PDA

Դիտել ողջ տարբերակը : Կշիշտոֆ Պենդերեցկի



Whyspher Whisper
02.05.2010, 17:30
Կշիշտոֆ Պեներեցկին /լեհ կոմպոզիտոր և դիրիժոր/ երեժշտական ավանգարդի կարևորագույն ներկայացութցիչներից է: Իր 1960-ականների ավանգարդային ստեղծագործություններից չափազանց տպավորիչ կարելի է համարել Հիրոսիմայի զոհերին նվիրվածը /հետաքրքիր է նաև “Պոլիմորֆիան”, որի հիմքում “Threnody for the Victims of Hirosima” լսող մարդկանց էնցեֆալոգրամաներն են/: Հետագայում, կոմպոզիտորի երաժտությունը ավելի է մոտենում “դասական դասականին”:)
Առաջարկում եմ քննարկել նրա տարբեր ստեղծագործությունները:
/ մի հղում.
http://www.youtube.com/watch?v=FfBVYhyXU8o&feature=related /

Հ.Գ. Համ էլ, ինչպես միշտ հանճարների դեպքում, հայերի մատը էստեղ էլ էր խառը. պարզվում է, որ Պենդերեցկու հայրը կիսով չափ հայ էր:

Rammstein
02.05.2010, 18:44
Կշիշտոֆ Պեներեցկին /լեհ կոմպոզիտոր և դիրիժոր/ երեժշտական ավանգարդի կարևորագույն ներկայացութցիչներից է: Իր 1960-ականների ավանգարդային ստեղծագործություններից չափազանց տպավորիչ կարելի է համարել Հիրոսիմայի զոհերին նվիրվածը /հետաքրքիր է նաև “Պոլիմորֆիան”, որի հիմքում “Threnody for the Victims of Hirosima” լսող մարդկանց էնցեֆալոգրամաներն են/: Հետագայում, կոմպոզիտորի երաժտությունը ավելի է մոտենում “դասական դասականին”:)
Առաջարկում եմ քննարկել նրա տարբեր ստեղծագործությունները:
Մի անգամ եմ եղել համերգին, ու էնքան էլ տպավորված չեմ: Անձամբ իմ համար ոչ մի նոր բան չկար իրա երաժշտության մեջ:


Հ.Գ. Համ էլ, ինչպես միշտ հանճարների դեպքում, հայերի մատը էստեղ էլ էր խառը. պարզվում է, որ Պենդերեցկու հայրը կիսով չափ հայ էր:
Ո՜ւֆֆֆ, հերիք չի՞ ինքնագովազդով զբաղվենք…
Սենց հանճար մեռնում ենք, դրա համար ազգովի էս օրին ենք:

Yevuk
02.05.2010, 21:35
Մի տարի առաջ գնացել էի իր համերգին: Որ ասեմ շա՜տ տպարվորված էի, սխալ կլինի, բայց որոշ գործեր իրոք դուրս եկան: Ցավոք, այս տարի չկարողացա ներկա գտնվել նրա համերգին:
Նրա հայ լինելու մասին էլի եմ լսել, բայց թե ինչքանով է ճիշտ, չեմ կարող հաստատել:

Ռուֆուս
02.05.2010, 22:13
Պենդերեցկուց ընդամենը մի երկու գործ եմ լսել, բայց էդքանը բավարար չի կարծիք կազմելու համար: Ինձ մինիմալիզմն ու ավանգարդը դուր են գալիս, չնայած ոչ միշտ է լսելս գալիս :))

Ի դեպ Պենդերեցկին շատ մեծ ազդեցություն է ունեցել Radiohead-ի երաժշտության վրա, հանուն Radiohead-ի նկատմամբ տածած սիրուս, ավելի շատ կլսեմ :oy

Rhayader
03.05.2010, 10:39
Իսկ իմ մոտ ամենից շատ հենց Վիսփերի դրած ատոմային ռումբի զոհերի հիշատակին գրած գործն է տպավորվել:love

Whyspher Whisper
04.05.2010, 18:09
Պենդերեցկուց ընդամենը մի երկու գործ եմ լսել, բայց էդքանը բավարար չի կարծիք կազմելու համար: Ինձ մինիմալիզմն ու ավանգարդը դուր են գալիս, չնայած ոչ միշտ է լսելս գալիս :))

Ի դեպ Պենդերեցկին շատ մեծ ազդեցություն է ունեցել Radiohead-ի երաժշտության վրա, հանուն Radiohead-ի նկատմամբ տածած սիրուս, ավելի շատ կլսեմ :oy

Վայ, ինչ լավ է:))
Radiohead-ը շատ հետաքրքիր խումբ է, բայց որ ասեմ հաճախ եմ լսում ճիշտ չի լինի)
Սիրում եմ ինչքան հնարավոր է պարզ ու հստակ, այսինքն քիչ "ծանրաբեռնված" երաժշտություն, բայց որը շատ բովանդակալից է` ամեն հնչյունով:

Ռուֆուս
04.05.2010, 18:17
Ի դեպ ամերիկացի ռեժիսյոր Դևիդ Լինչն էլ է Պենդերեցկու մեծ երկրպագու, Wild At Heart ֆիլմի սաունդթրեքում օգտագործել է Պենդերեցկու ստեղծագործություններից, իսկ Inland Empire ֆիլմի երաժշտության համահեղինակները Պենդերեցկին են ու Լինչը:

Whyspher Whisper
10.05.2010, 16:14
Շնորհակալություն բոլորին, ում թեման հետաքրքիր թվաց:
Ես էլ որոշեցի հայերեն կարճ ներկայացնել Պենդերեցկու կենսագրությունը ու մոտեցումը երաժշտությանը:
Ուրեմն, նա ծնվել է 1933թ. նոյեմբերի 25-ին /այլ տվյալներով` հոկտեմբերի 23-ին/ Դեմբիցա լեհական փոքրիկ քաղաքում: Մանկուց սովորել է նվագել դաշնամուր, իսկ 15 տարեկանում ամբողջությամբ տարվում է ջութակով: Գիմնազիայում սովորելիս Կշիշտոֆը հավաքում է սեփական նվագախումբը, որտեղ համ ջութակահարի, համ դիրիժորի պաշտոնն է ստանձնում:
1951թ. Երիտասարդը վերջնականապես որոշում է երաժիշտ դառնալ և մեկնում է Կրակով սովորելու: Երաժշտական դպրոցին զուգահեռ Պենդերեցկին հաճախում է համալսարան, լսելով դասական բանասիրության և փիլիսոփայության դասախոսություններ Ռ. Ինգարդենի մոտ, ուսումնասիրում է լատիներենն ու հունարենը, հետաքրքրվում անտիկ մշակույթով: Պենդերեցկու ինքնուրույն մտածելու կարողությունը զարգանում է նաև Ֆ. Սկոլիշևսկու շնորհիվ, ով դաշնակահար էր և կոմպոզիտոր, ֆիզիկոս և մաթեմատիկոս, մի խոսքով մի տաղանդավոր անձնավորություն: Այս ամենից հետո Պենդերեցկին ընդունվում է Կրակովի բարձրագույն երաժշտական դպրոց Ա. Մալյավսկու դասարան:
Ինքնուրույն ստեղծագործելու ճանապարհին երիտասարդ կոմպոզիտորը հրաժարվում է բոլոր թաբուներից, փորձարկում բոլոր ոճերը, տարվում է Պյեր Բուլյոզի երաժշտությամբ, դոդեկաֆոնիայով, ալեատորիկայով, բայց ամեն ինչ անում է բարձր մասնագիտական վարպետությամբ և հաշվի առնելով անցյալի մշակութային ձեռքբերումները: Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Բելա Բարտոկը, Իգոր Ստրավինսկին, բացի Բուլյոզից, Լուիջի Նոնոյի հետ ծանոթությունը նպաստում է ավանգարդով հետաքրքրվելուն:
Առաջին հաջողությունը բերում է մասնակցությունը երիտասարդ լեհ կոմպոզիտորների մրցույթին, որտեղ նախատեսվում էր երեք մրցանակ, և, ինչպես պարզվում է, առաջին երեք տեղն էլ գրավում են Պենդերեցկու ուղարկած ստեղծագործությունները. “Բանաստեղծություններ” /«Строфы»/, “Էմանացիաներ” և “Դավիթի սաղմոսները”:
Վաղ ստեղծագործություններում Պենդերեցկին փորձարկում էր ժամանակակից արտահայտչամիջոցները, հիմնականում անդրադառնալով սոնորիկային, օգտագործելով կլաստերները, երգեցողության և երաժշտական գործիքների վրա նվագելու ոչ ավանդական մեթոդները, երաժտությամբ նմանակում էր տարբեր ճիչեր, սուլոցներ ու շշուկներ, այդ ամենը պարտիտուրայում գրանցելու համար նույնիսկ հատուկ նշաններ էին հորինվում: “Հիրոսիմայի զոհերի տրենը” հենց այս շրջանի տիպիկ ստեղծագործություն է /1960թ./: Սակայն այն ամեն դեպքում տարբերվում էր սեփական ոճով, անցումով ավանգարդային որոնումներից գլոբալ գեղագիտական կոնցեպցիանաերին: Այս ստեղծագործությունը նմանեցնում էն Պիկասոյի “Գերնիկային” պատերազմի, բռնության իր “կատաղի” մերժումով և հումանիզմի կոչով: “Ողբի” գաղափարը մարդու այն վիճակի վերստեղծումն է, որը մաքսիմալ կմոտենա ատոմային պայթյունի պահին առաջացող զգացումներին: Ստեղծագործությունը լարային նվագախմբի համար է, 52 գործիքները ծայրահեղ դիֆերենցված են, օգտագործվում են բազմաթիվ ձայնային և աղմուկի եֆեկտներ, արթնացնելով բոլոր անհրաժեշտ զուգորդությունները:
Նա ստեղծում է “Ժամանակի և լռության չափումները” երգչախմբի և նվագախմբի համար, որտեղ նոր արտահայտչամիջոցներ է բացահայտում թե մարդկային ձայնի, թե նվագախմբի համար: Էստեղ ոչ միայն սովորական երգն է, այլ նաև խոսակցական ինտոնացիաներ, ճիչ, շշուկներ, սուլոցներ և Հենց այս ստեղծագործությունը համաշխարհային ճանաչում բերեց Պենդերեցկուն: Այն կատարվում է Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում: Սկսվում է ինտենսիվ ստեղծագործագկան գործունեությունը, Պենդերեցկին դառնում էՎարշավայի, Դոնաուեշինգենեի, Զագրեբի ժամանակակից երաժշտության փառատոնների մշտական մասնակից: Նրա ստեղծագործությունները զարմացնում են նորությմաբ ոչ միայն ունկնդիրներին, նրան մեղադրում են “աղմուկի պաշտամունքի”, “հակագեղարվեստական մեթոդներիկիրառման” և այլնի մեջ, նվագախմբերը հրաժարվում են կատարել իր ստեղծագործությունները, չցանկանալով “ջարդել գործիքները”… Սակայն հիմա արդեն Պենդերեցկուն ընդունել են որպես պատվավոր անդամ Լոնդոնի և Ստոկհոլմի երաժշտական ընկերություններում, նա աշխարհի 17 առաջատար բուհերի պրոֆեսոր է, “Գրեմմիի” մրցանակակիր, աշխարհում միակ կոմպոզիտորները, ով արժանացել է “ապրողներից ամենամեծը” /"самый великий из живущих"/. կոչմանը: Սակայն մեզ մոտ երբեմն միայն երիտասարդներն են համաձայնվում կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները, քանի որ մնացած բոլորը դա երբեք չեն անի:

/Շարունակելի…/

Whyspher Whisper
17.05.2010, 00:24
Շարունակություն .
/Նախորոք ներողություն եմ խնդրում, հնարավոր է որոշ թարգմանության հետ կապված սխալներ հանդիպեն, նկատողներին խնդրում եմ ուղղել:/

1960-ականներին Պենդերեցկին գրեց “Լյուդենի սատանաները” /«Дьяволы из Людена»/ օպերան Օլդոս Հակսլիի վեպի հիման վրա, որը պատմում է կանանց մենաստանում տեղի ունեցող “զանգվածային հիսթերիայի” մասին:
Այս ժամանակահատվածում արդեն նկատվում է կոմպոզիտորի հետաքրքրվածությունը կրոնական թեմայով, ըստ որում նրան էկումենիզմի կողմնակից կարելի է համարել, քանի որ օգտագործվում է գրիգորյան երգեցողությունը, ուղղափառ պատարագի երգասածությունը, ինչպես նաև Ի.Ս. Բախին հատուկ մոտեցումը:
1962թ-ն ստեղծվեց “Stabat Mater”-ը, որը ավանգարդիստների կողմից ընդունվեց որպես հեռացում ժամանակակից երաժշտությունից: Էքսպերիմենտների փոխարեն կոմպոզիտորն այժմ հիմնվում է արխաիկայի վրա` նիդերլանդական պոլիֆոնիայով և գրիգորյան բազմաձայն օրհներգով: Հետաքրքիր էր էքսպրեսիան, ազդեցիկությունը, դինամիկան, թատերագրականությունը /դրամատուրգիան/: Հեղինակն ինքը ասում է, որ ստեղծագործության թեմայի “մշտական ողբերգությունը” պետք չէ կապել միայն կրոնի հետ, որքան դավաճանություններ են եղել գոնե պատերազմի ժամանակ. “Եվ երբ երգչախմբում լսվում է բազմության ճիչը, մարդիկ չեն կարող չցնցվել: Նրանց առջև մայրն է դավաճանության արդյունքում սպանված որդու գլխավերևում”: /Ամեն դեպքում ուզում եմ, մասնագիտական մոտեցման տեսանկյունից երևի շատ սխալ, բայց իմ արծիքով էական բան ասել. կարծում եմ պետք է հաշվի առնել, որ Պենդերեցկին խորհրդային հասարակության գաղափարախոսության կրողն է հանդիսանում /թեկուզ գիտակցական մակարդակում շատ չշեշտի դա/, ինչը ստիպում է այլ կերպ նայել կրոնին, բայց այն խորությանը, որն առկա է իր ստեղծագործություններում, կարողանում է հասնել միայն քրիստոնեական երաժշտության ավնդույթների շնորհիվ, ինչն էլ հենց /թեկուզ անգիտակցականորեն/ կրոնի ընդունման նշան է:/
/մի կատարում.
http://www.youtube.com/watch?v=GOGN3LsL9FY&NR=1/
Հաջորդ ստեղծագործության մեջ` «Ղուկասի չարչարանքներում» /1965թ./, կոմպոզիտորը ստեղծում է 24 էպիզոդ-պատկերներ, հենվոելով միջնադարյան միսթերիաների վրա, որտեղ միավորվում էին երաժշտությունն ու գործողությունը: Երգչախումբը իր սովորական դերից բացի հանդես է գալիս որպես ամբոխ, որը լցնում է տաճարը: Ամբոխը անհանգիստ է, շշուկներ ու ճիչեր է հանում, հանդես է գալիս որպես դատավոր տեղի ունեցողի համար: Մենակատար բասի և ընթերցողի ձայները անցնում են մեկը մյուսին, ձուլվում միմյանց: Սոնորային էֆեկտները հրապարակի բաց տարածության, ձայնային արտահայտման բազմաշերտության տպավորություն են ստեղծում, ստեղծագործության “թատերականությունը” թույլ է տվել բազմաթիվ անգամ բեմադրել այն: Ըստ կոմպոզիտորի, Քրիստոսինն են “չարչարանքները” և նրա մահը, բայց նաև այդտեղ առկա են Օսվենցիմի չարչարանքներն ու մահը, մարդկության վերապրածը 20րդ դարի կեսերին:
1970թ.-ին անդրադարձ է կատարվում ուղղափառ երգեցողությանը և տեքստերին, սակայն կիրառելով նորագույն կոմպոզիտորական տեխնիկայի մեթոդները: Ստեղծվում է “Առավոտյան ժամերգությունը”, որի առաջին կատարումը Վիեննայում մեծ էնտուզիազմ է առաջացնում ունկինդիրների, քննադատների և ընդհանրապես Եվրոպայի ամբողջ երաժշտական հանրության մոտ:
/1966թ. Պենդերեցկին ներկա է գտնվում Լատինական Ամերիկայի երկրների երաժշտության փառատոնին, մեկնում է Վենեսուելա, առաջին անգամ այցելում ԽՍՀՄ /որտեղ հետագայում հաճախ է լինում, սեփական ստեղծագործությունների կատարմամբ, հանդես գալով որպես դիրիժոր/: 1966-1968-ին նա կոմպոզիտորական դասընթաց է վարում Էսսենում, 1969- Արևմտյան Բերլինում, 1972-ից Կրակովի Բարձրագույն երաժշտական դպրոցի ռեկտոր է, Յելի համալսարանում /ԱՄՆ/ նույնպես վարում է կոմպոզիցիայի դասեր:/
ՄԱԿ-ի պատվերով ամենամյա համերգների համար Պենդերեցկին գրում է “Կոսմոգոնիան”, հին և նոր փիլիսոփաների /Լուկրեցիոսից մինչև Յու.Գագարին/ մտքերի, տիեզերքի առաջացման և աշխարհի կառուցվածքի մասին նրանց արած արտահայտությունների վրա կառուցելով այն: ԱՄՆ-ի 200-ամյակի առթիվ գրվում է “Կորուսյալ դրախտը”` Ջ.Միլտոնի պոեմի հիման վրա:
1970-ականների այլ մեծ ստեղծագործություններից առանձնացվում են Առաջին սիմֆոնիան /1973թ./, “Մագնիֆիկատ” /1974թ/ և “Սողոմոնի երգ երգոցը” /1973թ./ օրատորիալ ստեղծագործությունները:
Այսպիսով, յոթանասունականներին Պենդերեցկու ոճը մոտենում է նեոռոմանտիզմին, նկատվում է Ֆրանց Շուբերտի, Յան Սիբելիուսի, Գուստավ Մալերի, Դմիտրի Շոստակովիչի ազդեցությունը: Կոմպոզիտորի խոսքերից. “Դիմակայելու համար պետք է հավատաս ինքդ քեզ, նրան, ինչ անում ես: Ես երբեք չեմ դավաճանել երաժշտությանը, ինչքան էլ ինձ չծեծեին: Իհարկե, տարիների ընթացքում իմ երաժշտությունը փոփոխվում էր, ինչպես և ամեն ինչն է փոխվում կյանքում”: Նա համարում է, որ իր ունկնդիրը պիտի լինի ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական երաժշտություն լսող:

Whyspher Whisper
17.05.2010, 01:35
Հետաքրքիր է. եթե Պենդերեցկին չի հավատում, որ իր ստեղծագործությունները "հոգևոր" բնույթի են /նկատի ունեմ ոչ թե եկեղեցական կամ աշխարհհիկ լինելը, այլ բովանդակությունը/, բայց միևնույն է անդրադառնում է քրիստոնեությանն ու ամեն դեպքում կպնում հոգու խորքին, կարելի՞ է ասել, որ ճիշտ հակառակ ուղղվածություն ունի երաժշտությունը /դիվական/: Իմ համար իրոք կարևոր է էս հարցը /շատ բաներ, որ լսում էի, էդպիսի որակավորումներ են ստանում երբեմն, կարծում եմ, միանշանակ չի, բայց դե չգիտեմ/:

Whyspher Whisper
22.05.2010, 21:44
Հետաքրքիր է. եթե Պենդերեցկին չի հավատում, որ իր ստեղծագործությունները "հոգևոր" բնույթի են /նկատի ունեմ ոչ թե եկեղեցական կամ աշխարհհիկ լինելը, այլ բովանդակությունը/, բայց միևնույն է անդրադառնում է քրիստոնեությանն ու ամեն դեպքում կպնում հոգու խորքին, կարելի՞ է ասել, որ ճիշտ հակառակ ուղղվածություն ունի երաժշտությունը /դիվական/: Իմ համար իրոք կարևոր է էս հարցը /շատ բաներ, որ լսում էի, էդպիսի որակավորումներ են ստանում երբեմն, կարծում եմ, միանշանակ չի, բայց դե չգիտեմ/:

Պարզվում է, որ չի կարելի:
Սխալվում էի, ինչպես փոխվում է Պենդերեցկու երաժշտությունը, այնպես էլ արտահայտությունները :)
Կշիշտոֆ Պենդերեցկին ասում է. “Ես մեծացել եմ կաթոլիկ միջավայրում, հետևաբար, ստեղծագործական գործունեությունս այս կամ այն կերպ կապված է հավատքի հետ: “Երուսաղեմի յոթ դարպասներում” հիմնական դարձավ Քրիստոսի հարության թեման: Կամ Ահեղ դատաստանի տեսիլքը: Ինչո՞ւ անվանեցի “Երուսաղեմի դարպասներ”: Տեքստում խոսվում է այն մասին, որ քաղաքի դարպասները բաց են բոլորի համար: Միշտ, գիշեր թե ցերեկ: Ինձ համար սա ահշխարհի պատկերն է:…
Քրիստոնեությունը միասնական է իր էությամբ: Մարդկության մեծ ողբերգությունն է, որ այն բաժանված է: Չէ՞ որ աստված մեկն է: Դոգմաները փոխվում են, հավատքը` մնում: Լսեք երաժշտությունը. երգեհոնը կաթոլիկ տաճարում և երգչախումբը ուղղափառում խոսում են նույն բանի մասին` մարդու հոգու և նրա ձգտման արդարությանն ու Աստծուն: …”

Whyspher Whisper
22.05.2010, 21:46
... Շարունակություն 2.

1980թ. Ստեղծվում է Պենդերեցկու ուշ ստեղծագործություններից ամենամեծի` “Լեհական ռեքվիեմի” առաջին մասը, “Lacrimosa”-ն, որը գրվեց Գդանի դոկերների հիշատակին: Նրանք գնդակահարվել էին տաս տարի առաջ տոտալիտար ռեժիմին ընդդիմանալու պատճառով: 1981թ. հայտնվեց “Agnus Dei”-ն` լեհերի կողմից շատ սիրված կարդինալ Վիշինսկու հիշատակին: 1982թ. Իր “Recordare Jesu pie” Պենդերեցկին գրեց Մաքսիմիլիան Կոլբեին սրբերի շարքին դասելու առիթով /վերջինս 1941թ.-ին, ինքը լինելով գերի, փրկեց մեկ ուրիշին, կամավոր գնալով մահվան/: 1984թ.-ին նացիստական օկուպացիայի դեմ վարշավյան ապստամբության 40-ամյակն էր, ստեղծվեց “Dies Irae” /որը տարբերվում էր 1967թ.-ի համանուն ստեղծագործությունից/: “Լեհական ռեքվիեմն” առաջին տարբերակը կատարվեց Շտուտգարտում 1984թ.-ին, 1993թ.-ին կոմպոզիտորն ավելացրեց “Sanctus” /այս տեսքով ռեքվիեմը կատարվեց Պենդերեցկու փառատոնին Ստոկհոլմում/, իսկ 2005թ.-ին Պենդերեցկին լրացրեց ստեղծագործությունը, գրելով Չակոնա լարային նվագախմբի համար` ի հիշատակ Իոհան Պողոս II Հռոմի պապի:
Պենդերեցկու երաժշտության կոնտրաստայնությունն ու “տեսանելիությունը” բացատրում են նրա մշտական հետաքրքրվածությունը երաժշտական թատրոնի հանդեպ: Իր երրորդ օպերան` “Սև դիմակը” /1986թ./ ըստ Գաուպմանի պիեսի, կոմպոզիտորը գրում էր կարծես իր վերջին ստեղծագործությունը լիներ, “Ինձ համար ես որոշեցի ավարտել ուշ ռոմանտիզմով տարված լինելու շրջանը,” – ասում է նա:
Պենդերեցկու երաժշտությունը, նույնիսկ ատոնալ երաժշտության մեջ փորձարկումները, միշտ նախատեսված է ունկնդրի լայն շրջանակի համար և տարբերվում է երաժշտական լեզվի /հարաբերականորեն/ մատչելի լինելով: Ատոնալ շրջանի Պենդերեցկու երաժշտությունը բաց կարճուկտրուկ էր, իսկ ավելի ուշ ստեղծագործություններում /Շոստակովիչի ազդեցության տակ/ ձևավորվել է լրջությունը, պարզ պաթոսը և ներքին լարվածությունը:
Կոմպոզիտորին շատ հետաքրքիր է ռուսական մշակույթը, որին նա անդրադառնում է հատկապես իր վերջին գործերում /օրինակ, “Փառք սուրբ Դանիիլին, Մոսկովյան իշխանին”, կամ “Հովքաննեսի տառապանքները” /ըստ Աստվածաշնչի, Բուլգակովի և Դոստոևսկու տեքստերի/, Ս.Եսենինի տեքստերի հիման վրա օրատորիան, բայանի համր սոլոյով /դեռ ավարտված չի//:
Պենդերեցկին, անդարադառնալով անցյալին, հիշում է, որ բունտարար էր մի ժամանակ, նույնիսկ նոր երաժշտական գործիք հորինեց` տուբոֆոն: Բայց այսօր նա համոզված է, որ նվագախմբում բավականին գործիք կա ստեղծագործական ինքնարտահայտման համար, իսկ ամենակատարյալ գործիք է համարում մարդկային ձայնը:
2008թ. Գդանի երաժշտական ակադեմիան դիրիժոր և կոմպոզիտոր Կշիշտոֆ Պենդերեցկուն շնորհեց Honoris causa դոկտորի կոչում: