PDA

Դիտել ողջ տարբերակը : Քլինթ Մանսելլ/Clint Mansell

Ռուֆուս
05.05.2010, 13:52
Քլինթ Մանսելլ/Clint Mansell

http://img200.imageshack.us/img200/1115/clintmansell.jpg

http://img64.imageshack.us/img64/3707/clintmansellcm.png

Երաժշտական ոճերը՝ դասական, նեոկլասիցիզմ, մինիմալիզմ, պոստ-ռոք, էլեկտրոնային, ալտերնատիվ

Քլինթ Մանսելլը անգլիացի երաժիշտ է ու կոմպոզիտոր, նախկինում եղել է Pop Will Eat Itself ռոք խմբի վոկալիստն ու կիթառահարը, խմբի ցրվելուց հետո սկսել է սաունդթրեքներ գրել տարբեր ֆիլմերի համար: Քլինթ Մանսելլը համագործակցում է նաև ամերիկյան Քրոնոս Քվարտետ լարային կվարտետի հետ:

Կարծում եմ բոլորին քաջ հայտնի է Դարրեն Արանոֆսկու Requiem For A Dream ֆիլմի համար գրված Lux Aeterna երգը, որը օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում և այլն: Կատարում է Քրոնոս Քվարտետը.

http://www.youtube.com/watch?v=SmijKjosplM

Մատանիների Տիրակալը ֆիլմի Two Towers-ի թրեյլերի համար այս գործը վերամշակվեց նվագախմբի ու երգչախմբի համար: Իմ կարծիքով արդյունքում երգը միայն շահեց.

http://www.youtube.com/watch?v=XI_oWrseTKk

Քլինթ Մանսելի գլուխգործոցը իմ կարծիքով Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի սաունդթրեքն է, որը մեծ գովասանքի է արժանացել երկրպագուների ու քննադատների կողմից: Այս ֆիլմի սաունդթրեքը գրելիս Մանսելլը կրկին համագործակցել է Քրոնոս Քվարտետի ու շոտլանդական Մոգվայ պոստ-ռոք խմբի հետ:

http://www.youtube.com/watch?v=ihF_aXi-Huk

http://www.youtube.com/watch?v=bYrboZoTj7c

2009թ-ին Մանսելլը կրկին գովասանքի արժանացավ The Moon ֆիլմի սաունդթրեքի համար:

http://www.youtube.com/watch?v=BtCpttsZiys

Նաև շատ եմ սիրում Արանոֆսկու Pi ֆիլմի սաունդթրեքը, որը Մանսելլի առաջին սաունդթրեքային գործն ա.

http://www.youtube.com/watch?v=9Cq_QO_4Cx4

Ընդհանուր առմամբ Քլինթ Մանսելլը մոտ 30 ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ է: Քննարկե՞նք :)

Rhayader
05.05.2010, 14:38
Մոռացար նշել, որ բացի Քրոնոս Կվարտետից, «Ֆոնտանի» սաունդտրեկի ստեղծմանը մասնակցել է նաև շոտլանդական Մոգվայ խումբը :love

Ռուֆուս
05.05.2010, 14:44
Մոռացար նշել, որ բացի Քրոնոս Կվարտետից, «Ֆոնտանի» սաունդտրեկի ստեղծմանը մասնակցել է նաև շոտլանդական Մոգվայ խումբը :love

Գրել եմ, ոնց չեմ գրել :)

Այս ֆիլմի սաունդթրեքը գրելիս Մանսելլը կրկին համագործակցել է Քրոնոս Քվարտետի ու շոտլանդական Մոգվայ պոստ-ռոք խմբի հետ:
Ի դեպ Մոգվայի սաունդը ամենաշատը հենց Death Is Road To Awe երգում ա զգացվում :love

Rhayader
05.05.2010, 15:02
Գրել եմ, ոնց չեմ գրել :)

Ի դեպ Մոգվայի սաունդը ամենաշատը հենց Death Is Road To Awe երգում ա զգացվում :love

Կներես, չէի տեսել: Death Is Road To Awe երգի առումով էլ համաձայն եմ: Ինչ-որ տեղ ոնց որ հենց Մոգվայի երգ լինի (Friend of the Night?):love

EgoBrain
05.05.2010, 17:29
Նախ շնորհակալություն թեման բացելու համար: Մանսելլի գործերը իսկապես շատ եմ հավանում, ուղղակի պաշտում եմ, չնայած որ նրանով սկսել եմ հետաքրքրվել վերջերս` Դարեն Արանոֆսկու ֆիլմերը դիտելու շնորհիվ: Իսկապես հիսքանչ երաժշտություն է, հատկապես Fontan սաունդթրեքը շատ եմ սիրում, օրը մի քանի անգամ լսում եմ ու չեմ հոգնում: Կուզենայի ավելի մանրամասն ծանոթանալ նրա գործերին:

Ռուֆուս
05.05.2010, 17:41

Ես ինստրումենտալ երաժշտության մեծ սիրահար չեմ, իսկ սաունդթրեք ալբոմներ էդքան էլ չեմ սիրում լսել, որովհետև լավ երգերի հետ սովորաբար չլսվող երգեր էլ են լինում, որոնք առանց ֆիլմը դիտելու էդքան էլ հաճելի չի լսելը: Օրինակ Փիթր Գեբրիելի, Հանս Ցիմմերի, Անջելո Բադալամենտիի սաունդթրեքերից հատուկենտ երգեր եմ սիրում, իսկ մնացածից նյարդայնանում եմ:

Իսկ Ֆոնտանի սաունդթրեքը թերևս միակն է, որը կարողանում եմ սկզբից մինչև վերջ լսել, որովհետև բոլոր երգերը արտակարգ լավն են: Ի դեպ Together We Will Leave Forever-ը սկզբում նախատեսված էր որպես վոկալային երգ՝ Anthony Hegarty-ի վոկալով, սակայն Արանոֆսկին որոշեց, որ ամբողջությամբ ինստրումենտալ սաունդթրեքում վոկալը մի փոքր ավելորդ կլինի :(

EgoBrain
05.05.2010, 18:18

Ես էլ սաունդթրեքերի առանձնապես մեծ սիրահար չեմ, բայց սա առաջին բացառիկ դեպքն էր, երբ սկսեցի հետաքրքրվել դրանցով, դրանց հեղինակով: Իսկ ինչ վերաբերվում է վոկալին, ապա իմ կարծիքով Մանսելլի դեպքում դա իսկապես ավելորդ է, քանի որ նրա երաժշտությունը ինքնին արդեն ամեն ինչ ասում է: Օրինակ վերջերս լսեցի Requiem For A Dream-ի սաունդթրեքի վոկալային տարբերակ, որը իհարկե վատը չէր, բայց լրիվ ուրիշ էր և ինստրումենտալի հետ չի համեմատվի:

Իսկ որտեղից կարող եմ գտնել նրա այլ գործեր, բացի սաունդթրեքերից? Գուգլով ինչքան փնտրում եմ, մեծմասամբ հենց դրանք ա բերում:(, իսկ ես կուզենայի ինչ-որ նոր բան լսել...

Ռուֆուս
05.05.2010, 23:33

Միգուցե, բայց եթե Anthony Hegarty-ի ձայնը լսեիր, երևի դու էլ ինձ հետ կհամաձայնվեիր, որ վոկալով էլ շատ գեղեցիկ կլիներ :) Եթե չալարեմ, մոտ օրերս Էնթոնիի խմբի մասին էլ թեմա կբացեմ:

Իսկ որտեղից կարող եմ գտնել նրա այլ գործեր, բացի սաունդթրեքերից? Գուգլով ինչքան փնտրում եմ, մեծմասամբ հենց դրանք ա բերում:(, իսկ ես կուզենայի ինչ-որ նոր բան լսել...

Ըստ Վիքիի Մանսելլը այս ֆիլմերի երաժշտության հեղինակն է, բայց ես մենակ Pi, Requiem For A Dream, Fountain, The Wrestler, The Moon ֆիլմերի սաունդթրեքներն եմ լսել: The Hole, Murder by Numbers, Sahara ֆիլմերն էլ եմ տեսել, բայց էդ ժամանակ չգիտեի Մանսելլի մասին ու երաժշտությունն էլ առանձնապես չի տպավորվել:

* Pi, 1998
* Requiem for a Dream, 2000
* World Traveler, 2001
* The Hole, 2001
* Knockaround Guys, 2001
* Abandon, 2002
* Murder by Numbers, 2002
* Sonny, 2002
* The Hire: Ticker, 2002
* 11:14, 2003
* Suspect Zero, 2004
* Sahara, 2005
* Doom, 2005
* The Fountain, 2006
* Trust the Man, 2006
* Smokin' Aces, 2006
* Wind Chill, 2007
* In The Wall, 2007
* Definitely, Maybe, 2008
* The Wrestler, 2008
* Moon, 2009
* L'affaire Farewell, 2009
* The Rebound, 2010
* Black Swan, TBA

Կարող ես Pop Will Eat Itself խմբի երգերն էլ գտնես, այց դրանք մի փոքր ուրիշ ոճի են :)

Kita
06.05.2010, 00:01
Ուզում էի հիշել իրեն ինչից եմ սկսել սիրել ու դրա համար նոր մի 3 անգամ իրար հետևից լսեցի Requiem For A Dream-ը:))
Ու վերջապես փայլատակվեց մոտս:)) Գեղասահքի մրցույթներից մեկի ժամանակ զույգ մարզիկների ելույթի երաժշտություն էր ընտրված, էտ ոնց զգացիք համատեղեցին` կրքոտ, զգայուն, մեղմոտ, սուր:love
Մի խոսքով էտ օրվանից սկսեցի Clint Mansell-ին սիրել:love
Տաղանդիշե է:) Մի տեսակ սատանայական ոգով երաժշտության:)

Մանուլ
06.05.2010, 14:57
Կարծում եմ բոլորին քաջ հայտնի է Դարրեն Արանոֆսկու Requiem For A Dream ֆիլմի համար գրված Lux Aeterna երգը, որը օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում և այլն: Կատարում է Քրոնոս Քվարտետը.

http://www.youtube.com/watch?v=SmijKjosplM

Անկեղծ ասած՝ Քլինթ Մանսելլի մասին առաջ չեմ լսել, բայց էս երգը.. մմ... «շատ սիրել»-ը մեղմ ա ասված... :)) Էս 4 տարի ա՝ լսում եմ, բայց ինչքան լսում եմ, էլի ուզում եմ լսել: Ընդհանրապես երգերից շուտ եմ հոգնում, բայց էս մեկն ուրիշ ա: Չգիտեի էլ՝ ով ա հեղինակը, միայն գիտեի, որ սաունդթրեք ա: Պատահաբար էր էս երգը կոմպիս մեջ հայտնվել, նույնիսկ ամբողջական անունը չգիտեի, միայն "requiem" էր գրված :)):
Շնորհակալ եմ թեմայի համար, մյուսներն էլ կլսեմ :):

Ռուֆուս
06.05.2010, 15:11

Հա, ի դեպ անունը ոչ թե Requiem ա, այլ Lux Aeterna :P