PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ փոքրիկ աշխարհը)



Դարք
05.05.2010, 18:56
Իմ փոքրիկ աշխարհը)

Դարք
23.05.2010, 05:48
Մութ գիշեր.ոչ մի ձայն.լռություն միայն.լռություն հոգիդ պարուրող,նույնիսկ շները այսօր պատուհանի տակ չեն հաչում.արդեն քանի ամիսա էլ չեն հաչում.վերացել են երևի,կամ վերացրել,բայց ինչ կարևոր է դա հիմա.կյանքը գնում ա,կյանքը վազում ա.հարցնում են էսօր ամսի քանիսն է,վստահ ասում եմ21նա:Չէ Հով ջան 21-ը չի՝ 22 -նա,արդեն կասեմ 23ը…էս ինչ տեմպա առել կյանքը,հետ եմ մնում կյանքից,չեմ կարողանում համաչափ քայլել,ոչինչ չեմ հասցնում,իսկ հասցնելու շատ բան կա դեռ,շատ բան կա դեռ անելու…ախ ոնց անեմ,ինչ անեմ,որ մեկը անեմ,թե ոչինչ ել չանեմ,լսում եմ Հայ Տղեքի 19 տարեկան երգը,մտածում եմ,էս ինչա.էս ի՞մ մասին են գրել տղեքը,լավ են ասում, բայց տղեքը,լիքը ճիշտ բան են ասում,վարդագույն ակնոցս կորցրել եմ.հեչ լավ չի.ոչինչ ել լավ չի.մտորում եմ ինչա լինելու,ինչ եմ ես լինելու,տուպիկ եմ ընգնում,ապագաս դատարկ եմ տեսնում,մշուշա.բան չի երևում,խենթանում եմ,օրը կամաց կամաց բացվումա.արդեն լուսացավ.լուսացավ շուրջս.ախ երբա ներսումս լուսանալու.ճիշտ են ասում…………

Դարք
24.05.2010, 13:58
Այսօր դասի վախտ կարդացի հետևյալ տողերը:hands,պարզվեց կորսեցուս ասելով Օթելոնա գրել:8
...մի անգամ ես էլ ,գրողը տանի, սիրահարվեցի ատլասից կարված ստի տոպրակին, որ կոչվում է կին....ինձ դուր եկավ շաաաաաաատ
:love

Դարք
13.06.2010, 00:55
վայ աբրեք դուք,:love ձեզ նկատի ունեմ մարդիկ, բոլոր նրանք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել( քիչ թե շատ) ակոմբի ստեղծման մեջ.ինչ բարի գործ եք դուք կատարել, շատ եմ պարտական քեզ սիրելի ակումբ, նոր հրաշք ընկերներ գուցե և չունենաի, եթե չլինեիր դու, միգուցե նրանց ընդհանրապես չհանդիպեի :):ինչքան դրական լիցքեր եմ քեզնից ստացել, ինչքան նոր բաներ եմ սովորել,մտել ես առորյաս ու արմատ քցել, դչվար երբևէ հրաժարվեմ ակումբից,շնորհակալ եմ որ դու կաս:love

Դարք
19.06.2010, 18:10
սենյակիս պատի ժամը արդեն մի ամիսա կանգնածա. չեմ ուզում էլեմենտև փոխեմ. երջանիկ եմ:)

Դարք
19.06.2010, 20:47
Էս շոգն իրա սև գործը արեց. 10 րոպե մասնագիտական գիրք եմ կարդում, քունս տանումա. հոգնել եմ, ուզում եմ գիրք կարդամ...գեղարվեստական:love

Դարք
03.07.2010, 23:37
Ա՜խ թե ի՞նչպես ես քեզ մոռանամ

Սրտիցս հա՛նեմ, թողնեմ քեզ ազատ

Ուզում ես ճախրել, ճախրել դու դեպ վեր

Ավա՜ղ, ո՛չ ինձ հետ:

Թողնում եմ քեզ, ազատ եմ թողնում

Ես քեզ իմ սրտից ընդմիշտ եմ հանում

Հաստատ իմացի՛ր:

