PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Yeghoyan-ի, SSS-ի և Վահիկի համատեղ պատմվածքը



Շինարար
30.04.2010, 16:36
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Yeghoyan (http://www.akumb.am/member.php/21360-Yeghoyan)-ն սկսում է, SSS (http://www.akumb.am/member.php/23120-SSS)-ը` շարունակում, Վահիկ (http://www.akumb.am/member.php/257-Վահիկ)ն` ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=1994036#post1994036):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Yeghoyan
01.05.2010, 15:27
Մի քանի օր էր անցել այն դեպքից, որի պատճառով Սամվելը հայտնվել էր բանտախցում: Այն իրենից մի փոքրիկ, խոնավ սենյակ էր ներկայացնում, որտեղ հազիվ մի մահճակալ էր տեղավորած, այն էլ այնպիսի տպավորություն էր, կարծես մի կերպ հրելով էին մտցրել: Սենյակի չափսերին համապատասխան, պատի ամենավերևում հարմարեցրած էր մի փոքրիկ պատուհան: Օրվա մեկ կամ երկու ժամն էր լուսավոր լինում, մնացած ժամանակը Սամվելը անց էր կացնում կիսախավարի մեջ չկարողանալով որոշել, թե օրվա որ ժամն է: Մտքերով տարված չնկատեց, թե ինչպես դռան մոտ հայտնվեց քննիչ Սահակյանը: Դուռը ճռռոցով բացվեց և մի աթոռ հայտնվեց իր դիմաց: Ներս մտավ քննիչն ու առանց հապաղելու անցավ գործի, նախ ներկայացավ ու հետո հայտնեց, որ սա ոչ պաշտոնական այցելություն է:
-Ի՞նչ եք ցանկանում իմանալ, -հետաքրքրվեց Սամվելը: Այդ երեք թե չորս օրերի (կամ գուցե ավելի, ժամանակը որոշել չէր լինում) ընթացքում ոչ ոք չէր այցելել իրեն, ոչ ընկերները, ոչ փաստաբանը, նույնիսկ տնօրենը, որն անմիջական կապ ուներ այդ գործի հետ, և բոլորն էլ գիտեին, որ ինքը բանտում է:
-Ամեն ինչ, - սառը դեմքով դիմեց քննիչը, - սկզբից մինչև վերջ, ո՞վ էր պարոն Շմիդը, ինչպե՞ս եք ծանոթացել, ի՞նչ գործ ունեիք դեպքի վայրում, հետաքրքրում է ամեն ինչ կապված Շմիդի հետ:
-Չեմ կարող ասել,-արհամարհանքով դիմեց քննիչին Սամվելը, - ես չեմ կարող խոսել, առանց համապատասխան մարմինների գիտության:
-Եթե դուք մեզ չօգնեք, մենք էլ ձեզ օգնել չենք կարող, դուք գաղտնի եք պահում տարբեր պետություններին վերաբերող շատ կարևոր ինֆորմացիա, ձեր արտասահմանցի գործընկերը անհետացել է անհասկանալի պայմաններում, ձեր դեմ քրեական գործ է հարուցված, և, եթե դուք հրաժարվեք պատասխանել հարցերին, ապա կդատապարտվեք մի քանի տարիների, հնարավոր է նաև ցմահ ազատազրկման:
-Ինքներդ գտեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, -գլուխը կորցրած, չհասկանալով ինչ է ասում, պատասխանեց Սամվելը:
-Մենք գտել ենք ձեզ, իսկ դուք հասկանալով իրավիճակը, չեք ցանկանում օգնել ինքներդ ձեզ:
-Իսկ դուք գեղեցիկ լինելուց բացի, նաև խելացի եք, օրիորդ:
-Մենք խոսում ենք ոչ թե օրիորդից, այլ պարոնից, արի շարունակենք: Վստահո՞ւմ եք ինձ:
-Տարօրինակ է, բայց այո, - քմծիծաղ երևաց Սամվելի դեմքին, - կյանքումս առաջին անգամ, առանց իմ ցանկության պիտի վստահեմ:
-Շատ ավելի լավ ձեր համար, դե սկսեք պատմել:
-Ի՞նչ եք ցանկանում իմանալ: Արդեն հեգնական պատասխան ստացավ քննիչը:
-Վերջ տվեք ձեր երեխայություններին, - վերջին մի քանի օրերի ընթացքում անդադար աշխատելով ու ոչ մի արդյունքի չհասնելով, համբերությունը կորցրած բղավեց քննիչը, - պատմեք ամեն ինչ:
Չէր սպասում Սամվելը դեպքերի նման ընթացք: Լրջացավ ու չհասկանալով թե ինչպես, բայց բերանից դուրս թռան մի քանի բառ, որոնցից հետո լռել չէր կարելի:
-Խոստացեք, որ ամեն ինչ կմնա այստեղ, այս սենյակում, և եթե անհրաժեշտ լինի ինչ-որ քայլերի դիմել ինքներդ դա կանեք, առանց որևէ մեկի գիտության:
-Ես դա խոստանալ չեմ կարող, ես հաշվետու եմ իմ ցանկացած քայլի համար, իմ գործողություններն էլ են հսկվում:
Հիասթափություն երևաց Սամվելի դեմքին: Նա շատ էր ուզում վստահեր քննիչ Սահակյանին, ցանկանում էր նրան պատմել ներսում պահված գաղտնիքը, որի պատճառով հայտնվել էր այսպիսի անելանելի վիճակում, բայց չէր համարձակվում, վախենում էր, ինքն էլ չէր հասկանում ինչից, բայց վախենում էր:
Մի քանի րոպե տևած լռությունից հետո քննիչը շարունակեց.
-Խոսեք, ես կանեմ ամեն հնարավորը ձեզ օգնելու, և իմ իմացած տեղեկությունը գաղտնի պահելու համար:
Փայլեց Սամվելի աչքերը, չգիտեր ինչպես շնորհակալություն հայտներ, բայց զգում էր, որ կարելի է վստահել քննիչին, ուրիշ անգամ կծիծաղեր այդ մտքից, վստահել, այն էլ կնոջը, դա չլսված բան էր:

Yeghoyan
01.05.2010, 15:30
-Ամեն ինչ սկսվեց մեկ տարի առաջ, արդեն գիշեր էր և ես սովորությանս համաձայն քնելուց առաջ ընթերցանությամբ էի զբաղված, երբ ինձ զանգահարեց տնօրենս ու խնդրեց շուտ գնալ փորձակենտրոն: Ամեն հնարավոր ձևով փորձեցի գնալս հետաձգել առավոտվան, բայց նա ստիպեց, աշխատակիցը չի կարող չենթարկվել տնօրենին:
-Եվ դուք գնացի՞ք:
-Այո, գնացի:
-Նա մենա՞կ էր, գործընկերներ կամ այլ մարդիկ չկայի՞ն:
- Նա մենակ էր, համենայնդեպս ինձ այդպես թվաց, սեղանին խառը թղթեր էին լցված, նկարներ էլ կային, սկզբում ուշադրություն չդարձրեցի դրանց վրա, բայց նա այդ խառը թղթերից մի քանիսը ու մի նկար շտապ իրար վրա դնելով, առանց գլուխը բարձրացնելու տվեց ինձ ու ասաց ,,Հիմա սրանք նայի ու առավոտյան կգաս աշխատանքի, ազատ ես,,: Մի պահ սառել կանգնել էի, չգիտեի ինչ պետք է անեմ, նա էլ կարծես չէր նկատում ինձ, մտել էր այդ թղթերի մեջ ու դուրս չէր գալիս:
-Ե՞վ:
-Եվ թղթերը վերցրեցի ու զարմացած տուն հասա, առաջ նման հանձնարարություն չի եղել:
-Ի՞նչ թղթեր էին:
-Շմիդի ու նրա Հայաստան գործուղվելու պատճառը:
-Ավելի մանրամասն կպատմե՞ք:
-Պարոն Շմիդը անգլիացի գործակալ էր, այսինքն գործակալ է, նա մահացած չէ, ես համոզված եմ, բայց հավատացեք չգիտեմ նրա անհետացման պատճառը:
-Հասկանալի է, դրա համար ենք այստեղ, ու, եթե դուք շարունակեք խոսել, ես կփորձեմ դուրս բերել ձեզ այս խցից:
-Ինֆորմացիայի արտահոսք է եղել, որի պատճառով վնասներ է կրել Անգլիան, Շմիդը գաղտնի գործակալ է, և նրան գործուղել են Հայաստան այդ արտահոսքի պատճառները, նաև մեղավորներին գտնելու համար:
-Ձեր կապի մասին կասե՞ք, ի՞նչ գործ ունեիք անգլիացի գաղտնի գործակալի հետ:
-Արտահոսք եղել է մեր ինստիտուտից, և ես պետք է նրան օգնեի այդ հարցում:
-Ինչո՞վ է զբաղվում ձեր ինստիտուտը:
Լռություն տիրեց, Սամվելը չէր ցանկանում խոսել, բայց պետք է ասեր, արդեն սկսել էր և պետք է շարունակեր:
-Խոսեք, Սամվել, ես պետք է ամեն ինչ իմանամ, որպեսզի կարողանամ ձեզ օգնել դուրս գալ այստեղից:
-Գիտեմ, բայց դա … լավ, - ավելի մոտենալով քննիչին, խոսեց Սամվելը, - մեր ինստիտուտը զբաղվում է զենքի արտադրության հետ կապված հարցերով, կարծում եմ հասկանալի է, որ գաղտնի: Վերջին երեք տարիների ընթացքում համագործակցում է անգլիական նմանատիպ ինստիտուտի հետ, զենքը պատրաստվում է այստեղ, բայց հումք ներմուծվում է Անգլիայից, ես այդ մասին իմացել եմ մեկ տարի առաջ, և եթե աշխատենք ծրագրով սահմանված ժամկետներում, և, եթե կողմերը ճիշտ կատարեն իրենց պարտականությունները, ապա համատեղ աշխատանքի արդյունքում մյուս տարվա սկզբին կունենանք զենք, որն իր նմանը չի ունեցել մարդկությունն իր ամբողջ պատմության ընթացքում: Այս տարվա սկզբին, ամերիկյան մասնավոր հետախույզների շնորհիվ ինֆորմացիայի արտահոսք է եղել մեր ինստիտուտից, և անգլիական կառավարությունը դժգոհելով մեր գործակալների աշխատանքից, իրենց գործակալին` Շմիդին են ուղարկել հետախուզելու և մեղավորներին գտնելու համար: Մեր տնօրենը ինձ է հանձնարարել այդ աշխատանքը: Եվ ես արդեն մեկ ամիս էր Շմիդին օգնում էի այդ հարցում, մինչև այն օրը, երբ չգիտեմ չորս օր է անցել թե ավելի, ձերբակալեցիք ինձ ու բերեցիք այստեղ:
-Ուրիշ ո՞վ գիտի այս մասին:
-Չգիտեմ, բայց հաստատ ոչ բոլորը աշխատակիցները, տնօրենն ասել էր, որ սա գաղտնի աշխատանք է, ենթադրում եմ միայն ես և մեր տնօրենը:
-Լրացնելու բան ունե՞ք:
-Ոչ, բայց կխնդրեմ, ինձ տեղյակ պահեք, ինչ եք մտածում, ինչ եք պատրաստվում անել:
-Ես խոստացել եմ և կանեմ, - սառն ու արհամարհական պատասխանեց քննիչը և դուրս եկավ բանտախցից:

Նորից մենակ, ու նորից նույն միտքը, ո՞ւր անհետացավ Շմիդը, ե՞րբ անհետացավ, միասին էին նրա Հայաստան գալու օրվանից, միասին աշխատում, միասին ուտում, չնայած իրար տանել չէին կարողանում, և միայն վերջերս էին ընկերացել, ու թվում էր, թե միշտ էլ այդպես էր եղել, - լցված աչքերը վերև բարձրացրեց, բայց կապույտ երկնքի փոխարեն տեսավ բանտախցի գորշ ու խոնավ առաստաղը:

SSS
10.05.2010, 11:51
Հաջորդ առավոտը ոչինչով չէր տարբերվում նախորդներից: Ճաշարանից հետո առանց շտապելու վերադարձավ իր խուցը, փորձեց մտքերն իմի բերել և հերթականությամբ դասավորել իրադարձություննրը…մի բայն այն չէր…ինչը? Երբ էր վերջին անգամ հանդիպել Շմիդին? չէր կարողանում հիշել…Բանտապահը տեղեկացրեց այցելուի մասին…
Սեղանի մոտ քննիչն ինչ որ թղթերն էր փորփրում.
_Բարև,
_Բարև,
_Ինչպես եք?
_Նորություն կա?
_Դե ,առանձնապես ոչինչ,
_Ոչ մի տեղեկություն?
_Չէ,իսկ դուք որևէ նոր բան հիշել եք?
_Փորձում եմ,բայց չի ստացվում,-մի պահ լռություն տիրեց,հետո Սամվելը ավելացրեց,-գիտեք ամեն կերպ փորձում եմ հիշել, թե որտեղ եմ նրան վերջին անգամ տեսել, բայց չի ստացվում…,-չգիտես ինչու քննիչի դեմքն այլայլվեց,այնուհետև սեղմեց Սամվելի ձեռքը …Երկար ժամանակ հայացքը չէր հեռացնում նրանից, այնքան մինչև Սամվելը, ոտքի կանգնեց և սկսեց պտտվել սենյակում…
Քննիչը բացեց տետրը և շարունակեց նախորդ օրվա հարցաքննությունը:Այս անգամ այն ավելի մտերմիկ էր :Հաճույքով էր Սամվելը հետևում նրա դիմախաղին :Յուրահատուկ հանգստություն կար նրա դեմքին,այնպիսին, որ ստիպում էր վստահել նրան:
_Ուրեմն չեք հիշում ,երբ եք վերջին հանդիպել?
_Ոչ մի կերպ չի ստացվում,ասես հիշողությունիցս մի կադր ջնջված լինի,
_Փաստն այն է,որ վերջին անգամ նրան ձեզ հետ են տեսել,իսկ դա արդեն լավ չէ,-Սամվելը ոչինչ չասաց:Քննիչը հավաքեց տետրերը ,դրեց պայուսակի մեջ և մոտեցավ Սամվելին,կրկին սեղմեց ձեռքը,-ես ամեն ինչ կանեմ ձեզ օգնելու համար,_ հոսանքի տաք ալիքները Սամվելին ստիպեցին սթափվել,չգիտես ինչու ձեռքն արագ հետ քաշեց:,_Կհանդիպենք,_ասաց քննիչը և դուրս եկավ…Դուրս գալիս մի հայացք ուղղեց դեպի Սամվելը, երբեք նա իրեն այդքան անհարմար չէր զգացել,ականջին դեռ հասնում էին բարձրակրունկների համաչափ ձայները…
Դուրս գալով հաստատությունից' քննիչը հանեց բջջայինը.
_Ալո…ոչինչ չի հիշում ,դեռ ժամանակ ունենք…

Yellow Raven
11.05.2010, 21:35
Քիչ անց արդեն տնօրենի մոտ էր: Ներս մտնելուց հետո առաջին գործողությունը եղավ թաշկինակով ճակատն ու քունքերի վրա կուտակված քրտինքը սրբելը, որից հետո նոր խոսեց.
-Պարոն տնօրեն, ես մանրամասնորեն քննեցի նրան: Այժմ ոչ մի կասկած չկա, որ նա մոռացել է ամեն ինչ կապված իր և Շմիդի հետ: Սկզբանական շրջանում ինձ թվում էր,որ նա ուղղակի դերասանություն է անում, բայց հետագա զրույցներից հետո համոզվեցի, որ նա ճշմարտությունն է ասում: Նման կերպ կարող են ստել միայն ամենափորձառու սիմուլյանտները, իսկ Սամվելը այդպիսին չէ: Այժմ պետք է մտածենք այդ սրիկա Շմիդին գտնելու մասին: Ինչ եք կարծում, որտեղ կարող է թաքնված լինել:
-Կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանում է: Ինչքանով էլ նրա մեջքին կանգնած մարդիկ հեղինակություն ունենային, չեմ կարծում, թե այս խիստ հսկողության պայմաններում նա կարող էր ծածուկ լքել երկիրը: Գուցե Սամվելի հետ ինչ-որ բան են պլանավորել, ու հիմա նա սպասում է Սամվելին: Տվյալ դեպքում մեր գերխնդիրն է Սամվելին ինչքան հնարավոր է երկար մեկուսացված պահել ու լավ կլինի, եթե հիշողությունն այդպես էլ տեղը եկած չլինի, այլապես, Աստված գիտի, թե ինչ են այդ երկուսը մոգոնել:
Սահակյանը ուղղելով ակնոցները, հոնքերը կիտած նայում էր տնօրենին: Չորս աչքեր նայում էին իրար վրա ու տալիս միևնույն հարցը` ինչպե՞ս: Ինչպե՞ս կարողացավ այդ նիհարակազմ Շմիդը ինֆորմացիայի արտահոսքի պատրվակով ներխուժել ինստիտուտ ու իր կողմը գրավելով Սամվելին` ինչ-որ բոլորին անհայտ պլաններ մշակել:
Սահակյանը ուշադիր նայում էր տնօրենին ու չէր պատկերացնում,թե ինչպես այդ ամրակազմ, գիտակից ու խելացի մարդը կարող էր այդպես հեշտ ընկնել Շմիդի պատրաստած թակարդը: Փոքր ժամանակվանից մեծացել էր նրա հսկողության տակ ու միշտ սովորել էր նրանից: Տնօրենը իր համար միշտ եղել էր էտալոն, որից կարելի էր ընդօրինակել ու սովորել , իսկ հիմա հուսախաբությունն էր պատել նրան: Նրա դիմաց կանգնած մարդն ամենևին էլ իդելական չէր, դեռ ավելին, այսպիսի անօգնական վիճակում նա դեռ իր կյանքի ընթացքում ոչ մեկին չէր տեսել:
Հանկարծ լսվեց դռան ձայնն ու ներս մտավ նեղ զինվորական համազգեստով մի երիտասարդ, որին կարգված էր հսկել ինստիտուտի անցուդարձը երեկոյան ժամերին.
-Ներեցեք, որ խանգարում եմ Ձեր զրույցը: Պահակ Նավասարդյանը տեղեկացրեց, որ մի մարդ է եկել ու այս ուշ ժամին պնդում է, որ պետք տեսնվի Ձեզ հետ: Ներկայացել է, որպես Ջոն Շմիդ:
Այս խոսքերն այնքան անսպասելի էին, որ Սահակյանն ու տնօրենը իրարից անկախ միասին գոչեցին`
-Շմի՞դը:
Փոքր ինչ ուշքի գալուց հետո տնօրենն ավելացրեց`
-Խուզարկեք և ներս հրավիրեք:
Քիչ անց արդեն այդ խորհրդավոր անձը կանգնած էր նրանց առաջ: Մտնելով ներս, գրպանից հանեց ծխախոտի տուփը, ապա` ոչինչ չանելով, նորից առանձնահատուկ զգուշավորությամբ տեղավորեց գրպանում: Երկար ժամանակ երեք հոգի լուռ նայում էին իրար վրա, կարծես չկամենալով խոսել: Վերջապես Շմիդը` նստելով աթոռին, ասաց.
-Ներկայանամ` Սիմոն Պետրոսյան, ծնվել և մեծացել եմ Երևանում, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մնացածը Ձեզ դժվար թե հետաքրքրի: Հասկանում եմ, որ հիմա զարմանք եք ապրում, թե ինչպես անգլիացի Շմիդը հանկարծ սկսեց հայերեն խոսել ու փոխեց իր անուն-ազգանունը: Չնայած կարծում եմ, որ այնքան հիմար չեք, որ չհասկանաք, որ դա ընդամենը կեղծանուն էր` Անգլիայից ժամանած գործակալի կեղծիքն իրականին մոտ դարձնելու համար:
Տնօրենը մի պահ ձգվեց, ապա իր մեջ համարձակություն գտնելով ասաց.
-Իսկ միգուցե բացատրեք ձեր` մեր ինստիտուտում հայտնվելու բուն պատճառն ու Սամվելի կապը դրա հետ: Գրողը տանի, ի՞նչն է ձեզ բերել մեր մոտ:
Հանկարծ իրեն Շմիդ հայտարարած Սիմոնը սկսեց բարձր-բարձր քրքջալ: Նայելով նրա դեմքին կմտածեիր, թե սերիական մարդասպանն է ծիծաղում իր հերթական զոհին մորթելուց առաջ: Մի փոքր իրեն կարգի բերելով ասաց.
-Վրեժը:
Սահակյանը, որը լուռ նստած էր, չէր հասկանում ինչ է կատարվում և նույնիսկ բոլոր իրադարձությունները ի մի բերելով, չէր կարողանում հասկանալ այդ իրադարձություններն իրար կապող թելը: Տնօրենը շվարած նայում էր հյուրին ու խառնված մտքերը ամբողջացնելով փորձում էր մի բան ասել, բայց չէր կարողանում: Վերջապես հյուրն ինքը երկուսին այդ վիճակից հանեց, շարունակելով`
-Քսան տարի առաջ ինձ ձերբակալեցին անհիմն մեղադրանքով ու նստեցրին այն նույն բանտը, որում հիմա գտնվում է Սամվելը: Կյանքիս լավագույն տարիներն անցկացրեցի այնտեղ` տանջանքների ու կտտանքների ներքո: Երբ դուրս եկա այնտեղից, որոշեցի, որ պետք է վրեժս առնեմ` եթե ոչ անհայտ մատնիչներիցս, ապա գոնե բանտի անմարդկային արարածներից ու քանի որ մենակ էի մնացել այս քաղաքում, ապա ձեր ինստիտուտի մասին ականջս հասածները հրաշալի պլան թվացին ինձ: Եվ, փառք Աստծո, դուք այնքան հիմար գտնվեցիք, որ տեղի տվեցիք նվաստիս խաբկանքներին:
Ապա հանելով գրպանից մի սարք, շարունակեց.
-Գրեթե մեկ ժամ է անցել այն ժամանակվանից, երբ այս սարքի վրա գտնվող կարմիր լույսը կանաչեց ու դրանից հետո ես միայն ուղևորվեցի ձեզ մոտ: Անհայտ կորելով ` ես Սամվելի մոտ թողեցի այնպիսի հանցանշաններ, որոնց պատճառով էլ նա այսօր հայտվել է բանտում ` այն նույն բանտում, որի մասին ես քիչ առաջ պատմում էի: Նման հանցանշաններով ես վստահ էի, որ նրան ց հենց այդ բանտը կտեղափոխեն, քանի որ նման կարգի հանցագործներին Հայաստանում միայն այնտեղ են տանում… Իսկ գիտեք ինչ կա այժմ նրա օրգանիզմում, հիմարնե՛ր... Այո, այո, հենց ձեր ինստիտուտի կողմից ստեղծված ռումբը, որը հնարավոր էր ակտիվացնել լեզվի տակ դրված փոքրիկ չիպին մատի թեթև հպումով:
Իսկ քիչ առաջ ցուցադրածս սարքը միայն մի բան էր ցուցադրում` քիչ առաջ Սամվելը ակտիվացրել է այն` չիմանալով նույնիսկ, որ այն գտնվում է իր օրգանիզմում, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է իբր թե լիներ: Հիմա մեկն անց է 24 րոպե, այսինքն 58 րոպե է անցել այն պահից, երբ ռումբն ակտիվացրեց: Այնպես որ, բարեկամնե՛ր, քիչ անց բանտը գետնին կհավասարվի, իսկ դուք ամեն դեպքում չեք կարող մատնել ինձ, հակառակ դեպքում կմտանվի նաև ձեր հրեշավոր հաստատոււթյան պլանները:

Հանկարծ սենյակում տարօրինակ լռություն տիրեց: Տնօրենը գունատված կանգնած էր,իսկ Սահակյանը թաշկինակով շարունակում էր մաքրել ճակատի քրտինքը: Եվ Սիմոնը՝ գույնը լրիվ գցած տնօրենի բերանից, լսեց հետևյալ բառերը.
-Հիմա՜ր, նրան այստեղ ենք պահել` ինստիտուտի նկուղում:

Չհասցրեցին ինչ-որ բան անել, երբ լսվեց պայթյունի ձայնը ու ամբողջ ինստիտուտը գետնին հավասարվեց:

SSS
12.05.2010, 10:54
Քանի որ դեռ կարծիքներ չկան,ես շտապում եմ գրել...
Իմ դուրը չեկավ:oy
Մենակ վերջն էր մի քիչ հետաքրքիիր,իսկ ընդհանուր առմամբ ...:nea

Yellow Raven
12.05.2010, 13:38
Իմ դուրն էլ չեկավ, ոչ թե նրա համար, որ վատն էր, այլ նրա համար, որ չկարողացա ամբողջովին զգալ ստեղծագործությունը:)
Yeghoyan-ի գրված հատվածը լավն էր ու հետաքրքիր, բայց մի քանի տեղ այնպիսի մտքեր էր գրել, որ իմ բոլոր հետաքրքիր մտահղացումները իր այդ մտքերը ջուրն էին գցում:)) Հիմնականում ստիպողաբար եմ նման վերջաբան ընտրել, որովհետև բոլոր ճանապարհներս փակված էին թվում:
SSS-ն կարելի է ասել չէր շարունակել: Ընդհանուր վերցրած միայն վեջին տողն էր իմաստային ավելացումը:
Այսպիսի մասեր չեմ սիրում`


_Բարև,
_Բարև,
_Ինչպես եք?
_Նորություն կա?
_Դե ,առանձնապես ոչինչ,
_Ոչ մի տեղեկություն?
_Չէ,իսկ դուք որևէ նոր բան հիշել եք?


Կարծես ավելորդ երկարացում լինի;)
Իսկ ընդհանուր առմամբ, երեքիս էլ շնորհավորում եմ, սենց ասած <<վատիկը չէր>>:))

SSS
12.05.2010, 13:48
SSS-ն կարելի է ասել չէր շարունակել: Ընդհանուր վերցրած միայն վեջին տողն էր իմաստային ավելացումը:


Կարծես ավելորդ երկարացում լինի;)
Իսկ ընդհանուր առմամբ, երեքիս էլ շնորհավորում եմ, սենց ասած <<վատիկը չէր>>:))
Իսկապես չեմ էլ փորձել,չգիտեմ,գուցե իմ դեպքում ճիշտ կլիներ հրաժարվելը... Եղոյանը լավ էր գրել,բայց ես այն չզգացի բոլորովին...անչափ չոր էր ինձ համար, բացարձակապես չհետաքրքրեց...
Ներողություն եմ խնդրում Եղոյանից սպասումները չարդարացնելու համար:oy

Yeghoyan
12.05.2010, 14:00
Yeghoyan-ի գրված հատվածը լավն էր ու հետաքրքիր, բայց մի քանի տեղ այնպիսի մտքեր էր գրել, որ իմ բոլոր հետաքրքիր մտահղացումները իր այդ մտքերը ջուրն էին գցում:))

Վահիկ ջան, էդ մտքերը նրա համար էր, որ այլ շարունակություն գրվեր, հենց դրանք էր պետք շարունակել, որ քո վերջը այլ լիներ: Չնայած չգիտեմ որ մտքերը դուրդ չեն եկել :))


Ներողություն եմ խնդրում Եղոյանից սպասումները չարդարացնելու համար:oy

Լավա երեխեք ջան: Ես էդ թեման ընտրելով արդեն գիտեի, որ ամենքին դուր չի գա, ամենքը չեն կարողանա շարունակել, նենց որ դուք երկուսդ էլ կարողացել եք շարունակել ու ավարտել:
Վերջը իսկապես հետաքրքիր էր, ապրես Վահիկ ջան ;)

Yellow Raven
12.05.2010, 14:19
Վահիկ ջան, էդ մտքերը նրա համար էր, որ այլ շարունակություն գրվեր, հենց դրանք էր պետք շարունակել, որ քո վերջը այլ լիներ: Չնայած չգիտեմ որ մտքերը դուրդ չեն եկել :))

Այն մտքերը, որոնք ինձ ստպեցին այսպես ավարտել...:))

SSS
12.05.2010, 14:23
Այն մտքերը, որոնք ինձ ստպեցին այսպես ավարտել...:))
Սաղ էդ Շմիդնա մեղավոր:angry