PDA

Դիտել ողջ տարբերակը : Իտալական երաժշտություն



Smokie
06.05.2010, 11:26
Իտալական երաժշտության մեջ ամեն-ինչ չի, որի համար արժե առանձին թեմա բացել: Եկեք մի ընդհանուր թեմայով խոսենք իտալական երաժշտությունից:
Հ.գ. ողջունում եմ առաջարկողին:hi :

Adriano
06.05.2010, 11:51
Ինչ ասեմ, ես նույնիսկ կարող էի չգրել, սակայն քանզի սենց լավ թեմայա բացվել մի երկու խոսք չեմ կարող չասել: Իտալական երաժշտությունը շատ շատ եմ հավանում: Իմ կարծիքով իտալերենի մեջ կա այդ երաժշտական դրվածքը և իտալերենով երգելը ավելի լավ է ստացվում: Սիրում եմ իտալական էստրադայից գրեթե բոլորին, թե ջահելներին, թե ստաժավորներին: Մի խոսքով ես լսելով իտալական երաժշտություն ինչ-որ լիցքեր եմ ստանում դրական: Մի խոսքով իտալական լսելն ամեն մեկին էլ խորհուրդ կտամ: Հատկապես Չելենտանո, Զուկեռո, Բոչելի, Պավորոտի, Ջովանոտի, և շատ շատերին:

Minerva
07.05.2010, 12:00
Շնորհակալություն, Սմոքի.
Ուրեմն, էս թեմայում կաշխատեմ ակտիվ մասնակցություն ունենալ, այսինքն՝ մի քանի երգեր կդնեմ, որ ինձ դուր են գալիս, ու կփորձեմ տեքսերը թարգմանել:
Առաջինը դնում եմ Տոտո Կուտունյոյի "Italiano"-ն, Հայաստանում առավել հայտնի՝ որպես "ԼաշաՆտեմի կանտառե" կամ "Իտալիանո Ֆեռո" Այ մա՛րդ, մեռա ասելով Վեռո, Վեռո, Ֆեռոն սուրճ ա: Մի խոսքով, չեն հիշում՝ Սմոքին էս երգը դրել ա, թե չէ, բայց համենայն դեպս դնեմ, որովհետև աշխարհում ամենահայտնի իտալական երգն ա: Մեկ էլ երևի "Volare"-ն կարողանա մրցել հետը:
Հիմա Իտալիայում Տոտոն էնքան էլ պոպուլյար չի, ժամանակները փոխվել են, հիմա Իտալիայում Յովանոտտի ու Վասկո են լսում: :)) Իտալացիներից շատերը, հենց Կուտունյոյի անունն ես տալիս, արհամարհախղճահարական (մինչև հիմա Կուտունյո՞ ես լսում) կամ "էս ո՞վ էր, արա" դեմքի արտահայտություն են ունենում:
Ես էլ Տոտոյի ըըը... երկրպագուներից չեմ, բայց էս երգը շատ եմ սիրում, որովհետև շատ լավ պատմում ա 80-ականների իտալական մթնոլորտի մասին: Վայ, էս ինչ շատ խոսեցի, լա՛վ, երգը լսեք, թարգմանությունն էլ հետո կգա, բայց էս հանգստյան օրերին չսպասեք, որովհետև,, ոնց պարզեցի, ահագին բարդ տեքստ ա, խիստ իտալական արտահայտություններով հագեցած:
http://www.youtube.com/watch?v=c2mV78epVJU

Smokie
11.05.2010, 15:09
Ռոբերտինո Լորետի` ո՞նց կարող ենք չնշել այս երգչին: Նա այն ժամանակվա ամենապոպուլյար երգիչների տասնյակում զբաղեցնում էր առաջին տեղը: Փառքը հասավ նրան երբ 10-11 տարեկան երեխա էր: Բայց դեռ փոքր ժամանակ վրա հասավ անսպասելի հիվանդությունը, նա գնաց վիրահատման, ամեն-ինչ անցավ բարեհաջող, բայց երգել այլեւս չէր կարելի, Ռոբերտինո Լորետիի ձայնը կորցրեց առաջվա մաքրությունն ու գեղեցկությունը: Հիմա նա հիմնականում հիշվում է որպես փոքրիկ երգիչ: Նրա ամենահայտնի երգը միանշանակ «Jamaica»-ն է: Երգել է նաեւ «Ave Maria,» «O' Sole mio,» «Santa Lucia,» «Torne a surriento» եւ շատ ուշատ այլ հայտնի երգեր:
«Jamaica»-ն:
http://www.youtube.com/watch?v=T74i1_4FppU

