PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայի ջնջում



Sench
25.01.2007, 17:41
Քիչ առաջ Սպորտ բաժնում ստեղծել էի թեմա, որում հայտարարություն էր կիբեռսպոռտի նոր մրցաշարի մասին, թեման հիմա չկա, ո՞վ կարող է ինձ բացատրել թե ինչու այդ թեման ջնջվեց:
Հուսով եմ կստանամ պատասխան:

Taurus
25.01.2007, 17:56
բայց ջնջված չի!

Sench
26.01.2007, 12:11
բայց ջնջված չի!
Այս թեման բացելու պահին ջնջված եր (կամ պարզապես չէ՞ր երևվում)

Gohar
26.01.2007, 16:26
Այս թեման բացելու պահին ջնջված եր (կամ պարզապես չէ՞ր երևվում)
Այո, այդ պահին շատ թեմաների գրառումներն էլ չէին երևում: Տեխնիկական խոտան ;)

Taurus
26.01.2007, 21:57
Մի րոպե, մի խառնեք արտասահմանյան ու հայկական սեռվեռները:
Արտասահմանում կարող ա նման բան լինի, ուշ երևա, բայց եթե թեման բացված է , ապա, նույնիսկ եթե այն ջնջված լինի հեց այդ պահին., դու կտեսնես , որ այն ջնջված ա:)

Artgeo
28.01.2007, 11:09
Այո, այդ պահին շատ թեմաների գրառումներն էլ չէին երևում: Տեխնիկական խոտան ;)
Խնդրում ենք, առանց տեղեկացված լինելու որևէ հայտարարություններ Ակումբի վերաբերյալ չանել: Համենայն դեպս մեր մոտ այդ տիպի խոտան գոյություն չունի: :)
Որոշակի խնդիր կար արտասահման-Հայաստան կապի մեջ, ինչում մենք մեղք չունենք:

Gohar
28.01.2007, 18:28
Խնդրում ենք, առանց տեղեկացված լինելու որևէ հայտարարություններ Ակումբի վերաբերյալ չանել: Համենայն դեպս մեր մոտ այդ տիպի խոտան գոյություն չունի: :)
Որոշակի խնդիր կար արտասահման-Հայաստան կապի մեջ, ինչում մենք մեղք չունենք:
Ես էլ քեզ գրեթե նույն բանը կխնդրեի, առանց տեղեկացված լինելու հայտարարություններ մի արա:
Որքան գիտեմ և՛ Հովոն, և՛ Arisol-ը ապրում են Հայաստանում: Եթե տեղեկացված չես, ապա հարկ եմ համարում քեզ տեղեկացնել, հենց այդ նույն օրը Arisol-ի կողմից կատարած այս գրառման մասին՝ :B

Հմ… Էսօր ակումբը գժվել էր մեր մոտ… Մենակ իմ ու Հովոյի գրառումներն էին երևում իմ ու իրա մոտ, իսկ նոր գրառումները չէին երևում…

Taurus
28.01.2007, 18:36
Ասեմ, որ լավ կլիներ հասկանալ, նոր խոսալ:
Arisol-ի մոտ ինտեռնետը սպուտնիկովի ա, ու իրա գրառումները մինչև Ղափանից հասնում ա Երևան անցնում ա ամբողջ աշխարհով:
Ու հիմա ո՞վ ա տեղեկացված կամ էլ չտեղեկացված;)

Gohar
28.01.2007, 19:47
Ասեմ, որ լավ կլիներ հասկանալ, նոր խոսալ:
Միանգամայն իրավացի եք ;)

Ու հիմա ո՞վ ա տեղեկացված կամ էլ չտեղեկացված;)
Փորձենք պարզել :B

Հմ… Էսօր ակումբը գժվել էր մեր մոտ… Մենակ իմ ու Հովոյի գրառումներն էին երևում իմ ու իրա մոտ, իսկ նոր գրառումները չէին երևում…
Եթե նկատել ես Arisol-ը, իր գրառման մեջ շեշտել է «Էսօր» բառը, այդտեղից կարելի է եզրակացնել, որ այդ խնդիրը Arisol-ի մոտ առաջացել էր հենց այդ օրը ու Arisol-ից բացի, նման խնդիր առաջացել էր նաև ուրիշ մարդկանց մոտ՝ հենց նույն օրը:
Ահա՝

Քիչ առաջ Սպորտ բաժնում ստեղծել էի թեմա, որում հայտարարություն էր կիբեռսպոռտի նոր մրցաշարի մասին, թեման հիմա չկա

Այո, այդ պահին շատ թեմաների գրառումներն էլ չէին երևում:
Մեկ նկատառում ևս՝

Arisol-ի մոտ ինտեռնետը սպուտնիկովի ա, ու իրա գրառումները մինչև Ղափանից հասնում ա Երևան անցնում ա ամբողջ աշխարհով:
Եթե նկատել ես, Arisol-ը իր գրառման մեջ չէր ասում, որ իր գրառումները չեն երևում, այլ ասում էր, որ իր մոտ «այսօրվա գրառումները» չեն երևում: Գու՞ցե նրա գրածը լավ չես հասկացել :) Գու՞ցե այն նորից վերընթերցես, ահա՝

