PDA

Դիտել ողջ տարբերակը : «Օրագրեր» բաժնի կանոնները

Chuk
05.05.2010, 11:01
Հաշվի առնելով «Օրագրեր» բաժնում մեկնաբանությունների արատավոր պրակտիկան, որոնց շնորհիվ ունեցանք զրուցարանի վերածված թեմաներ, իսկ որոշ հեղինակների մոտ օրագրի տրամաբանությանը հակասող, հեղինակին տհաճություն պատճառող մեկնաբանություններ, ղեկավար կազմի քննարկումների արդյունքում որոշվեց առանձին կանոններ ներկայացնել բաժնի համար, մասնավորապես արգելելով ցանկացած տեսակի մեկնաբանությունները: Գուցե տրամաբանական կլիներ, որ յուրաքանչյուր «Օրագրի» հեղինակ ինքը որոշեր, թե իր օրագրում ինչ տիպի մեկնաբանություններ են թույլատրվում, սակայն դա մի կողմից կարող էր պատճառ հանդիսանալ ֆլուդային թեմաների ստեղծման, իսկ մյուս կողմից կլիներ տեխնիկապես անիրականանալի, քանզի թեմայի ֆորմատով օրագրերում անհնար է օրագրի հեղինակին տալ թեմայի գրառումները ղեկավարելու տեխնիկական հնարավորություն: Այսպիսով «Օրագրեր» բաժինը դառնում է սեփական օրագրային մտքերով այլոց հետ կիսվելու, ընդհանուրի դատին հանձնելու հարթակ, այլ ոչ թե հաղորդակցման վայր: Միաժամանակ չեն վերանում այդ օրագրային գրառումները գնահատելու այնպիսի հնարավորությունները, ինչպիսիք են շնորհակալությունների ու վարկանիշների համակարգը: Եթե օրագրի հեղինակը ցանկանում է օրագրային գրառման վերաբերյալ քննարկում կազմակերպել, ապա մշտապես ազատ է դրանք հրապարակել որպես բլոգային գրառում՝ սեղմելով գրառման տակ գտնվող «Ուղարկել բլոգ» կոճակը, այնտեղ կազմակերպելով դրա քննարկումը:

Օրագրեր բաժնում շարունակում է գործել ակումբի կանոնադրությունը, բոլոր գրառումները պետք է համապատասխանեն սահմանված կանոններին, չհամապատասխանող գրառումները կարող են ջնջվել կամ խմբագրվել բաժնի մոդերատորի կողմից: «Օրագրեր» բաժինը «Ստեղծագործողի ակյուն» բաժնի ենթաբաժին է ու այստեղ ողջունվում են գեղարվեստական օրագրային գրառումները, գեղարվեստական մտքերը: Չափազանց կենցաղային նյութերի համար (օրինակ՝ «Էսօր գնում եմ Վարդուշի հետ կոֆե խմեմ») խորհուրդ չենք տալիս այստեղ բացել օրագրեր, միաժամանակ չենք արգելում: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու ֆլուդային նյութերին ու էժանագին նյութերին, որոնք ակումբի ղեկավար կազմը որոշելու է ակումբում ընդունված չափանիշների համաձայն և իրեն իրավունք վերապահի նման օրագրերը (կամ օրագրային գրառումները) փակել կամ ջնջել:

Ստորև ներկայացնում եմ բաժնի կանոնները, իսկ թեմայում կարող եք քննարկել դրանք: Մենք պատրաստ ենք լսել բոլոր կարծիքները ու թեև չենք խոստանում, որ շարժվելու ենք ըստ ձեր տեսակետի, բայց կդարձնենք քննարկման առարկա:

«Օրագրեր» բաժնի կանոնները

1. Օրագրեր բաժինը նախատեսված է սեփական օրագրային մտքերը, մտորումները, խոհերը ակումբի էջերին հանձնելու համար:
2. Բաժնում կարելի է բացել թե՛ անհատական օրագրեր, թե՛ թեմատիկ օրագրեր:
2.1. Անհատական օրագիրը անձի սեփական օրագիրն է, այնտեղ օրագրային գրառումներ կարող է անել միայն թեմայի հեղինակը, բաժնի մոդերատորները ջնջելու և տուգանելու են նման թեմաներում այլոց կողմից կատարված բոլոր մյուս գրառումները:
2.2. Թեմատիկ օրագրերում առաջարկվում է օրագրի թեմա (օրինակ՝ «Արշավային նոթեր»), որտեղ բոլոր ակումբցիները կարող են կատարել Արշավների վերաբերյալ օրագրային գրառումներ: Նման թեմաների առաջին գրառման մեջ պետք է սահմանվի թեմատիկ օրագրի թեման, պահանջը:
3. Բաժնի բոլոր թեմաներում արգելվում են մեկնաբանությունները՝ ցանկացած տեսքով: Թեմաներում կարող են տեղ գտնել միայն օրագրային գրառումներ, որոնք չեն հակասում 2.1 և 2.2 կետերին:

Բարի մտորումներ

CactuSoul
05.05.2010, 11:16
Շնորհակալություն, Chuk:)
Մի փոքրիկ առաջարկ ունեմ, որ այս կանոններին ու դրանց քննարկմանը չի վերաբերում: Չգիտեմ՝ կընդունվի, թե չէ, բայց ինձ էդպես ավելի ճիշտ է թվում. եկեք «Անկապ օրագրերն» էլ տեղափոխենք այս բաժին:

Chuk
05.05.2010, 11:20

Տեղափոխվելու է, այդպես էլ նախատեսված է :)

Rhayader
05.05.2010, 11:38
վերջապես հստակ կանոնակարգ կա::)

MaryMay
05.05.2010, 15:43
Լավ գաղափար է: Որովհետև ոմանք չեն դիմանում ուրիշի մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները խմբագրելու գայթակղությանը :)

Hda
05.05.2010, 16:00
3. Բաժնի բոլոր թեմաներում արգելվում են մեկնաբանությունները՝ ցանկացած տեսքով: Թեմաներում կարող են տեղ գտնել միայն օրագրային գրառումներ, որոնք չեն հակասում 2.1 և 2.2 կետերին:[/B]

Բարի մտորումներ

Իսկ հնարավոր չի զուտ տեխնիկապես բացառել այդ հնարավորությունը,որ նույնիսկ ցանկության դեպքում անհնար լինի,թե ինչ-որ բան սխալ հասկացա՞.........

Chuk
05.05.2010, 16:09
Իսկ հնարավոր չի զուտ տեխնիկապես բացառել այդ հնարավորությունը,որ նույնիսկ ցանկության դեպքում անհնար լինի,թե ինչ-որ բան սխալ հասկացա՞.........

Չէ, ցավոք տեխնիկապես հնարավոր չի

Hda
05.05.2010, 16:22
Պատասխանել
Մեջբերել
էս 2 կոճակների վերացումը, տվյալ բաժնում,հարցը չի լուծի՞

Chuk
05.05.2010, 16:25
Պատասխանել
Մեջբերել
էս 2 կոճակների վերացումը, տվյալ բաժնում,հարցը չի լուծի՞

Երբ ասում եմ, որ տեխնիկապես հնարավոր չի, նկատի ունեմ, որ համակարգը նման հնարավորություն չի ընձեռում: Իսկ այս խնդիրը լուծելու համար համակարգի ծրագրային կոդում փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չէ:

Jarre
05.05.2010, 18:27
Ես շատ ողջունում եմ ղեկավարության այս որոշումը, քանի որ անկեղծ ասած իմ վրա էնքան բացասական էր ազդել օրագրային թեմաների բազառները ու ցածրորակ, իմաստազուրկ մեկնաբանությունները, որ սկսել էի արդեն ամաչել ինքս ինձանից, որ այդ թեմաներն եմ մտնում։ Այնինչ, օրագրերը սկզբում եղել են իմ սիրելի թեմաների տասնյակում։

