PDA

Դիտել ողջ տարբերակը : Սենց տեղեկանք դուք դեռ չեք տեսել :) :) :)



Geox
29.04.2010, 14:13
Ճիշտն ասաց չկարողացա նկարը բերեմ այստեղ, բայց նայեք, չեք փոշմանի

http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=13907

VisTolog
29.04.2010, 14:37
http://hayland.am/imageloader/loadimage.ashx?type=TinyMceImage&size=Normal&photoId=1337

Տեղեկանք

տրվում է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքի բնակիչ հանգուցյալ Նորայր Խուդոյանին այն մասին, որ նա մահացել է 14.03.2010 թ. և թաղված է Ծաղկունքի գերեզմանատանը: Մահվան ծախսը կատարել է կինը Կարինե Վիլեմի Սուքիասյանը:

Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի:

Ծաղկունք համայնքի ղեկավար Ղ.Կարապետյան

Ձայնալար
29.04.2010, 15:07
Համաձայն եմ, որ անտրամաբանական ա, բայց իսկապես տենց են գրում, օր. տրվում է էսինչին, որ նա մինչ մահանալը ապրել է այստեղ: Ուզում եմ ասել Ծաղկունք համայնքը մեղք չունի:

Արևածագ
29.04.2010, 15:11
Ըտենց տեղեկանք չէի տեսել:D, բայց լուսահոգի տատիս մահվանից հետո, երբ մայրս գնացել էր սոցապ ծառայությունից կարծեմ հուղարկավորության համար տրվող նպաստն ստանալու, աշխատողն ասել էր.
-Հանգուցյալի լիազորագիրը պիտի բերես...:D

Chuk
29.04.2010, 15:14
Համաձայն եմ, որ անտրամաբանական ա, բայց իսկապես տենց են գրում, օր. տրվում է էսինչին, որ նա մինչ մահանալը ապրել է այստեղ: Ուզում եմ ասել Ծաղկունք համայնքը մեղք չունի:

Բնակվայրի մասին խոսք չկար:
Բայց ամենավերջը վերջին նախադասությունն ա. Մահվան ծախսը կատարել է կինը...

Ձայնալար
29.04.2010, 15:27
Այ մարդ օրինակ եմ բերել դե վայ :)

Adriano
29.04.2010, 16:22
Չհասկացա էս ինչի վրա եք զարմացել, է նորմալ էլ տեղեկանքա;)

Rhayader
29.04.2010, 16:41
Դուք սրանք նայեք:D Տեղեկանքներ ու ցուցմունքներ. մեյդ ին Էրմենիստան:D
Աղբյուրը՝ այստեղ (http://www.facebook.com/note.php?note_id=428529305242&id=1552916674) (Facebook-ից չօգտվողների համար՝ այստեղ (http://teymurazyan.blogspot.com/2010/01/blog-post_15.html)):

Տրվում է սույն թաղիս բնակիչ Միքայել Եսայանին առ այն մասին, որ թաղիս բնակիչ Միքայել Եսայանն ունի 2 (երկու) հատ երեխա և 1 (մեկ) հատ աղջիկ: Տրվում է ներկայացնելու ըստ պատկանելության:

Ես աշխատանքս չեմ լքել և չարամիտ չեմ խուսափել աշխատանքից: Սուրճն անհամ եփելու համար տնօրենը բոլորի ներկայությամբ բարկացավ իմ վրա և ասաց, որ այլևս աչքին չերևամ: Ես էլ չեմ երևացել և, որպեսզի նա մոռանա զայրույթը, ես մեկուկես ամիս նրա աչքին չեմ երևացել:

Տեսնելով, որ տուժող Ալեքսանյանը կնոջ և երկու երեխայի հետ մեքենայից դուրս եկան և շարժվեցին դեպի դարպասը, վրեժից խեղդված Եսայանը նռնակը շպրտեց նրանց վրա, որից տուժողները տեղնուտեղը մահացան, բայց բարեբախտաբար մեքենայի դիմահար ապակին չվնասվեց, քանի որ թթենու մեծ ծառը պահեց:

Սեփականաշնորհված բոլոր կենդանի անասուններից միայն ես եմ կենդանի մնացել, մնացածը մորթել ու կերել են կամ մորթել ծախել ու հիմա էլ ցանկանում են պատգամավոր աշխատել առանց խղճի խայթի:

Այն մասին, որ ես ժամացույցս և մատիս մատանին որպես կաշառք եմ ստացել, առաջին անգամ եմ լսում և այն էլ քննիչից, քանի որ ես, որպես կանոն, զզվել եմ կաշառք ստանալուց:

Քննիչը պարզել է, որ հանգուցյալ Հովհաննիսյանը զենքի միջոցով բռնաբարել է լրիվ կույս վիճակում գտնվող աղջկաս, բայց չի հասցրել հղիացնել նրան, որի համար խնդրում եմ ձեր ակտիվ միջամտությունը:

Տղաս հարբած մեքենա է վարել, բայց տուգանային հրապարակում արևի տակ նրա անմեղ մեքենային են պահել, փոխանակ նրան պահեին:

Ամենայն պատասխանատվությամբ հավատացնում եմ, որ երրորդ խմբի ինվալիդ հաշմանդամ եմ, որի պատճառով ապօրինի գործեր, հմուտ խաբեության քաղցր շահը լույս է տալիս նաև մթության մեջ, իսկ միլիցիան անտարբեր է այս փաստերի նկատմամբ, չնայած միջնակ տղաս սովորում է բարձրագույն ուսումնական բուհում:

Ես քննիչին չէի կարող խոստովանել, որ իմ ոչխարներն են կերել մեր գյուղի զոոտեխնիկի խիյարը, քանի որ մենք շատ մտերիմներ էինք, և ես չէի ուզում մեզ հիմնարկում սխալ հասկանային, որ ես անդաստիարակ, հսկողությունից դուրս մնացած ոչխարներ եմ պահում կամ էլ չկասկածեին, որ ես եմ դրդել իմ ոչխարներին այդ ստորությանը:

Իմ ծննդյան օրվա կապակցությամբ ճիշտ է, ես գլխով ընդամենը երեք անգամ եմ ապտակել նրա մոր մեջքին, որն անամոթաբար կոչվում է սկեսուր: Իսկ նա իր ոտքերից մեկով ուժգին հարվածել է իմ երկու ոտքերի մեջտեղը, մի այնպիսի տեղին, որ չեմ կարող ասել` ամոթով կին լինելու պատճառով: Եթե օրենքով պարտավոր եմ, միայն կարող եմ հանել ներքնաշորս և ցույց տալ այդ տեղը, որ տեսնեք ու համոզվեք, թե ինչ վայրենի է նա և ինչպիսի կապտուկ է առաջացրել, որ ամաչում եմ փողոց դուրս գալ:

Տուժողը սուտ է ասում, որ ես նրա գլխին ապտակել եմ ոտքով: Ճիշտ է, ես նրան ապտակել եմ, բայց միայն աջ կոշիկով և ոչ թե ոտքով կամ ոտքերով, ինչպես ինքն է ասում: Խնդրում եմ աջ կոշիկս կցել քրեական գործին, որ ապացուցվի տուժողի սուտասանությունը ու իմ անմեղությունը: