PDA

Դիտել ողջ տարբերակը : Վլադիմիր Կուշ



Ուլուանա
05.05.2010, 00:05
Վլադիմիր Կուշը ռուս նկարիչ է։ Ծնվել է 1965 թ. Մոսկվայում։ Նկարելու իր ոճը նա անվանում է փոխաբերական ռեալիզմ (metaphorical realism)։


http://img190.imageshack.us/img190/1772/vladimirkush14.jpg

http://img10.imageshack.us/img10/5443/vladimirkush18.jpg

http://img689.imageshack.us/img689/3930/vladimirkush44.jpg

http://img21.imageshack.us/img21/6859/473du.jpg

http://img260.imageshack.us/img260/9269/332x.jpg

http://img40.imageshack.us/img40/8599/acrobatvladimirkush.jpg

http://img695.imageshack.us/img695/3452/vladimirkush.jpg

Ուլուանա
05.05.2010, 00:06
http://img52.imageshack.us/img52/261/sacredbirdofyucatan.jpg

http://img263.imageshack.us/img263/9301/vladimirkush54.jpg

http://img263.imageshack.us/img263/7244/goldenanniversary.jpg

http://img26.imageshack.us/img26/9563/vladimirkush33.jpg

http://img684.imageshack.us/img684/920/vladimirkush15.jpg

http://img682.imageshack.us/img682/8044/vladimirkush12.jpg

http://img88.imageshack.us/img88/619/vladimirkush42.jpg

Ուլուանա
05.05.2010, 00:08
http://img26.imageshack.us/img26/4149/vladimirkush37.jpg

http://img413.imageshack.us/img413/8495/vladimirkush36.jpg

http://img52.imageshack.us/img52/838/vladimirkush50.jpg

http://img708.imageshack.us/img708/6817/vladimirkush48.jpg

http://img266.imageshack.us/img266/3861/vladimirkush45.jpg

http://img10.imageshack.us/img10/9286/breakfastonthelake.jpg

http://img260.imageshack.us/img260/4541/coolestpictureillusion2.jpg

Ուլուանա
05.05.2010, 00:10
Էս թիթեռնիկային նկարները որ տեսա, միանգամից Երկնայինին հիշեցի. :)

http://img266.imageshack.us/img266/2756/moonlightsonatafinalmov.jpg

http://img99.imageshack.us/img99/8834/vladimirkush17.jpg

http://img689.imageshack.us/img689/9625/vladimirkush38.jpg

http://img294.imageshack.us/img294/4966/6ef9769484.jpg

Ռուֆուս
05.05.2010, 00:15
Հզոր նկարներ են, հանճարեղ...

Զարմացած եմ ու հիացած :)

ԿԳԴ
05.05.2010, 00:25
Ինձ դուր չեկավ էս նկարչի նկարները,:( ճիշտ ա առաջին անգամ եմ տեսնում ու ծանոթ չէի, բայց գործերի մեջ ավելի շատ Դալի կա, քան Վլադիմիր Կուշ, թե գույնը, թե մտքերը, մի տեսակ ձանձրացնող են ու անհետաքրքիր, իմ կարծիքով....

Ուլուանա
05.05.2010, 00:32
Հզոր նկարներ են, հանճարեղ...

Զարմացած եմ ու հիացած :)
Ես էլ, երեկվանից տպավորության տակ եմ։ :)

Ուլուանա
05.05.2010, 00:34
Ինձ դուր չեկավ էս նկարչի նկարները,:( ճիշտ ա առաջին անգամ եմ տեսնում ու ծանոթ չէի, բայց գործերի մեջ ավելի շատ Դալի կա, քան Վլադիմիր Կուշ, թե գույնը, թե մտքերը, մի տեսակ ձանձրացնող են ու անհետաքրքիր, իմ կարծիքով....
Դե, ոճը Դալիին նման է ակնհայտորեն, բայց Կուշի նկարներն, իմ կարծիքով, մի տեսակ լուսավոր ու դրական են, ի տարբերություն Դալիի։ Ես, օրինակ, Դալի առանձնապես չեմ սիրում ընդհանուր առմամբ, բայց Կուշի նկարները հավանեցի։

Ռուֆուս
05.05.2010, 09:09
Ինձ դուր չեկավ էս նկարչի նկարները,:( ճիշտ ա առաջին անգամ եմ տեսնում ու ծանոթ չէի, բայց գործերի մեջ ավելի շատ Դալի կա, քան Վլադիմիր Կուշ, թե գույնը, թե մտքերը, մի տեսակ ձանձրացնող են ու անհետաքրքիր, իմ կարծիքով....

Ինձ թվում ա Դալիի հետ համեմատությունը անտեղի է, որովհետև Դալիի նմանատիպ նկարները լիքն են սիմվոլիկայով, ու իմաստային բազմաթիվ շերտեր ունեն: Իսկ Կուշի մոտ ամեն ինչ պարզ ա. կա գաղափար ու էդ գաղափարին համապատասխան պատկեր ու հենց էս պարզությունն է ինձ դուր գալիս: Իսկ Դալին այսպիսի պարզ նկարներ հաստատ չէր նկարի :)

Rhayader
05.05.2010, 10:41
Նկարելու տեխնիկայի առումով Դալիի ու քսաներորդ դարի սկզբի ուրիշ սյուրռեալիստների ազդեցությունը զգացվում է, բայց Կուշն իր սկզբունքով է գործում))
Հեղինակին ծանոթ եմ Լոսի շնորհիվ, դեռ 2005-ից: Ուժեղ աշխատանքներ ունի: Չեմ սիրում Կուշին նմանակող էժանագին պսևդոռոմանտիկ նկարիչներին:
Թիթեռ-խնձորն է շատ լավը (թրթուրը նամանավանդ):love

E-la Via
05.05.2010, 12:41
ՈՒլուանա շնորհակալություն :)…
Բավական ժամանակ է, ինչ ես այսքան տպավորված չէի եղել : Հիանալ և ուժեզ գործեր են:

Chuk
05.05.2010, 13:06
Էս նկարներից շատերը տեսել էի, հեղինակին չգիտեի: Ինչի՞ չգիտեի: Փորձեմ բացատրել:
Հրաշալի տեխնիկա ունի, նկարում է վարպետորեն, գույների ճիշտ ընտրություն, բայց էս նկարներից ոչ մեկը չէի ուզի, որ տանս կախված լիներ: Մի կողմից ստեղծում է իսկապես ուժեղ պատկերներ (օրինակ մարդկային կերպարները իսկապես զիլ են իրա նկարներում), բայց մյուս կողմից ինչ-որ տարօրինակ նինի-նյունյուներ ա ավելացնում, ու, ոնց ասեմ, փսլնքոտացնում ա նկարները: Ինչ որ ավելորդ սենտիմետալություն ունի: Այ հենց էս ա պատճառը, որ իսկի չի էլ հետաքրքրել, որ նկարչի անունն իմանամ:

Բայց տեխնիկան իսկապես զիլ ա: Ու նաև հասկանում եմ, որ իմ էս ընկալումը սուբյեկտիվ ա, ու շատերն օբյեկտիվորեն էս նկարները պիտի սիրեն, որտև տաղանդավոր նկարչի վարպետորեն կատարված կտավներ են:

Rhayader
05.05.2010, 13:13
Որոշ գործերի առումով ճիշտ ես, Չուկ, տրիվիալ թեմաներ հաճախ են շոշափվում: Բայց ոչ ամեն աշխատանքում, չէ՞)))

Chuk
05.05.2010, 13:21
Չգիտեմ, Սոֆ, չգիտեմ: Օրինակ դաշնամուրով նկարն ա դուրս գալիս, բայց էլի խանգարում ա դաշնամուրի թիթեռ լինելը:
Էլի եմ ասում, խիստ սուբյեկտիվ ա: Իմը չեն: Ինձ դուր են գալիս գրեթե բոլոր նկարներից առանձին դետալներ, բայց ոչ նկարն ամբողջությամբ:

Rhayader
05.05.2010, 13:26
Միգուցե քո սեփական իմաստավորման մեջ ա պրոբլեմը:think ախր իսկապես նմանություն կա, նայի՝
http://webvoice.blogspot.com/img/bluthner/model-1.jpg

Chuk
05.05.2010, 13:29
Միգուցե քո սեփական իմաստավորման մեջ ա պրոբլեմը:think ախր իսկապես նմանություն կա, նայի՝
http://webvoice.blogspot.com/img/bluthner/model-1.jpg

Իսկ ով ասեց, որ չկա նմանություն: Բայց երբ տենց տրիլիլյույացվում ա, ինձ արդեն չի գրավում :)
Իսկ մարդկանց կերպարները հենց էդ նկարում շատ զիլ են:

Rammstein
05.05.2010, 16:06
Առաջին մի քանի նկարը որ տեսա, առաջին միտքը որ եկավ` «Էս ի՞նչ ռաբիզ նկարիչ ա…»… :)) Իհարկե դա կոպիտ ա ասված, բայց տենց ինչ-որ բան կա: Ինձ էնքան էլ դուր չեկավ. էն ամպերի պոչիկները, կոպեկներով թիթեռնիկը, խռուստալով ծաղիկները… մի խոսաքով էն չի, համ ու հոտ ա պակասում:

Ձայնալար
05.05.2010, 17:19
Տպավորիչ նկարներ են, բայց ոչ հոգեհարազատ՝ ընդհանրապես սյուռեալիզմը ինձ հոգեհարազատ չի:

Ուլուանա
05.05.2010, 22:10
Էլի նկարներ.

http://img534.imageshack.us/img534/9069/467m.jpg

http://img3.imageshack.us/img3/9555/439u.jpg

http://img191.imageshack.us/img191/9986/431uk.jpg

http://img708.imageshack.us/img708/2844/vladimirkush19.jpg

http://img535.imageshack.us/img535/415/loveconfession.jpg

http://img69.imageshack.us/img69/669/1758340000b9d5eae95d6cd.jpg

http://img219.imageshack.us/img219/3421/vladimirkush24.jpg

Ուլուանա
05.05.2010, 22:11
http://img522.imageshack.us/img522/929/vladimirkush23.jpg

http://img534.imageshack.us/img534/9526/vladimirkush22.jpg

http://img526.imageshack.us/img526/6446/vladimirkushconteseroti.jpg

http://img685.imageshack.us/img685/2359/vladimirkush56.jpg

http://img534.imageshack.us/img534/7762/vladimirkush39.jpg

http://img688.imageshack.us/img688/9694/vladimirkush26.jpg

ԿԳԴ
06.05.2010, 22:53
Ինձ թվում ա Դալիի հետ համեմատությունը անտեղի է, որովհետև Դալիի նմանատիպ նկարները լիքն են սիմվոլիկայով, ու իմաստային բազմաթիվ շերտեր ունեն: Իսկ Կուշի մոտ ամեն ինչ պարզ ա. կա գաղափար ու էդ գաղափարին համապատասխան պատկեր ու հենց էս պարզությունն է ինձ դուր գալիս: Իսկ Դալին այսպիսի պարզ նկարներ հաստատ չէր նկարի :)

Ռուֆ համեմատությույնը անտեղի չէ,:) պարզ երևում է Դալիի ազդեցությունը, էդ կապույտ երկինքը, ամպիկներով անբնական , ֆիգուրաները պրիմիտիվ... Ընդհանրապես գեղանկարիչները ազդվում են մեծերից, բայց քչերն են կարում էդ ազդեցությունից դուրս գան ու իրենցը ստեղծեն, գուցե Կուշի մոտ ստացված նկարներ կան, միտք կա, նույնիսկ դետալներ կան առանձին վերցրած, որ լավն են, բայց էս զիզի բիզի բաները գեղանկարչություն չի, խորը չի մակերեսային է: Ճիշտ է հետաքրքիր միտք կա, կատարված է իրոք վարպետորեն, բայց նկարչի մտածելակերպ չկա ու ինձ համար էս նկարները հեռու են արվեստի գործեր համարվելուց:;) Իմ կարծիքով...

Հայկօ
06.05.2010, 23:00
http://img3.imageshack.us/img3/9555/439u.jpg

Փետուրը լավն ա :):


Իսկ ինձ դուր են գալիս :): Հա, Դալիին նման ա, ու երևի Դալիի նկարներ նման չես կարող խորի՜ն վերլուծության ենթարկես ու ասես, որ մորեխը սեռական հարաբերությունների հանդեպ իր վախն ա, իսկ դարակները՝ ֆլան-ֆստանը, բայց հետաքրքիր ու հնարամիտ նկարներ են, տեխնիկան էլ ա դուրըս գալիս, լավն ա :):


Գիրքը ուղղակի ընտիր էր :love:

CactuSoul
07.05.2010, 01:39
Գիրքը ուղղակի ընտիր էր :love:
Չնայած մի քանի «գիրք» կա ներկայացված նկարներում, բայց, չգիտեմ ինչու (:miamit_smileik), վստահ եմ, որ խոսքը սրա մասին էր.



http://img526.imageshack.us/img526/6446/vladimirkushconteseroti.jpg

:))

Նաիրուհի
04.09.2010, 18:16
Զարմանալի է :o
Էս նկարներից մի քանիսը՝ Ուլուանայի առաջին 2 գրառումների 14-րդը, 16-րդը, 19-րդն ու վերջին 2-ը, ինչպես նաև 20-րդ գրառման 3-րդը, 5-րդը, 6-րդը ինձ ուղարկել էին իբրև Դալիինը... :think