PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավտոյով Ռուսաստան չգնաք, սարսափելի է



Geox
07.05.2010, 02:07
Նոր նենց ահավոր բաներ կարդացի, ոնց են երկու հայ մեքենայով Հայաստանից գնացել Ռուսաստան: Էդ Ռուսաստանում դու մի ասա ահավորա:

Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ:

http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=14228

Արևածագ
07.05.2010, 06:53
2000 թվին ենք ավտոմեքենայով Ռուսաստանից եկել Հայաստան: Տպավորություններն այնպիսին էին, որ ամբողջ կյանքի համար կհերիքեն: Միշտ ցանկացել եմ գրել դրանց մասին, բայց անընդհատ ականջի հետև եմ գցել: Նյութում բերված փաստերը չեն զարմացնում, որովհետև Պյատիգորսկից սկսած մինչև Վրաստանի սահմանը Ռուսաստան չկա: Հյուսիսկովկասյան այդ հանրապետությունները միայն քարտեզում են ներկված Ռուսաստանի գույնով, բայց այնտեղ տիրող բարքերով և գործող իրավական հարբերություններով նման են 90 -ականների սկզբի ու կեսերի Հայաստանին. Բացահայտ թալան ու տարբեր կլանների արնախում կռիվ՝ ազդեցության գոտիների համար:

Հայուհի
19.05.2010, 21:19
Ես էլ 2001 թվին եմ ավտոյով Ռուսաստան գնացել, բայց տարօրինակ բաներ չկային, մենակ Նալչիկում էր պատերազմային ոնց որ թե:think