PDA

Դիտել ողջ տարբերակը : մի մարդու, որի կյանքը լի է ափսոսանքներով...



Էջեր : 1 [2]

My World My Space
15.06.2012, 11:37
Պռոստը գծե՞րն էիր ստուգում….


Հ.Գ.«Ծառայությունը» կասեցված է…

My World My Space
16.06.2012, 07:28
Մեր սովորությունները, առօրյա հարաբերությունները մեզ թույլ են տալիս ապրել կիսաքուն-կիսարթուն վիճակում, որպեսզի չզգանք կյանքի կողմից սեղմված ու կաղապարված մեր վիճակը: Ու մենք շատ հաճախ չենք ներում այն մարդկանց, ովքեր հանդգնում են մեզ այդ թմբիրից հանել....

My World My Space
17.06.2012, 09:42
Մարդիկ հերթով նսեմանում են կյանքի անկատարությունից…

My World My Space
19.06.2012, 12:35
Ամեն օրը՝ մի քար…
Ու սարքվում է կյանքիդ մահարձանը…

My World My Space
23.06.2012, 23:48
Մարդիկ սիրահարվում են ընտրյալի ռոմանտիկ կողմին, որոշ ժամանակ անց հանդիպում սիրեցյալի ռեալիստական պահանջներին: Սկսվում է երկար ու կատաղի քաշքշուկ, կամ, ավելի ճիշտ գաղտնի պատերազմ երազանքի ու իրականության միջև....

My World My Space
25.06.2012, 16:43
Ցանկացած մարդու կյանքում մի շրջան ա գալիս, երբ սկսում ես հավաքել թափրտածներդ... ամեն օր թափրտվող ու սպառվող ժամանակդ բուռդ ես հավաքում, ու սկսում ես խնայել: Դասավորում ես տարերայնորեն լցված կյանքիդ դարակները, կարևոր, հաճելի, սիրված առարկաներն ու մարդկանց տեղավորում ես առաջին շարքում՝ ձեռք մեկնելու հասանելիությամբ, պակաս կարևորներին տեղավորում ես քիչ ավելի բարձր ու ավելի խորը, անկարևորներին նվիրում ես ուրիշների, տեղավորում ես չուլանում, նետում ես աղբարկղը...

Հետո նստում ես հոգնած, ջարդված, նայում ես արածդ ահռելի աշխատանքին, որ երկար ժամանակ չէիր համարձակվում, ուզում անել, ու հասկանում ես, որ մի կողմից անտեղի վատնված, մյուս կողմից հանիրավի անտեսված արժեքները խոր հետք ա թողել վրադ, արածդ գործի հաճույքն ու հոգնությունդ վկա....

Դասավորվել եմ....
Ժպտում եմ դարակներիս դասավորվածության միջից....

My World My Space
27.06.2012, 23:44
Արդարացումը մի նպատակ ունի՝ փոխզիջումային ներողություն կորզել....

My World My Space
29.06.2012, 11:36
Կամքիս դիֆիցիտի պռոթեզները չեն թողնում հասնեմ հոգուս ստանդարտներին...

My World My Space
03.07.2012, 17:11
Երջանկությունն էլ ա իմաստների ու զգացողությունների էքսպերիմենտների միջոցով գուշակություններ անում.... զգալը, լսելը, շոշափելը, համտեսելը, վայելելը անընդհատ փոխում են իրենց վեկտորները, ու նրանց հատման կետերն ըստ այդմ ազդարավում են լույսի ակնթարթային բռնկումներով, որոնք հաճախ հրավառության են վերածում կյանքդ, ապա շարժվելով նույն ուղղությամբ (չհատվող զուգահեռներ) սկսում են մթության քողի տակ խեղդել քեզ...

Հ.Գ. Խառն եմ, բանի տեղ մի դրեք....

My World My Space
04.07.2012, 16:11
Ուզում եմ դառնալ չաղ ու ծույլ կատու, կիսաբաց աչքերով փռվել բուխարու կողքին... գոնե միայն էս կիրակի....

My World My Space
05.07.2012, 12:05
Էն, որ ոչ աշխատանքային օրը գործի ես, ու հանգիստ Չարենցվում ես… հիանալի ա…

My World My Space
08.07.2012, 18:57
Հոգնեցի,
Հանգստացա,
Թրջվեցի,
Չորացա,
Խորովեցի,
Կերանք,
Համով էր,
Լավ զգացի,
Խմեցի,
Խաղացի,
Ճանապարհեցի,
Քնեցի,
Զարթնեցի,
Էկա տուն…

Հրա՜շք…

My World My Space
11.07.2012, 23:33
Սխալից հետո նրա մասին էնքան խելացի կարծիքներ են հայտնվում, որ զարմանքից մի պահ մոռանում ես, որ այն մարդկության տարիքին է...

My World My Space
12.07.2012, 13:36
Եթե ուզում ես անընդհատ շփվել, հոգ տանել, ու քեզ վրա ես վերցնում ողջ պատասխանատվությունը, ուրեմն սիրում ես. լինի դա հայրենիք, ընկեր, սեփական երեխա, թե ուրիշի կին...

My World My Space
13.07.2012, 19:59
Ես քեզնից ոչինչ չեմ ուզում, որովհետև այն, ինչ դու կարող ես ինձ տալ, վիրավորում ա արժանապատվությունս…
Ու քեզ ոչինչ չեմ կարող տալ, որովհետև ստիպված եմ լինելու ի պատասխան վերցնել այն, ինչ ինձ վիրավորում է…

Ներիր…

My World My Space
16.07.2012, 00:43
Տատս միշտ լուրջ տոնով ասում էր. «Վարդեվառի ջուրը ցավ կհանե», ու երբեք չէր փախչում էդ օրը ջրվելուց: Փոքր ժամանակ վարդավառին ամենաշատ ջրվողն իմ տատն էր: Էսօրվա գիժ Վարդավառից մնացած ծիծաղը դեռ ականջներումնս ա, վաղուց էսքան անմոռաց ժպտացող մարդիկ չէի տեսել, համենայնդեպս անցյալ Վարդավառից սկսած:

Հ.Գ. «Վարդեվառի ջուրը ցավ կհանե...» տեսնես կես տոննա դատարկածս ջրով քանի՞ մարդու ցավ հանեցի էսօր...

My World My Space
18.07.2012, 09:02
Մարդկային հարաբերությունները դատարկություն չեն սիրում...
Դատարկությունը սև խոռոչի նման պատառոտում է ամեն ինչ...

My World My Space
18.07.2012, 18:56
Խիղճս բարի երեխայա՝ անհավակնոտ ու նեղացկոտ....:)

My World My Space
19.07.2012, 17:26
Ուրիշ կանանց ու երեխաներին նայելով ակամա որոշում ենք մեր բացթողումների չափը, ու զգուշորեն հաշվարկում դեռևս ունեցած հնարավորությունները... :))

My World My Space
20.07.2012, 09:06
Ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր: Էս ամեն ինչից մի դաս մնաց, որ երբ մեզ սպիտակ գույն ա պետք գալիս, անճարությունից ու շտապողականությունից կրեմագույնն ու դեղինն ենք ընտրում սպիտակի տեղ.... այնինչ պետք չի...

My World My Space
21.07.2012, 03:15
Ժամանակի հետ լայնանում են լուսանցքները, իսկ լուսանցքներում չես կարող գրել կյանքդ… Լավագույն դեպքում մի երկու ծանոթագրություն …

My World My Space
21.07.2012, 17:03
Սկզբում խիստ վիրավորանք ես ապրում, հետո հանգստանում, հանդարտվում և խղճում ես թե քեզ, թե նրան....

My World My Space
22.07.2012, 10:06
Ճշմարտությունը երկերեսանի ա... մի երեսով ինձ աչքով արեց, մյուսով՝ քեզ, ու մենք իրար ձեռք սեղմեցինք...

My World My Space
23.07.2012, 21:01
Քո հարգանքն իմ հանդեպ վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում են քո շահերը... իսկ քո շահերն այնտեղ են, որտեղ ես քեզ չեմ խանգարում...

My World My Space
25.07.2012, 10:05
«Հիմարություն հիմարությանց»,- մտածեց նա ու քթի տակ խնդալով դուրս եկավ ղեկավարի սենյակից …

Sent from my HTC One X

My World My Space
26.07.2012, 13:10
Հրաշալի բան ա տուն վերադառնալը, որովհետև գալիս ես մի համոզվածությամբ, որ քեզ սպասում են, սպասում են ոչ միայն տանեցիները, այլև աթոռդ, թափթփված գրասեղանդ, ու ցնցուղը, որին ոչ պակաս դու ես կարոտել…

My World My Space
27.07.2012, 01:58
Հետ նայելուց նենց պարզորոշ ա էրևում կյանքիս մակընթացության ու տեղատվության փուլերը, ու տեղատվության ժամանակ ափիս ավազներին թողած բոբիկ ոտքերիդ հետքերը… Իմ ամայի ափի ոտնահետքերը …

My World My Space
28.07.2012, 13:18
Երբ տեսակների տարբերությունը անընդհատ առճակատման ա տանում, անընդհատ ծակոցներ ու կսմիթներ են ու հանկարծ ամեն ինչ հանդարտվում ա, դա հաշտություն չի, կասկածամիտ ու անժամկետ զինադադար ա պարզապես... կամ ժամանակ շահելու միջոց, մինչև պատրաստ լինի ծանր հրետանին...

