PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորներ

tikopx
30.04.2010, 19:07
«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ տրամադրելու համար «ԱրմենՏել» ընկերությանը դիմել են ինտերնետ ծառայություններ մատուցող երեք ընկերություն։
""ԱրմենՏել« ընկերության կողմից որեւէ խոչընդոտ չկա այս հարցում, քանի որ մեր ընկերությունը պատրաստ է մրցակցության եւ ողջունում է ֆիքսված հեռախոսակապի ոլորտում նոր ընկերությունների մուտքը»,- ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ երեք ընկերություններից Crossnet-ի հետ է պայմանագիր կնքվել, մնացած երկուսի հետ բանակցությունները շարունակվում են։
NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում Crossnet ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը նշեց, որ այժմ նոր տիպի ֆիքսված հեռախոսակապ տրամադրելու փորձարկումներ են իրականացնում։
Ըստ նրա` առանց աշխարհագրական դիրքի ֆիքսված հեռախոսակապը հնարավորություն կտա ցանկացած վայրում եւ ցանկացած քանակի հեռախոսահամարներ ունենալ ինտերնետի միջոցով եւ անհրաժեշտ չի լինի հեռախոսալար անցկացնել՝ կապ տրամադրելու համար:
Ալեքսանյանի խոսքով՝ ծառայությունը կմատուցվի մայիսի վերջից։:hands:D

Հետաքրքիրա Բիլայնը ինտեռնետի պես ամեն բան անելույա որ իրանց կապը վատը լինի?:think

Գրիգոր
30.04.2010, 20:07

Չեմ կարծում, որ Բի լայնի ինտերնետը տենց վատնա...
Եթե առաջինը չի , ուրեմն 2-րդն ա ամբողջ Հայաստանում` չհաշված որոշ մարդկանց անհատական ինտերնետի գծերը, որոնք նպատակաուղղված չեն բաժանորդներին կապ տրամադրելու համար

Hda
30.04.2010, 21:26
Կրկնվեմ,
նորմալ ինտերնետ ունենալու դեպքում Ֆիքսված հեռախոսակապը դառնում է ավելորդ շքեղություն

tikopx
30.04.2010, 23:19
Չեմ կարծում, որ Բի լայնի ինտերնետը տենց վատնա...
Եթե առաջինը չի , ուրեմն 2-րդն ա ամբողջ Հայաստանում` չհաշված որոշ մարդկանց անհատական ինտերնետի գծերը, որոնք նպատակաուղղված չեն բաժանորդներին կապ տրամադրելու համար

հասկանալիա որ բիլայնի աշխատող ես ու ամեն կերպ պաշտպանում ես ,բայց տենում ենք ելի ինչ ինտեռնետ եք տալի+ ստիպում եք մարդկանց 1 տարվա պայմանագիր կնքեն:Ով հավատումա ռեկլամին առնումա ,5 օր հետո հետա տալիս ու տուգանք մուծում:Դուք ինտեռնետ ներմուծող եք բայց Ucom ձեզնից լավ պայման ու լավ առաջարկա անում:)

Helios
01.05.2010, 11:30
tikopx ջան, հետաքրքիր թեմա ես բացել :hands

առաջարկում եմ մի հատ էլ հարցում ավելացնել պարզելու համար թե մարդիկ ո՞նց են տրամադրված նոր ֆիքսված օպերատորների գալուն։
նկատի ունեմ, կանցնեն նոր կապին, թե ֆիքսված հեռախոսակապը արդեն մեռնումա, ու մարդիկ բջջայինն են նախընտրում։

մեկել հետաքրքիրա, թե ինչա նշանակում առանց աշխարհագրական դիրքի ֆիքսված հեռախոսակապ։

tikopx
01.05.2010, 17:04
Համաձայն եմ հարցումի համար,բայց ձևը չգիտեմ ոնց ավելացնեմ թող մոդերատորերը ավելացնեն :Ինձ ելաա հետաքրքիր թթե եի ինչա:):8:ok

Rammstein
02.05.2010, 19:02
Անկեղծ ասեմ, բան չհասկացա, թե էս ինչ ֆիքսված կապ պիտի լինի: Եթե առանց կաբելներ քաշելու ա, էլ ի՞նչ ֆիքսված կապ: Ես էլ կարամ բջջային հեռախոսս պարանով կապեմ սեղանիս անունն էլ դնեմ ֆիքսված հեռախոս:
Աչքիս բան չեմ հասկացել, մի հատ բացատրեք, էս ի՞նչ կապ ա լինելու:

tikopx
02.05.2010, 19:15
http://www.cross.am/arm/ նոր ընկերություներից մեկնա,որ մայիսի վերջում կմիանա մեզ

tikopx
27.05.2010, 20:46
ես իրանք են գիժ թե մեզ են ձեռ առնում հլը գները նայեք սրանց ինտեռնետի,բա հեռախոսակապը ինչա լինելու? http://www.cross.am/arm/index.php?option=com_content&view=article&id=4&Itemid=3

IT Professional
29.05.2010, 00:07
Անկեղծ ասեմ, բան չհասկացա, թե էս ինչ ֆիքսված կապ պիտի լինի: Եթե առանց կաբելներ քաշելու ա, էլ ի՞նչ ֆիքսված կապ: Ես էլ կարամ բջջային հեռախոսս պարանով կապեմ սեղանիս անունն էլ դնեմ ֆիքսված հեռախոս:
Աչքիս բան չեմ հասկացել, մի հատ բացատրեք, էս ի՞նչ կապ ա լինելու:

Լինելու է VoIP կապ, փորձեմ բացատրել առանց տեխնիկական մանրամասների մեջ շատ խորանալու… Պատկերացրու տուփ, որը միացնում ես հոսանքին ու ինտերնետին ու տան հեռախոսի ապարատն էլ միացնում ես այդ տուփին ու հեռախոսը ստանում է ֆիքսված հեռախոսահամար, որից կարող ես զանգել և զանգեր ընդունել :)

Rammstein
29.05.2010, 00:25

Հա՜, տենց ա փաստորեն: :mda
Հեն ա եթե տենց արագ ինտերնետ կա, մարդիկ Սկայպից կօգտվեն, ոչ թե ֆիքսված հեռախոսից: :think

Ապե Ջան
29.05.2010, 00:30
Հա՜, տենց ա փաստորեն: :mda
Հեն ա եթե տենց արագ ինտերնետ կա, մարդիկ Սկայպից կօգտվեն, ոչ թե ֆիքսված հեռախոսից: :think

Ինչի մարդիկ հիմա էլ չեն կարողանում օգտվել՞

Rammstein
29.05.2010, 00:56
Ինչի մարդիկ հիմա էլ չեն կարողանում օգտվել՞

Կարողանում են, բայց ոչ բոլորը ինտերնետ ունեն կամ օգտվել գիտեն դրանից: Շատերի մոտ էլ բարձր փինգերով ինտերնետներ են, մարդ խոսում ա, կես ժամ հետո նոր տեղ ա հասնում խոսացածը:

Ապե Ջան
29.05.2010, 01:07

Իսկ ինչ գիտես որ էս նոր ինտերնետը լավնա, որ մարդիկ էլ կարան սկայպով խոսան:

Rammstein
29.05.2010, 01:16
Իսկ ինչ գիտես որ էս նոր ինտերնետը լավնա, որ մարդիկ էլ կարան սկայպով խոսան:

Ես մենակ գիտեմ էն, որ եթե մի որեւէ ինտերնետ կապով հնարավոր ա լինելու նման ձեւի VoIP հեռախոսակապ, ապա Սկայպը հնարավոր կլինի ու կլինի:

matlev
29.05.2010, 01:52
Իսկ ինչ գիտես որ էս նոր ինտերնետը լավնա, որ մարդիկ էլ կարան սկայպով խոսան:

Բա ո՞ր ինտերնետն ա լավը: :8

Hda
29.05.2010, 02:35
Ես մենակ գիտեմ էն, որ եթե մի որեւէ ինտերնետ կապով հնարավոր ա լինելու նման ձեւի VoIP հեռախոսակապ, ապա Սկայպը հնարավոր կլինի ու կլինի:

ստիպված օգտվում եմ երկուսից էլ:Բավակնին տարիներ առաջ բացահայտելով Սկայպը ու լինելով դրա ջատագովը, այսօրվա դրությամբ հակառակն եմ փորձում,քանի որ բավականին ծանրաբեռնված ծառայություն է… մեկ էլ Սկայպը վիդեո ունի
ասածս-նույնիսկ առանց վիդեո-ի, VOIP-ի որակը գերագնահատելի է:Գինն էլ:
Բավականին թեմաներն էլ խառնվեցին 1000 տեղ գրվեց VOIP-ի մասին
սա թողած http://www.akumb.am/showthread.php/46950-VOIP?highlight=VOIP

Ապե Ջան
29.05.2010, 14:53
Բա ո՞ր ինտերնետն ա լավը: :8

Կոնկրետ ինտերնետ չեմ պատնանշի, ես ուղղակի հարց եմ տալիս թ՞ե ինչի է այդքան վսահ խոսոխմ, ու համոզված է որ մարդիկ գոնե skype - ով նորմալ կխոսեն:

IT Professional
29.05.2010, 21:48
Հա՜, տենց ա փաստորեն: :mda
Հեն ա եթե տենց արագ ինտերնետ կա, մարդիկ Սկայպից կօգտվեն, ոչ թե ֆիքսված հեռախոսից: :think

Են մարդը ում զանգում ես կարողա ինտերնետ ու սկայպ չունենա։