PDA

Դիտել ողջ տարբերակը : Արմեն Ռա/Armen Ra



Jarre
09.05.2010, 23:57
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Armen_Ra.jpg

Ցանկանում եմ ձեզ ներկայացնել ազգությամբ իրանահայ մի տաղանավոր երաժշտի, ով ներկայացնում է հայկական ազգային և դասական երաժշտություն, նաև համաշխարհային այլ դասականների բոլորովին նոր ոճում։ Եթե գտնեք նրա նկարները, ապա արտաքինը կարող է զարմացնել, սակայն ավելի շատ կարծում եմ տպավորում է նրա տաղանդը։

Արմեն ՌԱ-ն իրանահայ երաժիշտ է, ով ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում։

Արմենը ծնվել է Թեհրանում և մեծացել իր մոր և քեռու մոտ։ Նա ինքնուրույն սովորել է նվագել աշխարհի ամենատարօրինակ երաժշտական գործիքներից մեկը՝ Թերեմինը (Theremin)։ Եթե հանրամատչելի լեզվով բացատրեմ, ապա Թերեմինը աշխարհի առաջին էլեկտրոնային գործիքներից է, որը ստեղծել է ռուս գիտնական Լեո Թերեմինը 1920-ական թվականներին։ Այդ գործիքը բաղկացած է երկու մետաղյա ձողերից որոնց մոտ ձեռքերի շարժումից առաջացած տատանման շնորհիվ առձակվում է ձայն։ Այդ ամենը տեղի է ունենում առանց գործիքին դպչելու։ Պարզապես ձեռքերը օդում շարժում ես և ստեղծվում է ձայն։ Այս գործիքը հանրաճանաչ դարձրեց էլեկտրոնային երաժշտության արքա՝ Ժան Միշել Ժառը։ Այսօր այն գործածվում է տարբեր երաժշտական ոճերի մեջ՝ սկսած դասականից և վերջացրած էլեկտրոնային երաժշտությամ։ Սակայն Արմենը կարողացավ կատարել անհնար մի բան՝ այդ գործիքով մեկնաբանել հայ ազգային երաժշտությունը և դասականը։

Ըստ որոշ տեղեկությունների Արմեն Ռան նվագել է ՄԱԿ-ում, Վիեննայի Wiener Konzerthaus Mozartsaal (http://konzerthaus.at/)-ում, Ժամանակակից արվեստների Բուլդերի թանգարանում (http://www.bmoca.org/), Lincoln Center (http://new.lincolncenter.org/live/)-ում, B.B. King-ի թանգարանում (http://www.bbkingmuseum.org/) և այլ հայտնի վայրերում։ Նրա ելույթները հեռարձակվել են CNN-ով, MTV-ով, VH1-ով և այլ ալիքներով։ Նրա մասին տպագրվել են հոդվածներ The New York Times-ում, The New York Post-ում և այլ հայտնի պարբերականներում։

Jarre
09.05.2010, 23:58
Դլե Յամանը էլեկտրոնային երաժշտության մեկնաբանությամբ։ Կատարում է Թերեմին գործիքով։


http://www.youtube.com/watch?v=3jIXYGoqTBo

Jarre
10.05.2010, 00:01
Շոպենի Նոկտյուրնը Թերեմինով։


http://www.youtube.com/watch?v=kNNJVMBqXIk

Ռուֆուս
10.05.2010, 00:05
Հենրի Փյուրսել - Դիդոյի Ողբը: Շաատ լավն ա :love


http://www.youtube.com/watch?v=x42bK4I3aro

CactuSoul
11.05.2010, 19:22
Լսեցի, հետաքրքիր էր շատ, բայց միայն հետաքրքիր, որպես էքպերիմենտ:):
Զգացվում էր, որ տղան իր գործի վարպետ է, որոշ տեղերում ականջներս քիչ էր մնում բոյկոտեին, բայց դե գիտակցում եմ, որ շատ դժվար է էդպիսի մի գործիք նվագելը (վերջին 2 բառը գրելիս տատանվում էի՝ չակերտներով գրել, թե առանց:pardon):

Բայց երկրորդ անգամ լսել չեմ ուզենա ոչ մեկը: Երկրորդի մասին ոչինչ ասել չեմ կարող, Ռուֆուսի դրածը իրոք շատ լավն էր, բայց երաժշտությունն էր լավը, իսկ իրականում հրաշալի կլիներ, եթե գեղեցիկ մարդկային (ցանկալի է՝ կանացի) վոկալով կատարված լիներ… Դե, «Դլե յաման»-ի մասին էլ չասեմ: Էդ էն երաժշտությունն ա, որ որևէ տեսակի արհեստականություն չի հանդուրժում, իսկ էլէկտրոնային երաժշտությունը տեղով արհեստածին է (ԻՀԿ:) ):

Ամեն դեպքում, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, իսկապես հետաքրքիր էր:):

Jarre
13.05.2010, 15:06
Լսեցի, հետաքրքիր էր շատ, բայց միայն հետաքրքիր, որպես էքպերիմենտ:):
Զգացվում էր, որ տղան իր գործի վարպետ է, որոշ տեղերում ականջներս քիչ էր մնում բոյկոտեին, բայց դե գիտակցում եմ, որ շատ դժվար է էդպիսի մի գործիք նվագելը (վերջին 2 բառը գրելիս տատանվում էի՝ չակերտներով գրել, թե առանց:pardon):


Ամեն դեպքում, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, իսկապես հետաքրքիր էր:):

Հատուկ շնորհակալություն նրբանկատ մոտեցմանդ համար։ Նկատում ու գնահատում եմ, մերսի ;)



Դե, «Դլե յաման»-ի մասին էլ չասեմ: Էդ էն երաժշտությունն ա, որ որևէ տեսակի արհեստականություն չի հանդուրժում, իսկ էլէկտրոնային երաժշտությունը տեղով արհեստածին է (ԻՀԿ:) ):
Իսկ հիմա «սինթետիկ», «արհեստական» ու «բնական» երաժշտության մասին ;)

Մի քիչ պիտի փիլսոփայեմ ու որքան էլ ասածիս հետ համամիտ չլինես, կարծում եմ այնուամենայնիվ ճշմարտություններ կգտնես ասածիս մեջ։

Եթե նկատել ես բնական երաժշտություն արտահայտությունն էլ եմ մտցրել չակերտների մեջ։ Գիտե՞ս իչնու։ Որովհետև Բնական անբանականը մարդկանց պատկերացումներն են։ Օրինակ իմ համար իսկական բնական երաժշտությունը տերևների խշշոցն է, ծիտիկների երգը, սարերի լռությունը, ծովի ալիքների ձայնը, ամպրոպը, մարդկային ձայնը....

Իսկ այսօր տարածված «բնական» ու «արհեստակն» երաժշտության սկզբունքից ելնելով, սինթեզատորը նույնքան արհեստական է, որքան ջութակը կամ դաշնամուրը, որովհետև երկուսն էլ արհեստական գործիքներ են՝ իր, միջոց ձայն ստեղծելու, վերարտադրելու (կոնսերվատորիայում դասավանդող ընկերներիցս մեկը մի անգամ ինձ կախաղան էր հանելու այս խոսքերիս համար :P :cry )

Իմ խորին համոզմամբ այս դասակարգումները առաջանում են մարդկանց սուբյեկտիվ կարծիքների և ստերոտիպերի հիման վրա։ Էլեկտրոնային գործիքները նորություն են, իսկ ինչպես գիտես, մարդկությունը միշտ էլ ծայրահեղ դժվար է հանդուրժել նորությունները ու «նորմալ» կյանքից շեղումները։

Եթե ռեալ նայենք, ապա սինթեզատորով (թվային կամ անոլոգային, թեև ես պաշտում եմ անոլոգային վաթսունական թվականների սինթեզները) այնպիսի ձայներ կարելի է ստանալ, որ աշխարհում ուրիշ որևէ գործիք չունի այդպիսի ձայն ու հնչողություն։ Ու իմ համար բացարձակ տարբերություն չկա թե ինչ գործիքով է ձայնը ստեղծվում։ Իմ համար ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի ձայները նույնքան անկրկնելի են, որքան սինթեզներով ստեղծված իմ սիրած ձայները։

Կներես, որ սենց մեծ պատմություն սարքեցի, ուղղակի մեկնաբանությունդ լավ առիթ էր երկար ժամանակ մտքումս պտտվող այս թեմայով գրելը ;)

Ու որպեսզի այս գրառումս օֆտոպ չհամարվի, նշեմ, որ Դլե Յամանը միշտ լսել ենք դուդուկով և մարդկային ձայնով, այդ պատճառով էլ շատ դժվար է հանդուրժել որևէ երրորդ ձևով կատարում։ Այն նաև կապված է շատ խորը զգացմունքների հետ, որը կարծում եմ հայերի 90%-ը զգում է լսելով այս ստեղծագորությունը, դրա համար էլ շատերի համար անընդունելի է նման ձևով կատարումը։ Բայց ոչ հայերի մոտ, այս գործիքով կատարումը շատ բուռն արձագանքի է արժանացել։

ars83
12.08.2010, 14:22
Շոպենի Նոկտյուրնը Թերեմինով։

Միգուցե ավելի հետաքրքիր հնչեր, եթե դաշնամուրային պարտիտուրայից աջ ձեռքի պարտիան հանվեր, թողնվեր միայն ձախի ուղեկցությունը. այսպես դաշնամուրը «խլացնում է» թերեմինին:
Իսկ, ընդհանրապես, ես որպես ուղեկցորդ կընտրեի կոնտրաբասը. :) ինձ թվում է, այն ավելի կսազեր թերեմինին:
Չկարողացա որևէ շոպենյան նոկտյուրն գտնել կոնտրաբասով :think թավջութկան էլ վատ չէր լինի, միգուցե:
Պատկերացրեք, օրինակ, 2-րդ նոկտյուրնը (19-րդը չկարողացա գտնել), որտեղ թեման տարվում է թերեմինով.


http://www.youtube.com/watch?v=H3CKqVUJp7k

Jarre
18.09.2010, 10:13
Արմեն Ռա

Plays The Theremin

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/20100919_ArmenRaNewAlbum_a.jpg

Լեյբլ՝ Bowl & Fork Records
Copyright՝ 2010 Bowl & Fork Records
Տևողությունը՝ 38:42
Ոճ՝ էլեկտրոնային, ժողովրդական, նյու էյջ, դասական

ԵՐԳԱՑԱՆԿ

1. Dle Yaman 6:41
2. Crane 3:38
3. Garouna 3:55
4. Orror 4:37
5. Exile 3:14
6. Keler Tsoler 5:10
7. Beloved 4:29
8. The Call 6:58

Ալբոմում ներկայացված է Կոմիտասի գործերը էլեկտրոնային երաժշտության մեկնաբանությամբ։ Սա առաջին փորձն է հայկական ազգային երաժշտությունը ներկայացնել այս ոճում։ Արմեն Ռան Թերեմին գործիքով ներկայացնում է հայ ազգային երաժշտության այնպիսի դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Դլե Յամանը», «Կռունկը», «Գարուն ա» և «Օրոր»-ը։

Jarre
19.09.2010, 15:58
Այսօր իմացա հաճելի և ուրախ նորություն Արմենից։ Նա պատրաստվում է շրջագայության Nick Cave (http://www.nick-cave.com/)-ի հետ։ Շրջագայությունը սկսվում է մի քանի օրից։

Ովքեր չգիտեն ասեմ, որ Նիք Քեյվը աշխարհահռչակ երաժիշտ և դերասան է։ Դժվար թե լսած չլինեք իր այս երգը


http://www.youtube.com/watch?v=iMRWHbRV3zE

Հարդ
19.09.2010, 21:19
Լսեցի սկզբում «Դլե Յամանը» ու ասեմ, որ շատ հավանեցի: Ու միանգամից թափանցեց հոգուս խորքը: Ու օտար ոչ մի բան էլ չնկատեցի:
Հիմա էլ «Գարուն ա» - ն եմ լսում (ավելի ճիշտ վայելում) ու ու ապշում: Ուղղակի թերմինով մեկ մեկ ֆալշ նոտաներ ա տալիս:

Դե ոնց հասկացա թերմին նվագելը շատ բարդ գործ ա: «Դլե Յամանում» ուշադրություն դրաձրեք աջ ձեռքին, որտեղ հիմնականում բութ մատի շարժումով է նոտաներ փոխում, մեկ մեկ էլ մյուս մատերն է օգտագոտծում, իսկ ձախն իջեցնում ամեն նոտայի փոփոխության ժամանակ, իսկ նոտայի պահպանման ժամանակ ձեռքը դողացնելով կամաց քաշում է վեր, ստեղծելով վիբրացիա: Շատ սիրեցի այդ գործիքը, դրա հետ մի քանի րոպե առաջ ծանոթանալով հանդերձ (դե Ժառով էլ էի լսել, բայց չէի տեսել նվագելու տեխնիկան):
Սրտանց նախանձում եմ այն մարդուն, որ իր ձեռքի տակ այդպիսի հրաշք գործիք ունի... որովհետև ինչեր կարելի է անել այդ գործիքով... ինչ իմպրովիզներ...:love

(ի միջի այլոց, Օրորը լսեք... կախարդական է...)

Jarre
19.09.2010, 21:49
(ի միջի այլոց, Օրորը լսեք... կախարդական է...)



«Գարուն ա»-ն և «Օրոր»-ը մի կախարդական տրամադրություն են ստեղծում.... :love

Մեկ էլ շատ եմ սիրում «The Call»-ը։

Հարդ
19.09.2010, 21:56
Այ դա դեռ չեմ լսել... ի միջի այլոց՝ թերմին Հայաստանում կա՞, ես ամեն գնով ուզում եմ փորձել...

Jarre
19.09.2010, 22:11
Այ դա դեռ չեմ լսել... ի միջի այլոց՝ թերմին Հայաստանում կա՞, ես ամեն գնով ուզում եմ փորձել...

Իմ իմանալով թերեմին դեռ չկա :(

Բայց էտ գործիքի հասարակ տարբերակները շատ թանկ հաճույք չեն։ Ես արդեն երկրորդ տարին է ուզում եմ առնեմ։ Երևի մյուս տարի կունենամ։ Քեզ անպայման կասեմ ;)

ԿԳԴ
19.09.2010, 22:26
Շատ տպավորիչ էին բոլորն էլ, հետաքրքիր լուծումներով, հատկապես «Օրորը» ինձ շատ դուր եկավ, իրոք կախարդական մի բան կար մեջը::love

Magic-Mushroom
19.09.2010, 22:39
Ես ուղղակի խոսքեր չեմ գտնում,կարող եմ նկարել,սա այն է ինչ հիմա ինձ հարկավոր էր,գլուխս խոնարում եմ քեզ առաջ հարգելի Jarre նման բացահայտման համար,այնքան եմ ափսոսում որ հիմա Ամստերդամում չեմ,այս երգերը կարծես ստեղծված լինեն կախարդական սնկերի համար,նույնիսկ ինձ պատկերացնում եմ լոտուսի դիրքով նստած ինչ-որ անտառում՝ որտեղ գետ կա ու մարդ չկա եւ վերլուծել անցած ուղղին ու ազատվել ուղեղում կուտակված աղբից,մի խոսքով կախարդական է,մերսի:

Ռուֆուս
19.09.2010, 22:42
Ալբոմը լսեցի, «կախարդական» բառը լրիվ բնորոշում ա ալբոմի տրամադրությունը :love

The Call-ը արտակարգ ա, չնայած նյու-էյջ ա (որն առաջ շատ էի սիրում, իսկ հիմա զզվում եմ), բայց շատ հաճելի ա լսվում :) Օրորը, Գարուն ա, Կռունկը, Դլե Յամանը... :love

Ապե Ջան
20.09.2010, 02:22
Դժվար գործ է ինքնուրույն սովորել այդպիսի դժվար գործիքի հետ աշխատել: Ապրես որ ներկայցրեցիր մեզ, հայերիս այս հրաշք կատարումները իրանահայ Արմեն Ռա - ի կատարմամբ:

Ահա նաև նրա վեբ սայթը՝ www.armenra.com

Հարդ
21.09.2010, 20:54
Ի միջի այլոց, The Call - ը սիրողներին. երգի թեման Կոմիտասի «Հաբրբանն» - է:):

Ռուֆուս
21.09.2010, 23:45
Ի միջի այլոց, The Call - ը սիրողներին. երգի թեման Կոմիտասի «Հաբրբանն» - է:):

Բայց սպասի, The Call-ը նույն Beloved երգի ավելի new-age-ական տարբերակը չի՞ :) Ոնց որ թե երկուսն էլ նույն երգն են, պարզապես The Call-ի գործիքավորումն ավելի հարուստ ա ցկցկոցներով: Իսկ Հաբրբանն ի՞նչ երգ ա, լինք կարո՞ղ ես տաս, լսեմ :)

AniwaR
22.09.2010, 00:38
Armen Ra-ին հավանողներին. ինչու՞ պարզապես չեք մտնում այստեղ (http://www.last.fm/tag/theremin) ու փորփրում թերեմինի վրա նվագող շատ այլ կատարողների: Ես, օրինակ, մի քանի ամիս առաջ լսեցի Clara Rockmore-ին, որը մինչև հիմա էլ համարվում է թերեմինի վրա նվագող ամենավիրտուոզ կատարողներից, եթե ոչ կատարողը ու ըհըն՝ :good Հնչում է մեկ ջութակի, մեկ կնոջ բարակ, սոպրանո ձայնի պես, մեկ էլ չգիտես ինչի պես: Մոտս հենց նոր միտք ծագեց, որ կարելի է կատարողների մեջ փնտրել ռոքի, երաժշտական այլ ոճերի հետ խառնողների: Համոզված եմ, որ կլինեն ինչ էլ չլինի: Պրոգրեսիվ, փսիխոդելիկ ռոքին շատ կսազի: Փնտրտուքներից դրական արդյունք ստացվելու դեպքում տեղյակ կպահեմ::)

Հարդ
22.09.2010, 07:53
Բայց սպասի, The Call-ը նույն Beloved երգի ավելի new-age-ական տարբերակը չի՞ :) Ոնց որ թե երկուսն էլ նույն երգն են, պարզապես The Call-ի գործիքավորումն ավելի հարուստ ա ցկցկոցներով: Իսկ Հաբրբանն ի՞նչ երգ ա, լինք կարո՞ղ ես տաս, լսեմ :)

Այո, նույն երգն ա, ուղղակի ես Beloved - ն ուշադիր չէի լսել: Ամբողջ Յութուբում Հաբրբանի միայն այս ձայնագրությունը կար, ես էլ եմ նվագել, բայց ձայնագրություն չունեմ:


http://www.youtube.com/watch?v=MiNMXzU-eGA

Jarre
19.11.2010, 03:04
Այսօր իմացա հաճելի և ուրախ նորություն Արմենից։ Նա պատրաստվում է շրջագայության Nick Cave (http://www.nick-cave.com/)-ի հետ։ Շրջագայությունը սկսվում է մի քանի օրից։

Ովքեր չգիտեն ասեմ, որ Նիք Քեյվը աշխարհահռչակ երաժիշտ և դերասան է։ Դժվար թե լսած չլինեք իր այս երգը


http://www.youtube.com/watch?v=iMRWHbRV3zE

Տուրնեն արդեն սկսված է և անցնում է շատ հաջող և լավ։

Արմենը հանդես է գալիս Նիք Քեյվի և նրա համերգներին նվագող Grinderman (http://www.grinderman.com/) ռոք խմբի հետ։ Ահա հատված համերգից։ Սա համերգի բացումն է, որը վստահված է Արմենին։

Կատարում է «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությունը։

Theme from The Godfather on Theremin

http://www.youtube.com/watch?v=68m8cvJJzrE

Jarre
07.12.2010, 21:49
Արմեն Ռա, Ավե Մարիա։

Կրկին Նիք Քեյվի և Grinderman ռոք խմբի հետ տուրնեի համերգներից։


http://www.youtube.com/watch?v=W8VmoqpBAK0