Minerva
11.05.2010, 16:12
Ինչպես և խոստացել էի, ահա Իտալյանոյի թարգմանությունը: Ասեմ, որ երգը գրվել է 1981-ին Ադրիանո Չելենտանոյի համար, բայց Չելենտանոն մերժել է, ու այդ ժամանակ Տոտոն ինքն է երգել: Սան Ռեմոյի փառատոնում այն զբաղեցրել է ընդամենը 5-րդ տեղը, բայց ավելի ուշ ավելի պոպուկյար է դարձել ու ճանաչվել ողջ աշխարհով մեկ:
Ասեմ, որ շատ դժվար էր թարգմանությունը, շատ-շատ զուտ իտալական արտահայտություններ կային, էնպես որ ներքևում ծանոթագրություններ եմ ավելացրել: :)) Ու կներեք, եթե լավ չի ստացվել. ամբողջ տեքստը մենակ հետադաս որոշիչներ էին, ինչի թարգմանությունը հայերենում էնքան էլ լավ չէր ստացվում, բայց երգի ամբողջականությունը չխախտելու համար չէի կարող առաջ բերել:
Երգը 80-ականների Իտալիայի մասին է. այդ ժամանակից ի վեր Իտալիայում, դժբախտաբար, թե բարեբախտաբար շատ բաներ փոխվել են, որոշ բաներ էլ՝ նույնը մնացել:
Ոնց որ թե էսքանն էի ուզում ասել, հիմա տեքստը կարդացեք: Հա, մեկ էլ, Սմոքի, ես ոնց հասկացա դրածս վիդեոն չի բացում: Եթե դժվար չի, կարո՞ղ ես Իտալիանոյի վիդեոն դնել ստեղ, մինչև որ ես էլ սովորեմ, թե էդ ոնց են անում::oy

Italiano Իտալացի

Lasciatemi cantare
con la chitarra in mano
lasciatemi cantare ...
sono un italiano!

Թույլ տվեք՝ երգեմ՝
Կիթառը ձեռքիս,
Թույլ տվեք՝ երգեմ,
Ես իտալացի եմ։

Buongiorno Italia gli spaghetti al dente
un partigiano come presidente,
con l'autoradio sempre nella mano destra
un canarino sopra la finestra.

Բարև, Իտալիա՛, քո կիսաեփ սպագետիով,
Որ ունես պարտիզան՝ որպես նախագահ1 (և մաֆիոզ՝ որպես վարչապետ :P)
Ավտորադիոն՝ միշտ ձախ ձեռքումդ2,
Դեղձանիկը՝ պատուհանիդ տակ։

Buongiorno Italia con i tuoi artisti,
con troppa America sui manifesti,
con le canzoni fatte con amore e cuore,
con più donne sempre meno suore.

Բարև, Իտալիա՛, քո ՝արվեստի գործիչներով,
Մանիֆեստների մեջ չափից շատ Ամերիկայով3
Քո երգերով՝ գրված սիրով և սրտով,
Ավելի շատ կանացով և ավելի քիչ միանձնուհիներով:

Buongiorno Italia, buongiorno Maria,
con gli occhi pieni di malinconia,
buongiorno Dio ... sai che ci sono anch'io.

Բարև, Իտալիա՛, բարև, Մարիա՛մ,
Աչքերդ լի մելամաղձությամբ,
Բարև, Աստվա՛ծ, գիտես՝ ես էլ եմ այստեղ։(պրոբլեմ-մրոբլեմ չլնի, էլի :B)

Lasciatemi cantare
con la chitarra in mano, lasciatemi cantare
una canzone piano piano.
Lasciatemi cantare,
perché ne sono fiero:
sono un italiano,
un italiano vero.

Թույլ տվեք՝ երգեմ՝
Կիթառը ձեռքիս,
Թույլ տվեք՝ երգեմ
Մի երգ՝ շատ ցածր։
Թույլ տվեք՝ երգեմ,
Որովհետև հպարտ եմ,
Որ իտալացի եմ՝
Իսկական իտալացի։

Buongiorno Italia che non si spaventa
con la crema da barba alla menta,
con un vestito gessato sul blu
e la moviola la domenica in TV.

Բարև, Իտալիա՛, որ չի վախենում,
Մենթոլի համով սափրվելու քսուքով,
Կապույտ գծերով կոստյումով,
Եվ երեկոյան հեռուսատացույցով մովիոլայով4

Buongiorno Italia col caffè ristretto,
le calze nuove nel primo cassetto;
con la bandiera in tintoria
e una Seicento giù di carrozzeria.

Բարև, Իտալիա՛, թունդ սուրճով,
Առաջին դարակում դրված նոր գուլպաներով,
Դրոշը՝ լվացքատանը5,
Եվ Սեյչենտոն6 ժանգոտած թափքով:


Buongiorno Italia, buongiorno Maria,
con gli occhi dolci di malinconia,
buongiorno Dio ... lo sai che ci sono anch'io.

Բարև, Իտալիա՛, բարև, Մարիա՛մ,
Քաղցր աչքերով՝ լի մելամաղձությամբ,
Բարև, Աստվա՛ծ, գիտես՝ ես էլ եմ այստեղ։


Lasciatemi cantare
con la chitarra in mano,
lasciatemi cantare
una canzone piano piano.
Lasciatemi cantare,
perché ne sono fiero:
sono un italiano,
un italiano vero.

Թույլ տվեք՝ երգեմ՝
Կիթառը ձեռքիս,
Թույլ տվեք՝ երգեմ
Մի երգ՝ շատ ցածր։
Թույլ տվեք՝ երգեմ,
Որովհետև հպարտ եմ,
Որ իտալացի եմ՝
Իսկական իտալացի։

La la la la la la la la...

Լա լա լա լա լա լա
Լա լա լա լա լա լա
Լա լա լա լա լա լա լա
Լա լա լա լա լա լա
Լա լա լա լա լա լա (լավ, ոգևորվեցի :)))


Lasciatemi cantare
con la chitarra in mano,
lasciatemi cantare
una canzone piano piano.
Lasciatemi cantare,
perché ne sono fiero:
sono un italiano,
un italiano vero.

Թույլ տվեք՝ երգեմ՝
Կիթառը ձեռքիս,
Թույլ տվեք՝ երգեմ
Մի երգ՝ շատ ցածր։
Թույլ տվեք՝ երգեմ,
Որովհետև հպարտ եմ,
Որ իտալացի եմ՝
Իսկական իտալացի։


1. Նկատի ունի նախկին պարտիզան Սանդրո Պերտինիին, որը երգի գրվելու տարում՝ 1981-ին, Իտալիայի նախագահն էր։ Երկրի ամենասիրված նախագահներից մեկը։ (Մարդիկ սիրված նախագահներ էլ ունեն, բա...)
2. 80-ականներին Իտալիայի փողոցներում հաճախ կարելի էր տեսնել ռադիոն ձեռքին բռնած զբոսնող մարդկանց։
3. Ակնարկում է իտալացիների չափազանց շատ «ամերիկասիրությունը»։:angry
4. Մովիոլան ֆուտբոլային խաղերի ամենակարևոր հատվածների կրկնությունն է հեռուստատեսությամբ: 80- ականներին խաղերը ԹիՎիով չէին ցուցադրում, այդ պատճառով էլ բոլորը մովիոլան էին դիտում:
5. Եվս մի ֆուտբոլային ակնարկ: Սիրում են էլի էդ խաղը իտալացիները: :hands Խաղերի ժամանակ երկրպագուները դրոշներ էին տանում մարզադաշտ, իսկ հետո՝ տանում լվացքատուն, որպեսզի լվանան, բնականաբար:
6. Ֆիատ 600-ը (Սեյչենտո) 60-ականներին շատ սիրված մոդել էր (չնայած, իհարկե, Ֆիատ 500-ին :love(Չինկուեչենտո) չէր հասնի): Ֆիատը երկու մոդելների արտադրությոնն էլ այժմ վերսկսել է:
Էս էլ իրանք.
Ֆիատ 500, ևս մի անգամ :love

http://www.petund.net/mediac/400_0/media/DIR_123/fiat$20500rosa.jpg

և Ֆիատ 600-ն

http://www.autosphere.ru/images/stories/image9/Fiat%20600.jpg

Սրանք հին մոդելներն են, իհարկե:

Էսքանը::oy Հույս ունեմ՝ խայտառակ չեղա: Եթե ինչ-որ բաներ անհասկանալի են, կարող եք հարցնել: :)

Հաջորդ սերայում: Ո՞րն է Միներվայի ամենասիրած իտալական երգը: Պարտիզաններ, կռիվ-շամաթա, սիրած աղջիկ: Այս ամենը միայն Դար ակումբի էջերում:

Rhayader
11.05.2010, 16:44
Իսկ ես շատ եմ սիրում մինչբախյան շրջանի իտալական ակադեմիկ երաժշտությունը.

