PDA

Դիտել ողջ տարբերակը : Արարատից Սիոն (2009)



Սահակ
04.05.2010, 17:48
Լսել եմ որ շատ լավ կինո է «Արարատից Սիոն»-ը, բայց չեմ տեսել։

Ահա հարցազրույց ֆիլմը ստեղծողների հետ՝ http://www.bravo.am/news/ararat-zion/

Եթե կան մարդիկ ովքեր տեսել են ֆիլմը ինձ հետաքրքիր է իրենց կարծիքը։

may
05.05.2010, 13:04
Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան։
«Արարատից Սիոնը» ներկայացնում է հայ ժողովրդի դերը և ներդրումը մարդկության պատմության մեջ։ Նշենք, որ կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ։«Արարատից Սիոնը» պատկանելության և արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքրության բարդույթից և սեփական պատմության տերը դառնալու։
Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, և ֆիլմի տեքստը պատմում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը։ Ֆիլմում հնչում է Լիզա Ջերարդի ձայնը։
Ֆիլմը մտել է ութ միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ։ Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում։ Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ խոշորագույն ամերիկյան, եվրոպական և ռուսական հեռուստաալիքներով։



http://tert.am/am/news/2010/05/04/film/

Rhayader
05.05.2010, 13:16
Մեծ սպասելիքներ չունեմ՝ կարծում եմ, հերթական ազգայնական-քրիստոնեական-վայրենասիրական բանն է, բայց կնախընտրեմ դիտել, նոր կարծիք հայտնել:

Աթեիստ
06.05.2010, 20:54
Մեծ սպասելիքներ չունեմ՝ կարծում եմ, հերթական ազգայնական-քրիստոնեական-վայրենասիրական բանն է, բայց կնախընտրեմ դիտել, նոր կարծիք հայտնել:

Գովազդում հնչող «այս ֆիլմը պետք է դիտի ամեն հայ» արտահայտությունը լսելից որոշեցի, որ առաջին դիտողների մեջ հաստատ չեմ լինի։
Նման էշ արտահայտությունները համարում եմ հակագովազդ։

Տրիբուն
07.05.2010, 00:11
Գովազդում հնչող «այս ֆիլմը պետք է դիտի ամեն հայ» արտահայտությունը լսելից որոշեցի, որ առաջին դիտողների մեջ հաստատ չեմ լինի։
Նման էշ արտահայտությունները համարում եմ հակագովազդ։

Գովազդը իսկականից անհարմարն ա, բայց ֆիլմը լավն էր: Դիտել եմ էսօր: Հետաքրքիր էր, սիրուն էր, հայ քրիստոնեության ավանդը ավետյաց երկրում ներկայացնելու լավ փորձ էր: Հատկապես դուրս եկավ վերջաբանը, որտեղ հայկական եկեղեցին փառավորելու փոխարեն ներկայացված էր եթոֆպիական քույր եկեղեցին Երուսաղեմում ու ըստ էության հիմնավորվում էր այն, որ նույնիսկ փոքր ազգերն ու եկեղեցիները կարող են նշանակալի ավանդ ունենալ: Այնպես որ Rhayader-ի ասած «ազգայնական-քրիստոնեական-վայրենասիրական» ոչ մի բան գոնե ես չնկատեցի: Դուրս եմ եկել դահլիճից տպավորված: Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել:

DVG
07.05.2010, 00:20
Էսօր նայել եմ կինոն,,,,,,ապակրոն լինելով հանդերձ ասեմ, որ բավականին հետաքրքիր կինո էր :)))

armuk
07.05.2010, 00:41
ինտեռնետում չկա?

may
09.05.2010, 15:27
Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմի սկսվելը կինոթատրոնի բակը բազմամարդ էր՝ հավաքվել էին նախկին եւ ներկա իշխանավորներ, տարբեր ոլորտների գործիչներ, «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, «բարձրաստիճան» հոգեւորականներից էլ՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Արարատից Սիոն» ֆիլմի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է, պրոդյուսերն ու սցենարի հեղինակը՝ տեր Մեսրոպ քահանա Արամյանը, օպերատորները՝ Ռուբեն Գասպարյանը, Մկրտիչ Բարոյանը, Վազգեն Մուրադյանը եւ Արթուր Ղարայանը: «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ն էլ ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավորն է՝ 10 միլիոն դրամ է հատկացրել:
Ֆիլմն իրոք ստացվել էր, ճոխ հայերեն տեքստով, որը Արա Դեղտրիկյանը հրաշալի էր կարդում: Նաեւ գեղեցիկ ու ազդեցիկ տեսարաններով ֆիլմ էր, նյութի մատուցման առումով մատչելի է օտարներին: Ֆիլմի պատմության հերոսը հայ ուխտավորն է, ով կռիվ է տվել ու դիմակայել զանազան փորձությունների եւ իրեն կոչել «մահտեսի», այսինքն՝ մահը տեսնող: Նման հոգեւոր սխրանքի շնորհիվ է, որ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են եւ քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից մեկը՝ ասվում է ֆիլմում: Սակայն դա կարծես այնքան էլ չի գիտակցվում ու արժեւորվում նույն հայերի կողմից: Նկարահանման աշխատանքները տեւել են 4 տարի, ստեղծագործական խումբը 3 անգամ այցելել է Իսրայել եւ 1-ական անգամ՝ Եգիպտոս ու Թուրքիա: Նրանք ուխտավորի աչքով տեսել են Սուրբ գերեզման տանող ճանապարհը:
Ֆիլմի բնօրինակն անգլերեն է, այդ տեքստը կարդում է հոլիվուդյան աստղ Էյդան Քուինը: Տեր Մեսրոպի ասելով, նա այնքան է ազդվել, որ անգամ հրաժարվել է իր հոնորարից: Ֆիլմում հնչում է համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժիշտներից մեկի՝ Լիզա Ջերարդի ձայնը: Նկարը ստեղծողները համոզված են, որ «Արարատից Սիոնը» ոչ միայն յուրօրինակ անձնագիր է՝ աշխարհին ներկայանալու համար, այլեւ փոքր ազգի բարդույթից դուրս գալու եւ սեփական պատմության տերը դառնալու կոչ: Ֆիլմի ուղերձն էլ հետեւյալն է՝ դարեր շարունակ քրիստոնեությունը հայի համար զուտ դավանանք չէ, այլեւ աշխարհայացք ու ազգային ինքնության հիմք: Պատահական չէ, որ հայությունն իր գոյության ընթացքում անմնացորդ նվիրված է եղել քրիստոնեական արժեքներին՝ չնայած ցեղասպանությանը, պետականազրկմանը, հավատափոխության եւ ձուլման պարտադրանքներին: Ֆիլմում հետաքրքիր կադրեր կան նաեւ եթովպացիների մասին, ովքեր եւս առաջիններից էին, որ քրիստոնեություն ընդունեցին:
«Արարատից Սիոն» վերնագիրը նրբորեն մեկնաբանվում է կինոլեզվով. մարդկության համար նոր կյանքի հնարավորությունը տրվում է բիբլիական Արարատով, իսկ փրկագործությունը տեղի է ունենում Սիոն լեռան վրա: «Երուսաղեմի ամենաբարձրադիր մասը կոչվում է Սիոն: Հայկական թաղը գտնվում է Սիոն լեռան վրա: Քրիստոնեության, հուդայականության համար այն սրբոց է: Կարծես՝ մի հավիտենական, դարերի լուռ երկխոսություն կա Արարատի եւ Սիոնի միջեւ: Եվ այդ երկխոսության դերակատարը, գիտակցված կամ ոչ գիտակցված, հայ ժողովուրդն է»,- հնչում է ֆիլմում: Նաեւ փաստվում, որ ամենահին հայկական տառերը պահպանված են Երուսաղեմում, հնագույն հայկական խճանկարներն ու հայկական արձանագրությունները՝ Սինա լեռան վրա: Ի դեպ, Երուսաղեմի առաջին երեք թագուհիները խաչակիրների շրջանում հենց հայեր են եղել:


http://aravot.am/am/articles/culture/78492/view

Rhayader
09.05.2010, 15:28
Լավ, պարզ է՝ հերթական խրյուստաբանությունը: Չնայվեց:

Marco
09.05.2010, 17:41
Ճաշակով, իսկական հետաքրքրվածությամբ, որակով ու խղճով արված գործ էր, պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ մի բան, որ հազվադեպ հանդիպող երևույթ ա Հայաստանում՝ որևէ ոլորտում: Էդգար Բաղդասարյանին համարում եմ շատ լավ վավերագիր, բայց գեղ. ֆիլմը իմ կարծիքով իրա մոտ չի ստացվում: Խորհուրդ կտայի դիտել բոլորին:

ministr
15.05.2010, 23:58
Վերջապես այսօր հաջողվեց դիտել: Սպասումներս ավելի շատ էին, բայց ընդհանուր վատ չէր: Մի քանի պահ բռնացրի ինձ, որ աչքերս փակվել են :) Միգուցե օրվա ընթացքում հասցրել էր լավ հոգնել ու ֆիլմի երաժշտությունն էլ լավ տրամադրում էր հանգստի :)

Հատուկ ուզում եմ շեշտել Արա Դեղտրիկյանի ընտիր առոգանությունը: Տեքստը շատ լավ էր կարդում:

may
18.05.2010, 00:06
Swansea Bay Film Festival փառատոնում ճանաչվել է այս ֆիլմը իբրև Լավագույն եվրոպական վավերագրական ֆիլմ: 7 միջազգային փառատոններում անցել է եզրափակիչ փուլ: Հուսանք այդ փառատոններում էլ հաղթանակներ կունենա.