PDA

Դիտել ողջ տարբերակը : Լարս ֆոն Տրիեր / Lars von Trier

Հայկօ
03.05.2010, 18:27
Լարս ֆոն Տիրեր ռեժիսորի, նրա ստեղծագործության, ուրիշ ռեժիսորների հետ նրա ընդհանրությունների ու տարբերությունների մասին զրույցենք այստեղ :):

*e}|{uka*
03.05.2010, 19:10
Իսկ ինչ վերաբերվում ա Ֆոն Տրիերին՝ տանել չեմ կարողանում իր ֆիլմերը։
Բոլորը չեմ տեսել՝ Մթության մեջ պարողն եմ տեսել, Դոգվիլը։
Երկուսն էլ անտանելի են։ Դոգվիլը իր ծանրությամբ, ոչ ստանդարտ դեկորատիվ լուծմամբ, իսկ Մթության մեջ պարողը իր ԱՀԱՎՈՐ դաժանությամբ։ Նայելուց ուղղակի մարդու սիրտը պայթում ա, որ տեսնում ես էդ դաժան– անելանելիությունը սիտուացիայի։
Ու .. նենց թեմայի ա կպել.. անօգնական հաշմանդամ եւ սրիկա :[

Չեմ ուզում նայել ... չեմ ուզում որ նման ֆիլմեր լինեն ընդհանրապես... :(

հ.գ. Խորհուրդ կտայիք ընդհանրապես Անտիքրիստը նայել՞

Ֆրեյ, ֆիլմը մեծահասակների համար ա հանված: :pardon Մթության մեջ պարողը Ֆրիերի ու Բյորկի համատեղ շեդևրն ա: Չկպնեք: :goblin Վիքիփեդիայում ոչ մի բան էլ պետք չէր ման գալ, շատ մակերեսային կերպով ներկայացված էր սիմվոլիկան: «Դաժե եժու պատնյատնը բիլը չտո տամ տվարիցա»
Բնության ու մտքի պայքար ու «սկռիտիյ տեքստեր» փնտրողներին հիասթափեցնելու համար էտ միտքը հերոսի բերանից էլ ա լսվում: Արտառոց արյունաբու տեսարաններ, դաժանություն չկար, կլասիկ ոճի մեջ էր ամեն ինչ: :P :P

Ռուֆուս
03.05.2010, 20:15
Յոժ, եկել եմ ֆիլմին կպնելու :))

Երբ առաջին անգամ «Խավարում Պարողը» տեսա, բառիս բուն իմաստով սիրահարվել էի էդ ֆիլմի յուրաքանչյուր կադրին: Ի դեպ բավականին ռիսկային ֆիլմ էր, որը սիրվեց ու գնահատվեց կինոմանների կողմից: Էդ ֆիլմը իմ համար դարձել էր նարկոտիկի պես մի բան, անընդհատ նայում էի ու ամեն անգամ ֆիլմը ավելի հանճարեղ էր թվում: Հետո կամաց-կամաց հետաքրքրությունս մարեց ֆիլմի նկատմամբ:

Անցած տարի որոշեցի էլի նայել ու շա՜տ հիասթափվեցի: :( Ֆոն Թրիերի կախարդանքը անցել էր, Դոգմե 95-ի կանոնները նյարդերս վրա ազդեցին, դերասանական խաղը անբնական ու անտաղանդ թվաց, սյուժեն չափից դուրս թույլ, սենտիմենտալ, որոշ պահերին նույնիսկ կոմիկական: Մենակ երաժշտությունը իր նախկին հմայքը չէր կորցրել, դեռ մի բան էլ լավացել էր :love Պատճառը չգիտեմ ինչն էր, երևի կամ չափից դուրս շատ էի էդ ֆիլմով տարվել, կամ էլ իրոք էդ ֆիլմը մնայուն արժեք չի ներկայացնում կինոյի պատմության մեջ:

Agni
23.06.2011, 00:56
Էս մարդը դեմքա, լուրջ եմ ասում... Ես երկու ֆիմ եմ նայել ու էնքան տպավորված եմ եղել... «Բրեյքինգ դը ուեյվս, Breaking the Waves», որ տարբերվումա իրա ամեն ինչով, հատկապես օպերատրական ու ռեժիսորական ոճով ու մնացած շատ բաներով:Իմ համար գլուխգործոց էր «Դը Իդիոտս » ֆիմը, որ ահավոր մեծ ազդեցությունա թողել իրա հակասական զգացումներ առաջացնելով ու լիքը էտ ֆիլմի մասին մտածելով… Սովորաբար ֆիլմը նայում եմ հավանում եմ կամ չեմ հավանում, ստանում եմ իմ համար որոշ բաներ կամ չէ: Իսկ սա երկար ժամանակ պահանջեց մարսելու համար:
Ու ընդհանրապես իմ համար բացահայտել եմ դանիական ֆիլմերի մի փոքր աշխարհ ու տպավորված եմ շատ:

Skeptic
23.06.2011, 09:56
Ժող, իսկ Antichrist (http://www.imdb.com/title/tt0870984/)-ը ինչ-որ մեկը տեսե՞լ ա: :{

Էն ֆիլմերից ա /համենայն դեպս` իմ համար/, որի մասին կարծիք կազմելը մի քիչ դժվար ա: :unsure

Ռուֆուս
23.06.2011, 10:06
Ժող, իսկ Antichrist (http://www.imdb.com/title/tt0870984/)-ը ինչ-որ մեկը տեսե՞լ ա: :{

Էն ֆիլմերից ա /համենայն դեպս` իմ համար/, որի մասին կարծիք կազմելը մի քիչ դժվար ա: :unsure

:[

Նայել ենք, քննարկել ենք (http://www.akumb.am/showthread.php/48818-%D4%BC%D5%A1%D6%80%D5%BD-%D6%86%D5%B8%D5%B6-%D5%8F%D6%80%D5%AB%D5%A5%D6%80.-%C2%ABAntichrist%C2%BB) :[

Skeptic
23.06.2011, 10:17
:[

Նայել ենք, քննարկել ենք (http://www.akumb.am/showthread.php/48818-%D4%BC%D5%A1%D6%80%D5%BD-%D6%86%D5%B8%D5%B6-%D5%8F%D6%80%D5%AB%D5%A5%D6%80.-%C2%ABAntichrist%C2%BB) :[
Եսիմ, իմ մոտ :[-ի ու :o-ի համադրություն էր: :esim

Բայց դեմք ա Տրիերը: :))

Կաննի կինոփառատոնից ստացած թուք ու մրին ու անտի-մրցանակին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ 53-ամյա ռեժիսորը հայտարարել է, որ վստահ է, թե ինքը աշխարհի լավագույն ռեժիսորն է այն դեպքում, երբ վստահ չի նույնիսկ, թե Աստվածն արդյո՞ք աշխարհում լավագույն աստվածն է:

Էս վերջերս էլ Կաննի կինոփառատոնում պերսոնա նոն գրատա հայտարարվեց նախօրյակին արված հակասեմիտական հայտարարության համար: :esim

CactuSoul
22.07.2011, 20:05
Էս վերջերս էլ Կաննի կինոփառատոնում պերսոնա նոն գրատա հայտարարվեց նախօրյակին արված հակասեմիտական հայտարարության համար: :esim
Վերոնշյալ հատվածը հարցազրույցից տեսա քիչ առաջ: Հա, մարդը Հիտլերին հասկանում ա, մի քիչ էլ կարող ա համակրում՝ որոշ առումներով, բայց դրա մեջ ի՞նչ կա… Ես էլ մի անգամ ասել եմ, որ մեկ-մեկ հասկանում եմ մարդասպաններին, կարող ա՞ ինձ էլ ակումբից ban անեն դրա պատճառով:D

Խնդրեմ, տեսեք, ի՞նչ մի արտակարգ վատ բան կա էս մարդու ասածի մեջ:think.

http://www.youtube.com/watch?v=RWFYcEtcew4
"How can I get out of this sentence?":D

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արտահայտությունը հրեաների մասին, կատակ էր, արեց, էլի, ընենց մի պատմություն են սարքում:esim…

Չմտածես, Լարս ջան, Կաննը հեչ, արի Հայաստան, մենք քեզ «Ոսկե ծիրան»-ում պատվավոր տեղ կտանք:))

Skeptic
22.07.2011, 20:19
Վերոնշյալ հատվածը հարցազրույցից տեսա քիչ առաջ: Հա, մարդը Հիտլերին հասկանում ա, մի քիչ էլ կարող ա համակրում՝ որոշ առումներով, բայց դրա մեջ ի՞նչ կա… Ես էլ մի անգամ ասել եմ, որ մեկ-մեկ հասկանում եմ մարդասպաններին, կարող ա՞ ինձ էլ ակումբից ban անեն դրա պատճառով:D

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արտահայտությունը հրեաների մասին, կատակ էր, արեց, էլի, ընենց մի պատմություն են սարքում:esim…

Եկա` ասեմ, որ վերևի գրառումս անելուց մի քանի օր հետո ծանոթացա բուն հայտարարությանը, ու քո հետ համաձայն եմ: :))

CactuSoul
22.07.2011, 20:22
Էս մի վիդեոն քեֆս բերեց, ինչ անկեղծ ա Լարսը բայց:)

http://www.youtube.com/watch?v=WF6oAiaZBXU

Ասում ա՝ «Մոռացել էի, որ ընկերներով չենք հավաքված ու չի կարելի էդպիսի կատակներ անել: Որովհետև եթե Դուք դիմացս նստած եք, խոսում ենք, ես կզգամ՝ հասկացաք ասածս, թե չէ, կամ կհարցնեք՝ իսկ ի՞նչ նկատի ունեք: Չպիտի մեծ կոնֆերանսների մասնակցեմ:»
Մոտավոր եմ թարգմանել:

Ո՜նց եմ ես իրեն սիրո՜ւմ:love Կծես, չայ խմես:nyam

Agni
30.08.2011, 00:02
Արա դե ազդեցիկա էս մարդու ֆիլմերը էլի, հո զոռով չի... նոր ավելի ուշադիր նայեցի "Դենսեր ին դը դարք"/Dancer in the Dark/ ֆիլմը ու համ տխրեցի ու նեռվայնացա, համ էլ սիրեցի: Սա եմ սիրում, որ միշտ երկվալենտ զգացողություններա վրաս թողնում :unsure

Claudia Mori
28.09.2011, 08:03
Էս մարդը դեմքա, լուրջ եմ ասում... Ես երկու ֆիմ եմ նայել ու էնքան տպավորված եմ եղել... «Բրեյքինգ դը ուեյվս, Breaking the Waves», որ տարբերվումա իրա ամեն ինչով, հատկապես օպերատրական ու ռեժիսորական ոճով ու մնացած շատ բաներով:

Վերջապես ժամանակ գտա ու այս ֆիլմը նայեցի: Արժեր... Ո՜նց է միանգամից հարվածում ուղիղ խնձորի կենտրոնին իր ֆիլմերով, որովհետեւ այն հերոսներին ու պատմությունները, որ ընտրում է իրականություն են բառիս բուն իմաստով: Այս ֆիմի ռեժիսուրան էլ շատ հզոր էր ինձ համար, հատկապես, երբ աղջիկը իր 2 ձայներով երկխոսում է աստծո հետ, դերասանուհին էլ շատ ճիշտ էր ընտրված, ես կասեի ամբողջ ֆիլմը իր ձեռքերում էր՝ մյուս դերասանները բուտաֆորիա էին դարձել ինձ համար... Բարոյական հոգու կործանման թեման էլ, որը երեւի էս ռոբոտային 21-րդ դարում արդեն կարմիր գրքից վերացած մի տեսակ է դարձել հոգի բառը, որը միայն գրքերով ու կինոներով ենք տեսնում ու ամեն օր սպանում ենք մեր ու ուրիշների մեջ...

Ա՜... մինչեւ հիմա ջղայնացած եմ, ամբողջ ֆիլմի ընթացքում մտածում էի, հեսա այս աղջիկն էլ կգժվի ու Դոգվիլի նման հրացանով կամ նման մի բանով բոլորի հարցերը կլուծի...:(

Agni
18.10.2011, 18:03
Լարսը այս անգամ ինձ հիասթափեցրեց կամ էլ ես էի շատ պրիմիտիվ: Այնուամենայնիվ "Մելանխոլիայի" հանած աղմուկին համապատասխան բան էի սպասում, բայց սպասելիքներս չարդարացվեց:

Yellow Raven
18.10.2011, 18:57
Լարսը իմ համար ամենահակասական ռեժիսորներից մեկնա... Որոշ ֆիլմերի համար գժվում եմ:love, որոշ ֆիլմերից ընդհանրապես զզվում եմ:[

Նաիրուհի
18.10.2011, 19:18
Լարսը այս անգամ ինձ հիասթափեցրեց կամ էլ ես էի շատ պրիմիտիվ: Այնուամենայնիվ "Մելանխոլիայի" հանած աղմուկին համապատասխան բան էի սպասում, բայց սպասելիքներս չարդարացվեց:
«Մելանխոլիային» բան չասես, Ինգ։ ԻՆՔԸ աշխարհի ամենասիրուն կինոներից մեկն է ։լօվէ

E-la Via
19.10.2011, 14:55
Էսօր էլ ես նայեցի «Մելանխոլիան»:
Չգիտեմ էլ, տեղին բառ եմ ընտրել, թե ոչ, բայց ինքը "բաց" ֆիլմ էր:
Բաց ասելով՝ նկատի ունեմ, որ ֆիլմը քեզ ամբողջությամբ չի կլանում՝ մի մասով ֆիլմում ես, մյուսով էկրանի դիմաց նստած, ու դա թույլ ա տալիս ընտրություն կատարել… Ընտրում ես լինե՞լ մելանխոլիայի մասը, թե՞ դրա դեմ դուրս գալ:
Ժուստինի համակերպումը, Կլեռի ըմբոստությունը...
Ֆիլմում առկա հուսահատության, անելանելիության զգացողությունը քեզ էլ է փոխանցվում, կամ էլ դա քո մեջ ես տեսնում ու քեզ հարց ես տալիս "բա հետո՞, ի՞նչ անել"… Պատասխանը ստանում ես միայն վերջին կադրում, որտեղ ձեռ ձեռքի բռնած նստած են Ժուստինը՝ հանգիստ ու համակերպված, Կլեռը՝ մինչև վերջին վայրկյան իր դիմադրությամբ ու վախով, ու Կլեռի որդին՝ դեմքի պարզ երևացող հավատով:
Լավ շատ չխորանամ, հատկապես որ դեռ լրվի չեմ մարսել այս ֆիլմը, միայն ասեմ, որ արժի նայել:

Tirim-tim
19.10.2011, 16:01
Ահա, «Ոսկե ծիրան»-ում իրան բոլորն էլ անհամբեր կսպասեն:

Իսկ իրա ֆիլմերից որն էլ նայել եմ, շատ է դուրս եկել: Դոգվիլից ավել Մանդերլեյն է դուրս եկել, բայց միգուցե նրանից է, որ սկզբում էդ տեսա, նոր Դոգվիլը: «Մթության մեջ պարողը» իմ կարծիքով Թրիերի համեմատաբար մակերեսային ֆիլմերից է, թեև շատ գեղեցիկ նկարահանված:

impression
15.12.2011, 01:02
Breaking the Waves-ը նայեցի երկու օր առաջ, չգիտեմ ինչ արեց ինձ հետ էդ կինոն, բայց էն որ ասում են` մնացել եմ տակը: Էդ ֆիլմը շաաատ վաղուցվանից հա կտոր կտոր տեսել եմ, ու ամեն անգամ էդ մի կտորից ասում էի հա~ էս էլի էն ախմախ կինոն ա, ու փոխում ալիքը:
Բայց նայեցի վերջապես սկզբից մինչև վերջ, ու ես չկամ, ես գոյություն չունեմ ուղղակի: Ինքը հոգեբանորեն այլանդակ ծանր էր կոնկրետ ինձ համար, չեմ վիճի, եթե ասեք, որ չէ, ինքը ավելի ծանր ֆիլմեր էլ ունի, հա բա ոնց չունի, Անտիխրիսստը հո նայել եմ, Մելանխոլիան էլ էսօր սկսեցի, էն էլ կիսատ մնաց որոշ տեխնիկական պատճառներով :))
Էդ Breaking the Waves-ի մեջ էն կադրերը, երբ Բեսսը ինքն իր հետ խոսում ա, ու մեկ դա հենց Բեսսն ա, մեկ էլ` աստված, վայ էդ ինչ էր անում... փշաքաղվելով նայել եմ:
էսօր խնդրեցին, որ բացատրեմ իմաստը էդ ֆիլմի ու ես քարկապ ընկա: Ինչ բացատրես ախր: Էնքան խորը, էնքան բնական ու էնքան ճղճիմ մարդկային հատկությունների շաղախ էր, որ էդ ամեն մեկն իր ձևով ա զգացել հաստատ:
Չգիտեմ, մի այլ կարգի ազդված եմ, էս անհոդաբաշխ պոստն էլ` դրա վկան:

Ռուֆուս
15.12.2011, 11:03
Մելանխոլիան մի ամիս ա դեսքթոփիս գցած ա, բայց AntiChrist-ից ծանր վիրավորված ինքնասիրությունս ինձ թույլ չի Լարսից մեկ այլ ֆիլմ նայել.... :)) Լա՞վն ա, նայե՞մ :8 AntiChrist 2 չէ, չէ՞

Yellow Raven
15.12.2011, 22:54
Նայի :)

Ես չեմ նայել բայց, նայի, որ ինձ ասես :))

boooooooom
16.12.2011, 02:17
Breaking the Waves-ը նայեցի երկու օր առաջ, չգիտեմ ինչ արեց ինձ հետ էդ կինոն, բայց էն որ ասում են` մնացել եմ տակը: Էդ ֆիլմը շաաատ վաղուցվանից հա կտոր կտոր տեսել եմ, ու ամեն անգամ էդ մի կտորից ասում էի հա~ էս էլի էն ախմախ կինոն ա, ու փոխում ալիքը:
Բայց նայեցի վերջապես սկզբից մինչև վերջ, ու ես չկամ, ես գոյություն չունեմ ուղղակի: Ինքը հոգեբանորեն այլանդակ ծանր էր կոնկրետ ինձ համար, չեմ վիճի, եթե ասեք, որ չէ, ինքը ավելի ծանր ֆիլմեր էլ ունի, հա բա ոնց չունի, Անտիխրիսստը հո նայել եմ, Մելանխոլիան էլ էսօր սկսեցի, էն էլ կիսատ մնաց որոշ տեխնիկական պատճառներով :))
Էդ Breaking the Waves-ի մեջ էն կադրերը, երբ Բեսսը ինքն իր հետ խոսում ա, ու մեկ դա հենց Բեսսն ա, մեկ էլ` աստված, վայ էդ ինչ էր անում... փշաքաղվելով նայել եմ:
էսօր խնդրեցին, որ բացատրեմ իմաստը էդ ֆիլմի ու ես քարկապ ընկա: Ինչ բացատրես ախր: Էնքան խորը, էնքան բնական ու էնքան ճղճիմ մարդկային հատկությունների շաղախ էր, որ էդ ամեն մեկն իր ձևով ա զգացել հաստատ:
Չգիտեմ, մի այլ կարգի ազդված եմ, էս անհոդաբաշխ պոստն էլ` դրա վկան:
Հենց նոր ես էլ դիտեցի էս կինոն. չգիտեմ, տխուր էր:'' Համայնքը զորավոր է''- կարծեմ այսպես է ասում տերտերը փալանչուն: Ֆիլմի Ընթացքը լավն էր: վերջը ըստ ինձ մի քիչ գլխառադ էր արված: Այ հիմա գրում եմ ու գլխիս մեջ հակասական մտքեր են թափառում, երևի դեռ չեմ մարսել կինոն, երևի մի որոշ ժամանակ հետո մի հատ էլ նայեմ...

E-la Via
20.03.2012, 11:34
Երեկ վերջապես "Դոգվիլը" նայեցի..
Դժվար նայվեց, բայց հաստատ արժեր: Կյանքումս տեսած ամենատարօրինակ ֆիլմն էր… Ֆիլմ-հայելի:

Աթեիստ
20.03.2012, 22:53
Երեկ վերջապես "Դոգվիլը" նայեցի..
Դժվար նայվեց, բայց հաստատ արժեր: Կյանքումս տեսած ամենատարօրինակ ֆիլմն էր… Ֆիլմ-հայելի:

Կայֆն էն ա, որ կեսից արդեն չես նկատում, որ իրականում ոչ մի տուն, ծառ ու շուն չկա։

impression
20.03.2012, 23:48
Ռուֆուս, դու վերջը Մելանխոլիան նայեցի՞ր

Աթեիստ
20.03.2012, 23:58
Ռուֆուս, դու վերջը Մելանխոլիան նայեցի՞ր

Ես նայելուց հետո մտածեցի, որ դրա տեղը կարելի էր նորմալ մի բան նայել։

Ռուֆուս
21.03.2012, 00:03
Ռուֆուս, դու վերջը Մելանխոլիան նայեցի՞ր

չէ դեռ… Հավեսս հա փախնում ա…

Sent from my Nexus S using Tapatalk

impression
21.03.2012, 00:09
Մելանխոլիան սիրուն ա շատ
կտավ ա, դանդաաաաաղ ու հանգամանորեն նկարած
լավն ա, ինձ դուր էկավ շատ

Claudia Mori
22.03.2012, 00:36
Նայեցի Մելանխոլիան... Լավն ա Լարսը ու իր ընտրած թեմաները իսկական կինոյի թեմաներ են, էլ սուբյեկտիվ կամերայի մասին չեմ խոսում... Մի տեսակ չեմ կարողանում մտքերս ամբողջացնել, երեւի նրանից է, որ հենց նոր եմ նայել: Իհարկե իր մյուս ֆիլմերի նման շատ ուժեղ չէր, բայց մի շատ նուրբ բան շշնջաց ականջիս ու համոզեց իր ֆիլմով՝ քանի կարող ես, ապրի՛ր ...

Ռուֆուս
22.03.2012, 00:55
Լավն էր, բայց ոչ էնքան լավը ինչքան Տրիերի որոշ կինոներ են :) Համենայն դեպս հաճելի էր տեսնել, որ «Անտիքրիստոսից» հետո Տրիերը խելքը գլուխն էր հավաքել :))

Claudia Mori
22.03.2012, 11:00
Ժողովուրդ իսկ հունական դիցաբանության մոտիվներով նկարած <<Մեդեան>> նայե՞լ եք: Ես Լարսին չէի պատկերացնում նման մոտիվներով ֆիլմ նկարելիս, մի տեսակ արդիական Մեդեա է ստացվել:) իսկ ֆիլմի ավարտը ահավոր տխուր է :(

Ռուֆուս
20.01.2014, 04:59
Կայֆն էն ա, որ կեսից արդեն չես նկատում, որ իրականում ոչ մի տուն, ծառ ու շուն չկա։

Ինչքան էլ որ տարօրինակ է, ես Dogville-ն առաջին անգամ նայելուց էնքան էի տարվել, որ նույնիսկ չէի էլ նկատել, որ էդ ֆիլմում ընդհանրապես դեկորացիաներ չկային: Ընդ որում լիքը դրվագներ կային, որտեղ խոսքի գետինն էին ցույց տալիս՝ վրան կավիճով ծառ, թուփ, ցանկապատ գրած, կամ դուռն էին ծեծում ու մեկ ուրիշը գոյություն չունեցող դուռն էր բացում: Էնքան կլանված էի նայում, որ էդ ամբողջն իրոք չէի նկատել, չնայած զգում էի, որ ֆիլմում ինչ-որ բան պակասում է: Հետո մեկի հետ ֆիլմն էինք քննարկում, ասեց տեսա՞ր, որ ֆիլմում ոչ մի դեկորացիա չկար, ես էլ կռիվ էի անում, թե ոնց չկար, համ տուն կար, համ ծառ, համ թուփ, ամեն ինչ էլ կար: Հետո մի հատ էլ նայեցի ու ապշեցի, ո՞նց կարայի ես մի ամբողջ ֆիլմ նայեի ու էդ ամենը չնկատեի:

Բա, ֆիլմը սենց պիտի լինի, որ ֆիլմում չեղածը դու ավելի վառ պատկերներով քո մտքում ստեղծես, թե չէ պոռնո, պուպուլիկ, սեքս, սաղ սուտ բաներ են:

Ռուֆուս
21.01.2014, 21:59
Ժառ ջան, կարծիք-մարծիք չկա՞, թե՞ դեռ չես հասցրել ազդեցության տակից դուրս գալ :)) Գրի մի բան, անհանգիստ եմ :))

Freeman
21.01.2014, 23:09
եկա ասեմ, որ մենակ դոգվիլն ստեղծելու համար արժեր հեռուստացույցի գյուտն անել: Ես երկու անգամ եմ նայել, երկրորդ անգամ՝ որ համոզվեմ, որ դեկորացիա չկա :դ ես էլ չէի հավատում, դաժե գուգլով պոիսկ տվածին չէի հավատում)

Աթեիստ
22.01.2014, 00:26
Բայց ո՞նց, ես հենց սկզբից տեսա, որ չկա, խիստ զարմացա, ու մի քիչ հետո նոր նենց խորացա, որ սաղ թփերը տեսնում էի, շան կողքից անցնելուց էլ վախենում էի ։)

Freeman
22.01.2014, 11:57
Բայց ո՞նց, ես հենց սկզբից տեսա, որ չկա, խիստ զարմացա, ու մի քիչ հետո նոր նենց խորացա, որ սաղ թփերը տեսնում էի, շան կողքից անցնելուց էլ վախենում էի ։)

Կարող ա սկսզբում նկատել եմ, էդ կոնկրետ չեմ հիշում, ուղղակի որ մի երկու ամիս հետո խոսում էինք, ինչ տեսարան հիշում էի, սաղ դեկորացիաներով էին, նորմալ բնապատկերներով ու չհավատացի որ կարող ա տեց չլինի:
Հետո գուգլով նկարները պոիսկ տվեցի, տեսա սաղ նկարած ա, էլի չհավատացի :))

Jarre
27.01.2014, 01:18
Ժառ ջան, կարծիք-մարծիք չկա՞, թե՞ դեռ չես հասցրել ազդեցության տակից դուրս գալ :)) Գրի մի բան, անհանգիստ եմ :))
Ռուֆ ջան, վերջը եկա գրեմ :)
Նայեցի։ Բնականաբար շատ հավանեցի։ Իսկական արվեստի գործ է իմ կարծիքով։
Տրիերի ֆիլմերը ինձ հանում են ֆիլմերի պարադիգմից (էս բառը նոր եմ սովորել մի գիտական նյութ ուսումնասիրելիս։ Եթե չգիտեք բացատրական բառարաններում կարդացե՛ք, ես մի կես ժամ կարդացի մինչև հասկացա թե ինչ ա, ձեզ տենց հեշտ շանս չեմ տա շուտ իմանալու թե դա ինչ է :)) )։ Մի խոսքով ինձ հանում է ֆիլմերի բոլոր շաբլոններից ու նոր մոտեցում ա ցույց տալիս։ Իզուր չի, որ Տրիերի մասին քննարկումներին ակամայից համեմատություններ ենք անում Լինչի ու Կուստուրիցայի հետ։

Եթե Տրիերին թարգմանենք երաժշտության լեզվով, ապա ինքը ֆիլմերի «կոնկրետ երաժշտության» սկզբունքի հետևողներից ա։

Իր բոլոր հայտնի ֆիլմերը քաշել եմ։ Հերթով կնայեմ :)

Յոհաննես
11.03.2014, 20:12
Հենց նոր Dancer in the Dark-ը նայեցի ու կրկին համոզվեցի,որ Լարսը հանճար է:

CactuSoul
11.03.2014, 22:46
Ես էլ մի քանի օր առաջ "Nymph()maniac"-ը նայեցի ու կրկին համոզվեցի, որ Լարսը հանճար է:

Յոհաննես
18.03.2014, 21:12
Նիմֆոմանուհու առաջին մասը նայեցի,վատը չէր,վերջնական կարծիք արտահայտելու համար պետք է երկրորդ մասն էլ նայեմ,հետո մի ամիս ընդհանուր մտածեմ ու որոշ եզրակածություններ անեմ:Բայց եթե անկեղծ լինեմ սպասելիքներս ավելի մեծ էին ու ներկա պահին մտածում եմ,որ եռապատման ամենաթույլ մասն է:
Շատ եմ ցանկանում լսել ձեր կարծիքը Անտիքրիստի մասին նաև շատ հետաքրքիր է,թե արդյոք գտե՞լ եք եռապատման կապը

մարիօ
18.03.2014, 23:23

Ես Թրիերի արվեստի գիժ եմ, բայց որ ճիշտը ասեմ Անտիխրիստը Թրիերի ամենաթույլ օղակներից մեկն է, եթե ոչ միակը: Թրիերին Breaking the Waves-ից եմ սկսել սիրել ու Antichrist-ից հետո սկսել եմ ՛՛չսիրել՛՛: Կգերադասեի, որ էս ֆիլմը ընդհանրապես չնկարեր, որովհետև սրանից հետոյի Թրիերը լրիվ այլ է ու էդքան էլ չեմ սիրում սրանից հետո նկարած իր ֆիլմերը, Նիմֆոմանուհին էլ հետները:
Dancer in the Dark-ը հրաշք ա, սովորաբար ես էս եմ առաջարկում դիտել բոլորին::oy

CactuSoul
18.03.2014, 23:41
.... շատ հետաքրքիր է,թե արդյոք գտե՞լ եք եռապատման կապը
Դեպրեսիայից բացի ուրիշ կապող բան կա՞: Չգիտեմ:
Երկրորդ մասում հղումներ կան «Անտիքրիստին», որ նայես, կտեսնես: Բայց դե դա քո ասած կապը չի, էլի:
Ի դեպ, մի պահ էլ ինձ թվաց, թե «Դոգվիլին» է հղում անում.

"Whether I left society or it left me, I cannot say. I suppose you can make an argument to both sides."

"Whether Grace left Dogville, or on the contrary Dogville had left her - and the world in general - is a question of a more artful nature that few would benefit from by asking, and even fewer by providing an answer. And nor indeed will it be answered here."
Բայց էս մեկը երևի, իրոք, թվացել է: Ուղղակի որ «Դոգվիլի» սցենարը, հատկապես վերջին մասը, գրեթե անգիր գիտեմ, էդ պատճառով նմանացրի :))

«Անտիքրիստի» վերաբերյալ առանձին թեմա ունենք, խնդրեմ. Լարս ֆոն Տրիեր. «Antichrist» (http://www.akumb.am/showthread.php/48818-%D4%BC%D5%A1%D6%80%D5%BD-%D6%86%D5%B8%D5%B6-%D5%8F%D6%80%D5%AB%D5%A5%D6%80-%C2%ABAntichrist%C2%BB): Ուղղակի ես մինչև հիմա դեռ չեմ համարձակվել երկրորդ անգամ նայել, ու շատ բաներ էդ ֆիլմում դեռ մութ են ինձ համար :}

Յոհաննես
18.03.2014, 23:50
Ես Թրիերի արվեստի գիժ եմ, բայց որ ճիշտը ասեմ Անտիխրիստը Թրիերի ամենաթույլ օղակներից մեկն է, եթե ոչ միակը: Թրիերին Breaking the Waves-ից եմ սկսել սիրել ու Antichrist-ից հետո սկսել եմ ՛՛չսիրել՛՛: Կգերադասեի, որ էս ֆիլմը ընդհանրապես չնկարեր, որովհետև սրանից հետոյի Թրիերը լրիվ այլ է ու էդքան էլ չեմ սիրում սրանից հետո նկարած իր ֆիլմերը, Նիմֆոմանուհին էլ հետները:
Dancer in the Dark-ը հրաշք ա, սովորաբար ես էս եմ առաջարկում դիտել բոլորին::oy
Հեռախոսով ակումբին հետևում էի,էս տեսա ու ինձ մնում էր միացնել համակարգիչը ու գրել:
Անտիքրիստը իրա ամենահզոր գործն է,ես էլ սկզբում չէի հավանել,բայց ամեն օր ավելի շատ էի մատծում էս ֆիլմի մասին,ամեն անգամ մի նոր բացահայտում էի անում:Հիմա նեղանալ չլինի,բայց ֆիլմը չեք հասկացել,էնպես չէ որ ես լրիվ հասկացել եմ,բայց շատ հարցերում եմ խորացել,ամեն մի պահի բացատրություն փորձել եմ գտնել ու էն ինչ մինչև հիմա գտել եմ պարզապես հանճարեղ է:

Յոհաննես
18.03.2014, 23:52
Դեպրեսիայից բացի ուրիշ կապող բան կա՞: Չգիտեմ:
Երկրորդ մասում հղումներ կան «Անտիքրիստին», որ նայես, կտեսնես: Բայց դե դա քո ասած կապը չի, էլի:
Ի դեպ, մի պահ էլ ինձ թվաց, թե «Դոգվիլին» է հղում անում.

Բայց էս մեկը երևի, իրոք, թվացել է: Ուղղակի որ «Դոգվիլի» սցենարը, հատկապես վերջին մասը, գրեթե անգիր գիտեմ, էդ պատճառով նմանացրի :))

«Անտիքրիստի» վերաբերյալ առանձին թեմա ունենք, խնդրեմ. Լարս ֆոն Տրիեր. «Antichrist» (http://www.akumb.am/showthread.php/48818-%D4%BC%D5%A1%D6%80%D5%BD-%D6%86%D5%B8%D5%B6-%D5%8F%D6%80%D5%AB%D5%A5%D6%80-%C2%ABAntichrist%C2%BB): Ուղղակի ես մինչև հիմա դեռ չեմ համարձակվել երկրորդ անգամ նայել, ու շատ բաներ էդ ֆիլմում դեռ մութ են ինձ համար :}
Ինձ թվում է կա,որոշ կապեր փորձել եմ գտնել,բայց դրանք էնքան էլ համոզիչ չեն:
Չէի նկատել,անպայման կուսումնասիրեմ :Ճ

մարիօ
18.03.2014, 23:56
Հեռախոսով ակումբին հետևում էի,էս տեսա ու ինձ մնում էր միացնել համակարգիչը ու գրել:
Անտիքրիստը իրա ամենահզոր գործն է,ես էլ սկզբում չէի հավանել,բայց ամեն օր ավելի շատ էի մատծում էս ֆիլմի մասին,ամեն անգամ մի նոր բացահայտում էի անում:Հիմա նեղանալ չլինի,բայց ֆիլմը չեք հասկացել,էնպես չէ որ ես լրիվ հասկացել եմ,բայց շատ հարցերում եմ խորացել,ամեն մի պահի բացատրություն փորձել եմ գտնել ու էն ինչ մինչև հիմա գտել եմ պարզապես հանճարեղ է:

Ես ֆիլմը հասկացել եմ, բայց էս էն ֆիլմը չի, որի համար կարելի է Թրիերին հանճար կոչել, ֆիլմն էլ ըստ իս բացարձակ հանճարեղ չի, հաշվի առնելով էն, որ հանճարեղ Dancer in the Dark-ն է: ;)

Յոհաննես
19.03.2014, 11:15
Ես ֆիլմը հասկացել եմ, բայց էս էն ֆիլմը չի, որի համար կարելի է Թրիերին հանճար կոչել, ֆիլմն էլ ըստ իս բացարձակ հանճարեղ չի, հաշվի առնելով էն, որ հանճարեղ Dancer in the Dark-ն է: ;)
Կան ռեժիսորներ որոնք հիմնականում շեշտը ոչ թե իմաստի ու պատասխանների վրա են դնում,այլ ներկայացնում են մի երևույթ,որի մասին մենք ինքներս պետք է մտածենք ու մեր եզրակածությունները անենք:Լարս ֆոն Տրիեր,Դարրեն Արոնոֆսկի,Անդրեյ Տարկովսկի,Ջիմ Ջարմուշ,Կիմ Կի Դուկ-էս ռեժիսոները հիմնականում հենց էդպիսի ֆիլմեր են նկարում ու իրանց նկարած ֆիլմերում ամեն մի մանրուք ունի իր բացատրությունը:
Հիմա ինձ շատ հետաքրքիր է մի շարք հարցերի պատասխաններ ու ես ցանկանում եմ լսել Ձեր և մնացած ակումբցիների պատասխանները:
Ինչու՞ կինը չփրկեց երեխային:
Կինը նիմֆոմանուհի՞ էր,եթե այո ապա նա մինչև երեխային կորցնելն էր նիմֆումանուհի,թե՞ ստրեսից հետո դարձավ nimfwumanwuhi:
Ի՞նչ նշանակություն ունեին ֆիլմի կենդանիները:
Ո՞վ էր ֆիլմում անտիքրիստը:
Անտառ տեղափոխվելուց հետո ու՞մ էին ներկայացվնում կինը և ամուսինը:
Կինը ինչու՞ հետ վերադարձավ ու փրկեց ամուսնուն:Նա հասկացավ իր սխալը,թե՞ ուրիշ նպատակների համար նրան օգնեց:
Ու՞մ էր ներկայացնում ամուսինը,երբ արդեն լեռն էր բարձրանում և ո՞ր լեռան հետ եք ասոցանում այդ լեռը:
Վերջում ինչու՞ էին մարդիկ այդ տեսքով:
Ֆիլմում չորացած ծառը ի՞նչ նշանակություն ուներ:
Սրանք ֆիլմի կարևոր հարցերի շատ փոքր մասն են:
Հ.Գ. մի փոքր սփոյլերոտ եմ գրել,հայցում եմ ձեր ներողամտությունը:

մարիօ
19.03.2014, 19:20

Ինձ թվում է, որ Թրիերի ֆիլմերի մասին յուրաքանչյուր դիտող իր սպեցիֆիկ կարծիքն ունի ու անձամբ ես ինքս մի տեսակ չեմ սիրում բարձրաձայնել իմը, որովհետև շատ հակասական ու տարօրինակ մտքեր ունեմ, առավել ևս Անտիխրիստի մասին: Եթե էս հարցերի պատասխանները ինքդ քեզ համար չես գտել, լավ կլինի ինչ-որ ավելի լուրջ կինոքննադատների կարծիքը կարդաս, իմը ոչնչով չի օգնի, եթե իհարկե չխանգարի: ;)

Յոհաննես
19.03.2014, 19:36

Դե բնական է,որ մտքերը հակասական ու տարօրինակ են:Հենց էդ է,որ գտել եմ ու ձեր կարծիքներն են ինձ հետաքրքրում(բայց եթե չեք ցանկանում արտայատել,խնդիր չկա ),իսկ կինոքննադատներին չեմ հետևում,ինձ ավելի հետաքրքիր է սովորական մարդկանց կարծիքը,ովքեր քիչ թե շատ ֆիլմերից հասկանում եՆ :)