Անկապ օրագրի վիճակի համար էլ սիրտս անչափ ցավում էր :( Երբեմն ընենց տպավորություն էր, որ մեջ եմ ընկել էրկու մարդկանց զրույցին ու երբեմն էլ ոչ թե զրույցին, այլ՝ կծոցներին ու պատերազմներին :angry

Սա վիրավորանք կամ ակնարկ չի, ուղղակի ասում եմ այն ինչ զգացել եմ այդ գրառումների պատճառով։

Հավատում եմ, որ նման հսկողության դեպքում բարեփոխումներ կլինեն ;)

Արևածագ
05.05.2010, 20:46
Ինձ էլ շատ դուր է գալիս, որ վերջապես արգելվեց ուրիշի օրագրում գրառում անելը՝ դրանով այն հուշատետրի կամ տպավորությունների գրքի վերածելով: Չնայած ինքս գրեթե չեմ կարդում օրագրերը, ներքին արգելափակոց պիտի անցնեմ, որ ուրիշի օրագիր կարդամ: «Անկապ օրագրի» «լավ ժամանակները» չեմ տեսել, բայց կարծում եմ, այնտեղ էլ հստակ կանոններ մտցնելով, անպայման պիտի վերաբացել: Ֆորումի ազատ ամբիոնն էր:

Chuk
05.05.2010, 21:16
Անկապ օրագիրը չի փակվել փակ մնալու նպատակով: Շուտով կվերաբացվի:

Ուլուանա
06.05.2010, 18:42
Իսկ ինչքանո՞վ է «Թեմատիկ օրագիր» պիտակը համապատասխանում «Անկապ օրագրին»։ Չէ՞ որ էնտեղ թեմա՝ որպես այդպիսին, ընդհանրապես չկա, խառը մտորումներ են՝ ամենատարբեր թեմաներով։ Միգուցե ավելի ճիշտ կլինի պիտակը դարձնել, ասենք, «Համաակումբային օրագիր» կամ նման մի բան։

Մեկ էլ մի հարց կա, որ լավ կլիներ հնարավորինս հստակեցնել, քանի որ վերոնշյալ կանոններում դրա մասին խոսք չկար կարծես։ Որ ուրիշի օրագրում որևէ գրառում անել չի կարելի, դա պարզ է, բայց կարելի՞ է արդյոք ուրիշի օրագրից ինչ–որ հատված մեջբերել, ասենք, «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայում և քննարկել։ Կանոններում նշված է, որ եթե հեղինակը ցանկանում է քննարկման դնել իր օրագրային գրառումը, կարող է այն ուղարկել բլոգ, որտեղ էլ ցանկացողները կկարողանան մեկնաբանություններ անել։ Իսկ եթե չի ուղարկել բլոգ, կարելի է ենթադրել, որ նաև չի ցանկանա, որ այլ թեմաներում (տվյալ դեպքում՝ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներում») քննարկվեն իր մտորումները, չէ՞։ Էս հարցն էլ մեկընդմիշտ պարզենք, էլի, որ հետագայում թյուրիմացություններ չլինեն։

Շինարար
06.05.2010, 18:47
Բայց արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է արգելել իր որևէ գրառում մեջբերել «Թեմայից դուրսում», ինձ թվում է, որ ոչ:8

Ուլուանա
06.05.2010, 19:41
Բայց արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է արգելել իր որևէ գրառում մեջբերել «Թեմայից դուրսում», ինձ թվում է, որ ոչ:8
Իսկ ի՞նչն է խանգարում արգելել։ :))
Չգիտեմ, ուղղակի առանձնապես տարբերություն չեմ տեսնում, թե որ թեմայում կքննարկվի։ Եթե մարդը չի ցանկանում, որ իր մտորումները քննարկվեն, կարծում եմ՝ ուրիշ թեմայում էլ չի ցանկանա։

Chuk
06.05.2010, 23:19
Ան, իսկ եթե տանեն ու իրանց WordPress-ի բլոգում քննարկե՞ն, ո՞նց ես արգելելու:
Ամեն դեպքում էսպես: Եթե ինչ-որ մեկը բողոքի իր գրառումը մեջբերելու համար, կջնջենք:

Թեմատիկ պիտակը նորմալ եմ համարում նաև անկապի համար: Համաակումբայինը չի բնորոշում երկրորդ տիպի օրագրերի տիպը:

Ուլուանա
06.05.2010, 23:23
Ան, իսկ եթե տանեն ու իրանց WordPress-ի բլոգում քննարկե՞ն, ո՞նց ես արգելելու:
Ամեն դեպքում էսպես: Եթե ինչ-որ մեկը բողոքի իր գրառումը մեջբերելու համար, կջնջենք:

Խոսքն Ակումբի մասին էր, ոչ թե wordpress–ի կամ Ակումբից դուրս որևէ այլ կայքի։ Եթե wordpress–ում չենք կարող արգելել, Ակումբում կարող ենք, եթե հարկ համարենք։

Եթե «Համաակումբայինը» չի բնորոշում, ապա «Թեմատիկն» էլ լրիվ սխալ է բնորոշում։

Ներողություն սխալ գրառումներով գլուխ տանելու համար... :8

StrangeLittleGirl
07.05.2010, 12:40
Հույս ունեմ՝ գոնե արդեն եղած մեկնաբանությունները չեք ջնջի:

Chuk
07.05.2010, 13:05
Հույս ունեմ՝ գոնե արդեն եղած մեկնաբանությունները չեք ջնջի:

Օրենքը հետադարձ ուժ չունի, բայց եթե դրանց մեջ հայտնաբերվեն, մասնավորապես տեղեկացումների շնորհիվ, ակումբին կանոններին հակասող գրառումներ, ապա իհարկե կջնջվեն:

Դատարկություն
09.05.2010, 13:54
«Օրագրեր» բաժնի կանոնները

2.1. Անհատական օրագիրը անձի սեփական օրագիրն է, այնտեղ օրագրային գրառումներ կարող է անել միայն թեմայի հեղինակը, բաժնի մոդերատորները ջնջելու և տուգանելու են նման թեմաներում այլոց կողմից կատարված բոլոր մյուս գրառումները:

Հիմա համաձայն էս կանոնակարգի, եթե բաժնի մոդերատորը կամ ադմինիստրատորը, գրառում անի ինչ-որ մեկի անձնական օրագրում, անկախ դրանից` մոդերատորական է, թե` ոչ, օգտագործի մեջբերումներ, ինքն իր գրառումը ջնջելու՞ է, հետո իրեն տուգանի՞:))

Chuk
09.05.2010, 13:55

Ոչ, մոդերատորները մոդերատորական գրառման իրավունք միշտ ունեն:

Kuk
09.05.2010, 17:39
Չուկ ձյա, անկապի բացումը երբ ա՞ նախատեսվում:oy Ուզում եմ բացմանը մասնակցեմ:))

Dayana
15.06.2010, 12:37
Էս օրագրերում քոմենթ չանելն ինձ դուր չի գալիս :( Տեղից մարդիկ մեծամասամբ խելոք բաներ մենակ օրագրերում են գրում, իսկ սենց ստիպված ենք լինում մեջբերումը "քարշ" տալ "Թեմայից դուրս ու ֆլան ֆստան" թեմա, դրա հետևանքով Ակումբը դառել ա օրագրեր ու մի մե՜ծ Զրուցարան: :cry2

Meme
26.03.2011, 16:05
Երեխեք երեկ օրագրումս,ուղղակի մտքերիս վերնագիր եմ դրել «Առօրյա» ու ստացել եմ կարմիր վարկանիշ,ինչն եմ սխալ արել,Անուշան եթե ունի էդպիսի օրագիր,ես իրավունք չունե՞մ էդ բառը ուղղակի մի օր որպես գրառմանս վերնագիր դնեմ:(:esim

Հայկօ
26.03.2011, 16:49
Երեխեք երեկ օրագրումս,ուղղակի մտքերիս վերնագիր եմ դրել «Առօրյա» ու ստացել եմ կարմիր վարկանիշ,ինչն եմ սխալ արել,Անուշան եթե ունի էդպիսի օրագիր,ես իրավունք չունե՞մ էդ բառը ուղղակի մի օր որպես գրառմանս վերնագիր դնեմ:(:esim

Meme, դու իրավունք ունես գրառմանդ վերնագիրը դնելու «Առօրյա», ինչպես և unknown-ը իրավունք ունի քեզ դրա համար կարմիր վարկանիշ տալու: Այս միջադեպը դուրս է թե՛ «Օրագրեր» բաժնի կանոնների քննարկման շրջանակից, թե՛ ադմինիստրացիայի միջամտության կարիքն ունեցող դեպքերի շրջանակից: Եթե քո գրառումը և unknown-ի վարնակշի մեկնաբանությունը (եթե այն կա) չեն հակասում «Ակումբի» կանոնադրությանը, ապա դրանք միայն ու միայն ձեր երկուսի ներքին խնդիրն են:

Shah
26.03.2011, 17:05

խառնիր սաղ իրար... :))) կարմիր վարկանիշ ինքը դրա համար չի ստացել ու unknown-ից չի ստացել:

Chuk
26.03.2011, 17:18
խառնիր սաղ իրար... :))) կարմիր վարկանիշ ինքը դրա համար չի ստացել ու unknown-ից չի ստացել:

Խնդրի էությունը նույնն է: Կապ չունի, թե տվյալ բացասական վարկանիշ տվողն ով է (տվյալ դեպքում՝ թերևս դու), Հայկօ-ի գրառումն ընդամենը վերաշարադրվում է հետևյալ կերպ.

Meme, դու իրավունք ունես գրառմանդ վերնագիրը դնելու «Առօրյա», ինչպես և ցանկացած մեկն իրավունք ունի քեզ դրա համար կարմիր վարկանիշ տալու: Այս միջադեպը դուրս է թե՛ «Օրագրեր» բաժնի կանոնների քննարկման շրջանակից, թե՛ ադմինիստրացիայի միջամտության կարիքն ունեցող դեպքերի շրջանակից: Եթե քո գրառումը և բացասական վարկանիշ տվողի վարնակշի մեկնաբանությունը (եթե այն կա) չեն հակասում «Ակումբի» կանոնադրությանը, ապա դրանք միայն ու միայն ձեր երկուսի ներքին խնդիրն են:

Shah
26.03.2011, 17:26

համաձայն եմ, ուղղակի որպեսզի unknown-ը վատ համբավ ձեռք չբերի հավայ տեղը դրա համար գրեցի որ ես եմ տվել... էդքան բան:

Meme
04.06.2011, 17:52
Երեխեք օրագրիս անունն եմ ուզում փոխել,ո՞նց անեմ,ո՞վ կարա օգնի...

E-la Via
19.04.2012, 15:59
Կցանկանայի իմանալ հնարավոԷ՞ր է անձնական օրագիրը ամբողջությամբ ջնջել:

GinAni
17.01.2013, 21:23
ես էլ եմ ուզում ջնջել... կօգնեք?

Կցանկանայի իմանալ հնարավոԷ՞ր է անձնական օրագիրը ամբողջությամբ ջնջել:

Վոլտերա
17.01.2013, 21:24
Ու ընդհանրապես ոնց են գրառում ջնջում?:think

Ուլուանա
17.01.2013, 21:57
Ու ընդհանրապես ոնց են գրառում ջնջում?:think
Չեն ջնջում :))։ Տեխնիկապես դա հնարավոր չի, այսինքն՝ չես կարող էնպես անել, որ գրառումդ լրիվ անհետանա, բայց գրառումը նոր տեղադրած ժամանակ (չեմ հիշում՝ առաջիկա 10-20 րոպեների ընթացքում մոտավորապես) կարող ես խմբագրել ու գրառման մեջից տեքստը ջնջել ուղղակի՝ փոխարենը կետեր դնելով։ Կետերն անհրաժեշտ են, քանի որ զրոյական տեքստով գրառում գոյություն ունենալ չի կարող (համակարգը տեխնիկապես թույլ չի տալիս)։ Ու էդ կետերը մոդերատորներին կհուշեն, որ գրառումդ ջնջման ենթակա է, ու կջնջեն էնպես, որ չի երևա ընդհանրապես։ Բայց նորից եմ ասում, դա հնարավոր է անել միայն գրառումն անելուց անմիջապես հետո, իսկ ավելի ուշ «խմբագրել» կոճակն անհետանում է։

Վոլտերա
17.01.2013, 22:00

Բայց ինչի էդքան դաժան :))

Ուլուանա
17.01.2013, 22:06
Ինչ վերաբերում է օրագիրն ամբողջությամբ ջնջելուն, ապա, նախորդ գրառումիցս պիտի որ պարզ լինի, որ հնարավոր չէ, այսինքն՝ սովորական անդամներն իրենց գրառումները ջնջելու տեխնիկական հնարավորություն չունեն։ Իսկ ղեկավարությանն այդ խնդրանքով դիմելու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան։ Հարցի վերաբերյալ մեջբերում եմ Ակումբի կանոնադրության համապատասխան հատվածը.

«ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունը, այդ գրառման ակումբում մնալ կամ չմնալու հարցը որոշում են ակումբի ղեկավարներն ու մոդերատորները: Ինչ-որ պատճառով ակումբից հեռացող կամ հեռացված անձինք չեն կարող պահանջել ջնջել իրենց գրառումները, թեև այդ խնդրանքով կարող են դիմել ղեկավարներին: Վերջիններս կորոշեն խնդրո առարկա գրառումների հետագա ճակատագիրը:

Ուլուանա
17.01.2013, 22:10
Բայց ինչի էդքան դաժան :))
Դաժան չի, Մարի ջան։ Չնայած դու կարծեմ դաժան բաներ սիրում էիր, չէ՞ :P :D։
Կարծում եմ՝ դա դրդում ա մարդկանց ավելի կշռադատված լինել ու հնարավորինս զերծ մնալ զուտ պահի տակ գործելուց։ Երբ ի սկզբանե գիտես, որ գրածներդ չեն ջնջվելու, բնական ա, որ ավելի լուրջ կմոտենաս ամեն գրառմանդ։ Իմ անձնական կարծիքով էլ դա շատ ճիշտ ա. ընդհանրապես դեմ եմ պատմությունը որևէ կերպ աղճատելուն ու ջնջելուն :))։

Վոլտերա
01.02.2015, 12:52
Ժողովուրդ, կարելի է՞ր օրագրում ուրիշի օրագրից կամ թեմայից մեջբերում անել: Մոռացել եմ :think

StrangeLittleGirl
01.02.2015, 14:46
Ժողովուրդ, կարելի է՞ր օրագրում ուրիշի օրագրից կամ թեմայից մեջբերում անել: Մոռացել եմ :think

Ինչու՞ պիտի կարելի չլինի :think Մենք հա էլ անում ենք:

Վոլտերա
01.02.2015, 14:55
Ինչու՞ պիտի կարելի չլինի :think Մենք հա էլ անում ենք:

Բա ես նայեցի, ահագին մարդու խախտում եմ տվել էդ պատճառով, ու ոչ մեկ ձեն չի հանել, որ դա խախտում չի :think

StrangeLittleGirl
01.02.2015, 14:57
Բա ես նայեցի, ահագին մարդու խախտում եմ տվել էդ պատճառով, ու ոչ մեկ ձեն չի հանել, որ դա խախտում չի :think

Աաաա՜ :)) Այ որ ինձ տայիր, ես կասեի: Աչքիս չես նկատել :))

Վոլտերա
01.02.2015, 14:58
Աաաա՜ :)) Այ որ ինձ տայիր, ես կասեի: Աչքիս չես նկատել :))

Խախտումները հետ վերցնել լինում ա՞ :))

ivy
17.03.2019, 12:21
Մի քանի օր առաջ բզբզում էի Օրագրեր բաժինը։ Փորձել եմ բոլոր օրագրերը դասավորել համապատասխան ենթաբաժիններում։ Եթե տեղափոխման ենթակա օրագիր տեսնեք, կարող եք տեղեկացնել։

Հիշեցնեմ, որ Օրագրեր բաժինը երեք ենթաբաժին ունի․

1․ Անձնական օրագրեր (https://www.akumb.am/forumdisplay.php/230-%D4%B1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80)
Էստեղ Ակումբում գրանցված յուրաքանյուր անդամ կարող է օրագիր բացել, որում միայն ինքն է գրառումներ անելու։ Քննարկումներն արգելվում են։ Եթե ցանկություն առաջանա անդրադառնալու որևէ գրառման, կարող եք մեջբերել այն «Օրագրային զգրույցներ» (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80) թեմայում կամ էլ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2586817#post2586817)-ում։

2․ Թեմատիկ օրագրեր (https://www.akumb.am/forumdisplay.php/231-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80)
Էստեղ բացվում են օրագրեր՝ որոշակի թեմատիկ կամ ժանրային ուղղվածությամբ, որոնցից ամեն մեկում ցանկացած ակումբցի կարող է գրառում անել։ Բայց էստեղ էլ ուրիշի գրառումների մեջբերումներն ու քննարկումներն արգելված են։ Մեկնաբանություն թողնելու նպատակով, հետաքրքրող գրառումը կարող եք մեջբերել վերը նշված «Օրագրային զրույցներ» (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80)-ում կամ «Թեմայից դուրս» (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2586817#post2586817)-ում։
Էստեղ ամենասիրելի երկու թեմաներն են՝ «Անկապ օրագիրը» և «Էն որ»-ը, մինչդեռ էստեղ ուրիշ հետաքրքիր թեմաներ էլ կան, որոնք սպասում են ձեր գրառումներին․
Նամակներ (https://www.akumb.am/showthread.php/67732-%D5%86%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80)
Սիրո խոստովանություն ակումբցուն (https://www.akumb.am/showthread.php/62547-%D5%8D%D5%AB%D6%80%D5%B8-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%B8%D6%82%D5%B6)
Ի՞նչ սովորեցի կամ ի՞նչ հասկացա ես այսօր (https://www.akumb.am/showthread.php/67711-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D6%81%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D6%81%D5%A1-%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80)
Սիրային նոթեր (https://www.akumb.am/showthread.php/54302-%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A5%D6%80)
Դժգոհի անկյուն (https://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
Լավատեսի անկյուն (https://www.akumb.am/showthread.php/15134-%D4%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
Ես այլևս նախկինը չեմ... (https://www.akumb.am/showthread.php/66129-%D4%B5%D5%BD-%D5%A1%D5%B5%D5%AC%D6%87%D5%BD-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%B9%D5%A5%D5%B4)
Ուշադրությու՛ն. թեման պարունակում է հոգեկանի համաճարակ (https://www.akumb.am/showthread.php/64517-%D5%88%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%9B%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF)
Արշավականի օրագիր (https://www.akumb.am/showthread.php/54306-%D4%B1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)

3. Օրագիր - զրուցարաններ (https://www.akumb.am/forumdisplay.php/229-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
Սա համեմատաբար նոր ենթաբաժին է, և էստեղ կարող են բացվել տարբեր բնույթի օրագրեր, որոնցում թույլատրվում են օրագրային գրառումներին առնչվող քննարկումներ։ Օրագրային զրույցների համար համեցեք էս ենթաբաժին։

Բացի դրանից, Ակումբում վերջերս բացվել է «Ինտիմ օրագիր» (https://www.akumb.am/showthread.php/67900-%D4%BB%D5%B6%D5%BF%D5%AB%D5%B4-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80) թեման, որը սակայն չի մտնում Օրագրեր բաժնի մեջ, թեև իր բնույթով թեմատիկ օրագիր է, և քննարկումներն էլ արգելվում են։
Էս օրագիրն այնուամենայնիվ բացվել է Կենցաղ բաժնի՝ Սեռական կյանք, ինտիմ անկյուն (http://https://www.akumb.am/forumdisplay.php/228-%D5%8D%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%AB%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ենթաբաժնում, և ունի ուրիշ մոդերատորներ։