PDA

Դիտել ողջ տարբերակը : Զուգահեռ աշխարհներ

*e}|{uka*
05.05.2010, 13:23
Զուգահեռ աշխարհների գոյության հնարավորության մասին մարդիկ մտորել են դեռ շատ վաղուց: Բնակելի այլ աշխարհների մասին խոսող իտալացի մտածող Ջորդանո Բրունոն նույնիսկ զոհ գնաց սուրբ ինկվիզիցիային. այն աստիճան հակասում էին նրա պատկերացումներն աշխարհի այն ժամանակ ընդունված նկարագրին։
Ներկայումս Միջնադարը չէ, խարույկ էլ չեն բարձրացնում ոչ մեկի։ Բայց այսօր էլ դատողություն-
ներն այն մասին, թե մեր իրականությունը կարող է լինել բնավ ոչ միակը, հաճախ ենթարկվում են եթե ոչ ծաղրի, ապա հաստատ՝ թերահավատ վերաբերմունքի։ Խոսքը ոչ թե այլմոլորակային կենդանի արարածների գոյության մասին է, ինչը շատերն են հնարավոր համարում, այլ մեր շուրջն այլընտրանքային իրականության ենթադրյալ առկայության։

Հնարավոր է մենք ապրում ենք զուգահեռ աշխարհներից մեկում ու շատ հնարավոր է ոչ ամենալավում: :)) Էկեք ֆիզիկայի տեսանկյունից նայենք զուգահեռ աշխարհների ֆենոմենը:

Երևի պետք է «Ֆանտաստիկա» բաժնում բացեի, բայց քանի որ չկա նման բաժին «Ֆիզիկայում» եմ բացում:

Hayazn
05.05.2010, 18:39
Մի ժամանակ առաջ այս ֆորումի մեջ այս էջի « http://www.akumb.am/showthread.php/205-%D5%84%D5%A1%D5%B0...-%D5%AB%D5%BD%D5%AF-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8%D5%9E/page57 » համար 850 գրառման մեջ ես հղացել եմ նման մի միտք կամ այս հարցի պատասխանը , համառոտ ձևով և ցանկանում եմ այն մի քիչ ավելի պարզաբանել հետաքրքիր է իմանալ եթե էլի նման մտածողներ կան : Իմ կարծիքով զուգահեռ աշխարհը այստեղ է մեր կողքին միայն մի տարբերությամբ , որ նրանք ապրում են մեկ այլ միջավայրում , որի հետ հաղորդակցվելու ունակություն մենք չունենք : Ես չեմ ցանկանում հնչել որպես « կրոնամոլեռանդական » կամ « գիտացնդաբանական » գաղափարների տեր , բայց որ խոսքը բացվել է կարելի է զրուցել : Այսպիսով ովքեր էն դրանք , կարծում եմ դրանք այն մարդիք են ովքեր արդեն հրաժեշտ են տվել այս կյանքին և հեռացել մեզնից անցնելով այդ « ոլորտը » : Իսկ ինչու եմ ես այդպես կարծում , որովհետև իմ կարծիքով մարդը կառուցված է 3 հիմնական բաղադրիչ մասերից « մարմին » որը հողից սնվում և մեծանում է իսկ վերջում հող է դառնում , « էգո , էություն կամ ԵՍ » որն էլ հենց անցնում է այդ զուգահեռ աշխարհը և մնում այնտեղ ընդմիշտ և « հոգի » որը մեզ չի պատկանում այլ տրվում է մեզ ի վերուստ ու մեր կյանքի վերջում հետ գնում է որտեղից որ եկել է : Սա է իմ կարծիքը :

Yellow Raven
06.05.2010, 14:18
Ըստ <<լարերի տեսության>>` մենք հենց հիմա էլ ապրում ենք զուգահեռ աշխարհներում, որոնք կարելի է պատկերացնել այսպես կոչված բրանների տեսքով: Ավելի պատկերավոր ասված տարեբր աշխարհները գտնվում են տարբեր հարթություններում, որոնք զուգահեռ են ու չեն հատվում իրար հետ(հենց այդ հարթություններն էլ անվանվում են բրաններ:
Չի բացառվում, որ օրերից մի օր երկու բրաններ կբախվեն իրար ու հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա երկու զուգահեռ աշխարհների բախման արդյունքում:)

tikopx
06.05.2010, 18:30

ամբողջոությամբ համամիտ եմ մի օր այդ 2 աշխարհները իրար հետ են հանդիպելու

Hayazn
07.05.2010, 01:07
Ըստ <<լարերի տեսության>>` մենք հենց հիմա էլ ապրում ենք զուգահեռ աշխարհներում, որոնք կարելի է պատկերացնել այսպես կոչված բրանների տեսքով: Ավելի պատկերավոր ասված տարեբր աշխարհները գտնվում են տարբեր հարթություններում, որոնք զուգահեռ են ու չեն հատվում իրար հետ(հենց այդ հարթություններն էլ անվանվում են բրաններ:
Չի բացառվում, որ օրերից մի օր երկու բրաններ կբախվեն իրար ու հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա երկու զուգահեռ աշխարհների բախման արդյունքում:)
Զուգահեռ լինելու համար աշխարհը պետք է լինի տափակ կամ ուղիղ , իսկ քանի որ աշխարհը կլոր է ինչպես է դա հնարավոր եթե իհարկե « վերացական - մտածածին » աշխարների մասին չէ խոսքը :

Yellow Raven
07.05.2010, 15:07
Զուգահեռ լինելու համար աշխարհը պետք է լինի տափակ կամ ուղիղ , իսկ քանի որ աշխարհը կլոր է ինչպես է դա հնարավոր եթե իհարկե « վերացական - մտածածին » աշխարների մասին չէ խոսքը :

Խոսքն ընդամենը չապացուցված(դեռևս չապացուցված) տեսության մասին է ու ոչ թե Երկիր մոլորակն ` պատկերացվում որպես հարթություն, այլ այն ամենը ինչ գոյություն ունի;)

Հ.Գ. <<Լարերի տեսության>> մասին ավելի մանրամասն այստեղ` http://www.popmech.ru/article/4375-est-li-zhizn-na-brane/

Freeman
29.05.2010, 13:40
Ես ավելի շատ կողմ եմ Պլատոնի տեսությանը,ըստ որի մենք գտնվում ենք երկու`նյութի և էյդոսների աշխարհների հատման տեղում,սակայն հնարավոր է,որ մեզ հետ կան նաև այլ աշխարհներ որոնց պարամետրերը ուրիշ են`նրանք չունեն երկարություն,լայնություն ,բարձրություն, այլ ունեն ուրիշ բնութագրեր, որոնք մենք չենք կարող ընկալել:think

Elmo
18.07.2010, 23:16
Խոսքն ընդամենը չապացուցված(դեռևս չապացուցված) տեսության մասին է ու ոչ թե Երկիր մոլորակն ` պատկերացվում որպես հարթություն, այլ այն ամենը ինչ գոյություն ունի;)

Հ.Գ. <<Լարերի տեսության>> մասին ավելի մանրամասն այստեղ` http://www.popmech.ru/article/4375-est-li-zhizn-na-brane/

Իմիջայլոց տիեզերքի հարթ լինելը ապացուցելու համար պրակտիկ փորձեր արդեն իրականացվել են: Ամեն ինչ ցույց է տալիս, որ մեր տիեզերքը հարթ է: Օգտագործվել են նաև ռելիկտային ճառագայթման քարտեզը, որը կազմել է WMAP զոնդը: Մեր տարածությունից դուրս վերցրած կետից 2 ճառագայթ են միացրել քարտեզի 2 կետերի, այնուհետև մեր տարածության հետ հատման կետերը միացրել են իրար: Ստացված եռանկյունու անկյունների գումարը ուղիղ 180 աստիճան է եղել: Այսինքն մեր տարածությունը հարթ է: Եթե այն լիներ անհարթ, ապա եռանկյունու անկյունների գումարը կամ մեծ պետք է լիներ 180 աստիճանից, կամ փոքր: Լարերի տեսությունները շատ են ու բոլորը ունեն մեկ թերություն: Նրանք միշտ 10 չափողականություն են ընդունում որպես հիմարար չափողականություններ: 11-րդ չափողականության ներդրման հետ մեկտեղ բոլոր լարերի տեսությունները միավորվում են մեկ տեսության մեջ: Արդեն 11-րս չափողականությունը ընդունված մեծություն է և հիմարար տեսությունը M-տեսությունն է:

Ինչպես լարերի տեսությունները, այնպես էլ M-տեսությունը(որը բացի լարերից ենթադրում է նաև թաղանթներ) դեռևս ամբողջովին պարզ չեն նույնիսկ տեսության հեղինակների համար: Բայց եթե այն ընդունենք որպես հիմնարար տեսություն, ուրեմն մենք թաղանթների բախման հետևանք ենք ու գտնվում ենք հարթության մեջ: Մեզ զուգահեռ կան անվերջ շատ հարթություններ, որոնցում կան անվերջ շատ տիեզերքներ, որտեղ մեզանից յուրաքանչյուրն ունի իր կրկնօրինակը, բայց լրիվ ուրիշ վիճակում:
Մի տեղ դուք կարող եք լինել հանրապետության նախագահ, մյուսում՝ իրավաբան, անօթևան, ջութակահար, իսկ մի ուրիշում դուք չկաք: