PDA

Դիտել ողջ տարբերակը : Թարս պահերին ծիծաղելու դեպքեր



Վազգեն
25.01.2007, 23:32
Հէչ ձեր հետ եղե՞լ են դեպքեր, երբ ամենաթարս պահերին ծիծաղացել եք։ :D Երբ գիտեք, որ չի կարելի ծիծաղալ, բայց հենց այդ թարս պահերին էլ ծիծաղը գալիս է։ Մանավանդ երբ ինքդ էլ գիտակցում ես, որ չպիտի ծիծաղաս, ու դա ավելի դժվար է դարձնում ծիծաղը զսպելը։

Ես բացել եմ թեման, ես էլ կսկսեմ։
Մի «ցավոտ» դեպք պատմեմ։:D Երկրորդ դասարանում էին։ Մի ընկեր ունեի, որը միշտ կարողանում էր ինձ ծիծաղացնել։ Անպայման չէր հատուկ բան անի, ուղղակի երբ գիտեի, որ ինքը փորձում է ինձ ծիծաղացնել, արդեն հերիք էր։ Ես էլ իրա վրա էի այդպիսի ազդեցություն թողնում։ Ուրեմն ռուսերենի դասատուին դասարանով գժվացրել էինք, խեղճ կինը դասի կեղից դասարանը հուզված թողել–գնացել էր։ Հաջորդ օրը դասղեկը (թմբլիկ ձեռքերով գեր կին էր) բոլոր տղաներին կագնգեցրեց ու հերթով մոտենում ու ապտակում էր։ Երբ հերթը հասավ ինձ ու իմ բաժին ապտակը ստացա, թարսի պես գլուխս թեքեցի այն կողմ, որտեղ այդ ընկերս էր նստած։ Իրան տեսա ու ծիծաղս եկավ։ Դասղեկը տեսավ, որ ծիծաղում եմ, ջղայնացած ինձ մոտեցավ ու ասեց. «Ախ դու դեռ ծիծաղում ես, հա՜», ու մի անգամ էլ ապտակեց։ Այս անգամ ապտակից հետո միանգամից նստեցի ու գլուխս դրեցի արմունկներիս վրա։ Էլի ծիծաղս եկավ։ Բայց այս անգամ դասղեկը դեմքս չէր տեսնում. կարծեց, որ լացում եմ ու ասեց. «Այ այդպես կլացես» ու գնաց։ Լավ պրծա։

Gohar
26.01.2007, 01:14
Ես էլ, եթե դիմացս մարդ է ընկնում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել, ծիածաղում եմ :D Ցավալին այն է, որ երբեմն ինձանից նեղանում են :( Բայց միևնույն է, այդ պահին չեմ կարողանում ինձ զսպել:

Arisol
26.01.2007, 15:16
Ես էլ, եթե դիմացս մարդ է ընկնում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել, ծիածաղում եմ :D Ցավալին այն է, որ երբեմն ինձանից նեղանում են :( Բայց միևնույն է, այդ պահին չեմ կարողանում ինձ զսպել:
Ո՜նց եմ քեզ հասկանում:( … Իմ մոտ էլ ա նույնը, ու բացի դրանից, երբ լաց են լինում ինչ-որ դժբախտ պատահարի ժամանակ, էլի ծիծաղս բացվում ա, ստիպված մի նենց տեղ եմ գնում, որ ինձ չտեսնեն:
Մի նման «ցավալի» պատմություն էլ մայրիկիս հետ կատարվեց, երբ իր ընկերուհու տատիկը մահացել էր, իմ տարիքին էր մամաս: Թաղման էին գնացել ու մայրիկս անկախ իրենից սկսեց բարձր ծիծաղալ, չէր կարողանում իրեն կառավարել, անվերջ ծիծաղում էր: Այդ օրը մայրիկիս ընկերուհին իրենից նեղացել էր, շատ վիրավորված էր: Դրանից հետո մայրիկս թաղումներին չի գնացել: Դա այսպես ասած հիստերիայի մի ձև էր: Եթե որոշների մոտ դա դրսեվորվում ա հիստերիկ լացով, ապա կան մարդիկ, այդ թվում նաև մայրիկիս մոտ, դրսևվորվում ա լացով:
Դե իմ մոտ տենց վառ թարս ծիծաղի դեպքեր դեռ չեն եղել, բայց եթե լինեն՝ կգրեմ ;) :

Cleopatra
26.01.2007, 16:40
Հէչ ձեր հետ եղե՞լ են դեպքեր, երբ ամենաթարս պահերին ծիծաղացել եք։ :D Երբ գիտեք, որ չի կարելի ծիծաղալ, բայց հենց այդ թարս պահերին էլ ծիծաղը գալիս է։ Մանավանդ երբ ինքդ էլ գիտակցում ես, որ չպիտի ծիծաղաս, ու դա ավելի դժվար է դարձնում ծիծաղը զսպելը։

Ինձ մոտ միշտ էլ այդպիսի դեպքեր պատահում են:D , այո և այդ ծիծաղալու ցանկությունը ավելի ուժեղանում, երբ այն հակացուցված է տվյալ պահի համար, օրինակ երբ վրադ բարկանում են, իսկ քո ծիծաղը գալիս է, կամ լսարանում, էլ չեմ ասում թաղումների, կամ նման առիթների ժամանակ :(

