PDA

Դիտել ողջ տարբերակը : Գլխի չափսն ու մտավոր ունակությունները կապվա՞ծ են

Artgeo
06.05.2010, 23:28
Այսօր մարդկանց գլխի չափսերն էի ուսումնասիրում ու սենց հարց առաջացավ։ Մարդկանց գլխի, գանգի չափսն ու ուղեղի քանակը իրար հետ կապ ունե՞ն։

CactuSoul
06.05.2010, 23:43
Այսօր մարդկանց գլխի չափսերն էի ուսումնասիրում ու սենց հարց առաջացավ։ Մարդկանց գլխի, գանգի չափսն ու ուղեղի քանակը իրար հետ կապ ունե՞ն։

:think
Հատուկ նայեցի, թե որ բաժնում ա թեման բացված, պարզվեց՝ «Զվարճալի»-ում չի:':

Ըհը՛մ, ուրեմն լուրջ պատասխանեմ. Արթ ջան, իմ իմանալով՝ ամեն մարդ մի հատ ուղեղ ունի՝ 2 կիսագնդով: Ու դա անկախ ա գլխի չափսերից:pardon:

My World My Space
06.05.2010, 23:49
Հա, մարդկանց գլխի չափերը տարբերվում են իրարից, այդ թվում նաև ուղեղի քաշը, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնում ինտելեկտի վրա:8

Skeptic
07.05.2010, 01:16
Չէ, նշանակություն ունի: Կարող ա ոչ միշտ ա, որ մեծ գլխի տեր մարդիկ նաև մեծ ինտելեկտ են ունենում, բայց կոռելյացիան կա: Մի մոռացեք անգլերեն egghead բառը: Դա էվոլյուցիայի տեսության հիմնական դրույթներից ա:

Ապե Ջան
07.05.2010, 01:38
Տեսականորեն կասեմ որ ոչ:

Գիտեմ մարդիկ որ փոքր գլխով երկիր են քադել:

Albus
07.05.2010, 01:59
Մեր դասախոսներից մեկը միշտ ասում էր «Փոքր գլխում փոքր ուղեղ», մի անգամ էլ ուսանողներից մեկի ինտելեկտուալ ոչ մեծ ունակությունները ընդգծելու համար ասեց որ նրա գլուխը ոչքարի գլխից էլ փոքրա...

...Մարդկանց գլխի, գանգի չափսն ու ուղեղի քանակը իրար հետ կապ ունե՞ն։
Քանակը հարաբերականա, բայց չափի հետ հաստատ կապ ունի գլխի մեծությունը, իսկ մեծ ուղեղով մարդիկ դեպքերի մեծամասնությունում ավելի խելացի են լինում:

AniwaR
07.05.2010, 02:20
Հմ::think Եթե նույնիսկ ընդունենք, որ ծավալը դեր խաղում ա խելքի քանակի հարցում, ապա միշտ չի, որ դա աչքով կարելի ա որոշել: Օրինակ՝ Էյնշտեյնի ուղեղի քաշը միջին վիճակագրական տղամարդու ուղեղից մոտ 200 գրամ փոքր էր, բայց դրա հետ միաժամանակ ուղեղի կեղևի բջիջների խտությունն ավելին էր, քան սովորական մարդու մոտ:

http://en.wikipedia.org/wiki/Albert_Einstein%27s_brain

Ուզում եմ ասել, որ «խելքի չափը» կարող է կախված լինել ոչ միայն ծավալից, այլև ուղեղի կառուցվածքի շատ այլ առանձնահատկություններից:
Բայց դե, կարծում եմ անմտություն ա թեմայի հարցին «այօ» պատասխանել, չնայած մյուս կողմից էլ էդ դիմագծերով, եսիմ էլ ինչ ֆիզիկական հատկանիշներով խելք, բնավորություն, խառնվածք որոշելը լրիվ անհիմն չի կարող լինել, վերջը բավական խելոք մարդիկ են էդ ուղղությամբ թեորիաներ մշակել:)), բայց, հմմ:think, անընդունելի եմ համարում միայն դրանով շարժվելը կամ դրան առաջնային տեղ տալը: Ասենք, մեկի ուղեղն էլ կարող ա լինի 5 կգ, բայց էդ մեկը լինի փիղ::roll

My World My Space
07.05.2010, 07:57
Մեր դասախոսներից մեկը միշտ ասում էր «Փոքր գլխում փոքր ուղեղ», մի անգամ էլ ուսանողներից մեկի ինտելեկտուալ ոչ մեծ ունակությունները ընդգծելու համար ասեց որ նրա գլուխը ոչքարի գլխից էլ փոքրա...

