PDA

Դիտել ողջ տարբերակը : Մաքրագիր…



Երկնային
09.05.2010, 02:24
Մաքրագիր…

http://s004.radikal.ru/i206/1005/d7/c77d2a2ffc2e.jpg

Կյանքը միանգամից ա «գրվում». առանց Սևագրի… իսկ թե ինչքան «ջնջում» կլինի Մաքրագրումդ, կախված ա միայն քեզնից…

Երկնային
09.05.2010, 03:11
Ուզում եմ չլինես, կորես, անհետանաս իմ կյանքից… ու ինքս եմ վռնդում… փորձում ես խցկվել էդ կյանք, իսկ ես վռնդում եմ, ներկայի դռները փակում եմ քո առաջ… բայց հանկարծ սկսում ա ցավալ, զգում եմ, որ թանկ ա եղել ընկերությունդ… դեռ զգում եմ… ու մոռանում եմ, որ էդ ընկերությունից բան չի մնացել, որ փշրել ես ամեն բան քո ճանապարհին… թաքուն նայում, տեսնում եմ դեռ էդ դռան դիմաց կանգնած ես… սպասում ես, որ բացելու եմ ու քեզ ներս կանչեմ… :8

Իսկ ես քեզ չգիտեմ, դու ուրիշ ես, իմ ճանաչածը չես… չէ, ընդհանրապես չգիտեմ քեզ. չգիտեմ ինչու ես կարծում, թե պարտավոր եմ քեզ ամեն ինչ ներել, թե պարտավոր եմ ամեն ինչիդ հետ հարմարվել ու համակերպվել. ես ոչինչ էլ պարտավոր չեմ… բայց դե փոխադարձ ա փաստորեն չճանաչելը… դու էլ էդ դռան դիմաց կանգնած սպասում ես, չէ, համոզված ես, որ բացելու եմ… իսկ ես չեմ կանչի… :)

Երկնային
11.05.2010, 18:14
Some Like It Hot (В джазе только девушки) :love ֆիլմն էի նայում արդեն մի ութսուներորդ անգամ: Ամերիկյան կլասսիկան ուրիշ ա էլի… բա չէ, հիմիկվա ամերիակսկի պիռոգներն ու օչեն ստառշոնյե կինոները :զզվող.դեմք


http://www.youtube.com/watch?v=BbFLfSVNYSQ

:love


http://www.youtube.com/watch?v=BgCSXZbf4SU


— Ах Джо если бы ты только знал...
— Выкладывай!
— У меня скоро свадьба.
— Поздравляю. И кто же эта счастливая невеста?
— Я!
— ЧТО?!
— Осгуд сделал мне предложение, и я согласился! Свадьбу сыграем в июне.
— Что ты несёшь? Опомнись! Ты не можешь выйти замуж за Осгуда.
— Думаешь он слишком старый для меня?
— Не валяй дурака! Дело совсем не в этом
— А в чем же?! Осгуд прекрасная партия для девушки!
— Ты же не девушка? Зачем мужчине жениться на мужчине?
— Из соображений безопасности.
— Совсем спятил...
— Думаешь я не понимая что есть серьезные препятствия? Его мать должна нас благословить.. Но я ей безусловно понравлюсь так как не курю и прелестно танцую!!!


http://www.youtube.com/watch?v=eLW5jzHsW7c


— Я позвонил маме. Она расплакалась от счастья. Дарит тебе свое подвенечное платье.
— Нет Осгуд, я не хочу венчаться в ее платье. У нее совсем другая фигура.
— Мы перешьем...
— Послушай, я вообще не могу выйти за тебя замуж!
— Почему?
— Эээ… ну, во-первых, я не блондинка!
— Это не страшно.
— Я много курю!
— Это не проблема.
— У меня не может быть детей!
— Ничего, усыновим.
— Я восемь лет прожила с саксофанистом!
— Я тебя прощаю.
— Я никогда не рожу тебе ребенка
— Усыновим
— Господи, я МУЖЧИНА!
— У каждого свои недостатки.

Սա իմ տեսածներից ամենակայֆ վերջացող ֆիլմերից մեկն ա… :))

Իրանից հետո միշտ ժպտալու ու երգելու ցանկություն ա մոտս առաջանում… :)

Երկնային
12.05.2010, 16:34
Իմ ու քո ընկերության մեջ գիտե՞ս ինչն եմ ամենաշատը սիրում… էն, որ ամենաուրախ ու ամենատխուր պահերդ ուզում ես հետս կիսես… դրանից քեզ ավելի եմ սիրում :) :love

Երկնային
14.05.2010, 00:59
Այ բալիկ ջան, այ պուճուր ջան, ախր ո՞նց բացատրեմ քեզ… պետք չի դու սիրո համար քեզ կոտորես… պետք չի որոշես, որ դու առանց ինչ-որ մեկի չես կարող ապրել… իրականում կարող ես… մի՛ ապրի ինչ-որ մեկով, էդ ապրել չի, էդ հազիվ-հազ գոյատևել ա… սիրի, բայց մի մոռացի ինքդ քեզ էլ սիրել… եթե ցավում ա, պետք չի ասել «սերը տառապանք ա» ու սուսուփուս տառապել… Դու իրան ասում ես «առանց քեզ ես ոչինչ եմ…» ու քեզ անպետք, անիմաստ, անկյանք երևույթի պես ես պահում… պետք չի…

Հետաքրքիր ա՝ մեզ միշտ թվում ա, թե մեր պես երբեք ու ոչ ոք չի սիրել… ու ճիշտ ենք. ամեն մեկը իրա ձևով ա սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ իրանը ամենաուժեղն ա… ու ամեն մեկիս համար մեր ցավը ամենան ա, բայց իրականում նենց ցավ չկա, որին չես կարող դիմանալ, ու նենց մարդ չկա, առանց որի չես կարող գոյատևել…

Դու էսօր բաց թող էն, ինչը քեզ ցավացնում ա, թե չէ ինքը չի գնա…
ու դու էսօր բաց թող նրան, որ քեզ ցավացնում ա, որովհետև ինքը արժանի չի քո կողքին լինել…

Դեռ էնքա՜ն ժպիտներ են գալու… :)

Երկնային
24.05.2010, 02:39
***

Էսօր սկյուռիկիս ներկելուց մտածում էի՝ կայֆ բան ա էլի կյանքը… ու ամեն ինչ նույնն ա, ուղղակի ավելի մեծ մաշտաբներով. վերցնում ես ներկեր, վրձին ու կյանքդ, շրջապատդ ու մարդկանց սկսում ես քո ուզած, քո տեսած, քո պատկերացրած գույներով ներկել…


***


http://i032.radikal.ru/1005/e3/eaf1baa3dbc5.jpghttp://i018.radikal.ru/1005/35/3810bea50505.jpg

Երկնային
24.05.2010, 15:32
Կյանքում չեմ հասկացել էն մարդկանց, որ ուրիշներին «հատուկ» նպատաակներով են ծանոթացնում… ու ինքս էլ սպանեն չեմ գնա, եթե իմանամ ինձ կանչում են ինչ-որ մեկի հետ ծանոթացնելու, որ հետո էլ սիրահարվեմ :)) այսինքն՝ փորձեր եղել են, բայց ես կտրականապես հրաժարվել եմ: Ու նույն ձև էլ կտրականապես հրաժարվել եմ, երբ ինձ խնդրել են, որ իրանց ինչ-որ մեկի հետ ծանոթացնեմ… Այ մարդ ձեր ճարը տեսեք, դուք իմ հետ ի՞նչ գործ ունեք, ես խանութի ծախող չեմ, ասեմ՝ էս շորը քո ֆիգուրային համապատասխան ա, հագի… :))

Նոր դասարանցիներիցս մեկը օդնօյով գրել ա՝ Արուս ջան, սիրուն ընԳերուհի չունե՞ս, ինձ հետը ծանոթացնես… հա լավ, քեզ էլ իմացանք, 10 տարվա դասարանցուդ չես ուզում լավություն անես :beee մեկ էլ որ սկսում են գրել՝ էսինչ էսինչյանը քո ի՞նչն ա, ինձ հետը ծանոթացրու… ու համ ծիծաղդ ա գալիս, համ ներվայնանում ես… այ տղա գնա խոսացրու, կխոսա, թե չի խոսա, էդ իմ գործը չի… իսկ ինչ վերաբերում ա ծանոթացնելուն, ես չեմ ծանոթացնի :P

Ու ամենախոխմն էն ա, որ հետո մի բան նենց չի լինում, հենց ծանոթացնողն ա մեղավոր դուրս գալիս… :))

Երկնային
30.05.2010, 20:57
Մարդիկ կան, իրանք որոշ սիտուացիաներում լավ բան են անում, ինչ-որ մեկի վատությանը լավությունով են պատասխանում, կամ ի պատասխան վատություն չեն անում… ու ամեն ինչ լավ կլինի, ու դու էլ կմտածես՝ այ ապրի ինքը… բայց հանկարծ ու էդ մարդը սկսում ա արտահայտել էն կարգի մտքեր, որ. «ես կարող էի սենց անեի, նենց անեի, մի հատ նեեե՜նց վատություն անեի իրան, բայց չարեցի…» ու սենց նկարագրում ա մանրամասն, թե ինչ կարար աներ…

Ու միանգամից գույները խառնվում են իրար… ախր եթե լավ ա վարվել, ու հանկարծ տենց մտքեր են առաջանում, ինքն իրա արածը լրիվ արժեզրկում ա… էդ պահին ինքն իրան ու դիմացինին իր հնարավորություններն ա ցույց տալիս, կամ ցույց ա տալիս, թե ինչ լավն ա, կամ էնքան ուժեղ ա, որ դիմացինի չափ չի ցածրացել… բայց էդ ամենը իրա արածը արդեն դարձնում ա զրո…

Իսկ դրա փոխարեն ինքը ուղղակի կարար ինքն իրա մեջ իմանար, որ լավ ա վարվել, որ ճիշտ ա վարվել…

Երկնային
05.06.2010, 01:01
Ախր ինչու՞ մարդիկ չեն հասկանում, որ շատ բան կա, որ իրանց համար չի… որ դու իրավունք ունես ունենալ Քոնը, մենակ Քոնը, ու իրանք իրավունք չունեն պահանջել, որ ցույց տաս իրանց, տաս, նկարագրես, թսղնես շոշափեն, հոտ քաշեն, համտեսեն…

Ախր էդ Հոգի ա, իմն ա… ու ես չեմ թողնի փորփրեն ու փորձեն չափչփել իրա անկյունները…

Երկնային
15.06.2010, 02:46
էսօր առավոտը 8-ին արթնացել եմ նրանից, որ պատուհանիս տակ ինչ-որ մեկը գոռում էր՝ օգնեցե՜ք, օգնեցե՜ք… ու զգում էի, որ վազվզում ա, որովհետև ձայնը տարբեր կողմերից էր գալիս… ու իրականում սկզբում չէի հասկանում երազ էր, թե իրականություն… բայց որոշեցի ստուգեմ ու տենց քնաթաթախ գնացի դռան մոտ, որ բացեմ… ու երբ տեսա, որ պապաս էլ ա արթնացել, հասկացա, որ իրականություն ա… հետո դուռը բացեցինք, բայց ոչ ոք չկար… գնացել էր արդեն… բայց դեռ ականջներիս մեջ զրնգում էր ձայնը… կիսաքնած էի, ու դրա համար հիմա որ փորձում եմ հիշել տղամարդու ձայն էր, թե կնոջ, չեմ կարողանում… :8

ամբողջ օրը ուղեղումս ա, չեմ կարողանում մոռանալ, գուցե ինչ-որ մեկին իսկապես օգնություն էր պետք… հա, շատ հավանական ա, որ ինչ-որ գիժ վազվզում ու օգնեցեք էր գոռում, բայց նաև հավանական ա, որ օգնության կարիք ուներ… :(

Երկնային
15.06.2010, 17:30
երկար-երկար գրել էի, վերջին պահին սկսեցի քիչ կարևոր նախադասությունները հատիկ-հատիկ ջնջել… ու մնաց մենակ սա…

Հա, մարդիկ մենակ են, ես էլ եմ մենակ, բայց դա չի նշանակում, որ մեկ-մեկ ցանկություն չեմ ունենում, որ ինձ էլ գրկեն ու ասեն, որ ամեն ինչ լավ ա լինելու…

չգիտեմ, երևի արժեր էն բոլորը թողնել, գուցե սա էլ մեջը մի տեղ կորեր…

Երկնային
20.06.2010, 22:53
Էսօր քայլելուց ինչ-որ կլոունի շորերով տղա չամռվեց փուչիկ նվիրեց ինձ… :))

Հետո տենց փուչիկը ձեռքիս տուն եմ գնում, դիմացիցս քայլում են երկու կին, մեկի ձեռքին երեխա՝ սենց նվնվալով, լացակումած աչուկերով… ու բռնեցի փուչիկն իրան նվիրեցի, էս պուճուրն էլ սկսեց ինձ օդային պաչիկներ ուղարկել ու ժպտալ… նենց լավն էր :love

Ու էլի համոզվում ես ինքդ քո մեջ, թե ինչքան քիչ բան կարա մարդուն պետք լինի երջանկանալու համար… իսկ մենք եսիմ ինչեր ենք ուզում ու սպասում, երբ որ կարող էինք տենց մանրուքներով ուրախանալ… :)

Երկնային
23.06.2010, 19:14
Էնքան վախենալու ա երազանքդ ոչնչացրած, քո մեջ ապրել խանգարող հատկանիշներ առաջացրած մարդու աչքերին նայել… թվում ա իրա հայացքի մեջ ա մի կտոր երազանքդ, հոգուդ մասնիկը… որ եթե իրա մեջ գտնես, էլ երբեք չես տանջվի, կխլես, էլի քեզ կվերցնես երազանքդ… իսկ դրա փոխարեն մենակ դատարկություն ես տեսնում… ու ամենասարսափելին էն ա, որ էդ նույն վայրկյանին ինքը հոգիդ ծայրից ծայր տեսնում ա, իսկ դու ոչինչ չես կարող անել… ու զուր են փշոտելու ու ծակծկելու բոլոր փորձերդ, որ ուրիշների դեպքում որպես ինքնապաշտպանական զենք ես կիրառում…

Տեսնես ու՞ր են գնում երազանքները, հիմա հաստատ գիտեմ, որ դրանք ոչնչացնողի հայացքում չեն ապրում… երևի մոլորված երազանքների մոլորակ կա…

հետո էլ մարդիկ մեղադրում են քեզ, որ չես թողնում ճանաչեն քեզ…

Երկնային
03.08.2010, 23:33
Մեր ցավացրածները միշտ կրկնակի-եռակի են վերադառնում, անկախ նրանից միտումնավոր ես ցավացրել, պատահաբար, զղջում ես, թե մտածում ես, թե լավ էլ արել ես… ցավը մնում ա ցավ, ու պատասխանը երկար սպասեցնել չի տալիս… Էնքան ուրախ էի, որ էլ «պարտքեր» չունեմ, էն էլ արդեն ունեմ, ու գիտեմ, որ դեռ էլի եմ ունենալու… ու սենց կախվում ես մինչև վերջին հույսը, որ հանկարծ չցավացնես մարդուն, բայց ինչքան շատ ես մտածում չցավացնելու մասին, էնքան ավելի ուժեղ ա ցավում… ու երևի ինքը մտածում ա իրա մեջ. «Բայց ի՞նչ էի արել, որ սենց եղավ…»: :(

Տենանք էս անգամ ինչ հարված եմ ստանալու ու էլի սուս արած տանեմ… բայց էդ կարևոր չի, կարևորը, որ ում գոնե մի փոքրիկ ցավացրել ես, սրտի խորքում չպահեն էդ ցավը, վիրավորանքը, այլ ուղղակի ներեն… դժվար ա, գիտեմ, բայց ես էլ եմ շատերին ներել…

Երկնային
13.08.2010, 01:32
էս գիշերվա հազարին ականջակալներն ականջներիս մթության մեջ խելագարի պես պարելը չլիներ, ի՞նչ էի անելու… :)) :love

Երկնային
17.08.2010, 19:34
Էն օրը գնացել էինք գյուղ, էս մարդիկ նապաստակներ էին պահում, նենց կյանք էին :love ասեցի, որ ուզում եմ մեկին սիրեմ մի քիչ… էս աղջիկը սկսեց պատմել, թե ինչ ագրեսիվ են իրանց նապուկները, որ զգույշ լինեմ… ու մինչև հանում էր, էս նապաստակը ձեռքերն ու վիզը ճանկռտեց…
մեկ էլ գրկեցի, անմե՜ղ նապուկ :love, խելոք-խելոք դնջացել էր վրաս, սենց փափու՜կ… ոչ շարժվում ա, ոչ էլ… նույնիսկ մտածում էի կարող ա՞ քնել ա :)) տենց իրար ներկայությունն ահագին վայելեցինք, ես ինձ շատ յուրահատուկ զգացի, ինքն էլ՝ իրան… :oy


http://s49.radikal.ru/i125/1008/ee/0d268b4d39be.jpg

Երկնային
20.09.2010, 02:31
Կարոտում եմ էն ակումբը, որ բացում էի էնքան թեմա կար, որ ուզում էի կարդալ, սենց մանր թաբերով բացում էի ու հերթով հատիկ-հատիկ կարդում, մասնակցում, սպասում, թե էլ ով ինչ ա գրելու, ինչ նոր մարդ ա հայտնվելու, ինչ նոր մտքեր կլինեն…

ռեֆլեկսով եմ ակումբը բացում հիմա, ու կարդում եմ մի երկու թեմա, էն էլ հետո փոշմանում եմ, որ կարդացի… թեմաների մեծ մասը ծաղր ա, ու ձեռքառնոցի… երեխեք, մի տեսակ չարացել եք :( մի տեսակ չկա էն հոգին, որ ուրիշներին ակումբ էր կանչում, նորեկներից շատ քչերը կուզենան մնալ, կամ կդիմանան էդքան վրա տալուն… էն հներն էլ են կորում… էդ թելը կտրվում ա :(

զգում եմ, որ ես էլ եմ քիչ-քիչ կորում, կամ էլ արդեն կորել եմ… :8