My World My Space
29.07.2012, 00:11
- Երջանկությո՛ւն
- Բացակա՛
- Ի՞նչ ա էղել, արդեն մի ամիս ա չկա։
- Ջրծաղիկով ա հիվանդ…

Հիվանդ ա…

My World My Space
30.07.2012, 23:00
Դուռդ նենց փակեցիր, որ ուղարկածս երազներն անգամ ներս չեն կարողանում մտնել…

My World My Space
01.08.2012, 13:17
Ինչքան մեր շրջապատը ընդլայնվում ու բարձրանում ա, էնքան շատանում ա մեր ինքնության լղոզվելու վտանգը, ու էնքան մենք կծկվում ենք ու խմբվում հին կապերի շուրջ....

My World My Space
02.08.2012, 15:27
Էժան մարդկանց ճոխ հավաքույթ, հոգևոր սով ու լիքը սեղաններ... գարշելի ա... :(

My World My Space
03.08.2012, 10:40
Մեզ ամեն օր անուղղակի ձևով հարցնում են՝ ո՞վ ես դու: Մենք նույն անուղղակի ձևով պատասխանում ենք՝ իշխան, ծառա, ծաղրածու, գիտնական, պոետ և ալն: Եվ ստեղծում ենք մեր իմիջը ըստ մեր պատասխանի ու ռեալ վարքի համապատասխանության...

My World My Space
04.08.2012, 12:30
Կյանքի առօրյա գորշությունը կամաց-կամաց սովորացնում ա հավատալ հրաշքներին ու մանրից սարքում ա խեղճուկրակ, ու ինչքան խեղճանում ես, էնքան երազանքներդ մեծանում են ու ամլանում...

My World My Space
06.08.2012, 09:43
Ոնց որ կյանքի լուսանցքում լինեմ...

Լուս+անցք

Լույսը` պայծառությունն ա կյանքիս... իսկ անցքը.... անցքը ուղղակի մի հասկացեք.... անցքը պարզապես հետաքրքիր դիպվածն ա....;)

My World My Space
12.08.2012, 21:03
Փոքր ժամանակ էն դիտակներից նայած կլինես, հաստատ, որ պտտում էիր, մեջը սիրուն նախշեր էին ձևավորվում:
Ես չդիմացա, մի օր բացեցի, որ մեջի սիրուն նախշերը տեսնեմ, ու կես բուռ ապակու ջարդված բեկորներ ստացա՝ անձև ու անճոռնի... Մանկության գեղեցիկ մոզայիկս փշրեցի ու դեն նետեցի...

My World My Space
15.08.2012, 20:11
- Ականջդ բեր ասեմ...

Ո՛չ քո հետ էր մի բան, ո՛չ առանց քեզ....

My World My Space
22.08.2012, 01:04
Մի տեսակ պաղ ու մոխրագույն ա ամեն ինչ: Մոխրագույն առավոտ, մոխրագույն օր, մոխրագույն գիշեր... ու մոխրագույն հուշեր...

Հ.Գ. Պալիտռան փոխել ա պետք...

My World My Space
28.08.2012, 23:02
էն էրեխեքից ես դու, որ դոմինոներով աշտարակ են սարքում, հետո փչում են, որ փլվի... ու էլի փորձում են սարքել, էս անգամ ավելի ուրիշ ձևով... որ հետո էլի քանդեն...
Իմ դոմինոների հետ գործ չունես...
Ես խաղընկեր եմ փնտրում...

My World My Space
30.08.2012, 14:54
Էսօր առավոտ 18 տարի առաջվա տնկածս բարդին կտրեցին… 15 մետրից ավել էր հասել…ու սպառնում էր ընկնել շենքի վրա… Նայեցի ու սիրտս կտոր-կտոր էղավ։ Հիշեցի թե էն ջուր չէղած տարիներին ոնց էի 2 կանգառ հեռվից վեդրոներով ջուր բերում իրա համար, անընդհատ աչքս վրեն պահում, որ չկոտրեն…
Մի բան կոտրվեց մեջս.. էլ տուն գալուց անկյունում չի էրևալու ինքը… ։cry

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
03.09.2012, 16:26
Տո՛ւր ինծի, Տե՛ր,
Խաղաղություն մի անձնական...

