Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում



ivy
28.04.2010, 20:08
Դա ի՞նչ է

Բոլորը գիտեն, որ դեռահասությունը ճգնաժամային տարիք է: Բայց գուցե քչերն են տեղյակ, որ նմանատիպ մեծ ճգնաժամ կա նաև երեխաների մոտ: Այն սկսվում է մոտավորապես երկու տարեկանում և տևում մոտ մեկ, երբեմն երկու տարի:
Ես տարիքային հոգեբանության դասընթացներից գիտեի, որ կա երեք տարեկանի ճգնաժամ կոչվածը: Բայց փորձով առաջին անգամ եմ առնչվում: :) Գերմանացիները այն կոչում են "Die Trotzphase", ամերիկացիները` "The Terrible Two´s and the Horrible Three´s": :)

Էդ ճգնաժամը նորմալ է, քանի որ կապված է երեխայի զարգացման հետ: Նա սկսում է ճանաչել աշխարհը և ինքն իրեն, ինչպես նաև իր և էդ աշխարհի հարաբերությունները: Ինքնագիտակցությունն է ձևավորվում:
Բայց երեխան դեռ չունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները` հարմարվելու իր առջև բացված աշխարհին: Նա դեռ չգիտի ինչպես արտահայտել իր ապրումները, ցանկություննրը, խոսքը դեռ նոր է զարգանում: Իր հույզերը անորոշ խառնուրդով եռում են մի կաթսայի մեջ, նա դեռ նոր է սովորում կառավարել դրանք: Հաղորդակցման համար անհրաժեշտ հատկությունները ընդամենը ծիլեր են: Երեխան սկսում է հասկանալ, որ բացի իր ցանկությունից կան նաև ուրիշի ցանկություններ, կան սոցիալական որոշակի նորմեր, որոնց մեջ ինքը դեռ չի կարողանում տեղավորվել:

Էդ ամեն ինչի արդյունքում, ինչպես երեխան է մի օր դեռահասության միջով անցնելիս դառնում չափահաս, այնպես էլ մանուկն է դառնում երեխա: Ու էդ անցումը հեշտ չի: Բայց ինչպես ցանկացած զարգացում, այն հեշտ լինել չի էլ կարող, և այն դժվարությունները, որն ունենում են երկու-երեք տարեկանները, պիտի ընդունվեն` որպես նորմալ, և մեծերի օգնությամբ հաղթահարվեն` տանելով մանկանը դեպի կյանքի նոր փուլ` դրա համար անհրաժեշտ հատկանիշների լիակատար զարգացմամբ:

Ինչով է արտահայտվում ճգնաժամը: Երեխան էդ տարիքում անհանգիստ է, անհամբեր, չլսող, կամակոր, հաճախ` լացկան: Կարող է լինել ագրեսիվ` հատկապես հասկակիցների հետ. կռվի հիմնական նյութը խաղալիքները չկիսելու ցանկությունն է: :) Անհանդուրժող է մեծերի ասածների հանդեպ: Փորձում է իր կամքը առաջ տանել:

Ու սա հենց էն շրջանն է, որ պիտի էս ամենի արդյունքում երեխայի բնավորության շատ գծեր ձևավորվեն. այդ պատճառով այն շատ կարևոր է: Մեկը կմեծանա իբրև երեսառած ու հաբռգած մի տիպ, մյուսը` մամայի բալա, երրորդը` ինքնամփոփ աութսայդեր, մեկ ուրիշն էլ` ինքանվստահ ու խոհեմ մարդ:
Ծնողների ու երեխայի շուրջը գտնվող այլ մեծահասակների դերը շատ մեծ է էդ գործում: Իհարկե գեներն էլ իրենց մեծ դերն ունեն, բայց դա մի կողմ թողնենք:

Էստեղ մանկապարտեզի առաջին կարգաբանը երեխայի ինքնավստահությունը ձևավորելն է ու նրանից հասարակական լիարժեք մարդ դարձնելն է, որը ճանաչում է սոցիալական նորմերը, օրենքները և լավ գիտի իր դերը դրանց մեջ:
Ու էդ ամենը անելը էնքան էլ հեշտ չի, հատկապես երբ խոսքը երեխայի համար ճգնաժամային շրջանի մասին է...

ivy
28.04.2010, 20:10
Ի՞նչ անել

Եվ էսպես, պստոն տարիքային ճգնաժամի մեջ է, ու պիտի օգնել իրեն հաղթահարել այն, որ դրա վերջում երջանիկ ու առողջ լինի: Ինքը կամակոր է, չլսող, սեփական կամքն է ուզում առաջ տանել, մի խոսքով դժվար տարիքում է: Ի՞նչ անել:

Կգրեմ էն միջոցները, որոնք լավ աշխատում են ինձ մոտ: Իհարկե, անընդհատ նոր միջոցներ փնտրելու ու սովորելու պրոցեսում եմ, որովհետև մի բանը էս երեխայի հետ լավ է աշխատում, մյուսի հետ` չէ: Հա պիտի փորձես, փնտրես, սովորես...

* Առաջին բանը, որ զգում ես` տեսնելով երկուամյա կամակոր, անհնազանդ երեխայի, խուճապն է, որ չգիտես ինչ անել: Ու հաճախ սկսում ես ուժ գործադրել, ցույց տալ, որ քո ուզածով է լինելու, մեծը դու ես: Բայց դա սխալ է: Երեխան իր զարգացման կարևոր փուլի հաղթահարման մեջ է, դեռ չունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները` աշխարհին հարմարվելու հաար: Ու քո գործը օգնելն է, որ զարգացնի էդ հատկությունները, ոչ թե իր դեմ պայքարելը: Դժվարությամբ, թե հեշտությամբ, պիտի ընդունել, որ սա կռիվ չի դառնալու: :) Նայելով երեխաների վրա հարձակվող ու զայրացած մեծերին` հասկանում եմ, որ ի վերջո խոսքը ոչ թե հեշտի, այլ դժվարի մասին է... Այնուամենայնիվ, երկու տարեկանի հետ կռվելը ոչ մեծահասակին է օգուտ, ոչ էդ էդ էրեխուն: Մենք օգնելու համար ենք. էս ամենակարևոր բանն է, որ միշտ պիտի պահել մտքում, անգամ երբ համբերությունդ չի հերիքում:

* Մյուսը, ինչ ես հա պահում եմ մտքում, այն է, որ իմ սեփական վարքը ավելի շատ է սովորեցնում, քան իմ խոսքերը: Եթե ինձ տեսնեն գոռալիս, անիմաստ կլինի մյուս անգամ ասել նրանց, որ չգոռան: Կամ եթե ես ինքս անհանգիստ եմ ու նյարդային, երեխաներին հանգիստ դարձնելու ոչ մի շանս չունեմ: Եթե ինքս կանգնած եմ ուտում, հիմարություն է նրանց ասել` նստած մնա քանի դեռ ծամում ես: Փոխանակ անվերջ կրկնելու` հավաքիր խաղալիքներդ, լավ է միանալ նրան ու հետը հավաքել` օրինակ ծառայելով, թե ոնց ու ինչ: Ես պիտի էն լինեմ, ինչ ուզում եմ, որ նրանք լինեն: Որովհետև ինձ նայելով են սովորում:

* Հաջորդը, ինչը աշխատող հնարք է ինձ համար, ավելի շատ պտոյի դրական վարքի վրա կենտրոնանալն է, քան բացասական: Դա դժվար է: Քանի որ մեր ուշադրությունը ավելի շատ կարգազանցությունն է գրավում, քան հանգիստ, նորմալ վարքը: Արվիդը կանգնել է գրապահարանի մոտ, հերթով է հանում գրքերը ու շպրտում սենյակով մեկ, հետն էլ հրճվում իր արածից` նայելով ուղիղ աչքերիդ մեջ: Իհարկե առաջին ռեակցիան, որ գալիս է, մի արա-ն է: Մյուս նագամ Արվիդը խելոք նստած է ընթերցանության անկյունում և գիրք է թերթում: Էս դեպքում հանգիստ կշրջվենք մյուս երեխաների կողմը, քանի որ Արվիդը ոչ մի վտանգավոր բան չի անում, լավ, խելոք նստած է: Իրականում պիտի հակառակն անել: Արվիդը մեծ մասամբ վատ է իրեն պահում` լավ գիտակցելով, որ իր արածը լավ բան չի: Ինչի՞ է անում: Քո ուշադորւթյունն է ուզում: Երեխաների մեծամասնությունը հատուկ վատ արարքներ են անում` միայն ու միայն ուշադրություն գրավելու համար (թեև մեծերի մոտ էլ շատ մի ուրիշ պատմություն չի): Ու երբ ես վեր եմ թռնում տեղիցս` վրա տալով, թե ստոպ Արվիդ, մի արա, նա ստանում է էն, ինչ ուզում էր` իմ ուշադրություն: Նշանակում է, իր հնարքը գործեց, մյուս անգամ էլի կանի: Ինչը լավ է անել էդ դեպքում, նրան մեջքով շրջվելն է, հենց զգաց, որ հանդիսատես չունի, դադարեցնում է (հոյակապ գործող միջոց է Արվիդի հետ): Իսկ մյուս անգամ երբ խելոք նստած գիրք է նայում, պիտի արժանացնել նրան մեծ ուշադրության, գովել: Էսպիսով, ինքը հասկանում է, որ քո ուշադրությունը ստանում է` միայն դրական լինելով: Երեխայի ամեն մի փոքր լավ արարքը, թեկուզ հենց միայն վատի բացակայությունը, պիտի անընդհատ գովստի արժանանա, իսկ վատը հնարավորինս անտեսվի (եթե իհարկե ոչ իրեն է վնասում, ոչ ուրիշներին): Սա շատ լավ հնարք է, եթե հա հիշել ու կիրառել:

* Ինչպես ավելի շատ դրական վարքի վրա կենտրոնանալն է կարևոր, էնպես էլ խոսքի մեջ ժխտական բառերից խուսափելն է արդյունավետ: Փոխարեն ասել, թե պստոն ինչ պիտի չանի, ավելի արդյունավետ է ասել, թե ինչ պիտի անի: Օրինակ` փոխարեն ասել` մի աղմկիր, ավելի լավ է ասել` փորձիր լուռ խաղալ: Մի խլիր խաղալիքը ասելու փոխարեն, ավելի լավ է ասել` սպասիր քո հերթին: Որովհետև երբ երեխային ասում ես, թե ինչ չանի, դրանով իրեն դեռ չես սովորեցնում բա փոխարենը ինչ անի: :) Ու հա կրկնելով բացասական վարքը, էդ ընդմիշտ մտցնում ես իր ուղեղի մեջ, փոխարեն դրական վարքով լցնես:

* Մյուս կարևոր հնարքը կոմպրոմիսն է: Ոչ թե ուժեղն է հաղթում, այլ փոխզիջումը. էս շատ լավ բան է, որ կարելի է սովորեցնել երեխային և լուծել նրա ու քո միջև ծագած անհամաձայնությունները: Չես ուզում ճաշիկդ ուտել, իսկ ես ուզում եմ որ ուտես: Ի՞նչ անել, ստիպելով բերանդ լցնե՞մ, որովհետև ուժեղը ե՞ս եմ, իմ ասածով պիտի լինի՞: Չէ: Ես զիջում եմ իմ դիրքերը` օրինակ ծառայելով, որ դու էլ նույնն անես: Երեք գդալ ճաշիկիցդ ուտում ես ու հետո կարող ես դեսերտին անցնել: Ու ամբողջ խմբով հաշվում ենք Սելմայի երեք նշանավոր գդալները: Մեեեկ... Երկուուու... Երեեեք... Ապրե~ս: :) Հագնվելիս էլ նույնը. չես ուզում մենակ հագնվել, ես կողիքդ կնստեմ ու կօգնեմ հագնել գուլպաներդ, շալվարդ ինքդ փորձիր: Կոմպրոմիսը հոյակապ աշխատող հնարք է:

* Երբ երեխան հիսթերիկ լացի մեջ է, անիմաստ է նրան ինչ-որ բաներ բացատրելը: Եթե անգամ սխալ է իրեն պահել, առաջին բանը որ անում եմ, նրան հանգստացնելն է ու քաջալերելը, որ ինքը խոսի, ոչ թե ես: Էդպես հո մեզ մոտ էլ է: Երբ վատ ենք, թեկուզ սեփական սխալի պատճառով, հեչ չենք ուզում, որ մեկը կանգնի գլխներիս վրա ու նոտացիանաեր կարդա: Ավելի շուտ ուզում ենք, որ հանգստացնի, լսի մեզ ու հասկանա: Էնպես որ ֆրուստրացված երեխային ինչ-որ քարոզներ կարդալը անիմաստ է, ավելի լավ է ամեն ինչ անել, որ ինքը խոսի: Նախ, երբ խոսի, լացը կպակասի, երկորդ, կտեսնի, որ կիսում ես իր վիճակը, ուզում հասկանալ` ինչ է հետը կատարվել, ու էդ ամենը երբ տեսնում է քո աչքերի մեջ, արդեն իսկ իր ֆրուստրացիայի կեսը անհետանում է: Եվ վերջապես, սովորեցնում ես երեխային իր հույզերն արտահայտել խոսքով, ոչ թե ոտքերը գետնին խփելով և կոկորդը պատռելով:

* Մյուս աշխատող հնարքը երեխային ընտրելու հնարավորություն տալն է` սահմանափակ ընտրությամբ: Էսօր կարմի՞ր վերնաշապիկն ես ուզում հագնել, թե՞ կապույտը: Ու երկուսն էլ ձեռքիդ են: Երեխան նայում, ընտրում է: Դու նախապես գիտես, որ երկու ընտրությունն էլ հարմար են: Սխալ տարբերակ չկա: Ինքն էլ ստանում է սեփական կամքը ցուցաբերելու ու ընտրություն կատարելու հնարավորություն: Շատ ավելի լավ է, քան հարցնելը` էսօր ի՞նչ ես ուզում հագնել... Դա կարող է կռվով վերջանալ: :)

* Ու ամենակարևորը համբերատար լինելն է: Հա հիշելը, որ նպատակը ոչ թե մեր ուզածը առաջ քաշելն է, այլ երջանիկ ու առողջ երեխա ունենալը, նրան օգնելը: Եթե համբերատար չեղանք, մենք ինքներս օգնության կարիք կունենանք...

Մանանա
28.04.2010, 20:19
տեղին էր, ivy ջան, հենց հիմա նստած կրտսեր դպրրոցական տարիք եմ մշակում...մի քիչ առաջ եմ ընկել քո նշած տարիքից:)վաղը սեմինար ունենք:)

dvgray
29.04.2010, 05:48
հիանալի պրակտիկ ձեռնարկ է ծնորղների համար: այսպես ասած նոր հայացք տրադիցիոն հայկական "դաստիրակությանը" հանդիման:
շատ դուրս եկավ հատկապես սա

իմ սեփական վարքը ավելի շատ է սովորեցնում, քան իմ խոսքերը:

իմ կողմից կավելացնեի միայն, որ պետք է երեխային, անկախ տարիքից, մոտենալ որպես մարդու, ոչ թե ասենք տիկնիկի: ու հարաբերություններն էլ կառուցել այնպես , ինչպես կկառուցես մտերիմ ու հասուն մարդու հետ:
… ու երբևէ չխաբել:
:)

Arpine
25.12.2011, 02:07
Մտածեցի թեման ոչ միայն մասնագետներին է պետք, առաջ բերեմ՝ կարդաք:


Հ.Գ. Շնորհակալություն Ivy-ին:

armen9494
25.12.2011, 13:04
Թեման նոր նկատեցի, իրոք շատ լավ էիր գրել, ճիշտ է, կյանքում հաստատ ընենց չի ստացվի, ոնց որ ստեղ ա գրած (օրինակ էն կարմիրի ու կապույտի ժամանակ երեխան կարող ա ասի ես էն գազարագույնն եմ ուզում), բայց ընդհանուր "ֆոնը" պիտի այսպես լինի, իրոք որ շատ լավ ես գրել: Կարծում եմ շատերը ստեղից շատ բան ունեն սովորելու, ես էլ նույնպես: Չնայած դեռ ծնող չեմ, շատերը կարող է ասեն, որ հլը շուտ է դրա մասին մտածելու համար, բայց իմ կարծիքով արդեն ժամանակն է:

Arpine
26.12.2011, 22:31
Մի հարց ունեմ տարիքի հետ կապված.
Վաղ մանկության վերջում(նաև նախադպրոցականի սկզբում) ինչքանո՞վ է զարգացած երևակայությունը, և ինչո՞վ է այն դրսևորվում:

erexa
27.12.2011, 03:41
* Հաջորդը, ինչը աշխատող հնարք է ինձ համար, ավելի շատ պտոյի դրական վարքի վրա կենտրոնանալն է, քան բացասական: Դա դժվար է: Քանի որ մեր ուշադրությունը ավելի շատ կարգազանցությունն է գրավում, քան հանգիստ, նորմալ վարքը: Արվիդը կանգնել է գրապահարանի մոտ, հերթով է հանում գրքերը ու շպրտում սենյակով մեկ, հետն էլ հրճվում իր արածից` նայելով ուղիղ աչքերիդ մեջ: Իհարկե առաջին ռեակցիան, որ գալիս է, մի արա-ն է: Մյուս նագամ Արվիդը խելոք նստած է ընթերցանության անկյունում և գիրք է թերթում: Էս դեպքում հանգիստ կշրջվենք մյուս երեխաների կողմը, քանի որ Արվիդը ոչ մի վտանգավոր բան չի անում, լավ, խելոք նստած է: Իրականում պիտի հակառակն անել: Արվիդը մեծ մասամբ վատ է իրեն պահում` լավ գիտակցելով, որ իր արածը լավ բան չի: Ինչի՞ է անում: Քո ուշադորւթյունն է ուզում: Երեխաների մեծամասնությունը հատուկ վատ արարքներ են անում` միայն ու միայն ուշադրություն գրավելու համար (թեև մեծերի մոտ էլ շատ մի ուրիշ պատմություն չի): Ու երբ ես վեր եմ թռնում տեղիցս` վրա տալով, թե ստոպ Արվիդ, մի արա, նա ստանում է էն, ինչ ուզում էր` իմ ուշադրություն:Նշանակում է, իր հնարքը գործեց, մյուս անգամ էլի կանի: Ինչը լավ է անել էդ դեպքում, նրան մեջքով շրջվելն է, հենց զգաց, որ հանդիսատես չունի, դադարեցնում է (հոյակապ գործող միջոց է Արվիդի հետ):

Իսկ գու՞ցե երեխան իրոք ունի այդ ուշադրության կարիքը: Երեխաները, այդ թվում նաև չափահաս մարդիկ ,ուշադրություն են ուզում, երբ նրանք ունեն դրա կարիքը: Այնպես, որ ձեր գրած վերևի կետի հետ, ես այդքան էլ համամիտ չեմ: Երբ երեխային ուշադրություն չեն դարձնում, նա կարող է դրանից ավելի ագրեսիվանալ: Սկզբից, կարո՞ղ է գրքերը թափել , հետո ամեն ինչ տակն ու վրա անել: Ի դեպ նմանատիպ վարք, նաև նկատեցի մտերիմներիս տանը: Երեխան ուշադրություն էր ուզում, նա սկզբից սկսում էր գոռալ, վազվում էր տնով մեկ, տարբեր տեսակի չարություններ էր անում: Դե մտերիմներս, նրան ասում էին մի արա, սա բնականաբար աշխատող մեթոդ չէ: Բայց նրա այդ վարքը, ցույց էր տալիս, որ նա տվյալ պահին ուշադրության կարիք ունի: Ուրեմն, լավ է, տվյալ պահին, որևէ դրական զբաղմունք գտնել երեխայի համար և զբաղվել նրանով: Իսկ ես փորձում էի, նրան տալ այդ ուշադրությունը: Նրա հետ գնում էի զբոսնելու: Նա լրիվ խելոքանում էր,իրեն լավ էր զգում, հոգեպես նա հանգստանում էր, իմ փոքրիկ ուշադրությունը կարծես լցնում էր նրա հոգին, սկսում էր նույնիսկ բարի խոսքեր ասել: Ագրեսիան կորչում
էր և նա հոգեպես իրեն բավարարաված էր զգում:

Lion
27.12.2011, 08:46
Շատ հետաքրքիր էր և ուսանելի, ապրես :)

armen9494
27.12.2011, 18:14
Իսկ գու՞ցե երեխան իրոք ունի այդ ուշադրության կարիքը: Երեխաները, այդ թվում նաև չափահաս մարդիկ ,ուշադրություն են ուզում, երբ նրանք ունեն դրա կարիքը: Այնպես, որ ձեր գրած վերևի կետի հետ, ես այդքան էլ համամիտ չեմ: Երբ երեխային ուշադրություն չեն դարձնում, նա կարող է դրանից ավելի ագրեսիվանալ: Սկզբից, կարո՞ղ է գրքերը թափել , հետո ամեն ինչ տակն ու վրա անել: Ի դեպ նմանատիպ վարք, նաև նկատեցի մտերիմներիս տանը: Երեխան ուշադրություն էր ուզում, նա սկզբից սկսում էր գոռալ, վազվում էր տնով մեկ, տարբեր տեսակի չարություններ էր անում: Դե մտերիմներս, նրան ասում էին մի արա, սա բնականաբար աշխատող մեթոդ չէ: Բայց նրա այդ վարքը, ցույց էր տալիս, որ նա տվյալ պահին ուշադրության կարիք ունի: Ուրեմն, լավ է, տվյալ պահին, որևէ դրական զբաղմունք գտնել երեխայի համար և զբաղվել նրանով: Իսկ ես փորձում էի, նրան տալ այդ ուշադրությունը: Նրա հետ գնում էի զբոսնելու: Նա լրիվ խելոքանում էր,իրեն լավ էր զգում, հոգեպես նա հանգստանում էր, իմ փոքրիկ ուշադրությունը կարծես լցնում էր նրա հոգին, սկսում էր նույնիսկ բարի խոսքեր ասել: Ագրեսիան կորչում
էր և նա հոգեպես իրեն բավարարաված էր զգում:

կներես, որ հարցնում եմ, բայց դու ուշադի՞ր ես կարդացել :unsure



Իսկ մյուս անգամ երբ խելոք նստած գիրք է նայում, պիտի արժանացնել նրան մեծ ուշադրության, գովել: Էսպիսով, ինքը հասկանում է, որ քո ուշադրությունը ստանում է` միայն դրական լինելով: Երեխայի ամեն մի փոքր լավ արարքը, թեկուզ հենց միայն վատի բացակայությունը, պիտի անընդհատ գովստի արժանանա, իսկ վատը հնարավորինս անտեսվի (եթե իհարկե ոչ իրեն է վնասում, ոչ ուրիշներին): Սա շատ լավ հնարք է, եթե հա հիշել ու կիրառել:

erexa
28.12.2011, 02:52
կներես, որ հարցնում եմ, բայց դու ուշադի՞ր ես կարդացել :unsure

Այո, ուշադիր եմ կարդացել, իմ ասածը վերաբերվում է այն պահին, երբ երեխան սկսում է չարություն անել, ագրեսիվանալ կամ գոռգռալ: Երբ նա գրքով նկարներ է նայում, կամ այլ խաղով է տարված, նա այդ պահին, այդքան չունի քո ուշադրության կարիքը, որովհետև նա արդեն զբաղված է, որևէ գործով, նա արդեն կենտրոնացած է իր խաղի մեջ: Նա այդ պահին չի ագրեսիվանում, չարություն չի անում: Այ հարցը նրա մեջ է,թե՞ երեխան ինչու՞ է սկսում չարություն անել: Դե բնականաբար ուշադրություն է ուզում, այդ պահին, ուզում է, որ ինչ-որ մեկը, որևէ զբաղմունք գտնի իր համար կամ իրենով զբաղվի: Չարություն անելը կամ ագրեսիվ պահվածքը,նաև գալիս է նրանից, երբ երեխան ոչնչով չի զբաղված, էսպես ասած պարապ է:

armen9494
28.12.2011, 23:39
Այո, ուշադիր եմ կարդացել, իմ ասածը վերաբերվում է այն պահին, երբ երեխան սկսում է չարություն անել, ագրեսիվանալ կամ գոռգռալ: Երբ նա գրքով նկարներ է նայում, կամ այլ խաղով է տարված, նա այդ պահին, այդքան չունի քո ուշադրության կարիքը, որովհետև նա արդեն զբաղված է, որևէ գործով, նա արդեն կենտրոնացած է իր խաղի մեջ: Նա այդ պահին չի ագրեսիվանում, չարություն չի անում: Այ հարցը նրա մեջ է,թե՞ երեխան ինչու՞ է սկսում չարություն անել: Դե բնականաբար ուշադրություն է ուզում, այդ պահին, ուզում է, որ ինչ-որ մեկը, որևէ զբաղմունք գտնի իր համար կամ իրենով զբաղվի: Չարություն անելը կամ ագրեսիվ պահվածքը,նաև գալիս է նրանից, երբ երեխան ոչնչով չի զբաղված, էսպես ասած պարապ է:

Էդքան էլ համաձայն չեմ էդ նշածդ մտիք հետ, դե պատկերացրա, եթե երեխային այդ պահին դու ավելի ուշադրություն դարձնես, ի՞նչ կլինի: Իմ կարծիքով նա կնկատի, որ էդ դեպքում դու իր վրա ուշադրություն ես դարձնում ու մյուս անգամ էլ էլի նույն բանը կանի՝ քո ուշադրությունը իր վրա սևեռելու համար:
Դե ինչ վերաբերվում ա չարությանը՝ իմ կարծիքով եթե երեխան այդ պահին իրեն վնաս չի տալիս, ուրեմն կարելի է փորձել արհամարհել, տեսնելու համար արդյո՞ք օգնում է:
Իմ կարծիքով սրանք ոչ բոլոր երեխաների վրա կարող են նույն կերպ ազդել, մարդը "ստանդարտ" չի, բայց շատերի բնավորությունը այսպիսին է:

ivy
07.01.2012, 11:53
Մի հարց ունեմ տարիքի հետ կապված.
Վաղ մանկության վերջում(նաև նախադպրոցականի սկզբում) ինչքանո՞վ է զարգացած երևակայությունը, և ինչո՞վ է այն դրսևորվում:

Նոր տեսա հարցդ...

Մարդու երևակայության ակտիվության գագաթնակետը հենց մինչ նախադպրացական ու նախադպրոցական տարիքում է:
Առաջ կարծիք կար, որ ֆանտազիայի օգնությամբ երեխաները փորձում են փախչել իրականությունից, այնինչ իրականում ճիշտ հակառակն է՝ երևակայության շնորհիվ երեխաները ճանաչում են իրականությունը, սովորում են:

Էդ տարիքում երևակայության գլխավոր դրսևորումն խաղերն են, որոնց շնորհիվ պստորները հասկանում ու ընկալում են իրենց շրջապատող աշխարհը, յուրացնում են սոցիալական նորմերն ու դերերը:
Վերցնենք թեկուզ երեխայի խաղը տիկնիկի հետ, նրան «կերակրելը», խնամելը: Դրանով ինքը սովորում է ու վերարտադրում է ծնող-երեխա հարաբերությունները, ուրիշների մասին հոգ տանելը:

Ուշադրություն դարձրու, որ երեխաները առանց դժվարության կարողանում են մի առարկան, միջավայրը երևակայելով «վերածել» ուրիշի: Աթոռը հեշտությամբ դառնում է մեքենա, նավ, սենյակը՝ ծով: Արդեն երկու տարեկան երեխան հեշտությամբ կարող է անել էդ «վերափոխումները»: Ինքն ուզում է ճանաչել ու փորձարկել աշխարհը՝ իր տարբեր դրսևորումներով, ու դրա համար լավագույն միջոցը երևակայությունն է, որը թույլ է տալիս պատկերացնել տարբեր իրավիճակներ ու դերեր՝ առանց իրականում դրանց մեջ լինելու:

Վերը գրածից կարծում եմ երևում է, որ երևակայությունը շատ է նպաստում մտածողության զարգացմանը: Ու էդ զարգացումը հա շարունակվում է: Մոտ երեք տարեկանում երեխան երևակայության շնորհիվ սովորում է պատկերացնել «ինչ կլիներ, եթե...» իրավիճակներ:
«Եթե հորդառատ անձրև գար, չէինք գնա խաղահրապարակ»:
«Եթե տատիկս ինձ հյուր գար, ինձ համար հեքիաթ կկարդար»:
Նա մտովին արդեն կարողանում է «տեսնել» ենթադրելի իրավիճակները:

Մի քիչ ավելի ուշ՝ մոտ չորս տարեկանում, երևակայությունը օգնում է պստոյին պատկերացնել ուրիշների զգացմունքները, զգացողությունները: Ու սոցիալականացումը արագ տեմպերով զարգացում է ապրում:

Հենց երևակայությունն է, որ ճանապարհ է հարթում դեպի մտածողության զարգացումը: Դրա համար շատ կարևոր է էդ շրջանում հնարավորինս նպաստել փոքրիկի երևակայության ծաղկմանը: :)

Arpine
08.01.2012, 15:44
Նոր տեսա հարցդ...



Շնորհակալություն:)

Մի անգամ,մեր բարեկամի երեխայի հետ (3 տ է) մեր պատշգամբում էինք: Խոսում էինք իրար հետ, ու մի պահ լռեց ու մոտ 1 րոպե ուշադիր դիմացի շքամուտքին էր նայում, մտածեցի երևի «աչքը մնացելա»(:))): Հետո, երբ մանկապարտեզից հարցրեցի, սկսեց իրենց մանկապարտեզից մի դեպք պատմել: Ասումա իբր, մանկոյում(ինքնա մանկապարտեզին մանկո ասում ), իրենց խմբում մի երեխա, իրենց 2-րդ հարկի պատշգամբից ընկելա ու ոչինչ չի եղել, մենակ լացա եղել:D, ու էսպես մի ահագին նկարագրեց, որ իրա մաման էր ջղայնացելա և այլն: Ասում եմ ճիշտ ես ասում, ասումա հա, հարցնում եմ տղա էր թե՞ աղջիկ, ասումա տղա, ասում եմ իսկ անունը ասումա չգիտեմ(զարմանալիա, սովորաբար մի բան պատմելիս ասումա Օր. Լիլիթը կամ Անին): Չեմ հավատում իրեն նախ նրա համար, որ եթե նման բան լիներ մենք էլ կիմանայինք: Բայց էլի հարցեր եմ տալիս տեսնեմ երեխու ֆանտազիան մինչև ուրա հասնում :)):
Հետո, երբ մորն եմ հարցնում, պարզվումա նման բան չկա, ըստ երևույթին նման դեպք էլ չէր լսել: Ու երբ մի քիչ խորացա:D, պարզվեց, որ մի քանի ամիս առաջ, իրեց խմբից մի տղա երեխայի ձեռքը կոտրվել էր, իրենք էլ խմբով գնացել էին նրան տեսնելու: իսկ այդ տղան ապրում հենց այն շենքում, որի շքամուտքին սկզբից նայում էր: Նման ուրիշ բան չկար որին կարելի էր վերագրել: Կարծում եմ, երբ շենքը տեսավ,ինչ-որ բան հիշեց: Բայց նման երևույթն է՞լ է երևակայություն:

ivy
08.01.2012, 16:36
Բայց նման երևույթն է՞լ է երևակայություն:

«Ֆանտաստիկ սուտը» ահագին տարածված է փոքր երեխաների մոտ: Դա էլ իհարկե երևակայության արդյունքն է, ու մեջը ոչ մի վատ բան չկա: Էրեխեքի համար շատ հեշտ ու բնական է իրական և ֆանտաստիկ կոմպոնենտները իրար միահյուսելը, դրանցից մի ամբողջություն ստեղծելը:
Էդ հորինած պատմությունները լսելով՝ կարող ես հասկանալ, թե ինչն է հուզում երեխային, ինչ ցանկություններ կամ վախեր ունի:
Հավանաբար, տվյալ դեպքում ընկերոջ կոտրված ձեռքը ու նրան այցելելը տպավորվել է ճստոյի մոտ, հետո տեսնելով նրա պատշգամբը՝ պատմություն է ստեղծվել փոքրիկի գլխում՝ երևակայության միջոցով իրար կապելով տարբեր հիշողություններ, զուգորդումներ:
Բայց լավ է, որ հորինվածքի մեջ բալիկը չի տուժել՝ երկրորդ հարկից ընկնելով. հեփի էնդով պատմություն է՝ իր ընկերոջ կոտրած ձեռքի հանդեպ լավատեսությամբ լցված: :)

Arpine
18.01.2012, 12:23
Մի հարց էլ ունեմ…:oy
Գիտնականները ապացուցել են, որ աղջիկները ավելի շուտ են սկսում խոսել, քան տղաները: Սա ճի՞շտ է:

ivy
18.01.2012, 15:46
Մի հարց էլ ունեմ…:oy
Գիտնականները ապացուցել են, որ աղջիկները ավելի շուտ են սկսում խոսել, քան տղաները: Սա ճի՞շտ է:

Լեզվի զարգացման հարցում սեռային տարբերությունների մասին ինչքան հետազոտություն ընկել է աչքովս, բոլորն էլ հենց դա են վկայում՝ աղջիկների լեզուն ավելի շուտ է զարգանում, քան տղաներինը:
Աղջիկների մոտ լեզվի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող կոգնիտիվ փոփոխությունները կատարվում են 14-20 ամսականում, մինչդեռ տղաների մոտ՝ 20-24 ամսականում:

Բացի դրանից, լեզու սովորելու գործընթացը նույնպես տարբերվում է՝ կապված սեռից: Աղջիկները բալիկները (կարծում եմ նաև չափահասները) սովորում են ավելի շատ հիշողությամբ ու բառերի միջև ասոցիացիաներ ստեղծելով, իսկ տղաները՝ ավելի շատ բառերի՝ այսպես կամ այնպես լինելու «կանոններ» փնտրելով, տրամաբանությամբ: Այսինքն՝ լեզու ընկալելիս աղջիկների ու տղաների մոտ ուղեղի տարբեր կենտրոներ են ակտիվանում:
Հետաքրքիր է նաև, որ աղջիկները մոտ լեզուն ընկալելիս ավելի շատ աբստրակտ մտածողությունն է ակտիվանում և ուղեղի լեզվական կենտրոնները, իսկ տղաների մոտ՝ առարկայական մտածողությունը և ուղեղի տեսողական ու լսողական կենտրոնները:

Նաև ֆիզիոլոգիական մակարդակում են երևում տարբերությունները: Աղջիկների մոտ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են լեզվի զարգացման համար, ավելի վաղ տարիքումեն ձևավորվում և նույնիսկ չափերով ավելի մեծ են, քան տղաների մոտ (անգամ արդեն չափահաս տարքում): Երևի դրա համար էլ կանայք էդքան շատախոս են՝ տղամարդկանց հետ համեմատած: :))

Մի տեղ էլ կարդացել էի, որ ընդհանուր առմամբ աղջիկները խոսքի մեջ ավելի շատ պարագաներ ու ածականներ են օգտագործում, քան տղաները: Երևի դա էլ պատճառներից մեկն է, որ երբ մեկի գրածն ես կարդում, հաճախ նախադասության կառուցվածքն ու բառապաշարը հերիք է արդեն, որ կռահես՝ գրողը տղա է, թե աղջիկ: :)

Ինչ-որ շատ տարածվեցի...
Ի՞նչ էիր հարցնում...
Հա, աղջիկներն ավելի շուտ են սկսում խոսել, քան տղաները: :)

Hayk Avetisyan
18.01.2012, 16:39
Մի հարց ունեմ տարիքի հետ կապված.
Վաղ մանկության վերջում(նաև նախադպրոցականի սկզբում) ինչքանո՞վ է զարգացած երևակայությունը, և ինչո՞վ է այն դրսևորվում:
Շփումների արդյունքում իմ համար ակընհայտ է դարձել որ մարդու բնավորությունը, ամբիցիաները, ընկալումները.... ձևավորվում են մինչև 25 տարեկանը, որից հետո այդ ամեն ինչը չի կարող լրիվ փոխվել, պարզապես դրանք կսրվեն կամ կբթանան. կախված կյանքի ընթացքից:

Arpine
19.01.2012, 21:24
Հա, աղջիկներն ավելի շուտ են սկսում խոսել, քան տղաները: :)

Ոնց երևում է գրեթե բոլոր առումներով աղջիկների զարգացումն /ֆիզիկական/ ավելի արագ է ընթանում, քան տղաներինը/ոչ միայն այս տարիքում/: Այդ դեպքում իսկ հոգեկան զարգացո՞ւմը:

ivy
20.01.2012, 03:59
Ոնց երևում է գրեթե բոլոր առումներով աղջիկների զարգացումն /ֆիզիկական/ ավելի արագ է ընթանում, քան տղաներինը/ոչ միայն այս տարիքում/: Այդ դեպքում իսկ հոգեկան զարգացո՞ւմը:

Ես էդպես միանշանակորեն չէի պնդի, թե աղջիկների ֆիզիկական զարգացումն ավելի արագ է ընթանում: Իսկ «հոգեկան զարգացում»-ն էլ մի քիչ լայն կատեգորիա է...
Էսպես անենք: Ես էստեղ կբերեմ ինձ հայտնի ինֆորմացիան աղջիկ ու տղա բալիկների զարգացման տարբերության մասին, դու միջից ընտրի քո հարցերի պատասխանը: ;)

Նախ, ինչ վերաբերվում է քո ասած ֆիզիկական զարգացմանը:
Աչքովս ընկած բոլոր հետազոտությունները կամ վկայում են նրա մասին, որ աղջիկներն ու տղաները վաղ մանկությունում իրարից առաջ ու հետ չեն ընկնում ֆիզիակական զարգացման հարցում, կամ վկայություն են տալիս՝ հօգուտ տղաների: Ըստ վերջինիս՝ տղաները միջին հաշվով ավելի շուտ են սկսում քայլել, քան աղջիկները: Բացի դրանից, տղաներն առաջ են ընկնում վազելու, ցատկելու, հավասարակշռությունը պահելու հարցում:

Եվ ընդհանուր առմամբ, տղա բալիկները ֆիզիկապես ավելի ակտիվ են, ավելի շարժուն, քան աղջիկները: Սա իհարկե իր վատ հետևանքներն էլ կարող է ունենալ մանչուկների համար. իրենք ավելի շատ են ընկնում, վնասվում, ոտք-ձեռք կոտրում և նման այլ բաներ:

Ինչ վերաբերվում է ֆիզիկական աճին, ապա էստեղ էլ աղջիկները առաջատար չեն. աչոններն իրենց բոյ-բուսաթով առաջ են ընկնում տղաներից հետո միայն՝ դպրոցական տարիքում, և ոչ դրանից շուտ:

Բայց աղջիկները «ֆիզիկական»-ի հարցում այնուամենայնիվ մի առավելություն ունեն տղաների հանդեպ: Ավելի նուրբ շարժումների գործում, որոնք են օրինակ՝ մատիտ բռնելը, գրելը, աղջիկները տղաներից առաջ են ընկնում իրենց զարգացմամբ:

Էդ քեզ ֆիզիկականը: :)
Անցանք առաջ:

Դե լեզուն արդեն քննարկեցին նախկին գրառման մեջ. աղջիկներն առաջ ընկնողը:
Բացի վերբալ (խոսքային) զարգացումից, աչոններն առաջ են ընկնում նաև ոչ վերբալ հաղորդակցման հարցում: Իրենք տղաներից ավելի շուտ են սկսում հասկանալ ժեստերը, դիմախաղը, հայացքը, ինտոնացիան՝ դրանց մեջ պարունակող ինֆորմացիայով հանդերձ: Սա էլ երևի իր հերթին նպաստում է լեզու սովորելուն, որովհետև արագ կարողանում են կապել տվյալ բառը տվյալ ինտոնացիայի կամ դեմքի արտահայտության հետ ու հասկանալ/գուշակել էդ բառի նշանակությունը:

Սրանից էլ կարող ենք եզրակացություն անել, որ աչոնիկներն ավելի արագ են սկսում ընկալել ուրիշների արտահայտած հույզերը և դրանց իմաստը: Եվ ընդհանուր առմամբ, նրանց սոցիալական զարգացումն ու հետաքրքրությունը մարդկանց հանդեպ առաջ է ընկնում տղաներից:

Շատ փոքրիկ (մինչև 1 տարեկան) աղջիկ բալիկներն ավելի «ամուր» են, քան պստո տղաները, որոնք ավելի լացկան են ու ավելի արագ նյարդայնացող:
Տղաները նաև ավելի ագրեսիվ են, քան աղջիկները: Թեև վերբալ՝ խոսքային ագրեսիայի հարցում աղջիկներին հասնող չկա, տղաներն ավելի շատ ֆիզիկական ագրեսիայի մասնագետ են. դե ով ինչ ունի, նրանով էլ կռվի է գնում: :))

Ինչը մնաց...:8
Հա՜...
Տարածական ընկալումը տղա բալիկների մոտ շատ ավելի արագ ու լավ է զարգանում, քան աղջիկների մոտ: Տարածության մեծ կողմնորոշման, չափերի, մեծության, խորքի, հեռավորության, աջ-ձախի և նման բաների հարցում տղա բալիկներն են առաջատարը: Իմ անձնական տեսակետը որ լսեք, սա հետո էլ չի փոխվում. դրա համար տղամարդիկ շատ ավելի լավ վարորդներ են, քան կանայք (ներողություն կանանցից իմ անձնական կարծիքի համար)::pardon

Վերջ ոնց որ թե:
Չէ, սպասի, մի հատ էլ բոնուս: :))
Աղջիկներն ավելի արագ են սովորում գարշոկի, զուգարանի, քան տղաները: Ու ընդհանրապես, անկողնում կամ տակը միզելը տղա բալիկների մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների: :P

StrangeLittleGirl
05.02.2012, 03:18
Ռիփ, ահագին հետաքրքիր բաներ ես գրել: :) Մանկական հոգեբուժությունից մենք էլ էինք տենց բաներ անցնում, բայց վերջում ամեն ինչ ավարտվում էր դասախոսի ու ուսանողների կռվով :))

Համ էլ.


* Երբ երեխան հիսթերիկ լացի մեջ է, անիմաստ է նրան ինչ-որ բաներ բացատրելը: Եթե անգամ սխալ է իրեն պահել, առաջին բանը որ անում եմ, նրան հանգստացնելն է ու քաջալերելը, որ ինքը խոսի, ոչ թե ես: Էդպես հո մեզ մոտ էլ է: Երբ վատ ենք, թեկուզ սեփական սխալի պատճառով, հեչ չենք ուզում, որ մեկը կանգնի գլխներիս վրա ու նոտացիանաեր կարդա: Ավելի շուտ ուզում ենք, որ հանգստացնի, լսի մեզ ու հասկանա: Էնպես որ ֆրուստրացված երեխային ինչ-որ քարոզներ կարդալը անիմաստ է, ավելի լավ է ամեն ինչ անել, որ ինքը խոսի: Նախ, երբ խոսի, լացը կպակասի, երկորդ, կտեսնի, որ կիսում ես իր վիճակը, ուզում հասկանալ` ինչ է հետը կատարվել, ու էդ ամենը երբ տեսնում է քո աչքերի մեջ, արդեն իսկ իր ֆրուստրացիայի կեսը անհետանում է: Եվ վերջապես, սովորեցնում ես երեխային իր հույզերն արտահայտել խոսքով, ոչ թե ոտքերը գետնին խփելով և կոկորդը պատռելով:
:D

ivy
05.02.2012, 17:43
Համ էլ.

:D

Բյուր, էդ «ֆրուստրացիա» բառի վրա ինչի՞ ես տենց քանդվել: :)) Որ հոգեբանների ամենասիրած բառերի՞ց ա: :))

StrangeLittleGirl
05.02.2012, 19:49
Բյուր, էդ «ֆրուստրացիա» բառի վրա ինչի՞ ես տենց քանդվել: :)) Որ հոգեբանների ամենասիրած բառերի՞ց ա: :))
Ըհը :)) Լրիվ դերիդ մեջ ես մտել: Մենակ մոռացել ես պրոյեկցիան ու սուբլիմացիան մոռացել ես:

ivy
05.02.2012, 19:57
Ըհը :)) Լրիվ դերիդ մեջ ես մտել: Մենակ պրոյեկցիան ու սուբլիմացիան մոռացել ես:

Չեմ մոռացել. դրանք էլ՝ հաջորդ տարիքային ճգնաժամերում :))