Դիտել ողջ տարբերակը : Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»
Georgia got the talent!
Ընդամենը կես ժամ անց վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության ուղիղ եթերով կսկսվի «Տաղանդավոր» հեռուստածրագրի ֆինալը։ Ինչո՞ւ պիտի այս տեղեկատվությունը իմանար հայ հանդիսատեսը և ինչո՞վ կարող էր հետաքրքրել այն հայ հանդիսատեսին։ Դե տղաներին անշուշտ կհետաքրքրի «Դիվա» գիշերային ակումբի պարուհու ելույթը
http://www.youtube.com/v/5zv6SJc4zhMու երկրորդը
http://www.youtube.com/v/pVAKkNnfEuM
Բայց դե սրա համար չի, որ գրառում եմ անում :)
Այսօր ֆինալիստների մեջ է նաև ազգությամբ հայ Աննա Խանչալյանը, ով մի մեծ ֆուրոր առաջացրեց առաջին հենց ելույթից և նույնիսկ մինչև ելույթը արդեն բոլորը սիրում էին նրան
http://www.youtube.com/v/GuEObPGz3-Y
Երևի նկատեցիք, որ սկզբում լացում է։ Բանն այն է, որ Աննայի եղբայրը արյան հիվանդություն ունի և մայրը ստիպված էր լքել աղջկան բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ :( Սակայն Աննան կարողացավ ներկայացնել իր տաղանդը և անցնել հաջորդ փուլ։
Հաջորդ փուլում Աննան էլ ավելի զարմացրեց բոլորին այլ հմայնքով ու աննկարագրելի ձայնով, որն ուզում ես անընդհատ լսել ու լսել։
http://www.myvideo.ge/?video_id=855090
Ընդամենը 15 րոպե անց, Երևանի ժամանակով 23.00-ին Ռուսթավի -2 հեռուստաընկերության ուղիղ եթերում կսկվի եզրափակիչը, որտեղ վստահ եմ, որ Աննան կրկին կհիացնի բոլորին
Ծրագիրն ուղիղ եթերում կարող եք նայել
http://rustavi2.com.ge/index.php
http://www.tvali.ge/index.php?lang=arm&action=sat&v=
http://www.myvideo.ge/?act=dvr&chan=rustavi2
http://www.iptv.ge/en/tv/Rustavi_2/
Հ.Գ. Անձամբ իմ անունից ուզում եմ շնորհավորել իմ դպրոցի աշակերտ՝ 13 տարեկան Աննա Խանչալյանին այս հաջողության առթիվ ու ցանկանալ, որ ֆինալում հաղթի։ Մենք որ ամեն ինչ կանենք դրա համար։ :)
Մինչև գրում էի, 5 րոպե մնաց :-D
http://artgeo2009.livejournal.com/
Ու մինչև կոպի արեցի, ընդհանրապես բան չմնաց, գնացի նայելու, կգրեմ։
Աննան 6-րդն է ելույթ ունենալու
http://nichieri.ge/
Ձայնալար
03.05.2010, 22:26
Չեմ կարծում, թե Վրաստանում այլազգին կարող է հաղթել նման մրցույթում՝ դա հրաշք կլինի:
Չեմ կարծում, թե Վրաստանում այլազգին կարող է հաղթել նման մրցույթում՝ դա հրաշք կլինի:
Կիսաեզրափակիչից առաջ Աննայի մասին Ռուսթավի 2 հեռուստաալիքի «Կուրիեր» լրատվական ծրագրի գլխավոր թողարկման մեջ Աննայի մասին սյուժե էին պատրաստել, որտեղ սենց մի հատված կա.
«Աննան հարցազրույցի ժամանակ կրկին լացեց, սակայն այս անգամ ոչ եղբոր համար.
- Ես սիրում եմ Վրաստանը, Վրաստանն եմ ներկայացնում միջազգային ասպարեզում...,- աղջկան վիրավորել էին որոշ կայքերում նրա ազգային պատկանելության բացասական ենթատեկստով քննարկումը»
Այ սենց բաներ։ Վրացական ֆորումներում իրար են տալիս… Բայց... արդարության համար պիտի նշել, որ պաշտպանողները անհամեմատ ավելի շատ են, ով էլ ազգայնական ենթատեքստով է խոսում, քիչ անց բանակը ոչնչացնում է… :)
գովազդը վերջացավ, գնամ նայեմ, արդեն 4-րդի ելույթը։ Մինչև հիմա ինձ համար Աննայից լավը չկար։
Ձայնալար
03.05.2010, 22:52
Հիմա իրան եմ լսում, իսկականից շատ լավն ա: :love
Աննան երգեց… Շատ լավն էր, բայց... մի բան չհասկացա։ Նույն երգը երգեց, ինչ կիսաեզրափակիչում։ :think
Հղում տալ դեռ չեմ կարող, վերևում նշված կայքերը կախվել են :)
Ես էլ լսեցի ու դուրս շատ եկավ, տաղանդավոր աղջիկ ա, հուսով եմ կհաղթի:
Արթ, իսկ կարա՞ս մյուս ելույթներն էլ դնես: Մեկ էլ Սելին Դիոն երգելուց հետո ժյուրին ինչ-որ բան ա հարցնում, պատասխանում ա «սոմեխի» ու հետո էլի բաներ են ասում, կթարգմանե՞ս:
Արթ, իսկ կարա՞ս մյուս ելույթներն էլ դնես: Մեկ էլ Սելին Դիոն երգելուց հետո ժյուրին ինչ-որ բան ա հարցնում, պատասխանում ա «սոմեխի» ու հետո էլի բաներ են ասում, կթարգմանե՞ս:
Մյուս ասելով ի՞նչ ի նկատի ունես։ Բոլոր վիդեոները այստեղ են http://www.myvideo.ge/nichieri/ ու այստեղ http://nichieri.ge/
Ազգությունն ա հարցնում, ասում Խանչալյան ի՞նչ ազգ ա։ Ասում հայ եմ, ասում են «շատ լավ»։
Ֆինալում 115 872 ձայները այսպես են բաշխվել
1. ლევან შავაძე – 28,2% Լեվան Շավաձե, երգում էր «քաղաքային» իմհկ ռաբիզ երգ
2. გულნაზი გოლეთიანი – 16,9% Գուլնազի Գոլեթիանի, երգում էր ծիպո ազգային-հայրենասիրական երգ
3. მარიამ კახელიშვილი – 15,7% Մարիամ Կախելիշվիլի Աննայի ուղիղ մրցակից, որին եզրափակիչ ժյուրին անցկացրեց, չեմ էլ հիշում ինչ էր երգում
4. ანა ხანჩალიანი – 10,8% Աննա Խանչալյան :love
5. მარიამ ფაჩულია – 5,8% Մարիամ Փաչուլիա, փոքրիկ աղջիկ, երգող
6. ბაბი და მარიამი – 5,4% Բաբի ու Մարիամ, երկու երգող աղջիկ
7. გუგა ჭყონია – 4,1% Գուգա Ճղոնիա, սա ի՞նչ էր անում :o
8. დათო რობაქიძე – 4% Դաթո Ռոբաքիձե :love Իլյուզիոնիստ
9. Next level – 3,2% - Նեքստ լեվել :D թարգմանեցի :D Պարում-մարում էին
10. პარკური – 2,1% Պարկուր, թռնում-մռնում էին
11. ავთო ნაცარაშვილი – 2% Ավթո Նացարաշվիլի, գիտարով ծիպո հզոր բաներ էր անում, ես մեկա չեմ հասկանում
12. გიორგი და ვერკა – 1,7% Գիորգի և Վերկա, պարում-մարում էին
