PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. My World My Space-ի, Շինարարի և Գալաթեայի համատեղ պատմվածքը



Chuk
01.05.2010, 16:03
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. My World My Space (http://www.akumb.am/member.php/20255-My-World-My-Space)-ը սկսում է, Շինարար (http://www.akumb.am/member.php/21449-Շինարար)ը` շարունակում, Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-Գալաթեա)ն` ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=1994036#post1994036):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

My World My Space
13.07.2010, 19:43
Բանը....

Արուս տատի համար ի սկզբանե Բանն էր....
Նա այնքան էր սիրում այդ Բանը, որ ամբողջ որը "բանում էր" հարևան Վարդանուշի հետ: Թոռնուհին ամեն օր դասից գալուց տատիներին բռնացնում էր այդ սուրբ գործի վրա.
- Տա՞տ, էլի բամբասո՞ւմ եք....
- Աղվորը՛ս, բամ-բա-սանք չէ, բանն ասանք է, - ասում էր Արուս տատը....
- նույն հաշիվն ա,- ծիծաղում էր թոռը,- կուզես բանն ասանք ըլլա, կուզես անանք ըլլա....
Ու տատն ամեն օրվա պես ձեռքը թափ էր տալիս.
- Գնա՛, գնա՛ դասերդ սորվի....
Թոռնուհին` Արուսիկը, ժպտալով մտնում էր խոհանոց, ճաշելու, իսկ տատիներն ինքնամոռաց շարունակում էին:
Սովորական մի օր էր, ամենօրյա այս խոսակցությունից հետո Արուսիկը խոհանոցում հաց էր ուտում, ու հիշեց, որ վերելակի մոտ մի տղայի հանդիպեց, որին առաջ չէր տեսել: տեսնես ո՞վ կլինի: Քթի տակ ժպտաց`տատը հաստատ կիմանա: Տատն էր որ նրան հաղորդակցում էր շենքում կատարվող իրադարձություններին: Մտքում պատկերացրեց այն պահը, երբ ինքը տատիկին կհարցնի տղայի մասին: Պատկերացրեց, թե ինչպես է ժպտալուց տատիկի դեմքի մաշկը ծալքավորվելու կոպերի արանքում, ու կրկին ժպտաց: Հասկացավ, որ գալիս է մի ժամանակ, երբ իսկապես կարևորվում է Բանը, ու անգամ կարևոր չէ թե այդ բառն ինչպես կօգտագործես` բամբասանք բառի մե՞ջ, թե "բանն ասանք"-ում:

Շենքի բակում սեփական տներ էին, որոնց բակերը նա բեմերի էր նմանացնում: Այդ բեմերում ինչքան խաղեր է տեսել նա: Իսկ ինչքան շատ է տեսել տատիկը.... Դիմացում ապրող ջութակահար Վազգենի կինը մի սիրեկան ուներ իրենց շենքի առաջին հարկում, որին ջութակահարը սպառնացել էր թե կսպանի: Դիմացի հարևանը լսել էր նրանց ճիչերը և գիշերաշապիկը հագին, լուսնի լույսով կտրել էր ողջ բակն ու հատակի փայտը վեր ցցած եկել էր նրանց բաժանելու:
- Ըսես թատրոն ըլլար,- պատմում էր տատը,- երեք պերսոնաժներն ալ ձերմակ հագած , իրար էին անցել լուսնի լույսի տակ, Վազգենն ալ կպոռար` ես քեզ կսպանեմ....
Արուս տատը Վազգենի կնոջ մասին ավելի չէր խոսում, քան Վազգենի կամ դիմացի հարևանի մասին: Դերասաններին բեմի վրա չեն դատում....Նա լուսնի նման միայն բավարարվում էր ժպտալով...Իսկ Արուսիկը սիրում էր տատի կերպարը, որի համար բամբասանք չէր, բանն ասանք էր....

