PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսանկարիչներ, արձագանքե՜ք ուսանողական այգու փրկության համար



Freddie
10.05.2010, 01:57
Ժող, Ուսանողական այգու պահպանությանը նվիրված ցուցահանդես ենք կազմակերպում։ Մեզ անհրաժեշտ են լուսանկարիչներ։ Անգամ եթե պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեք, բայց ցանկություն ունեք մասնակցելու, ապա մի՛ վարանեք։ Լուսանկարների ընդունման սկզբնաժամկետը մեկ շաբաթ է։ ՄԻԱՑԵ՛Ք :clap

Հ. Գ. Լուսանկարները պետք է պատկերեն Ուսանողական այգին կամ էլ բնապահպանական թեմա արծարծեն։ Բոլորիդ մասնակցությունն էլ ցանկալի է ;)

Ungrateful
10.05.2010, 02:03
Ոչ էդքան ժամանակ ունեմ, ոչ էլ լավ կամերա (սիրողականով, հաստատ ցուցահանդեսի չեմ մասնակցի):
Բայց եթե ակումբից լուսանկարել ցանկացողներ լինեն, կարող եմ օգնել` օրիգինալ, թեմատիկ ու կրեատիվ լուսանկարներ ստանալու համար:

Freddie
12.05.2010, 11:51
Մնաց 5 օր։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել լուսանկարչական ցուցահանդեսին, շտապեք։ Սպասում ենք ձեր լուսանկարներին։

Freddie
15.05.2010, 16:19
Եվս մեկ անգամ կրկնում եմ.
Ժողովուրդ, Մենք ենք այս քաղաքի տերը (http://www.facebook.com/home.php?#!/group.php?gid=119537174725392) նախաձեռնող խումբը լուսանկարչական ցուցահանդես է կազմակերպում, որը նվիրված է լինելու Ուսանողական այգու պահպանությանը։ Միակ պահանջը այն է, որ լուսանկարները լինեն բնապահպանական թեմայով։ Շատ, ահավոր ցանկալի է, որ լուսանկարներն անեք հենց այգու մեջ։ Շինարարությնն արդեն սկսվել է և շատ ազդեցիկ նկարներ կարելի է անել։ Նկարների ընդունման վերջնաժամկետը մայիսի 18-ն է։
Եթե մասնակցելու ցանկություն ունեք, ապա արձագանքե՛ք։
Նկարները կարող եք ուղարկել [email protected] հասցեին։

Freddie
18.05.2010, 23:53
ժողովորդ, վաղը գնում ենք Ուսանողական այգու պահպանությանը նվիրված ցուցահանդեսի համար ֆոտոներ անելու։ Հավաքվում ենք ժամը 18.30ին Ցիտադելի մոտ։ Չիմացողներ համար Կորյուն և Տերյան փողոցների խաչմերւկում։ Եթե սիրում եք լուսանկարել, մտահոգված եք այգու պահպանության համար կամ պարզապես ուզում եք տեսնել, թե ինչպես են ավիրել այգին, անպայման եկե՛ք։

Freddie
21.05.2010, 00:49
Վերջ։ Այլևս նկարներ չենք ընդունում։ Կարծում եմ, կարելի է մոդերատորներին խնդրել թեման փակել։ Եթե լինեն հարցեր ցուցահանդեսի հետ կապված, գրեք համապատասխան բաժնում (http://www.akumb.am/showthread.php/53857-%D5%88%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%A3%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%9C%D5%B4-%D5%A5%D5%B6.-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84), որը բացված է Բնապահպանության մեջ։ Իսկ ես կփորձեմ տեղյակ պահել ցուցահանդեսի բոլոր նորությունների մասին։:)