Ուլուանա
26.01.2007, 17:33
Ես էլ դեռ մանկուց լրիվ թարս պահերին ծիծաղելու հիվանդություն եմ ունեցել... :oy
Օրինակ, որ ինչ-որ շատ վատ բան է պատահած լինում ու ես պիտի դրա մասին ինչ-որ մեկին հայտնեմ, էդ ասելու պահին հո ծիծաղս չի բռնում...:D ինչքան էլ մինչև էդ ինձ լրջության տրամադրած լինեմ, մեկ է, ասելու պահին ծիծաղս մի կերպ եմ զսպում կամ էլ չեմ զսպում ու խայտառակ եմ լինում... :oy Դրա համար էլ նման դեպքերում աշխատում եմ արագ-արագ ասելիքս վերջացնել ու դեմքս մի կերպ ծածկել, որ ծիծաղի նշաները չերևան... :roll Բայց ախր էդ ծիծաղը ոչ մի կապ չունի է ուրախության հետ։ :(

Բացի դրանից, հիշում եմ, որ դպրոցական տարիներին, երբ դասի ժամանակ ինչ-որ ծիծաղելի բան էր լինում, ամբողջ դասարանով ուժեղ ծիծաղում էինք, հետո բոլորը լրջանում ու շարունակում էին դասը, կարծես ոչինչ էլ չէր եղել, իսկ ես... դեռ շարունակում էի։ Ոչ մի կերպ չէի կարողանում լրջանալ։ Մի պահ լրջանում էի, հետո էլի հիշում էի ու նորից նույն թափով փռթկում... Եվ այդպես շարունակ... :( Մի խոսքով՝ կատարյալ խայտառակություն... :oy

Մանե
26.01.2007, 18:01
Իմ մոտ նենց ա,որ եթե չուզենամ ծիծաղալ,ինչքան էլ պահը զվարճալի լինի,միևնույնն է չեմ ծիծաղա./այդպիսի պահեր իմ մոտ 10000000-ից մեկ են լինում/. Եթե ջրիկանում եմ/իսկ դա իմ մոտ վերջերս հաճախ է նկատվում/,ապա էլ լրջանալ չկա.Մենակ դասի ժամանակ կարող եմ դասարանցիներիս ծիծաղացնել,իսկ ես շատ լուրջ դաս եմ լսում,ասես ոչինչ էլ չի եղել:o :o :o

Ավելացվել է 10 րոպե անց
Մելել մի վատ սովորություն ունեմ.Դասատուների ամեն ասածները ուրիշ ձևով եմ մեկնաբանում ու ծիծաղում,ինչքան էլ լուրջ դաս անցնելուց լինենք:P :P

Arisol
26.01.2007, 19:53
Բայց ախր էդ ծիծաղը ոչ մի կապ չունի է ուրախության հետ։ :(

Այո, հեչ կապ չունի, ինչպես արդեն ասացի, դա հիստերիայի մի տեսակ ա. որոշ մարդկանց մոտ արտահայտվում ա լացով, մյուսների մոտ էլ ծիծաղով:

StrangeLittleGirl
26.01.2007, 19:54
Կա հոգեբանական պաշտպանական մեխանիզմի մի ձև, որը հենց այդ ծիծաղելն է: ;)

Malu
27.01.2007, 16:44
Մի անգամ փողոցով մենակ քայլում էի ու հեռվից նկատեցի, որ մի տղա է գալիս ինձ դեմ հանդիման: Ու դեռ հեռվից էլ նկատել էի, որ նա շատ ծիծաղելի դեմք ունի: Ու հենց մենք հասանք իրար, ես նայեցի նրան (ու թարսի պես նա էլ այդ պահին նայեց ինձ) ու ես այնպես փռթկացի, որ խեղճ տղան հասկացավ, որ իր վրա եմ ծիծաղում :oy
Հետո պատահել է, որ երթուղային տաքսում էլի մենակ նստած եմ… այսինքն ամբողջ տաքսում մենակ ես չեմ, էլի մարդիկ կան, բայց ոչ մի ծանոթ մարդ չկա, ու ես հանկարծ մի ծիծաղելի պատմություն եմ հիշում, և անկախ ինձնից սկսում եմ ժպտալ :crazy Երևի նման դեպքերում մարդիկ կմտածեն , թե գիժ եմ :D

Firegirl777
27.01.2007, 19:45
Մի դեպք մե հիշում, 7-րդ դասարանում, մաթեմատիկայի դասին հանկարծ չգիտես ինչու սկսեցի սկրտալ ու ամոթից, սկսեցի ժպտալ, սկզբից կողիս նստածը չհամբերեց ու սկսեց ծիծաղել, հետո ետևի նստարանի նստածները, բանը հասավ նրան, որ կեղի շարում նստածները առանց իմանալու ծիծաղի պատճառը, նույնպես սկսեցին ծիծաղել, արդյունում ուսուցչուհին կարծեց թե իր վրա ենք ծիծաղում ու մի լավ ջղայնացավ իմ վրա բայց այդպես էլ ծիծաղի պատճառը այդպես էլ չհարցրեց, իսկ բարկանալիս իմ սկրտոցը վերջապես կտրվեց

Վազգեն
27.01.2007, 22:53
IceGirl777, գրածդ կարդացի ու ընենց հավեսս եկավ։:) Այդպիսի խմբովի ծիծաղներ շատ եմ սիրում։ էն, որ լինում են, է՜, «ծիծաղը վարաքիչ է» սկզբունքից ելնելով։ :D

Ավելացվել է 6 րոպե անց

Կա հոգեբանական պաշտպանական մեխանիզմի մի ձև, որը հենց այդ ծիծաղելն է: ;)
Կարող է, բայց չեմ կարծում, որ այստեղ նկարագրած դեպքերի մեծ մասը այդպես կարող ես բացատրել։ Օրինակ, հենց Գոհարի նկարագրած դեպքում, ի՞նչ է, կարծում ես, որ ընկնողի նկատմամբ կարեկցական զգացմունքների հետևանքով շոկի մեջ չընկնելու պատճառով էր Գոհարի ծիծաղը գալիս։:P

StrangeLittleGirl
28.01.2007, 03:52
Կարող է, բայց չեմ կարծում, որ այստեղ նկարագրած դեպքերի մեծ մասը այդպես կարող ես բացատրել։ Օրինակ, հենց Գոհարի նկարագրած դեպքում, ի՞նչ է, կարծում ես, որ ընկնողի նկատմամբ կարեկցական զգացմունքների հետևանքով շոկի մեջ չընկնելու պատճառով էր Գոհարի ծիծաղը գալիս։
Խոսքս կոնկրետ հոգեհանգստի/թաղման գնալու մասին է:

Սելավի
28.01.2007, 07:08
Ուրեմ ես էջն էի կարդում ընկերս տեսավ ինչի մասինա, ասեց մի հատ տատուս թաղումից պատմի թող ժողովուրդը իմանա,եսել հիմա պատմեմ լսեք: Սրանից տարիներ առաջ մեր ընկերոջ Արմենի' տատը մեռավ, մենք ել մի 4 ընկերներով հելանք որ գնանք թաղում, ամբողջ ճանապարհին մենք մեր հոգսերից, բանու գործից եինք խոսում երբ հասանք տեղ, տեսանք սգո թափորը հավաքվելա ուզեցինք մի դեմք ընդունենք թե շատ խորը ցավ ենք ապրում չգիտեմ ինչպես ստացվեց,բայց ես սաղ ջողովուրդը երբ մեզ տեսավ մեկը մյուսին ասում էին Արմենի կոլեկտիվնա եկել ու տեղ եին տալիս որ արաջանանք, տեսանք շատ պաշտոնական մեր հետ վարվեցին ավելի պատասխանատվություն զգացինք, մի խոսքով մտանք ներս կանգնեցինք հանգուցիալի կողքին մեկս մեկի սարքովի դեմքերին նաելով արդեն զգում էինք որ ուր որայա կփռթկանք, <հա մոռացա ասեմ մեր Արմենը ամենավերջի մոդայով դագաղ եր պատվիրել, ներս մտնելուց արաջ բոլորս էլ նկատեցինք որ դուրսը դրած կափարիչի հենց ուղիղ գլխամասում մի անցք կար արած, չիմացանք թե ինչի համար եր> վերջը մի կերպ մեզ զսպեցինք, դուրս եկանք, կանգնեցինք ժողովրդի մեջ, Արմենն ել միացավ մեզ, ու հենց ետ պահին մեր միուս ընկերը շշուկով Արմենին ասեց արա են գլազոկը խի ես ասել դնեն ետ կափարիչի վրեն, ետել թազա թիթիզությունա՞ ետ լսեցինք' ու մի հատ բարցր հռհռոց ենք դրել, որ չեմ կարա նկարագրեմ, ես սաղ ջողովուրդը մեզա նայում, հիմա համ ամաչում ենք համել ծիծաղում ենք առցունքակալ ծիծաղով: Այսպիսի բաներ:

Arisol
28.01.2007, 13:39
Սելավի, ես չկամ, հեսա կպայթեմ ծիծաղից:D : Դարդս ինչ. ասա՞ց, թե էդ զրաչոկն ինչի համար ա:D :
Ի դեպ նոր հիշեցի, որ ինձ հետ էլ ա նման դեպքեր շատ պատահել: Ասենք մահացու հիվանդի մոտ տեսակցության ենք գնացել, կամ ինչ-որ մեկի հարազատը, որ մահացել ա, էդ մարդու մոտ ցավակցության ենք գնացել ու չգիտեմ, թե ինչու, էդ հավաքված, տխուր, լացակումաց մարդկանց դեմքները երբ տեսնում էի՝ ակամայից ծիծաղս գալիս էր ու մի կերպ, շրջապատս խաբելով, ծիծաղա-լացակումաց դեմք էի ընդունում, որը նույնպես շատ ծիծաղալու էր ու տենց ինձ հազիվ զսպում էի, արդեն, որ ինքս ինձ վրա չծիծաղամ, ախր շատ զոռով դեմք էի է ընդունում:D : Չգիտեմ է, թե ինչու ա տենց լինում, ես իրանց դեմքները հենց տեսնում եմ ծիծաղս գալիս ա, բայց թե ինչ ծիծաղալու բան կա տեղ՝ չեմ հասկանում:think …

Արամ
28.01.2007, 19:43
Ինչպես տեսնում եմ բոլորտ էլ անկեղծ պատասխանում եք, դե ես ել սկսեմ...
Ինչպես Վազգենը հիմա ել ես ընկեր ունեմ, որի վրա միայն նայելիս կամ մի փոքրիկ կոմիկավարի շարժում և ես բարցրաձայն սկսում եմ ծիծաղել...էլ չեմ ասում ենի, որ երբ իսկականից ծիծաղղալու բանա ասում...Նույն ազդեցությունը նայև իմ կոմից իրեն վրա է...
Այսքան մեր մասին իսկ հիմա պատմությունը:
Ուրեմն դե տղաներ ենք, մի անգամ որ մեզ` հենց ես ու ընկերս, չար էինք պահել, դասղեկս ջղայնացել էր և տարել էր մեզ տնօրենի մոտ...տնօրենի ընդունարանում նստած ենք, մեր տնօրենն ել ենքանա պուդրա քսում, որ դեմքը ամբեղջ սպիտակ է, դե իհարկե դա մեր աչքից չվրիպեց եվ հենց ընդունարանում այնքան ծիծաղեցինք, որ ամբողջութամբ մոռացանք թե ինչի համար ենք եկել ստեղ և ինիչ էր լինելու մեր վերջը...
Մեկել երբ սթափվեցի, և հասկացա գործը ինչումնա ասացի ընկերոջս <<Վաղ, լսի արա գիտես ինչ զիբիլն ենք ընկած?>> Ընկերս որ իմ հարցիցս սթափվել էր հոնքերը կիտեց և պատասխանեց<<Ար ջան դե մի բան կանենք ջեն զանգի ծնողներիս>>մի փոքր փռթկացի...հետո......
լավ...չերկարացնեմ...բոլորովին էլ այս պատմությունը դժբախտությամբ չվերջացավ: Ինչպես պարզվեց, Տնօրենին կանչել էին...:D Ու Ճանապարհին մի լավ ծիծաղում էինք, իսկ միուս օրն էլ դասղեկը արդեն ներել էր մեզ...

Cleopatra
30.01.2007, 18:30
Մի անգամ փողոցով մենակ քայլում էի ու հեռվից նկատեցի, որ մի տղա է գալիս ինձ դեմ հանդիման: Ու դեռ հեռվից էլ նկատել էի, որ նա շատ ծիծաղելի դեմք ունի: Ու հենց մենք հասանք իրար, ես նայեցի նրան (ու թարսի պես նա էլ այդ պահին նայեց ինձ) ու ես այնպես փռթկացի, որ խեղճ տղան հասկացավ, որ իր վրա եմ ծիծաղում :oy
Հետո պատահել է, որ երթուղային տաքսում էլի մենակ նստած եմ… այսինքն ամբողջ տաքսում մենակ ես չեմ, էլի մարդիկ կան, բայց ոչ մի ծանոթ մարդ չկա, ու ես հանկարծ մի ծիծաղելի պատմություն եմ հիշում, և անկախ ինձնից սկսում եմ ժպտալ :crazy Երևի նման դեպքերում մարդիկ կմտածեն , թե գիժ եմ :DԻնձ մոտ էլ է պատահել, հենց քո ասածների պես, կարծես իմ մասին խոսես:D

Kyanquk
06.03.2007, 11:27
Միշտ ծիծաղում եմ երբ ինչ որ բան պիտի ստեմ :( ու էդպես իմանում են, որ սուտ եմ ասում:oy...

Selene
06.03.2007, 15:45
Չգիտեմ այս պատմությունը ինչքանով կհամապատասխանի թեամյին, բայց իրոք թարս պահին ծիծաղելու պատմություն է:)
7րդ դասարանում էինք, սպասում էինք կենսաբանության դասատուին,տղաներից մեկն էլ ուզում էր փախչեր դասից: Հենց այն վայրկյանին,երբ նա ուզում է աստիճաններով իջնել առաջին հարկ, տեսնում է ուսուցչուհուն ու վազելով ետ գալիս ,որ նստի իր տեղը: Նստարանների արանքում հենց իր սեղանի կողքին կանգնած էր մեր դասարանի աղջիկներից մեկը,իր կողքին էլ՝ ես:Այս տղան վազելով գալիս է , ողջ թափով բախվում այդ աղջկան ու երկուսով ընկնում են գետնին(ես այդ ընթացքում հասցնում եմ նստարանի ներսի կողմն անցնել ու չընկնել:P ):
Դե հիմա պատկերացրեք,որ գետնին պառկած է այդ խեղճ աղջիկը,նրա վրա՝ տղան, ընդ որում աղջիկը կիսաշրջազգեստով էր, որը բավականին վեր էր բարձրացած, իսկ նրանց գլխավերևում կանգնած է ուսուցչուհին:D :D Ու ես փոխարենը օգնեմ,որ խեղճ համադասարանցիս բարձրանա,կանգնել եմ,իրենց եմ նայում ու ծիծաղում:D :D Համ էլ ուրախ էի,որ ես կարողացա ժամանակին խուսափել այդ բախումից;)

Arisol
06.03.2007, 19:34
Երկու շաբաթ առաջ մեր ընկերոջ հայրը մահացավ: Մահանալու հաջորդ օրը կուրսեցիներով գնացինք իրենց տուն՝ ցավակցություն հայտնելու: Իմ հետ նման բան առաջին անգամ էր, երբեք ընկերական շրջապատում նման ողբալի դեպք չէր պատահել: Ես ահավոր լարված էի, վախենում էի, որ կսկսեմ ծիծաղալ ու խայտառակ կլինեմ:

Ուրեմն ընկերուհիս գնաց, գրկեց էդ տղուն, համբուրեց: Հաջորդը ես էի: Չգիտեմ՝ ինչու այդ գրկելու պահին թեթևակի ժպիտ ու խինդ հայտնվեց դեմքիս, բայց ինձ մի կերպ զսպելով տխուր դեմք նդունեցի ու հենց գրկախառնությունն ավարտվեց ես հետ քաշվեցի ու սկսեցի ինքս իմ վրա ծիծաղալ: Բախտս բերեց, որ ցուրտ օր էր, շարֆ էի կապել, էդ շարֆով ժպիտս ծածկեցի:

Մի որոշ ժամանակ կանգնեցինք իր հետ, սգացինք իր հոր մահը ու էդ ամբողջ ընթացքում ժպիտն ինձ հանգիստ չէր թողնում:( … Ախր ամբողջ պրոբլեմն էն էր, որ ես չէի հավատում, որ ամեն ինչ իրականություն ա, չգիտեմ, թե ինչու, բայց ինձ թվում էր, թե մեռելը ողջ ա, իսկ լացողներն էլ դերասանություն են անում…

Չգիտեմ, ես երևի թե այլևս նման տեղեր չգնամ, եթե խայտառակվելու միտք չունեմ…

Վազգեն
07.03.2007, 10:21
Արիսոլ, գիտե՞ս ինչը կարող է օգնել։ Երբ այդ պահերին ծիծաղդ գալիս է, լեզուդ ուժեղ կծում ես։ Այնպես, որ ցավա։ ;) Այդ ժամանակ կարող է ստացվել ծիխաղը զսպել։ Ինձ մի անգամ դա օգնել էր, երբ դեռ փոքր էի ու այդպիսի պահեր էի ունենում։

Arisol
07.03.2007, 13:58
Վազգեն ջան, բայց ախր դրանից էլ ա ծիծաղս գալիս :D : Որ լեզուս ասենք կծում եմ մի հատ անբացատրելի ծիծաղ ա վրես գալիս :D : Համենայն դեպս շնորհակալություն խորհրդիդ համար ;) :

Արամ
07.03.2007, 18:29
Չգիտեմ այս պատմությունը ինչքանով կհամապատասխանի թեամյին, բայց իրոք թարս պահին ծիծաղելու պատմություն է:)
7րդ դասարանում էինք, սպասում էինք կենսաբանության դասատուին,տղաներից մեկն էլ ուզում էր փախչեր դասից: Հենց այն վայրկյանին,երբ նա ուզում է աստիճաններով իջնել առաջին հարկ, տեսնում է ուսուցչուհուն ու վազելով ետ գալիս ,որ նստի իր տեղը: Նստարանների արանքում հենց իր սեղանի կողքին կանգնած էր մեր դասարանի աղջիկներից մեկը,իր կողքին էլ՝ ես:Այս տղան վազելով գալիս է , ողջ թափով բախվում այդ աղջկան ու երկուսով ընկնում են գետնին(ես այդ ընթացքում հասցնում եմ նստարանի ներսի կողմն անցնել ու չընկնել:P ):
Դե հիմա պատկերացրեք,որ գետնին պառկած է այդ խեղճ աղջիկը,նրա վրա՝ տղան, ընդ որում աղջիկը կիսաշրջազգեստով էր, որը բավականին վեր էր բարձրացած, իսկ նրանց գլխավերևում կանգնած է ուսուցչուհին:D :D Ու ես փոխարենը օգնեմ,որ խեղճ համադասարանցիս բարձրանա,կանգնել եմ,իրենց եմ նայում ու ծիծաղում:D :D Համ էլ ուրախ էի,որ ես կարողացա ժամանակին խուսափել այդ բախումից;)

Երեևի պոստերիցս հասկացել եք որ հենց սենց պահեր էլ սիրում եմ:D Իսկ ետ աղջիկը սիրուն էր, եթե հա երնեկ ետ տղուն:D
ԼԱվ պատմություն էր::)
Դե քանի սենց լավ բաններ եք սկսել պատմել, ես ել պատմեմ` ինչ մեղքս թաքցնեմ:;)
Ուրեմն ես վերջերս էր մի շաբաթ առաջ, մեր դասարանի մի հատ աղջիկ:love միջանցկում կանգնած էր, իսկ մենք տղաներով "Պառոլ" ենք խաղում(Խեղճ աղջիկ) դե լավ գիտեք ետ ժամանակ ինչ քաշքշուկ ա ու մեր սիրելի աղջիկը:love վրայերթի ա ենթարկվում մեր տանգերից մեկի տակով, դե ընկնում է վրեն(Սաղ ես եի:D ) ու ես ել հո ծիծաղել չեմ ծիծաղում, դե դու մի ասի մեր Շպիոնը(դասղեկը) նայում էր, ու տեսավ թե ես ինչպես բրդեցի(ինադու չէր) աղջկան(լավա դասղեկս ինետ չունի) ու եկավ.... ես ել սաղ խառնեցի դարձրեցի աջաբսանդալ ու դե մի հատ ապտակ ստացա:oy աղջկա կողմից, դե արժանի էի, բայց ետ դեպքից հետո, հո դուրս չի գալիս ետ աղջիկը:love չեք պատկերացնի է...ապտակի տեղ հանել եմ:D

Ani_
22.03.2007, 12:12
gitek vor cicax@ kyank@ erkaracnuma


Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Fobus
22.03.2007, 17:48
իմ մոտ հիմնականում ծիծաղս բռնում ա թաղումների ժամանակ:
գալիս են հանգուցյալի ոտքերի տակ դրած մոմից ծխախոտ են կպցնում կամ էլ սկսում են երգել "Իմ քյաբաբ ախպեր...." , "Տատիկին տենաս բարևի"...

Lady-In-Red
30.06.2008, 00:34
ինձ մոտ միշտ լուրջ պահերին ԾԻԾԱՂԻԿ ա սկսվում. Ես ընդհանրապես թաղման արարողությունների չեմ գնում, որովհետեև ծիծաղս գալիսա , թե հարազատները ոնց են "գնա մեռի, արի սիրեմը" կազմակերպում... նենց են սկսում , որ հիշում եմ, թե ինչ էին ասում մինչև այդ մարդու մահանալը, ծիծաղում եմ ու խայտառակ եմ լինում:think :P

Աբելյան
30.06.2008, 11:03
Մեկ մեկ փողոցով քայլելուց խնդալու բաներ եմ հիշում ու սկսում եմ խնդալ, ու աշխատում եմ նենց խնդամ, որ մարդիկ չնկատեն:
Այ ամենաշատը վախում եմ բանակում հանդիսավոր երդմանս վախտ խնդալս գա...

Արամ
12.08.2008, 23:18
ետքան չի համապատասխանում թեմային, բայց
եսօր իմ համար քայլելով ու նենց կիսամտքի մեջ կիսաբարձրաձայն եգելով գալիս էի, մենակս. ու չէի նկատել որ կողովս մարդա անցնում ու ուշադիր վրեսա նայում երկար վախտա...սենց երգելով դեմքս ֆռցրի իրա կոմը հենց ապուշ ռո=ը տեսա փողոցի մեջտեղը խայտառակ եղա....

*e}|{uka*
14.08.2008, 22:33
ինձ մոտ միշտ լուրջ պահերին ԾԻԾԱՂԻԿ ա սկսվում. Ես ընդհանրապես թաղման արարողությունների չեմ գնում, որովհետեև ծիծաղս գալիսա , թե հարազատները ոնց են "գնա մեռի, արի սիրեմը" կազմակերպում... նենց են սկսում , որ հիշում եմ, թե ինչ էին ասում մինչև այդ մարդու մահանալը, ծիծաղում եմ ու խայտառակ եմ լինում:think :P

Շատերից եմ լսել սենց բան, բայց մեկա չեմ հասկանում: օրինակ ես, որ տեսնում եմ մարդ լացումա, ով ուզումա լինի, ես էլ եմ տխրում ակամա ինքստինքյան լացս գալիսա :(
Մենակ դասերի ժամանակա ծիծաղս անկապ բռնում, որովհետև ահավոր ջրիկ կուրս ունենք: Մի անգամ ուղղարկեց դասախոսը մատյան բերելո,ւ ինքն էլ լսարանի դռան մոտ կանգնած էր: Հետ գալուց մի հո փռշտալա փռշտաց :kingլեղաճաաաաք եղաաաաաա, ասեցի աաաաաաա~ :aaa, ինձանից շատ խեղճն էր վախեցել, անկապ ծիծաղս բռնվեց , ամբողջ դասի ժամանակ ասում էր հո? շատ չվախեցաաաար:

VisTolog
14.08.2008, 22:44
Ես էլ ծիծաղում եմ հենց էն ժամանակ, երբ ճիշտ եմ խոսում :'
Մեկ էլ թաղումների ժամանակ.

Kuk
14.08.2008, 22:59
Ես էլ ծիծաղում եմ հենց էն ժամանակ, երբ ճիշտ եմ խոսում :'
Մեկ էլ թաղումների ժամանակ.

Հա, թաղումների ժամանակ վերջնա:D
Մեր տղեքից մեկի պապու թաղման ժամանակ դագաղն իջեցնելուց պարանը կտրվեց, ու ես էդ պահին:lol

Արամ
14.08.2008, 23:03
Ես էլ ծիծաղում եմ հենց էն ժամանակ, երբ ճիշտ եմ խոսում :'
Մեկ էլ թաղումների ժամանակ.

Տո դու երբ ես թաղման գնացել որ մի հատ էլ խնդում ես :D ես ամենալուրջ պահերին եմ հավայի սկսում խնդալ

VisTolog
14.08.2008, 23:07
Տո դու երբ ես թաղման գնացել որ մի հատ էլ խնդում ես :D ես ամենալուրջ պահերին եմ հավայի սկսում խնդալ
Դե դու թաղում տեսած մարդ ես. :D

Sunny Stream
14.08.2008, 23:08
Ես էլ ծիծաղում եմ հենց էն ժամանակ, երբ ճիշտ եմ խոսում :'
Մեկ էլ թաղումների ժամանակ.

Ես էլ... հատկապես առաջինը!!! ու էդ պատճառով էլ բոլորը մտածում են, թե սուտ եմ ասում :( :P
իսկ երկրորդը... չէ, միայն ճանապարհին, որ տեղ եմ հասնում էլ ինչ ծիծաղել... :(

փոքր ժամանակ չէի հասկանում էն տղաներին, ովքեր ծիծաղում էին, երբ դասատուն իրանց վրա ջղայնանում էր, բայց հիմա ես էլ եմ էդպես... դե դասատուներ էլ չկան, բայց որ նկատողություն եմ ստանում, առաջին ռեակցիաս ժպիտն է....

երեկ էլ... Ծաղկաձորում մնջախաղի փառատոնին էի... ռուսական թատերախումբը կրակե շոու էր ներկայացնելու, դերասանները համապատասխան կաշվե հանդերձանքով էին ու արդեն երրորդ թե չորրորդ օրն էր` նույն բանը ցույց էին տալիս Ծաղկաձորի հրապարակներից մեկում: Անձրևի տակ մրսած կանգնած էինք, մեկ էլ երկու ակնհայտ տեղացի տղա եկան, քաբաբի բրդուջ ուտելով, նայեցին աջ ու ձախ, մեկ էլ մեկը շա~տ խելացի դեմքով հարցրեց` էս խի՞ են սենց հագնվել, որ... ես ու ընկերուհիս նայեցինք իրան, իր ակնհայտ տեղացու դեմքին, բրդուջին ու հո~ չծիծաղեցինք... :D ախր երեք թե չորս օր էդ քաղաքի փողոցներում շարունակ տարբեր ներկայացումներ էին ցուցադրվում, բոլորը գիտեն, որ էդ փոքրիկ քաղաքում մնջախաղի փառատոն է, բայց դե քաբաբն իր գործն արել էր... ու վատն էն էր, որ համ ծիծաղում էի, համ էլ շարունակում էի նայել դեմքին` հույսով, որ հեսա ծիծաղս կկտրվի, կբացարտեմ, բայց մենակ էդ մտքից ավելեի էի ծիծաղում... մինչև որ էդպես ծիծաղելով գնացինք, թե չէ սառռռելու էինք :)

Արամ
14.08.2008, 23:09
Դե դու թաղում տեսած մարդ ես. :D
Ես էլ թաղում չեմ գնացել վապշե

Lion
01.10.2008, 13:18
Լավ, ռազ հանդիպեցի այս թեմային, մի դեպք պատմեմ...

Ուրեմն 2005 թ-ի ապրիլի 24-ին մեր զորամասը տարել էին Սունդուկյան, ուր օրվան համապատասխան թեմայով մի ծրագիր էր - բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր, եղեռնի թեմա և այլն... մի խոսքով:

Դե պարզա, 18-20 տարեկան զինվորները քաղաք են մտել /մեչների տարիքով սերժանտը ես էի, մեկ էլ Արմենը /պայմանական անուն է/ - պիտի, չէ, ջրիկանան, չնայած օրը հեչ հարմար չի: Վերջը, հասանք, նստեցիքն... արդեն տրամներս չէր համապատասխանում օրվան:

Էս մեր վաշտի հրամանատարն էլ, հալառակի պես, շատ խոխմաչ, ուրախ զվարթ մի մարդ էր: Հրամանատարը նստեց մեջտեղում, ես ու Արմենն էլ սրա երկու կողքերին: Զինվորները մեր կողքերին ու հետևի շարքում...

Հիմի արտասանողը /չեմ հիշում անունը, բայց հայտնի կին ասմունքող էր/ սկսեց թվարկել Մեծ Հայքի նահանգները: Հասավ Տուրուբերանին, թե չէ, էս վաշտիս հրամանատարը դարձավ Արմենին. <Էդ Տուրուբերանը... որնա?? Էդ ոնց են անում>? հարցրեց, վռոդե ընենց էլի, սուր խոսքի համար, բայց էս Արմենին բացեց. հիմի էս տղեն հազիվ նստելա, սկելա բազկաթոռի մեջ ու հերոսական ջանքերա թափում, որ չփռթկա:

Ես էլ ոչինչ, խոդի ընկա... բայց դեմքիս մկանների ծայրահեղ թուլացման հաշվին կարողացա չփռթկալ: Հազիվ էի ինձ շնորհավորել այդ փորձությունը հաղթահարելու համար, մեկ էլ ասմունքողը հասավ նոր տողին: Մոտավորապես այսպես - դիմելով թուրքերին, երկար ու հանգավորված մի բանա ասում, վերջում էլ, լիքը պաթոսով, հոգով էլի, ավելացնումա. <Շուն շան որդիներ>...

Այ քեզ բաաաան... կողքիս նստած զինվորը /պատկերացրեք էլի, ակնոցներով, կլասսիկ /ինժեներ բալա/ հենց դրանից հետո նայեց վրես ու կրակեց. <Ըհը, Մհեր, էս էլ քեզ գրական կ...ոց> /տղերքը կհասկանան/...

Հիմի բացելա... էլ չեմ դիմանում - սկեցի ու սկսեցի բատինկեքիս կապերը քանդել ու կապել, բայց ինչ... ինչ ձեն ասես չէմ հանում, սվսվոց, ֆսֆսոց և այլն:

Ու էդ ողբերգական պահին... Արմենը դուրս փախավ դահլիճից...
.

ministr
07.10.2008, 01:03
Մի դեպք էլ ես ավելացնեմ այս հավաքածուին :)

Ուրեմն մեր ծանոթներից մեկի պապն էր մահացել, թաղման օրնա, մի կերպ ընկերներով գործից ազատվեցինք որ գնանք հասնենք թաղմանը.. Էն պահին ենք հասել, որ արդեն ժողովուրդը սկսումա իջնել շենքի բակ ասեցինք լավ էլ չբարձրանանք բակում սպասենք, ու ոնց որ համարյա միշտ պատահում ա նման դեպքերում մեր խոխմաչ ընկերներից մեկին սկսեց բացել... էլ կողքի շենքի լվացք, էլ դագաղի կափարիչի տակի թերթ.. կարճ ասած ամեն ինչի մասին մի բան ասեց ու մենք հազիվ ենք դիմանում: Վերջը ժամը 2-նա մոտենում, էս մեր ընկերոջն ասեցինք որ սուս մնա արդեն իջացնում են խայտառակ չանես մեզ.. Մի կերպ մեզ հավաքեցինք ու սպասում ենք.. մեկ էլ.... նկատած կլինեք, որ ամենավերջում իջնում ենք կանայք.. մի 10-15 հոգի 60 տարեկանին մոտ կանայք դուրս եկան մուտքից.. ու էս մեր փորձանք ընկերն ինչ ասի լավա... "Ըհը.. էս ել պապու ընգերուհիները...".. մենք էլ ի վիճակի չէինք մնալու տեղ...

Օբսիդիան
07.10.2008, 10:59
Ուրեմն մի բան պատմեմ.... Դասարանիս աղջկա տատն եր մահացել դասարանով որոշեցինք գնանք ցավակցենք մի խոսքով էդ օրը պսակը առանք որ մյուս օրը գնանք: Հաջորդ օրը բոլորը գնացին ես ու ընկերս մի քիչ ուշացանք ոբշմ ըտենց ուշացած ներս մտանք ու մոտեցանք որ ցավակցենք մեկել էս ապուշ ընկերս մոտեցավ ու ասեց ԸՆԴՈւԵԼի ԼԻՆԻ էդ պահին ով ըլներ որ չփռթքար: Հետո էլ սաղովի վրա էին տվել թե խի խնդացիր ամոթ էր … դե հմի ինց ասեք թե որդ ըլնեիք որ չխնդաիք:D:D

WhiteSmoke{F}
09.11.2008, 02:14
Մի դեպք էլ ես ավելացնեմ այս հավաքածուին :)

Ուրեմն մեր ծանոթներից մեկի պապն էր մահացել, թաղման օրնա, մի կերպ ընկերներով գործից ազատվեցինք որ գնանք հասնենք թաղմանը.. Էն պահին ենք հասել, որ արդեն ժողովուրդը սկսումա իջնել շենքի բակ ասեցինք լավ էլ չբարձրանանք բակում սպասենք, ու ոնց որ համարյա միշտ պատահում ա նման դեպքերում մեր խոխմաչ ընկերներից մեկին սկսեց բացել... էլ կողքի շենքի լվացք, էլ դագաղի կափարիչի տակի թերթ.. կարճ ասած ամեն ինչի մասին մի բան ասեց ու մենք հազիվ ենք դիմանում: Վերջը ժամը 2-նա մոտենում, էս մեր ընկերոջն ասեցինք որ սուս մնա արդեն իջացնում են խայտառակ չանես մեզ.. Մի կերպ մեզ հավաքեցինք ու սպասում ենք.. մեկ էլ.... նկատած կլինեք, որ ամենավերջում իջնում ենք կանայք.. մի 10-15 հոգի 60 տարեկանին մոտ կանայք դուրս եկան մուտքից.. ու էս մեր փորձանք ընկերն ինչ ասի լավա... "Ըհը.. էս ել պապու ընգերուհիները...".. մենք էլ ի վիճակի չէինք մնալու տեղ...օօօօօօօօ:hands եդպես էլ ինձ հետ է եղել,մամայիս տատիկի թաղմանը:ՈՒրեմն երբ քահանան ներս մտավ և կանգնեց դիակի մոտ և են խունկ ծխելու սարքը թափահարել մարդկանց դեմքի մոտ.Ասաց պետք է բոլորը ՀԱՅՐ ՄԵՐ աղոթքն անեն.Աչքս ընկավ մեր բամբասկոտ չաղ հարևանուհու դեմքին ու ես արդեն չկայ.Մայրս զայրացած կսմտումա ինձ,որ հանդարտվեմ.Իսկ քահանան էդ խունկը ավելի մոտեցրած դեմքիս աղոթքնա ասում,նենց որ իր հետ կրկնեմ:Իսկ ես եթե ուզենայ էլ արդեն չէի կարողանա աղոթել,քանի որ ալերգիկ լինելուս պատճառով ուժեղ փռշտալ +նրան որ ծիծաղում էի:Մի խոսքով մայրս մի քանի օր հետս չէր խոսում:Իսկ ընդհանրապես մի դեմք ունեմ որ անեմ քիչ մարդ կդիմանա որ ծիծաղից չմեռնի

WhiteSmoke{F}
10.11.2008, 04:47
նայև գիտեք կարծում եմ ինչու են մարդիկ անպատեհ ծիծաղում:Էստեղ կարծես թե արգելված պտուղի ֆենոմենն էլ կա:Դու գիտես որ չպետք է ծիծաղես,բայց քանի որ արգելված պտուղ է ծիծաղում էս:Ես միշտ գերազանցիկ եմ եղել,բայց դա չի խանգարել,որ ծիծաղացնելու համար դաս հարամեմ:ՕՕՕՕՕՕՕՕ շատ շատա եղել