Շինարար
13.07.2010, 20:41
Արուսն ասեղնագործը մի կողմ դրեց, զգաց, որ ժպտում է, սեփական ժպիտի զգացողությունից ծամածռվեց… Դեռ ժպտում էր, բայց դա արդեն ծամածռված ժպիտ էր, եսից խորշող ժպիտ: Քստմնելի… Երեկ պատահաբար մտաբերել էր այդ բառը: Որոշել էր Սիրուշի հետ սրճելիս մեկի հանդեպ օգտագործել այն. Սիրուշն իր Վարդուշն էր: Արուս տատն էլ չկա: Արուս տատին սիրում էր, քամահրանք կար սիրո մեջ, բայց սիրում էր. դե, ինքը բարձր էր այդ ամենից, ինքը վաթսուն, յոթանասուն տարեկանում լի էր լինելու կյանքով ու գործունեությամբ… Նույն ժպիտը… Ձեռքով փորձեց դեմքից ջնջել այն: Տհաճություն էր զգում կողքից նայողի հայացքով իրեն ժպտալիս պատկերացնելիս: Այսօր ինքն արդեն Արուս տատ էր դարձել, երբ ընդամենը քսանինը տարեկան էր:
Տղան, ում վերելակի դիմաց տեսել էր, այժմ իր ամուսինն էր: Ինչպե՞ս ստացվեց… Քստմնելի… Ցավալի էր, որ այդ բառն ստիպված է մտովի ինքն իր հանդեպ կիրառել: Սիրուշի հետ զրուցելիս նորից ինքնավստահ, կյանքով լի, իրենով հպարտ էր լինելու: Հաստատ այդ բառն օգտագործելու էր՝երևի հարևանի տասնյոթամյա դստեր վերաբերմամբ, ում ետևից Ջիպով ավագանու անդամ Սերոյանի կրտսեր եղբայրն էր գալիս: Գիտեր, որ աղջիկն ամաչում է: Գիտեր, որ առիթ չէր տվել: Գիտեր, որ ի վերջո վատ բան չկա, որ Սերոյանի կրտսեր եղբայրը սիրահարվել էր աղջկան, բայց ատում էր նրան: Ինքն ինչպե՞ս հասավ ամուսնուն: Վարդուշի ջանքերն այդ ուղղությամբ հիշեց, իր իբր չուզելն ու ականջ խոսելը, թե Վարդուշ տատի, ինձ հեչ պետք էլ չի, բայց եսիմ, ու ծիծաղելը… Դեմքին նույն ժպիտն էր, որ այս անգամ չփորձեց ձեռքով ջնջել, որովհետև իմաստ չուներ:
Ամուսինը հիմա Ռուսաստանում էր: Դրա շնորհիվ էր կարողանում միշտ հպարտ, ազդրերը շորորալով, ՍՍիրուշին թևանցուկ մտնել խանութ, «Ընթրիքի համար մի երկու բան առնեմ… Ըհը, կարծես ոչինչ չվերցրեցի, բայց խնդրեմ. 10000 դրամը գնաց»,- քամահրանքով ասել վաճառողուհուն, որ կողքի շենքից էր, և ում ևս ատում էր, որովհետև նա ստիպված էր աշխատել, 800 դոլարանոց ոսկի վզնոց չէր գցում, որովհետև ամուսինը Ռուսաստան չէր գնում: Պատճառ չի՞ ատելության: Ինչպե՞ս թե պատճառ չի. չէր գնում, որովհետև նրանք առանց իրար այդքան երկար չէին կարող մնալ, ու ինքը դա գիտեր, դա տեսանելի էր:
-Սիրուշ ջան, իմ տղամարդն էլ է տղամարդ, այս խեղճի՞նն էլ: Տղամարդ եմ ասել. շուկայում մեխ ու բոլտ է ծախում,- նույն ժպիտը՝ ուղղակի ի տես Սիրուշի փոքր-ինչ արհամարհականացված:

Գալաթեա
16.07.2010, 00:08
- Իմ անկողինն էլ դառավ բեմ, - առանց կողքին պառկած տղամարդուն նայելու բարձր մտածեց Արուսը
- Հ՞ն, - ավտոմատ լարովի տիկնիկի պես հարցրեց կողքինը:
Արուսը հիշեց Արուս տատի նվիրած կանաչ աչքերով տիկնիկը: Հենց մեջքի վրա շուռ էր տալիս Ալիսին՝ տիկնիկին, ասում էր՝ "մամա":
Այս մեկը հենց մեջքի է շուռ գալիս, քնում է:
Ու հնարավոր չէ համոզել, որ մի անգամ էլ մեջքի վրա շուռ եկած ժամանակ ուրիշ բան անի: Յա՜, բա տղամարդը, հայ տղամարդը, բա մեջքի վրա՞, ամաա՜ն:
Հիշեց ամուսնու մասին իրեն հասած լուրերը... երեխա... երեխա ունի... իսկ ինքն այդպես էլ չկարողացավ: Ի՞նքն էր մեղավոր: Ո՞րն է իսկական ուժը: Երբ կարողանում ես պահել, այն ինչ պահելու չէ՞, թե երբ բաց ես թողնում այն, ինչ պահելու է... Արուսը չուներ այդ հարցիպատասխանը:

Առավոտյան հեռացող տղամարդու մեջքին նայելով հասկացավ, որ նրան եթե դեմքով տեսնի՝ կարող է չճանաչել:
Զանգեց բանկ:
Ամուսնուց եկել էր հերթական փոխանցումը:
Լուռ հագնվեց ու դուրս եկավ տանից:

Tig
16.07.2010, 11:43
Որպես առանձին կտորներ վատ չեն, բայց հաստատ հավաքական պատմվածք չեմ անվանի: Դե բնականա տարբեր մարդիկ են գրել ու կապը շատ թույլա նախորդ կտորների հետ: Ինչպես արդեն ասել եմ առաջին հեղինակին՝ ամեն մի հաջորդ կտորում անուններից բացի շատ քիչ բանա պահպանվում: Նույնիսկ գործող անձանց բնավորություննա փոխվում: Տեսակետս վերաբերվումա համարյա թե նմանատիպ բոլոր նախագծերին, ոչ միայն ստան: Դե բնականա տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ ու տարբեր ասելիքներ, այսինքն այստեղ այլ կերպ չԷր էլ կարող լինել:

Գալաթեա
16.07.2010, 13:44
Ինձ ճիշտն ասած շարունակությունը՝ երկրորդ մասը, դուր չեկավ:
Շատ կտրրուկ էր առաջին հատվածի ոգին փոխած: Կարելի ա ասել՝ բան չէր մնացել:
Ես իհարկե կարող էի առաջինի սյուժեն ու ոճը շարունակել, բայց դա կնշանակեր աննտեսել երկրորդ մասը:
Այդ իսկ պատճառով նախընտրեցի ներկաայացնել առաջինից ու երկրորդից տարբերվող հատված՝ ցույց տալու համար Արուսի կյանքի տարբեր հատվածների երրորդ մասը: Մաս, որում Արուսն արդեն նույն Արուսը չէր՝ տարբեր հանգամանքներից դրդված:

Ինչևէ, շնորհակալութշյուն տղաներին :)
Մինչ նոր եռյակներ:

My World My Space
16.07.2010, 13:51
Շնորհակալ եմ Լիլ ջան, հասկանում եմ, որ փորձել ես փրկել դրությունը....
Իրոք ես էլ չհասկացա 2-րդ մասի դրամաբանությունն ու կապը իմ գրածի հետ: Երկրորդ մասն ավելի շուտ ոնցոր մի այլ պատմվածքի մեջտեղի մաս լիներ, էնքան թույլ էր կապը:Ամեն դեպքում շնորհակալ եմ երկու համահեղինակներից:

Yellow Raven
16.07.2010, 13:59
Դե Հովոն իր սեփական ոճում էր, օգտագործվող բարբառը միշտ մի տեսակ համովացնումա իրա գրած պատմվածքները:)) Բայց լավ կլինի էս համատեղ պատմվածքների ժամանակ մի քիչ փոխես ոճդ, որովհետև Ակումբում քչերը կարող են էդ ոճով շարունակություն գրել;)
Շինարարի հատվածը, ի հակադրություն մեր համատեղ պատմվածքի, բավականին լավն էր: Ինձ ամենաշատը դուր եկավ:) Ապրես:)
Իսկ Գալաթեայի վերջաբանը չհասկացա, կիսատ նկարագիր էր ու չհաջողված ավարտ ըստ իս:)

Ռուֆուս
16.07.2010, 14:18
Հերթական անգամ ընդհանրապես չհավանեցի Շինարարի հատվածը... Հովոյինը լավ սկիզբ էր, համով, յուրահատուկ ոճով, շարունակողների համար էլ լիքը հնարավորություններ էր տալիս, բայց Շինարարը դրանցից ոչ մեկը չօգտագործեց :(

Գալաթեան էլ ստիպված էր մի կերպ տակից դուրս գալ, չգիտեմ ինչքանով ստացվեց, թե ոչ, բայց դե ինքը մեղավոր չի: Երկրորդ հատվածը չհավանեցի :}

Շինարար
16.07.2010, 19:20
Իրոք ես էլ չհասկացա 2-րդ մասի դրամաբանությունն ու կապը իմ գրածի հետ: Երկրորդ մասն ավելի շուտ ոնցոր մի այլ պատմվածքի մեջտեղի մաս լիներ, էնքան թույլ էր կապը:Ամեն դեպքում շնորհակալ եմ երկու համահեղինակներից:

Վորլդ ջան, ինչ ասեմ, ես իմ տրամաբանությամբ եմ շարունակել, դե ամեն անգամ գրածդ էն գործերը, որ հավանում էիր ինքդ, ափսոսում էիր տալ ինձ շարունակելու, ինչպես ինքդ ես մի անգամ խոստովանել, սպասեցիր այնքան, մինչև մի բան գրես, որ քեզ համար մեկ լինի… Ես էլ փորձել եմ գոնե մի քիչ կյանքից դարձնեմ էդ ամեն ինչը, իրական դարձնեմ, դե իմ հասկացած իրականն էլ տվյալ սկիզբը շարունակելու առումով էդ ա եղել: Ես հավանել եմ իմ գրածը, ինչպես համարյա միշտ էս նախագծում:) Երրորդ մասում ես էլ էի ուզում, որ Արուսը ուրիշ տղամարդու գրկում հայտնվի, չսիրեցի էդ Արուսին:) Շնորհակալություն Գալաթեային ու Վորլդին, և շնորհակալություն կարդացողներին ու չկարդացողներին:))

My World My Space
16.07.2010, 20:00
Վորլդ ջան, ինչ ասեմ, ես իմ տրամաբանությամբ եմ շարունակել, դե ամեն անգամ գրածդ էն գործերը, որ հավանում էիր ինքդ, ափսոսում էիր տալ ինձ շարունակելու, ինչպես ինքդ ես մի անգամ խոստովանել, սպասեցիր այնքան, մինչև մի բան գրես, որ քեզ համար մեկ լինի… Ես էլ փորձել եմ գոնե մի քիչ կյանքից դարձնեմ էդ ամեն ինչը, իրական դարձնեմ, դե իմ հասկացած իրականն էլ տվյալ սկիզբը շարունակելու առումով էդ ա եղել: Ես հավանել եմ իմ գրածը, ինչպես համարյա միշտ էս նախագծում:) Երրորդ մասում ես էլ էի ուզում, որ Արուսը ուրիշ տղամարդու գրկում հայտնվի, չսիրեցի էդ Արուսին:) Շնորհակալություն Գալաթեային ու Վորլդին, և շնորհակալություն կարդացողներին ու չկարդացողներին:))

Շին ջան մի բան ասեմ, մենակ նեղանալ չկա: :oy Ստեղ պետք ա ոչ թե ամեն մեկը իրա տրամաբանությամբ շարունակի այլ պիտի փորձի համատեղ տրամաբանություն ստեղծել: Տես թեմայի վերնագիրը...;)

Ըստ իս էստեղ կարևոր պահը պետք ա լինի գտնել առաջին հեղինակի միտքը, բայց զարգացնել սեփական ձևով: Իսկ էստեղ ամեն հաջորդ հեղինակը վերցրել է մի քանի բառ նախորդից ու գրել սեփական անավարտ պատմվածքը, դրա համար էլ էս պահին մենք ունենք "համատեղ" մի պատմվածք, որը հաստատ պատմվածք չի, քանի որ երեք կտորները իրար կապող գործոնը միայն հերոսուհու անունն է....


Վորլդ ջան, ինչ ասեմ, ես իմ տրամաբանությամբ եմ շարունակել, դե ամեն անգամ գրածդ էն գործերը, որ հավանում էիր ինքդ, ափսոսում էիր տալ ինձ շարունակելու, ինչպես ինքդ ես մի անգամ խոստովանել, սպասեցիր այնքան, մինչև մի բան գրես, որ քեզ համար մեկ լինի…

Հա Շին ջան իրոք շատ դժվար բան ա, հազիվ դիմացա չվերջացնելու գայթակղությանը... բայց էլ չեմ վերջացնի սա....

Շինարար
16.07.2010, 20:06
Հով ջան, էս վերջին գրառումդ անիմաստ էր, իմ տրամաբանությամբ շարունակելը հենց նշանակում ա, որ փորձել եմ սկզբի հետ կապված ընդհանուր տրամաբանություն գտնել, այլ բան ա, որ դա կարող ա քո կամ մյուսի համար ընդունելի չլինել, ես էլ կարող եմ չհամաձայնել չէ՞ քո կամ մյուսի հետ: Ընդամենը շնորհակալություն էի հայտնել կարծիքներին ու շարունակողներին, ու ինքս էլ իմ կարծիքը շարադրել:

My World My Space
16.07.2010, 20:09
Հով ջան, էս վերջին գրառումդ անիմաստ էր, իմ տրամաբանությամբ շարունակելը հենց նշանակում ա, որ փորձել եմ սկզբի հետ կապված ընդհանուր տրամաբանություն գտնել, այլ բան ա, որ դա կարող ա քո կամ մյուսի համար ընդունելի չլինել, ես էլ կարող եմ չհամաձայնել չէ՞ քո կամ մյուսի հետ: Ընդամենը շնորհակալություն էի հայտնել կարծիքներին ու շարունակողներին, ու ինքս էլ իմ կարծիքը շարադրել:

հեչ էլ անիմաստ չէր....:beee
Սկզբի հետ կապված ընդհանուր տրամաբանությունը քո տրամաբանության հարմարեցումն է վերևի տրամաբանությանը.... Շարունակել քո տրամաբանությամբ և ընդհանուր տրամաբանություն ստեղծելը տրամագծորեն տարբեր բաներ են......:nono

Շինարար
16.07.2010, 20:11
հեչ էլ անիմաստ չէր....:beee
Սկզբի հետ կապված ընդհանուր տրամաբանությունը քո տրամաբանության հարմարեցումն է վերևի տրամաբանությանը.... Շարունակել քո տրամաբանությամբ և ընդհանուր տրամաբանություն ստեղծելը տրամագծորեն տարբեր բաներ են......:nono

Հով, ես կրծոսկրի ռախիտ ունեմ, ինձ համոզում ես, որ չունենա՞մ…

Dayana
19.07.2010, 13:28
Մի ընդհանուր բան ասեմ էլի, երբ մասնակցում եք համատեղ պատմվածքների պրեկտին, պետք է հենց սկզբից գրել համատեղ պատմվածքի համար, ոչ թե ամեն մեկը փորձի լավագույն հատված նոմինացիայում հաղթել:
Առաջին մասը «վատ հող» էր նախապատրաստել, երկրոդը՝ փորձել էր օրիգինալ լինել ու ընդհանուր սցենարը տանել իր համար հետաքրքիր ուղղությամբ, իսկ այ երրորդը՝ բռնել ու նախորդ մասերին «ստվեր էր գցել», հենց առաջին նախադասությամբ: Ու էդ ապացուցվում ա նրանով, որ առաջին երկու մասից կարող ենք ընդհանուր մտքեր առանձնացնել, իսկ երրորդն ամբողջապես կուլ էր տվել նախաբանին: Որպես համատեղ պատմվածք չէի ցանկանա գնահատել, բայց որպես մեկ ամբողջական պատմվածք ՝ ծակ-ծակ է: :)