Ալեսանդրո Մարչելլո

http://www.youtube.com/watch?v=tjLoOmDddgk

Ջիովանի Պիեռլուիջի դա Պալեստրինա

http://www.youtube.com/watch?v=STL3eDvXAtA

Ջիովանի Բատիստա Պերգոլեզի

http://www.youtube.com/watch?v=mNt13Vw-K6Q

Ֆրանչեսկո դա Միլանո

http://www.youtube.com/watch?v=V3blg2vWY7c

Տոմասո Ալբինիոնի

http://www.youtube.com/watch?v=kBoOKwjHutw

Smokie
11.05.2010, 17:07
Ահա «L'italiano»-ն «Serenata»-ի հետ:
[video]http://www.youtube.com/watch?v=B51aK6RqxKs{/video]

Smokie
12.05.2010, 14:08
Վա՜յ կներեք:
Այ սա ուրիշ բան:

http://www.youtube.com/watch?v=B51aK6RqxKs

ars83
12.05.2010, 15:34
Իտալացի կոմպոզիտորներին մեծագույն հաճույքով եմ լսում :)
Պիտի ասեմ, որ Պալեստրինայի հետ ինձ առաջինը ծանոթացրել է Բայանդուրը :hi, ու շատ հավանել եմ առաջին ունկնդրումից:

Շատ եմ սիրում Վիվալդիի կոնցերտները, հատկապես փողայինների համար:

Մի քանի հղում.
Quando corpus morietur-ըՊերգոլեզիի «Ստաբատ Մատերից»՝ իմ ամենասիրած մասերից մեկը (շատ դանդաղ են կատարում վերջնամասը, հաղթական ուրախության ոգին կորում է :(, բայց ուրիշ նորմալ կատարում չգտա).


http://www.youtube.com/watch?v=882PtzaDjLw&feature=related

Էս Վիվալդին էլ էնքան շատ ունի գեղեցիկ կոնցերտներ, որ մարդ չի իմանում՝ որը դնի :esim

Օրինակ՝


http://www.youtube.com/watch?v=A9QQQ0CU3CE&feature=related

Դոմենիկո Սկառլատիի «Ստաբատ Մատերն» էլ է գեղեցիկ.


http://www.youtube.com/watch?v=bFan5kDD5bI&feature=related

Սոնատներն էլ (մի յուրօրինակ կատարում դնեմ).


http://www.youtube.com/watch?v=H15iXSmqSmg

Smokie
12.05.2010, 16:18
Պագանինիի 24-րդ Կապիչոն:

http://www.youtube.com/watch?v=vPcnGrie__M
Շաատ հայտնի հատված Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչից:»

http://www.youtube.com/watch?v=vPcnGrie__M
Սա էլ Ռոսսինիի «Տարանտելլա»-ն:

http://www.youtube.com/watch?v=7zc-Nwk71NU
Վայելեք:

Smokie
12.05.2010, 16:32
Սա էլ Վիկտոր Զինչուկի կատարմամբ, ափսոս «Տարանտելլա»-ն չգտա:

http://www.youtube.com/watch?v=PEVwVkAoX7g

Smokie
12.05.2010, 17:10
Վայ «Սեւիլյան սափրիչը» սխալ եմ դրել:

http://www.youtube.com/watch?v=qjIFz_Lkbxg

Minerva
14.05.2010, 12:30
Շատ եմ սիրում իտալական դասական երաժշտությունը: Շնորհակալություն բոլորից, որ սենց սիրուն ստեղծագործություններ են դրել: Չգիտես ինչի՝ էս թեման կարդալով, ես պատկերացրի մենակ թեթև՝ լեջերո, երաժշտությունը, բայց էս էլ ա ամենաիսկական իտալական երաժշտություն:

Amaru
14.05.2010, 15:21
Չգիտեմ՝ ինչպես են վիդեո տեղադրում։ Իմ փոխարեն մեկդ կանե՞ք։ :)


http://www.youtube.com/watch?v=4Trn4l8_5Tc

Minerva
21.05.2010, 12:56
Վայ, Ամարուն դրեց հենց էն երգը, որը ես էի ուզում դնել։ Bella ciao` հաջող, սիրունս։ Հավես ա էս տարբերակը, Ամարու։
Ուրեմն, էս իմ ամենասիրած իտալական երգն ա, որովհետև ժողովրդական-հայրենասիրական երգ ա՝ գրված Դիմադրության՝ Ռեզիստենցայի տարիներին, երբ իտալական պարտիզանները պայքարում էին ֆաշիստների դեմ։ Հետաքրքրիր ա, որ էս իտալացիների մոտ բոլոր կարևոր իրադարձությունները Ռ տառով են սկսվում. Ռոմա՝ Հռոմ, Ռինաշիմենտո՝ Վերածնունդ, Ռիսորջիմենտո՝ ըըը... Վերահառնու՞մ, ուրիշ բառ չգտա. սա Իտալիայի միավորման ժամանակաշրջանն ա 19-րդ դարի վերջում, և արդեն 40-ականն երբ անցյալ դարի Ռեզիստենցան։ Շատ շեղվեցի, :oy հիմա մի քանի տարբերակ էլ կդնեմ, իսկ թարգմանությունը՝ հաջորդ շաբաթ։ Մեկ էլ մի բան՝ ciao-ն թարգմանելու եմ հաջող՝ չնայած էդ տարբերակը էնքան էլ դուրս չի գալիս, բայց ավելի հարմար բան չգտա։ Եթե ինչ-որ բան մտքներովդ անցնի, հուշեք։

Bella ciao-ն իտալացի դեմք երգիչ Ջորջիո Գաբերի կատարմամբ։ :B Հաջորդը իր երգերից մեկն եմ դնելու։


http://www.youtube.com/watch?v=Kyj2N4uYOk0


Bella ciao-ն մեր տատիկների կուռք Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ՝ :pioneer


http://www.youtube.com/watch?v=oTPx1Jzt9EE

Եվ վերջինը՝ Bella ciao-ն Գորան Բրեգովիչի :love և Մոդենա Սիթի Ռամբերսի կատարմամբ՝


http://www.youtube.com/watch?v=LAW9JRx7bRU

Adriano
21.05.2010, 14:40
Շատ ուրախ եմ ,որ Minerva -ն նշեց Ջորջիո Գաբերին, հրաշալի մարդ, Չելենտանոյի մոտիկ ախպերություն, բացի այդ ամենակարևորը ուրույն ոճ ունեցող երգիչ խնդրեմ լսեք Ջորջիո Գաբերի երգերը և մի երգ էլ Չելենտանոյի կատարմամբ, սակայն Ջորջիո Գաբերի երգացանկից.


http://www.youtube.com/watch?v=wZWwQq-JjX4&feature=PlayList&p=810075A55857B4B6&playnext_from=PL&playnext=1&index=3

Չելենտանոյի կատարմամբ նույն երգը, որը ես շատ եմ հավանում.


http://www.youtube.com/watch?v=b6Hg3KpQEkE&feature=related

Գաբերը և Չելենտանոն.

http://www.youtube.com/watch?v=5PHHLVo8aTY&feature=related

Գաբերի կամ սենյոր Ջ-իի ամենահետաքրքիր տեսահոլովակները.


http://www.youtube.com/watch?v=4kuySYnIvt4&feature=related


http://www.youtube.com/watch?v=yFHzovrL6Sk

Minerva
25.05.2010, 15:42
Ահա և խոստացված թարգմանությունը։ Ավել-պակաս կներեք ;)։ Հաջող, սիրունս տարբերկաը էնքան էլ դուրս չի գալիս, բայց ավելի լավը չգտա։ Ուրեմն, ոնց պարզեցի, էս երգը ոչ թե Երկրորդ Համաշխարհայինի տարիներին ա ստեղծվել, այլ ավելի շուտ 19-րդ, իսկ որոշ պնդումների համաձայն, նույնիսկ15-րդ։ Ավելի ճիշտ, ոչ թե երգը, այլ երաժշտությունը, իսկ բառերը գրվել են Ռեզիստենցայի ժամանակ անհայտ հեղինակի կողմից։ Ի դեպ՝ իմ դրած տեքսի տարբերակը կարող է չհամապատասխանել վիդեոների բառերին։ Բնական ա, երգը ժողովրդական երգ ա, դրա համար էլ ամեն մեկը մի ձևով ա երգում։ Իմաստային փոփոխություններ գրեթե չկան, հոմանիշբառեր են հիմնականում։ Էս ել ինքը։

Bella, ciao

Հաջող, սիրունս

Una mattina mi son svegliato,
o bella, ciao! bella, ciao! bella, ciao, ciao, ciao!
Una mattina mi son svegliato
e ho trovato l'invasor.

Մի առավոտ ես արթնացա,
Հաջող, սիրունս, հաջող, սիրունս, հաջող, հաջող, հաջող սիրունս։
Մի առավոտ ես արթնացա
Եվ տեսա զավթիչներին։
:goblin
O partigiano, portami via,
o bella, ciao! bella, ciao! bella, ciao, ciao, ciao!
O partigiano, portami via,
ché mi sento di morir.

Օ՜, պարտիզան, ինձ տար այստեղից,
Հաջող, սիրունս, հաջող, սիրունս, հաջող, հաջող, հաջող սիրունս։
Օ՜, պարտիզան, ինձ տար այստեղից,
Որովհետև զգում եմ, որ պիտի մեռնեմ։

E se io muoio da partigiano,
o bella, ciao! bella, ciao! bella, ciao, ciao, ciao!
E se io muoio da partigiano,
tu mi devi seppellir.

Եվ եթե մեռնեմ՝ որպես պարտիզան,
Հաջող, սիրունս, հաջող, սիրունս, հաջող, հաջող, հաջող սիրունս։
Եվ եթե մեռնեմ՝ որպես պարտիզան,
Դու պետք է ինձ թաղես։

E seppellire lassù in montagna,
o bella, ciao! bella, ciao! bella, ciao, ciao, ciao!
E seppellire lassù in montagna
sotto l'ombra di un bel fior.

Եվ թաղիր ինձ վերևում՝ լեռներում,
Հաջող, սիրունս, հաջող, սիրունս, հաջող, հաջող, հաջող սիրունս։
Եվ թաղիր ինձ վերևում՝ լեռներում,
Մի գեղեցիկ ծաղկի ստվերի տակ։

Tutte le genti che passeranno
o bella, ciao! bella, ciao! bella, ciao, ciao, ciao!
Tutte le genti che passeranno
Mi diranno «Che bel fior!»

Բոլոր մարդիկ, որ կանցնեն այդտեղով,
Հաջող, սիրունս, հաջող, սիրունս, հաջող, հաջող, հաջող սիրունս։
Բոլոր մարդիկ, որ կանցնեն այդտեղով,
Ինձ կասեն՝ ինչ գեղեցիկ ծաղիկ է։

«È questo il fiore del partigiano»,
o bella, ciao! bella, ciao! bella, ciao, ciao, ciao!
«È questo il fiore del partigiano
morto per la libertà!»

Եվ սա ծաղիկն է այն պարտիզանի,
Հաջող, սիրունս, հաջող, սիրունս, հաջող, հաջող, հաջող սիրունս։
Եվ սա ծաղիկն է այն պարտիզանի,
Որ մեռավ ազատության համար։

Morto per la libertà!
Որ մեռավ ազատության համար։

Ուռա, ուռա, ուռա։
Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան, էէէ, այսինքն Իտալիա։

Հաջորդ սերիայում։ Արդյո՞ք հայերն ու իտալացիները նման են միմյանց։ Ո՞ր երգի համար է Միներվան Ջորջիո Գաբերին համարում դեմք։ Եվ ինչու՞ է Ադրիանոն արդեն դրել այդ երգը։ :angry ;)

Malxas
08.11.2010, 23:01
Կուտունյոի արվեստի սիրահարներին
L`italiano Կուտունյոի ամենահայտնի, բայց ոչ նրա ամենալավ ու արժեքավոր երգն է: Շատ լավ երգեր ունի, որոնք բավականաչափ չեն ներկայացվում եթերում: Խորհուրդ կտայի լսել: Emozioni, Gli Amori, Figli, Azzura Malinconia.

Rhayader
08.11.2010, 23:49
Անջելո Բրանդուարդի:love «La canzone di Aengus, il vagabondo», Յեյթսի բառերով:love

http://www.youtube.com/watch?v=y2jsLXQjrf4
Վելվետ, վայելի:

հովարս
07.07.2011, 22:04
Սպիտակ տանգո, հրավիրում են կանայք


http://www.youtube.com/watch?v=1tx3ew1nDg0&feature=related


http://www.youtube.com/watch?v=IfXzU6WkWGM&feature=related

sharick
10.06.2012, 12:27
Ինչ վերաբերվում է իտալական դասական երաժշտությանը կարող եմ ասել , որ երաժշտական արվեստի բարձրակետն է ըստ իս, թե գործիքային , թէ վոկալ ժանրի. Բայց նույնը չեմ կարող ասել իտալական էստրադային արվեստի մասին : Չի գրավում իր պարզությամբ ,միօրինակությամբ : Կարող եմ ասել , որ ինձ չի հերիքում իտալական էստրադան , բավական քիչ էմոցիոնալ է ու բուռն չէ, բացի դրանից սովորելու ոչինչ չկա իտալական երգերի մեջ (զուտ երաժշտության պարզության առումով ) : Չնայած դրան կան բացառություն երգեր , որոնք քիչ թ շատ սիորւմ եմ ( Նաև Բոչելլիի երգացանկից ) :

Malxas
10.06.2012, 20:52
Ինչ վերաբերվում է իտալական դասական երաժշտությանը կարող եմ ասել , որ երաժշտական արվեստի բարձրակետն է ըստ իս, թե գործիքային , թէ վոկալ ժանրի. Բայց նույնը չեմ կարող ասել իտալական էստրադային արվեստի մասին : Չի գրավում իր պարզությամբ ,միօրինակությամբ : Կարող եմ ասել , որ ինձ չի հերիքում իտալական էստրադան , բավական քիչ էմոցիոնալ է ու բուռն չէ, բացի դրանից սովորելու ոչինչ չկա իտալական երգերի մեջ (զուտ երաժշտության պարզության առումով ) : Չնայած դրան կան բացառություն երգեր , որոնք քիչ թ շատ սիորւմ եմ ( Նաև Բոչելլիի երգացանկից ) :

Վերջին 20 տարում իրոք քիչ լավ երգեր կգտնվեն իտալական էստրադայում, բայց մինչև 90 թվականները շատ լավ երգեր կարելի է ընտրել…

sharick
10.06.2012, 21:39
Վերջին 20 տարում իրոք քիչ լավ երգեր կգտնվեն իտալական էստրադայում, բայց մինչև 90 թվականները շատ լավ երգեր կարելի է ընտրել…

Գուցե , ուղղակի ինձ համար իտալական երաժշտությունը այնքան էլ կրակոտ , բուռն ու տաք չէ:)

Malxas
10.06.2012, 22:48
Գուցե , ուղղակի ինձ համար իտալական երաժշտությունը այնքան էլ կրակոտ , բուռն ու տաք չէ:)

Ուրեմն կարող եք անցնել իտալական օպերային երաժշտության: Այնետղ հաստատ կգտնեք կրակոտ, բուռն և տաք երաժշտություն… ;)

sharick
11.06.2012, 10:30
Ուրեմն կարող եք անցնել իտալական օպերային երաժշտության: Այնետղ հաստատ կգտնեք կրակոտ, բուռն և տաք երաժշտություն… ;)

Միանշանակ , իտալական դասական երաժշտությունը բացարձակ այլ է և գործիքային և վոկալ ժանրի

Malxas
11.06.2012, 10:37
Միանշանակ , իտալական դասական երաժշտությունը բացարձակ այլ է և գործիքային և վոկալ ժանրի

...ու բարեբախտաբար այնքան շատ, որ մարդու կյանքը հերիք չէ, որ դրանք տեղը տեղին ուսումնասիրի;

sharick
11.06.2012, 11:07
...ու բարեբախտաբար այնքան շատ, որ մարդու կյանքը հերիք չէ, որ դրանք տեղը տեղին ուսումնասիրի;


http://www.youtube.com/watch?v=cKZyUCYSq7c Օրնակ Ջուզեպպե Վերդին , որի ցանկացած ստեղծագործություն մեծ ժողովրդականություն էր վայելում , կարծում եմ այս մեկը Վերդիի ամենահանճարեղն է `Rquiem -Lacrimosa

Smokie
03.09.2013, 13:57
Եղիցի ակտիվություն:))


Հրաշք երգ ա, վայելեք:) Չմոռանաք հատուկ ուշադրություն դարձնել 1:-ին հնչող հատվածի վրա՝ չնայած առանց իմ ասելու էլ ճանաչելու էիք:))

http://youtu.be/7WEcLo1fUCM