Ձեր դասախոսն առնվազն դամբուլ ա եղել, քանի որ, օրինակ, Ալիգատորի հսկայական մոտ 80 կիլոգրամանոց գլխում, հավի ուղեղից փոքր ա ուղեղը, իսկ ըստ իրա տեսության, կարաս իրա գլխի հետ համեմատես, ու ստացվի, որ կոկորդիլոսը ձեր դասախոսի համեմատ ակադեմիկոս ա.....

Լուսաբեր
07.05.2010, 08:09
Իսկ ես նկատել եմ, որ այն մարդիկ, որոնց գլուխը դիմացից լայն է, այսինքն ճակատային մասը, այդ մարդիկ ավելի խելացի են լինում,իսկ նեղ ճակատով մարդիկ ոչ այդքան, եսիմ :think

Hda
07.05.2010, 09:24
Այսօր մարդկանց գլխի չափսերն էի ուսումնասիրում ու սենց հարց առաջացավ։ Մարդկանց գլխի, գանգի չափսն ու ուղեղի քանակը իրար հետ կապ ունե՞ն։

նախ ասեմ,որ քանակը - ը չհասկացա ինչ նկատի ունես՞ քաչ,ծավալ,ինտելեկտ,խելք...
2-րդ եբևէ մտածել էք "Գլուխս մի արդուկի" արտահայտությունը ինչ ծագում ունի...
Կարևորը ուղեղի մակերևույթն է,(որի անալոգիան ասենք ռադիոտեխնիկայում կհանդիսանա ասենք տրանզիստորի ռադիատորի մակերեևույթը,որքան մեծ այնքան լավ հովացում): Որն էլ կախված է ծալքերի քանակից,ինչն էլ հաճախ արդուկում են,որ ծալքերը վերացնելով փոքրացնեն ընդհանուր մակերևույթը իրա հետևանքներով-հայերեն դրան ասում են դոդացում: Ահա թե ինչու փիղը ունենալով ամենամեծ թե ծավալով,թե քաչով ուղեղը ամեն դեպքում ամենախելոքը չէ,քանի որ ամենամեծ մակերևույթը ունի մարդու ուղեղը,չնայած ավելի փոքր ծավալին ու քաչին,բայց ի չնորհիվ ավելի չատ ծալքերի:
Արդուկից հեռու մնացեք :) :D

Ֆրեյա
07.05.2010, 09:46
Բնականաբար՝ կապված ա։ Ինչքան գլուխը մեծ, էդքան ուղեղը շատ։ Բայց ծավալով շատ ուղեղ ունենալը դեռ չի նշանակում խելացի լինել։
Ինչպես մի անգամ ճիշտ նկատել էր ԿակտուՍոուլը, ծալքերի քանակն ու խորությունն էլ է կարևոր...

Իմ ճանաչած ամենախելացի մարդկանցից մեկի գլուխը իմ ճանաչած մարդկանցից ամենափոքր գլուխն է :P Փայլուն ուղեղի տեր ա...

Դատարկություն
07.05.2010, 10:13
Ամենակարևորը կիսագնդերի վրայի ծալքերն են, ինչքան շատ են, էնքան գլխուղեղի մակերեսը մեծա: Հետո էստեղ մի բան էլ կա. մենք գիտենք (դպրոցական դասագիրք դառավ:))) , որ մարդը իր գլխուղեղի հնարավորության մի քանի տոկոսնա միայն օգտագործում, եթե փոքր ուղեղիկով մեկը իր գլխուղեղի ավելի շատ տոկոսն օգտագործի, էս դեպքում, ինքը ավելի «խելացի» կլինի քան «մեծուղեղավորները», հետո էլ էդ «խելացի» ասվածն էլա հարաբերական ու տանջված հասկացություն, ամեն ինչ կապվածա «մարզվածությունից» ու ժառանգականությունից. եթե մեկը լավ մարզվածա ու շատ բաներա հիշում, դա չի նշանակում, որ իրա գլխուղեղը մեծա և հակառակը, ավելին` դա չի նշանակում, որ ինքը խելացի ա:

Գլխի չափերը ու ձևը հիմնականում կախվածա գլխի կմախքի կառուցվածքային առանձնահատկություններից, գլխուղեղի չափերի հետ համարյա թե կապ չունի, ես կասեի գանգատուփի ձևիցա հաճախ կախված լինում գլխուղեղի ձևը: Բայց դե օրինակ ֆիզիոգնոմիկայում գլխի ձևը կապում են խելացիության ու նաև այլ հատկանիշների հետ: Հետո էլ ինչպես ասում են՝ «Կարևորը որակնա, քանակը երկրորդական ա, ուրախացեք մարդիկ, որ ձեր մոտ քանակով քիչա, բայց որակյալա»:))

SSS
07.05.2010, 16:08
Ուղեղի քանակը և գլխի չափսն ընդհանրապես կապ չունեն խելացի լինելու հետ...
Մարդու մտավոր կարողությունները պայմանավորված են ուղեղի վրայի ծալքերով,որքան ուղեղը շատ ծալքեր ունեցավ, այքան խելացի է...
Իսկ ուղեղի չափսը, ըստ տրամաբանության, պետք է այնքանով համապատասխանի գլխին ,որ տեղավորվի գանգատուփի մեջ..

Albus
07.05.2010, 23:08
Ձեր դասախոսն առնվազն դամբուլ ա եղել, քանի որ, օրինակ, Ալիգատորի հսկայական մոտ 80 կիլոգրամանոց գլխում, հավի ուղեղից փոքր ա ուղեղը, իսկ ըստ իրա տեսության, կարաս իրա գլխի հետ համեմատես, ու ստացվի, որ կոկորդիլոսը ձեր դասախոսի համեմատ ակադեմիկոս ա.....
Անտեղի եմ համարում մարդուն ալիգատորի հետ համեմատելը (հենց թեկուզ նրանց ԿՆՀ-երի խիստ տարբեր լինելու պատճառով): Իմ գրածից պետք էր հասկանալ, որ փոքր գլուխը ճնշում ա ուղեղին, նրանում մեծ ուղեղ լինել չի կարող (որը չեմ համարում ոչ խելացիության նշան): Մինչդեռ չի բացառվում որ մեծ գլխում լինի փոքր կամ միջին չափի ուղեղ:
Իսկ խելացիությունը գլխի ձևի հետ կապելու վերաբերյալ, համամիտ եմ թեմայում արդեն նշված պնդման հետ, որ լայն ճակատով մարդիկ, սովորաբար, ավելի խելացի են լինում: Հենց թեկուզ հիշեք թաքնված տաղանդի Սամվելիկին:)

Chuk
08.05.2010, 15:27
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Գլխի չափսն ու ուղեղի քանակը կապվա՞ծ են» տարբերակից փոխվել է «Գլխի չափսն ու մտավոր ունակությունները կապվա՞ծ են» տարբերակով, մոտ 100 գրառումներ ջնջել են, քանի որ եղել են ծաղրական, կոնֆլիկտային կամ ֆլուդային բնույթի, այդ թվում ջնջվել են _DEATH_-ի գրառումները (քանի որ իր իսկ ասելով դրանք անլուրջ էին) ու դրանց բոլոր արձագանքները:

*e}|{uka*
08.05.2010, 15:39
Լավ, մի հատ էլ կգրեմ: :cry
Մարդու ինտելեկտը կախված չի ո՛չ գլխի չափսերից, ո՛չ էլ ուղեղի քաշից ու զանգվածից, այլ կախված է առանձնին մասերում տեղակայված նեյրոնների փոխկապակցվածությունների քանակից: Դզզզ

Adriano
08.05.2010, 15:54
Լավ, մի հատ էլ կգրեմ: :cry
Մարդու ինտելեկտը կախված չի ո՛չ գլխի չափսերից, ո՛չ էլ ուղեղի քաշից ու զանգվածից, այլ կախված է առանձնին մասերում տեղակայված նեյրոնների փոխկապակցվածությունների քանակից: Դզզզ

Էս ինչ գիտական բացատրություն էր: Իրոք հետաքրքիրա իսկ առանձին մասեր ինչ ի նկատի ունենք ու էդ ինչուա մեկի մոտ էդ նեյրոնները լինում մեկի մոտ չի լինում: Իսկ իմ կարծիքով մարդու խելոքությունը ֆիզիկական որևէ բանով պայմանավորված չէ:

*e}|{uka*
08.05.2010, 16:04
Էս ինչ գիտական բացատրություն էր: Իրոք հետաքրքիրա իսկ առանձին մասեր ինչ ի նկատի ունենք ու էդ ինչուա մեկի մոտ էդ նեյրոնները լինում մեկի մոտ չի լինում: Իսկ իմ կարծիքով խելոք մարդու խելոքությունը ֆիզիկական որևէ բանով պայմանավորված չէ:

Հատուկ քո համար Ադրիանո: Կարծեմ ուղեղից էր խոսքը գնում, ուրեմն ուղեղի առանձին մասերը //այսպես կոչված մոխրագույն նյութը//, որի վրա էլ խիտ կենտրոնացված են նեյրոնները: Ու մեկի մոտ նեյրոնների փոխկապակցվածությունները շատ են, մյուսի մոտ ՝ քիչ:
Բա ինչո՞վ ա պայմանավորված, հոգևոր ոլորտից ա, չէ՞: :scare

Adriano
08.05.2010, 16:08

Իսկ ինչու ոչ: եվ մի բան էլ ավելացնել, ինչ ասել է խելոք մարդ, երբ ենք ասում, որ մարդ խելոքա?

*e}|{uka*
08.05.2010, 16:17
Իսկ ինչու ոչ: եվ մի բան էլ ավելացնել, ինչ ասել է խելոք մարդ, երբ ենք ասում, որ մարդ խելոքա?

Սահմանումն ես ուզու՞մ: Խելացի մարդը դա դա ... այն մարդն է :scen, որ իր ուղեղը ռացիոնալ ձևով է օգտագործում ա, այլ չի պահում որպես աքսեսուար:
Ինտելեկտի մասին էի խոսում` գիտական տեսանկյունից: Իսկ «խելոք մարդու» սահմանումը դու ինքդ տուր: :)

Adriano
08.05.2010, 16:31
Սահմանումն ես ուզու՞մ: Խելացի մարդը դա դա ... այն մարդն է :scen, որ իր ուղեղը ռացիոնալ ձևով է օգտագործում ա, այլ չի պահում որպես աքսեսուար:
Ինտելեկտի մասին էի խոսում` գիտական տեսանկյունից: Իսկ «խելոք մարդու» սահմանումը դու ինքդ տուր: :)

Խելոք մարդը ,ըստ ինձ, դա այն մարդն է, որն ապրում է իր կյանքը լիովին, և այնուհետև վերջում չի զղջում իր ապրած կյանքի և ոչմի վայրկյանի համար: Այսինքն խելոք ասածը ոչ մաթեմատիկա լավ իմանալն է, ոչ հարուստ կամ աղքատ լինելը, ոչ ասենք էշ լինելը, խելոք մարդը սեփական կյանքը անտեղի չծախսած մարդնա: Մեկ մեկ ասում են չէ , եթե պապիա ուրեմն խելոքա լիքը փորձ ունի: Սակայն կարևորը փորձի որակնա: Տարիքով շոֆերը փորձառու է, սակայն այդ փորձը ձեռք է բերվել նույն գործողությունը միլոն անգամ կատարելով, այսիքն ստեղ չենք կարող ասել, որ նա խելոք է:

*e}|{uka*
08.05.2010, 16:38

Հոգեբանության ու փիլիսոփայության բաժինը չի, Ադրիանո: Կոնկտրետ վերնագրով թեմա է, «Արդյո՞ք գլխի չափսերը կախված են մտ. ունակության հետ»: Հիմա թե պապին ա խելոք, քանի որ մանկուց դժվարություններ ա տեսել`իմաստնացել ա , թե շոֆերը, որը շփվելով տարբեր մարդկանց հետ հոգեբան ա դարձել, ընդհանրապես կապ չունի թեմայի հետ: :)

Skeptic
08.05.2010, 17:59
Լավ, մի հատ էլ կգրեմ: :cry
Մարդու ինտելեկտը կախված չի ո՛չ գլխի չափսերից, ո՛չ էլ ուղեղի քաշից ու զանգվածից, այլ կախված է առանձնին մասերում տեղակայված նեյրոնների փոխկապակցվածությունների քանակից: Դզզզ

Յոժիկ ջան, քո ասածը ինտելեկտի վրա ազդող գործոններից մեկն ա, բայց մարմնի չափերի համեմատ մեծ ուղեղի առկայությունը եւս գործոն ա: Դրա վերաբերյալ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, ու արդյունքը նույնն ա եղել: Ես Ինտերնետը մի լավ փորփրեցի ու միակ հոդվածը, որտեղ էս փաստը հերքվում էր, տեղադրված էր ինչ-որ կանացի պարբերականի սայթում:Երեւի պետք չի նշել, թե ինչու հատկապես այդտեղ:

Դատարկություն
08.05.2010, 21:50

Ահամ, բայց ամենագլխավորը հենց սինապսների քանակնա, որովհետև նեյրոնների քանակը, ըստ մինչև այժմ կատարված հետազոտությունների կյանքի ընթացքում չի ավելանում, այսինքն մարդու ինտելեկտի զարգացման ժամանակ, ոչ թե մեծանում է նեյրոնների քանակը` գլխուղեղի չափը, այլ նյարդային բջիջների ելուստների փոխկապակցվածությունների (ինչ էլ երկար բառա:)))` սինապսների քանակը:

Skeptic
08.05.2010, 23:53

Բան չունեմ ասելու: Ուղղակի ես խոսում էի ուղեղի բնատուր զարգացվածության, այլ ոչ թե կյանքի ընթացքում շարունակական զարգացման մասին: :pardon