Ա՜խ աստված իմ. նորից եմ խաբում

ես ինձ եմ խաբում, ես քեզ եմ խաբում

Բնավ չգիտեմ` այդ ոնց են անում




Հ.Գ ստեղծագործել եմ, եթե իհարկե սա ստեղծագործություն է կոչվում:)) Արգետինա-Գերմանիա հանդիպման ընդմիջմանը

Դարք
05.07.2010, 00:40
Էսօր շատ հետաքրքիր օր էր ինձ համար.:mda պարզվումա մարդ կարա իր կողմից գնված կինոյի տոմսերը պատահականորեն նետի առաջին պատահած աղբարկղը:fool ու պետք չի՛ տենց տարօրինակ հայացքով նայել մի մարդու, որը քրքրում աղբարկղը:stop բոլորի հետ էլ կարա պատահի:esim

Դարք
06.07.2010, 01:28
Ու նորից հանգում է օրը: Մոմի լույսի պես թրթռում են աչքերս: Կփա՛կվեն շուտով նրանք. մոմի լույսը չի՛ դիմանում սուլացող քամուն: Գժվել կարելի է. խենթացնող է: միակ մխիթարանքն էլ այս նոթն է. այն նույնպես կացնի կգնա, ինչպես մոմը հալվեց գնաց ու նորից ամեն ինչ ընկղմվեց խավարում... ես նույպես.....

Դարք
19.07.2010, 22:18
с каждым его взглядом мне становится хуже. неужели это тебя радует. ( Тристан обращается к Изольде )

Դարք
22.08.2010, 00:18
վատ եմ. չէ վատ չեմ նրա համար որ նրա անտարբերության եմ արժանանում. ինձ լավ չեմ զգում, որովհետև ես նրան ամբողջ սրտով երջանկություն եմ մաղթում. ցանկանում եմ նրան ինչ-որ մեկի կողքին երջանիկ տեսնել.դա իմ երազանքներից է նրան երջանիկ տեսնել և ուրախանալ նրա հաջողություններով. սակայն դա ես չեմ տեսնում, տեսնում եմ նրա անհաջող փորձերը իր կյանքը դասավորել և դա ինձ կոտրում է, ուզում եմ երջանիկ տեսնել նրան և ամեն ինչ լավ կլինի, միայն դա եմ ցանականում ու ուրիշ ոչինչ:

Դարք
04.09.2010, 22:46
Ասում են մարդուն լավ ճանաչելու համար հետը երկար ճանապարհ գնա :roll ես կավելացնեմ՝ կարևոր է նաև թե այդ երկար ճանապարհին ի՞նչ երաժշտություն եք լսում. ես չեի կարծում, որ երաժշտությունը կարող է մարդկանց այդքան մտերմացնել :love
Հ.Գ. Դայդո էինք լսում:love

Դարք
16.09.2010, 22:04
Անձրևը ինձ համար գույն ունի` խավարի գույն. սիրում եմ աշնան անձրևային եղանակը, երբ երեկոները պատուհանս բացում եմ` ունկնդիր լինելու անձրևի` հոգիդ մի տեսակ թաղծությամբ պարուրող, խշշոցով :love ինչքաաան կուզեի այսօր անձրև գար:(

Դարք
20.09.2010, 22:49
Էս շաբաթ-կիրակի հաճելի դեժա վյու ապրեցի, կարծես 2004-ի առաջնությունից հետո ոչինչ չէր փոխվել, ուղղակի այս անգամ ավելի լավ խաղացի:)

Դարք
23.09.2010, 00:44
Փոքր ժամանակ ձկնիկ ունեի, սովորական չէր, ոսկե ձկնիկ էր: Ես նրան մի տեսակ շատ է սիրում ու խնամում, մայրիկս էլ ամեն օր նրա ջուրը փոխում էր, որ մաքուր ջրում լողա: Մի օր ջուրը որոշում եմ ես փոխեմ: Ձկնիկս այդ օրը սատկեց. մեղք էր. Կռանթի ջուրը նրա համար շատ սառն էր:(

Դարք
23.09.2010, 01:22
Փոքր ժամանակ ոնց էի խենթի պես Ռուկի վերխ լսում:love երևի մի 10 անգամ իրանց ալբոմն եմ գնել, որովհետև մեր մագը միշտ փաթաթում էր կասետները ու փչացնում, բայց ես մեկա էլի գնում էի ու առնում, գին էլ եմ լավ հիշում` 350 դրամ էր :)