PDA

Դիտել ողջ տարբերակը : Առնո Բաբաջանյան



Jarre
07.05.2010, 12:05
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/top_babajanyan_news.jpg

Առնո Բաբաջանյանը (հունվարի 1, 1921 - նոյեմբերի 11, 1983) հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

Ժամանակակից հայ կոմպոզիտորներից անձամբ ինձ համար առանձնանում են Խաչատրյանը, Բաբաջանյանը և Մանսուրյանը։ Շատ հզոր են իրենք իմ համար։

Ես այն խորին համոզմանն եմ, որ արվեստը չի ճանաչում սահմաններ՝ ազգային, էթնիկական, կրոնական, սոցիալական....՝ ոչ մի սահման։ Արվեստը արվեստ է։ Իհարկե արվեստագետը չի կարող չազդվել իր հայրենի միջավայրից, սակայն նա նաև պարտավոր է չկաղապարվել միմիայն իր միջավայրով և չդնել սահմաններ։ Արվեստը համամարդկային արժեք է, համամարդկային «լեզու»։ Բաբաջանյանը հենց այն կոմպոզիտորներից է, որին գնահատում ու սիրում են հավասարաչափ թե՛ իր հայրենակիցները և թե՛ արտասահմանցիները, որովհետև նրա արվեստը որքան էլ որ արտացոլում է հայկական ոգին ու շունչը, միևնույն ժամանակ կաղապարված չէ, այլ համամարդկային է։

ՀԳ՝ մեկ-մեկ ինքս ինձանից էնքան եմ հիասթափվում, որ նայում եմ բացածս թեմաները, որոնք համարյա բոլորը արտասահմանցի արվեստագետների մասին են :( Չէ, ես ազատ եմ ու չեմ սիրում ձևական հայրենասիրական կոչեր, բայց իրոք պետք է գնահատենք մեր ունեցածը։ Այ Առնոն իմ համար իրոք մեծություն է։

Jarre
07.05.2010, 12:07
Ուզում եմ ձեր դատին հանձնել Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» մի սևամորթ տղայի կատարմամբ....

Անկեղծ ասած, որ առաջին անգամ լսեցի ընենց մի տեսակ հուզմունք ապրեցի....:love


http://www.youtube.com/watch?v=bg-DZmPU6G0

Smokie
07.05.2010, 13:41
Սիրում եմ Բաբաջանյանին: Լավն են իր ստեղծագործությունները, լինեն դասական («Էլեգիա,» «Նոկտյուրն,» (սա կարելի է նաեւ էստրադային համարել,) «Հայկական Ռափսոդիա երկու դաշնամուրի համար:») լինեն էստրադյին («Королева красоты,» «Лучший город земли,» «Чертово колесо,») լինեն ֆիլմերից («Առաջին սիրո երգը,» «Հարսնացուն հյուսիսից,» «Երջանկության մեխանիկա,» «Մրցույթի են եկել խոհարարները,» «Բաղդասարը բաժանվում է կնոջից,:») Չեմ սիրում «Արեգակին պետք է հեռվից նայել,» եւ «Свадьба» երգերը:
Առնո Բաբաջանյան, Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Մուսլիմ Մագամաեւ՝ դա հիանալի եռյակ էր, Բաբաջանյանը կոմպոզիտոր, Ռոժդեստվենսկին խոսքերի հեղինակ, Մագամաեւը երգերի կատարող:

Jarre
08.05.2010, 00:58
Իսկ սա «Երևանի սիրուն աղջիկ»-ը :)


http://www.youtube.com/watch?v=4JYdAW4PYYk

Jarre
08.05.2010, 01:15
ՆՈԿՏՅՈՒՐՆ

Ներկայացնում եմ այս հրաշք ստեղծագործությունը տարբեր երաժշտական ոճային կատարումներով։


ՋԱԶ

http://www.youtube.com/watch?v=rUvPAApdybE



ՌՈՔ :o

http://www.youtube.com/watch?v=bt6VaKbIv1U



ՏԵՆՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

http://www.youtube.com/watch?v=s6RqexZWFt0

ԿԳԴ
08.05.2010, 08:35
Jarre շնորհակալություն քեզ հրաշալի թեմայի համար,:oy շատ եմ սիրում Ա.Բաբաջանյանի ստեղծագործությունները, հատկապես նոկտյուրնը::love

ԿԳԴ
08.05.2010, 08:49
http://www.youtube.com/watch?v=5aRRVt-EhNw&feature=related :love

Jarre
08.05.2010, 09:07
Jarre շնորհակալություն քեզ հրաշալի թեմայի համար,:oy շատ եմ սիրում Ա.Բաբաջանյանի ստեղծագործությունները, հատկապես նոկտյուրնը::love

Հա, ԿԳԴ, Նոկտյուրնը իմ ամենասիրած ստեղծագործություններից է։ Սիրածս ասելով նկատի չունեմ միայն Բաբաջանյանի գործերից ամենասիրածներիցս մեկն է, այլ ընդհանրապես՝ սիրածս երաժշտական ստեղծագործություններից է։

Չգիտեմ կհիշես, բայց մի անգամ գրել եմ, որ ձեր ցուցահանդեսից հետո յուրահատուկ սեր է առաջացել Հասմիկի ու իմ մեջ հայկական ժողովրդական, դասական երաժշտության հանդեպ։ Այնպես որ էս թեմայի համար ինձ շնորհակալություն մի հայտնի, ես պիտի ձեզ շնորհակալություն հայտնեմ :) :oy

kyahi
08.05.2010, 17:37
Առնո Բաբաջանյան:love ինչ էլ ասենք այս տաղանդավոր մարդու մասին քիչ է ու քիչ…ես միշտ նվագել եմ Բաբաջանյանի ստեղծագործությունները ու կարելի է ասել մեծացել եմ նրա՝ նոտաներով արտաբերած, խոսքերով,որոնք այնքան ասելիք ունեն ու այնքան մեղմ են շշնջում ականջիդ, կարծես թե մի գաղտնիք են ուզում ասել հենց նրա՝ Բաբաջանյանի , մասին…երաժշտություն, որ քեզ երջանկացնում է ու անտարբեր չի թողնում…նրա նոտաների միջոցով դու կարող ես զգալ մեր հայրենիքի համն ու հոտը ու մեր բնությունը, մեր դաշտերի զեփյուրի մեղմ հպումը դեպի քեզ... ամեն ինչ, ինչը գեղեցիկ է ու հավիտյան
մարդ, որը մեր դասական երաժշտությանը նոր շունչ ու գեղեցիկ ելևէջներ ավելացրեց ու բազում հայկական ֆիլմերի համար օրիգինալ ստեղծագործություններ ստեղծեց…Ամեն ինչ ասված է նախորդ գրառումներում ,չնայած որ Բաբաջանյանի մասին կարելի է խոսել անվերջ, նրա ստեղծագործությունները անմահ են և նա ևս…
Շնորհակալություն թեման ստեղծելու համար:)

sharick
10.06.2012, 18:35
Ուզում եմ նշել , որ Բաբաջանյանի տաղանդը առաջին անգամ նկատել է Արամ Խաչատրյանը , երբ մանկապարտեզի ավարտական տարում մի շարք երեխաների հետ լսել է նաև Բաբաջանյանին և խորհուրդ տվել լրջությամբ զբաղվել երաժշտությամբ: Էստրադային երաժշտությունը դեռևս սկիզբ առբելով 40-ականների վերջին նոր փուլ հանդիսացավ բաբաջանյանի համար և ձևավորվեց իբրև ինքնուրույն բնագավառ:Շատ եմ սիրում Բաբաջանյանի երգերը և հպարտությամբ պետք է նշեմ , որ դրանցից շատերը կատարել եմ : Նրա երգերը և կատարելիս ես անսահման հաճույք ստանում և պարզապես լսելիս: Պրահայում երիտասարդության առաջին միջազգային փառատոնին մրցանակի է արժանանում նրա <<Բարցրացրեք բարեկամության դրոշները>> երգը:
Ոզում եմ նշել , որ Բաբաջանյանը առաջինն էր հայ կոմպոզիտորներից , որ իր ստեղծագործության մեջ (Վեց պատկերներում) կրառեց
սերիալ երաժշտություն, Դոդեկաֆոնիկ հնարքներ , որին հետագայում անդրադարձան Ավ. Տերտերյանը , Տիգրան մանսուրյանը և այլոք: նրա ստեղծագործությունները լի են վառ էներգիայով մ հուզականությամբ , հզոր եռանդով:
Մեծ էր նաև որպես դաշնակահար : նրան բնութագրում էին այսպես <<Նա ուներ իրեն հատուկ թավշյա հնչողություն>> :

sharick
10.06.2012, 18:42
Յուրովի եմ սիորւմ Բաբաջանյանի Էլեգիան , գրված Սայաթ-Նովայի <<Քանի վուր ջանիմ>> երգի մեղդու հիման վրա


http://www.youtube.com/watch?v=TEVG4AwmIi8 :love