PDA

Դիտել ողջ տարբերակը : մի մարդու, որի կյանքը լի է ափսոսանքներով...



Էջեր : [1] 2

My World My Space
05.05.2010, 23:32
.... Վերջ:

Սկսվում է....

My World My Space
05.05.2010, 23:48
Նրանց նմաններին է պատկանում երկնային արքայությունը:
Մինչդեռ այս նախադասությունը երեխաներին չէ, որ հասցեագրված է, այլ նրանց նմանվողներին:

Եթե երկնային արքայությունը նույն ինքը երջանկությունն է, ապա շատ բնական է, որ երեխաներն այդքան <<մտերիմ են>> երջանկության հետ, և եթե ինչ-որ տեղ դժբախտ երեխաներ կան ապա միայն մեծահասակների մեղքով:

Տպավորիչ է երեխաների իմաստությունը, այդ թվում և այն երեխաների, որոնց անվանում են սոսկալի: Նրանք կարողանում են նկատել ամենապարզ բաների խորությունն ու ամենալուրջ բաների թեթևությունը: Նրանք լավ գիտեն տխրության և ծիծաղի ժամանակը, և հաճախ են մեկից մյուսին անցնում, սակայն նրանց այդ վիշտն էլ անհետևանք է, ինչպես եղանակի վայրիվերումների միջև թափվող բարակ անձրևը: Նրանց դառնությունը լոկ հույսի վրիպակ է: Երեխան կարող է լացել ծիծաղելու համար, որովհետև նա գիտե, որ լացից հետո պիտի հաջորդի մխիթարությունը. ահա թե ինչում է կայանում երեխայի արվեստը, որը հասու չէ մեծերին, որոնք միայն կեղծելով կարող են հուզվել:
Երեխան միշտ թարմ հայացք ունի, համառ է հուսալու մեջ, հոգին թափառաշրջիկ է, ձգտումները բուռն են, վայելքների մեջ հանգիստ է: Փորձի՛ր նորից գտնել քո հայտնագործման ծարավը, ոչնչով չզարմանալու կարողությունն ու քչով հիանալու կարողությունը: Երեխայի մտքերի և գործողությունների միջև խզում չկա, նրա մտադրությունն իր մեջ արդեն արդյունք ունի: Երեխան մանկական իր գլխում ստիպում է աշխարհին շարժվել իր ուզած ուղղությամբ, մինչդեռ դու արդարացում ես գտնում քեզ համար, ասելով, թե ուժդ պատում է, բայց ձեռքդ չի հասնում: Հաշվի՛ր քո ձախողումները և կտեսնես, որ դրանք հիմնականում արդյունք են ավելի շատ ձեռնպահության քան անբավարարության.... Մինչդեռ երեխան հավատ ունի իր հանդեպ և աշխարհի ճկունության հանդեպ:

Մարդիկ ասում են, թե կյանքը կստիպի, որպեսզի նրանք էլ հասկանան հակառակը: Կարծում ես կյա՞նքը, թե՞ կյանքն ապրելու ծուլությունը: Առօրյա միջակության այս հարմարավետությունը քեզ ստիպում է փորձ անելուց առաջ քսան անգամ հրաժարվել կամ հետաձգել քո ապագան, որովհետև դու հոգնել ես վստահ լինել և հավատալ ինքդ քեզ: Լավատեսությունն ինչ խոսք, ավելի պահանջկոտ է քան հոռետեսությունը, նա ստիպում է հավատ ունենալ:

Երջանկությունը <<երեխայական>> ավազե մի դղյակն է, որը հարկավոր է վերակառուցել ամեն մի տեղատվությունից հետո: Երջանկությունն ավազի մեջ չէ այլ քո ավազի պատկերացման մեջ, որտեղ մի կամրջակ կա դղյակ մտնելու, խանդակներ` արգելելու համար, աշտարակներ` նայելու, և հրակնատներ` պաշտպանվելու համար: Այս ամենը գոյություն ունի քո կյանքում, սակայն շատ հախուռն, և դու չգիտես, թե ինչպես ճանաչես քո դղյակի սահմանները, դու հավակնություն չունես քո ճարտարապետը լինելու:

Շարժակամուրջը պահպանիր բարեկամների ու ընկերների համար, խանդակները` չար բաների ճամփան փակելու, աշտարակները` մտքերիդ ընդարձակ հորիզոնները զննելու, իսկ հրակնատները հոգսերից պաշտպանվելու համար, և գուցե մի լավ կռանալուց հետո, պահակետի մոտ մի տրուբադուր նկատես, որն եկել է այդտեղ սերը փառաբանելու համար....

Նմանվիր երեխաներին, քանզի նրանցն է ոչ միայն երկնային արքայությունը, այլև երկրային երջանկությունը....

My World My Space
05.05.2010, 23:59
Քո կյանքը լի է ափսոսանքներով, որոնք առընչվում են լավագույն պահերիդ: Ոտքերիցդ կապված երկաթյա գնդերի պես դրանք քարշ ես տալիս քո հետևից և դրանց հետ ապրել կարողանալը քեզանից ամենօրյա ջանքեր է պահանջում:

Իսկ որպեսզի կարաղանաս ափսոսանքները վտարել քո կյանքից, պետք է այն ամբողջությամբ կառուցես անտարբերության վրա, պետք է քար դառնաս (չէ՞ որ ասում են "դժբախտ, ինչպես քարը"): Պետք է հրաժարվես մարդ լինել, քանի որ ափսոսալու կարողությունը անհատի կայացման առաջին գործիքն է:

Ամեն մի ափսոսանքն անծանոթ հարստության շիտակ կողմն է: կամ հարստության, որ ժամանակին թերագնահատել ես...

Մի էակի անհետացման, վերջնական կամ ժամանակավոր հեռացմանն ուղեկցող ափսոսանքները բացահայտում են կապվածության այն խորությունը, որը քեզ միացնում էր նրան: Ավելի ճիշտ` որը քեզ միացնում է նրան: Քանզի այդ կապը մնում է. այն կտևի այնքան, որքան դո՛ւ անհրաժեշտ կհամարես, սակայն կզտվի բացակայության մաղով, կպահպանի միայն էականն ու վավերականը: Ուրիշի առիթով ծնված ափսոսանքը միշտ մի նոր ճանապարհ է գծում սեփական "ես"-ի հայտնագործման համար, և հարստացնում է տիրոջը:

Հավերժական ափսոսանքներ չկան, կան միայն զուր ափսոսանքներ.... Երբեմն մեղադրում ես ինքդ քեզ, որ քիչ ես սիրել, որ սիրել չես իմացել, տրտնջում ես, որ շատ ուշ է արդեն: Երբեք ուշ չէ` ըմբռնելու համար, որ կարևոր մի բան է կատարվել քո կյանքում: Կարոտախտը քեզ թշնամի մի դարձրու` այլ ուշադիր մի ընկեր` ընդունակ քեզ համար բացահայտելու այն ամենը ինչ կուզենայիր իմանալ քո մասին` քո հոգու խեղճությունն ու մեծությունը:

Ափսոսանքը բառիս ազնվագույն իմաստով քո բարիքն է ցանկանում:Նա քո գիտակցության մագնիսկան սլաքն է, որը փոխնիփոխ կանգնում է քո անկեղծության և սխալների վրա:


(Շարունակելի)

My World My Space
06.05.2010, 00:23
Errare humanum est..... Քո վաղ մանկությունից սկսած դու կառուցված ես սխալների վրա: Եթե մի քիչ ժամանակ ծախսես դրանք վերլուծելու, և մանավանդ արմատները քո մեջ ճանաչելու համար` առանց շրջապատի կամ հանգամանքների վրա գցելու պատասխանատվությունը, ապա կտեսնես, որ դրանք կազմում են քո ամենահաստատուն ատաղձը:
Ափսոսալով դու շարունակում ես վարանել. պատճառն այն է, որ չես ցանկանում արժեզրկել քո թռիչքը, որը մի ժամանակ քեզ կտրում էր երկրից: Ո՞վ է քեզ ստիպում դա անել: Այդ անդիմադրելի մղումները որ քեզ տակնուվրա էին անում, խոր հետքեր են թողել քո մեջ:

Վախենալով նոր ափսոսանքներից`դու գերադասում ես քո երազանքը պահել մի հնարավորին պայմանականում. "Եթե ունենայի....՜": Քեզ այդպես ավելի հանգիստ ես զգում, այդպես ավելի սիրալիր ես քո նկատմամբ, իսկ սխալներդ` ավելի ներելի: Եվ այդ կերպ գործելով դու այն փակում ես անցյալի մեջ` "ես կարող էի", այսպիսով խուսափելով դրա հետագիծը բերել հասցնել մինչև այսօրվա արարքները:
Միթե դու չես հասկանում (և ինչպե՞ս կարող ես չհասկանալ), որ այն ինչ սիրել ես զուր տեղը, բայց մաքուր սրտով, փոխել է քո հայացքը աշխարհի հանդեպ. կարելի է սիրել սխալմամբ, բայց ոչ` իզուր.....Ամբողջ կյանքում դրանից մի փոքր մեծություն է մնալու քո համար.....

Ափսոսանքները պակասեցնելու ամենալավ ճանապարհը կյանքիդ երկայնքով ձգվող կարմիր թելը գտնելն է, և դրանով բոլոր իրագործումներիդ ու բացթողումներիդ շտկումը: Խուսափելով ինքնաարդարացումից, պետք է կարողանաս ապագայիդ մեջ տեսնել քո արարքներն ու դառնությունները, բոլոր մանրուքների մասին կարծիք ձևավորել քո մասին ունեցած հնարավոր ամենաբարձր գաղափարի միջով:

Ահա, դու արդեն բողոքում ես. "եթե միայն իմանայի,- հառաչում ես դու,- թե որտեղ է իմ բարիքը, իմ հաջողությունը":
Դե լավ, հա՜: Ո՞վ կհավատա, թե դու ոչ մի պատկերացում չունես այդ մասին, դո՛ւ, որի կյանքը լի է ափսոսանքներով.....

My World My Space
06.05.2010, 00:38
Մա՞յր , թե՞ հայր

Մոր դերի մասին կյանքում շատ է խոսվել ու խոսվում, մայրը սրբացվում է , բոլորս հիանում ենք երեխային ուղղված մոր հայացքով, այն շարունակ պատկերում ենք կտավների վրա, նույնացնելով Աստվածածնի հետ, ավելին, մի սրբազան երկյուղածությամբ դարձնում ենք բացարձակ սիրո մարմնավորում:
Լիակատար մայրությունը հաջողությամբ մեջտեղից վերացնում է հորը, ասես երեխային լույս աշխարհ բերելը մի վերջնական նպատակ ունի, որն ավելի շատ նպատակ է քան սկիզբ:

Իսկ հա՞յրը: Նրան միշտ թերագնահատում են, որովհետև նրա դերը թվում է ավելի հեշտ, որովհետև ծննդաբերության ցավեր չի կրել, որովհետև այդ ծնունդը նրա համար միայն մի փոքրիկ հաճույք է եղել, իսկ մայրությունը կնոջ համար մի ծանր պարտականություն կատարել է:

Մայրը նա է, ով "ունենում է", հայրը նա է, ով "շինում է", որպեսզի մայրը ունենա:
Ըստ իս այդ "շինելու", ստեղծելու մեջ ավելի շատ երջանկություն կա, քան ունենալու:
"Մարմինն է իմ մարմնից",- ասում է մայրը: "Իմ արյունն է",- ասում է հայրը: Ուշադիր եղեք այդ պահին, ու կտեսնեք թե ինչքան երկյուղախառը ցանկություն կա այդ խոսքերում ու բորբոքուն կրակ` աչքերի մեջ:
Մոր հայացքը հիանում է իր ունեցածով: Հավանաբար սրանում է Մոր սիրո ցայտուն լինելու գաղտնիքը, իսկ հայրը երեխա չունի, նա երեխայի պահեր ունի: Հայրը երեխայի հետ երեխա է դառնում, իսկ երեխայի զգացմունքները դժվար է հասկանալ, նա միայն արտասվել ու ծիծաղել գիտի դեռ ու այն էլ շատ հախուռն: Նույն կերպ և հայրը: Հոր հայացքը բաղկացած է խաղից, և ամբողջովին փոխակերպումների մեջ է, այդ հայացքի մեջ կարող է լինել նաև խանդ, այն երեխայի նկատմամբ, որին գնել է գնացք, որ ինքը երբեք չի ունեցել: Հայրը մեծ երեխա է:

Ինչևէ, մայրն անվիճելիորեն մայր է, իսկ հայրը ծագման ակունքն է` պոտենցիալ լինելիություն.....

My World My Space
06.05.2010, 17:00
Երջանկություն ու սերը չեն հանգավորվում, այնուհանդերջ, մենք դրանք հաճախ ենք դրել իրար կողքի` հանպատրաստից գրված սոնետներում, որոնք սիրտը թելադրում է առանց արտոնություն ստանալու, և ի վերջո հավատացել ենք դրան....

Երջանկության ու սիրո միջև իսկապես մի հայելային անդրադարձ կա, և չես կարող ասել, թե որն է մյուսի արտացոլանքը: Սակայն այդ երկուսի մի միջև նաև մի հակադարձ շարժում կա, և միայն "հասունացման" շրջանում է, որ դրանք շփոթում ենք իրար հետ: Սերն արտահայաց է, երջանկությունը ներհայաց, իսկ նրանց բաժանող կամ միավորող հայելին կոչվում է "Ուրիշ"....

Եթե սիրո առաջին ալիքը քեզ պոկում-հանում է աշնուք օրերիդ նավահանգստից և քաշում դեպի փոթորկվող ծով, ապա երջանկությունն ընդհակառակը` քեզ հետ խոսում է խարիսխ գցելու և հիմնավորվելու մասին: Նա չի սիրում մարդկանց սրտերը սասանող փոթորիկները: Նրանցից մեկը զարգացնում է քո վայրենի խառնվածքը, մյուսը` քաղաքակիրթ բարքերը:

Այս ամենով հանդերձ, սակայն, սերն ու երջանկությունը սնում են միմյանց և չեն կարող աճել առանց մեկը մյուսին հանդիպելու: սերը ծիլ է տալիս երջանկությանը հակառակ` ճղյուղերն իջեցնելով դեպի արմատները:Երջանկությունը մի ամբողջություն է, մինչդեռ սերն անընդհատ ուզում է կիսված լինել:
Սիոդ առարկայի հայտնագործելիս դու այն զգացումն ես ունենում, թե ինքդ քեզ ես հայտնագործում: Զգալով, որ սիրում են քեզ, դու դառնում ես ավելի սիրալիր, և ավելի երջանիկ ես թվում ինքդ քեզ: Երջանկությունը գուցե խռովիչ այդ սիրո մեջ չէ, բայց բխում է նրանից, ահա թե ինչու դու սկսեցիր շփոթել դրանք:

(Շարունակելի....)

My World My Space
07.05.2010, 12:49
..... Այն ինչի համար երջանկությունը կարող է պարտական լինել սիրուն, հաշտությունն է ինքդ քեզ հետ, որն ավելացնում է ամեն դրական բան քո կյանքում` մեծահոգություն, սրտի մաքրություն, զգացմունքների իդեալիզմ: Պարզապես մի վարագույր է բացվում քո կյանքի բեմի վրա, որտեղ դեկորներից այսկողմ հայտնվում է Ուրիշը, որը դառնում է գործող անձ և անմիջապես վերածվում է քո հայելիին: Հանկարծ փաստում ես, որ պիտի վերասերտես քեզ:

Երջանկությունը կայանում է սիրո պահերի և ժամանակի հանգուցավորման մեջ: Իսկ սիրո կորուստը ձեզ կապող հանգույցները մեկ-մեկ քանդելն է: Նա վրա է հասնում նախևառաջ ուշադրության բացակայությունից: դավաճանությունը, եսասիրությունը, խառնվածքների անհամապատասխանությունը շատ հաճախ հետևանքներ են, որոնց շփոթում են պատճառների հետ:

Աշխատի՛ր հիշել.... Երբվանի՞ց ես սկսել ոչ թե նայել նրան, այլ` տեսնել: Քանզի բոլորիովին վերջերս արդեն դու նայում էիր նրան առանց տեսնելու, այնպե՞ս չէ: Եվ նա քեզ ականջ էր դնում առանց լսելու: Կարճատեսությունն ընդդեմ խլության: Զույգի հավասարակշռությունը նվազել ու վերածվել էր զուգանջատության:

Դու կարծում էիր թե մեծ սիրուց անպայման մեծ երջանկություն կստացվի: Նույնն է, թե կարծեիր, որ ծովերն են, որ գետերի մեջ են լցվում: Դու դժգոհում ես, թե. "Ես մի անսահման սեր էի ուզում, ոչ թե շաբաթական մի երջանկություն....": Դու դարձյալ չես հասկացել թե ինչումն է հակասությունը: Այնտեղ, որտեղ չկա սահման, չի կարող ծայրահեղություն լինել: Սիրելու երջանկությունը ծովի վրա թափվող բարակ անձրև է: կաթիլի վայելքը` կորչել անչափելիի մեջ....

Քո մեծագույն սխալն էր հավակնել թե դու սիրել ես անչափ: "Անչափը" մերժված է սիրուց նույնքան, ինչքան "շատը" երջանկությունից....

Անչափ չեն սիրում երբեք. պատահում է, որ վատ են սիրում: Իսկ դու քո երջանկությունը կախման մեջ դնելով ուրիշի սիրուց, կախման մեջ ես դրել նաև քո սերն ու վերջապես քեզ: Մինչդեռ սերն անկախ արարք է: Երջանկությունը խոսում է քո սիրո թռչնակի հետ, որպեսզի նա գա ու բույն դնի.....

Հակառակը պատկերացնելը նման է գնդակն անվերջ պատին խփելու մոլուցքի, պատը միշտ պատրաստ է գնդակը հետ վերադարձնելու, սկզբում դա զվարճացնում է, բայց ի վեերջո հոգնեցնում, քանի որ պատը միշտ հաղթող է.....

My World My Space
07.05.2010, 18:01
Կրքեր էլ կան, կրքեր էլ......

Սիրո կիրքը......Այն կիրքը որն ստիպում է հիշել մի էակի մասին, որի բացակայությունը, անտարբերությունը, քեզանից հեռանալը կամ պարզապես առեղծվածը քեզ տառապեցնում է: Որովհետև այդ հիշելու հիմքում, ինչպես նստվածքը սուրճի բաժակի հատակին, հաճույքի մի մնացորդ կա, հույսի մի շունչ: Կիրքը քեզ հափշտակում և տանում է, սակայն միայն մոլորեցնելու համար: Նրա խենթությունը կարող է դառնալ հանցագործ: Հանուն նրա զոհում են ամեն ինչ և առաջին հերթին սեփական երջանկությունը:

Սակայն դու չե՜ս կարող ապրել առանց կրքերի.... Այս հոգնակին որքա՜ն հեշտալի է (կրքեր, այլ ոչ թե կիրք :))), և ինչպես է նա ամեն ինչ հաշտեցնում քո մեջ: Ի՞նչ ասացիր, նաև սիրե՞լ: սակայն այս հարցում այն միշտ եզակի պետք է լինի: Չէ՛, կիրքն անհամատեղելի չէ երջանկության հետ: Այն ինչ խստորեն անհամատեղելի է երջանկության հետ, դա անպատասխան կիրքն է.....

Դու հիշում ես 20 տարեկան էիր, գուցե մի քիչ ավել կամ պակաս... Քո "երջանկությունն" էր տեսնել (առանց նույնիսկ նրա կողմից նկատված լինելու), թե նա ինչպես է ամեն օր անցնում: Սիրել նրան` առանց նրա գիտության: Թեկուզ և այս թեման բավական չարչրկվել է գրականության մեջ..... Սակայն կյանքը վեպ չէ (այլ գուցե բազմաթիվ վեպեր` իրար հաջորդող, կամ գուցե նույն պահին ծավալվող): Դու հաստատ կնդունես, որ քո երջանկությունը (եթե դա երջանկություն էր) ամեն անգամ կանգ էր առնում հիմանական նախադասության (նրան տեսնել, անցել) զիջողականի շեմին. դու առանձնապես երջանիկ չէիր այն բանից, որ նա քեզ չի նկատում, որ նա ոչինչ չգիտի քո սիրահար կրքի մասին կամ տեսնելով ձևացնում է, թե չի նկատել, կամ, վատթարը, բացարձակորեն արհամարհում է: Երջանկությունը մազոխիստ չէ....

Բայց կատարելապես անպտուղ էր այդ տառապանքը, որն ամեն օր պատճառում էիր քեզ` տեսնելով թե ինչպես է անցնում քո աստվածացված էակը, որի անտարբերությունը մի տեսակ դառնում էր քո գոյության ժխտումը:Դա մի կռապաշտի կեցվածք էր, որը քո կյանքը վերածել էր մշտական մի ողջակիզումի, քանզի կիրքը հասցնում է այն բանին, որ այևս չես ապրում ինքդ քեզանով:

Ինչպե՞ս էիր կարողացել համոզել ինքդ քեզ, որ մեր այս գերբնակեցված մոլորակի վրա միայն մի էակ կա, որը կարող է քեզ երջանիկ դարձնել և այդ էակը հենց նա է, որի համար դու գոյություն չունես..... Սերը, իսկական սերը, որքան էլ որ կրքոտ լինի, մի փոխադարձություն է, որը շարունակ նորոգվում է:

Որոշ ժամանակ հետո դու սիրահոժար ընդունում ես այդ ճշմարտությունը, բայց այն օրերին, դու ոչինչ չէիր տեսնում.... Քեզ համար հաճելի էր այդ կռապաշտությունը: Դու չէիր պատկերացնում, թե կարելի է բուժցվել այդ կրքից: Այդ հիվանդությունը (քանզի դա իրոք հիվանդություն էր) դարձյալ նա էր, միակ տարածքը որ նրան էիր վերագրել քո կողքին էր, և քո այդ անպտուղ տառապանքը (նրան քո կողքին տեսնելու)` քո ցանկության առարկայի հետ ունեցած գաղտնի հարսանիքների արժեք ուներ:

(Շարունակելի.....)

My World My Space
07.05.2010, 18:54
Նույնիսկ փոխադարձ կիրքն ամենևին անդորր չի դառնում երջանկության համար, տակնուվրա է անում իր չափազանցություններով: Սակայն պիտի փաստենք , որ կիրքը երջանկությունը դարձնում է ավելի խորունկ այնքանով, որքանով կարողանում է դիմադրել կրքին:
Երկու էակների փոխադարձ կրքի դեպքում ի վերջո բոլոր հատկությունները միախառնվում են ` ստեղծելու համար մի զույգ, որն ավելի զորեղ կլինի, քան նրանցից յուրաքանչյուրը:
Իսկ քո մոտ ամեն ինչ քիչ այլ էր: Ամեն անգամ քո եռանդը վերակենդանանում էր, երբ Ուրիշի մեջ սիրում էիր ինքդ քեզ, երբ թվում էր, թե ինքդ քեզ ես գտնում և դրանով կապվում նրան:
Բայց դա կրքի մի ուրիշ տեսակ է և քաքայում է նրան, ով դառնում է նրա զոհը. թույլի կիրքն ուժեղի հանդեպ, մի կիրք, որի միջոցով դու քեզ դնում ես անհավասար համեմատության մեջ, որն արժեզրկում է քեզ քո աչքում: Այդ կիրքը քեզ ոչ մի տեղ չի հասցնի, ավելին` կհասցնի ոչ մի տեղ, քանզի եթե ինքդ քեզ թերագնահատում ես, ինչպե՞ս կարող է ուրիշը քեզ գնահատել:
Մանավանդ երբ այդ պրոյեկցիան ընկնում է մի տիպարի վրա, որն իր բնույթով խորթ է քեզ և չի կարող քո լավագույն կողմերը բացահայտել: Դա օտարացման մի ձև է, որն արգելակում է քո անհատականության զարգացումը: իսկ երջանկությունը պահանջում է պահպանել սեփական "Ես"-ը:
Կիրքը օգտակար է այնքանով, որքանով օգնում է քեզ ճանաչել այն, ինչն արժեքավոր է քո համար, և վնասակար, երբ խորացնում է մոլորություններդ (ինչպես օրինակ խաղալու կիրքը) և դարձնում է քեզ իր գերին:

Թող կիրքը ապրի քո մեջ, եթե ուզում ես երջանիկ լինել, բայց թող միշտ պահպանի իր սկզբնական սլացքը, որը պահանջում է, որ ինքդ քեզ պահպանես ու գերազանցես: Եղիր քո կրքի տիրակալը, այլ ոչ թե ստրուկը: Նրանից ուժ և հավատարմություն պահանջիր, մի թող որ թուլանա ու վհատվի: Մի ընկրկիր նրա առջև, ինչպես մատները դաշնամուրի առջև, այլ ստիպիր որ նա երգի քո ձայնով.....

My World My Space
13.05.2010, 09:48
Փողը....

Դու հարստությունը շարունակ շփոթում ես փողի հետ: Քո կյանքում դու բազմաթիվ հարուստ մարդկանց ես հանդիպել, որոնք, սակայն, իրենց ունեցած փողով քեզանից ավելի հարուստ չէին: Բայց նրանք հարուստ էին հոգու մի անդորրով, սիրելու ուժով: Այդ հարստությունը կարող ես տեսնել ամենուր. նույնիսկ փողոցում, այն փոքրիկ աղջիկը հաարուստ է, հարուստ է "կլաս խաղալով " և իր կավճե դրախտով:Սենտ-Էքսի Փոքրի Արքայազնը: նա հարուստ էր հեռավոր մոլորակի վրա աճած իր մենավոր ծաղկով: Իսկական հարստությունն այն է, ինչն աշխարհի ամբողջ ոսկով չես առնի.....

Մինչդեռ փողը.... Փողով այնքա՜ն բան կարելի է անել.... բայց այնուամենայնիվ փողը ցանկություններ է մարում, նա վարկենապես ջնջում է այն ամենը, ինչն արդեն հասանելի է քեզ, որպեսզի բորբոքի նորերը, որոնք առայժմ չի կարող բավարարել: "Կուլ տված պատառն այլևս համ չունի",- ասում են մեծերը: Զգուշացիր այն ամենից ինչ չես կարչող քեզ պարգևել: Ուշադիր եղիր, որ պխրախուսելի ցանկությունը, որի համար արժե ջանք թափել, չվերածվի փողի զուտ մի ցանկության, որն իրերի հանդեպ անտարբերություն ծնելով, հավասարեցնում է դրանց: Համը գին ունի: Այդ գնի համար դու պետք է վճարես, անընդհատ վճարես.... քանի որ դրամը երբեք չի վճարում, առանց այս կամ այն կերպ վճարված լինելու: Եվ այդ կերպ նա փոխում է քեզ, ինչպես նաև այն մարդկանց հանդեպ քո վերաբերմունքը, ովքեր թանկ էի քո նկատմամբ: Փողը հոռացնում է: նա ամեն օր այլակերպում է քո կապերը հարազատ մարդկանց հետ, դու սկսում ես ավելի շատ զբաղվել քո փողային հարցերով:
Դրամը որոշում է կյանքի մակարդակը, երջանկությունն առընչվում է կյանքի որակին: "Տերը ես եմ",- հայտարարում է դրամն ամեն օր: "Տերը դու ես",- շշնջում է երջանկությունն ականջիդ տակ:

Ռուսները իրար հրաժեշտ տալուց ասում են "ապրեցեք հարուստ և երջանիկ", սա անշուշտ չի նշանակում, թե մեկը գալիս է մյուսի հետ, սակայն որոշակիորեն ասում է, որ հարստությունը բավական չէ երջանկության համար:

Իրական հարստությունը քո երջանկությունն է` այն Փիլիսոփայական քարը, որն ամեն ինչ վերածում է ոսկու, նույնիսկ քո վշտերը, քո հոգնությունը, քո հոգսերը: Եվ ով էլ որ լինես, դո՛ւ ես քո Ալքիմիկոսը.....

My World My Space
23.05.2010, 12:28
Այնպես փոքրիկ ու աննշան են իմ աչքում,
Այն մեծերը,որոնք համառ ջանում են, որ
Ուրիշ մեծեր չհայտնվեն շրջապատում:
Իմ սուր աչքը նրանց փայլող մեծության մեջ
Քստմնելի պստիկություն է նկատում.....


առանց մեկնաբանությունների......

My World My Space
23.05.2010, 13:41
Հավասարություն
Հավասարություն մտցնել մի բանում, որտեղ չկա և չեն էլ կարող լինել հավասարություններ:

մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան հպարտորեն սահմանում է, որ
"Բոլոր մարդիկ հավասար են, անկախ սեռից, կրոնից, ռասսայից, մաշկի գույնից, ազգային պատկանելությունից, լեզվից, կրոնից քաղաքական կամ այլ հայացքներից":
Այնինչ բոլոր մարդիկ ի ծնե անհավասար են և պետք է լինեն անհավասար: Մարդիկ անհավասար են առաջին հերթին իրենց սոցիալական դիրքով ու մտավոր, ֆիզիկական վիճակով: Այսքանը միայն բավական է հասկանալու համար, որ նրանց հավասարացնելը միայն քաոս կծնի, քանի որ հավասարվել մի ուրիշին նշանակում է նրա հետ մտնել մի արժեհամակարգի մեջ, որն առնվազն քեզ հատուկ չէ:

Թեկուզ հենց քո ընկերները, կամ այն մարդիկ, որոնց դու համակրում ես: Կարո՞ղ են նրանք հավասար լինել քո համար, կամ բարոյական կլինի՞ նրանց հավասարացնելն ու նույն ստատուսի տակ դնելը:
Հենց միայն նրանով, որ մարդը բանական էակ է, նա ընդունակ է հասկանալ, դնել անհավասարություններ, ու նշագրել կարևոր անձանց: Ու մենք այդպես էլ վարվում են մեզ շրջապատող մարդկանց հետ: Նրանցից յուրաքանչյուրի վրա մենք թաքնված պիտակներ ունենք դրած` հուզական, զգայական, պատմական:
Հենց թեկուզ նույն այս ակումբում: Ինչու կարդալ այս մեկի գրառումները, իսկ այս մյուսինը` ոչ: Այս երևակայական պիտակների կատալոգը գծում է քո և նրանց դիմանկարը ում հանդեպ որոշակի վերապահումներ ունես:
Մարդու էություն կարևորում է, որ յուրաքանչյու ոք, կամ ինչ իր տեղն ունենա քո կյանքում, սակայն չի պարտադրում, որ նրանք միշտ միևնույն տեղում լինեն:
Կապվածությունն այդ մարդկանց հետ քեզ մի կայունություն է բերում, որտեղ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր միտք քեզ վայելք է տալիս, ու մի խոր զգացում, որ դա կարող էիր ասած լինել նաև դու: Այդ բառերն իրենց մեջ զգացումներ են խտացնում, որոնք քեզ ստիպում են զարգացնել քո` միայն քեզ մասնահատուկ արժեհամակարգը:

Մի հավասարվիր ոչ մեկի, ապրիր այն համոզմամբ, որ դու ամենաանհավասարն ես: Հասկացիր, որ հավասարությունը կյանքում լավ բանի չի բերում, քանզի կյանքում հավասարությունը միշտ զրոն է` ոչինչը: հավասարվել մեկին` նշանակում է ոչնչնալ, դառնալ նույն ինքը` նա:

եվ վերջում, Ձեր բոլորիդ` անհավասարների կենացը http://smayli.ru/data/smiles/bohaut-172.gif (http://smayli.ru/smile/bohaut-172.html)

My World My Space
23.05.2010, 19:19
Ի դեպ, խոսքի և արտահայտվելու ազատության ամենալավ բնորոշումը, որին ես հանդիպել եմ.....

Յուրաքանչյուր մարդ ազատ է արտահայտելու իր կարծիքը` պայմանով, որ այն համընկնի մեր կարծիքին: Ջ. Բ. Շոու

My World My Space
24.05.2010, 09:38
Երբ կարդում եմ ակումբի գրառումները.....

Փնտրում եմ այն մտքերը, որոնք ես կարող էի ասել, բայց չեմ ասել, այն ինչ ես կարող եմ զգալ ու դարձնել իմ սեփականը: Սակայն կարդալն այլ բան է. ես ընթերցում եմ...... քանզի ընթերցելով և վերընթերցելով քեզ դուր եկած գրառումը` դառնում ես այդ մտքերի կրղը, այն մեկ ուիշի հայացքների և քեզ հետաքրքիր լինելու համար թափված ջանքերի ավանդապահը: Ընթերցել ու ընդունել գրածի ճշմարտությունը նշանակում է լինել անհամեստ լինել լավագույն կերպով, քանի որ քեզ դարձնում ես այդ մտքերին մեղսակից:

Ես երբեք չեմ կարդում ինձ դուր եկած ակումբցիների գրառումները` առանց այն զգացումի, թե հիմա պիտի մասնակցեմ մի գաղտնապահության ծեսի, որտեղ տողատակերում հաստատ մի գաղտնիք կա, որը պետք է գտնել: Եթե գտնում ես, այդ գաղտնիքներն այլևս քոնն են, դառնում են քո սեփականությունը....

Չէ, բայց ի՞նչ է գրառումը: Քառանկյունի մի սպիտակ տարածքում սև կետեր, բայց այդ սև կետերում զգացմունքներ ես հայտնաբերում, անձնավորություններ, հույզեր, տպավորություններ: Ի վերջո պետք է հիշել, որ ասվածի խորքերում, ինչ-որ տեղ միշտ կա չասվածն իր բազմակետերով....

Իսկ գրառումերին գնահատելը` հատուկ վերաբերմունքի արժանացնել է, որ սկզբում տրվում է գրառման համար, իսկ հետագայում, արդեն, երբ նրա գրածներն դառնում են քոնը` տրվում են կոնկրետ անձնավորությանը: Եվ երբ ինձ են գնահատում, այն զգացումն ունեմ, որ տվեցի ինչ որ բան....


Հ.Գ. Եվս մեկ անգամ շնորհակալ եմ նրանց, ում գրածները ընթերցում եմ: Ամեն գրառման համար: Եվ նաև նրանց, ում գրառումները դեռ պիտի ընթերցեմ.....

My World My Space
29.05.2010, 14:07
երբեմն էնքան հաճելի ա հին գրառումները փորփրելը, օրինակ` սա.



վերջերս պարզվել ա, որ հնդիկների նախնիները ղարաբաղցիներ են եղել.... Ղարաբաղցիներն են հնդիկներին սովորացրել ցորենից հնդկացորեն ստանալ, հավից` հնդկահավ: ի դեպ հայտնի Ռաջ Կապուրի "պապինպապը" Մարտակերտցի Ապուր Ապեր ա եղել.....

էդ Ռաջ Կապուրը սկսել ա մին ֆիլմ սաչինիտ անել մին հինդիկ տղայի ու մին անմեղ ղարաբաղցի աղջկա տիեզերական սիրո մասին: ֆիլմի անըմն ա "Սերը Ստեփան ա կերտըմ....." Տիեզերական սեր ա նազիվատ ինըմ, վարավհետև հեռվիցն են իրար սիրում, սոտովիովը, մաքուր ու անարատ.......

հա, ի դեպ Հնդկաստանից Վիշվարանդան Մանավանդը շախմատիցը խելքը լռիվ քցած, փնտրում ա իրա ախպրտանցը` Սերժիկին ու Ռոբիկին, որոնք անհայտ կորել են Ինդոս գետում ձուկ փռնելիս......


Դե թող հեռախոսով էլ երեխա ունենան, անարատ բան կստացվի, խոստանում եմ արևելյան մարտարվեստի գաղտնիքները ուսուցանեմ:


Փաստորեն Գայլ ջան ինքը մեր Մաուգլին ա լինելու,մի հատ էլ զոքանչ կճարենք օձություն կսովորացնի.........:D:D:D:D



Ամեն երկիր Մաուգլի չի ունենում գայլի կաթով սնվելը ամեն մեկին հասանելի չի, բայց ես ասել էի չէ՞ որ իմ գայլերը արիացիներ են, ուշադիր կլինեք զոքանչին չխեղդի, արիացիները չարին դեմ են:


Մենք մեր զոքանչին լավ գիտենք, Ձեր գայլերն են դուք զգուշացեք....................


Իմ արիացի գայլերի դեմ անգամ Աստղիկ Աստվածուհին ա անզոր, չնայած ոնց որ որսի ա գնացել, ասի էլ մենակդ մի գնա:
Զևսը վկա իմ գայլերի դեմ անգամ Միհրը չի կարող նրանց դեմ ըմբոստանալ, միայն ես եմ ի զորու սանձել նրանց:


երբ Պանը զոռ տա իր սրինգին ու նիրիադաները սկսեն պարել քո գայլերը բերանները բացած կսկսեն նրանց մտիկ անել,այ էդ ժամանակ ցանկացածը կարա նրանց սանձի......:)

Հեփեստոսի կրակով ու Վահագնի բոց մորուսով եմ երդվում.............:D:D:D

Հ.Գ. կներես, որ բացահայտեցի գայլերիդ թույլ կողմը......


Հերկուլես ջան դու՞ ես, էտ գաղտնիքը միայն ես Վահագն վիշապասպանս գիտեի և իմ մարտական ընկեր Հերկուլեսը, բա ի՞նչ կա, ի՞նչ կա,քեֆ հալ ուրախություն, Զևս պապան ոնցա՞,Պրոմեթևսից ինչ լուր ունես, երբ եք գալի Գառնու տաճար մի քիչ ուտենք խմենք ուրախանանք:


Գայլ ջան,ստեղ վիզայի հարցերն ա մի քիչ տխուր էս մեր գլավնին, դաբռո չի տալիս.....
Բայց ասել ենք Հեկատեն գա,մեզ իրա Ա380-ով տեղ հասցնի....

Պրոմեթևսն էլ գիտես, էն վախտ կրակ-մրակ փախցնելով էր զբաղված, հմի էդ կրակը ձեռը եկել ա Հոկտեմբերյան ու ....... Զևսից թաքուն մինի դրախտ են սարքում.....:yahoo:secret


Ախպերս բա էն թռչող ձիուկիդ ինչ ա եղել, հո չի սատկել, դե տես եթե հանկարծ Ա 380 ի հարցը չլուծես ասա Սասունցի Դավթի ձիուն ուղարկեմ:
Ապեր Պրոմոյին զգուշացրու հանկարծ միամիտ պլանի դաշտերը չվառի, հայ ազգի ուրախությունը էտ դաշտերն են, դե էտ էլ որ վառի էլ ուրախության երես չեն տենա:


ապեր զգուշացրել ենք,Պոսեյդոնի ջրացան բրիգադներից երկուսն էլ նավսյակի ուղարկել ենք, բայց դե էդ հարստությունը ով ա՞ գժվել վառի.

Ապեր Պեգասս էլ նալերը տնգեց..... Թե կարաս Ձեր եդինառոգներից մի երկու հատ ղրգի, ստեղ տրանսպորտի հարցը սուղ ա, քաղաքապետարանը խոստացել էր են դեղին պեգասներից բերեր, էն էլ ռուսատանի տայգաներից, մի երկու հատ գազել ա՞, լոս ա՞, ի՞նչ ա, դրանցից են բերել......



Հերկուլես ի՞նչ եդինագոռ, գայլերս քամու պես արագ են, օձի պես խորամիտ են ու արիացի են:D


Ձեր Դավիթի ձին լիմուզին ա՞...................:o:D


Չէ Աուձի ա:D

My World My Space
04.06.2010, 11:49
666-րդ "հովելյանական" գրառումս


48253

My World My Space
04.06.2010, 14:07
Ընկերը.....

Իսկական ընկերությունը հիմնավորում չի պահանջում: Ընկեր ունենալու երջանկությունը այն ձրիության մեջ է, ինչպես օդն է ձրի, արևը և տարվա եղանակները: Ընկերության արժեքը բացարձակ անբացատրելիոթյան մեջ է: Բացարձակ, քանզի դա է նրա կատարելությունը:

Նա իմ ընկերն է, որովհետև....". ասում են ոմանք. այդ "որովհետև"-ները ընկերության վիրավորանքն են, մաշկի տակ մտնող փշերը: Երբեմն նաև ասում են "ես վստահում եմ ընկերոջս": Չսխալվե՛ս, երբ մտածում ես այդպես, դու արժեք ես տալիս մի բանի, որն անգին է: Իսկ երբ այդ մասին շատ ես ասում, սկսում ես կասկածել: Թո՛ղ, որ այս հարցն էլ սիրտը լուծի, քանզի ոչ միշտ է, որ գիտակցությունը կարող է "գիտակցել", թե ինչ է ուզում սիրտը....

Ընկերոջից ևս մի պահանջիր, որ նա քեզ հասկանա. նա քեզ պետք է ԸՆԴՈՒՆԻ, քանի որ հասկանալ` նշանակում է մտցնել մի տրամաբանության, կամ արժեքների մի կառույցի մեջ, որը իրենը չէ, կամ առնվազն հատուկ չէ նրան:

Իսկական ընկերները իրար հասկանում են կես բառից: Նրանք լավ գիտեն, որ բառերը դավաճաններ են: Նրանք միմյանց չեն ծանրաբեռնում սեփական գաղտնիքներով (այն գաղտնիքներով որոնք իրենք անկարող են պահել): իսկական ընկերությունը վստահության է ծարավի:

Ընկերությունը սիրո էությունն է` մաքրված այն ամենից, ինչ կապ ունի սեռի և վերարտադրման հետ: Ընկերությունը մաքուր սիրո պտուղն է....

...... Դու որոշել էիր գնալ, տեսնել ընկերոջդ (այն ընկերոջդ, ում մասին մենք վերը խոսեցինք): Այդ գնալ-տեսնելը նշանակում է նորից ու նորից անդրադառնալ կյանքի ջարաբերուկների կողմից հոգուդ խորքում կուտակված սիրուն ու երջանկությանը: Դու չգիտես, թե նրա հետ ինչից կխոսեք, ոչ էլ գիտես, թե կխոսե՞ք արդյոք քեզ հետաքրքրող բաներից: Կարևորը դա չէ, կարևորն այն է, որ երևույթները դառնում են պակաս կարևոր: կարևոր է դառնու ձայնը, որ քո կաղքին է լսվում, այլ ոչ թե արտասանած բառերը....

..... Դու դեռ ճանապարհին ես, բայց այդ ձայնն արդեն քո մեջ արթնացնում է մոռացումից փրկված թանկագին հուշեր ու զգացումներ: դու սկսում ես ժպտալ.....

.... Դու ընդամենը մեկ բան ես սպասում նրանից, որ նա քեզ ասի ոչ թե բառերով, այլ հայացքով, նույնիսկ` հայացքի տողատակով. "Երջանիկ եղիր, հակառակ ամեն ինչին....."Դու լսեցիր այն, ինչ ուզում էիր....Եվ այն օրերին երբ դա քո ուժերից վեր կլինի, դու միշտ էլ կարող ես սրտի լռության մեջ պատասխանել նրան. "Երջանիկ եղիր.... ի՛նձ համար"...........

My World My Space
04.06.2010, 16:01
"Ախպեր - ընԳերը"


հաճախ եմ հանդիպում արտահայտության. "ԸնԳերս ախպորս պես ա իմ համար", կամ ընկերոջը մեկի հետ ծանոթացնելիս "Ծանոթացի, ախպերս ա..."
ու էս շարքը կարելի է անվերջ ձգել.....

սակայն այդ շարքի ոչ մի արտահայտություն իմ տրամաբանության մեջ չի մտնում, որովհետև.

1. Ընկերը, էն մարդն ա ում դու ձեռք ես բերում քո անձնական հատկանիշների ու արժանիքներին համապատասխան, զտում ես մարդկային ամբոխից, դարձնում ես քոնը` սեփականը, ու դրանով էլ դառնում ես նրանը: Սա փոխադարձ վաստակելու ակտ ա` երբ երկու հոգի իրար են վաստակում:
2. ախպերը էն մարդն ա, ով քո արյունն ա, դու իրան չես կարա ընտրես, նրա բարոյականությունը, հայացքները կարող են լրիվ տարբեր լինել: Ընդ որում դու նրան չես կարող վաստակել քեզանով: նա քոնն ա ի ծնե ու քոնն ա մնալու` արյունը ջուր չի դառնում.....

Եղբայրը եղբոր հանդեպ շատ իրավունքներ ունի, բայց քիչ պարտավորություններ: Ընկերը հակառակը. նրա պարտականություններն են շատ: Երբ մի դժվարին կացության մեջ լինես, ու եղբայրդ կողքիդ չլինի, դու պարտավոր ես ներել նրան, մինչդեռ ընկերոջդ կարող ես չներել, որովհետև նա պարտավոր էր կողքիդ լինել:

Էս երկու տարբեր մարդկանց բերել-իրար հավասարացնելը չեմ ընդունում, քանզի դրանք անհամեմատելի արժեքներ են:

Ու մեկ էլ չեմ սիրում ընկերոջ կենացը խմողներին, առավել ևս նրանց, ովքեր ճոռոմաբար ասում են "Մեր ընկերությունը հարատև լինի....": Չէ՛, ընկերություն չի կարա հարատև լինի ու պետք էլ չի որ լինի` ընկերները պետք է ընկեր մնան այնքան ժամանակ` ինչքան արժանի են միմյանց, երբ փոխադարձ կախում կա` բառիս ազնվագույն իմաստով....

My World My Space
15.06.2010, 13:32
Հատուկ ռեպորտաժ....

Հիմա, երբ գրում եմ էս տողերը, ճանապարհին եմ, Վրաստանից գալիս եմ հայաստան: Հոգնած եմ ու զայրացած:
Հոգնած եմ, որովհետև 72ժամ է արդեն չեմ քնել, զայրացած էմ որովհետև պիտի գնայի Վնաձոր ակումբցիների հետ, բայց ստիպված եղա գնալ Վրաստան` թաղման մասնակցելու:
.... բայց նած ամեն ինչ սկզբից: կիրակի օրը ժամը 2-ն էր հասա գյուղ: Ոչինչ չէր փոխվել, բայց ոնց-որ բնակչությունը պակասել էր (համենայնդեպս մի հոգով որ հաստատ).... Առաջինն ինչ աչքովս ընկավ հրաշք բնությունն էր` հազարագույն ծաղիկներով: Վստահ եմ որ յուրաքնաչյուր 100-ից մի հոգին անգամ այդքան բազմագույն ծաղիկներ մի վայրում չի տեսել..... Երեկոյան ցուրտ էր, բայց չդիմացա ու քայլեցի դեպի Փարվանա լիճ, կանգնեցի մի քանի րոպե ու հասկացա.... որ դեռ հավատում եմ հրաշքներին, քանի որ հսկայական մի հրաշք ծփում էր ոտքերիս տակ:

Բարձրագահ Աբուլն ու մթին սարեր
Մեջք մեջքի տված կանգնել վեհափառ,
իրենց ուսերին Ջավախքից էլ վեր
Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ....
Հ.Թումանյան

484424844348444484454844448446

My World My Space
15.06.2010, 13:40
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
Հ. Թումանյան


4844748448484494845048451

My World My Space
15.06.2010, 16:46
Շարունակություն:

Հետո գնացի քիչ ավելի վերև ու կանաչի վրա բազմած կերա նախորոք հետս վերցրած թարմ լավաշն ու պանիրը..... լազա՜թ..... Մի քիչ պառկելուց հետո իջա գյուղ:
Գյուղը նույն գյուղն էր, մարդիկ նույնը, բարքերը նույնը, միայն երկար մազերով (իմա` կանտովկա) տղեկներն էին մի քիչ շատացել: Գյուղում այս ու այնկողմ բուրում `ին գոմաղբի կույտերը, որոնց նկատմամբ ոչ մի տհաճ զգացողություն չունեմ` բավական է միայն հիշել, որ դրանցով հաց են թխում....
Այցելեցի գյուղի միակ խանութը` գարեջուր խմելու հավեսով.... ի զարմանս ինձ միայն Կոտայք կար այնտեղ, կարծես վրացիները գարեջուր չեն արտադրում....
Մտամոլոր քայլերով շարունակեցի ճանապարհս դեպի տուն, ու հիշեցի մեր տիկին նախարարուհուն` Արի տուն....
Երեկոյան ուշ ժամի հավաքվեցին բարեկամները ու սկսեցին ինձ տնտղել, որպես քաղաքից այցելած ունիկալ էքսպոնատ: Երբ որոշեցի ծխել, բալորը նայեցին ծխածս սիգարետին ու գնաաաաա՜ց քոմենթները..... արա էդ բարակ անտերը ոնց ես ծխում.... հետո որոշեցին մի-մի հատ փորձել ու տուփը դատարկվեց: Փոքրերից մեկին ուղարկեցի պայուսակիցս նոր տուփ բերելու: կես ժամ անց էդ էլ էր դատարկվել: Ամբողջ գյուղը իրար ասեց, վայ քու արա, էս ոնց են ծխում, ու ծխեցին.....
Արդյունքում այսօր առավոտյան արդեն հետս տարած 10 տուփից ոչինչ չէր մնացել.... Գյուղի խանութւոմ կար միայն Չիբուխ, Գառնի, ու ո՜վ հրաշք, Զինվորական պրիմա: իմ բախտից շրջկենտրոն գնացող մեքենա կար, խնդրեցի որէև բարակ սիգարետ բերեն հետները: Բերեցին Մասիս տաբակ-ի ինչ որ անհայտ ցեղատեսակի սիգարետ, էդ սիգարետի ձեռքը տանջվեցի մինչև սահման հասնելը, սահմանի այս կողմի առաջին իսկ խանութից գնեցի իմ սիգարետից:

Հանգուցյալին թաղեցինք բարով-խերով: Երանի մենք էլ էդքան ապրենք... 96 տարի.... Գնացինք տուն, ես հավաքեցի իրերս ու շարժվեցինք: Սահմանին մոտեցանք մոտ մեկուկես ժամ առաջ:

Վրաստանի սհամանապահների մոտ պարզվեց անձնագրիս հետ ինչ-որ խնդիր կան, հրավիրեցին ներս, ներսում հանդիպեցի ընկերոջս` ազգությամբ վրացի Գոչա Գվարամաձեին, ով հայաստանում Վրաստանի դեսպանի օգնականն է:
- Վա՜, տո ախպեր ջան էս դո՞ւ ես, ռո գո ռախա՞ր
-Կառկաթ Գոչա ջան, էս դու ինչ ես անում ստեղ:
-Տուն եմ գնում, հո պրոբլեմ չկա՞
- եսիմ,-ասում եմ,- տեսնենք...
- Մոդի, աքա,- կանչում է վրացի սահմանապահին, ես մի քանի քայլ հեռու եմ գնում, որ իրենց չխանգարեմ: խոսում են, այնուհետև վրացի սահմանապահը կնքում ու ինձ է տալիս անձնագիրս: Գոչայի հետ գրկախառնվում ենք, ու շարժվում ենք առաջ: Մինչև Հայաստանի անցակետին հասնելը մտածում եմ, այ թե վրացի ա, հա՜ մեր Գոչան, ինձանից լավ ա հայերեն խոսում: Հասնում ենք տեղ: Վրաստանի բարեկարգ անցակետից հետո, ոնց որ քարայրում լինեմ: Սահմանապահները փնթի, անթրաշ, հանկարծ մտքովս անցավ, որ էն գտած կոշիկի տերը շատ հանգիստ կարա սրանցից մեկը լինի... ու ժպտում եմ: Սահմանապահներից մեկը հարցնում ա.
- Ապ ջան կռնա՞ ծանոթ ենք...
- Չէ, - ասում եմ,- դժվար....
Կասկածանքով նայում ա ինձ ծանր մի հարվածով կնքում ա անձնագիրս: Մտածում եմ ինչ լավ ա անձնագիրս ձայն հանել չի կարողանում, թե չէ հաստատ հայհոյախառը կգոռար (դե վերջապես իմ անձնագիրն ա, չէ՞)....
Էստեղից էլ շարժվեցինք: Հասանք Գյումրի: Այցելեցի "կամանդիրիս", մի-մի շիշ գարեջուր վայելեցինք իրար հետ: Հիմա գալիս եմ Երևան: Գալիս եմ ու մտածում եմ.... Ապրի մեռնողը հաաաա, արդեն 2 տարի ա գյուղ չէի կարողանում գնայի....

Բայց իրոք լավ տատի էր, խելոք, շնորհքով, ամեն երկրորդ բառն օրհնանք էր: Եթե իրոք աստված կա, կաղոթեմ որ իր գիրկն առնի էդ բազմաչարչար կնոջը.... Մորաքրոջս կիսուրն էր.... բայց գիտեմ, որ երկրորդ մայր ա էղել իրա համար.... Ամեն դեպքում, ուրախ եմ որ մահացավ, ավլին ապրելն արդեն տանջանք էր, նեղվում էր հենց ինքը: Արդեն քանի տարի անկողին էր մտնում աղոթելով` տեր աստված էնբես էրա, օր առավոտ չզարթնիմ.... երևի աստված լսեց, վերջապես....
Հողը թեթև, հիշատակդ վառ, Ազգանուշ տատի....

My World My Space
20.06.2010, 21:26
ինչքան դժվար բան ա մի ձեռքով գրելը....
Էս 3 օր ա, մտնում-դուրս եմ գալիս ու չեմ կարողանում մի երկու տող գրեմ....

Վիրավո՜ր եմ, վիրավո՜ր....

նախ սկսեմ սկզբից....
ՀՀ մի ուժային վարչության դիմաց ձախ ձեռքով ոչ հաջող կերպով "հարված տեղացի" մեկի չանատակին, արդյունքում իմ կողմից դուրս ընկած ու ճաքած դաստակ, հակառակորդ կողմից 1 (մեկ) ջարդված ատամ, պատռված վերին շրթունք ու ցավացող ծնոտ....

Ձեռքս բռնած վազում եմ կողքի պոլիկլինիկան հարցնում եմ վնասվածքաբանի սենյակը ու բարձրանում եմ.... էդ ընթացքում հիշում եմ մի 10 տարի առաջ գլխիս եկած դեպքը, ու սկսում եմ ցավից բարձրաձայն ծիծաղել....Մեր շենքի կտուրն էինք վերանորոգում, ես ու ընկերս էլ բարձրացել հետևում ենք աշխտանքներին: Ձեռքիս կար շտիկնոժ (սվին-դանակ), որը հեռվից շպրտում էի ընկերոջս ոտքերի մոտ գտնվող տոլերի կույտի վրա, ամեն անգամ, ընկերս վախեցած ցատկում էր մի կողմ, մի անգամ էլ չհսացրեց ու դանակը տնկվեց ոտքի թաթին` ջլերի արանքում: Վազեցի, հանեցի դանակը, էն ապարանցու անեկդոտի պես տեսա արյուն ա գալիս, նորից խոթեցի տեղը , գրկեցի ընկերոջս ու վազելով դեպի դիմացի մայթի ծննդատուննը: Հասանք, ընկերոջ թողեցի ընդունարանում ու վազեցի բժշկի մոտ.
-Բժիշկ, հասեք,-շնչակտուր ասում եմ,- ընկերոջս օգնեք....
Բժիշկը հանգիստ խմում է ձեռքի սուրճն ու հարցնում.
- Խի հղի ա՞ ընկերդ....

....էդպես ծիծաղելով բացում եմ բժշկի դուռը, ու հարցնում եմ.
-կարելի ա՞....
Ակնոցների վրայից նայելով պատասխանում ա.
-Արդեն էկել ես, ասա....
-Թևս ջարդել եմ ոնցվոր
-Արի տենամ..... դաաաա, չէ բախտդ բերել ա, հլա որ մի քիչ դուրս ես քցել.... սպասի...
Բերում ա ինչ որ դեղ, քսում ա ձեռքիս, սրսկում ա դաստակիս կողքից ու սկսում ա ձեռքս քաշել: Զարմացած նայում եմ թե ձեռքս ոնց ա երկարում....
- Սպասի կապեմ...- մոտենում ա դարակին ու,- վայ քու արա, բինտ չունեմ:
Մտքումս հայհոյում եմ բախտս, առողջապահության նախարարին, ու հիշում եմ որ պոլիկլինիկայի կողքին դեղատուն կա.
-Սպասեք, հիմա կբերեմ...
-Այ տղա ո՞ւր ես գնում....այ խաղաղ ժամանակների զոհ, նստի հլա տեղդ....
Ժպտում եմ: Դուրս ա գալիս, մեկ րոպե անց բինտով վերադառնում ա, կապում ա թևս:
-Ուրեմն լսի ինչ ես անում: գնում ես տուն ու խելոք պառկում ես, առավոտ գալիս ես, մի հատ ռենտգեն անեմ, տեսնեմ հո ճաքած տեղ չկա՞...
-Շնորհակալ եմ, բժիշկ ջան, ինչքան պետք է վճարեմ:
-մի հատ սրտանց շնորհակալություն....
-Բա բինտի փո՞ղը...
- ամոթ ա տղա ջան, գնա, առավոտ կգաս, քեզ առողջություն...
-Շնորհակալ եմ, բժիշկ ջան, - ասում եմ ու դուրս գալիս....
Առաջին հարկում հանդիպում եմ Հիպոկրատի նկարին, ու քիչ ա մնում մի հատ ճակատը պաչեմ: Ինչքա՜ն լավ ա, որ մարդկայնությունը մի բինտից թանկ ա..... Սենց դրական էմոցիաներով դուրս եմ գալիս ու հանդիպում եմ մուտքի մոտ ինձ սպասող ոստիկանին: Ոստիկանին բացատրում եմ, թե ով եմ, ցույց եմ տալիս փաստաթուղթս ու նրա դժկամ առողջություն ցանկացող մաղթանքը գրպանս դրած հանգիստ գնում եմ տուն....
Առավոտյան գնում եմ բժշկիս մոտ: Առաջին հարցը.
- Հը՞, էն միլիցեն հո փող չպոկե՞ց...
- Չէ, ասում եմ,- մի բան էլ ինքը տվեց....
Ծիծաղում ենք ու անցնում ենք գործի: պարզվում ա մի հատ էլ ճաք կա դաստակիս վրա: Ընթացքում խոսում ա հետս.
- բա լավ, էդ ո՞նց հաջողացրիր ձախով խփես
-Դե,- բացատրում եմ ես,- աջիցս փախավ, ձախիցս չհաջողվեց.....
- Լավ կլիներ ձախիցդ էլ փախած լիներ...Էրևում ա վաղուց մարդու խփած չկաս...
Մտածում եմ, քրքրում եմ սաղ գիշեր չքնած ուղեղս ու հիշում եմ, որ վերջի անգամ մարդու խփել էի սրանից մի 6 տարի առաջ... փաստորեն ստաժս չի պահպանվել....
Ստանում եմ խոորհուրդներս ու գնալուց առաջ փորձում եմ "շնորհակալությունս" հայտնել: Կտրականապես հրաժարվում ա, 10 000 -անոցը դնում եմ սեղանին ու արագ դուրս եմ գալիս: դուռը բացում ա ու հետևիցս կանչում.
-Փոխանակ շնորհակալություն ասես, վիրավորո՞ւմ ես....

Մի խոսքով ոչ մի կերպ չի վերցնում գումարը, ու ես արածիցս ամաչելով հեռանում եմ.... հիշում եմ ծննդատան բժշկին, որն օգնություն ցույց տալուց հետո հայտարարեց:
- 10 000 ինձ, 10 000 էլ քրոջը, որ ոստիկանություն չզանգի....
- էս քո տաս հազարը, քույրին էլ ասա, թող շտապ ոստիկանություն զանգի, սպասում եմ.....
-Ո՞նց....

Շատ սովորական.....

Շնորհակալ եմ բժիշկ ջան, առաջի հերթին քո մարդկայնության, քո անշահախնդրության ու հետո նաև քո մասնագիտական օգնության համար....

My World My Space
21.06.2010, 17:55
Հա, ինչ էի ուզում ասեի....
էսօր էլի գնացի բժշկիս մոտ, որ բինտս փոխենք, համ էլ նայի ուռածությունն իջել ա, թե չէ: նախքան բարձրանալս 10 հատ բինտ առա, ու բարձրացա....
Մեղավորի հայացքով տոպրակը դրեցի մի անկյունում: Հայացքներս հանդիպեցին, ժպտացինք` ես մեղավոր ժպիտով, ինքը` չեմ կարող բացատրեմ թե ինչ ժպիտով, դա էն ժպիտն էր, որ տեսնել էր պետք: Ինչևէ, քանդեց վիրակապս, գոհ մնաց: լավանում ա: գործի ընթացքում խոսում ենք.
- չասիր է, ո՞նց ես հաջողացրել սենց խփես:
-եսի՞մ, չեմ էլ մտածել:
-Գիտես, չէ՞ մարդ ինչքա՜ն հունար պիտի ունենա, որ խփելուց իրան սենց վնասի.....լավ ա... հմի ի՞նչ ես ասում չդիմե՞նք նախագահին քեզ մի հատ Մարտական խաչ տա....
-Ավելի լավ ա Ազգային հերոս` ավտոբուսի մշտական էլ կտան.....
Բժիշկս հաստ բեղերի տակից քահ-քահ ծիծաղում ա, ուզում եմ նմանացնեմ, ու բացի Զորավար Անդրանիկից ուրիշ ոչ մեկին չի նմանվում: Երևի տենց շատ էի կենտրոնացել, մեկ էլ լսեցի.
- Մենակ չասես թե Անդրանիկին ես նմանացրել ինձ....
Հիմա ծիծաղելու իմ հերթն ա....
Մի խոսքով վերջացնում ենք վիրակապելը, բժիշկն ասում ա.
- Շատ լավ ա, ուրբաթ օրը կգաս կքանդեենք, կպրծնես: Բայց դեռ մի ամիս պիտի զգույշ լինես, ծանր բաներ չբարձրացնես, ձախ ձեռով մարդու չծեծես....
Դուրս գալուց աշխատում եմ նորից գումարի համար խոսք բացեմ... չի թողնում խոսքս ավարտեմ:
- Հիմա շոգ ա, սեպտեմբերից հետո արի իրար հետ մի-մի շիշ պիվա կխմենք, կնշենք ձեռքիդ ամբողջովին առողջացումը.....
- Լավ,- ասում եմ ու ողջ ուժով սեղմում եմ ձեռքը...բարի հայացքով ու կրակոտ աչքերով ինձ ա նայում Զորավար Անդրանիկը....

Դուրս գալիս կրկին հանդիպում եմ Հիպոկրատին, չեմ դիմանում, ձգվում ու համբուրում եմ ճակատը: Ինչ լավ ա որ էղել ա էս մարդը, ու նրա շնորիվ ա նաև, որ մարդիկ կարողանում են Մարդ մնան....

My World My Space
25.06.2010, 17:44
Էսօր գնացի ձեռքիս վիրակապերը քանդելու..... նենց անսովոր զգացում ա.... ձախ դաստակս ոնցոր իմը չլինի` ինձ չի ենթարկվում: Սկսում եմ սովորել նոր ձեռքիս.....ոնց որ նոր լինի, յուղը վրեն.....

My World My Space
27.06.2010, 21:35
Եչեկ գնացել էի Արարատ ակումբ կոլեգաներիս հետ ֆուտբոլ խաղալու , սաղ նախկին դատախազ-դատավոր ու էդ մասշտաբի այլ աշխատողներ են ու սաղ +50: խաղից հետո հոգնած գնում ենք Կվարտալ էդ կոլեգաներից մեկի "Օբեկտում" հաց ուտելու: Դե քանի որ ինձ հիմա խմել չի կարելի ես մանրից ուզում եմ ծլկեմ, մեկ էլ զանգում ա Ռուֆուսը.
- Տեխասում նստած ենք, արի:
- Ապեր մոտս լրիվ սպառտիվկա վիճակ ա, էնքան էլ հոգնած եմ , որ չեմ կարա գնամ տուն փոխվեմ գամ:
- Ոչինչ ես էլ եմ տենց: Ես ավելի բեթար` շորտիկով եմ:
Մի խոսքով համոզում ա, գնում եմ....
Արագ դուրս եմ գալիս Բարեկամություն մետրո, ու նստում եմ իմ ամենասիրելի տրանսպորտը: հասնում եմ Երիտասարդական: Մետրոյի կայարանը համարյա դատարկ ա, մեջտեղում մի զույգ հեռախոսի ձայնակցության տակ վալս ա պարում..... :love կանգնած զմայլվում եմ, հետո վազքով դուրս եմ գալիս մետրոյից: Իջնում եմ Տեխաս: զանգում եմ Ռուֆուսին, խոսում եմ Կիտայի հետ....:) Տալիս եմ դռան զանգը, հայտնվում ա մի աղջիկ ու.
- Կներեք դուք չեք կարող սպորտային համազգեստով մտնել ներս:
Կատաղած զանգում եմ Ռուֆուսին: Մեղավոր հայացքով հելնում ա վերև: Պարզվում ա Իմփրեշընի ծնունդն են նշում: Իմփրեշըն ջան, շնորհավոր մի հատ էլ....:flower
Մի խոսքով իրենց բարի ժամանց եմ մաղթում, ու իջնում եմ տուն: ճանապարհին իմ ամենասիրելի տրանսպորտներից մեկը` Մառշոտկան ագրեսիվ կերպով մուտք ա գործում մի մերսեդեսի մեջ: Զգում եմ որ 18 ուղևոր հայտնվեցինք իրար գլխի` շոֆերի նստատեղի մոտ, ոմաննք նույնիսկ` վրա: Բախտս բերեց վերջում էի նստած, ու հայտվեցի մարդկային կույտի վերին հատվածում: Ինչևէ, կարևորը "ինչ էղավ, ժեշտին էղավ...."
Իջա երթուղայինից ու ոտքով գնում եմ տուն. վախենում եմ ուրիշը նստեմ.... կատաղած զանգում եմ Ռուֆուսին, դեռ շարունակում են Իմփրեշընի ծննդյան նշումը...Իմփրեշըն ջան, մի հատ էլ շնորհավոր .... ;)


ճանապարհին մտածում եմ, թե էս ի՜նչ օր էր.
1. Կյանքում առաջին անգամ գնացի ֆուտբոլ խաղալու
2. Առաջին անգամ սպառտիվկայով ու ցանցատիպ "էրոտիկ" մայկայով գնում եմ ծնունդ որևէ բարում,
3. մարշուտկայով վթարի մեջ եմ ընկնում ու վախից ոտքով եմ գնում տուն.....

Երկու բան ա անցնում մտքովս` էս ամեն ինչի մեղավորը կամ Ռուֆուսն էր, կամ ֆուտբոլը.....

My World My Space
01.07.2010, 09:15
Քանի գնում համոզվում եմ, որ Ակումբում լուրջ քննարկումներ անելն անհնար ա դառնում: Առանց իրար հերթ տալու "կծըֆըռ"-ով են զբաղվում մարդիկ: Տպավորությունը միանշանակ էս ա` ակուբում քննադատելը կրում ա զուտ "մի բան ասելու" սկզբունքը: Հիմնավորումների փոխարեն բերվում են աբսուրդ օրինակներ ու համեմատություններ: Արարգ արագ ու առանց նայելու մարդիկ էջերով գրառումներ են անում ազարտի ընկած ու ստեղ կարևորն արդեն ոչ թե հասկանալն է վիճարկվող հարցի էությունը, այլ կարևոր է հակառակ կարծիքն ունեցողին "նեղը քցելը" նրան վիրավորելու, պիտակավորելու, թերագնահատելու միջոցով:

Ժողովուրդ չե՞ք հոգնել.... ի՞նչքան կարելի ա նույն բանը գրել...

My World My Space
10.07.2010, 12:33
կարդում եմ "Армениа 88" գիրքը, էնքան հուզված եմ էս պահին, տեսա մի նամակի նկար, վրան հասցեն` Armenia, Leninakan, այսքանը, ուղարկողը Բանգլադեշից մի 10 տարեկան դպրոցական է, որը նամակի հետ ուղարկել է իր 1 դոլարանոցը....

սարսափազդու են նկարները, մի նկարում մարդիք ձեռքերով մաքրում են փլատակները, մտածում եմ` հայ մարդը կյանքում այդքան ցավով ու չարությամբ ներքև չի շպրտել հայկական քարը.....

Հիշեցի դեկտեմբերի 7-ի տեսարանները.....
Երկրաշարժի պահին ես Ախալքալաքի ավտոբուսով անցնում էի Լենինականով: հանկարծ ավտոբուսը սկսեց ցնցվել, և սկսեցին փոշու կույտերի վերածվել շենքերը` փողոցի երկու կողմերում: Տեսարանը սահմռկեցուցիչ էր.... չպատմեմ թե ինչ տեսարանների եմ ականատես եղել, միայն ասեմ, որ այդ ժամանակ 5 տարեկան էի, ու դրանից հետո 1 ամսից ավել քնել եմ միայն քնաբեր դեղերի օգնությամբ:

դրանից հետո ամեն ամառ Ախալքալաք գնալիս, երբ անցնում էինք Լենինականով, ես լացում էի....

My World My Space
12.07.2010, 09:21
Մարդիկ իրար ավատարներ են նվիրո՜ւմ....:love
հետաքրքությունից դրդված հետևում եմ.....էնքան բազմապիսի, բազմագույն, բազմա...ոչինչ չասող ավատարներ կան.....:(
Արա դե լա՜վն ա էլի իմ ավատարը.......:love
Չեմ փոխելու.....
Մեկ ա....



Հ.Գ. Ընդ որում սա 800-րդ գրառումս էր.....շնորհավո՜ր......:)


http://lh5.ggpht.com/_66lDt2bPUEo/TDqoe8UDQ3I/AAAAAAAAAEQ/ud296KK7asM/800.jpg

My World My Space
15.07.2010, 00:49
էլի նայում եմ ու էլի չեմ հասկանում....


Նոմինացիաներ վերևի անձնավորության համար
բա սա թեմայա՞....
Ո՞նց կարելի ա մարդուն ափաշքարա սենց գնահատել, էն էլ էն մարդուն, ու չես էլ տեսել գոնե մի անգամ.....
Մարդուն գնահատելը` քո արժեհամակարգի հետ համեմատելն է, որը խիստ անձնական հարց է: Մարդու հանդեպ վերաբերմունքը պետք է դրսևորվի ոչ թե 0-10 թվերով, այլ վերաբերմունքով: Թե չէ ի՞նչ հաճույք կա էդ փոխադարձ շոյումների ու ոչինչ չասող գնահատականների մեջ....



Հենց միայն նրանով, որ մարդը բանական էակ է, նա ընդունակ է հասկանալ, դնել անհավասարություններ, ու նշագրել կարևոր անձանց: Ու մենք այդպես էլ վարվում են մեզ շրջապատող մարդկանց հետ: Նրանցից յուրաքանչյուրի վրա մենք թաքնված պիտակներ ունենք դրած` հուզական, զգայական, պատմական:
Հենց թեկուզ նույն այս ակումբում: Ինչու կարդալ այս մեկի գրառումները, իսկ այս մյուսինը` ոչ: Այս երևակայական պիտակների կատալոգը գծում է քո և նրանց դիմանկարը ում հանդեպ որոշակի վերապահումներ ունես:
Մարդու էություն կարևորում է, որ յուրաքանչյու ոք, կամ ինչ իր տեղն ունենա քո կյանքում, սակայն չի պարտադրում, որ նրանք միշտ միևնույն տեղում լինեն:
Կապվածությունն այդ մարդկանց հետ քեզ մի կայունություն է բերում, որտեղ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր միտք քեզ վայելք է տալիս, ու մի խոր զգացում, որ դա կարող էիր ասած լինել նաև դու: Այդ բառերն իրենց մեջ զգացումներ են խտացնում, որոնք քեզ ստիպում են զարգացնել քո` միայն քեզ մասնահատուկ արժեհամակարգը:

Մի հավասարվիր ոչ մեկի, ապրիր այն համոզմամբ, որ դու ամենաանհավասարն ես: Հասկացիր, որ հավասարությունը կյանքում լավ բանի չի բերում, քանզի կյանքում հավասարությունը միշտ զրոն է` ոչինչը: հավասարվել մեկին` նշանակում է ոչնչնալ, դառնալ նույն ինքը` նա:

եվ վերջում, Ձեր բոլորիդ` անհավասարների կենացը http://smayli.ru/data/smiles/bohaut-172.gif (http://smayli.ru/smile/bohaut-172.html)

Նույնն է նաև ակումբային կյանքում, և ավելի զգայական ոլորտում, քանզի մեծ մասն իրար իսկապես չեն ճանաչում (խոսքն իհարկե դեմքով ճանաչելու մասին չէ...)սակայն սա ամենևին չի ենթադրում թե այդ պիտակները պետք է լինեն համարակալված, առավել ևս օգտագործվեն, որպես գրադարանի քարտադարակներ, որտեղ յուրաքանչյուրը կարող է պրպտել....


Հ.Գ. Անհավասարներին մի հավասարացրեք 1-10 թվերով....

My World My Space
22.07.2010, 19:24
էսօր հանգիստ նստածս տեղը, երբ վերլուծում էի անցած մի քանի օերից դրվագներ, հիշեցի ուկրաինական մի անեկդոտ.


Ուկրաինացի հարբած մուժիկը մտնում է գնացք, բացում է մի կուպեի դուռ, որտեղ սևամորթներ են նստած ու զարմացած հարցնում է.
-Ой, хлопцы, ет че сдесь загарелось то?

Ինչքան նման ա չէ՞ մեր իրականությանը, երբ ամեն մեկն իրա կարճ խելքով վերլուծում ա իրադրությունը, ու անգամ չի էլ խորշում իրա կարծիքը բարձրաձայն արտահայտելուց....

My World My Space
27.07.2010, 15:19
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...


Չիդեմ, ամեն անգամ կարդում եմ, ու հասկանում եմ, որ թերևս Տերյանը մեր ամենաուժեղ (հոգևոր իմաստով) բանաստեղծն ա....:think

My World My Space
10.08.2010, 08:16
Մառշռուտկե՜քը.....:love
Մեր ազգային ֆոլկլյորի մի մասն են կազմում արդեն.....
բայց ամեն ինչ սկզբից......

Ուրեմն Հաղարծնի հոգնածությունից հետո, էրեկ առավոտից ինձ տրամադրում եմ, որ գնամ քաղաք, մի քանի գործ կա անեմ վերջացնեմ: Նշտում եմ մառշրուտկան: Շարժվում ենք: կողքս իգական սեռի մի ներկայացուցիչ ա նստած, որ անընդհատ ՍՄՍ-ներ ա ստանում ու կիսաբարձրաձայն կարդալով ծիծաղում: Աշխատում եմ ուշադրություն չդարձնեմ: Հասնում ենք Երևանյան լճի մոտ, որտեղից պետք ա բարձրանանք Իսակովի պողոտա: Էդ բարձրանալու տեղը պատի պես փակել կանգնել ա մի ՊԱՏ-ի մեքենա: վարորդը.
- վայ քու արա, էս հլը չեն բացե՞լ....
- էս ի՞նչ են անում որ....
- ճամփեքն են գծում.....:o
ստեղ պետք ա կանգնել ու ասել, որ մենակ հայ ազգի պայծառ միտքը կարա որոշի ցերեկվա պիկ ժամին գծերը թարմացնելու համար փակել այն միակ պողոտան, որը կապում է Օդանավակայանն ու Արմավիրի մարզը Երևանի հետ....
- Ժողովուրդ, ես կարամ ձեզ տանեմ մինչև 3-րդ մաս:
խառը մեկնաբանություններ.
-Երրորդ մաս գնում ենք ի՞նչ անենք,
-Չե՞ս կարա 44-ի ճամփով գնաս
- Տղա ջան ընձի ավտոկայանն էր պետք, 3-րդ մաս գամ ի՞նչ էնեմ
-Դե գնա, յա՜, մեռանք էս շոգին կանգնած.....
վարորդը.
- Ժողովուրդ սաղ քաղաքը պրոբկայա էղել, չեմ կարա գնամ:
- վայ սպասի մի տեղ իջնենք.....
Դիմացը նստած սպիտակ մազերով մի տղամարդ.
- Բա որ գիտեիր փակ ա, մեզ խի՞ բերիր ստեղ....
-Այ ախպեր ասել էին մի ժամից կբացվի....
- Բա խի՞ չեն բացում....
- հարգելիս, հենա գնա միլիցեքին հարցրա, ես ի՞նչ իմանամ...
Մի տարիքով գյումրեցի կին.
- Տղա ջան հբը ի՞նչղ ավտոկայան հասնիմ:
- Ես ի՞նչ անեմ այ մորքուր ջան, կարո՞ղ ա ես չեմ ուզում գնամ, ճամփա ասեք գնամ:
Ես.
-Դե լավ, գոնե քշի 3-րդ մաս....
Շարժվում ենք: Մի 100 մետր գնում ենք, դիմացը նստած սպիտակ մազերով տղամարդը.
- Այ ընկեր, էս մեզ ո՞ւր ես տանում.....
- Բա չասի՞նք 3-րդ մաս...
- Ի՞նչ 3-րդ մաս, հո դու օղբաթ չես, 3-րդ մաս գնամ ինչ անեմ: տար մեզ ընդեղ, որտեղից նստել ենք...
- Հմի հե՞տ էթամ...
- բա ի՞նչ պիտի անես, էս շոգին ինձ տանես թողնես քաղաքի մեջտեղը դու գնա՞ս....
Վարորդը լճի մոտից ռազվառոտ արեց, էդ 100 մետրը մինչև հետ էկանք, մի երեխա հետևից գոռաց.
- Ձյաձյա, բացեցին ճամփեն.....
Տենց ուրախացած թեթևացած շունչ քաշեցինք ու շարժվեցինք: Բարձրացանք արդեն իսկաովի պողոտա: մեկ էլ 3 կին կանգնացրեցին մեքենան: վարորդը մի 50 մետր առաջ գնաց կանգնեց, քանի որ մոստի վրա չէր կարա կանգներ: կանայք սկսեցին մանրից մոտենալ: սաղովի շուռ ենք էկել ու շոգած հայացքներով նայում ենք թե երբ կհասնեն տեղ, որ շարժվենք, հովանանք: Առաջինը մեքենային հասավ մի կին և կոտրտված հայերենով ասեց.
- Գիլիքյա՞....
- Հա, նստեք....
Բացեց դուռը, տեղ հասան մյուս երկու տուրիստկաները, ուշադիւր զննեցին մեզ, ապա փակեցին ու նիդավոլնի հեռացան, դե նստելու տեղ չկար.....
Վարորդը փրփրեց....
-Արյա սրանք էս ինչ խալխ են, մի 10 հոգու տեղ կա մեջը, չեն նստում.....

Էստեղ հարկ եմ համարում նշել, որ գազելը նախատեսված է 14 հոգու համար, մենք արդեն 16 էինք, + ևս 10 հոգի, ստացվեց էնքան մարդ, որ Բոգդան ավտոբուսների համար ա նախատեսված դեռ մի 3 հոգի էլ ավել ա գալիս.....
Ա դե ուրիշ ենք էլի հո զոռով չի՞......

My World My Space
13.08.2010, 10:41
1+1=.....

Արմենը բավականին ուշ արթնացավ: բերանի դառնահամին ավելացրեց գլանակի ծուխն ու կարծես մի քիչ հանգստացավ: Ալարկոտ հայացքով նայեց սեղանին դրված նկարին` ինքն ու Արմինեն են գրկախառնված: Անզուսպ մի ցանկությամբ տեղից վեր ցատկեց ու նկարը շրջեց , որ չտեսնի.....
Ինչու այսպես ստացվեց ամեն ինչ: Ծնողնե՞ր էին պատճառը, որ ամեն հարմար առիթով խոսում էին նրանց անհամապատասխանության մասին, ի՞նքը, որ ժամանակի ընթացքում համոզեց իրեն որ ծնողները միգուցե ճիշտ են, ու իրենք իրոք համապատասխան զույգ չեն, թե՞ Արմինեն, որ չի փորձում իրեն հսականալ ու փոխվել գոնե մի՜ քիչ....
Այսպես իր շուրջը մտովի գծեց մեղավորների երևակայական եռանկյունին ու չկարողացավ մեջից դուրս գալ....
Ուղիղ 10:30 սովորականի օպես հեռախոսը զնգաց: Նոր հաղորդագրություն Արմինեից: նույնիսկ չբացեց: հանգստանալ է ուզում:
Կիսախուփ աչքերով նորից սկսեց մտածել. ապա վեր կացավ, մոտեցավ համակարգչին և միացրեց այն....
Սկսեց թերթել ֆորումի էջերը: հանդիպեց մի օրագրի: Սկսեց կարդալ.