Մենակ իմ ու Հովոյի գրառումներն էին երևում իմ ու իրա մոտ, իսկ նոր գրառումները չէին երևում
Այս ամենի հանրագումարում, ի՞նչ եզրահանգման եկաք :think
Գու՞ցե կասեք, որ այս ամենը պարզապես զուգադիպությո՞ւն է :o
Այնուամենայնիվ, ես ողջունում եմ ձեր հասկացվածությանն ու տեղեկացվածությանը :)

Մարիաննա
28.01.2007, 21:04
Կարծում եմ, այս թեման այնքան էլ բանավիճման ենթական չէ, քանի որ, ֆորումում իսկապես նման խնդիրներ առաջանում են: Որպես ապացույց կարող եք կարդալ այստեղ կատարված փոստադրումները:
http://www.akumb.am/showthread.php?t=4805&page=73

Taurus
28.01.2007, 21:45
Մի խառնեք ամեն ինչ իրար:
Ես չեմ ասում, որ ֆոռումը իդեալական է աշխատում, բայց հիմնականում պռոբլեմներ լինում են արտասահմանյան սեռվեռի հետ, և այդ ուշացումները և սխալները:
Իսկ հայակականը աշխատում ա նորմալ, ու այդ օրվա պռօբլեմը կապված էր հենց ԱՄՆ ի սեռվեռի հետ::8
Ավելի լավ ա, բողոքելու փոխարեն լավ խորհուրդ տաք, ոնց որ դուք էս ֆոռումից չլինեք :angry
եթե դու էլ, կամ արտասահմանցի ոմն մեկը, հենց այդ պահին (երբ որ Arisol-ի մոտ մենակ իրա ու հովոյի գրառումներն էին) մի բան գրեր, Նարեի մոտ կերեվար, իսկ մեր մոտ՝ անմիջական հայկական կապ ունեցողների, ձեր բոլորի գրառումները երևում են::)
Որ սենց գնա աչքիս գալու են հին բարի ժամանակները, երբ ձեր մոտ ֆոռումը ահավոր դանդաղ էր !

Gohar
29.01.2007, 01:28
Ավելի լավ ա, բողոքելու փոխարեն լավ խորհուրդ տաք, ոնց որ դուք էս ֆոռումից չլինեք :angry
Մի՞թե ես բողոքել եմ :o Նկատաված թերությունների մասին գրելը քո աչքին բողոք է երևացել :o Եթե այո, ապա ասեմ, որ ես ամենևին էլ նպատակ չեմ ունեցել բողոքելու, իսկ եթե իմ գրածները քո աչքին, որպես բողոք են երևացել, դա արդեն թերթի հակառակ կողմն է, իսկ իմ մոտից այն չի երևում, եթե կարող ես շրջի, որ տեսնեմ:
Ու նաև կարող եմ նկատածս թերությունների մասին ընդհանրապես չգրել, եթե այդպես է «ճիշտը»:

Որ սենց գնա աչքիս գալու են հին բարի ժամանակները, երբ ձեր մոտ ֆոռումը ահավոր դանդաղ էր !
Հետընթացի փոխարեն, պետք է մտածել առաջընթացի մասին:
Գրածս վերջին նախադասությունը բողոք չէր, ուղղակի տեսակետ էր :)

Chuk
29.01.2007, 16:18
Artgeo և Taurus, ցավոք պետք է ասեմ, որ իմ կարծիքով այս թեմայում Ձեր գրածները դիմացինի գրածները չհասկանալու արդյունք են:

Ակումբում տեխնիկական խոտան իրոք գոյություն ունի և այն, որ դա կախված չէ ակումբի տերերից ու ադմինիստրատորներից, նշանակություն չունի: Ակումբի բոլոր անդամներից ուզում եմ ներողություն խնդրել պատճառված անհարմարության համար ու հավաստիացնել, որ մենք ջանք չենք խնայում առաջացած տեխնիկական խոտանը վերացնելու համար: Լուծումը գուցե փոքր ինչ ուշանա, ինչի համար նորից ներողություն ենք խնդրում, բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ

Որ սենց գնա աչքիս գալու են հին բարի ժամանակները, երբ ձեր մոտ ֆոռումը ահավոր դանդաղ էր !
վիճակին ստիպված չենք լինի վերադառնալ:

Sench
30.01.2007, 19:00
Ճիշտն ասած լավ չհասկացա հայկական և արտասահմանյան սերվերների պահը, ամեն դեպքում, եթե ձեզ կօգնի, տեղեկացնում եմ, որ Երևանից եմ թեման բացել, սովորական dial-up-ով: Ամեն դեպքում ինձ հետո թվաց, որ պարզապես Սպորտ բաժինը գտնվում է հսկման մեջ, ու թեմաները բացելուց հետո հայտնվում է hidden վիճակում, երևում է միայն մոդերատորին և միայն մոդերատորի թույլատվությունից հետո է երևում բոլոր "հասարակ" մասնակիցների մոտ: Ստուգեք, միգուցե հենց այդպես է, ավելորդ շուխուրից խուսափելու համար:

Taurus
30.01.2007, 19:19
չէ չէ, ես հենց քո բացելուց հետո տեսել եմ այդ թեման, այնպես ստացվեց , որ հենց դու բացեցիր, ես նկատեցի ու հասցրեցի կարդալ ու նաև հղումտ նայեցի:)
իսկ շուխուրը վաղուց արդեն թեման ջնջելուն չի վերաբերվում: