PDA

Դիտել ողջ տարբերակը : Այն բառերը, որոնք արտաբերել ենք փոքր տարիքում



Meme
02.05.2010, 19:39
Երեխեք ջան ինձ շատ հետաքրքիրա,թե ով որ բառն է արտաբերել սխալ փոքր տարիքում,սրա մասին լսած կլինենք մեր ծնողներից,թե օրինակ ջրին ինչպես ենք ասել մեր մանկական լեզվով,խոսել սովորելիս,կարծում եմ հետաքրքիր:think և ծիծաղելի թեմա է:D

Երկնային
02.05.2010, 19:52
չկա-չկա առաջին համարձակը լինեմ :)) սկսեմ էն ժամանակներից, երբ հայերեն դեռ չգիտեի… փոքր ժամանակ մի բառ էի ասում, որ ոչ ոք չգիտեր ինչ ա նշանակում… ասում էի «գոգի»… իմ համար գոգի-գոգի ասելով ֆռֆռում էի… իմ պապան էլ ահավոր խանդոտ ա, ամբողջ օրը էդ «գոգի»-իս պատճառով կռիվ էր լինում… բա թե ո՞վ ա էդ Գոգին, որ երեխեն անունը հիշել, ասում ա… :angry :D տենց մի օր իմ համար նստած աստիճաններին ցույց եմ տվել մերկ ոտքերս ու ուրախ-ուրախ ասել «գո՜գի» … տենց մերոնք պարզել են, որ էդ «գոգի»-ն голый-ն ա :))

Լուսաբեր
02.05.2010, 20:01
Ես պահին միտքս չի գալիս, թե ես ինչ բառ եմ սխալ արտասանել, բայց քույրիկս շտապ օգնության մեքենային ասում էր «կուռումուռուշ»- սկորի պոմոշ էլի երևի :}
Իսկ տարածված սխալ արտասանվող բառերը հիմնականում կոտլետնա-կակլետ, կակաոնա- կակավո, գազարագույն-գազարակագույն և այլն, բայց մարդիկ կան տենց էլ չեն սովորում էտ բառերը ճիշտ արտասանել :))

Ընդհանրապես երեխեքի հետ ինչքան հնարավորա պետքա նորմալ ձևով խոսել, ոչ թե փորձել իր պես քաղցրացնել սեփական լեզուն: Էտպես փոքր բալիկները ավելի շուտ կսովորեն շփվել մեծերի հետ պարզ բառերով ու հնարավորինս զերծ կմնան լեզվական խնդիրներ ունենալուց:

Meme
02.05.2010, 20:07
Վայ դե ես ել ասեմ,ասեցի երևի էլի կփակվի ես թեման,բայց չէ...ուրեմն ես փոքր ժամանակ ջրին ասել եմ իսիսի,ասեք ինչի՞...տաիկս ջուր խմելիս անընդհատ քամու պես բերանով սվսվացրել է, իբրև թե ցույց տալով, որ համեղ է,ես ել որոշել եմ,որ դրան կարելի է ասել իսիսի...միակ բառն է եղել,որ նոռմալ չեմ արտասանել....:)

Սլիմ
02.05.2010, 20:21
Պատառաքաղին ասել եմ պատարագ:oy Մամաին էլ միմիկ, չնայած հիմա էլ եմ մամաիս միմիկ ասում:) Մեկ էլ մեր հարևանի շանը ասել եմ շուշի:)

AniwaR
02.05.2010, 20:38
Իսկ ես մանկապարտեզում «ր» հնչյունը չէի կարողանում ճիշտ արտաբերել: Միշտ «լ» էր ստացվում, օրինակ՝ «վեդլօօօ»: :)) Կողքի երեխեքն էլ դրա համար ծիծաղում էին վրես: :D Ես էլ, նեղվելով, որ կողքի երեխեքը ծիծաղում էին վրես, էդ տարիքում սկսեցի նպատակասլաց կերպով պարապել. ամբողջ օրը «ր»-ով բառեր էի արտասանում, ու տենց իրան-իրան դզվեց: :)) Բա: :))

Արևհատիկ
02.05.2010, 20:46
Ես ոնց հասկանում եմ «յ» տառը շատ էի սիրում: Մի հարևան ունեինք, անունը Վարդուհի էր, Վաթո էին ասում: Ես էլ գնում էի իրանց դուռը բացում, ասում «Յաթո մամաս տեյա» :D Հա մեկ էլ մամայիս փնտրելիս, ասում էի «մամ, յորտեղ ես?» :D

Առայժմ այսքանը, էս պահին չեմ հիշում ուրիշ: :))

Rammstein
02.05.2010, 21:01
Փոքր ժամանակ չեմ հիշում ինչ արտառոց բառ եմ օգտագործել, բայց հիշում եմ, որ ամեն բառի վերջում «ակ» էի ավելացնում: :love

Yevuk
02.05.2010, 21:13
Իսկ ես փոքր ժամանակ ռ տառը չէի կարող ասեի ու ասում էի ղ: :)) Որ մնգոյում հարցնում էին մամայիդ անունը ինչա, ասում էի Ղուզաննա, քրոջս էլ ասում էի Զաղա: :)) Հետո դպրոցական տարիքում բժշկի օգնությամբ ուղղեցինք: :)

One_Way_Ticket
02.05.2010, 21:29
Իմ բառերի մասին տեղյակ չեմ, կարող եմ քեռուս որդու բառերն ասել :)
զաժիգալկա - ֆուկա
բանալի - չուկա
բուք - քցել/ընկնել
ակա (հետահայում դարձավ ակաի) - բազմաֆունկցիոնալ բառ, մոտավորապես համապատասխանում է անգլերեն take-ին:
կիա - կամայական կենդանի

Անուններից
Դանդա - Դավիթ (ես)
Լևոն - Օվո

Ռուֆուս
02.05.2010, 21:52
Իսկ ես փոքր ժամանակ ռ տառը չէի կարող ասեի ու ասում էի ղ: :)) Որ մնգոյում հարցնում էին մամայիդ անունը ինչա, ասում էի Ղուզաննա, քրոջս էլ ասում էի Զաղա: :)) Հետո դպրոցական տարիքում բժշկի օգնությամբ ուղղեցինք: :)

Իսկ ես Ռ-ին Լ էի ասում ու էդպես մինչև 6 տարեկան :))

Չնայած հիմա էլ են մարդիկ նկատում որ իմ «Ռ»-ն մի քիչ տարօրինակ ա հնչում :))

A.r.p.i.
02.05.2010, 22:00
Կոնկրետ չեմ հիշում, թե ինչ բառեր էի սխալ արտասանում, բայց հիշում եմ, որ կարագին կա էի ասում, գազարին գարաժ էի ասում, պլիտկային էլ `պլիտա:))

Նարե
02.05.2010, 22:30
իսկ ես օրինակ ոչ մի ճիշտ բառ չեմ ասել, բայց որպեսզի ձեր համբերության հետ չխաղամ կգրեմ ամենահետաքրքիրները, որոնք ի դեպ մաման գրի է առել ու հիմա ձեռքիս տակ են
Մանդի -մանդարին
մունդադա- մուլտիկ
կզմե- քորել
քեյքե- քեռակին
մավուու- կատու
կուզա սուն- խուժան շուն:D
բասի սիսե- բարի գիշեր
պոժո- հորթ
ֆու-ֆու քաքա- փչե՛ք, տաք ա
թա-թա - թաշկինակ
Դադուլիկ- Վալոդիկ
մոքայան- մոխրաման
ձեծավիկ- ձվածեղ
ինքիով- ինքնուրույն
ոյոպեվ- որովհետև

երեք տարեկան հասակում մաման սովորեցրել է ձեռքի հատվածները
-բազուկ, նախաբազուկ դաստակ
Նարե ի՞նչ է ստացվում.
Ես՝ մի դաստա բազուկ

Skeptic
02.05.2010, 22:40
Ճիշտ ասած, շատ բան չեմ հիշում, բայց մինչև հիմա էն ա տպավորվել, որ մուլտերի, գրքերի և այլ հրեշներին, դևերին ու սարսափազդու այլ պերսոնաժներին ասել եմ «գեյ-գեյներ» :D

kyahi
03.05.2010, 00:41
լավ թեմա եք բացել…ես փոքր ժամանակ մի տեսակ ռուսական աքցենտով էի խոսում, բայց ինքս չգիտեյի թե ինչի՞:) Մի քանի բառ ասեմ, որ ասում էի ուղղաթիռին- վավալյոտ,կահույքին-նեմբել,հա մ-ն ու ն-ն խառնում էի իրար:D…էհ մոռացա, լավ հետո կգրեմ

Farfalla
03.05.2010, 14:17
Երկար ժամանակ "շ" տառի փոխարեն "ս" էի ասում: Մեր հարևանի անունը Շուշան էր, ես ասում էի Սուսան, ինքն էլ միշտ ուղղում էր ու ասում, որ իրա անունը տենց էի չսովորեցի: Շուկա գնալ շատ էի սիրում ու ու ամբողջ օրը ասում էի, որ կարոտել եմ սուկան, ուզում եմ սուկա գնամ:
Պոլիկլինիկային էլ ասում էի պոլիկնիկիտա, չնացած հիմա էլ եմ տենց ասում:D
Մեկ էլ փոքր ժամանակ համոզված էի, որ "Ну, погоди"-ն ոչ թե մուլտի անուննա, այլ գայլի:D

AniwaR
03.05.2010, 15:34
Իսկ ես փոքր ժամանակ ռ տառը չէի կարող ասեի ու ասում էի ղ: :)) Որ մնգոյում հարցնում էին մամայիդ անունը ինչա, ասում էի Ղուզաննա, քրոջս էլ ասում էի Զաղա: :)) Հետո դպրոցական տարիքում բժշկի օգնությամբ ուղղեցինք: :)

:love


Իսկ ես Ռ-ին Լ էի ասում ու էդպես մինչև 6 տարեկան :))

Չնայած հիմա էլ են մարդիկ նկատում որ իմ «Ռ»-ն մի քիչ տարօրինակ ա հնչում :))

:love


Իսկ ես մանկապարտեզում «ր» հնչյունը չէի կարողանում ճիշտ արտաբերել: Միշտ «լ» էր ստացվում, օրինակ՝ «վեդլօօօ»: :)) Կողքի երեխեքն էլ դրա համար ծիծաղում էին վրես: :D Ես էլ, նեղվելով, որ կողքի երեխեքը ծիծաղում էին վրես, էդ տարիքում սկսեցի նպատակասլաց կերպով պարապել. ամբողջ օրը «ր»-ով բառեր էի արտասանում, ու տենց իրան-իրան դզվեց: :)) Բա: :))

:))

Ռ-թլիկների միություն: Ուտեմ մեզ: :love

Meme
03.05.2010, 15:48
Մոռացել եմ ասել,որ եղբայրս փոքր ժամանակ

նման բառին ասում էր-մնան
լվացքի մեքենային-վլացքի մեքենա,
իսկ որ պիտի ասեր քեզ շատ եմ սիրում ասում էր-շատ եմ սիրել քեզ
աստիճանին-աճիճան,
մեկ մեկ էլ պապային ու մամային միանգամից էր կանչում-ասում էր մաաապ,հլը որ էսքանն եմ հիշում;)

ministr
03.05.2010, 17:29
Պաղպաղակ - մայոյնո (ըստ երևույթին մարոժնիից)
ձմերուկ - ահահա
նապաստակ - մատատ
լիմոնադ - մոթա
պայացուգ - պլասկագուբցի
անալիզ - կլիզմա :))

ars83
03.05.2010, 18:04
Պատմում են, որ ես հույժ հետաքրքրվել եմ տատիկիս տանը սեղանին դրված սարքով, և կրկնելով «վինծիլյակը պըտվընում ա»՝ փորձել մատս խոթել նրա մեջ, պարզելու համար սարքի թևերի պտտման հաճախությունը (երևի օգտակար գործողության գործակիցը հաշվելու նպատակով): Հասարակությունն իմ փորձերին վերաբերվել է թերահավատորեն և կանխել դրանք: :think

Մի պարկ խաղալիք ունեի փոքր ժամանակ, բայց ամենասիրած խաղալիքս մի մուգ-կապույտ գույնի ագռավ էր: Երևի այնչափ սիրված, որ երգեր էի ձոնում դրա պատվին՝ «Վա՛յոն, վա՛յոն, վա՛յոն-վայոնի՜կ...» (ռուսերեն ворон(а) բառից):

ivy
05.05.2010, 00:19
Նեգր ու զեգր: Նեգր նեգրն էր, զեգրն էլ` շատ-շատ սև նեգրը: :)
Ու հա, ես փոքր ժամանակ սևամորթներին նեգր եմ ասել: :beee

Էլիզե
05.05.2010, 00:32
Քույրս փոքր ժամանակ նայում էր երկինք ու ասում ` "Ավավո տետետե", ինչը նշանակում էր` "Ինքնաթիռ թուղթ գցիր"...չեմ հասկանում` ինչի էր համառորեն ինքնաթիռից թուղթ պահանջում....երևի թղթի կրիզիս էր...:8

tikopx
13.05.2010, 18:52
Չեմ մոռանա ետ խոսքերը:կռանին` ղղմ էի ասում,լավ հիշում եմ::D

Meme
18.03.2011, 21:13
Հա հիշեցի,երեխեք մեկ էլ հեռուստացույցին ասել եմ Տիզիվիզ,հայրիկիս ընկերոջը տեսել ու ասել եմ.
-Հիրաանտ,տիզիվիզը կմիացնե՞ս,դե փոխանակ ասեմ Հրանտ էլի,ու էնքան ուշադիր եմ մուլտֆիլմ նայել,որ կողքս երկրաշարժ էլ անգամ լիներ չէի նկատի...
իսկ խի,այսինքն ինչու բառին ասել եմ Հի.
-Հի՞ տարար իմ խաղալիքը անասուն Լիլո:D:oy,-ինքն էլ մեր հարևանուհու աղջիկն էր,գալիս մի բան վերցնում ու տանում էր...

Ուլուանա
19.03.2011, 06:25
Էս պահին մի բառ հիշեցի։ Որոշ «բարդ» բառեր, որոնք փոքր երեխան չէր կարող օգտագործել, ուղղակի կողքից լսելով կրկնում էի երբեմն։ Դրանցից մեկը «համենայնդեպս»–ն էր, որին ասում էի «համբաբաբաս» :))։

Հա, մեկ էլ որ փոքր էի, մամաս հաճախ творожник էր թխում (չգիտեմ՝ դրան հայերեն ինչ են ասում), որին ես «պիպի» էի ասում :D։ Մերոնք էլ ինձ նման սկսել էին «պիպի» ասել։ Ուրեմն մի անգամ էլ տանը հյուրեր են եղել, մեկ էլ մամաս հարցրել է՝ պիպի կուտե՞ք :} :D։ Հյուրերը, բնականաբար,այլայլված դեմքերով նայել են մամային։ Չիմացողների համար, համենայնդեպս, ասեմ, որ ռուսերեն «պիպի» ասում են չիշիկին :))։

Նաիրուհի
19.03.2011, 11:34
Շատ անհետաքրքիր մանկություն եմ ունեցել :( Մամաս մինչև հիմա երեսովս է տալիս, որ ընդհանրապես երեխայավարի չեմ խոսել, որ իրենք էլ մի քիչ ուրախանան :(
Բայց… Մամուկս Լամարա անունով ընկերուհի ուներ, ում միշտ Րամարա էի ասում, մամուկս էլ փորձում էր ուղղել, անընդհատ ասում էր, որ լ է, ոչ թե ր, մինչև որ մի օր համբերությունս սպառվեց.
–Էս մամաս զըրցիլ չիտե, Րամարային Լամարա կըսե... :D

The silent river
19.03.2011, 23:00
Փոքր ժամանակ շատ դինջ ու միաժամանակ շատ հետաքրքիր երեխա եմ եղել: Շատ քիչ բառեր եմ ծուռ ասել, բայց մի բառ կար, որ մինջև հիմա ասում ու ծիծաղում են վրաս: Ժիլետ (կարճաթև հագուստ) բառին ասել եմ "ԼԻԺԵՏ": Մեկել "IMPORTNI" բառի վերաբերյալ եմ մի ծուռ խոսք ասել: Ասել եմ.
-"Ապեր ետ գոտիդ իմպրտնիյա, թե քուպրտնի":D Հենց եմ իմացել թե ետ "ԻՄ"-պրտնի բառը կապ ունի "ԻՄ" անձնական դերանունի հետ::oy

Smokie
01.04.2011, 15:39
Տվյալ պահին շատ բան չեմ հիշում, հիշում եմ, որ նապաստակին քույրիկս ասում էր ճապալակ, իսկ ես... պապապա::D:D:D

CactuSoul
01.04.2011, 16:09
Իսկ ես շատ անհետաքրքիր երեխա եմ եղել, բոլոր բառերը ճիշտ եմ արտասանել:(:)) Միակ ծուռտիկ բառս եղել է կոկոյդոլիլոսը (կոկորդիլոս) :)

yerevanci
01.04.2011, 17:23
մերոնց թողնես, կասեն, որ ամեն ինչ ծուռ ու ծռտիկ եմ ասել:) ուրեմն ձվածեղին դըխկ եմ ասել, մեքենային վուվու, ադի-բուդիին պտպտիկ, պաղպաղակին մայոժ ու սենց....

Freeman
01.04.2011, 17:42
մերոնց թողնես, կասեն, որ ամեն ինչ ծուռ ու ծռտիկ եմ ասել:) ուրեմն ձվածեղին դըխկ եմ ասել, մեքենային վուվու, ադի-բուդիին պտպտիկ, պաղպաղակին մայոժ ու սենց....

Ես մինչև հիմա տենց եմ ասում

Ուլուանա
01.04.2011, 19:41
Իսկ ես շատ անհետաքրքիր երեխա եմ եղել, բոլոր բառերը ճիշտ եմ արտասանել:(:)) Միակ ծուռտիկ բառս եղել է կոկոյդոլիլոսը (կոկորդիլոս) :)
Ան, էրեխեքը սովորաբար բարդ արտասանվող բառերը պարզեցրած են արտասանում, քեզ մոտ հակառա՞կն ա եղել. տեղից էլ բարդ բառն ավելի ես բարդացրել :))։

Ռուսա
12.09.2011, 14:48
Վա՜խ, այս ի՜նչ լավ թեմա է:hands
Ես չգիտեմ ինչ-ոնց, բայց բառերը շատ չեմ աղավաղել, այլ արագ-արագ կրկնել եմ նույն բառը, ասենք ինչ-որ բան մերժելիս՝ ցէ, ցէ, ցէ, ցէ, ցէ՜:beee
Մերոնք ասում են, որ առաջին բառերս եղել են՝ էս, էս, էս, էս, ինցա՞:)) ու երբ իմացել եմ, թե որն ինչ է, էլ չեմ հարցրել:D
Կամ, երբ մի բան էի ուզում, ասում էին՝ վաղը կտանք, որ հասցնեն այդ ընթացքում ինձ «հեռացնել», մտքիցս հանել, իսկ ես ասում էի՝ ցէ, ցէ, էլօրթ կտաս:D չգիտեմ հատկապես ինչ էր նշանակում, բայց ես հաջորդ պահին կրկին ուզում էի այդ առարկան:))
Նապաստակին նապծյապծյապ եմ ասել:D

Lion
12.09.2011, 16:04
Ավգուստ Բեբել ;)

Ripsim
16.09.2011, 14:25
Փոքր ժամանակ չգիտեմ, բայց մինչև առաջին կուրս մի քանի բառ չեմ կարողանում ասել:)

Օրինակ եպիսկոպոսին ասում էի եկիսկոկոս, սնիկերսին` սնիրկես :)

Chuk
16.09.2011, 16:15
բանալի - չուկա

Հը՞ :'

Chuk
16.09.2011, 16:18
Իսկ ես, ասում են, փոքր ժամանակ միշտ Տալալե պապումից կամ Մակեբում պապումից պայպայատ էի ուզում :oy (Սաղաթել պապիկից կամ Մակեդոն պապիկից պաղպաղակ)

Chilly
16.09.2011, 16:31
Հիշեղ - Մուշեղ
Դանջ - ճանճ
Գլխ, գրկ, դրս - գլխարկս դրեք, գրկեք, տարեք ինձ դուրս :D

Taurus
16.09.2011, 16:35
Չէ ես նորմալ երեխա եմ եղել, ու բոլոր բառերն էլ ծուռ-մռտիկ եմ ասել՝
փիիկ-փղիկ
տտատոր-տրակտոր
պատախալ-պատառաքաղ
աքոլ-աքլոր

Նարե91
16.09.2011, 18:18
Ես էլ ձմերուկին փոքր ժամանակ դոդոկո եմ ասել... թե ի՜նչ կապ ունի

One_Way_Ticket
26.01.2013, 01:30
Գտնվել է իմ օրագիրը, որտեղ ծնողներս գրում էին իմ կյանքի առաջին տարիների մասին, այդ թվում թե ինչ բառեր էի ասում։ Շատ բաներ կան, բայց ամենազվարճալին սա է․
բո ծիպիպի բիկի ավիկիկի = մեծ ճանապարհի փոքրիկ ավազակ :)

Գալաթեա
30.01.2013, 17:41
Ճիշտն ասած, շատ ջանջալ երեխա եմ եղել...
Մամայիս հարցնում եմ՝ ո՞ր բառերն եմ երեխավարի արտասանել՝ ախպորինս հիշում ա, իմը՝ չէ... Ասում ա՝ ամեն ինչ չոտկի ասում էիր...
Ախպերս տրակտորին կռատոն ա ասել:
Իսկ ինձնից մաման կարդալ սովորելս ա լավ հիշում, 4-5 տարեկանում:
Հարցրել եմ՝ էդ թերթի վերնագիրն ի՞նչ ա, կամ էսինչ նախադասության մեջ ի՞նչ ա գրած՝ ասել ա՝ "Սովետական Հայաստան (:scare) կամ էսինչ էսինչ...
Ես էլ ասել եմ՝ հա՞ ուրեմն էսի ս-ն ա էսի ո-ն ա, էսի վ-ն...ու տենց կարդալ եմ սովորել...

One_Way_Ticket
30.01.2013, 17:47
Իսկ ինձնից մաման կարդալ սովորելս ա լավ հիշում, 4-5 տարեկանում:
Հարցրել եմ՝ էդ թերթի վերնագիրն ի՞նչ ա, կամ էսինչ նախադասության մեջ ի՞նչ ա գրած՝ ասել ա՝ "Սովետական Հայաստան (:scare) կամ էսինչ էսինչ...
Ես էլ ասել եմ՝ հա՞ ուրեմն էսի ս-ն ա էսի ո-ն ա, էսի վ-ն...ու տենց կարդալ եմ սովորել...
Ինձ մորաքույրս պատմում է, որ ես նման կերպ ռուսերենն եմ սովորել: Կուբիկներ եմ ունեցել ռուսերեն տառերով ու նկարներով, հարցրել եմ "թմբուկը ռուսերեն ո՞նց է", պատասխանել են "բառաբան": Ըհը, ուրեմն "Б"-ն "Բ"-ն է:

Գալաթեա
30.01.2013, 17:50
Ինձ մորաքույրս պատմում է, որ ես նման կերպ ռուսերենն եմ սովորել: Կուբիկներ եմ ունեցել ռուսերեն տառերով ու նկարներով, հարցրել եմ "թմբուկը ռուսերեն ո՞նց է", պատասխանել են "բառաբան": Ըհը, ուրեմն "Б"-ն "Բ"-ն է:

Լենագանցիք ուրիշ են էլի:

Փոքրիկ շրջմոլիկ
20.11.2013, 21:59
Մերոնք ասում են փոքր ժամանակ ինչ որ խաղալիք եմ տեսել, դրանից հետո բոլորի ներվերը կերել եմ «Ռուբուտի ձագ» ասելով. :))

Արամ
20.11.2013, 22:03
Իմ առաջին բառն էլ լույս ա եղել: :esim

Տրիբուն
20.11.2013, 22:19
Ինձանից բան չեմ հիշում, մամաս էլ կողքս չի, որ հարցնեմ: Բայց աղջիկս ահագին երկար ասում էր, «պապա՛, ինձ տար լոռիկ քշեմ»: :) .... Մինչև հիմա հոգին հանում եմ :)