Սիրո կորուստը ձեզ կապող հանգույցները մեկ-մեկ քանդելն է: Նա վրա է հասնում նախևառաջ ուշադրության բացակայությունից: դավաճանությունը, եսասիրությունը, խառնվածքների անհամապատասխանությունը շատ հաճախ հետևանքներ են, որոնց շփոթում են պատճառների հետ:

Աշխատի՛ր հիշել.... Երբվանի՞ց ես սկսել ոչ թե նայել նրան, այլ` տեսնել: Քանզի բոլորիովին վերջերս արդեն դու նայում էիր նրան առանց տեսնելու, այնպե՞ս չէ: Եվ նա քեզ ականջ էր դնում առանց լսելու: Կարճատեսությունն ընդդեմ խլության: Զույգի հավասարակշռությունը նվազել ու վերածվել էր զուգանջատության:

Դու կարծում էիր թե մեծ սիրուց անպայման մեծ երջանկություն կստացվի: Նույնն է, թե կարծեիր, որ ծովերն են, որ գետերի մեջ են լցվում: Դու դժգոհում ես, թե. "Ես մի անսահման սեր էի ուզում, ոչ թե շաբաթական մի երջանկություն....": Դու դարձյալ չես հասկացել թե ինչումն է հակասությունը: Այնտեղ, որտեղ չկա սահման, չի կարող ծայրահեղություն լինել: Սիրելու երջանկությունը ծովի վրա թափվող բարակ անձրև է: կաթիլի վայելքը` կորչել անչափելիի մեջ....

Քո մեծագույն սխալն էր հավակնել թե դու սիրել ես անչափ: "Անչափը" մերժված է սիրուց նույնքան, ինչքան "շատը" երջանկությունից....

Անչափ չեն սիրում երբեք. պատահում է, որ վատ են սիրում: Իսկ դու քո երջանկությունը կախման մեջ դնելով ուրիշի սիրուց, կախման մեջ ես դրել նաև քո սերն ու վերջապես քեզ: Մինչդեռ սերն անկախ արարք է: Երջանկությունը խոսում է քո սիրո թռչնակի հետ, որպեսզի նա գա ու բույն դնի.....

Հակառակը պատկերացնելը նման է գնդակն անվերջ պատին խփելու մոլուցքի, պատը միշտ պատրաստ է գնդակը հետ վերադարձնելու, սկզբում դա զվարճացնում է, բայց ի վեերջո հոգնեցնում, քանի որ պատը միշտ հաղթող է.....

հետ ընկավ բազկաթոռին ու փակեց աչքերը:Սկսեց մտածել, որ անզոր է պատճառներ որոնել....
Հեռախոսը զանգեց, Արմինեն էր: Երկար տատանվում էր, վերցնել, թե չէ: Որոշեց պատասխանել:
- Արմե՜ն,- լսվեց լսափողի այն կողմից:
- հա, Արմին,- սառը պտասխանեց Արմենը:
- Ուզում եմ խոսենք, կգա՞ս:
- ......
- Արմե՞ն
- Երեկոյան կգամ
- Կսպասեմ:
Հեռախոսը դրեց սեղանին ու հասկացավ որ չի կարող, որ ամեն ինչ էլի տակնուվրա եղավ: Գիտի թե ինչ են խոսելու, հաստատ գիտի.... Ախր ինչի՞ չի կարելի առանց ցավի.... ինչի՜.... գլուխը հավաքեց ափերի մեջ.... Ի՞նչ անել....
Երեկոյան գնաց Արմինեենց տուն: Երկար խոսեցին: Անցյալ անգամների պես առանց արդյունքի, ու առանց վերջնական որոշման: Դուրս եկավ տանից երբ արդեն կեսգիշերն անց էր: քայլեց մոտակա խանութի կողմ, որ գարեջուր գնի:
Նստեց այգում ու անշտապ սկսեց խմել դառը գարեջուրը: Մի պահ ժպտաց, որ փորձում է հոգու դառնությունը խեղդել գարեջրի դառնության մեջ....

Ապա ընդոստ վեր ելավ տեղից ու արագ քայլերով դուրս եկավ այգուց: տուն գնաց ոտքով: Ամբողջ ճանապարհին մտքերի մեջ Արմինեն էր: Սիրտը ցավում էր , որ Արմինեին ցավ է պատճառում, բայց հասկանում էր, որ նա էլ մեղավոր է: Ինչու ժամանակին նախքան միավորվելը չկարողացան ճշտել այն պատճառները որոնք կարող էր նրանց բաճանել: "Երևի ճիշտ էր օրագրի հեղինակը,- մտածեց Արմենը,- Զույգի հավասարակշռությունը նվազել ու վերածվել էր զուգանջատության...."
Մի պահ հասկացավ որ դեռ չգիտի ինչ է ուզում, որ Արմինեն մի քիչ փոխվի՞, թե՞ որ բաժանվեն վերջնականապես.... Մի բան հաստատ է: Արմենն այնքան ուժ ունի, որ կգտնի ելքը այս իրավիճակից....

Հ.Գ. Այս պատմության happy end-ը մենք չենք տալու: Դա Արմենը պետք է անի: Ամեն դեպքում վերջում երեք խնձոր է ընկնելու: Երկուսը հաստատ իրենց են լինլու Արմենին ու Արմինեին: նրանք կամ ամեն մեկն իր համար երջանիկ կուտեն իրենց խնձորը, կամ այդ խնձորներով կարկանդակներ կպատրաստեն մեզ համար:

My World My Space
16.08.2010, 23:16
Հաճախ եմ լսում էս արտահայտությունը. "ոչ դարդ ունի, ոչ ցավ"....

Դարդերը սպիացած ցավեր են, բայց նաև նոր զարգացումների ու գերազանցումների մեկնակետ: Նույնիսկ մեծ դարդերն իրենց փոքրիկ ժպիտներն ունեն, ժպիտներ, որոնք ծնվում են մի ինչ-որ հիշատակի, ինչ-որ հեռավոր երջանկության հիշողություններից: Մարդը ծվնած է կորւոստների գնով և ամեն քայլափոխի կրում է կորուստներ, թեկուզ հենց միայն այն անցած վայրկյանների տեսքով, որոնք ժամանակի ընթացքում ձյուն են մաղում գլխին, և խլում երիտասարդությունը: Յուրաքնաչյուր սպի` լինի մարմնական թե հոգեկան հետդ խոսում է անցած երջանկությունից ու չարախինդ մի ծիծաղով ցույց է տալիս քեզ ներկան:

Մեր ժամանակներում երջանկությունը դադարել է փիլիսոփայական նյութ լինել, որովհետև դաձել է շուկայական հարաբերությունների զոհը, նրան խլում են երիտասարդությունից և հասարակությունից,վաճառում, մասնատում, ավելին` դարձնում են տաբու, մեռած մի հավատալիք, հասարակության թմրադեղ, որի հեռավոր հոտից հարբած ամբոխը արդեն չի նկատում իր շուրջ ծավալվող դաժան իրականությունը:
Այս պայմաններում է, որ ավելի են շատանում դարդերը, որոնք ինչպես ասեցինք սպիացած ցավեր են:

Իսկ հիմա բուն հարցը. կա՞ն անդարդ մարդիկ....
Ո՛չ, անդարդ նշանակում է դարդից հրաժարված, ոչ թե դարդ չունեցող....
Որովհետև որոշ մարդիկ պարզապես աշխատում են անտեսել այն, կամ որ ավելի վատ է, արդեն ի զորու չեն տեսնել....դա էլ մտագարության մի այլ տեսակ է....

My World My Space
17.08.2010, 14:27
Հայացքը....

Մի գեղեցիկ հայացք նրան ստիպեց դուրս գալ մտքերի նեղլիկ միջանցքից, որտեղ արդեն հոգին պատեպատ էր դիպչում.... իրեն նայող հայացքն այն աստիճան գեղեցիկ էր, որ նա ակամայից ժպտաց: Դիմացի հայաքում կատարվեց փոփոխություն` աչքերի անկյունները սրվեցին, ինչը նույնպես ժպտալու հետևանք էր....
Ջերմություն կար այդ ժպիտում, գորով, եթե կուզեք, անծանոթ, անծանո՜թ այդ հայացքում:

Ի՜նչ լավ է, որ աչքերի երկխոսություն ջերմությունը չի գաղտնալսվում.....:)

My World My Space
25.08.2010, 09:30
My World My Space ջան, շնորհավոր ակումբի 1000-րդ գրառումդ....:)

http://lh4.ggpht.com/_66lDt2bPUEo/THSp-IlXqjI/AAAAAAAAAIs/0bd03a-jksE/grarum.jpg

My World My Space
01.09.2010, 07:35
Ժովովուրդ ջան սանի՜կ եմ ունեցեեեեեեեե՜լ........................:erexa
Էս ինչ ուրախ եմ էսօր.....
Մի 4 կիլոյանոց գանձ էլ ծնվեց, պատասխանատվությանս բեռն ավելացրեց.....
Աաաաաաաաաաաաաաաաա՜, բան չեմ կարում գրեմ, ուրախությունը կոկորդիս ա հասել, խեղդում ա......

:russian:drinks:bux:

My World My Space
03.09.2010, 20:18
Կա՞ ավելի մաքուր երջանկություն, քան երեխայի բառը: Միշտ անսպասելի մի ճշմարտություն, որ քանդում է բոլոր պայմանականությունները, մի լույս, որն ուղղակիորեն ընկնում է մեր ծիծաղաշարժ կողմերի վրա:

My World My Space
09.09.2010, 04:58
վաղո՜ւց փնտրում էի Տերյանի այս բանաստեղծությունը, քիչ առաջ ՊՄ ով ստացա "զեմ"-իցս,
Նաիրուհի ջան ապրես..... Շնորհակալ եմ....


***
Նստել այստեղ, անվերջ նայել ու նայել,
Աշնամուտին և քրքրել հին հուշեր.
-Պոռնկուհին և ուսանողն այն ջահել
Խոսք մեկ արին, որ սեր անեն այս գիշեր...

Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
Ծվարել է իմ հոգու պես որբ նա էլ.
-Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...

Ի՞նչ ես փնտրում, սիրտ տգնապող, անխնդում.
Մեր բանտն անել-զուր է տանջվել ու վայել.
-Ինչպես զվարթ, տե´ս, գնում են դեպի տուն
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...


Սիրում եմ էս բանաստեղծությունը.....:love:oy
դուք էլ սիրեք....

My World My Space
14.09.2010, 23:58
Ժող ջան էսա կմեռնեմ ուրախությունից...... կոնյակի շիշը կողքիս գրառում եմ անում....
էլի սանիկ եմ ունեցեեեեեեեեեեեեե՜լ.......:yahoo:russian
էսօր հաՌՌՌՌփելու օր ա.....:dance:dance

Սանիկիս ու բոլոր սանիկներիս ցավը տանեմ..... էսօր իրանց օրն ա..... Օ՜ն, առաջ.... կոնյակը տաքացավ......

My World My Space
15.09.2010, 21:51
Ուրիշ ի՞նչ:
Ոչի՜նչ:
Ոչինչն էլ քո պինչ,
Քո պինչն էլ՝ իմ պոչ
Եվ...ցտեսությու՜ն...

© Սևակ


և.... Ցտեսությո՜ւն....

My World My Space
16.09.2010, 13:30
Որպեսզի հաշտեցնես քեզ և անցնող ժամանակը, պետք է նրան միավորես վերադարձող ժամանկի հետ: Պիտի համոզես ինքդ քեզ, որ ժամանկը քեզ չի վատնում, այլ երկնում է: Պետք չէ մտածել, թե նա քեզ դարանակալ սպասում է, մտածիր, որ նա քեզ մշտապես գտնում է` իր սեփական հաջորդականության մեջ գրանցելով քո յուրահատուկ մշտականությունը:
Հեռանալը նույնպես իր մեջ ափսոսանք է կրում, նաև մի ճիգ մտապահելու այն անուններն ու մարդկանց, որոնց հետ կապված գեղեցիկ հուշեր ունես, որոնց հետ ժամանակ ես ապրել..... Օր օրի խունացող այդ պատկերները քեզ ամեն օր կհուշեն ետդարձի մասին.... Ետդարձն իր մեջ կպահի ամեն իսկական ու վավերականը: Ու մի օր երբ արդեն ետ կգաս, կհասկանաս, որ երջանկություն է տուն վերադառնալը, ինքդ քեզ վերադառնալը: Ու երբ սեղանիդ մոտ նստած կիսատ մնացած գրքի ծալված էջը կբացես, կհասկանաս, որ ժամանկը քեզ վերաստեղծեց....

Բաժանման տխրությունը կոնպենսացվում է միայն վերադարձի հույսի զգացումով: Իսկ վերադարձն ախուսափելի է: Մնում է միայն կողմնորոշվել մարդկա՞նց ես ավելի շատ կարոտելու, թե՞ նրանց ստեղծած միջավայրին.....

My World My Space
22.09.2010, 10:35
Վերջապես Չիլըս էլ ունեցավ անձնական օրագիր (http://www.akumb.am/showthread.php/57017-Խառը-մառը-Չիլի).... կանխազգացում ունեմ, որ էդ օրագրի մշտական ընթերցողն եմ լինելու....:oy
Չնայած որոշակի վերապահում ունեմ օրագրի անվան հետ կապված....
Շատ կուզենայի որ վերնագիրը լիներ "Մի քիչ անխառը Չիլի", համոզված եմ կծվաշ օրագիր կլիներ....;)

My World My Space
01.10.2010, 18:35
Մեզ ճանաչող մարդկանց հայացքների մեջ մեր մասին ինֆորմացիա կա, որը սնուցում է մեր ինքնասիրությունը: Մենք հաճախ տանից դուրս ենք գալիս զբոսանքի` ինֆորմացիա հավաքելու համար: Այդ պահին նախընտրելով հանդիպել նրանց, ում աչքերի ինֆորմացիան կհամապատասխանի տվյալ պահի մեր հոգեկան վիճակին.....

Երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ, թե ինչու ես երբեմն ուզում առանձնանալ աշխարհից, շրջապատից. սակայն.... մի խումբ մարդկանց հետ: Նրանց աչքերում մի օր , մի անգամ կարդացածը արդեն զոմբիացրել է քեզ և մղում է դեպի նոր "վայելքներ"....Ինֆորմացիայի սովը ստիպում է քեզ անտեսել կողմանակի ամեն ինչ, որպեսզի բավարարում ստանա....

Իսկ մենակ առանձնանալը` խեցու մեջ փակվելը, մի օտարացում է, որն արգելակում է քո անհատական հոգեկերտվածքի զարգացումը....եթե իհարկե այդ մենակ մնալը հավաքած ինֆորմացիայի ապակոդավորման համար չես օգտագործում....

My World My Space
01.10.2010, 22:20
Ափսոսանքը հաճախ ենք նույնացնում խղճի խայթի հետ, սակայն խղճի խայթն ավելի շատ զղջումին է մոտ, ու դա պատահական չէ, քանի որ զղջումն ավելի շատ արվածի համար է լինում, քան ձեռնպահության:
Իսկ խղճի խայթը մեր դաստիարակության ու նոր փորձարկվող համոզմունքների կարճ միացումն է....

My World My Space
02.10.2010, 08:39
Միակ հայը որին անխտիր բոլորը կարող են սիրել.... առաջին ու միակ անունը, որ անցավ մտքովս` Շառլ Ազնավուրն էր, տատիս ասած` "ՇառլՍ"....
Չգիտեմ, ամեն անգամ մի անբացատրելի հուզմունքով եմ լսում նրա երգերը, նրա արտասանած յուրաքանչյուր հայերեն բառ մի մոգական ուժ ունի, որ շտապում է աչքերիցս դուրս պրծնել....իսկ նրա հայերեն երգերը.....:love

Ահա երկուսը դրանցից , իր դստեր` Սեդայի հետ


http://www.youtube.com/watch?v=zZdf3CTPcus&feature=related


http://www.youtube.com/watch?v=xqmy0EXTkHM

հայերենի ամենաքաղցր կատարումը որ երբևէ լսել եմ....

My World My Space
03.10.2010, 19:52
Չասված բառերը վերաբերմունք են դառնում ու մի օր դուրս են ծորում աչքերիցդ, այն աչքերից, որտեղ ինֆորմացիան էր պահվում.... ու դա ասված բառերից ավելին է, որվհետև մարդը զգայական էակ է: Աչքերում կարդացված սերը ավելի հեշտալի է, քան հազար անգամ ասված "ես քեզ սիրում եմ"-ը.... ու ընդ որում ավելի վավերական.... Ուշադի՜ր զննեք աչքերը....

My World My Space
03.10.2010, 23:19
Արցունքները....
Երբևէ տեսե՞լ ես հոգու աչքերի արցունքները.... Առավել հաճախ արցունքները հոգուց են բխում, որվհետև զգացմունքն է խոսում: Երկու հակադիր զգացմունքներն են արցունք ծնողները`կորուստը և ուրախությունը: Երկուսն էլ նոր իրավիճակի բացահայտում են: Երկուսն էլ քո վերաբերմունքն են ստեղծված իրավիճակին.... ուստի երբ մարդ արտասվում է, մի խանգարեք, նա վճիռ է կայացնում և դրա համար իրավունք է ստացել...արցունքների գնով.....

My World My Space
04.10.2010, 21:11
Ժամանակն է խմբակային սիրո խոստովանության.... :love Ես ձեզ սիրում եմ քիչ ավելի, քան հարգում եմ և ուզում եմ որ դրա համար ինձանից մի քիչ նեղանաք....:oy

My World My Space
05.10.2010, 11:08
Մասկառադ ա, մեռնեմ թե սուտ եմ ասում....որովհետև մենք վարվեցողության որոշակի կանոններ ենք մշակել իրար հետ շփվելուց, ու խաղում ենք այդ խաղն իրար հետ պայմանավորված, որ ուրիշների մոտ իրար վրա չծիծաղենք և չնկատենք մեկմեկու կապիկություւները, թե չէ սաղ խաղը կփչանա....

My World My Space
06.10.2010, 21:52
Էս վերջերս հաճախ եմ նկատում , որ հայտնվել ա մարդկանց մի նոր տեսակ, որն ունի բնազդայինին սահմանակից պրիմիտիվ պահանջներ ու ճաշակ: Նրանց գերխնդիրը` օրը սպառողական տեսակետից հաջող անցկացնելն ա: Գաղափար չունեն, ո՛չ մշակույթի, ո՛չ ազգային ազգային արժեքների մասին, սակայն իրենց ուրույն մի մշակույթի կրողն են, որը ծաղկելուց անմիջապես հետո չկա.... Նրանք շատ են, բայց դեռ չգիտեն էդ մասին, ի ուրախություն մեր նմանների: Նայելով էդ մարդկանց կաղապարներին վախենում ես դրանց դատարկություններից, հետո` դրանք լցնելու անհնարինությունից....
Էկեք իրանց անվանենք ՊՐԻՄԻՎԱՏՆԵՐ.....

My World My Space
08.10.2010, 08:21
Մեր ցանկություններն ու երազանքնեը մեզ թևեր են տալիս ու միշտ դեպի վերև են տանում, խոստանում են ճախրանքի վայելք, բայց ոչ բոլոր են կարողանում դիմանալ ամենավերում հայտնվելու գայթակղությանը և Իկարոսներ են դառնում, կամ ամենաքիչը հոգևոր նարկոմաններ....
Մեր պարտականությունները մեզ քաշում են ցած, դեպի գետին...
Մեր գերխնդիրն է չհրաժարվել այդ երկուսից ոչ մեկից, մնալ ճախրանքի միջանկյալ մի կետում, որտեղից արագ կարող ենք իջնել, իսկ ընկնելու դեպքում անվնաս մնալ: Պիտի աշխատենք չկիսվել ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես....
Կիսատ մարդիկ այսօր աններելիորեն շատ են....

My World My Space
08.10.2010, 19:06
Ուֆ դե եսիմ է՜.....
Մտածում եմ էսքան հոգնելու ու էշի պես աշխատելու վերջն ի՞նչ ա լինելու...
Սկզբում աշխատում ենք էնտուզիազմով, հետո մեզ համոզելով, հետո առանց ինքներս մեզ համոզելու` անձայն հարմարվելով, իսկ վերջում հիասթափվում ենք ինքներս մեզանից....
Հետո տեսնում ենք, թե մարդիկ ոնց են պատահականորեն աշխատում, առանց հասկանալու հարստանում ու էդ բիրդան աղայությունը մի օր ոնց ա իրանց գլուխն ուտում....
Նորից սիրում ենք մեր աշխատանքը ու մեր ապրուստի համար աշխատում ենք էնտուզիազմով....:)

My World My Space
11.10.2010, 08:58
Երբեմն գալիս են պահեր, երբ մեր կարծիքով անելանելի դրությունից դուրս գալու համար, լռելյայն թույլ ենք տալիս, որ մոտ մարդիկ իրենց խորհուրդներով առաջնորդեն մեզ: Ու էդ մարդիկ որոշ ժամանակ անց արդեն այնքան են տարվում մեզ առաջնորդելով, որ ստիպված ենք լինում հեղափոխությամբ վերագրավել սեփական իշխանությունը:

Խորհուրդ հարցնելիս էլ ուշադի՛ր եղեք, որովհետև մեր մտքերը մեր շրջապատի համար կանացի մարմնի պես են , քանի դեռ թաքուն են ու ծածկված: Բոլորն ուզում են ներկա գտնվել "հարսի շորը հագցնելու պրոցեսին"` որոշում կայացնելուն, բայց հենց մերկացնում ես հարսին, սկսում են նկատել թերություններն ու ծանոթ պլաստիկ վիրաբույժի հասցեներ են տալիս....


Հ.Գ. Ինչքա՜ն հաճելի է, որ ձեզ օգնում են, կրկնակի տհաճ է, երբ սկսում են խանգարել, թեկուզ ոչ միտումնավոր

My World My Space
11.10.2010, 10:16
Կյանքում ինչքա՜ն ձգձգված ու չավարտված խոսակցություններ ունենք....
Միգուցե դրանք մտքում վաղուց գծագրված սպասելիքի հավատամքը չփչացնելու համա՞ր է, կամ գոնե մտովի այդ սպասելիքը վայելելու ցանկություն, ո՞վ իմանա....
Մի բան հաստատ է, որ ձգձգվող խոսակցությունն իր անորոշության մեջ կրում է կամ խորը զգացմունք, կամ մակերեսային մտածողության նշան:

My World My Space
28.10.2010, 22:09
Ուզում եմ նոր պատմվածք գրեմ..... լցվել ա, բայց դեռ չի ուզում դատարկվի.... խեղդվում եմ ասես.....:(

My World My Space
29.10.2010, 07:42
Բարի երազնե՜ր....

և՛ ձեզ ամենքիդ,

և՛ ձեզ բոլորիդ

Բարի լո՜ւյս....

© փոքրիկ աղջիկ

My World My Space
04.11.2010, 17:49
Ուրիշին օգնելը ներքին մի մղում է, որը քեզնից է գալիս... որովհետև օգնում ես, երբ ցանկություն ունես օգնելու, մարդկանց բարին անելու... ու դա ամենևին կախված չի մարդկանց "լացելու" աստիճանից.....
Ու երբեմն սկսում ես հոգնել արածդ բարությունից...

Հետևություն. կամ բարությունդ է սխալ, կամ` աշխարհը.....:think

My World My Space
15.11.2010, 20:55
Ա՜խր, միասին դուրս եկանք տանից,
Ես վերադարձա, բա նա ո՞ւր մնաց.....


մարդիիիիիիկ, ո՞ւր մնաաաաաաաց.................... :cry

My World My Space
16.11.2010, 23:25
Ո՜նց չեմ սիրում երկար ճանապարհ գնալ.... էն էլ գնալ ու հետ վերադառնալ սկզբունքով, էն էլ ղեկավարության հետ, էն էլ որ ղեկավարներդ զանուդա բիձեք են, սաղ ճամփին անիմաստ բաներից են խոսում....

նետբուքն ու ֆլեշկան որ չլինեին ես խառակիրի կանեի ինձ....

Ոնց չեմ սիրումմ զանուդա բիձեք.....

Ասե՛ք, որ ես մեծանամ զանուդա բիձա չեմ դառնալու...., ասե՜ք......:(

My World My Space
21.11.2010, 14:33
Էլի "Հին օրերի երգ"-ն եմ նայում....

Կարա՞ք էսօրվա մի հատ նենց կինո ասեք, որ էսքան հուզի ամեն դրվագում...

նստել լացում եմ....

50487


- Ժողովո՜ւրդ, վե....վե.... վերջացաաաաաա՜վ.....

My World My Space
28.11.2010, 22:43
Լավ բաները մի օր վերջանում են....

Ես այսօր ստիպված եմ դեպի հետ գնալ, հետքերս կորցնել, ինքս ինձ խախտել, տառերով գրվող ծիծաղի ձայնը նախանձով լսել միայն ուրիշների կատարմամբ` այն ծիծաղի, որը երեկ դեռ լցնում էր հոգիս....

Շշուկները դավաճան են, նրանք շատ շուտ են լսելի դառնում, նրանք լսում ես թիկունքով... թիկունքդ արդեն գիտի, որ շշուկներ լսելու ցանկություն ունեցող ականջներ միշտ կան....

կան բաներ, որոնք ոչ թե գաղտնի են, այլ պետք չի որ հրապարակ հանվեն, առավել ևս եթե այդ հրապարակում միայն կառափնարան կա և էկզոտիկի սիրահար բազմաթիվ աչքեր, որոնց համար կարևորը դու չես, քո էությունը չի,, այլ այն, թե դու ինչով ես զբաղվում.... կան մարդիկ որոնք մի սպորտային հետաքրքրությամբ են պատմում իրենց իմացածի մասին....

լավ բաները չեն ավարտվում, նրանք մի օր փշրվում են, անկախ իրենց ճկունության աստիճանից....

Բարին ընդ Ձեզ....

My World My Space
09.12.2010, 01:50
ՕՐԸ ՄԱՇՎՈՒՄ Է

Օրը մաշվում է, քաշվում է օրը,
Ինչ արած, օր է, ողորմի հորը...
Ամոթ չլինի հարցնել ասելը.—
Բայց ո՞ւր են տանում այսքան լույսերը,
Որտե՞ղ է թաղում այսքան ձայները...
Եվ մինչև գտնեմ պատասխանները,
Քարափներն ի վար իջնում է ձորը
Ստվերների սև հեծելազորը։


Համո Սահյան


էս էի ուզում ասել, բայց մարդն արդեն վաղուց ասել է....

My World My Space
10.12.2010, 13:26
էկել եմ տուն, որ մորս սարքած սպասն ուտեմ, գնամ գործի նորրից.....:love

Չգիտեմ ում մոտ ոնց ա, բայց իմ համար մորս սարքած ճաշերից էնկողմ բան չկա: Ոչ մեկի սարքած ճաշից իմ ուզած համը չեմ առնում:

Ա դե մերն ուրիշ ա էլի....:):love

Հ.Գ. վշտել ա ապագա կինս, ո՜նց ա տանջվելու, որ մորս նման էփի,:D բայց մեկա չի կարա.....:P

Մամա՜ս....:love

My World My Space
16.12.2010, 15:54
Մարդ ու կին միշտ վիճում էին ու ստիպում էին իրենց տղային որոշել թե ով է ավելի ճիշտ: էդ մթնոլորտում երեխան մեծացավ ու դառավ աննասուն, բառիս ամենաբուն իմաստով...

Ասածս ինչ ա. երեխային դատավոր մի՛ դարձրեք, մա՜րդ կկորցնեք....

My World My Space
18.12.2010, 22:52
Երբ կարդում եմ ակումբի գրառումները.....

Փնտրում եմ այն մտքերը, որոնք ես կարող էի ասել, բայց չեմ ասել, այն ինչ ես կարող եմ զգալ ու դարձնել իմ սեփականը: Սակայն կարդալն այլ բան է. ես ընթերցում եմ...... քանզի ընթերցելով և վերընթերցելով քեզ դուր եկած գրառումը` դառնում ես այդ մտքերի կրղը, այն մեկ ուիշի հայացքների և քեզ հետաքրքիր լինելու համար թափված ջանքերի ավանդապահը: Ընթերցել ու ընդունել գրածի ճշմարտությունը նշանակում է լինել անհամեստ լինել լավագույն կերպով, քանի որ քեզ դարձնում ես այդ մտքերին մեղսակից:

Ես երբեք չեմ կարդում ինձ դուր եկած ակումբցիների գրառումները` առանց այն զգացումի, թե հիմա պիտի մասնակցեմ մի գաղտնապահության ծեսի, որտեղ տողատակերում հաստատ մի գաղտնիք կա, որը պետք է գտնել: Եթե գտնում ես, այդ գաղտնիքներն այլևս քոնն են, դառնում են քո սեփականությունը....

Չէ, բայց ի՞նչ է գրառումը: Քառանկյունի մի սպիտակ տարածքում սև կետեր, բայց այդ սև կետերում զգացմունքներ ես հայտնաբերում, անձնավորություններ, հույզեր, տպավորություններ: Ի վերջո պետք է հիշել, որ ասվածի խորքերում, ինչ-որ տեղ միշտ կա չասվածն իր բազմակետերով....

Իսկ գրառումերին գնահատելը` հատուկ վերաբերմունքի արժանացնել է, որ սկզբում տրվում է գրառման համար, իսկ հետագայում, արդեն, երբ նրա գրածներն դառնում են քոնը` տրվում են կոնկրետ անձնավորությանը: Եվ երբ ինձ են գնահատում, այն զգացումն ունեմ, որ տվեցի ինչ որ բան....


Հ.Գ. Եվս մեկ անգամ շնորհակալ եմ նրանց, ում գրածները ընթերցում եմ: Ամեն գրառման համար: Եվ նաև նրանց, ում գրառումները դեռ պիտի ընթերցեմ.....

Ինչ լավ ա, որ կաք դուք....:love

My World My Space
24.12.2010, 10:40
Ասում եք Ձմեռ պապ գոյություն չունի՞...
Սխալվում եք....
Ձմեռ պապը հաջորդ տարվան ուղղված մեր ցանկություններն են, ու մեր ուժը դրանք ի կատար ածելու....:)

My World My Space
09.01.2011, 00:00
Էսօր Արտաշուկս կդառնար չափահաս, 9 օր չհամբերեց...


Ինքը դեռ ընտրելու իավունք չուներ, բայց իրան ընտրեցին.... վերևներում...


Շնորհավո՜ր ծնունդդ Արտաշուկս.... Չէ՛, Արտաշես ջան, որովհետև արդեն մեծ տղա ես....

My World My Space
12.01.2011, 23:50
2010 թ. դեկտեմբերի 29-ին գնացի մի հատ HTC Wildfire առա, էն էլ ամսի 31-ին ջարդվեց.... Ռուֆուսի աչքից :beee, ասում էր իրա հեռախոսի հետ փոխեմ, չփոխեցի... :))

էսօր գնացել Desire եմ առել, բայց Ռուֆուսի դարդից վրեն աչքի հուլունք եմ կախելու.... :P :D

My World My Space
21.01.2011, 10:36
էս "դիվանի" (աշուղական մրցություն երգով) բանահյուսությունը պիտի անմահանա....

Մուշո

Ո՜վ դիզայըռ, մեր Հովոյի
Վաղամեռիկ հեռախոս,
Աստված լույս տա root-ին քո հին,
Ու չմնաս դու անխոս...

Հովո

Եթե աստված չտա լռի
Իմ Դիզայռը լուսահոգի
Ես էլ հաստատ առնեմ պիտի
հոգին իրան սպանողի......

Մուշո

Ասա՜վ Հովոն աղեղն ուսին,
Մի նետ վերցրեց կապարճից,
Նշա՜ն բռնեց սրտին Չիլի
Ու՜ր որ է կկրակի...

Հովո

Գլուխը կախ առաջ գալով
Էսպես խոսեց կծու Չիլին
Ի՜նչ եմ արել ով տիրակալ
Խի ես դու իմ սրտին խփում
Մեղք չունեն իմ էս ձեռքերը
Հեռախոսդ root չի ըլնում.....

Մուշո

Անհողդողդ էր Հովոն ահեղ,
Սակայն հոգի նա ուներ,
Եվ ուր որ է պիտի բաշխեր,
Միտն էկավ root-ն իր ջահել...

Հովո

Ո՞նց թե Մուշոն ըսպանի
անroot դիզայռն իմ ջահել
Մուշի հոգին նենց root կանեմ
Չկարենա էլ գրել....

Մուշո

Ասավ Հովոն, նետով իր մի
Խոցեց, սպանեց նա Մուշին,
Ու ո՜ղբ իջավ մեջն ակումբի,
Չկա՜ պոետ մեր Չիլին...

Հովո

Երկրորդ նետով նա խոցեց
գարշապարը գարշելի
Ու ակումբի ճակտին մխեց
Գորտի չուչելը դեղին.....
Ու դարդից պոետ դառած
Առած մուռը Դիզայրի
Մտմտում էր Հովոն տխուր
Կորցրած root-ն էր ման գալիս

Մուշո

Միամիտ չէր սակայն Չիլը
Որ վստահի էդ Հովին,
backup-ել էր կյանքը նա իր
Ու նոր սպանել Հովrootին..

Հովո

չէ բեքաֆը չի փրկի
Մուշի ապական հոգին
Իմ նետերը վիրուսոտ
Կհասնեն իր բեքափին...

Մուշո

Մտածում էր Հովը դաժան,
Թե backup-ը նա կոտրեց,
Ի՞նչ իմանար, որ Չիլն այդժամ,
Կեղծ backup-ին դեմ տվեց:

Մուշո /մեկ օր անց/

Վերականգնվեց Չիլը հզոր,
Գիշերային երկնքում,
Ու հնարեց նա root մի նոր
Գիշերներում իր անքուն...

My World My Space
27.01.2011, 11:18
Չհասկացվածության պատճառով մենք ամեն րոպե կորցնում ենք մեր մտերիմներին ու .... նրանց մոտ մնալով մենականում ենք......այդ ամեն րոպեն կաթ-կաթ սղոցում է մեր զգացմունքները, սղոցում է այնքան, որ նույնիսկ բարկանալու համար հաճախ բարկություն չի մնում....
Մենք այնքան ենք սեր հորինել արվեստի տեսքով, որ սերը գեղեցիկ մի կտավ է դարձել մեզ համար, և որ արդեն սկսել ենք սիրել ոչ թե մարդուն, այլ նրա վերաբերմունքը և մեր սպասելիքները....

Չհասկացված մարդը դատապարտված է միայնության: Իսկ միայնակ մարդը, այն էլ` դատապարտված, չի կարող անկեղծ լինել....

Հաճախ համաներում արեք Ձեր սիրելիների համար.....

My World My Space
28.01.2011, 11:57
Տատս ասում էր` "Ձագ ջան, ծիծեռնակներն օր էկան, ուրեմն աշխարհը դեռ չի քանդվել...."



Տատիս տան էրդիկի ծիծեռնակի բույնն եմ հիշում, ու ամեն տարի նրանց պատվին պապիս արտասանությունը.


Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Ծիծեռնակների երգն իր խորհուրդն ունի:

Սպասում եմ գարնան գալուն, որ ես էլ իմ հոգին կարկատեմ: Շյուղ առ շյուղ վերակառուցեմ հոգուս տունը....

My World My Space
28.01.2011, 23:19
Հիշողությունս ինձ խաբելով ձեր բակը բերեց, հուշերս դուրս եկան քարերի տակից, փաթաթվեցին ոտքերիս ու լացին..... ես էլ կարոտից լաց եղա....

My World My Space
03.02.2011, 11:06
Ամեն օր ու ամեն տեղ մարդիկ մեր հոգին են մուրում, իսկ մենք ողորմում ենք նրանց մեր հոգու ապրումների քափը....որովհետև այս վայրենի հարաբերությունների տիրապետությունում մեր խիղճն ամեն օր վայրենանում է....

My World My Space
07.02.2011, 11:25
- Վե՜ր կաց, տե՛ր, քեզ սպասող մեծ գործերն այլևս քեզ չեն սպասում....,- ոռնաց զարթուցիչն ականջի տակ..... © Ես

My World My Space
08.02.2011, 01:12
Եկեղեցին այնպես հարամեց Աստծո գաղափարը, որ Աստված տեսնելով իր անզորությունը հնարեց ինքնահանգստացնող աղոթքը....

My World My Space
10.02.2011, 16:46
Ընկերները միշտ մեր կողքին են. Երբ դժբախտություն է պատահում, նրանք մեզ մենակ չեն թողնում, որ դժբախտությունը մեզ չկոտրի ու մնանք իրենց հետ: Երջանկության պահին նույնպես մեզ մենակ չեն թողնում, որ խանդավառությունից չթռչենք ու մնանաք իրենց կողքին....

My World My Space
13.02.2011, 23:48
Mark Paule-ի "Փոս (http://www.akumb.am/showthread.php/59166-%D5%93%D5%B8%D5%BD%D5%A8)"-ից ներշնչված....

Դրախտից դժոխք հասնելու համար հեռու մի գնա, փոխի՛ր չափանիշներդ ու դու հասել ես.....

My World My Space
15.02.2011, 14:42
Կյանքում շատ կարևոր է փոքրերին նայելը: Որովհետև փոքրերը երջանկություն են բեմադրում ամեն պահի: Բայց նրանք, ի տրաբերություն մեծերի, չեն խաղում, այլ ապրում են բեմով: Երեխան միշտ ապագային առընչվող լավատեսություն ունի (երբ ինքը մեծանա):

Երբեմն լուսանկարիչները իրենց երկարաֆոկուս օբյեկտիվի միջոցով վերացնում են անհրապույր ու խանգարող առաջին պլանը, ճիշտ այդպես էլ երեխան է իր ուշադրությունը կենտրոնացնում այն բանի վրա, ինչն իրեն պետք է: Քանի որ նա ապրւմ է աշխարհի հետ վերցնելով իրենը, իսկ մեծերը բախվում են աշխարհին....

Հաճախ մանկություն գնացեք, նայեք ձեր մանկությանը ձեր այն ժամանակվա աչքերով, խաղացեք երեխաների հետ նրանց սցենարով:
Մեծերը մեզ սովորեցնում են ապրել իրենց խրատներով ու օրինակներով, փոքրերը` իրենց հավատով ու սպասելիքներով....

My World My Space
18.02.2011, 15:10
«...Այս թափանցիկ դարը մեզ հունից հանեց: Մեզ չէր կարելի այսքան բան տեսնել: Սա կյանքի ձեւ չի, ապրելու ձեւ չի. ամենօրյա զվարճանք է ու ամենօրյա սգահանդես... Մի կյանքի համար, մի մարդու համար չափազանց շատ է...» © Վանո Սիրադեղյան «Ծանր լույս»

My World My Space
20.02.2011, 23:54
էսօր ինչքան Սահյանը մոտ ա ինձ, էսօր էս մի բանաստեղծությամբ ինձ ասես աշխարհի իմաստությունն է փոխանցում....


Եվ նորից գնա

Մայրամուտն, ավա՜ղ, մոտ է, բարեկամ:
Քո ստվերն արդեն մի քանի անգամ
Երկար է քո այդ երկար հասակից:

Քո ստվերը քո ոտքերի տակից,
Քարափներն ի վար,
Երկարել և այն հովիտն է հասել,
Որտեղից որ դու ճանապարհ ընկար
Ադամամութին:
Ճանապարհ ընկար
Ու դեռ չես հասել լեռան գագաթին:

Քո գլխի վերև ծածանվող ամպի
Թավշյա ստվերով
Սրբիր ճակատիդ քրտինքը մաքուր
Եվ նորից գնա,
Որ դիմավորես մայրամուտը քո
Լեռան գագաթին...

Լեռան գագաթին օրն ուշ է մթնում:

My World My Space
21.02.2011, 22:51
էսօր սենց եմ լինելու.... բայց վաղը հաստա՛տ կփոխվեմ....


Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար -
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, -
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար -
Խոսքեր չկային, ու արեւ չկար ...

My World My Space
25.02.2011, 00:57
Էսօր էլ սենց եմ...


Տիեզերական այս քաոսում
Այնքան քիչ բան է հարկավոր ինձ
Թեկուզ շատ բան է սիրտս ուզում....

տեսնենք վաղը ո՞նց կլինեմ....

My World My Space
28.02.2011, 11:36
Սարսափելի է, երբ օրվադ մի մասը ստիպված ես լինում "ընկերակցել" հիմարների հետ.... ամենասարփափելին սկսվում է այնտեղ, որ եթե փորձես նրանց հասկացնել, որ հիմար են` կոչնչացնեն քեզ վիրավորանքի համար.....

My World My Space
28.02.2011, 21:42
Կյանքում մեր ձգտած հաջողությանը հասնելու համար ստիպված ենք լինում զտել մեզ ամենօրյա խնդիրների միջով, ջանքերի մի պայծառատեսությամբ, որ քայլ առ քայլ մոտեցնում է հաղթանակին: Այս ամենօրյա քրտնաջան աշխատանքում մեզ ընկերներ են պետք, ամենաքիչը զրուցակիցներ, որպեսզի ասենք այն ինչ մեզ հուզում է, և մեզ ասեն, որպեսզի հասկանանք և իմանանք, որ հասկանում են մեզ.... Հասկացված լինելու զգացումը ամենաուժեղ էներգետիկան է տալիս, հերթական քայլ անելու համար, իսկ մենակ, գլուխը կախ` գետնին հաջողություն գտնելով հույսով գնալու դեպքում գտածդ հաջողությունը կորցրածիդ գինը չի հանի.... հաջողությունը մի հոգու համար չէ....

My World My Space
02.03.2011, 16:43
Վճռել եմ հաստա՛տ,
Պիտի շո՛ւն պահեմ...
.............................................
Շանըս հետ պիտի ելնեմ ման գալու,
Որ մտերմաբար ասուլիս անենք
Անդորրության մեջ կեսգիշերային,
Քաղաքի պարապ պողոտաներում:

(Նա պոչով կասի մի հաստատ «այո»):
© Սևակ


Երբ քո ու շանդ հայացքներն հանդիպում են, նա պոչը շարժելով կարծես շնորհակալություն է հայտնում իր երջանկության համար, և, երբ արձակում ես վզնոցը նա հաճույքից կաղկանձելով դեսուդեն է ցատկոտում, զարկվում է աթոռներին.... շունդ խենթանում է երջանկությունից, և ուզես թե չուզես, դա երջանկացնում է քո հոգին:

Զբոսանքի դուրս գալուն պես սկսում ես նրա երջանկությամբ ապրել: նայում ես թե նա ինչպիսի անպատկառությամբ է վայելում ազատությունը: Թավալվում է խոտերի մեջ, սրտի ուզածի չափ հոտոտում է անցնող գեղեցկուհիներին, ծառի տակ որոշների կյանքի փիլիսոփայության նման հանճարեղ մի քանի նմուշ է թողնում ու ձևականորեն փորձում է ծածկել...

Դու ժպտում ես....

Մնում է որ հավատարիմ լինես քո այդ չորքոտանի հավատարմությանը, ինչպես որ ինքն է միշտ պատրաստ կողքիդ լինել:
Ու շանդ նվիրվածությունը քեզ կհամոզի, որ դու դու լավագույն տերն ես....
Դու արժանի ես դրան:
Տե՛ս, նա պոչը շարժելով շնորհակալություն է հայտնում քեզ....

My World My Space
02.03.2011, 23:29
Դու, հենց դու....
ամեն օր աշխարհը սարքում ես ըստ քո հայացքի: Աշխատիր, որ տգեղ մտքեր չհաստատվեն այնտեղ, որովհետև քո երջանկությունը դրանից է կախված: Որովհետև դու քեզ պետք է նայես քո ամենաջինջ հայացքով, որովհետև երջանկությունն ի վերջո սեփական ես-իդ հանդեպ դրական գնահատական է, երբ գոհ ես ինքդ քեզանից: իսկ երբ հայացքիդ մեջ տգեղ մտքեր կան պատկերները լղոզվում են = ինքդ ես լղոոզվում:

Մաքրիր հայացքդ: Դա միակ ձևն է աշխարհը գեղեցկացնելու, քանզի քո հայացքն աշխարհին ամեն օր վերափոխում է, ըստ այդմ էլ աշխարհը տվյալ պահին իրեն ուղղված հայացքների արտադրույթն է:

Քո հայացքի պարգևի մեջ անպատմելի գեղեցկություններ կան, որոնք քո բարի կամքին են սպասում, որպեսզի նվիրվեն բոլորին:

Ժպտա:
դու հրաշագործ ես:
Դու կարող ես փոխել աշխարհը:
Դու պարտավոր ես:

My World My Space
06.03.2011, 10:52
Գարուն է:
Ամեն քայլափոխի քեզ սպասում են երջանկության լարած դարանները:
Կանգառներում մարդիկ փնջերով երջանկություն են վաճառում:
Ինքդ էլ չիմանալով թե ինչու, գնեցիր մի փունջ ու հոտ քաշեցիր, և երջանկության հասցեն իմացար ռունգերովդ...
Կյանքի քաղցրության հո՞տն առար գուցե` դեռ չգիտես....
Մի քանի օրից կանգառում կկանգնես մի գեր կնոջ կողքին, որի ձեռքում յասամանի ծաղկած ճյուղեր կան, խորը կշնչես դրանց բույրն ու կհարբես կուսական այդ բոյւրից:
Հետո կամաց կամաց կնկատես կողքիցդ քայլող զույգի ծիծաղը, իրերի աներևույթ ժպիտները կտեսնես, և այդ ամենը քեզ կազնվացնի, կօգնի դառնալ թափանցելի սիրո և գեղեցկության համար:

Այսպես է գալիս երջանկությունը` փոքրիկ ու զուսպ հպումներով: Նա հանկարծակի չի մխրճվում կյանքիդ մեջ, ինպես կիրքը կամ ուրախությունը (թեև չի բացառվում, որ իր հիմքերը դնում է դրանց վրա):
Երջանկությունդ գարնան հետ բողբոջներ է տալիս, և պատրաստ է մեկեն պայթելու ծաղիկների մի հրաշալի բույլի նման:

Գարունը միշտ կմնա սիրելու եղանակը....

My World My Space
06.03.2011, 22:40
Կա՞ ավելի մեծ երջանկություն, քան երջանկությունն անփութորեն մսխելը...
Մսխելը այնպես, ինչպես գրպանիդ լապտերի լույսն ես մսխում` լուսավորելով շրջապատդ... :)
Հա՛, երջանկությունը լույսի այն ճառագայթն է, որ ներսիցդ է գալիս, ու որն առատորեն գցում ես շրջապատիդ վրա....;)

My World My Space
09.03.2011, 07:48
Առավոտվանից բուկս ցավում ա, հիվանդանում եմ:
Պահի տակ լռության մեջ նստած, կիսաքնաթաթախ ուղեղով հիշում եմ մանկության հիվանդություններիս կատարյալ երջանկության պահերը` վերմակների տաքության, ջերմության բամբակի մեջ: Այն դառը դեղերը, որը դժվարությամբ կուլ տալուց հետո վերափոխվում էր հաճույքի, դեղաջրի բարեհոգությունը (դառնությունն անցակցնելու), որն այլևս չեմ խմում....
Հասուն տարիքի հիվանդությունները նույն բարեհաճությունը չունեն.... :( Նրանք էլ երբեք վերմակի տաքության մեջ չեն երջանկացնում.... :cry

My World My Space
14.03.2011, 08:45
Երջանկության փայլուն կաթիլները, որ հայացքներիդ հետ ընկնում էին վրաս, սկսում էին թշշալով այրել հոգուս վերքերի սպիները:
Այդ կաթիլները խտանում և օգնում են իրենց պրիզմայի միջով վերծանել կյանքիդ լույսն ու խավարը:
Ձեզնից ճառագող երջանկության լույն էրեկ քանի՜ թիթեռ էր հավաքել....
Էլի կգամ.... կգամ, ու գազի վրայի կապույտ սրճեփը բախտագուշակի լրջությամբ գալս կողջունի:
Ու կհասկանանք, որ սեղանի շուրջ մտերմիկ սուրճըմպումը մի իրավիճակ է, որն ընդմիջում է ժամանակի հոսքը....

My World My Space
18.03.2011, 17:11
Մենք միավորվում ենք վտանգի պահին և պայքարում ենք վտանգի կամ ընդհանուր թշնամու դեմ:
Հետո երանությամբ հիշում ենք միասնականության պահերը և զգուշորեն փայփայում ենք անարգ թշնամու գաղափարը:
Հետո կանխատեսելի ապագայի համար ստեղծում ենք մի դաշտ, ուր ցանում ենք մեր լավագույն կյանքի համար սերմեր, բայց այդ բերքին մեզանից ավելի եռանդով սպասում են մանր ու մեծ սրիկաները....

My World My Space
19.03.2011, 01:22
Վերջապես ծնվեցի, լուսնի տակ քայլելուց մի տարով մեծացա, ու թվաց թե որոշ բաներ նորովի հասկացա.

Քայլելն ինչպես գիտես այդքան էլ պրոզայիկ բան չէ, ինչպես կարծում են: Դա նույնիսկ դեգերելու հակառակն է: Քայլելու մեջ էական մի կապ կա այն հողի հետ, որը քեզ կրում է, ու զգում է քո վճռականության շնչառությունը: Որովհետև քայլելը ենթադրում է ինչ-որ տեղ գնալը, գնալն այն ինչ-որ մեկի մոտ, որն սպասում է քեզ, ու ամենայն հավանականությամբ այդ ինչ-որ մեկը դու ես....

Կարող ես քայլելդ անվանել "զբոսանքի նպատակով", բայց միևնույն է այն քեզանից վճռականություն է պահանջում: Ամենահետաքրքիրն այն է, որ դու մասնահատուկ ինչ-որ պատճառ չունես դա անելու, բայց այն ավելին է քան պատրվակը: Ասես ուզում ես շրջել տերությանդ սահմանները, համոզվել, որ ուղեկալներն իրենց տեղերում են, քայլել աննպատակ, գուցե թափառելով, ասես կարիք ունես սահմաններդ նորից ճշտելու, նորից յուրացնելու, ավելի քոնը դարձնելու....

Մի պահ ասես վարանեցիր,որպեսզի կատարելապես համոզվես. արժե՞ արդյոք գնալ մինչև այնտեղ և կիսաշրջան անել, անբացատրելիորեն քաջալերված վերադառնալ նույն կամ ուրիշ ճանապարհով....

Բայց անօգուտ է քեզ կանգնեցնելը, ու անկասելի է քո ընթացքը, քանի որ նույնիսկ որոշելուց առաջ դու արդեն հստակ գիտես, թե որտեղով պիտի քայլես....

Այո՛, որովհետև դու քո մեջ էիր քայլում հողի վրայով....

ու երբ հասնում ես ինքդ քո սահմանագծին, հասկանում ես, որ երջանկությունն այնտեղ է. մնում է միայն դռնակը բացես.....

My World My Space
23.03.2011, 23:14
Ինչո՞ւ է մարդկությունը երջանկությանը վտարել դեպի հեքիաթները, և պարփակել մի առավելապես գրական կիրառման համար նախատեսված անցյալ կատարյալում. "Նրանք ապրեցին երջանիկ"....

Համակարգչային այս դարում երջանկությունն անհեթեթության է վերածվել ուշացած արքայազնների համար: Ու այդ ցավի մեջ իր տեղն ունի մամուլը, որը հեչ լավատես չէ: Չնայած մյուս կողմից էլ դա նրանց շահույթի առյուծի բաժինն է ապահովում: Պատկերացնո՞ւմ ես արդյոք մի կայք, մի թերթ, որ որ միայն լավ բաների մասին գրի. բարի գործերը, հանգիստ երկրներն ու խաղաղ կյանքերն այլև ոչ-ոքի չեն հետաքրքրում: Ու ստացվում է այնպես, որ ամենօրյա տեղեկատվությունը չնչին մի բացառությամբ մոլորակի ամենավատ բաների խտացումն է:

Ու այս ամենի շրջապտույտում քո ամեն մի միտք քեզ "կպած" համոզում է, որ գործերն էլ առաջվա պես լավ չեն գնում: Սակայն ասա, տեսնեմ, դրանք երբեէ լավ գնացե՞լ են: Դու միայն կարող ես փաստել, որ այն ժամանակ ավելի երջանիկ էիր: Բայց մյուս կողմից դու այն ժամանակ այս գիտակցումը չունեիր, որ երջանիկ էիր, որովհետև երջանկությունդ մթագնած էր տվյալ պահի հազար ու մի մանրիկ հոգսերով, որոնք դու հիմա չես հիշում:

Երջանկությունը խառնված է օրվա խնդիրներին: Այն տեսանելի է դառնում միայն առօրյա հոգսերից զտվելուց հետո: Նա մի բարակ ոսկեթել է, որը տեսնում ես միայն հեռվից` այն էլ համապատասխան անկյան տակ:

Ճիշտ էր ասել բանաստեղծը. "դու կողբաս այն ժամանակների համար, որի ընթացքում ողբում էիր"....

Ցանկացած դեպքում կյանքդ պիտի ապրես այնպես, որ գոնե քեզանից հետո մի պատմմություն մնա "նա ապրեց երջանիկ" վերջաբանով.....

My World My Space
24.03.2011, 11:22
Միշտ դրության տերը դառնում են այն մարդիկ, ովքեր անկախ ամեն ինչից ունեն ոգու համարձակություն, մտքի ճարպկություն և ազատ են դիլեմատիկ կոմպլեքսներից: Դառնալով նախագահ, քաղաքապետ, ավազակապետ, կամ պարզապես որևէ խմբի, հիմնարկի լիդեր, նրանք սկսում են ճանաչել իրենց նմաններին, ընդառաջել և այդպիսով ստեղծում են հաղթողների մի լոբբի` ամենուր սահմանելով խաղի կանոններն ու խաղագումարի չափը:

Իսկ որևէ կոլեկտիվում դժվար չէ գտնել լիդերին, պետք է պարզապես ուշադրություն դարձնել, թե ո՞ւմ սեղանին է դրված ասենք կոնդիցիոների ղեկավարման վահանակը....

My World My Space
28.03.2011, 09:02
Արթնանալ չէի ուզում: Չէի ուզում երազումս մենակ թողնել քեզ: Երազիս մութ խորքերում վտանգների չհանդիպե՞ս....
Առաջին անգամ կյանքում դուրս եկել էր, որ մազերիս հետ էին խաղում, չգիտեմ դո՞ւ էիր խաղում դրա համար, թե՞, որ վաղուց ոչ մեկ չէր խաղացել...
Նստած եմ համակարգչիս առաջ ու մազերիս մեջ դեռ զգում եմ մատներիդ ներկայությունը: Ինչու՞ էիր ինձ կանչել մեր այգին, մեր հարզատ ու լքված նստարանի մոտ, որի տեղում հիմա սրճարան է կանգնած: Ի՞նչ էիր ուզում ասել: Սիրտ չարեցի հարցնել: Արդեն ներկայությունիցդ արբած գլուխս դրեցի ծնկներիդ, պառկեցի նստարանին ու սկսեցի երկնքին նայել: Բարալիկ մատներդ մտցրեցիր մազերիս մեջ ու սկսեցիր խոսել ցածր ձայնով: Խոսեցիր այնպես կարծես ոչինչ էլ չէր եղել: Նույնիսկ ճնճղուկները խաբվեցին ու սկսեցին սուլել երջանկության մեղեդին:
Նստեցինք մի ամբողջ կիսատ հավերժություն....
Հետո զարթուցիչն ինձ կանչեց...
Ինչո՞ւ էիր էկել....

My World My Space
30.03.2011, 10:07
Մտածում եմ երևի սխալ եմ էղել, բայց մյուս կողմից էլ չէի կարող կանխատեսել դեպքերի նման ընթացքը: Գուցե նրանից էր, որ իմ առանց ձևականությունների շփումը ցանկալի նպատակի մոտիկություն դիտարկվե՞ց: Փորձեցի ասել, հասկացնել, բայց արդյունքում թունավորեցի արդյունքի մոտիկության քո հեռանկարը:
Փորձեցի ամեն ինչ թողնել նույն հունի մեջ` որպես այս ամենից դուրս գալու համեմատաբար ամենաարժանավայել միջոց: Չհասկացար: Ու հիմա հետին թվով ես խոսում: Դա մի կողմից լավ է, որովհետև անցյալը եթե լավի կնիք ունի վրան, ապա կարողանում է արդարացումներ և պատճառաբանություններ հասցնել:

Իրականությունը ստիպում է քեզ խաղալ իմ պարզ-ընկերական խաղով, ժպտալ, զրուցել: Մի որոշ ժամանակ պիտի դիմանաս էդ լարվածությանը, չինքնամեկուսանաս, ու խաղի կանոններին էլ դեմ չգնաս, այլապես ես կմեկուսացնեմ քեզ....

Մի որոշ ժամանակ հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Ավելի լավ կճանաչես քո սխալները ու նրանք քո հետ ընկերություն կանեն:

My World My Space
31.03.2011, 14:40
Ուզում եմ որոշում կայացնել....
Որոշում, որ հետագա ողջ կյանքիս համար բեկումնային է լինելու:
Ուզում եմ անհոգ լինել:
Հոգնել եմ զգուշանալ անգրագետ ուժերից:
Որովհետև կարծիքների տոնավաճառում ինֆլյացիայա` մարդն էժանանում ա, պատիվը թանկանում:
Իսկ մարդկային պատիվը կամաց կամաց վերանում ա, որպես չպահանջված ապրանքատեսակ:
Ես մոլի ֆիլատելիստի նման միայն մարդկային պատկերներով մարդկանց եմ հավաքում:
Ուրեմն ես չեմ կարող էդպես չլինել....

Որոշում եմ ուզում կայացնել.....


Հ.Գ. Հաջողություն մաղթեք ինձ էս դժվար գործում....

My World My Space
01.04.2011, 13:02
Նախորդ օրը հայտարարված որակավորման տեստի արդյունքներով 100 հնարարվորից 99 միավոր (ամենալավ արդյունքը), էսօր դիմում աշխատանքից ազատվելու մասին ու լիքը ապուշացած հայացքներ:
Վաղը հայտարարվում է համոզման օր:
Ով չի ալարում համոզելու է, որ դիմումս հետ վերցնեմ....

Բարեկամներ, որոշումը կայացված է, շնորհակալություն աջակցության համար:

My World My Space
07.04.2011, 15:26
Մարդու մարդկայնությունը չափելու համար ոչ մի գործիք ու թեստ պետք չի, մենակ ուշադիր նայել է պետք, թե նա ինչի վրա է ծիծաղում ու ինչպես....

My World My Space
14.04.2011, 13:25
էսօր ձախ ոտքից օրդ սկսիր,
Թող որ գործերդ էսօր աջ գնան,
էդպես է, ջանս, մի ոտքը պիտի
միշտ շարունակի մյուսի ճամփան...

My World My Space
18.04.2011, 08:49
Հավատիս չափով ոսկի ունենայի, ինձանից հարուստ մարդ չէր լինի աշխարհում:

Հ.Գ. Հիմա էլ չկա....

My World My Space
18.04.2011, 13:47
Ինչի՞ ա մարդկանց թվում, թե բոլորը պարտավոր են տանել իրենց տրամադրության վայրիվերումները, բոլորը պետք ա հարմարվեն իրենց նախասիրություններին ու ցանկություններին:
Թե՞ ես եմ սխալ, որ իմ տրամադրությունը երբեք չեմ փաթաթում մարդկանց վզին, չեմ առաջնորդվում բոլորին ինձ հարմարացնելու սկզբունքով:
հերի՛ք ա էլի,
զզվցրի՛ք...:angry
նենց արեք, որ ձեր զգացմունքների դսևորումը մաղձի չվերածվի շրջապատի համար: ամեն ինչ չափի մեջ օգտակար ա նույնիսկ թույնը... իսկ երբ դոզան շատ ա, անգամ հասարակ վիտամինը կարա մահացու լինի.....

My World My Space
18.04.2011, 23:45
Զգուշացե՛ք խորհուրդներ տալուց. որոշ մարդկանց ոչ թե խորհրդատուներ ենք պետք, այլ պատասխանատվության թեկնածուներ: Իսկ նրանց վրեժը սարսափելի է.....

My World My Space
21.04.2011, 07:59
- Լսո՞ւմ եք... սպասեք մի փոքր և ես կպատմեմ ձեզ բոլորը սկզբից....
Գնո՞ւմ եք.... լավ, ես կպատմեմ ծաղիկներին ու խոտերին....
Սիրուն կակաչներ լա՜վ լսեցեք արևի պատմությունը....
Աղջիկս հիվանդ էր....

Մ. Արազի

:love

My World My Space
22.04.2011, 22:12
Երբևէ հիշե՞լ ես քո՝ նախկինում ունեցած իրերի մասին, որոնք արդեն վաղուց է ինչ քո հետ չեն.....
էսօր ցավով հասկացա, որ իրերը երբեք չեն կորչում. նրանք հեռանում են մեզանից, կամ, ավելի շուտ, մենք ենք տմարդիորեն նրանց լքում....
Սակայն հարազատ իրերի ստվերները աներևույթ կերպով հետևում են մեզ, ու մենք դրանց երբեմն զգում ենք մեր, ասենք, 26-րդ զգայարանով: Այլապես ինչո՞ւ ենք երբեմն հանկարծակի նրանց հիշում...

My World My Space
23.04.2011, 17:12
Արդեն վաղուց է ինչ չկաս իմ կյանքում:
Ու արդեն վաղուց է ինչ ամենուր ես՝ ամեն անկյունում, ամեն ծաղկի մեջ, զեփյուռի յուրաքանչյուր շոյանքում:
Սակայն ամենակարևոր կետը պատերն են:
Ես սխալմամբ կարծում էի, թե տան պատերը առաստաղն են կրում, մինչդեռ իմ տան պատերը կրում են նաև քո ժպիտները:
Ժպիտներդ հետևում են ամեն մի քայլիս, ու ես արդեն սովորել եմ դրանց այնպես, ինչպես դագաղ սարքողը չի վախենում դագաղներից, որովհետև դրանք իր ձեռքերի գործն են:
Ժպիտներդ էլ ես եմ ստեղծել…

Այսօր նկատեցի, որ նկարներդ խունանում են պատուհանից ներս ընկնող լույսից:
Վարագույրներ եմ պատվիրել՝ ծանր ու հաստ վարագույրներ, նաև սրտիս համար. Դրսում գարուն է… մեզ հիմա հավասարապես հարկավոր է պաշտպանվել գարնանային արևի խտտացնող սիրախաղից….

Ես չեմ կարող ազատվել քո ժպիտներից, ու նաև չեմ ուզում, չէ՛, կարող եմ պատռել դրանք մի էջի պես, բայց ախր իրենցից լավ ոչ ոք չի խոսում հոգուս հետ, ոչ ոք չի կարող քո մասին այդպես պատմել….

Կար ժամանակ, երբ ցանկանում էի պատերին փակցնել նկարներդ, ասում էի, որ ուզում եմ միշտ լինես կողքիս… դու առարկում էիր ասելով, թե վանական խցերը դատարկ են, բայց այնտեղ երջանկություն կա, որ կարևորը նկարները չեն, այլ զգացումը:

Եվ ես հիմա միայն զգացական նկարներ եմ փակցրել, որովհետև դրանք մարդկանց պես հեռացող ու փախչող չեն, իրերի պես չեն մաշվում, չեն փշրվում, չեն կորչում:

Դու մի օր պետք է իմանայիր սա:
Որ ես ապրում եմ պատկերասրահում, քո՛ պատկերասրահում….
Կարող ես հպարտ լինել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի տանը քո պատկերասրահը կա…թեև այդ ինչ-որ մեկն ամենայն հավանականությամբ արդեն ոչ-ոք է քո համար:

My World My Space
28.04.2011, 23:49
Երբ կյանքը ստիպում է իջնել բարձրությունից, ոմանք անհարմար կռանում են....
Որովհետև ադ ոմանք ունեցածն ամեն գնով պահելու ցանկության ավելցուկ ունեն և արժանապատվության զգացումի պակաս.... Ստացվում է այնպես, որ արժանապատվությունը ոչ թե կողմնորոշիչ է նրանց համար, այլ ըստ նպատակահարմարության օգտագործվող արժեք....

My World My Space
01.05.2011, 12:34
Հայկականը ազգայինը....
Կարինը հաղթել ա.... նայում եմ պարն ու մի տեսակ սրտխպոց ա սկսվում մոտս:
Իմն ա:
Հմպարտություն ա:
Ոտքերով գետնիս եմ շոշափում:
Արմատներս ամուր են: Նախնիներս ընդեղ են:
Ուզում եմ էս պարերն իմանամ:
Ու առաջին անգամ քաջությունս չի հերիքում:
Ուզում եմ մենակ նայեմ ու հիանամ:
Ուզում եմ տեսնեմ, որ ամեն հայ կարողանում ա պարի:
Ամեն անգամ մեր գյուղի պարն եմ հիշում, ու 300 հոգանոց շրջանը մի մարդու պես պարելիս, երբ ոտքիդ տակ գետինը թունդ ա գալիս:
Ուզում եմ համոզված լինեմ, որ պիտի շարունակվի մերը ու ավելի պիտի խորանա, ու ավելի պիտի միանանք արմատներին:


Եվ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եվ նույն զուռնան, որ հնչում էր հին տան բակում,
Հնչեց հիմա ամեն գյուղում ու քաղաքում.
Իսկ դհոլը, որ քարե՛ր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից...
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...

Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
- Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...
Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...

Շնորհակալ եմ էրեխեք, ովքեր սովորում են, պարում են, ու պարելու են՝ սովորեցնելով....

My World My Space
02.05.2011, 12:38
էսօր էլի մտածում եմ երջանկության մասին:
Ու ուզում եմ էլի հետներդ կիսվեմ, որ երջանկությունը հնարավոր ա, բայց միայն այն դեպքում եթե հոգիդ կարողանում ես բարձր պահել առօրյայի շնչից....
Առօրյան թունավորում ա ամեն ինչ... սերը, ընկերությունը, երջանկությունը, որովհետև մենք ինքներս վաղուց ապականել ենք մեր առօրյան: Ու հիմա վարձատրվում ենք: Առօրյայի մաղձը մագնիսի պես շեղում ա մեր մտքերի և ցանկությունների ուղղվածությունը, ու մենք էդ մասին չկասկածելով հայտնվում ենք ծուռ հայելիների թագավորությունում....

Էսօր կարդում եմ օրագրերը ու զգում եմ, որ հոգնել եք առօրյայից, նյարդայնանում եք ամեն շարժումից, որովհետև էդ շարժումները կտրում են ձեզ ձեր ներքին պայմանականից: Առօրյային թշնամի մի դարձրեք: Օգտագործեք նրան, որպես երջանկության հասնելու տրամպլին: Իսկ նյարդայնացնող մարդիկ կապ չունեն ձեր վիճակի հետ, պարզապես աշխատեք գլուխ հանել ձեր հիմար սովորություններից:

Ապրեք ձեր կյանքը a priori, և երջանկություն կառուցեք առանց խույս տալու առօրյայից. դա պետք է որպեսզի ընկալեք շրջապատող և օր օրի հասունացող երջանկությունը....

My World My Space
03.05.2011, 15:05
Բաքոսն ու ես.....

Էսօր էլի օրը թեթև է այնքան,
Էսոր էլի թև ենք առել աշխարհն ու ես,
Թող որ երգենք, թող որ պար գանք,
Էսօր էլի քեֆ ենք անում բաքոսն ու ես....

Էսօր էլի հյուր ես դու մեզ, մոտ ես այնքան,
Էսօր էլի քեզ ենք գրկել աշխարհն ու ես,
Ու դրանից լույս ենք դարձել, վառ ենք այնքան,
Էսօր էլի քեֆ ենք անում Բաքոսն ու ես.......

:love

My World My Space
05.05.2011, 13:23
Հավատացե՛ք, մարդկանց խոսքերի ու ժեստերի իմաստը կարդալ կարողանալը տխուր հաճույք է....

My World My Space
06.05.2011, 09:55
Եթե առավոտյան արթնանալիս չես կարևորում օրդ ու քեզ չես տրամադրում ուրեմն օրդ կորած է:

My World My Space
07.05.2011, 18:24
Գանձուկիս ծնունդն ա..... :))
Ես էլ կաաաայֆ կայֆ եմ.... :drinks
Սպասում եմ Վինքսերի Տեխնայի պատկերով տորթ-մառոժնին գա..... :yahoo

Հ.Գ. Խորովածս էլ հոյակապ համով ա էղել (ինչպես միշտ... :)) )

My World My Space
10.05.2011, 23:17
Այսօրվա մեր կյանքում ամենուրեք քծնանքի մրցարշավ է, ուր դժվար է որոշել, թե ո՞վ ավելի շահեց քծնո՞ղը, թե՞ նա, ում քծնում են....

My World My Space
12.05.2011, 10:48
Ինչքան մեր շրջապատն ընդլայնվում է ու բարձրանում, այնքան շատանում է մեր ինքնության լղոզվելու վտանգը, և, ինչքան մենք դիմադրում ենք, այնքան համառ ենք ու ինքնատիպ։
Շրջապատն ինչքան որ հովանավորում է, այդքան էլ ճնշում է։։ Պիտի կարողանալ մենքի ու մերի հետ պահպանել նաև եսն ու իմը, որովհետև շրջապատը երբեմն այնպիսի բաներ կարող է պարտադրել, այնպիսի որոշումներ ընդունել տալ, որ մենք մեզ կորցնենք.....

My World My Space
13.05.2011, 13:10
Արի քաղաքում հայելիներ շարենք: Ամեն քայլափոխի: բոլոր այն տեղերում ուր մարդկանց հայացքները կարող են ընկնել:
Թող մարդիկ իրենց քայլելը տեսնեն: Թող տեսնեն, հենց նոր իրենց տրորած գեղեցիկ ծաղիկները, էն լակոտը թող տեսնի, թե ո՞նց ինքը անխնա ծառի ճյուղը ջարդեց, էն մյուսը թող տեսնի, թե ոնց ինքը նոր թքեց կանգառի նստարանին: ու էն կինը որն ուզում էր նստել էդ նստարանին ինչ ասեց թքողին: Թող մարդիկ իրենց արածը տեսնեն: գուցե սկսեն զգույշ լինել:
Գուցե հնարավո՞ր է քաղաքը մաքրել....հայելիներով....

My World My Space
16.05.2011, 23:47
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

My World My Space
24.05.2011, 12:44
Տեսնես մի օր իմ թափած արցունքների վրա արտասվող կլինի՞.....

My World My Space
25.05.2011, 11:57
Հանգիստ, կուշտ ու գոհ ուղեղն ամուլ է, ինչպես կոկոսի ծառի հովին պառկած աբորիգենի ցանկությունը...

Ասածս ի՞նչ ա.... մաքառեք....

My World My Space
29.05.2011, 08:26
Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետ....

Շատ թանկ անուն վստահ եմ, ոչ միայն ինձ համար...

Իսկապես Հայրապետ, ու իսկապես Հայր, որն ինձ համար եղել և մնում է վեհության աննվաճ բարձունք:
Նայեք դեմքին, ի՜նչ վեհություն կա, ինչքան սեր ու ինչքան բարություն....

52227

Պատահական չի, որ Վազգեն Վեհափառը ՀՀ առաջին Ազգային հերոսն էղավ: Բայց նա երևի միակն էր, որ այդ կոչման կարիքը չուներ: Նա ուներ գլխավորը՝ ողջ ժողովրդի սերը: Վաստակած սերը:

Նոր նայում էի Հայրապետին՝ Հայոց նոր Հայրիկին ՀՀ անձնագրի և և Ազգային հերոսի կոչումի շնորհման արարողությունը, ու աչքերիցս անկախ ինձանից արցունքները գնացին.... :)

վիդեոն դնեմ, դուք էլ նայեք...


http://www.youtube.com/watch?v=y2yH1WFLXvc

My World My Space
03.06.2011, 19:00
Ամենամեծ բախտը երևի
Այն անձամբ կռելու կարողությունն է….

My World My Space
03.06.2011, 23:48
- Դու իմ մերըս բդի էղնիս, ես գուզեմ օր ըդպես էղնի...
- Հայ-հաաաա՜յ, հլը ըսօր ուղեղի ծալկերին նայեք... հլը ըսա տեսնիմ դու ինձնից ի՞նչ գուզես...
- Ինչ ըսես, ինչ ուզես կենեմ՝ ուր ղրգես կվազեմ, բազար կերթամ, լվացք կերթամ, ճաշ կեփեմ, գուզես զիբիլը կթափեմ... մենք ըմբես լավ ընդանիք կեղնինք...
- Ա՜յ...
- Էդ բառը չըսե՜ս
- Այ թոկից փախա՜ծ, ա՜յ...
- Շատ կխնթրեմ, էդ բառը չսե՜ս...
- Լագո՜դ...
- Վերջը ըսիր, չէ՜՞....

:(

Ընկեր Սաթենիկի ու որբուկի խոսակցությունը Ուրախ ավտոբուս (http://www.merojax.tv/load/armenian_movies/urakh_avtobus_merry_bus/1-1-0-2419) ֆիլմից (Լենինական, երկրաշարժից հետո).... նայե՛ք, ժողովուրդ.... մաքրո՜ւմ ա.... :)

My World My Space
05.06.2011, 11:32
Տխուր փողոցի լուսաբացը.... (http://arm-film.ru/load/movies_online/armenian_movies/skachat_i_smotret_film_onlajn_rassvet_na_grustnoj_ulice_tkhur_poghotsi_lusabats_2008/7-1-0-1793)

Ոնց ասեմ.... չի ասվում.... ներսս լի՛քը, շա՜տ լիքն ա.....

https://lh4.googleusercontent.com/-7q-Nbg63WO4/TesxaK4QLUI/AAAAAAAAAog/z1FmSPaAQwg/Capture.JPG


- Ես քեզի համար ամեն ինչ կենեմ.... :)

My World My Space
09.06.2011, 17:26
Երբ իրար վրա բարկանում եք, դեռ ամեն ինչ կորած չի:
Վտանգավոր ա, երբ բարկանալու բան կա, բայց բարկություն չկա, կամ հավես չկա բարկանալու....

My World My Space
10.06.2011, 12:17
Էս վերջերս չէիր խոսում...
Պատճառն էլ ոչ մի կերպ զգացնել չէիր տալիս...
էսօր իմացա....
Ամենավատ զգացումնա երևի, երբ մեկի համար պատրաստ ես ամեն ինչ տալ, ամեն ինչ անել, սրբացնում ես, աստվածացնում էնքան, որ ռիսկ չես անում կասկածներ ունենալ, հետո պարզում ես, որ նա ուրիշի սիրուհին ա դարձել, սիրուհին չէ.... քածը..... :(

My World My Space
20.06.2011, 19:43
Էսօր հիշեցի, որ վաղուց է, ինչ օրագրումս գրառումներ չեմ արել: Հիմա մի ստոր մարդ, ով եվրոպաներից եկել է, ու ձեն չի հանում, մաթեմատիկորեն մտածելու է, թե ափսոսանքներս են պակասել....

նիչուծյ....

Փոքր ժամանակ հաստատ խեցին ականջիդ դրած ու ծովի ձայնը վայելած կլինես, չէ՞.... ես էս քանի օր ա էդ օրին եմ... գեներիս ձայնն եմ լսում: էրեկ մինչև ժամը 11-ը լսվող ազգային մեղեդիները ասես նյարդելիս թելերի վրա էին նվագվում, ամբողջ գիշեր նստած ռեֆերատ էի գրում, ու հերթով սուլում էի լսածս մեղեդիները, ծովի ձայնի պես հանգստացնող ու ներսիս հետ խոսող մեղեդիները:
Էրեկ հասկացա, որ մենք՝ բոլորս, երջանկության նավաբեկյալներն ենք, որ կղզիացած ապրում ենք անտերության կղզյակներում, ու ուրախացա.... որ անտերության կղզիներից փրկվելու տապան կառուցելու համար կամք կա, ու քանի գնում շատանում ա: Հա՛, էս երկիրը դեռ կարա երջանկության երկիր լինի, եթե ներսում ԱԶԳ ունենա...
Երջանկության լույսի պես պիտի դեռ մշակենք այն ամենը, ինչը մեր արմատներում է: Ազգիս մշակներ են պետք....

My World My Space
23.06.2011, 19:20
Հատուկ էն աղջիկների համար, ովքեր մտածում են, որ «սաղ տղերքը նույնն են»....
- նորմալ աղջիկները չեն ճանաչում բոլոր տղաներին.... :P

My World My Space
02.07.2011, 01:09
Ինչի՞ եմ սիրում անտառ գնալ....

Որովհետև բացարձակ ազատության զգացում ուրիշ ոչ մի տեղ չեմ ապրում: Հաճելի է լսել, թե տերևների փսփսոցի ներքո փայտփորիկն ինչպես է լռությունը կետադրում, առավոտ կանուխ զարթնած թռչնակներն ի՜նչ եռանդով են իրենց անհատականությունը ճչում, ջուրն ինչպես է խորություն խոխոջում.... հոգևոր թթվածնի առկայություն եմ զգում օդում ու նորից ու նորից հիանում եմ անտառի այդ հյուրընկալ թավուտի ու իմ համախոհությամբ....

Անտառն իմ կյանքի ներքին պատկերն է.... :)

My World My Space
03.07.2011, 00:03
մի 5 ժամ անհանգիստ քուն, մի քանի ժամ ճանապարհ, ու լազաաաաաա՜թ.... :love

My World My Space
09.07.2011, 06:21
Ապառիկով սեր տվեցիր ինձ, բայց ապառիկս փակել չկարողացա…. Էլ մոտ չեմ գնում վաշխառուներին… © ես

My World My Space
10.07.2011, 12:45
Երբ մի խելառ բան էի անում, ծիծաղելով ասում էիր՝ «ցիրկա՜չ»....
Էլի ցիրկում եմ, բայց ուրիշ դերում, օղակից օղակ եմ թռչում ու մռնչում, վարժեցնողս էլ Մենակությունն է...

Կգա՞ս նոր համարս դիտելու....

My World My Space
01.08.2011, 08:23
Էրեկ անտառն ու գետն էլի իմ մեջ բացել էին վայրենի մարդուն, էն մարդուն, որը ոչ միայն ազատության սիրահար է, այլև հիմնավորապես ազատ մարդ է իր կեցության ձևի մեջ: Էնքան հաճելի էր թոթափել արդեն հասուն մարդու կենցաղավարության բեռը, որի տակ մենք մոռանում ենք մինչևիսկ մարդավարի ապրելը, քանզի կաշկանդվում ենք պատշաճություն կոչվող կեղծավորությամբ:

Բնության գրկում ես ինձ միշտ մի քիչ նախամարդ եմ զգում՝ անտառի թավուտի համախոհության մեջ...

Իսկ անտառում բույրերից ու ձայներից անդին այնքան աննյութություններ կան, որոնք զգում ես, ու հասկանում որ բնության հարստությունները հիմնականում զուսպ են ու աներևույթ, ու դու հաղորդակից ես այդ հարստության, ինչ-որ տեղ դու էլ հարստություն ես էդ տերևախիտ խառնափնթորության մեջ: Ու երջանկությունը՝ խառնված անտառի բույրերին, գրգռում է քո ռունգերը... նայում ես ու վայելում ես պահը՝ քթիդ տակ քեզ համար մի գեղեցիկ բանաստեղծություն արտասանելով....տեսնում ես թե ինչպես է անտառի ու քո հոգեվիճակի գաղտնի հանդիպումից բեղմնավորվում Ձեր ընդհանուր երջանկությունը....

Դու նվաճում ես ինքդ քեզ....

My World My Space
02.08.2011, 20:06
էնքան վատ ա, որ ունես կարգին մարդու բոլոր հատկանիշները, բայց կյանքում դրանցից չես օգտվում....:(

Հ.Գ. էսքանը քո մասին...

My World My Space
03.08.2011, 21:42
Չեմ սիրում էլի՜, հո զոռով չի.... տրաքվում եմ ձեր նման էքսցենտրիկ իրանցից գոհ յանի «անհատականություններից».... օ՜, մենք այնքան հասարակ ենք... ընդունեք մեզ սենց, մենք հասարակ ենք բայց հանճարեղ... մենք ասում ենք թարգը տվեք ձևականություններին ու ձև ենք բռնում թե ազատ ենք, ու էդ ազատության տակ մեզ թույլ ենք տալիս ամեն անկապություն, մենակ թե տարբերվենք.... նենց հասարակ ստեռվոզնի դեմքեր ենք....

հերի՜ք ա էլի, մարդ էղեք, հասարակ մարդ, էքսցենտրիկ էրևալու հիմար բարդույթը թողեք, էղեք նենց, ոնց որ կաք... հաստատ ձեզ ավելի կսիրեն...
հիմա ձեզանով հետաքրքրվում են, որովհետև անսովոր եք, բայց էրկու ամիս հետո չեք դզելու, որովհետև դա ձեր նորմալ վիճակը չի....
ինձ արդեն չեք դզում.... ավելին զզվցրել եք արդեն....

My World My Space
06.08.2011, 07:02
Գիտեմ, վաղուց է, ինչ էլ ուշադրություն չես դարձնում սիրահար ճռիկի երգերին, բայց ես այսօր էլ ամեն օրվա պես արևածագից առաջ բարի լույս ուղարկեցի քեզ նրա հետ...

My World My Space
08.08.2011, 22:01
Երջանկությունը միշտ ներկա է, դա այն պահն է, երբ սկսնակ դաշնակահարը շրջում է նոտատետրի էջը, ու ասում. «ես պիտի սովորեմ զգալ...

Դու էլ, որ քո կյանքն ես նվագում, պիտի ամեն օր ու ամեն ժամ վերծանես նոտաներդ, քո պատկերացումներով, քո զգացումներով, քո հուշերով, քո հույզերով: Ամեն անգամ վերծանելիս ինչ-որ նոտայի վրայից մատներդ ուրիշ կերպ կանցնեն, ավելի յուրովի, ավելի հարազատ.... դրանք այլևս պարզապես նոտաներ չեն լինի քեզ համար, այլ կդառնան արվեստ, այսինքն՝ համոզմունք: Դու էլ քո Բախին ու Մոցարտին կժպտաս.... ու նվագելիս կստեղծես քո մեծագույն ստեղծագործությունը՝ քո կյանքը....

Հ.Գ. Երջանկությունը դաշնամուրի պես դժվար է տրվում... պետք է պարապես, վարժություն ձեռք բերես...

My World My Space
09.08.2011, 14:33
Նամակ 70 տարեկան ինձ:
"Չտխրես, դու կյանքում ամեն ինչի հասար, ամեն ինչ ունեցար,,,,,"
Քո 30-ամյա ԵՍ

My World My Space
15.08.2011, 09:50
Ամենադաժան բանը ուրիշի կրած ցավերի համար հատուցելն է....

My World My Space
21.08.2011, 10:57
Մեր արժանապատվությունը մեզ խաղացնելու ամենահզոր զենքն է. մի քիչ շոյում են՝ ամեն ինչի պատրաստ ենք, մի քիչ վիրավորում են՝ ամեն ինչի պատրաստ ենք...

My World My Space
21.08.2011, 18:31
ռուսներն ասում են. "кто старая помянет, тому глаз вон..." հետո չասես, թե չեմ զգուշացրել.... :B

My World My Space
23.08.2011, 13:32
Մեկ-մեկ ցանկություն է առաջաջանում մի քիչ խաղալու հիշողությունների հետ, չարչարելու, անճանաչելի դարձնելու, որպեսզի տեսնես, թե շերտերում ի՞նչ գաղտնիքներ է պահել քեզանից թաքուն... Անցյալի խառնաշփոթ արձագանքների մեջ կամաց-կամաց սկսում են դուրս գալ մերթ ծիծաղի պոռթկումներ, մերթ քնքշանք ու լռություն, մերթ (ինչու ոչ) հեշտանքի պահեր: Ու հասկանում ես, որ երջանկությունն իսկապես, թեկուզ հպանցիկ, խուսափուկ, անցել է այդտեղով, և ոչ միայն քնքշանքի, ծիծաղի կամ հեշտանքի, այլև բարեկամի, սիրելի մարդու, ընկերոջ տեսքով... Հիշողության այդ թռիչքները քեզ կօգնեն ամեն թռիչքի հետ տեսնել ավելի հեռուն, ավելի առաջ գնալ, որպեսի ամեն անգամ կարողանաս վերաշարադրել երջանկությունդ՝ ներառելով նոր գտածոներդ, որովհետև երջանկությունը պետք է միշտ նոր գաղափար լինի քեզ համար....

My World My Space
25.08.2011, 23:02
Գռեհիկ բայց ազնիվ խոսք:

Երեկ նոր բլուզդ փորձելիս ձեռքերով սահեցիր կրծքիդ վրայով, որ "լավ նստի" վրադ: Տեսնես մտքովդ անցա՞վ, որ այդ պահին ցանկությունս էիր շոշափում...

My World My Space
27.08.2011, 09:01
Տեսնես էլի կա՞ն մարդիկ, ովքեր կանացի կրծքին նայում, նրա մոտ մանուկ տեսնելու մի հիացմունքով....և քանի՞սն են նրանք....

My World My Space
31.08.2011, 03:45
Ցանկացած մարդու դժավարությունները թոթափելու համար երրորդ ուս է պետք.... երեկ քեզ տեսա, ու հասկացա որ սխալ ուս ես ընտրել արտասվելու (?) համար....

My World My Space
31.08.2011, 19:57
Երեկ երազ տես, որ քեզ չեմ ներելու... էնպես որ թե ասելիք ունես, ասա՛...
Մարգարեկան երազներին չեմ հավատում, բայց էս երազս իրականություն եմ սարքելու...
Մարգարեանա՛մ թե սուտ եմ ասում....

My World My Space
02.09.2011, 08:04
Դեռ լույսը չէր բացվել...աստղերն արդեն անհետացել էին, ու թվում էր, թե ավելի մութ է դարձել, քան գիշերը... մութ չէ՝ մռայլ...
Մի պահ ինձ թվաց թե կյանքը մեռավ... լռեց ամեն ինչ, քամին կանգնեց... սիրտս սկսեց արագ-արագ բաբախել... մահվան հոտ առա ու փշաքաղվեցի...
Հետո հանճարեղ նկարչի վրձնի մի հարվածով ասես երկինքը շառագունեց, քամին տրտինգ տվեց տերևների մեջ, ապա ճնճղուկների ծլվլոցի ուղեկցությամբ արևելքից դուրս եկավ «նորը»՝ մոր կրծքից կախված, ու առաջին ճիչի փոխարեն մի ժպիտ նվիրեց աշխարհին...

Ես գիտեմ, թե նախնիներս ինչու էին արևին պաշտում....

Բարի լու՜յս....

My World My Space
11.09.2011, 11:50
Երջանկությունը բառ է լոկ...

Սակայն բառարանների միջից որպես այս կամ այն կերպ հոմանիշներ դուրս պրծած բառերից ոչ մեկը (երանություն, բերկրություն, գոհունակություն, գոհունակություն, զմայլում, հափշտակություն, էքստազ, էյֆորիա, բարեկեցություն, բարգավաճում, բավարարում, սաստիկ ուրախություն և այլն) ոչ համառոտությամբ է մոտիկ ոչ էլ խորությամբ: Թեև դրանցից ամեն մեկը կարող է երջանկության միայն մի փոքր ասպեկտ ներկայացնել:

Էստեղ գալիս ենք մի պարադոքսալ եզրակացության, որ երջանկությունը այսքան պա՜րզ լինելով հանդերձ այնքան բաղադրիչներ կարող է պարունակել:
Ազդարարվելու համար այն կարիք ունի ընդամենը չորս վանկի:

Ջանում ես հիշել թե քս սովորած ու մոռացած լեզուներում ինչպե՞ս է այն հնչում:
Հռենոսից ու Լա Մանշից անդին Glük-ը և luck-ը ավելի շատ մոտիկ են «բախտին», ինչպես fortuna-ն Ալպերի մյուս կողմում: Happiness -ն ավելի շատ հաճելի մի վիճակ է նկարագրում, bonheur-ն ավելի շատ մեկ օրվա կամ մեկ ժամի երջանկություն է:
Գուցե այն ռուս աղջկա՝ կառամատույցում մի քանի անգամ արտասանած счастье-ն է, որ ձայնային իր փաղաքշանքի մեջ պարունակում է մեր երջանկության պես մի բան՝ նման ավելի շատ փաղաքշանքով, քան երջանկությամբ:

Ուրեմն էղել է ու կա բոլոր ժողովուրդներից ունեցածից տարբեր՝ զուտ հայկական մի երջանկություն, և մենք (հիրավի) միշտ պատերազմել ենք այն կորցնելու վախից դրդված:

Բայց բացի ազգային երջանկությունը, կա նաև զուտ անձնական երջանկություն. քոնը կարող է միայն քոնը լինել, ոչ մեկը չի կարող քո երջանկությունից ունենալ:
Այն մեկն է, որ բաժին է ընկել միայն քեզ ու նմանակում չէ, նա այնտեղ է՝ քո ներսում, ծվարել է մի տեղ ու պախկվոցի խաղացողի ժպիտով սպասում է, որ իրեն հետապնդես....

My World My Space
13.09.2011, 08:59
Եթե տարիքդ հաշվում ես օրացույցով, սխալ ես ապրում, սթափվի՛ր....
Որովհետև տարիքն ու վիճակը տարբեր բաներ են.... շատ եմ տեսել 20 տաևրեկան պառավներ, ու 80 տարեկան ջահելներ....
Ու մեկ-մեկ մարդկանց համեմատում եմ մեքենայի հետ.
- Ապե հին թիվ ա, բայց լավ պահած ավտոյա....
- Ընգեր չարժի էդի առնել, տեսքը լավն ա, բայց խադավոն թափած ա....

Ասածս ինչ ա, փայփայեք Ձեր կուզովը, բայց մի մոռացեք, որ մատոռը կարևոր ա.... որովհետև կանգնած ավտոն թանգարանային նմուշ ա, ու մենակ նայելու համար ա, նա էլ չի ապրում՝ խրտվիլակվում ա....

Ձեր խադավոյի կենացը.... :drinks

My World My Space
14.09.2011, 19:07
Մարդկային հարաբերությունների եսակենտրոն դատարկությունը լցնում ենք միամիտ հավատով, անուրջներով ու դաստիարակության սենտիմենտներով: Արդյունքում ստանում ենք ողբերգություններ ու կատակերգություններ....

My World My Space
16.09.2011, 23:09
Մենք էնքան էնք տարվում մեր փոքրիկ կորուստներով, որ այդ կորուստներից անտարբերություններ են ծնվում, իսկ անտարբերությունները ծնում են նոր ու ավելի մեծ կորուստներ.... երկրաչափական պրոգրեսիա...
Ուշադի՜ր էղեք միմյանց նկատմամբ....

My World My Space
18.09.2011, 10:37
Արժանապատվության պակասը աղքատի կյանքը թունավորում է հարկադրական հրաժարումների անվերջ ցուցակով, իսկ հարուստի կյանքը՝ հրաժարվել չկարողանալու հորձանքով....

My World My Space
19.09.2011, 07:34
Ոչ մեկն իր անցյալի հետ անկեղծ չի...
Որովհետև անցյալը զտում ես ամեն օր, ու հիշողության թերթերում մնում է միայն այն մի քիչ զտված զգացումները, որ ցանկացել ես տանել քեզ հետ:
Ու էսօր, երբ հայրս բողոքում էր, որ անհամբեր եմ ու անհանդուրժող, որ ինքը իր հոր հանդեպ էդպես չի էղել, լուռ ժպտում եմ....
Մեր սերունդը մեղք չունի... 20-րդի վերջը մեզ հունից հանեց, ու 21-րդը շարունակում է նոր հոգսեր փաթաթել մեր վզին, մինչդեռ հանուն արդարության պետք է ասել, որ մեր ծնողները նմանատիպ հոգսեր երբեք չեն ունեցել, այ էստեղից էլ սկսվում է ամեն ինչ... Ադամի ցեղի հոգսերը ծանրանում են յուրաքանչյուր սերնդի հետ...

Հիմա մտածում եմ, որ վաղը ես էլ կմոռանամ, թե ինչ էր ինձ ասում հայրս, ու ես էլ իմ տղային նույնը կասեմ, ու գիտեմ, որ ժամանակի հետ նա էլ կգա նույն այս գիտակցմանը... :)

My World My Space
22.09.2011, 19:43
Էրեկվա էն պստոն, զինվորական շորերով, եռագույն փուչիկները գլխից վեր պահած մայթեզրին քայլում էր շարային քայլքով: Նա գլխավերևում Հայաստան էր տանում, ու աչքերն ասում էին՝ Հայաստանը ես եմ....Ու երբ ոտքը քարին առնելով ընկավ, գլխից վեր պահեց փուչիկները, որ չպայթեն.... քերծեց դեմքն ու ձեռքերը, բայց գոհ էր, որ փուչիկները չվնասվեցին.... Նրա համար թանկ են իր եռագույն փուչիկները, վաղը թանկ կլինի եռագույնը... էսպես են դաստիարակվում մարդիկ....

My World My Space
23.09.2011, 01:00
Մարդիկ կան չէ՞, որ միշտ գռուբի են սիրելիների հանդեպ..... Հենց մեկը ես... ու ինձանից միշտ նեղանում են, որ գռուբի եմ, չորում եմ....
մի նեղացեք էլի՜...:love
իմ զգացմունքների արտահայտման չորությունը, դրանց փափկությունից շփոթվելուս արդյունքն ա....:oy

My World My Space
28.09.2011, 22:39
Ես սիրում եմ մտքով թռչել....
Որոշ մարդիկ իմ թռիչքին մասնակցելու հետաքրքրությունից դրդված կառչում են ինձանից:
Դա կասեցնում է իմ ազատ ճախրանքը:
Ես նրանց ավելի շատ չեմ սիրում ու ավելի շատ եմ ուզում թռչել, հեռանալ....

My World My Space
01.10.2011, 21:52
Ամեն անգամ սարսափում եմ արտասվող տղամարդ տեսնելուց, որովհետև եթե տղամարդն արտասվում է, ուրեմն աշխարհը փուլ է գալիս՝ կամ ամբողջը, կամ իր անձնական աշխարհը....

My World My Space
05.10.2011, 00:33
Եթե աշխատանքը մարդուն մարդ դարձրեց, ապա սերը նրան դարձնում է մարդկային.... ամեն թեթև սիրահարվածություն մի հպում է նրա մարդկայնությանը...

զգուշացի՛ր մարդկանցից, ովքեր երբեք չեն սիրել....

My World My Space
08.10.2011, 03:23
գիշերով՝ հոգնած ու սառած ճամփա գնալուց վատ բան չկա:
Միակ տաքացնող միտքն էն ա, որ տուն եմ գալիս...

My World My Space
10.10.2011, 17:02
Ասելիքդ ասա, կուլ մի տուր, կարող ա մեծ լինի ու բկիդ կանգնի....

My World My Space
11.10.2011, 14:07
աշխարհն ավելի մթնեց... մի լուսավոր մարդ էլ չկա....

My World My Space
12.10.2011, 11:28
Տեսնես եթե հնարավոր լիներ մատների համապատասխան դիրքից ստանալ ատրճանակ, ինքնասպանություննե՞րը շատ կլինեին, թե՞ սպանությունները....

My World My Space
12.10.2011, 19:38
հեռացումը միշտ չէ, որ բաժանում է նշանակում, այդ թվում՝ ընդմիշտ հեռացումը....

My World My Space
13.10.2011, 21:19
Մենա՞... խոսություն

Ուզում եմ ի մի գամ...
Էսօր հրաժեշտ չենք տվել քեզ, պարզապես սրանից հետո արդեն գիտեք, թե քեզ միշտ որտեղ կարող ենք գտնել...
Էն ամենն ինչ էս էրկու օրն արեցինք, արեցինք մտածելով, թե որ դու լինեիր ո՞նց կանեիր... դո՛ւ արեցիր...
Արեցիր ամենագլխավորը՝ տուն, ծառ, տղա... մենակ սեփական ձեռքերով ստեղծածդ վայելել չկարողացար...

էրեխեքդ քեզ հաստատ կներեն, բայց ես սաղ կյանքում քեզ մի բան չեմ ների՝ դու քո որբությունը չպիտի ժառանգություն թողնեիր քո էրեխեքին....

My World My Space
15.10.2011, 07:52
Համարյա մինչև լուսադեմ քո մոտ էինք...
Գիտեմ, որ հասել ես այնտեղ... չգիտեմ, թե ուր, ինչու, ինչպես.... բայց հասել ես...
Նստեցիք նոր տանդ պատերի տակ, չարածներդ հիշեցինք, որ ամբողջացնենք, արածներդ հիշեցինք ու ժպտացինք...
Երկնքից էլ ասես ժպիտ էր կախվել....
Բարի լո՜ւյս....

My World My Space
16.10.2011, 17:01
Երբևէ մտածե՞լ ես, որ որ երջանկությանը հատուկ է առկախ վիճակներում հայտնվելը....
Երջանկությունը հնարավոր է միայն այնքանով, որքանով փխրուն է ու վարդի պես կարող է թերթ-թերթ թափվել:
Հենց այդ փխրունությունն է նրան դարձնում կյանքի պես թանկագին և քո զգացմունքներին ուժ հաղորդում:
Երջանկությունը քո հոգու բյուրեղապակյա մասն է, և սիրում է, որ իր վրա դողան....

My World My Space
24.10.2011, 23:23
Մարդկային հարաբերություններում մոտիկության չափը պայմանականություններից հրաժարվելու մեջ է...
Պայմանակություններ սիրող մարդիկ ի վերջո մնում են մենակ, կամ իրենց պես «պայմանականների» հետ միավորվելով կուլ են գնում ուժեղներին...

My World My Space
25.10.2011, 15:51
Ոգելից խմիչքները թափահարում են մեր արժանապատվությունը: Մարդիկ կան որ «սեյսմակայուն» արժանապատվություն չունեն.....

My World My Space
26.10.2011, 16:08
Մարդկանց ասա, որ երջանիկ ես ու կօգտվեն քո երջանկությունից՝ կպակասեցնեն այն: Ասա, որ դժբախտ ես և կփորձեն պակասեցնել քո դժբախտությունը:
Աբսուրդ ա, բայց սենց ա....

My World My Space
29.10.2011, 08:49
Զգուշացի՛ր, եթե գործդ կովերի հետ է, և նրանց բառաչը սկսում է քեզ երգ թվալ....

My World My Space
16.11.2011, 15:48
Սահյանվել եմ էսօր.... :oy


Բախտիդ ճակատը պիտի համբուրես
Եվ շնորհակալ պիտի լինես դու
Երջանիկ ու մեծ քո տառապանքից,
Որ հոգուդ վրա կնճիռներ չունես
Եվ խդճիդ վրա չունես ոչ մի բիծ։


Այդ ամենամեծ բախտն է երևի,
Որ ավանդական լեռների վրա
Եվ ավանդական արևի ներքո
Քո մայրամուտը պարզ է, հիրավի,
Քան վաղնջական առավոտն էր քո։


Թող մայրամուտից հետո էլ հոգուդ
Լուրթ հորիզոններն աստղերով լցվեն,
Եվ չմթագնի երկինքը վրադ,
Եվ քո երգի մեջ երբեք չլսվեն
Գիշերահավի կանչերը վհատ։

My World My Space
17.11.2011, 17:30
Հրաշք լիներ...

Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական....
Ինչի՞ ա Սահյանը միշտ իմ տրամադրություններին համապատասխան գրել, հը՞....

My World My Space
21.11.2011, 07:47
Չքնած մարդու համար առավոտն էնքան սիրելի ա, սպասված երեխայի նման... քո աչքի առջև ա ծնվում.... ու քեզ հարազատանում... (Չքնած մարդ եմ, լուրջ մի ընդունեք զիս...)

My World My Space
27.11.2011, 07:48
Երբ ամեն անգամ գոհ ես մնում քո իդեալի և ցանկության օբյեկտի փոխհարաբերության արդյունքից, երջանկություն է, իսկ երբ ցանկության օբյեկտը ցույց է տալիս հատկանիշ, որոնք իդեալում չկային՝ սկսվում են մանր հեշտանքների պահերը....;)

(Հովհան Միամիտ ԺԲ 15:1)

My World My Space
28.11.2011, 09:41
Հավատարմությունը քո թուլությունն է նրա հանդեպ, որ ուժ է գտել ու կառչել է քեզնից....

My World My Space
02.12.2011, 19:47
Գիտե՞ս ինչ վիճակ ա....

էն որ զգում ես որ երջանկությունը առաստաղից կաթում ա վրադ, արդեն հասել ա ծնկներիդ ու դու .....փախչել չես ուզում..... :love

My World My Space
04.12.2011, 12:06
Ամեն ձեռքբերում մի յուրատեսակ քննություն է, որը քո կյանքի դասավորությունում փոփոխություններ է անում, ու պրոյեկցիան գցում նոր կարևորությունների վրա:
էդ ժամանակ կարևոր է դառնում մնացած կարևորությունները մթության մեջ չկորցնելը.... :իրանից գոհ, բացահայտում արած սմայլիկ....

My World My Space
05.12.2011, 23:35
Արի էսօր քեզ համբուրեմ սիրածի պես,
Ու թող էսօր իմ փոխարեն դու՛ տանջվես....
Թող որ էսօր ողջակիզումն ամբողջանա
Ու տաք գրկում քո վերանա....

Արի էսօր քեզ համբուրեմ սիրածի՜ պես....

My World My Space
08.12.2011, 09:09
Նոր հայտնաբերեցի, որ Ակումբի «գրական ժառանգությունս» բավականին մեծ ա.... :)
Հերթով բոլորը կարդացել եմ՝ ներառյալ տակի մեկնաբանությունները....

Պարապ կլինեք, դուք էլ կարդացեք....

Ազնիվը (http://www.akumb.am/showthread.php/57305-%D4%B1%D5%A6%D5%B6%D5%AB%D5%BE%D5%A8...)
Էն օրը (http://www.akumb.am/showthread.php/61819-%D5%A7%D5%B6-%D6%85%D6%80%D5%A8...)
Առաջնեկը (http://www.akumb.am/showthread.php/58403-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A8...?p=2145003&viewfull=1#post2145003)
Քիրվան... (http://www.akumb.am/showthread.php/60472-%D5%94%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6...)
Վառված ժամը... (http://www.akumb.am/showthread.php/57337-%D5%8E%D5%A1%D5%BC%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A8...)
Հինգերորդ տարվա վերջին օրը (http://www.akumb.am/showthread.php/57387-%D5%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%A8)
Աշըղ Տացուն... (http://www.akumb.am/showthread.php/57447-%D4%B1%D5%B7%D5%A8%D5%B2-%D5%8F%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B6...)
Գառնիկը... (http://www.akumb.am/showthread.php/57534-%D4%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A8...)
Մանուշի աղբյուրը... (http://www.akumb.am/showthread.php/57629-%D5%84%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A8...)
Հիշողությունը... (http://www.akumb.am/showthread.php/57492-%D5%80%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8...)
Իրիցկինը... (http://www.akumb.am/showthread.php/57700-%D4%BB%D6%80%D5%AB%D6%81%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A8...)
Գերմանուհին... (http://www.akumb.am/showthread.php/57825-%D4%B3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6...)
Գերմանուհին (մաս2) (http://www.akumb.am/showthread.php/57825-%D4%B3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6...?p=2125639&viewfull=1#post2125639)
Գառնիկի պարը... (http://www.akumb.am/showthread.php/57902-%D4%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A8...)
Գրիգորները... (http://www.akumb.am/showthread.php/57744-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8...)
Ազնիվ մամի հեքիաթը... (http://www.akumb.am/showthread.php/58853-%D4%B1%D5%A6%D5%B6%D5%AB%D5%BE-%D5%B4%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%A8...)
Մի պատմություն... երեկվա հայի մասին... (http://www.akumb.am/showthread.php/59192-%D5%84%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6...-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF%D5%BE%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6...)
Մատաղը... (http://www.akumb.am/showthread.php/59233-%D5%84%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A8...)
Հարսը... (http://www.akumb.am/showthread.php/59413-%D5%80%D5%A1%D6%80%D5%BD%D5%A8...)
«Խնամիները...» (http://www.akumb.am/showthread.php/59702-%C2%AB%D4%BD%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8...%C2%BB)
Պատերազմի աղջիկը... (http://www.akumb.am/showthread.php/59833-%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF%D5%A8...)
Իրականություն, որ կուզենայի չլիներ.... (http://www.akumb.am/showthread.php/61456-%D4%BB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%AF%D5%B8%D6%82%D5%A6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B9%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80....)
Քաղաքի խիղճը... (http://www.akumb.am/showthread.php/60615-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%AB-%D5%AD%D5%AB%D5%B2%D5%B3%D5%A8...)

Ինչպես նաև

Ցավը... (http://www.akumb.am/showthread.php/55993-%D5%91%D5%A1%D5%BE%D5%A8...)
Վերջին երգը ցավի մասին... (http://www.akumb.am/showthread.php/56364-%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A3%D5%A8-%D6%81%D5%A1%D5%BE%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6...)
Մենությունը... (http://www.akumb.am/showthread.php/56604-%D5%84%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8...)
Հավատը.... (http://www.akumb.am/showthread.php/56223-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A8....)
Հուշը..... (http://www.akumb.am/showthread.php/56117-%D5%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%A8.....)

My World My Space
13.12.2011, 17:47
արդեն քանի օր ա, ստեղ չեմ էրևացել...

էս երկու օրը կարգին դաստիարակչական էին ինձ համար: Հասկացա որ ընկերությանը սպառնում են միայն ընկերների կանայք, ու մեկ էլ այն հանգամանքները, որ հայտնաբերում են... այդ կանայք....

My World My Space
15.12.2011, 12:52
Մտածում եմ, որ Սստծո խոստացած ահեղ դատաստանը նույնն է, ինչ փոքր ժամանակ մեզ ասած՝ «սպասի՛, պապան կգա, հալդ կտեսնես»-ը: Պապան էկավ, ոչինչ չեղավ, բայց սպասման վախը մնաց....

My World My Space
16.12.2011, 22:32
Քուցե իրո՞ք քո հեքիաթում ես տեղ չունեմ....
Գուցե ես քո հեքիաթի հերոսը չե՞մ...
Մենակ թող հեքիաթդ երջանիկ ավարտ ունենա...
Ես պատրաստ եմ լինել քո հեքիաթի երեք խնձորներից մեկը, և վերևից ընկնելով երջանկություն բերել քեզ....

Ժպտա...
Դու երջանիկ ես լինելու....

My World My Space
17.12.2011, 17:13
Երկու անճշտություն վիճում էին, թե որն է ավելի կարևոր: Հաղթեց մեծը. նա ավելի ծանրակշիռ էր.....

My World My Space
18.12.2011, 22:02
Նախքան միավորվելը պետք է ճշտել, թե ինչը ձեզ կարող է բաժանել ու ինչու.....

My World My Space
22.12.2011, 18:34
Նա, ով չի հասկանում տան և ընտանիքի տարբերությունը, հավերժ թափառելու է.... մարմնով կամ հոգով, մենակ կամ ընտանիքով....

My World My Space
23.12.2011, 06:28
Իմ երազանքը ոչ թե ձեռքիցդ բռնած եկեղեցու դռնից հանդիավոր ներս մտնելն է, այլ այն, որ երբ ուշ գիշերով դռան զանգը տամ, դու քնաթաթախ չխառնվես՝ մտածելով ի՞նչ հագնել, այլ.... դուռը բացես հենց այդպես՝ գիշերանոցո՜վ...

Հ.Գ. ժպտում եմ պարզ երազանքիս...

Հ.Հ.Գ. բարի լո՜ւյս ....

My World My Space
25.12.2011, 00:13
Բարկությունը ցենզուրայից ազատված վայրիվերո ենթադրությունների և նեշնչված հիմարությունների ազատ տրտինգն է փոշմանելու դաշտում.... :))

My World My Space
25.12.2011, 19:16
Միշտ քո աչքերով սիրիր մարդկանց, որ եթե աստված չտա սխալվես, քո՛ պատճառով տանջվես...

Տենց ավելի հեշտ կլինի....

My World My Space
26.12.2011, 23:18
Նենց կուզեի գլխիցս հանեի, դուրս թափեի բոլոր վատ մտքերը, բայց վախում եմ շրջակա միջավայրի հերն անիծեմ... :(

My World My Space
28.12.2011, 11:22
Մարդկանց մեծ մասի համար սկզբունքային նշանակություն ունի հեղինակությունների կողմից հավանություն և օրհնություն ստանալը:

Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի այն, թե ովքեր են հեղինակությունները....

My World My Space
28.12.2011, 20:16
Խանդը սեփական բացառիկության և պահանջվածության կասկածն է....
խանդի առաջին պայմանը համեմատությունն է, որի ոչ շահեկան լինելու դեպքում էլ այն առաջանում է...
Անպտուղ խանդը անհամեմատելի բաները(մարդկանց) համեմատելն է, իսկ խանդի տեսարան սարքելը՝ սեփական ստատուսի դեմ ուղղված դեմարշ....

Հ.Գ. էսքան ամեն ինչ ասելն էլ մի բան չի....

My World My Space
29.12.2011, 13:41
Սերը երբեք չի գալիս հետնամուտքով... էդ հարգանքի փախուստի ճամփան ա...

My World My Space
30.12.2011, 11:57
Նույնիսկ ամենաիսկական հրաշքին կարելի է սովորել 7 օրում և ... հոգնել....

My World My Space
31.12.2011, 18:58
Վերջում ուզում եմ երկու գիշեր չքնած ու քնաթաթախ ուղեղիս զոռ տամ ու մի բան էլ ես ասեմ...

Շնորհակալ եմ, իմ բոլոր ընկերներին, որ հարստացրեցին 2011-ս, որպես հետագա կյանքիս հուշալբոմ, շնորհակալ եմ նաև նրանց ովքեր հեռացան, ու ինչ-ինչ պատճառներով «ստիպված» չեղան մնալ կողքիս, ու ինձ էլ չստիպեցին հանդուրժեմ իրենց ներկայությունը (կորչի՛ պարտադրված ընկերությունը)....
Նրանց բոլորին և Ձեզ՝ ամենքիդ, երջանկությո՜ւն, թող հետայսու Ձեր սրտերը միշտ վառ լինեն, ավելի վառ, քան նոր տարվա տոնածառները...

Սրա մասին չմոռանաք....


Դու, հենց դու....

ամեն օր աշխարհը սարքում ես ըստ քո հայացքի: Աշխատիր, որ տգեղ մտքեր չհաստատվեն այնտեղ, որովհետև քո երջանկությունը դրանից է կախված: Որովհետև դու քեզ պետք է նայես քո ամենաջինջ հայացքով, որովհետև երջանկությունն ի վերջո սեփական ես-իդ հանդեպ դրական գնահատական է, երբ գոհ ես ինքդ քեզանից: իսկ երբ հայացքիդ մեջ տգեղ մտքեր կան պատկերները լղոզվում են = ինքդ ես լղոոզվում:

Մաքրիր հայացքդ: Դա միակ ձևն է աշխարհը գեղեցկացնելու, քանզի քո հայացքն աշխարհին ամեն օր վերափոխում է, ըստ այդմ էլ աշխարհը տվյալ պահին իրեն ուղղված հայացքների արտադրույթն է:
Քո հայացքի պարգևի մեջ անպատմելի գեղեցկություններ կան, որոնք քո բարի կամքին են սպասում, որպեսզի նվիրվեն բոլորին:

Ժպտա:

Դու հրաշագործ ես:

Դու կարող ես փոխել աշխարհը:

Դու պարտավոր ես:

My World My Space
06.01.2012, 08:25
Խնդրում եմ իմ կյանքի համար ոչ մեկի չմեղադրել.... ©

My World My Space
07.01.2012, 09:43
Երբ անմնացորդ նվիրվում ես մեկին, նրան ամբողջովին տիրանալու համար... սերն է...

My World My Space
13.01.2012, 17:10
էս վերջերս ներսումս մի խուլ պայքար ա գնում էս երկու մտքերի մեջ


Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։


Մոխրացիր արեւի հրում,
Արեւից թող ոչինչ չմնա.
Այս արեւ, այս վառ աշխարհում
Քանի կաս-վառվիր ու գնա...

որովհետև երջանկությունը կարոտի պես բան ա... երբեք չես կարոտում այն ինչ ունես, երջանկությունն էլ պահ էր որ անցավ ու հետք թողեց քո մեջ.... անընդհատ երջանիկ լինելը երևի հատուկ է աննորմալներին... ես նախընտրում եմ մոխրանալ այս պահի թեժի մեջ... մյուս կողմից էլ որպես մարդ, որպես էգո, սիրտդ ուզում ա անընդհատ երջանիկ լինի... նառկոծյակ ա... մեռնեմ...

My World My Space
18.01.2012, 08:09
Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր... Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր... Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր... Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր...

սաղ լավ ա լինելու....

Հ.Գ. Հա, մեկ էլ մարդկանց մի տուր ավելին, քան իրենց պետք ա... ով ուզում ա լինի...

My World My Space
19.01.2012, 11:21
Մեկ-մեկ նենց սարսափով եմ մտածում, որ ցանկացած դեպքում մարդիկ իրենց շահով են շարժվում, ու ավելի եմ սարսափում, երբ հասկանում եմ, որ նրան, ում դու քո շահերի մեջ ես ներառել, ապրում են տվյալ պահի իրենց շահով... առանց հեռահար շահի գոնե... տվյալ պահը վայելելու համար պատրաստ են վերցնել քո ձեռքն իրենց ուսից, որի ներկայությամբ իրանց լավ էին զգում, ավելի վստահ, ավելի ինչի չէ պաշտպանված, ու գնալ, առանց մտածելու, որ դու էդ պահին կարող է հենվել ես մի քիչ իր վրա... ավելին, մի քիչ իր օգնության կարիքն ես զգում... բայց դու նեղվելդ էլ ցույց տալու իրավունք չունես, չէ՞ որ նա անձնական գործեր ուներ էդ պահին...

Մինչդեռ ես երբեք չեմ մտածել, որ ընկերոջ համար արվող ցանկացած բան «անձնական»-ից դուրս ա... էսօր կյանքն էնքան անոռուգլուխ ա փախչում, որ ցանկացած բան անելուց որևէ այլ հարցում զոհողության ես գնում...

է՜հ, խռենովը...

My World My Space
21.01.2012, 00:38
խի՞ չեմ կարում հանգիստ ապրեմ... ապրեմ մենակ իմ համար... առանց կողքիններիս մասին հոգ տանելու...
մեկ-մեկ ինձ ճամփին կանգնած ծառ եմ զգում, սաղ գալիս են շվաքիս տակ հանգստանում, հայի խասյաթի համաձայն խորոված բան անում, հետո թափրտում ու գնում... բայց ախր ես էլ ջուր եմ ուզում չէ՞... ու նեղվում եմ մի տեսակ ամեն գնացողի հետևից, ու մի տեսակ էլ սրտատրոփ սպասում եմ նոր անցորդի... հասկանալով հանդերձ, որ մեկ ա էլի նույնն ա լինելու սաղ...

My World My Space
21.01.2012, 10:41
իրար հետ ճանապարհ գնացողների բաժանման առաջին պայմանը խաչմերուկների առկայությունն է.... ու շրջադարձի թույլատրության նշանը....

My World My Space
31.01.2012, 12:53
Կտավի պակաս ունեցող աղքատ նկարչի նման մի կտավի վրա եմ անում բոլոր ճեպանկարներս...
Մտքիս կտավի վրա...
Վաղը մյուս օր, մի գեղեցկադեմ ռեստավրատոր ճեպանկարների խտության տակից կտեսնեի դիրմանկարդ ու լուռ կժպտա, կհասկանա, որ չի կարելի խոսել մի գաղտնիքի մասին, որն այսքան վարպետությամբ քողարկվել է:
Աշխարհը երբեք չի տեսնի իմ Մոնա Լիզային....

My World My Space
05.02.2012, 18:24
Երազանքներն էլ անվնաս չեն, իրենցը տանում են....

My World My Space
09.02.2012, 00:13
Մեր մոտիկներին, հարազատներին պատառոտում ենք այն բանի համար, որ նրանք ավելի լավը չեն, իսկ ուրիշներին երախտապարտ ենք, որ նրանք ավելի վատը չեն.... :8

My World My Space
09.02.2012, 19:32
Երեսին ցեխ շպրտելը վերաբերմունքի խոստովանություն է և հեռանալու ցանկության նշան է, այն էլ՝ թեթև սրտով...

My World My Space
11.02.2012, 12:46
Երբեմն էնքան քիչ բան է պետք ուրախ լինելու համար... օրինակ փողոցում ժպտացող մեկին տեսնել... :)

My World My Space
11.02.2012, 15:42
Երբ ուզում ես իմ գետի վայրիվերո թռիչքները պատկերացնես քո բետոնից պատերով, ինքը կանալ ա դառնում.... :)

My World My Space
13.02.2012, 13:24
Իզուր փորձեցի քո հետ կյանքիս երազը մանել...

Էդպես էլ չհասկացար ու չընդունեցիր, որ համատեղ կյանքի թելը կարող է տեղ-տեղ բարակ լինի, տեղ-տեղ՝ հաստ:
Դու մեր իլիկը գորգագործական հաստոցի տեղ էիր դրել, ու հենց քո ուզած հաստությանը չէղավ, թելը կտրեցիր...

My World My Space
16.02.2012, 14:10
Երբ փորձում ես գոռալ տեղացող ձյան վրա, նա անամոթաբար լցվում է բերանդ… (գիշերվա էմպիրիկ հետազոտության արդյունքներից)

My World My Space
23.02.2012, 15:13
Երբ լսում եմ, որ շրջապատիս մարդկանցից մեկը մի ք*քի մեջ ա ընգել, մեղքս գալիս ա, իսկ երբ ես եմ պրոբլեմ ունենում՝ մտածում եմ «տեղն ա քեզ»…

ինչի՞… Հը՞…

My World My Space
25.02.2012, 08:46
Քեզ չեմ ների, ինչպես սուտ աստվածներին չներեց մարդկությունը....

My World My Space
29.02.2012, 15:19
Երազանքից դուրս գալով զգում ես, որ մտովի վարգում էիր արաբական նժույգի, իսկ մարմնով՝ քո հարազատ ու հոգնած ձիու վրա...

My World My Space
01.03.2012, 00:35
Լինում ա, որ երազիս մեջ գիտակցում եմ, որ երազի մեջ եմ ու քնից չարթնանալու անհագ ցանկություն եմ ունենում… Ուզում եմ մնամ երազիս մեջ ու չպարտավորված հայացքով նայեմ կյանքիս… Հազարաձև ու հազարագույն էս կապանքները չլինեն, էս հիմար սովորույթները, կենցաղավարության էս անպետք բեռը չլինի։ Էնքան թեթև լինեմ, որ հանգիստ ճախրեմ իմ նախալուծույթում։

Էս կյանքում ամեն ինչ ստրկացնող պարտականությունների շարան ա՝ սկսած մարշրուտկի դուռը ուժեղ չփակելուց ու զուգարանի ջուրը քաշելուց, որ արդեն վաղուց ա ինչ անում ես ռեֆլեքսորեն, առանց դրա մասին մտածելու, մինչև էն, որ էս էջերում մենակ հայերեն պիտի գրվի… Մեկ-մեկ սենց ուզում եմ թքեմ ամեն արգելվածի ու պատշաճի վրա….
Ուզում եմ նախագոյ լինեմ՝անկշռելի, անզգա, աննյութ ու անսահմանորեն ազատ…
Երազ եմ ուզում լինեմ….

My World My Space
02.03.2012, 00:00
Անտուն մարդը ավելին ա կորցնում քան տունը, հասարակությունը նրան սկսում ա ավելի անվստահությամբ ընդունել, ու նրա համար արդեն ավելի դժվար ա լինում լավ մարդ լինելը....

My World My Space
12.03.2012, 09:18
Հպարտության առարկան լիարժեք մարդու վկայագիր ա... էդ հաստատ
Բայց երբեմն մարդիկ էնքան են ստորանում էդ հպարտության ձեռքբերման ճանապարհին՝ազարտի պատճառով, որ արդեն հպարտանալու բան չի մնում....
Մնում ա մենակ մի ճլորած դափնի... ու մի բան, որի համար պայքարել ես թեև, բայց դրանից ազատվելու ճանապարհ ես փնտրում: Ու հպարտությունդ թույլ չի տալիս դեն դենես...

My World My Space
14.03.2012, 08:21
Ինչքան տառապանքը շատ ա լինում, էնքան ուրախանալու ցանկությունն ավելի մեծ ա, ու կապված ա չնչին առիթների հետ...
Կարճ ասած՝ արդեն մեկ ա, ինչի համար ուրախանաս, մենակ թե ուրախանաս...

My World My Space
17.03.2012, 06:29
Էրկու օր,
էրկու օր էլ համբերի, նոր փուլ ա գալու, կարող ա ոչ էդքան գեղարվեստական, բայց էլակետային նշանակություն ունեցող՝ տրամպլինային, եթե կուզես…
Ուզում եմ հավատամ, որ էս էրկու օրը շատ բաներ փոխելու իմ երկրորդ սկիզբն ա լինելու…

Հ.Գ. լույսը բացվում ա մարդիկ, դիմավորե՜ք..

My World My Space
18.03.2012, 16:45
Մեն մի օր և...
Կյանքի գնացքը նորից կընթանա իր հունով, ճարպկորեն կմտնի ոլորանները և կանցնի սլաքների կողքով, երբեմն-երբեմն կսուզվի լեռների տակով անցնող թունելների մեջ: Երբեմն կայծեր կարձակի երկաթյա անիվներից, երբեմն կընկնի ռելսերից և վերանորոգվելուց հետո նորից կսլանա միայն իրեն հայտնի ուղղությամբ: Բայց նա գիտի իր փոքրիկ, անանուն կայարանը, որտեղ տարին մեկ պետք է կանգ առնի, որպեսզի իր միակ ուղևորը շնչի դեռ նոր գարուն թևակոխող ծառուղու հուզառատ բույրը ու նորից լցվի իր տոնի չարաճճի մենությամբ:
Հետո կգան վաղվա օրերի մտածումները...

My World My Space
24.03.2012, 09:36
Անտառ եմ գնալու...:love
Նոր ծաղկող, նոր շունչ առած ու երեխայի պես չարաճճիորեն մեծացող անտառ...
Անտառի այս վիճակն ավելին է քան ամռան փթթանքը. անտառի երջանկությունը հենց այս խոնավ թարմության մեջ է, ուր ամեն ինչում նորի շունչ կա... Դեռ մերկ անտառը քեզ չի պարուրում որպես ապաստան, այլ տեղի է ունենում փոխներթափանցում: Ասես անտառը քո մեջ բացահայտում է մի ջրաթափանցիկություն, հեղուկայնություն, ագրեսիվ բաղբոջապայթուններ: Անտառն իր վճռական հակադրութների զարթոնքով կարծես հուշում է այն միտքը, որ քո կյանքում դեռ ամեն ինչ կորած չէ, որ ամենամյա փոքրիկ մահերը նույնքան էլ վերածնունդներ են, իսկ մեր ներքին քայքայումները՝ հույսի շավիղներ: Դու հանկարծ հասկանում ես, որ նոր դուրս էլած ծիլերի կանաչը պարմանության հաղթանակն է նաև քո՛ մեջ...:love

My World My Space
30.03.2012, 17:02
Դուրսը գարունը ճչում ա, իսկ ես սփրթնած նստել եմ ու ծպտուն չեմ ուզում հանեմ...
Մի տեսակ վախ կա, ծառի հոգեբանություն ա սրսկվել մեջս...
Վախում եմ բողբոջեմ..
Վախում եմ անակընկալ ցրտերից բողբոջներս ցրտահարվեն.. ու սենց չոր մնամ
Չորանալուց եմ վախում..

My World My Space
31.03.2012, 12:22
Միակ ցանկությունս հիմա ձի քշելն ա...
Ճամփեզրին արածում ա հիմա քուռակի հետ, անգամ չի էլ պատկեացնում, որ երկաթե նժույգով անցնող մեկն իրա մասին էր երազում...

Մաքուր ու անձնավորված հավատամություն ա ձին իրա քաշով մեկ... երբևէ մենակ ձիու հետ երկար ճանապարհ գնացած կա՞ք...Մի շունչ եք դառնում ձի ու ձիավոր ու մի օրգանիզմ... անկախ քեզնից շնչառությունդ հավասարվում ա նրա շնչառությանը ու ակամայից սկսում ես հետը հևալ... Հետո մոտակա աղբյուրից իրար հետ միաժամանակ ջուր եք խմում ու զգում ես ռուգերից դուրս եկող գոլորշին ջրի վրա... :love

Մի օր կկրկնեմ....:)

My World My Space
05.04.2012, 10:19
Ես ո՜նց եմ ուզում…
Հիմա, ո՜նց եմ ուզում…
Որ քար լինեմ, մի տեղ շպրտեն ու մոռանան գոյությանս մասին…
Խառնվեմ էս քարաշատ երկրի մյուս մոռացված քարերին ու տակս մրջյունները բուն դնեն…

My World My Space
06.04.2012, 20:59
Նենց մի անկապ, առկախված վիճակ ա, որ ոչ մի բան ուզելս չի գալիս....:(

My World My Space
08.04.2012, 21:09
Հեքիաթային կյանք ես երազում ու… չես հավատում հեքիաթներին։
Վախենում ես…. ըհը՛… :)
Սենց լավ ա, երազածդ հեքիաթը հոսող ջրի պես անընդհատ հունն ա խորացնում, ուզածդ տեղից փոխում ես հոսանքի ուղղությունը դեպի կյանքիդ անջրդի հատվածները…ու չես ուզում բյուրեղանա, որովհետև բյուրեղը չի խմբագրվում…
Քարացած հեքիաթի քարացող հերոս չես ուզում լինես…

Հ․Գ. Իսկ ես բյուրեղնալու եմ ու ադամանյա փայլովս հեքիաթի արքայադստեր կուրծքը զարդարեմ… Մինչ ի մահ.. մինչ ի խամրումս…

My World My Space
11.04.2012, 08:48
Ով ինչ ուզում ա, թող ասի: Մեկ ա, կյանքի նպատակը ինքնահաստատումն ա ու հաճույք ստանալը, որովհետև դու այլ նպատակ չունես, քան երջանիկ լինելը....

My World My Space
19.04.2012, 16:54
Ամեն քայլափոխի քեզ շրջապատող թերությունների միջավայրում նույնիսկ կարելի ա պարծենալ սեփական արտասովոր թերությամբ.. :))

My World My Space
21.04.2012, 15:20
Քաղաքը սիրուն ա զարթնում… Հելեք, զարթնող քաղաքի սիմֆոնիան լսեք՝ ծլվլոց, դայլայլ, հաչոցներ ու․․․ ոռնոց՝ հատուկենտ անցնող ավտոների կատարմամբ.. (ստատուսս՝ ֆեյսբուքից)

Սրանից հրաշք բան չկա...


Երևան, մի առավոտ, 06:04-ին
Վիդեոն ©-ով ա..


http://www.youtube.com/watch?v=GnQVXHA4qwk&amp;feature=youtu.be

My World My Space
02.05.2012, 22:02
Ինձ ու իմ պահապան հրեշտակին վաղը փորձություն ա սպասվում, ու ես գիտեմ, որ մենք կհաղթահարենք էս դժվարությունը ու կժպտանք վաղվան…

Մամ, մենք քաջ ենք… Լսո՞ւմ ես…

My World My Space
04.05.2012, 00:35
Օրագիրս վաղը կդառնա 2 տարեկան։
Իմ կյանքում առաջին ու միակ օրագիրը…

Նոր կարդացի ամբողջը՝ ասես մի շնչով ու տեսա թե ինչ հակասական ա էղել ամեն օրս, տեսա 2 տարվա ապրումներս ու մտածմունքներս… ու տխրեցի… Տխրեցի կյանքիս էս երկու տարիների համար, որոնք մի տեսակ երջանիկ տխրություն են կրում, ու մի քիչ էլ ցավացնող իմաստնություն…

Չգիտեմ ում ինչ են տվել էստեղ գրածներս, բայց ես երջանիկ եմ… Ետևում հավաստված կյանք եմ տեսնում…

My World My Space
07.05.2012, 19:12
էկել եմ մենակ ասեմ, որ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ ազգս ընտրությունից ընտրություն ավելի ա նսեմանում...

Երբ պատասխանատվության զգացումը քո ապագայի համար ծախում ես գրոշներով,դառնում ես ոչնչություն, ու առաջին հերթին նրա համար, ով տվել էր քեզ այդ գումարը:
Նա սկսում ա ավելի մեծ ցինիզմով կառավարել քեզ, ու որպես ինքնապաշտպանության միջոց դու ընտրում ես թույլի հոգեբանությունը, հավատալով, որ ընկածին չեն խփում..

Այո, ընկածին չեն խփում... տրորում են...

My World My Space
12.05.2012, 08:28
Մերձավորների պահանջմունքները կատարելու անկարողությունը եթե չի հասկացվում ու չի ներվում, ժամանակի ընթացքում վերածվում է լուռ դիմադրության, կամ տանում է դեպի հոգեխանգարում… (ց)

My World My Space
13.05.2012, 06:35
Ամեն օր ու ամեն ժամ պակասում ա մեր ընտրության հնարավորությունը ու ավելանում ա պարտադրանքը.... Հետո սկսում են զիջումներն ու նվիրատվությունները ստատսուս քվոյի աստծուն, իսկ վերջում գալիս ա հոգեկան կապիտուլյացիան...

My World My Space
14.05.2012, 07:39
Եվ դո՞ւ, ինքնասիրություն...

My World My Space
15.05.2012, 11:14
Լավ ա լինելու… Գիտեմ, բայց մեկ ա անհանգիստ եմ…
սեռդցու նեպրիկաժիշ…

My World My Space
15.05.2012, 15:21
Անտեսանելի, անշոշափելի մի պորտալարով դեռևս կապված ենք մեր ծնողներին... որովայնիս ցավը վկա... :)

My World My Space
18.05.2012, 10:32
Որոշում կայացնելու ու որոշածը անելու ոռ (կներեք) պիտի ունենա մարդ։
Սեփական որոշումներն րոպեական փոխող մարդկանց չեմ հարգում։
Առաջնահերթություններ չունեցող մարդկանց ևս։

My World My Space
18.05.2012, 11:13
Նախորդի տրամաբանական շարունակությունը.

իրանց կարևորության վերին աստիճան շնորհածներին էլ…

My World My Space
22.05.2012, 10:07
Արա ընչի՞ եք խառնվում, ու ուզում խառնեք ամեն ինչ.. հա՛, ձեզ եմ ասում, գնացեք ձեր դարդով տապակվեք էլի…

My World My Space
23.05.2012, 09:44
Ամեն դեպքում սահման անցնելը կապ ունի ցավի հետ...

My World My Space
25.05.2012, 13:32
Ինչ ուզում ա լինի, անցյալդ հարգի: Գնահատի ոնց հարմար ես գտնում, բայց հարգի, որ դիմանաս ապագային...

My World My Space
27.05.2012, 08:29
Ինչքան հարգանքի մեջ անցյալը շատանում ա, էնքան շուտ ա թթվում էդ անտերը...:(

My World My Space
31.05.2012, 14:10
օրվա միտքը. «Երբեմն, երբ քո հանդեպ պարզագույն հարգանք պահանջելով ինքնասիրությունդ պահելու համար քայլեր ես անում, խղճիդ աչքերին դժվարանում ես նայել… ու չարանում ես մարկանց վրա, որոնք ստիպում են քեզ գնալ այդ քայլերին…»

Sent from my HTC One X

My World My Space
31.05.2012, 20:15
երբ շահերդ հիշում ես, ինքնասիրության ու պատշաճի նորմերի ու պռոստը զուտ տղամարդկային քայլերի վրա թքած ունես... դու հասկացա՛ր ինչի մասին ա խոսքը...

My World My Space
05.06.2012, 15:02
Եթե ուզում ես ինքդ քեզ հետ հաշտ ապրել, սովորիր հրաժարվել....

My World My Space
06.06.2012, 00:25
Հարգանքը լինում է հիպոթեզային, հաշվարկային և համոզմունքնային...

Հ.Գ Այս գիտակցմանը հասնելու համար պետք է երեքի համն էլ փորձել, բայց առանց շաքարի...

Հ.Հ.Գ. բարի գիշեր ամենեցուն...

My World My Space
07.06.2012, 13:52
էսօր սովետաշենի գժանոց եմ գնալու…
Մի տեսակ նենց հետքրքիր ա էդտեղի բնակիչների հետ շփվելը…
Իրանց ցավն էն ա, որ տարբեր են… մտածում են այլ կերպ, տեսնում, զգում ու ընկալում են այն, ինչը մենք հաճախ ի զորու չենք տեսնել…
Ու լիքը ադրենալին ա տալիս իրանց հետ շփումը, որովհետև իրանց տարօրինակությունների չափով անկանխատեսելի են մեր համար։

My World My Space
08.06.2012, 15:16
օպպաաա՜, դայեխալի…
10000 անոց քվեներ, 5000 անոց թասիբ (կամ մի էդքանի պրեսինգ)…

My World My Space
08.06.2012, 20:04
Առաջին անգամ սխալվելը միամտություն է, երկրորդ անգամ՝ պատահականություն, երրորդ անգամ՝ հետաքրքիր զուգադիպություն, չորրոդ անգամ՝ վտանգավոր կրկնություն, հինգերորդ անգամ՝ հիմար փորձ սեձական անձի վրա, վեցերորդ անգամ՝ անբուժելի հակում դեպի անհաջողությունը, յոթերորդ անգամ՝ հիմարի ստաուս, ութերորդ անգամ ձեզ չեն թողնի սխալվել:

Հ.Գ. Սա ընդհանուր առումով: Իսկ մարդկանց, ովքեր միշտ հօգուտ իրենց են սխալվում, վերաբերում է առաջին, երկրորդ և ութերորդ էտապները....

My World My Space
13.06.2012, 19:34
Սերը թերությունների կոմպրոմիսի և առաքինությունների փոխադարձ ըմբոշխման համակարգն ա.... :)

My World My Space
14.06.2012, 14:44
Խառնում եմ հոգիս ժամանակ առ ժամանակ, որ կիսատներն ու մնացորդները նստվածք չտան հատակիս…