PDA

Դիտել ողջ տարբերակը : Ով կզբաղեցնի Դաունինգ փողոցի N10 տունը մոտակա մի քանի տարիներին

Adriano
29.04.2010, 15:56
Հարգելի ակումբցիներ բոլորս էլ գիտենք թե Մեծ Բրիտանիան ինչպիսի հզոր պետություն է: Նա դարերով կարողանում է պահել իր առաջատար դիրքերը: Մեծ Բրիտանիյայում տեղի ունեցող գործընթացները շատ կարևոր են աշխարհի համար: Ինչպես գիտեք սկսվել են Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրությունների մրցավազքը: Եվ նման երկրի վարչապետի ընտրությունը էական նշանակություն ունի ինչպես քաղաքական , այնպես էլ միջազգային տնտեսական շրջանակներում: Դաունինգ փողոցը համարվում է Լոնդոնի ամենահին փողոցներից մեկը: Այն հիմնվել է 1680 թվականին Ջորջ Դաունինգի կողմից: Այս փողոցի վրա արդեն 200 տարի է տեղակայված են բրիտանական կառավարության անդամների ռեզիդենցիաները, կան նաև այլ պետական շենքեր: Այս շենքերից կարևորագույն տեղ ունի համար տասը, որը համարվում է բրիտանական վարչապետների տունը, որոնք իրավունք են ունենում այնտեղ ապրել պաշտոնավարման տարիների ընթացքում: Ահա մի քանի շաբաթ հետո այս տունը կունենա իր նոր բնակիչը, կամ հինը կմնա: Սա արդեն պարզ կդառնա ընդհանուր ընտրությունների արդյունքում: Մեծ Բիտանիայում գոյություն ունեն երկու հզոր կուսակցություններ այսպես կոչված լեյբորիստական և կոնսերվատիվ, որոնց միջև տարիներ շարունակ պայքար է գնում: Սակայն այս տարվա հետաքրքրությունը այն է, որ սկսել է ժողովդրի համակրանքը վայելել այսպես կոչված լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, և քանի որ մեծ են շանսերը, որ գլխավոր կուսակցությունները չեն հավաքի այնքան ձայներ, որ ղեկավարեն միանձնյա, շատ է մեծանում այս կուսակցության դերը:

Այսպիսով լեյբորիստական թևը ներկայացված է ներկայիս վարչապետ Գորդոն Բրաունով,

http://www.imf.org/external/mmedia/photo/jpg/62imfcpcl.jpg

այսինքն, լեյբորիստների հաղթանակի դեպքում նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Գորդոն Բրաունին լավ ժառանգություն չհասավ իր նախորդի` Թոնի Բլեյերի կողմից, պատերազմներ իրաքում և աՖղանստանում, մի շարք սկանդալներ և այլն, որոնք էապես խարխլեցին Լեյբորիստների դիրքերը:

Կոնսերվատիվ կուսակցությունը ներկայացված է Դեյվիդ Քեմրոնով,

http://paulflynnmp.typepad.com/.a/6a00d8346d963f69e2011570cdaf35970b-pi

որը համարվում է ամենահավանական հաղթողներից մեկը, երիտասարդ , բավականին կտրուկ քաղաքական գործիչ է, սակայն այնքան էլ փորձառու չէ, և վերջի վերջո ներկայացնում է կոնսերվատիվ թևը, որը ավելի կոնսերվատիվ սկզբունքներ ունեցողների կուսակցություն է:

Վերջին`լիբերալ-դեմոկրտական կուսակցությունը ներկայացված է Նիք Կլեգգով:

http://jennicadnos.files.wordpress.com/2008/08/clegg.jpg

Որը ևս երիտասարդ է և ավելի լիբերալ հայացքների տեր մարդ:

Ով կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը եկեք այստեղ քննարկենք և տեսնենք որքանով էին ճիշտ մեր դատողությունները: Եվ փորձենք հասկանալ ինչպես դա կանդրադառնա ՀՀ վրա, մասնավորապես ցեղասպանության ընունման տեսանկյունից:

Yellow Raven
29.04.2010, 16:07
Ինձ բացարձակապես չի հուզում այս հարցը քաղաքական տեսանկյունից, իսկ զուտ սպորտային տեսանկյունից բուքմեյերները բացարձակ ֆավորիտ են համարում Դևիդ Քեմրոնին:)

Մասնավորապես, Հայաստանում գործող Վիվառո բուքմեյքերական ընկերությունը կուսակցությունների հաղթելու հնարավորությունները գնահատել է հետևյալ կերպ`

Պահպանողական Կուսակցություն 1.20
Լեյբորիստական Կուսակցություն 4.00
Լիբերալ-դեմոկրատական Կուսակցություն 50.00

Հ.Գ. Միայն ոչ թե լեյբոլիստական, այլ` լեյբորիստական;)

Ռուֆուս
29.04.2010, 16:13
Մենակ մի նկատողություն, ոչ թե լեյբոլիստական, այլ լեյբորիստական :)

Ձայնալար
29.04.2010, 16:26
Մենակ մի նկատողություն, ոչ թե լեյբոլիստական, այլ լեյբորիստական :)

Շնորհակալություն, հարցումը խմբագրեցի:

ministr
29.04.2010, 16:42
Ձայ ջան ջոկածա :))

Բրաունը ոչ մի բանով աչքի չի ընկել կառավարման տարիներին ու լեյբորիստներն էլ վաղուց լճացել են: Պահպանողականների հերթնա...

Ռուֆուս
29.04.2010, 16:44
Շնորհակալություն, հարցումը խմբագրեցի:

Բագ, որ էդքանը արեցիր, վերջին կետն էլ խմբագրի «Ոչ մեկը» մի քիչ իրատեսական չի, աշխարհը պատռի տրաքի էլ մեկ ա երեք կուսակցություններից մեկի ներկայացուցիչը կդառնա վարչապետ: Ավելի լավ ա դարձնես «Կարծիք չունեմ»:

Adriano
29.04.2010, 16:47

Այստեղ համաձայն չեմ, շատ հնարավոր է, որ ստեղծվի կոալիցիոն կառավարություն, իմ կարծիքով եթե լեյբորիստականի ր-ն սխալվել էի ապա, այստեղ փոխելը, սխալ կլինի, իհարկե շնորհակալություն ուղղելու համար, սակայն այս թեման երևի թե չի բացվել նրա հմար որ մեկը մտնի ու ուղղումներ անի: Խնդրում եմ մոդերին վերահսկել իրավիճակը , որպեսզի հարցին համապատսխան քննարկում ապահովվի:

Ռուֆուս
29.04.2010, 16:53

Մի րոպե հիմա հարցման իմաստը ո՞րն ա, որ կուսակցությունը կհաղթի, թե որ կուսակցության ներկայացուցիչը կդառնա վարչապետ: Տարբեր բաներ են, հնարավոր ա, որ մեկը հաղթի, իսկ մյուսինը վարչապետ դառնա:

Adriano
29.04.2010, 16:59
Մի րոպե հիմա հարցման իմաստը ո՞րն ա, որ կուսակցությունը կհաղթի, թե որ կուսակցության ներկայացուցիչը կդառնա վարչապետ: Տարբեր բաներ են, հնարավոր ա, որ մեկը հաղթի, իսկ մյուսինը վարչապետ դառնա:

որ կուսակցությունը կհաղթի, իսկ այ ով կդառնա վարչապետ ես ներկայացրել եմ ամենահավանական թեկնածուներին, Մեծ Բրիտանյան համարվելով պառլամենտական երկիր ավելի շատ կարևորվում է պառլամենտական մեծամսնություն հասկացությունը: Իսկ հարցը բավականին նորմալ և իմաստալից է որ քաղաքական կուսակցությունը կհաղթի, ոչ մեկը պատասխանի դեպքում միանձնյա կառավարում տեղի չի ունենա: Կստեղծվի կոալիցիա, իսկ այ այդ կոալիցիոն բանակցությունների արդյունքում ով կգա վարչապետ, դա երևում է իմ առաջարկած թեկնածուների ցանկից: Ասենք չի կարա նենց լինի որ լեբորիստները ու լիբերալ դեմոկրատները միավորվեն ու Տիգրան Սարգսյանը դառնա վարչապետ:

Ձայնալար
29.04.2010, 16:59
Այստեղ համաձայն չեմ, շատ հնարավոր է, որ ստեղծվի կոալիցիոն կառավարություն, իմ կարծիքով եթե լեյբորիստականի ր-ն սխալվել էի ապա, այստեղ փոխելը, սխալ կլինի, իհարկե շնորհակալություն ուղղելու համար, սակայն այս թեման երևի թե չի բացվել նրա հմար որ մեկը մտնի ու ուղղումներ անի: Խնդրում եմ մոդերին վերահսկել իրավիճակը , որպեսզի հարցին համապատսխան քննարկում ապահովվի:

Հարցման մեջ գրել ես՝ մեջբերում եմ. «Որ կուսակցությունը կհաղթի Մեծ Բրիտանիայում սպասվող պառլամենտական ընտրություններում»: Հիմա հարց՝ բացի էս երեքից ուրիշ կուսակցություն կարո՞ղ է հաղթել: Իսկ ոչ ոքի՞ :))

Adriano
29.04.2010, 17:09

Հարգելի ձայնալար ջան ես գրել եմ հիմնական կուսակցությունները, որոնք լուրջ դերակատարում կունենան, այ չեմ կարծում որ ասենք սրանցից և ոչ մեկը չանցնի, ռեալ չի: հաղթել նշանակում է ունենալ մեծ թվով ներկայացուցիչներ և հետևապես վարչապետ կդառնա այն կուսակցության համար մեկ դեմքը, որի աջակիցները կզբաղեցնեն պառլամենտական աթոռների մեծ մասը: սակայն այս տարվա տենդենցը նենցա, որ երրոդ կուսակցությունը ևս հնարավոր է դերակատարում ունենա, այ եթե երրրոդը միանա նրանցից մեկի հետ և մեծամասնություն ձևավորվի հնարավոր է ասենք Դեյվիդ Քեմրոնը դառնա վարչապետ իսկ ասենք Նիք Քլեգգը արտգործնախարար, կապված պառլամենտում ունեցած տեղերից: Ոչ ոքի տարբերակը այստեղ անիմաստ է, իսկ ոչ մեկը նշանակում է, որ միանձնյա կառավարում չի լինի, մի կուսակցության դոմինանտություն չի լինի

Ռուֆուս
29.04.2010, 17:20
որ կուսակցությունը կհաղթի, իսկ այ ով կդառնա վարչապետ ես ներկայացրել եմ ամենահավանական թեկնածուներին, Մեծ Բրիտանյան համարվելով պառլամենտական երկիր ավելի շատ կարևորվում է պառլամենտական մեծամսնություն հասկացությունը: Իսկ հարցը բավականին նորմալ և իմաստալից է որ քաղաքական կուսակցությունը կհաղթի, ոչ մեկը պատասխանի դեպքում միանձնյա կառավարում տեղի չի ունենա: Կստեղծվի կոալիցիա, իսկ այ այդ կոալիցիոն բանակցությունների արդյունքում ով կգա վարչապետ, դա երևում է իմ առաջարկած թեկնածուների ցանկից: Ասենք չի կարա նենց լինի որ լեբորիստները ու լիբերալ դեմոկրատները միավորվեն ու Տիգրան Սարգսյանը դառնա վարչապետ:

Չէ իրականում էդպես չէ, Մեծ Բրիտանիայում ընտրատարածքում հաղթելն ու ձայներ հավաքելը տարբեր բաներ են: Շատ հնարավոր է, որ կուսակցություններից մեկը հաղթի ավելի շատ ընտրատարածքներում ու ավելի շատ տեղեր գրավի պառլամենտում, սակայն մյուս կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքի ու հենց իր ներկայացուցիչը դառնա վարչապետ: Այստեղ եթե ինչ-որ մի կուսակցություն ընտրատարածքում հաղթում ա, ապա այդ ընտրատարածքի բոլոր ներկայացուցիչները պառլամենտում դառնում են այդ կուսակցության ներկայացուցիչ:

Օրինակ եմ բերում. ենթադրենք Մեծ Բրիտանիայում կա 30 ընտրատարածք, ասենք Լիբերալ-Դեմոկրատները հաղթում են 15 ընտրատարածքներում, կոնսերվատիվները 10 իսկ լիբերալները 5 ընտրատարածքում: Լիբերալ-Դեմոկրատները դառնում են մեծամասնություն Պառլամենտում, սակայն իրականում նրանց ընտրատարածքները փոքր բնակչություն ունեցող կոմսություններ են, իսկ կոնսերվատիվներինը մեծ (ենթադրենք Լոնդոն, Բիրմինգհեմ, Լիվերպուլ): Հետևաբար չնայած փոքրամասնություն լինելուն կոնսերվատիվները ավելի շատ ձայներ կստանան ու հենց իրենց ներկայացուցիչը կդառնա վարչապետ: Նույն սիստեմը որոշակի փոփոխություններով գործում ա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: ԱՄՆ-ի պատմության մեջ մի քանի դեպք է եղել, երբ նախագահական ընտրություններում նախագահ դարձած թեկնածուն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան չհաղթածը:

Դրա համար էլ խնդրում եմ հարցումը հստակեցնել, խոսքը վարչապետի մասի՞ն ա, թե Պառլամենտի:

Ձայնալար
29.04.2010, 17:29
Քանի որ ես Մեծ Բրիտանիայի սահմանադրությունից ու ներքաղաքական իրավիճակից անտեղյակ եմ, ու արդեն քվեարկողներ են եղել, հարցումն ամեն դեպքում չեմ խմբագրի, բայց հետագայի համար՝ փոքր ինչ թեմայից շեղվելով ասեմ, որ ցանկալի է գրեթե միշտ «չգիտեմ» տիպի տարբերակ ներառել հարցումներում, քանի որ՝ մեջբերում եմ կանոնադրությունից.

2.4.2. Հարցումը պետք է լինի հստակ ձևակերպված, և նրանում պետք է ներառվեն հարցման բոլոր հնարավոր պատասխանները և (կամ) առկա լինի «այլ տարբերակ» տիպի կետը:

Adriano
29.04.2010, 17:36
Օրինակ եմ բերում. ենթադրենք Մեծ Բրիտանիայում կա 30 ընտրատարածք, ասենք Լիբերալ-Դեմոկրատները հաղթում են 15 ընտրատարածքներում, կոնսերվատիվները 10 իսկ լիբերալները 5 ընտրատարածքում: Լիբերալ-Դեմոկրատները դառնում են մեծամասնություն Պառլամենտում, սակայն իրականում նրանց ընտրատարածքները փոքր բնակչություն ունեցող կոմսություններ են, իսկ կոնսերվատիվներինը մեծ (ենթադրենք Լոնդոն, Բիրմինգհեմ, Լիվերպուլ): Հետևաբար չնայած փոքրամասնություն լինելուն կոնսերվատիվները ավելի շատ ձայներ կստանան ու հենց իրենց ներկայացուցիչը կդառնա վարչապետ: Նույն սիստեմը որոշակի փոփոխություններով գործում ա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: ԱՄՆ-ի պատմության մեջ մի քանի դեպք է եղել, երբ նախագահական ընտրություններում նախագահ դարձած թեկնածուն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան չհաղթածը:

Դրա համար էլ խնդրում եմ հարցումը հստակեցնել, խոսքը վարչապետի մասի՞ն ա, թե Պառլամենտի:

Գրածիդ մեջ կա հակասություն: եվ վերջի վերջո ինձ համար հետաքրքիրա վերջնական արդյունքը, թե ինչ կլինի եսիմ որ անգլիական գյուղում ինձ չի հետաքրքրում:

Adriano
29.04.2010, 17:59
Ավելացնեմ, որ իհարկե բրիտանական ընտրական համակարգը այնքան էլ կատարյալ չէ, սակայն խնդիրը ավելի ընդհանուր է, ուղղակի քվիարկեք թե որ կուսակցությունը իր դեմինանտությունը կպահի ընդհանուր վերցրած:

Հայկօ
29.04.2010, 19:04
Հարցումը ինչու՞ ա բազմակի ընտրության հնարավորությամբ:

Բիձա
29.04.2010, 23:50
Ավելացնեմ, որ իհարկե բրիտանական ընտրական համակարգը այնքան էլ կատարյալ չէ, սակայն խնդիրը ավելի ընդհանուր է, ուղղակի քվիարկեք թե որ կուսակցությունը իր դեմինանտությունը կպահի ընդհանուր վերցրած:

:D:hands:D

Adriano
08.05.2010, 09:33
Ըստ նախնական տվյալների Մեծ Բրիտանիայում անցկացված համընդհանուր պարլամենտական ընտրություններին այդպես էլ ոչ մեկ բացարձակ մեծամասնություն չկազմեց, մասնավորապես Կոնսերվատորները պարլամենտում կունենան 305 տեղ, Լեյբորիստները` 255, իսկ ահա Լիբերալ-դեմոկրատները`54, մնացած կուսակցությունները`27 տեղ: Փաստորեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ երկու հզոր կուսակցություններից մեկը պետք է դաշինքի մեջ մտնի լիբերալ դեմոկրատների կամ մնացածների հետ: Սակայն ինչպես երևում է խոսքը գնում է հենց լիբերեալ-դեմոկրատական կուսակցության հետ դաշինքի մասին: Այսպես լիբերալ-դեմոկրատների գերագույն խնդիրներից մեկը Մեծ Բրիտանիայի ընտրական համակարգի փոփոխությունն է: Եվ ստացվել է մի իրավիճակ , երբ այս հարցում թե լեյբորիստները, թե կոնսերվատորները հայտնել են իրենց աջակցությունը այդ կուսակցության առաջնորդին: Հիմա հարց է առաջանում թե ինչպիսի որոշում կընդունեն լիբերալ-դեմոկրատները , արդյոք Գորդոն Բրաունը ևս մեկ անգամ կկարողանա պահպանել Դաունինգում իր տեղը, այդպիսով պահպանելով լեյբորիստների իշխանությունը Բրիտանիայում:

Adriano
07.05.2011, 07:28
Իսկական հարված է հասցված ՄԵՇ Բրիտանիայում այժմ իշխանության եկած կոալիցիային…Ընտրություններին չունենալով բացարձակ մեծամասնություն՝ կոնսերվատիվ՝Դեյվիդ Քեմերոնը, ստիպված էր կազմել կոալիցիա լիբերալ-դեմոկրատների հետ, սակայն մի պայմանով, որ կոալիցիայի՝իշխանության գալուց հետո պետք է անցկացվի հանրաքվե, ի դեպ նմանատիպ հանրաքվե եղել է 1975 թվականին…Հանրաքվեյի իմաստը պետք է լիներ ընտրությունների այժմյա համակարգի փոփոխությունը, որը հիմք կտար փոքր կուսակցություններին ևս լինել կառավարությունում… Սակայն հանրաքվե անելը արդեն անիմաստ է քանզի կազմակերպված ռեգիոնալ ընտրություններում իշխող կուսակցությունը կրում է հզոր կորուստներ՝մասնավորապես լիբերալ-դեմոկրատները…Բացի այդ ամենաէական և կարելի է ասել սենսացիոն արդյունքները գրանցվել են Շոտլանդիայում, ուր ազգայնականները գրեթե բացարձակ մեծամասնություն են կազմել…Սա ընդհանրապես սպառնում է Մեծ Բրիտանիա պետությանը, այսինքն արդեն իսկ պարզ է, որ այս կուսակցությունը կդնի Շոտլանդիայի՝Մեշ Բրիտանիայից անկախացման հարցը…
Աղբյուր (http://www.bbc.co.uk/news/uk/)