PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական համր կինո (խնդրում եմ օգնել)



EgoBrain
04.05.2010, 14:29
ժողովուրդ, քույրիկիս շտապ տեղեկություններ են պետք հայակական համր կինոյի` գլխավորապես ռեժիսյորներ Ամասի Մարտիրոսյանի և Պատվական Բարխուդարյանի մասին: Նախապես շնորհակալություն!

Rhayader
04.05.2010, 14:55
Գուգլեցի, այսքանը գտա Ամասի Մարտիրոսյանի մասին.

http://www.gaiff.am/imagestore/1/297/arm-cinema_martirosyan.jpg
Ամասի Մարտիրոսյան (1897-1971)
Ծնվել է Երեւանում:
1916-ին ավարտել է Առեւտրական դպրոցը: 1918-1920-ը մասնակցել է Քաղաքացիական պատերազմին: 1925-ին ավարտել է Թիֆլիսի դերասանական դասընթացները: 1925-ից աշխատել է Հայկինոյում (հետագայում` «Հայֆիլմ» ստուդիա): Նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում, ինչպես նաեւ նկարահանել է 15 վավերագրական ֆիլմ:

Ֆիլմոգրաֆիա
Կոլխոզային գարուն (1929), Միշտ պատրաստ (1930), Կիմը հերթապահ (1930), Մեքսիկական դիպլոմատներ (1931), Քրդեր- եզդիներ (1932), Գիքոր (1934), Սեւանի ձկնորսները (1938), Քաջ Նազար (1940), Կրակ անտառում (1941), Դուստրը (1942), Հասցեատիրոջ որոնումները (1955), 01-99 (1959):

Rhayader
04.05.2010, 14:57
http://www.gaiff.am/imagestore/1/297/arm-cinema-80_barxudaryan.jpg
Պատվական Բարխուդարյան (1898-1948)
Ծնվել է Ջալալօղլիուն (այժմ` Ստեփանավան):
1917-19-ին կռվել է Թուրքական ռազմաճակատում: Ծառայել է Կարմիր բանակում: 1923-ին ավարտել է Թիֆլիսի դերասանական ստուդիան: 1923-27-ը աշխատել է որպես դերասան եւ ռեժիսորի ասիստենտ Վրաստանի Պետկինոյում: 1937-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացները:

Ֆիլմոգրաֆիա
Չար ոգի (1927), Ալ.Սպենդիարովի հուղարկավորությունը (1928), Հինգը` խնձորին (Քայլ առ քայլ, 1928), Տասնվեցերորդը (1928), Սեւ թեւի տակ (Ազդանշան ջրվեժի մոտ, (1930), Կիկոս (1931), Երկու գիշեր (1932), Քրդեր-եզդիներ (1932), Արեւի զավակը (Պոեմ բամբակի մասին, (1933), Լեռնային հեղեղ (Անխախտ բարեկամություն, (1939), Հայկական կինոհամերգ (1941), Գվարդիականի կինը (1943), Հայկական երկրորդ կինոհամերգ (1946):

EgoBrain
04.05.2010, 15:20
Էհ, ես էլ եմ էդքնը գտել, բայց մի քիչ ավելի մանրամասն ա պետք:(... Համենայն դեպս շնորհակալություն:

Rhayader
04.05.2010, 15:37
http://www.gaiff.am/am/retrospective/
Այստեղ առանձին ֆիլմերի մասին էլ կա, ոչ միայն նրանց:

EgoBrain
04.05.2010, 21:16
Թարսի պես հենց նույն սայթն էլ նայել եմ...:)

Rhayader
04.05.2010, 21:50
Մանրամասն ֆիլմոգրաֆիա.
http://www.imdb.com/name/nm0554219/