պատասխանում է.
- Բուրդ, կաթ, միս:
Վարդանիկը տեղից ձայնում է.
- Մեզ միայն կտտոր, մնացածը գյուղապետին է տալիս:

:))

V!k
08.10.2010, 16:06
Դպրոցում ուսուցիչը երեխաներին հարցնում է.
- Երեխանե՛ր,ով իրեն հիմար է համարում,թող կանգնի:
- Մի քանի րոպե անց Վարդանիկը կանգնում է…
- Դու իրոք քեզ հիմար ե՞ս համարում:
-Ոչ իհարկե,ուղղակի անհարմար է,որ դուք եք մենակ կանգնել…
:D

Հարդ
01.11.2010, 19:25
-Վարդանիկ, ի՞նչ խոսքի մաս է ձին:
-Գոյական:
-Իսկ էշը՞:
-Ածական:

Smokie
12.11.2010, 17:14
Ծնողները:
_Վարդանիկ օրագիրդ ու՞ր ա:
_Հովիկին եմ տվել, ուզում ա ծնողներին վախացնի::)

Ուլուանա
13.11.2010, 03:21
Հնգամյա Վարդանիկն ամբողջ օրը քաղցած մնաց, քանի որ նրա տատիկը չգիտեր, թե ինչպես է բացվում նոր եվրալուսամուտը, որ թոռանը կանչեր ճաշելու:

Jerry
08.12.2010, 00:13
Դպրոցում ուսուցիչը երեխաներին հարցնում է.
- Երեխանե՛ր, կովը մեզ ի՞նչ է տալիս:
-Որ մեզ կաթ տա:
-Իսկ խոզը
-Որ մեզ միս տա:
-Իսկ ոչխարը
-որ մեզ դաս տա

Հարդ
15.01.2011, 20:42
-Վարդանիկ, վանդակում կար 3 ճագար: 3 քույրերին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մնաց 1 ճագար:
Ինչպե՞ս կարող էր դա պատահել:

-Մմմմմ... հրաշք ա պատահել, հրա՛շք...:bux:

(Խոսքը մեր մեջ, իմ հորինածն էր :lol)

Թամարա
16.01.2011, 03:34
-Ո՞վ է ուզում 5 ստանալ
Վարդանիկը ձեռք է բարձրացնում.
-Ես ընկեր Մարգո…
-Լավ,Վարդանիկ,ասա ի՞նչի է հավասար 2 անգամ 2
-5
-Ոչ,4
-Դե լավ,4 դրեք

V!k
19.01.2011, 04:21
Տիկին Մարգոն հարցնում է.
- Վարդանիկ, դու մեր նախագահին սիրու՞մ ես:
- Իհարկե, ընկեր Մարգո:
- Ինչու՞ Վարդանիկ
- Որովհետև նախագահին, ինչպես և ծնողներին, չեն ընտրում

V!k
20.01.2011, 04:44
Վարդանիկը գալիս է տուն ու մորն ասում .
__Մամ նոր տատիին տեսա,
Մայրն ասում է.
__Այ տղա,ես քեզ չե՞մ ասել ծառի տակը խորը չփորես

Monk
06.02.2011, 21:13
-Այ տղա, էլի դասերդ չես սովորե՞լ :angry
-Ընկեր Մարգո, պապան ու մանա չեն թողնում դաս սովորեմ, սաղ օրը կռվում են:(
-Ըմմմ, լավ չի... դու ու՞մ տղան ես:8
-Դե էդ են ուզում պարզեն էլի:oy

Jerry
08.02.2011, 14:33
Վարդանիկ: Մամ, մամ երեխեքը ո՞նց են ծնվում:
Մերը: Բալիկ ջան երեխեքին արագիլն ա բերում:
Վարդանիկ: Մամ, մամ, բա արագիլը ու՞մ հետ ա զբաղվում:

-Վարդանիկ ինչպես կմեկնաբանես Ադամի կողերից Եվայի արարումը
-Դա եվս մեկ անգամ ապացուցում է որ քնած մարդուց բան գողանալը լավ հետեւանքների չի հանգեցնում

Տիկին Մարգոն հարցնում է.
- Վարդանիկ, դու մեր նախագահին սիրու՞մ ես:
- Իհարկե, ընկեր Մարգո:
- Ինչու՞ Վարդանիկ
- Որովհետև նախագահին, ինչպես և ծնողներին, չեն ընտրում։

Աբելյան
10.11.2011, 20:42
Վարդանիկի պապան հայելանման անդրադարձնող կոշիկներ ա առնում, Վարդանիկը ուրախանում ա.
-Պապ, պապ, կտա՞ս մի օրով հագնեմ:
-Չէ, սրանք շատ թանկ են: Կճաքացնես:
-Պապ, լավ էլի, խնդրում եմ: Թե մի հատ ճաք եղավ վրեն, ամոթ ինձ:
-Լավ, բայց եթե մի հատ ճաքել ա, ձեռիցս չես պրծնի:
Վարդանիկը հագնում ա, գնում ա դպրոց, նստում ա Մարգոյի սեղանի ուղիղ դեմը, ոտերը առաջ ա քցում: Մարգոն յուբկով մտնում նստում ա, Վարդանիկը թե բա.
-Ընկեր Մարգո, կանաչ ա::secret
Մարգոն մյուս 40-ին մտնում նստում ա, Վարդանիկը թե բա.
-Ընկեր Մարգո, ռոզվի ա::oy
...
-Ընկեր Մարգո, գազարագույն ա::lol
...
-Ընկեր Մարգո… :o… Կոշիկս ճաքել ա::(

Աբելյան
14.12.2011, 00:25
Չգիտեմ գրել եմ թե չէ::))

Վարդանիկենց դասարանում դասալսումներ են: Էս անգամ նկարչությունից: Մարգոն Վարդանիկին նստացնում ա վերջերը, ասում ա.
-Ձեռ չբարձրացնես, քո համար խելոք նստի:
Դասալսողները գալիս են նստում: Մարգոն սկսում ա դասը:
-Երեխաներ, այսօր մենք տուն ենք նկարելու: Ո՞վ է ցանկանում նկարել:
Վարդանիկը.
-Ես, ես…
Մարգոն ուրիշին ա կանչում: Երեխեն գալիս ա, թեթև նկարում:
http://s45.radikal.ru/i108/1112/89/5cb871d4fba3.jpg
-Ապրես: Բայց մեր տանը մի բան կարծես պակասում է: Ո՞վ կլրացնի…
Վարդանիկը.
-Ես, ես…
Մարգոն մի ուրիշին ա կանչում: Երեխեն դուռ ա ավելացնում:
http://s017.radikal.ru/i402/1112/ba/d44c9432b9d9.jpg
-Ապրես աղջիկ ջան: Բայց մի բան էլ է կարծես պակասում: Ո՞վ է գալիս շարունակելու:
Վարդանիկը.
-Ես, ես, ես…
Մարգոն էլի ուրիշին ա կանչում: Երեխեն լյուստրա ա ավելացնում:
http://s11.radikal.ru/i183/1112/2e/9debf21a3566.jpg
-Ահա՛… Կարևոր էր: Ուրի՞շ ով կգա ավելացնի:
Վարդանիկը.
-Ես էլի, ես էլի…
Մարգոն նորից ուրիշին ա կանչում: Նոր երեխեն արև ա նկարում:
http://s017.radikal.ru/i419/1112/80/4c5faefa04ad.jpg
-Լավն էր: Ամենակարևորը մոռացաք երեխաներ: Ո՞վ է գալիս…
Վարդանիկը իրան կոտորում ա.
-Ես, ես, ես էլի…
Դասալսողներից մեկը չի դիմանում:
-Ինչու՞ երեխուն չեք կանչում:
Մարգոն.
-Վարդանիկ, արի:
Վարդանիկը վերցնում ա կավիճը, երկու հատ կոր ավելացնում.
http://i047.radikal.ru/1112/8f/f08f73523cde.jpg
-Վարդանիկ, ի՞նչ է սա…:think
-Պապս ա, բաղնիքում կռացել ա սապոն վերցնի:

armen9494
16.12.2011, 21:56
Վարդանիկը դպրոցի միջանցքով գնում գալիս ա ու քթի տակ ասում ա՝ "ես չեմ հասկանում, որտե՞ղ ա տրամաբանությունը, ախր ի՞նչ լոգիկայով" :esim
Տնօրենը տեսնում ա, որ միջանցքում ա, մոտենում ա ու լսելով էդ հարցնում՝
-Ի՞նչ ա եղել Վարդանիկ:
-Ախր ես չեմ կարում հասկանամ, որտե՞ղ ա իրանց տրամաբանությունը: Դասի ժամանակ տռեցի, ինձ դուրս հանեցին, իրանք մնացին էդ դասարանում :fool

armen9494
23.05.2012, 22:59
Ընկեր Մարգոն դասարանի երեխեքին հարցեր ա տալիս՝
-Աշոտիկ, ի՞նչի համար է պետք մարդկանց կովը
-Որ մեզ կաթ տա:
-Ճիշտ է Աշոտիկ, ապրես: Հակոբիկ, ինչի՞ համար է մեզ պետք հավը:
-Որ մեզ ձու տա ընգեր Մարգո:
-Ճիշտ է Հակոբիկ: Վարդանիկ, իսկ դու մեզ ասա, թե ինչի՞ համար է մեզ պետք ոչխարը:
-Որ մեզի դաս տա :))

Smokie
24.07.2013, 12:35
- Պապ, ինձ թվում ա ընկեր Մարգոն քեզ սիրահարվել ա:roll
- Ինչի՞ց ես եզրակացնում:unsure
- Արդեն ո՜րերորդ անգամ ա քեզ դպրոց կանչում:))

Smokie
25.11.2013, 16:19
- Վարդանիկ, Արեգակնային համակարգի ո՞ր մոլորակները գիտես:
- Երկիր, Վեներա, Մարս... Սնիկերս:nyam

Sambitbaba
21.05.2014, 17:56
Ընկեր Մարգոն հարցնում է երեխաներին, թե ո՞վ կպատասխանի տրամաբանական հարցին: Վարդանիկը, պարզ է, ձեռք է բարձրացնում:

ՄԱՐԳՈ - Լարին նստած են չորս ծիտ: Որսորդը կրակեց` մեկին սպանեց: Քանի՞ ծիտ մնաց լարին:
ՎԱՐԴԱՆԻԿ - Երեքը...
ՄԱՐԳՈ - Չէ, Վարդանիկ, ոչ մեկը, որովհետև մնացածը կրակոցից վախեցան, թռան-գնացին: Շատ թույլ ես տրամաբանությունից: Նստիր:
ՎԱՐԴԱՆԻԿ - Ընկեր Մարգո, կարելի՞ է մի տրամաբանական հարց էլ ես տամ:
ՄԱՐԳՈ - Տուր, Վարդանիկ:
ՎԱՐԴԱՆԻԿ - Լողափին երեք կին նստած` էսկիմո են ուտում: Մեկը` կծում է, Մեկը` ծծում է, մեկը` լպստում է: Ո՞ր մեկն է ամուսնացած:
ՄԱՐԳՈ - Երևի... առաջի՞նը...
ՎԱՐԴԱՆԻԿ - Չէ, ընկեր Մարգո, հե՜չ տրամաբանություն չունես... Ամուսնացած է նա, ում մատին մատանի կա::o

CactuSoul
21.08.2016, 00:00
– Ընգե՛ր Մարգո, պապաս կըսե, օր մենք կաբիգներից ենք առաջացե, ըդիգ ճի՞շդ է:
– Վարդանի՛կ, նստիր տեղդ ու դասը մի խանգարիր: Ձեր գերդաստանի պատմությունը մեզ հետաքրքիր չէ:

մարդ եղած վախտ
10.02.2022, 17:17
Ամառային արձակուրդներից հետո առաջին դասին ընկեր Մարգոն ասում ա․
֊ Երեխաներ, հիշում եք չէ՞, ամառային արձակուրդներին հանձնարարել էի Վարդանանքը կարդալ։ Դե ասեք տեսնեմ՝ ո՞վ է կարդացել։
Վարդանիկը թե․
֊ Վայ, պիտի կարդայի՞նք, բա ես արտագրել եմ։