PDA

Դիտել ողջ տարբերակը : Շանհայ Expo 2010



Լուսաբեր
04.05.2010, 10:03
Արդեն մի քանի օր է աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել Շանհայը: Այնտեղ անցկացվում է Շանհայ էկսպո ամենամյա տնտեսական ցուցահանդեսը, որին ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր երկրները:
http://i061.radikal.ru/1005/57/81e9246f7b95.jpg (http://www.radikal.ru)

Հայաստանը նույնպես ներկայացված է ու ներկայացնում է աշխարհի քաղաք (http://www.cityoftheworld.com/) պրոյեկտը ( geopolis )
Չգիտեմ որքանով է տնտեսապես շահավետ ու հարմար, բայց շատ սիրուն է:

Chuk
04.05.2010, 10:13
Հետաքրքիր է, որ Հայաստանի ներկայացրած գեոպոլիսում ուղղակի բացակայում է հայկական շինությունը:

davidus
04.05.2010, 10:28
գրանցվել չի լինում.... բայց շատ հետաքրքիր մտահաղացում է

Ռուֆուս
04.05.2010, 10:28
Հետաքրքիր է, որ Հայաստանի ներկայացրած գեոպոլիսում ուղղակի բացակայում է հայկական շինությունը:

Արտակ, կարևորը Մասիսն ու Սիսը կան, մենք քչով էլ ենք բավարարվում :))

davidus
04.05.2010, 10:30
Հետաքրքիր է, որ Հայաստանի ներկայացրած գեոպոլիսում ուղղակի բացակայում է հայկական շինությունը:

մերոնք վերջում են գալու..... :B

Լուսաբեր
04.05.2010, 10:42
Իրենց պաշտոնական սայտը (http://en.expo2010.cn/), որտեղ կարող եք ծանոթանալ նաև այլ երկրների պրոյեկտների հետ:

My World My Space
04.05.2010, 11:08
Էլի մեր գերբը սխալ են տեղադրել , ինչպես, ի դեպ մեր անձնագրերում էլ http://en.expo2010.cn/a/20080603/001275.htm

սա մեր գերբը չի
47609

մեր գերբը սա է

47610


Հ.Գ. Ուշադրություն դարձրեք կարմիր և կապույտ գույների դասավորությանը:

yerevanci
04.05.2010, 12:39
Հայստանի Հանրապետության տաղավարը Շանհայ Expo 2010-ում

http://www.expo2010.cn/quickpic/201004120745y1.jpg

Նաիրուհի
04.05.2010, 12:43
Նույնիսկ եթե աղբանոցի նախագիծ ունես, կամ զուգարանի թղթի գործարանի, կարևորը՝ տեսարանը Մասիսով լինի։ Հայրենասիրություն, ծովից ծով Հայաստան, Հայկական աշխարհ…
(http://noni-no.livejournal.com/344215.html)

Avagyan
11.06.2010, 21:56
Էդ ոնց եք մտնում ?

Չեմ կարողանում գրանցվեմ:(

One_Way_Ticket
25.08.2010, 19:26
Վայ, չէի տեսել այս թեման: Ես այցելել եմ Շանհայի էքսպոն: Շատ հետաքրքիր էր, ափսոս, ժամանակ քիչ ունեի: Միայն եվրոպական մասը հասցրեցի շրջել: Պավիլյոնների մուտքերի մոտ երկար հերթեր էին կուտակվում, միայն դանիականը մտա (զարմիկս էր խորհուրդ տվել), կես ժամ հերթ կանգնեցի: Հայկականը լավագույն հայկական ավանդույթներով էր. մուտքի մոտ երկար հերթ էր կուտակվել, իսկ դուռը փակ էր :D