PDA

Դիտել ողջ տարբերակը : Համերգային տոմսերի գներ

Jarre
07.05.2010, 22:52
Այս թեմայում ձեզ կներկայացվի Հայաստան ժամանող արտասահմանցի երաժիշտների և երաժշտական խմբերի տոմսերի գները աշխարհի մյուս երկրներում։ Համեմատությունը շատ բան կասի՝ թե՛ լավ թե՛ վատ։

Jarre
07.05.2010, 23:01
Մայիսի 18-ին Թուրքիայում տեղի կունենա John McLaughlin-ի համերգը։

Տոմսերի գներն են 20-32$ (8.000-13.000 դրամ)

Հայաստանում եթե չեմ սխալվում 15.000-60.000 դրամ։ Սակայն համերգի օրը էժանացրեցին։

Իսկ Մակլաֆի գնով նույն Թուրքիայում U2-ն ա համերգ տալիս։ Իհարկե ամենալավ տոմսերը մոտ 100.000-են, բայց սկսվում են 15.000-ից։

One_Way_Ticket
07.05.2010, 23:03
Թեմայի շուրջ:
Գործընկերս պատմել է (չգիտեմ ինչքանով է հավաստի), որ մի "բերողի" հարցրել են, թե ինչ կարգի հոնորար է ստանում երաժիշտը: Նա պատասխանել է, որ չի ուզում ասել, այդ թիվը, քանի որ դա վիրավորական կլիներ երաժիշտի համար: Նրա խոսքերով, Հայաստան գալիս են որպես էկզոտիկ երկիր, սիմվոլիկ հոնորարի դիմաց:

Jarre
08.05.2010, 00:27

Հա, այդպես լինում է, բայց շատ հազվագյուտ։ Եթե չեմ սխալվում, ավելի ճիշտ՝ հաստատ չեմ սխալվում, ուղղակի քանի որ ասածս պաշտոնական աղբյուրից է, դրա համար եմ կասկածում ճշմարտացիության մեջ :)) Հա, ուրեմն եթե չեմ սխալվում մինչև հիմա էտ ձև համերգներ տվել են Յան Գիլանը, Ալան Փարսոնսը ու Ցուկերոն (պլյուս Ջիվանի 80 ամյակին եկած մնացած երգիչ երաժիշտները)։ Իսկ մնացածները ստանում են իրենց ստանդարտ ռայդերի բոլոր պահանջները անխտիր։

Jarre
08.05.2010, 00:53
Deep Purple տոմսերը Եվրոպայում (https://shop.ticketpro.pl/en/Event/Detail/5467/deep-purple)՝ 47-136$ (18.000-53.000)
Հայաստանում՝ 3.000-55.000 դրամ։

Jarre
08.05.2010, 09:12
Deep Purple տոմսերը Եվրոպայում (https://shop.ticketpro.pl/en/Event/Detail/5467/deep-purple)՝ 47-136$ (18.000-53.000)
Հայաստանում՝ 3.000-55.000 դրամ։

Մոռացա գրել, որ Եվրոպայի տոմսերը գների մեջ ներառված է նաև տոմսեր վաճառով գործակալության տոկոսները և տոմսերը հասեատիրոջը ուղարկելու ծախսերը։ Այսինքն տեղում գնելու դեպքում ավելի էժան է ստացվում։

Jarre
15.07.2010, 13:50
Սերջ Թանկյան

ԱՄՆ (http://www.stubhub.com/serj-tankian-tickets/)՝ 100-250$

Հայաստան (http://www.cdaily.am/home/paper/2010_07_15/news/19919/)՝ 4.000-50.000 դրամ (10-130$)

Ապե Ջան
16.07.2010, 06:42
Սերջ Թանկյան

ԱՄՆ (http://www.stubhub.com/serj-tankian-tickets/)՝ 100-250$

Հայաստան (http://www.cdaily.am/home/paper/2010_07_15/news/19919/)՝ 4.000-50.000 դրամ (10-130$)

Դե մտածում են փող չունի երկիրը էժան դնեն գները :D