PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայիսի 1-ը աշխատավորի միջազգային օրն է

yerevanci
01.05.2010, 11:07
Շնորհավորում եմ բոլոր աշխատավոր ու նաև աշխատանք փնտրող ու չգտնող ակումբցիներին և բոլոր նրանց, ովքեր այս տոնը համարում են իրենցը

http://avto.ru/foto/pervomajj/fotoMax/1may1_20190_b.jpg

Շինարար
01.05.2010, 11:15
Հիմա աշխատանք գտնելն էնքան դժվար ա, իմա՝ աշխատավոր լինելն ա դժվար, երևի աշխատողների մեծ մասը պետական սեկտորում են, դա էն դեպքն ա, երբ մեր բարբառով ասած՝ անըմը կա, ամանըմը՝ ոչ, մարդիկ աշխատանք ունեն, բայց չեն աշխատում, հետքրքիր ա՝ իրանք իրենց աշխատավոր համարու՞մ են:8 Լավ դե, տոն օր ա, տխուր բաներից չխոսանք, բոլորիս տոնն էլ շնորհավոր:flower

Արևհատիկ
01.05.2010, 11:23
Շնորհավոր բոլորին: :)
Հուսով եմ ՛շուտով ես էլ աշխատավոր կդառնամ :8

Լուսաբեր
01.05.2010, 11:26
Մայիսի 1. ես տոնը իմ մոտ ասոցացվումա երկար գիտրիներով ու սանդալներով երեխեքի, վերջապես ամառային սեզոնի անցած կիսաշրջազգեստների ու ժպիտների հետ /ամսի 9ի հետ չխառնեք, էնտեղ ատրիբուտները ավելանում են/, որն էլ ազդարարումա, որ եկավ հաղթանակների ամիսը: :victory:
Շնորհավոր աշխատավորի միջազգային օրը :bux:
Աշխատեք... ինչպես ասում են, «աշխատանքն է գեղեցկացնում մարդուն» :clap:))

SSS
01.05.2010, 11:27
Բա որ տոնա,ես ինչի եմ այսօր աշխատում?:cry
Շնորհավորում եմ այսօր հանգստացողներին

A.r.p.i.
01.05.2010, 11:48
Շնորհավոր աշխատավորների միջազգային օրը: Բոլոր աշխատավորներին ցանկանում են հաջողություն իրենց կարիերայում, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գտել, մի հուսահատվեք, մի օր բախտը ձեզ էլ կժպտա: Մի խոսքով, շնորհավոր:)

Adriano
01.05.2010, 15:02
Շնորհավոր մեր հայ բազմաչա րչար աշխատավորների օրը: Ցավալի է, որ այս տոնի առթիվ իրար սրտանց շնորհավորելու փոխարեն, ինչ-ինչ վերապահումներով ենք խոսում: Այսիքն կարելի էր ասել շնորհավոր մեր աշխատավորների օրը առանց որևէ բազմաչարչարի սակայն, մեր երկրում բոլորս էլ գիտենք ինչպես են վերաբերում աշխատավորներիս: Ոչ մի մարդկային չափանիշ հարգված չէ: Մարդը, որպես կապիտալ գնահատված չէ: Աշխատանքի շուկան գտնվում է ծայրաստիճան հոգեվարքի մեջ: Պարզ բան եթե լավ փողով կամ թեկուզ նենց գործի ընդունվելը միայն ծանոթովա, արդեն բավական է: Իսկ ինչ մոտիվացիա ունենան էն երիտասարդները, որոնք չեն կարողանում իրագործել իրենց ունակությունները: Փաստորեն կոպտորեն խախտվում են աշխատավորի իրավունքները: Հանցավոր ռեժիմը` փորձելով պահել իր թշվառ իշխանիկներին զարկ է տվել մասայական անգրագիտացման, մեծ չափերի հասնող արտագաղթի: Մի խոսքով մեր պետությունը ոչ մի բան չի անում, որպեսզի աշխատողները իրենց իսկ սեփական երկրում լավ զգան:

Whyspher Whisper
01.05.2010, 15:57

Աշխատեն կամավորական հիմքերի վրա: Փորձը ցույց է տալիս, որ օգնում է:hands

Բա որ տոնա,ես ինչի եմ այսօր աշխատում?:cry
Շնորհավորում եմ այսօր հանգստացողներին

Ես էլ էի էսօր աշխատում, ըստ որում նոր աշխատավայրումս, օֆիցիալ գրանցված կերպով, առաջին օրն էր!!!
Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին ու ինձ էլ, ցանկանում հույս, հավատ, անսահման էներգիա, լիքը լավ գաղափարներ ու դրանց իրականացում !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

*e}|{uka*
01.05.2010, 16:01
Ուռա՜ տավարիշի: :bux:

One_Way_Ticket
01.05.2010, 16:49
Հետաքրքիր է, պատահակա՞ն է, որ հենց այսօր երազ էի տեսել, որ ներկայիս աշխատատեղից հեռացել, ուրիշ տեղ էի գնացել, և շատ էի փոշմանել, մտածում էի ոնց վերադառնալ: Հետո արթնացա, այնքան ուրախացա, որ ոչ մի տեղ էլ չեմ գնացել, և էլի գնալու եմ իմ սիրելի աշխատատեղը, որտեղ էլ այս պահին նստած եմ և գարեջուր եմ խմում:

Բոլորին շնորհավորում եմ:

Ambrosine
02.05.2010, 00:03
Ուշացումով շնորհավորում եմ բոլոր աշխատողներին: Տառոսը հունիսի 1-ի սուբյեկտներին:

Կաթիլ
02.05.2010, 00:14
հա, ես ել եմ ուշացումով շնորհավորում, ու մաղթում եմ, որ մյուս տարի էս տոնն ինձ էլ վերաբերվի :oy :))

մեկ էլ մի բան անցավ մտqովս նոր, ակումբի շապիկի վրա նկարված են դավոլնի ծյոծյան իրա բահով շեֆին սպանել ա՞ :scare, թե ուղղակի ներկածա էդ բահը :))