My World My Space
07.09.2012, 12:31
Դատարկություն…
Հոգի մաշող, փոշեկորույս դատարկություն …

My World My Space
11.09.2012, 11:18
Երևի ժամանակն ա փակել էս օրագրի էջերն ու .. հրաժեշտ տալ Ակումբին...
Ակումբն ինչ կարար տվեց, իսկ տվեց շատ բաներ...
Հիմա ամեն ինչ այլ ա...
Մտնում ես իներցիայով ու զգում ես, որ նոր գրառումներում քեզ հետաքրքրող ոչինչ չկա:
Բոլորը մի տեսակ սպառվել են: Ակումբը դառել ա տեսակետաճխտանոց: Մրցավազք ա մի տեսակ, թե ով ավելի արագ, ավելի շատ ու ավելի կծող ձևով կասի իրա կարծիքը:
Այ հենց նոր նայում եմ գրառումներիս, ու տեսնում եմ, որ վերջի մի կես տարում չնչին բացառություններով գրել եմ միայն էս թեմայում:
Ակումբի դեմքը փոխվել ա... ու էս դեմքն ինձ հեչ դուր չի գալիս...

My World My Space
16.09.2012, 20:10
Մի ափսոսանք էլ ավելացավ… որ էս ամենն անցյալում եմ թողնելու։

Հ.Գ. Այնուամենայնիվ չխկըլը-փակ…

My World My Space
16.08.2013, 14:40
Միշտ էլ հետաքրքիր է մի օր փակած օրագրի էջերը բացելը:
Յուրաքանչյուր գրառում երջանկության մի խոյանք է, մի հետաքրքիր մշտականություն է անցյալում, որը կարդալիս գալիս ու հասնում է "հիմա"-ին: Ու դու սեփական ժպիտիցդ հալված սկսում ես դեգերել, տեսնել տխրությունդ ու ուրախությունդ, մտորումներդ, եղանակի հետ կախված նրանց փետրափոխությունը...
Դեգերում ես անցյալում, գնում ես դեպի փոքրիկ երջանկություններ... :)

My World My Space
08.05.2015, 21:22
էնքան բան կա, որ ուզում եմ էստեղ գրել...
Ամեն օր բացում եմ այս էջը կարդում եմ, անցնում եմ ժամանակի պրիզմայի միջով, տեսնում եմ մարդկանց, իրադարձություններ. զգացումներ... բայց ներքին մի տագնապ կանգնեցնում է ինձ: Ասես վախենում եմ օրագրիս հետագիծը բերել հասցնել այսօրվան: Մի տեսակ սնահավատ երկյուղածություն կա, ասես մի բան կարող է փշրվել: Գուցե տևական դադա"րն է պատճառը, չգիտեմ...
Բայց էնքան բան կա, որ ուզում եմ էստեղ գրել...

My World My Space
19.03.2016, 14:33
Հոգնածություն, ջղայինություն, հիասթափություն մի անգամից հօդս են ցնդում, երբ տուն մտնելուն պես տեսնում ես երջանկությունդ քեզ ա ասպասում...
Զարմանալիորեն քեզ նման, պոտենցյալ երջանկություն որոնող....
Հաջողություն քեզ էդ գործում, ճուտս... :love

My World My Space
22.03.2016, 21:10
Իր փոքրիկ ձեռքերով ինձ ա կանչում երջանկությունս… ։love

My World My Space
09.06.2016, 23:32
Երբ դեգերումների արդյունքում ժամանակ առ ժամանակ մտնում եմ էս թեման, ասես վավերագրական ֆիլմ եմ նայում: Ամեն գրառում կարդալիս տեղափոխվում եմ էդ օրը, ապրում եմ էդ օրվա զգացումները ու անընդհատ գժի պես ժպտում եմ:
Իսկ գրառումներից ինձ ժպտում են մարդիկ...
Ապրեք, որ կյանքիս մի մասի վավերագրություններում Ձեր ուրույն տեղն ունեք, ակումբակիցներ ջան:

My World My Space
09.03.2017, 19:04
Երջանկությո՞ւնը

Երբ դուռն ես բացում,
Ու դռան ձայնից
Մոտդ է վազում քո …
Փոքրությունը….

Ասես դուրս եկած
Հին նկարներից,
Մեծերից լսած
Պատմություններից,
Նույն չարաճճի,
Ժպտուն աչքերով,
Ոսկե մազերով
Բայց... քո՛ փոքրիկը
Եվ... ուրիշ սեռի…