Արդարության համար պիտի նշեմ, որ ինտերնետում պատերազմ ա ընթանում… Համարյա բոլոր ֆորումներում, կայքերում, որտեղ հարցում կա, առաջին տեղում Աննան է։ Ճնշող մեծամասնությունը հիասթափված ա արդյունքներից ու... դառը ճշմարտությանը չի ուզում հավատալ, որ Վրաստանը դեռ այնքան էլ Եվրոպա չի, առաջին երկու տեղը գրավողներին հաշվի առնելով, էլի… Չգիտեմ, բայց մի տեսակ անկապ զգացողություն ա բոլորի մոտ, այդ թվում և իմ։ :think
http://nichieri.ge/files/2010/05/BILD1764.jpg
Վիդեոն հասանելի նաև
http://www.iptv.ge/en/rustavi2-videos/nichieri
ստեղ http://www.tvali.ge/index.php?action=sat&channel=1000004 օրն ու ժամը ընտրելով
Ի դեպ, ժյուրիից մեկը, Վրաստանի ազգային նվագախմբի գլխավոր դիրիժոր կամ տենց մի բան, Աննայի մասին խոսելուց ասեց «ինձ թվաց, որ վերջին կոպեկներն եմ հավաքել, ինչ-որ հայտնի երգչուհու համերգին ներկա լինելու համար ու կարծում եմ, որ ոչ միայն ինձ է այդպես թվացել։»
Մեկա տականք են…
Ոչինչ, վստահ եմ, որ Աննան հետագայում մեծ հաջողությունների կհասնի:
Արթ, իսկ Նինո Ջավախիշվիլին ի՞նչ եղավ, ես իրեն էլ էի երկրպագում :love
Ոչինչ, վստահ եմ, որ Աննան հետագայում մեծ հաջողությունների կհասնի:
Արթ, իսկ Նինո Ջավախիշվիլին ի՞նչ եղավ, ես իրեն էլ էի երկրպագում :love
Աննային արդեն արտասահմանից զանգում-մանգում են ու փող են ուղարկում։ Ինձ էլ վրացական ֆորումներում վրացիներն են գրում ու հարցնում, թե Աննան ո՞նց է, ինչպե՞ս են նրա գործերը, գրում են, որ շատ են անհանգստանում նրա բախտով։ Մեռա արդեն բացատրելով, որ ընդամենը նույն դպրոցում ենք սովորել, իսկ ես վաղուց եմ ավարտել, երբ նա դեռ տարրական դասարաններում էր ու շատ աղոտ եմ հիշում իրեն, ի տարբերություն ախպորս։ Աննայի ծնողներն ու իմ ծնողներն են իրար հետ ինչ-որ հարաբերություններ ունեցել, բայց դե… ես ի՞նչ իմանամ։
Իսկ Ջավախիշվիլին կիսաեզրափակիչից այն կողմ չի անցել։
7. გუგა ჭყონია – 4,1% Գուգա Ճղոնիա, սա ի՞նչ էր անում :o
Նոր նայեցի, բիտբոքսն էր սա
Ի դեպ, Աննայի հետ հարցազրույցը անգլերեն և ռուսերեն սուբտիտրերով
http://www.youtube.com/watch?v=hc984h0EevI&feature=related
Էրեկվանից լսում եմ, հզորա, մենք դեռ շատ կլսենք նրա մասին…
http://www.youtube.com/watch?v=zcyuUQca1g8
http://www.youtube.com/watch?v=z6fGcc2IyPQ&feature=related
http://www.youtube.com/watch?v=JAofmlqJM1Y
լՕլ, նոր սեզոն ա սկսվել, երկրորդ ծրագրի մեջ հայ կար, էլի երգիչ ու նույնպես անցավ
http://www.youtube.com/watch?v=I22ZlrhPzbQ
Նադի Զախարյան
Լսի բա ժյուրիի աղջիկը ով է?:) Ինչ հավես տրամադրող էր:)
Էլ ուրիշ կատարում չկա?
Նաիրուհի
16.10.2013, 10:30
Ասացեք, որ ես լավ հիշողություն ունեմ. ո՜նց էլ հիշում էի էս երեխու անուն-ազգանունը :) Հենց ՖԲ-ում աչքովս ընկավ՝ հիշեցի էս թեման։
Աննա Խանչալյանը «Հայաստանի ձայնը» նախագծում։
http://www.youtube.com/watch?v=H9RUlaa3Fgg