PDA

Դիտել ողջ տարբերակը : Շղթայական ունկնդրում



Rhayader
28.04.2010, 15:50
Այս բոլոր «ի՞նչ գույնի է վերևինիս ներքնազգեստը» թեմաները մոտս միտք առաջացրեցին նոր խաղ առաջ քաշել. առաջարկում ենք կոնկրետ անդամի կոնկրետ երգ լսել (տեղադրելով նաև հղում, որտեղից կարելի է քաշել այն կամ յություբի տեսահոլովակ): Ում առաջարկվել է, լսում է երգը մինչև վերջ, հաջորդ գրառման մեջ կարծիք է հայտնում ու մեկ ուրիշին (բայց ոչ նախորդին, որ թեման երկխոսություն չդառնա) առաջարկում է մեկ այլ երգ լսել: Եվ այդպես շարունակ: Մոդերատորների խնդրում եմ թեմայի կանոններին չհամապատասխանող կամ կողմնակի անձանց գրառումները որակել որպես օֆթոփ ու ջնջել;)
Դե, առաջինը ես եմ:
Խորհուրդ եմ տալիս Smokie-ին. She & Him - Why Do You Let Me Stay Here?

http://www.youtube.com/watch?v=FkzRyHa9a6g&feature=fvst
Քաշել երգը կարելի է այստեղից (http://musicfond.com/music/track/-/She%20%26%20Him/Volume%20One/?id=514975):

Մոդերատորական: Հավելում. եթե 24 ժամվա ընթացքում նախանշված ակումբցին թեման չի շարունակում, այն կարող է շարունակել ցանկացածը՝ կարծիք հայտնելով համապատասխան երգի մասին, և առաջարկելով այլ երգ, այլ մասնակցի:

Smokie
28.04.2010, 16:27
Հավես երգ ա, հաճելի, դուրեկան:

Counting crows Accidentally in love

http://www.youtube.com/watch?v=75OSZElYB9E
Առաջարկում եմ Մանուլին
http://www.youtube.com/watch?v=75OSZElYB9E լինքը:

Մանուլ
28.04.2010, 17:05
Ճիշտն ասած` երգը մի քիչ աղմկոտ էր հիմիկվա տրամադրությանս համար: Չնայած ուրիշ անգամ կարող ա ուզեմ հենց էսպիսի աղմկոտ երաժշտություն լսել :): Բայց էդ չի նշանակում, որ դուր չեկավ. վատը չէր :): Դեռ էլի կլսեմ: Հետո՝ ես երգը մի քանի ագամ պիտի լսեմ, նոր սկսի դուրս գալ :)):

Իսկ եթե ես մեկին երգ եմ առաջարկում, բայց ինքը էս թեման չի մտնում, ի՞նչ պիտի լինի :think:
Ամեն դեպքում, խորհուրդ եմ տալիս Yevuk-ին. The Manhettans - Let's just kiss and say goodbye (http://wrzutowiczka51.wrzuta.pl/sr/f/7DbLQm4CeB7/the_manhattans_-_kiss_and_say_goodbye)


http://www.youtube.com/watch?v=B1e6RK4aMWI

Yevuk
28.04.2010, 21:30
Լսեցի, երգը լավն էր, երգի բառերը ավելի շատ դուրս եկան, քան երաժշտությունը: :) Ամեն դեպքում, կցանկանայի ունենալ էս երգը: :) Ման, տվածդ լիքը չբացես, մի ուրիշը կտա՞ս եթե դժվար չի: :oy

Խորհուրդ եմ տալիս Dark Night - ին Michael Bublé - ի երգերից...հմմմ.....ասենք "Lost" երգը:
http://www.zaycev.net/download.php?ass=Michael+Buble_-_Lost.mp3&id=119095


http://www.youtube.com/watch?v=ZhXBmwURjvQ

Ռուֆուս
28.04.2010, 21:39
Մոդերատորական: Հաշվի առնելով թեմայի ժամանցային բնույթը և այն, որ թեմայում լուրջ երաժշտական քննարկումներ տեղի չեն ունենա, թեման տեղափոխվում է «Ժամանց» բաժին: Հնարավոր է, որ «ժամանց» բաժնի մոդերատորները թեմային ավելացնեն նոր կանոններ, որպեսզի թեման փակուղի չմտնի:

Դարք
29.04.2010, 21:32
:mdaիիիիիի,էլի սրտիս թելերին կպաք,էլ ըտենց բան չտենամ:stop:love

Velvet Bride-ԻՆ


http://www.youtube.com/watch?v=ZpmEgMq7GA8

AniwaR
29.04.2010, 22:00
:mdaիիիիիի,էլի սրտիս թելերին կպաք,էլ ըտենց բան չտենամ:stop:love

Velvet Bride-ԻՆ


http://www.youtube.com/watch?v=ZpmEgMq7GA8

Շնորհակալություն, երգը գիտեմ: Հաջորդիվ նվիրում եմ Ռռռռուֆուսին. :))


http://www.youtube.com/watch?v=iFU4Q622HcU

Ռուֆուս
30.04.2010, 00:14
Blue System անունն անծանոթ էր, մտածեցի երևի ռոք խումբ կլինի, որը համատեղել է Blue Oyster Cult-ի ու System Of A Down-ի երաժշտությունը :)) Երգի սկիզբը ինչ-որ բան հիշացրեց, բայց երբ լսեցի երգչուհու, կներեք երգչի ձայնը, հասկացա, որ Մոդեռն Թոքինգա պրոստո ուրիշ գառշոկի մեջ :[ Մոդեռն Թոքինգյան ստանդարտ երգ էր, մի քիչ ավելի հաջող, բայց մինչև վերջ չկարողացա լսել, կներեք :)) Համ էլ ես փոքր ժամանակս Յամահա-Յամասոյի ու Շերի-շերի Լեյդիի տակը լիքը պարել եմ :love

Հաջորդը՝ ՍոՖը թող լսի այս երգը :)

Can - Oh Yeah


http://www.youtube.com/watch?v=49PvnYCKZkM

Smokie
03.05.2010, 18:08
Մոդերատորական: Հավելում. եթե 24 ժամվա ընթացքում նախանշված ակումբցին թեման չի շարունակում, այն կարող է շարունակել ցանկացածը՝ կարծիք հայտնելով համապատասխան երգի մասին, և առաջարկելով այլ երգ, այլ մասնակցի:

Չուզեցի էս թեման լռի:oy:
Can-ի «Oh yeah» երգը ինձ այդքան էլ դուր չեկավ:
Ես առաջարկում եմ way-ին Buddy Holly-ի «Everyday»-ը

http://www.youtube.com/watch?v=8OHge1fQJfo

http://www.youtube.com/watch?v=8OHge1fQJfo լինքը:

E-la Via
03.05.2010, 22:00
Buddy Holly-ի «Everyday» ինձ դուր եկավ, համապատասխան տրամդրության կարելի է լսել, թեթև, հանգիստ երգ է, խոսքերն ավելի լավն են :):

Դատարկություն ջան քեզ առաջարկում եմ ANDREA BOCELLI և DULCE PONTES-ի O Mare e Tu-n ;):


http://www.youtube.com/watch?v=aUUUqMgxBpU

Դատարկություն
04.05.2010, 21:16
Երգը լավն է:) Դե բառերը չհասկացա, բայց տոնայնությունից ու պարից պարզ է դառնում թե ինչ են երգում:) Համ երգը դուրս եկավ, համ տեսահոլովակը:oy

Երկնային առաջարկում եմ ունկնդրել Blackmore's Night - Ghost of a Rose


http://www.youtube.com/watch?v=-F5fPK1_gXo

Երկնային
04.05.2010, 23:08
Վույ, ինչ քնքուշն էր… :love :love :love սենց ուզեցի ամառային սառաֆանչիկ հագնեմ ու գնամ մարգագետին ծաղիկներ հավաքելու :oy :)

Ռեդ, առաջարկում եմ սա լսես :)


http://www.youtube.com/watch?v=gaUgNqJbDfk

Ռեդ
05.05.2010, 06:29
Ռեդ, առաջարկում եմ սա լսես :)
Jesse Cookին շատ վաղուց եմ ծանոթ, բայց կոնկրետ էս քո ասածը չէի լսել: :oy Լրիվ իրա ոճով ա, լավն ա: Եթե Jesse Cookը դուրդ գալիս ա, քեզ կառաջարկեմ նրա Tempest (http://www.youtube.com/watch?v=ZHjLZeQ_mFw)-ը լսել: :ok;) Ֆլամենկո ոճի գլուխգործոցներից ա . . . :love:love:love

ars83ին.

http://www.youtube.com/watch?v=9IrWyZ0KZuk&feature=fvst

ars83
05.05.2010, 19:55
Շնորհակալ եմ, Ռեդ ջան: Գնահատելի էր ստեղծագործության ոգևորված կատարումը, փողայինների ստեղծած տարածության և ծավալի տպավորությունը ամենասկզբում… Լսելիս մեկ-մեկ ցանկություն էր առաջանում մենակատարին ականջին կրկնել երգի վերնագիրը՝ «Աստծո սիրույն», և ավելացնել. «բաց թողեք խեղճ կատվին, բավական է խեղդեք նրան»…
Երկու անգամ լսեցի, վատը չի, չնայած չեմ կարող ասել, որ այնպիսի մի կորիզ կար մեջը, որ լարեր-բևեռեր լսողությունս իր վրա:

Նորից՝ շնորհակալությո՛ւն: :)

:)) Թույլ տվեք հրամցնել հետևյալը Օ՛Հայկին.


http://www.youtube.com/watch?v=z9-9I7bL3gg

Հայկօ
06.05.2010, 18:48
:)) Թույլ տվեք հրամցնել հետևյալը Օ՛Հայկին.

Գորձ ա :love: Էս էն երգերից ա, որ առաջին անգամ լսելիս թվում ա, որ ընդմիշտ մեխվելու ա ուղեղիդ մեջ ու քեզ հետապնդելու ա քո ամբողջ կյանքում, հետո՝ սուրճի ու տաքսու արանքում, տեղնուտեղը մոռանում ես երգն էլ, երգը լսած լինելու փաստն էլ, իսկ հետո օրվա ընթացքում, քեզ բռնացնում ես քթիդ տակ էդ երգը մռռալու հանցանքի վրա :): Մարդ ուզում ա գլուխը թրաշի ու ձեն-բուդդիստ դառնա:

Ուֆ, չգիտեմ :(: Velvet Bride.


http://www.youtube.com/watch?v=HSK9sGRxUpY

AniwaR
06.05.2010, 20:02
Շնորհակալ եմ ինձ էլ հիշելու համար: )))
Հմ, տեխնիկապես հզոր կիթառահար է: Ինքն ու Մեգադեթն իրար արժանի են: Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, հմմ... Հա, ես էսի չունեի, առաջին անգամ էի լսում, եթե ունենայի էլ, չգիտեմ՝ մի անգամից ավել կլսեի, թե չէ: Համենայն դեպս, եթե լսեի էլ (ավելի շուտ կուզենայի նայել), ապա զուտ տեխնիկական պահերը ուսումնասիրելու, իրենից ինչ-որ բան սովորելու համար. չնայած գուցե դա էլ չանեի, որովհետև այլընտրանքային ավելի պուպուշ տարբերակներ շատ կան: :roll Մի խոսքով, տեխնիկայից բացի ոչինչ չտեսա, էտա պեսնյա նե դլյա դուշի, համենայն դեպս՝ ինձ համար:

Փոխադարձաբար առաջարկում եմ լսել ՀայկՕ-ին, ինչպես նաև առաջարկում եմ կարծիք հայտնելուց զուգահեռներ անցկացնել նախորդ ստեղծագործության հետ տեխնիկայի և հուզականության առումներով (հմ, ես ինձ այս հանցանքը երբեք չեմ ների!:))).


http://www.youtube.com/watch?v=deeBQZ8Aklc

Հայկօ
06.05.2010, 21:23
Մերսիներ :): Լսեցի, դուրըս չեկավ, ճիշտն ասած, շատ, ըըը, հազար ներողություն, տափակ երաժշտություն էր, իմհկ: Տափակ ասելով՝ նկատի չունեմ «անմակարդակ, բութ, ախմախ» և այլն, այլ միայն հարթ: Նախորդի հետ ոչ մի զուգահեռ չեմ կարող անցկացնել՝ զուգահեռների բացակայության պատճառով :)): Չի գրավում մի տեսակ, ծանծաղ ա:

Ռուֆու՜ս, հետ արի. դարձ ի շրջանս յուր: Թոմի Էմանուել լսել ե՞ս: Եթե չես լսել, Angelina-ն էլ ա շատ սիրուն գործ, I've Always Thought of You-ն էլ ;): Նույնիսկ House of the Rising Sun-ն ա իր կատարմամբ նոր :)): Բայց հիմա ուզում եմ Classical Gas-ը լսես ու նայես, մանավանդ, ոնց ա գազ տալիս :)).


http://www.youtube.com/watch?v=TX0eTp7SoNU

Ռուֆուս
07.05.2010, 00:38
Դասական կիթառ շատ եմ սիրում, մի ժամանակ էլ Ալբենիս էիր լսում, ինձ էլ էիր հավեսի գցում :)) Լավն էր, մի քանի անգամ իրար հետևից դրեցի, բայց չկշտացա :)

Լավ, մյուսը կնվիրեմ Վահիկին: Փսիխոդելիկ ռոք սիրում ես, չէ՞, դե լսի. Love - Alone Again Or


http://www.youtube.com/watch?v=egX0jsWdqV4

Yellow Raven
07.05.2010, 14:53
Լսեցի:)
Love խմբի գործերին մինչ այժմ ծանոթ չէի: Երգը մոտս երկակի տպավորություն գործեց` բավականին հաճելի մեղեդի ու երաժշտական գործիքների անհիմն գերհագեցում:)
Համենայն դեպս, երկրորդ անգամ էլ անպայման կլսեմ վերջնական կարծիք կազմելու համար;)

Հաջորդը նվիրում եմ Velvet Bride-ին(չնայած կարծում եմ, որ Radiohead-ի նման սա էլ ես գրողի ծոցն ուղարկելու:)) )


http://www.youtube.com/watch?v=oMEGJ-Jk58Q&feature=related

AniwaR
07.05.2010, 15:45
Շնորհակալություն:
Էմբիենթ, ատմոսֆերիկ ու նյու-էյջական երաժշտության հետ այդքան էլ սեր չունեմ, գլուխս մի տեսակ ծանրանում ա դրանից հետո, ու հատուկենտ բաներ կան, որ հավանում եմ ու լսում, այն էլ՝ պայմանով, որ էդ էմբիենթոտ հատվածը բավականին ճնշված լինի::)) Բայց կարծում եմ՝ այս ստեղծագործությունը, համենայն դեպս իր ոճի մեջ, լավն էր: )) Մի խոսքով, դատավճիռը՝ ուղարկում եմ գրողի ծոցը: :)) Այժմ նմանատիպ երաժշտության ախորժակ չունեմ: :)

Հա, դե որ ատմոսֆերիկի մասին խոսք գնաց, ես էլ առաջարկում եմ լսել Rhayader-ին. սրա մասին քեզ մի անգամ ասել եմ. ռուսական խումբ ա, Senmuth-ի պրոյեկտը՝ Tenochtitlan. հնդկացիական ֆոլկ + դում մետալ + ատմոսֆերիկ :)) Կարծիքդ շատ հետաքրքիր ա: :)


http://www.youtube.com/watch?v=-86YkgoJno0

http://www.youtube.com/watch?v=ZO_Q9SBC2Gk

Rhayader
07.05.2010, 16:26
Խիստ լավն էր, ալբոմներ եմ պահանջում:love
Արս83

http://www.youtube.com/watch?v=8t0GRH3yoiI

ars83
07.05.2010, 23:24
Արս83
Թե ես քեզ ի՞նչ էի արել, որ գործից հետո հոգնած, սոված դեմ տվիր էս հոլովակը :))
Ինչ ասեմ :esim: Բացարձակ ոչ մի էմոցիա չառաջացրեց: Փորձում էի հասկանալ, ինչ է մռնչում երգիչը, մինչև վերջ չհասկացա. ստիպված էի քաշել բառերը, կարդալ: Առանց էդ գոռգռոցների երևի ավելի նորմալ կլսվեր (միայն երաժշտությունը), կամ էլ բառերն առանց երաժշտության ավելի նորմալ կկարդացվեին: :)
Մի խոսքով, անհետաքրքիր, ձևականորեն (և թույլ) մռայլացված գործ: (Երևի նախատեսված էր էդ տանջվող empty shell-ի հույժ տագնապալի հոգեվիճակը փոխանցելու :think, ուզեցի գտնեմ Հայդնի «Nelsonmesse»-ի առաջին հատվածը, որը մեծ վարպետությամբ է փոխանցում այդ anguish-ն ու տագնապը, բայց youtube-ում գտածս բոլոր կատարումներն անհաջող էին):

Մի-տեսակ ուզեցի Վիվալդի լսել... Հետս կլսե՞ք ;)
http://www.uniquetracks.com/great-classics-vivaldi-volume-2.html
Այս էջի վրա, վերևից հաշված՝ 9-րդ հղումն է. "3rd Mvt: Allegro, Concerto for Flute & Strings"

Առաջարկում եմ Արշակին: :)

Ռեդ
11.05.2010, 19:22
Մի-տեսակ ուզեցի Վիվալդի լսել... Հետս կլսե՞ք ;)
http://www.uniquetracks.com/great-classics-vivaldi-volume-2.html
Այս էջի վրա, վերևից հաշված՝ 9-րդ հղումն է. "3rd Mvt: Allegro, Concerto for Flute & Strings"

Առաջարկում եմ Արշակին: :)
Ահագին ժամանակ պատասխան չեղավ:
Լսեցի, միանգամից ասեմ՝ շատ լավն էր: :)) Թեթև, սիրուն ու տպավորվող գործ էր: Արշա՛կ, եթե կարդում ես, ուրեմն լսի ասեմ. անպայմա՛ն կլսես: :)

Հաջորդը Ֆոտոնն է: :) Ձեզ եմ հրամցնում Սիմոն ու Գարֆինքյուլի հրաշք գործերից մեկը՝

http://www.youtube.com/watch?v=H_a46WJ1viA

Ֆոտոն
11.05.2010, 23:56
Էդ խմբին շատ եմ լսում, հավանում եմ, ծանոթ էի այնպես որ: Բայց այս երգը չէի լսել ու շատ դուրս եկավ, մեղմ էր ու հանգիստ: :)
Շնորհակալություն Ռեդին: :)

Առաջարկում եմ Way -ին

Edvard Grieg - Peer Gynt - Morning Mood
Էդվարդ Գրիգ «Պեր Գյունտ» - Առավոտյան տրամադրություն


http://www.youtube.com/watch?v=PAbwMGZtIsY

E-la Via
12.05.2010, 14:48
Ֆոտոն ես Edvard Grieg -Morning Mood-ը շատ եմ սիրում :love, բայց վաղուց է, ինչ չէի լսել, շնորհակալություն, որ հիշեցրեցիր…
Անվան հետ համապատասխան սա ես գրեթե միշտ լսել եմ հենց վաղ առավոտյան: Հրաշալի տրամադրություն ու հոգեվիճակ է ստեղծում ու կարելի է ասել, որ դրանից հետո մի ամբողջ օր հենց այս երաժշտությունն էլ շարունակում է հնչել ներսումս:

Իսկ հիմա ես SSS-ին առաջարկում եմ Karunesh-Joy of life-ը :)…


http://www.youtube.com/watch?v=hjN2wvOzlSI

SSS
13.05.2010, 10:17
Շնորհակալություն Way .Բավականին շատ դրական լիցքեր ստացա,բայց անընդհատ հնարավոր չէ լսել.դե ըստ տրամադրության:

Հաջորդը' Դատարկություն : Eddie Cochran-Summertime Blues


http://www.youtube.com/watch?v=MeWC59FJqGc&feature=player_embedded


Մոդերատորական. Հղումը շտկված է: Վիդեո տեղադրելիս ոչ թե պատճենեք HTML կոդը` embed-ը, այլ ուղիղ հղումը` URL-ը:

Դատարկություն
14.05.2010, 09:44
Շատ լավ երգ է, տեմպով, պատկերացնում եմ մեր տատիկներն ու պապիկները էսպիսի երգերի տակ ոնց են ուրախացել:dance (կամ էլ ծնողները:) ) Որ լսում եմ, սկսում եմ տեղում շարժվել, պարելս գալիսա: Շատ լավնա, շնորհակալ եմ:)

Առաջարկում եմ Rammstein-ին լսել Rufus Wainwright "Hallelujah", կարողա լսած լինես, բայց դե ես էս երգը սիրում եմ:oy:))


http://www.youtube.com/watch?v=xR0DKOGco_o

Rammstein
14.05.2010, 10:36
Սկզբի մասում մի պահ (հատկապես վոկալը) ասոցիացվեց The Beatles - Let it be-ի հետ: Շատ լավն էր: Իհարկե եթե ես նման երգ գրեի, մոտ 2 անգամ կարճ կանեի, կամ գոնե մի քիչ բազմազանություն կմտցնեի: :) Ամեն դեպքում շատ դրական էմոցիաներ տվող երգ էր, շնորհակալություն: :)

Առաջարկում եմ Ֆոտոնին: :)

http://www.youtube.com/watch?v=gnV-negzXh4

Ֆոտոն
14.05.2010, 23:02
Դուրըս չեկավ: Այսպիսի ռիթմով հաճախականային սպեկտր չեմ սիրում: Մի տեսակ դժոխքում եմ հայտնվում, կարծես գլուխս պարուրող գլխացավ լինի: Շնորհակալություն բոլոր դեպքերում: :)

Եվուկին :) հե հե


http://www.youtube.com/watch?v=8b5HHRT8xvw&feature=related

Yevuk
14.05.2010, 23:39
Երգը դուրս եկավ, շա՜տ հետաքրքիր ձայն ունի: Դաշնամուր նվագելն էլ արտակարգ էր....:love
Ցավոք, դիտել չկարողացա....տհաճ էր, :( բայց փոխարենը 3 անգամ լսեցի: :) Մեջտեղում, որ դաշնամուր է նվագում, առանց երգելու, մի պահ փշաքաղվեցի......Էդ պահը ամենից շատը դուրս եկավ, համ էլ նմանեցրի քանու ձայնի հետ: :love

Շատ շնորհակալ եմ լավ տրամադրություն հաղորդելու համար: :)

Ես երգն էլ քեզ՝ Norah Jones - Seven years


http://www.youtube.com/watch?v=ybiHOdO3Noc

Ֆոտոն
15.05.2010, 21:37
Բավական հաճելի մթնոլորտով երգ է: Հարվածայինների պարտիան դուրըս եկավ: Վոկալն էլ լավն է, չնայած մեծ մասամբ խուսափում եմ այդ երգելաձևից:
Շնորհակալություն նոր ծանոթության համար:

Interdenominational-ին

Jean Michel Jarre - Bells

http://www.youtube.com/watch?v=WWQt4qjMsio

AniwaR
22.05.2010, 01:06
Քանի որ Interdenominational-ի պատասխանը երկար ժամանակ է՝ չկա, ես կասեմ կարծիքս. շքեղ, մեծամասշտաբ... Արդեն էնքան եմ մի կիթառից ավելի ուրիշ ոչինչ չունեցող ու մեկուսացված կյանքով ապրող երաժիշտների լսել, որ մոռացել եմ, որ համերգներն էսպիսին էլ են լինում: Ինչևէ, իհարկե ոչ մի թերություն չկար, չեմ կարող բողոքել, բայց անձամբ ինձ դուր է գալիս, երբ Ժարի մոտ ու ընդհանրապես էլեկտրոնային երաժշտության մեջ էդ հետին պարային ֆոնը բացակայում է: :)

Լավ, հետաքրքրում է ars83-ի կարծիքը հետևյալ ստեղծագործությունների մասին (ոչի՞նչ, որ 2-ը լինի:oy).

"The Cuckoo" ` Pentangle-ի մեկնաբանությամբ.


http://www.youtube.com/watch?v=BseZyiMbDZs

և Rory Gallagher - "I'm Not Awake Yet".


http://www.youtube.com/watch?v=oHv1MHKidSQ

ars83
22.05.2010, 02:23
Շնորհակալություն երգերի համար :)
Առաջին կուկու-մուկուն դուրս չեկավ: Մի-տեսակ օրիգինալ բան չէր, ոչ էլ ինչ-որ բարդ կատարողական արվեստ էր պահանջում, ըստ իս:
Իսկ երկրորդը դուրս եկավ. դինամիկ էր, կիթառի մասը վատը չէր: Եթե վերունկնդրելու լինեմ, կընտրեմ երկրորդը:

Ես մի քանի բան ունեմ տարբեր մարդկանց տալու :think Նույնիսկ չգիտեմ, որն ընտրեմ…
Լավ, այս փորձը վաղուց եմ ուզում կատարել, տեսնենք՝ ինչ դուրս կգա :))

Կատարումը մատուցվում է Rhayader-ին :hi
Յ.Ս.Բախ, Պարտիտա համար 6, մի մինոր, օպ. BWV 830, Գլեն Գուլդի կատարմամբ:
Մաս առաջին. տոկատա:


http://www.youtube.com/watch?v=HAPJwjzvdh8&feature=related

Խնդրում եմ գրել կարծիքը ինչպես ստեղծագործության, այնպես էլ կատարման մասին:

ars83
25.05.2010, 17:39
Քանի որ Rhayader-ը չի պատասխանելու (ինչքանով հասկացա) իմ գրառմանը, առաջարկում եմ նախորդ գրառման մեջ տեղադրված կատարումը Շինարարին: :)

Շինարար
25.05.2010, 19:18
Քանի որ Rhayader-ը չի պատասխանելու (ինչքանով հասկացա) իմ գրառմանը, առաջարկում եմ նախորդ գրառման մեջ տեղադրված կատարումը Շինարարին: :)

Արս ջան, իհարկե շատ զգացված եմ, որ իմ նման ոչ երաժշտական մարդուն հրավիրում ես ունկնդրելու դասական երաժշտություն :)) բայց բախտս բերեց, որ Բախ է, ինքը ինձ համար մի փոքր ավելի հեշտ մարսելի է, էլ ավելի բախտս բերեց, որ դաշնամուր է, որ երաժշտական գործիքների մեջ ամենից շատն եմ սիրում, իհարկե անսլուխս անկարող եմ կատարման մակարդակի մասին դատողություններ անելու, սակայն ես թերևս կբավարարվեմ միայն այս մեկ ունկնդրությամբ, մեկ էլ երևի եթե ինչ-որ համերգի ժամանակ վիճակվի:oy
Հաջորդին սրտանց կառաջարկեի Արամ Ասատրյանի որևէ ստեղծագործություն ունկնդրել, բայց քանի որ վախենում եմ ազնիվ նկատառումներս ճիշտ չհասկացվան և այնպիսի պատասխան կարդամ, որն ինձ հիասթափություն կպատճառի, նման բան չեմ անի:

Yevuk-ին առաջարկում եմ Pink Floyd-ի Hey You-ն, ինչքան գիտեմ, ինքը սիրում ա:oy, արաբական ջաբալիյյա էի ուզում դնել, բայց կոնկրետ ուզածս երգը չգտա:(


http://www.youtube.com/watch?v=lRcQZ2tnWeg

Հ. Գ. Հուսով եմ` էլ ինձ էս թեմա չեք կանչի:oy

Yevuk
27.05.2010, 13:25
Շատ շնորհակալ եմ երգի համար: :) Pink Floyd ճիշտն ասած համարյա նոր եմ բացահայտել ինձ համար և դուրս շա՜տ ա եկել, բայց դեռ չեմ հասցրել խորությամբ ուսումնասիրել: Hey you երգը լսել էի, նորություն չէր, բայց դա չխանգարեց, որ ևս 3 անգամ լսեի: :)) Իհարկե չեմ կարող ասել, որ Pink Floyd-ի իմ ամենասիրելի երգերց է, բայց Comfortably Numb-ից ու Wish you be there-ից հետո, միգուցե և զբաղեցնում է իր պատվավոր տեղը դեռևս:
Երգի մասին էլ ասեմ, որ շատ լսվողա (ինձ որ մի երգը դուր ա գալիս, պատրաստ եմ լսել ամիսներով :))) ու հանգիստ:

ars83-ին
Պրոկոֆյեվ «Ռոմեո և Ջուլիետ» բալետից մի հատված: :) Հավանաբար լսած կլինես:


http://www.youtube.com/watch?v=ZB3sd2BAxys

ars83
27.05.2010, 14:36
ars83-ին
Պրոկոֆյեվ «Ռոմեո և Ջուլիետ» բալետից մի հատված: :) Հավանաբար լսած կլինես:

Բալետն ամբողջությամբ չեմ լսել, բայց այս հատվածը լսած կամ: Գեղեցիկ է, իհարկե: :ok
Պրոկոֆյևի երաժշտությունը քիչ եմ ուսումնասիրել. պետք է ժամանակ գտնել, լրացնել այդ բացը…
Շատ շնորհակալ եմ :)

Միայնակ Արսից միայնակ ԹԱրսին :)) Ungrateful, :friends:

Joshua Redman: Alone in the morning ;)


http://www.youtube.com/watch?v=nmiNqbXZPtw

ars83
01.06.2010, 17:26
Քանի որ Ungrateful-ից պատասխան չի ստացվել, կատարումը վերահասցեավորում եմ Chuk-ին: :)

ars83
02.06.2010, 23:26
Հարգելի ժողովուրդ: :)
Քանի որ դուք բանի տեղ չեք դնում իմ առաջարկած Ռեդմանի կատարումը, ես այն ետ եմ վերցնում և ոչ ոքի չեմ նվիրում :))
Երգ/կատարում առաջարկելու իրավունքը փոխանցում եմ յուրաքանչյուր ցանկացողի: :hi

Ռուֆուս
02.06.2010, 23:29
Հարգելի Արսեն, երգ առաջարկելուց հետո բարի եղեք ինչ-որ ձև տեղեկացնել այդ մարդուն, որպեսզի մտնի թեման ու երգը լսի :)

Ռեդ
02.06.2010, 23:31
Դրեցի՝ Ռուֆուսին.

http://www.youtube.com/watch?v=qHDt2t0oO7g

ars83
02.06.2010, 23:33
Հարգելի Արսեն, երգ առաջարկելուց հետո բարի եղեք ինչ-որ ձև տեղեկացնել այդ մարդուն, որպեսզի մտնի թեման ու երգը լսի :)

Կրկնակի անգամ հարգելի Ռուֆուս:
Երկու անձինք էլ, ում առաջարկվել է կատարումը, պատշաճ կերպով տեղեկացվել են առաջարկված կատարման մասին. գրառումները կարող եք տեսնել նրանց անձնագրերում: Սակայն ցայսօր որևէ արձագանք չի ստացվել:

Հ.Գ. Քո կարծիքը լսել եմ, թե չէ բերելու էի պրոֆալումդ տեղադրեի: :)

Ռուֆուս
03.06.2010, 00:07
Մերսի Ռեդուլ ջան, լավն էր: Թեթև, սիրուն, ու մի քիչ տխուր երգ էր :) Դուրս եկավ, Ջիմ Կրոչեից ուրիշ բաներ էլ կլսեմ :)

Վելվետ, Էլեկտրո-բլյուզ/տեխնոբլյուզ սիրու՞մ ես: Հլը սա գնահատի - Recoil - Jezzebel (Depeche Mode-ի նախկին անդամ Alan Wilder-ի պրոյեկտը)


http://www.youtube.com/watch?v=mXepXmrb1Jk

Եթե դուրդ եկավ, էս էլ լսի - Prey

http://www.youtube.com/watch?v=PCEy429Ozs8

AniwaR
03.06.2010, 04:29
տեխնոբլյուզ

Ոհ ոչ, ես մեկ-մեկ այլասերված մտքեր ունենում եմ, բայց երևակայությունս սրան հըլը չէր հերիքել.:)) չգիտեմ՝ ով ոնց, բայց ինձ մոտ «բլյուզ»-ը առաջին հերթին հենց ասոցացվում է կիթառի «ճըրըրան» ձայնի հետ: :))

Ճիշտն ասած՝ առաջինը շատ զզվելի էր, հատկապես տեսահոլովակը. ես ճիճուներին ու որդերին (էլ չեմ ասում դրանցից էլ ավելի զզվելի միջատներին) մենակ Փինք Ֆլոյդի երաժշտության տակ կարամ տանեմ: ))) Ստեղծն էլ ավելի շատ ոչ թե բլյուզ հիշեցրեց, այլ ռիթմիկ aմերիկյան պոեզիա՝ համեմված ինչ-որ էլեկտրոնային, գուցե և փսիխոդելիկ էլեմենտներով, չգիտեմ...:8 Երկրորդը, թերևս, մի քիչ ավելի շատ եզրեր ուներ բլյուզ հիշեցնելու, բայց էլի առանձնապես դուրս չեկավ: Հա, տեսահոլովակն էլ, հաշվի առնելով իմ ֆեմինիստական գաղափարները, քիչ էր մնում՝ էլի զզվելի դառնար, էն էլ լավ է՝ վերջում բախտներս բերեց, դրա հախից լավ եկավ: :))

ars83, ես լսեցի. Ջոշուա Ռեդմանին (յութուբից էդ վիդեոն արդեն հանել են, ի դեպ, mp3 (http://musicfond.com/music/track/-/Joshua%20Redman/Moodswing/?id=378514)եմ ներբեռնել) :). չնայած՝ ջազից ոչ մի բան չեմ հասկանում, բայց դուրս էն աստիճանի եկավ, որ որոշեցի ամբողջ "Moodswing" ալբոմը ներբեռնել: Չեղնեք նրանց, որ չլսեցին: Կարծում եմ՝ շատ նուրբ ստեղծագործություն էր (հատկապես դաշնամուրի պահերը սաստիկ մռութ էին:love) ու իսկական վարպետ կատարումն էր: Ըհընց՝:good

Դե քանի որ «օտար» մարդկանց «մեր» թեմային ներգրավելու առանձնակի ցանկություն չունեմ, շարունակ եմ ars83-ին ուսումնասիրել::)) Խնդրում եմ՝ լսիր ու կարծիքդ ասա հետևյալ ստեղծագործությունների մասին (միանգամից 2-ն են). :)


http://www.youtube.com/watch?v=ZFc2RGwsF2M

ars83
03.06.2010, 16:57
Velvet, շնորհակալություն Ռեդմանի կատարման վերաբերյալ մեկնաբանություն անելու համար :hi
Պիտի ասեմ, որ Velvet-ը շատ հետաքրքիր բաներով ա ինձ «ուսումնասիրում» :) Նիք Դրեյքը լավն էր, դուրս եկավ :aha: Չնայած Վիքիփեդիան իր մասին ասում էր

Best known for the sombre pieces composed on his primary instrument, the guitar..., երկու կատարումներից ոչ մեկը մռայլ տպավորթյուն չթողեց: Հատկապես դուր եկավ երկրորդը: Շատ շնորհակալ եմ :)

Ասում եք «պսիխոդելիկ ռոք», հա՞ :)) Հեսա ես ձեզ փսիխոդելիկ բան առաջարկեմ: ;)

Պաուլ Հինդեմիթ. Սոնատ փողի և դաշնամուրի համար, մաս առաջին:


http://www.youtube.com/watch?v=yj2ALeNYxCk

Տանջվում է... այսինքն, ուզում էի ասել՝ լսում է (ցանկության դեպքում, իհարկե) Rammstein-ը :)

Սա էլ որպես «զակուսկա». Հինդեմիթի «գրադուսը» մի քիչ բարձր ա ;)


http://www.youtube.com/watch?v=dE-GotNlXSo&feature=related

Rammstein
03.06.2010, 18:36
Շնորհակալություն: :)
Իհարկե շեփորի կատարումը հիանալի էր, դաշնամուրը` նույնպես, բայց, անկեղծ ասած, սա իմ ոճը չի: :mda

Իսկ այ «զակուսկա» Բեթհովենը ընտիր էր, լա մաժոր սիմֆոնիան շատ լավն ա: :love Կատարումն էլ շատ լավն էր: :good Ընդհանրապես Բեթհովենի հանդեպ վերաբերմունքս միանշանակ չի, գործեր կան, որ չեմ սիրում, բայց էս մեկը իրոք ընտիր գործ է:


Առաջարկում եմ Ուլուանային: Խնդրում եմ գնահատել նաեւ կատարումը: :)

http://www.youtube.com/watch?v=rIzKdmDxdD0

Ուլուանա
06.06.2010, 02:17
Ժողովուրդ, ներողություն եմ խնդրում թեման լռվեցնելու համար։ :oy Ռամշ ջան, դու էլ կներես, որ չէի արձագանքում, ուղղակի տեղեկացումը ստանալու պահին շատ անհարմար էր, չէի կարող, իսկ հետո մտքիցս թռել էր... :( Կներեք...

Ասում ես՝ գնահատեմ, հա՞։ :think
Ճիշտն ասած՝ թավջութակի hնչողությունն ընդհանուր առմամբ էնքան էլ չեմ սիրում, եթե այլ երաժշտական գործիքների մասնակցությամբ չի լինում, դրա համար թավջութակային քիչ կատարումներ կարող է հավանեմ։ Բախ շատ եմ սիրում, բայց այլ գործիքներով։ Տվյալ ստեղծագործությունն էլ չեմ կարող ասել, որ հավանեցի։ Ինձ համար միջին էր, տհաճ չէր, բայց, համենայնդեպս, երկրորդ անգամ իմ ցանկությամբ չէի լսի։ :oy
Ամեն դեպքում շնորհակալություն ինձ էս թեմայում հիշելու համար։ :)


Այս երգն էլ առաջարկում եմ Ռուֆուսին։ Եթե ցանկություն ունենա, թող նաև գնահատի. ;)


http://www.youtube.com/watch?v=1se60Wm7eTE

Ռուֆուս
07.06.2010, 00:54
Ան ջան, լսեցի, էմբիենտ, հանգստացնող երաժշտություն էր, new-age: Դե սենց երգերը լսում եմ, բայց շատ չեմ կարող լսել, որովհետև շատ արագ սկսում են ձանձրացնել: Համ էլ Արշակը կարծեմ սրանցից տվել էր, բայց չէի լսում :oy :))

Ան ջան, արի ես էլ քեզ երգ նվիրեմ.

Roy Orbison - Crying


http://www.youtube.com/watch?v=Dysmg6j1vMw

Դարք
10.06.2010, 20:21
քանի որ նախորդ մասնակցի ուղած երգին արդեն 4-5 օր է չեն արձագանքել առաջարկում եմ

ԴԱՏԱՐԿՈՒԹՅԱՆԸ մի փոքր իր ոճից դուրս R&B կատարում


http://www.youtube.com/watch?v=ufFAMyrqqEk

Դատարկություն
11.06.2010, 21:18
Երգը լսեցի:oy Չէի ասի, շատ հավանեցի, բայց դե ննենց էլ չի, որ չհավանեցի:)): Համենայն դեպս, էս երգը մի քանի անգամից ավել չէի լսի: Հիմա պատճառաբանեմ:

Առաջինը` տեմպը. իմ համար շատ ա արագ, թվումա, թե ինչ-որ տեղա շտապում ու անընդհատ էդ աղջկա սիրտը պատրաստվում է կոտրի, մի հատ էլ ուրախանում ա դրա վրա:beee:)): Գիտեմ, որ երևի ոճի առանձնահատկություննա, բայց ես ավելի դանդաղ ու մելանխոլիկ տեմպ եմ սիրում:

Երկրորդը` բառերի նմանությունը ու պարզունակությունը. օրինակ, ինչի՞ պետքա ինքը 4-8 անգամ կրկներգը կրկնի: Էստեղ էլ ցույցա տալիս, թե որը քանի անգամա կրկնում, ավելի ա ջղայնացնում: Կարող էր դրա տեղը ուրիշ բառեր երգել:)) Երգը լսելուց, ոնցոր նույն երգը մի քանի անգամ լսեմ:))
Չնայած, որ պարելու ցանկություն լինի (որ լինի:))) ու ուրախ տրամադրություն, լավ էլ կլսվի:)

Ռուֆուսի երգը ունկնդրող չեղավ:)) Ռուֆ, ունկնդրումը փոխանցում եմ քեզ, էն երգը ուրիշին առաջարկիր;):) Չգիտեմ էլ, կհավանես, թե չէ, բայց ես իրանց եմ սիրում`

Arcade Fire - Neighborhood #2 (Laika)


http://www.youtube.com/watch?v=8Wq917ucGaE

Ռուֆուս
13.06.2010, 20:10
Arcade Fire-ից Wake Up-ն էի լսել ու էնքան էր դուրս եկել, որ խմբի դիսկոգրաֆիան ավելացրել էի «անպայման քաշել ու լսել» խմբերի ցանկին :)) Լայկայից հետո մի քանի փոփոխություններ կատարեցի ցուցակում, խմբին բարձրացրեցի ամենաառաջին հորիզոնական :)

Լավն էր, ինդի ռոք՝ նվագախմբային տարրերով: Հավեսն ա: :)

Նորից Ուլուանային եմ նվիրում :))

Roy Orbison - Crying


http://www.youtube.com/watch?v=Dysmg6j1vMw

Ռուֆուս
13.06.2010, 20:48
Քանի որ էս թեման Ուլուանային (ու ինձ նույնպես) դուր չի գալիս, փոխարենը առաջարկում եմ, որ նույն երգը լսի Kita-ն: Նաև խնդրում եմ այսուհետ ինձ (ու Ուլուանային) երգ լսել չառաջարկել :))

Չամիչ
16.06.2010, 00:23
Քանի որ Kita-ն չարձագանքեց Ռուֆուսի առաջարկած երգին, փորձեմ ես կարծիք արտահայտել:

Երգը հավանեցի, բայց չփշաքաղվեցի: Սիրում եմ, երբ երաժշտությունը ստիպում է բուռն էմոցիաներ զգալ:

Առաջարկում եմ Ռուֆուսին:

Կատարում են` Սթիվի Ուոնդերը եւ Ինդիա Արին

A Time to Love



http://www.youtube.com/watch?v=yyDaeGI6eb8

Ուլուանա
16.06.2010, 00:33
Չամիչ ջան, ախր էս մարդը հենց քո գրառման վերևում գրառում ա արել ու խնդրել, որ իրեն այսուհետև էս թեմայում երգ չառաջարկեն, իսկ դու, ոնց որ ինադու, բռնում ու հենց իրեն ես առաջարկում. :))

Քանի որ էս թեման Ուլուանային (ու ինձ նույնպես) դուր չի գալիս, փոխարենը առաջարկում եմ, որ նույն երգը լսի Kita-ն: Նաև խնդրում եմ այսուհետ ինձ (ու Ուլուանային) երգ լսել չառաջարկել :))

Չնայած սենց թե նենց՝ քսանչորս ժամվա մեջ չարձագանքելու դեպքում ուրիշներն իրավունք ունեն առաջ անցնելու, բայց ամեն դեպքում մարդ իրեն վատ ա զգում, երբ իր անունն էստեղ նշվում ա, ու ամեն անգամ պիտի ստիպված լինի անտեսել։ :8

Չամիչ
19.06.2010, 16:14
Չամիչ ջան, ախր էս մարդը հենց քո գրառման վերևում գրառում ա արել ու խնդրել, որ իրեն այսուհետև էս թեմայում երգ չառաջարկեն, իսկ դու, ոնց որ ինադու, բռնում ու հենց իրեն ես առաջարկում. :))


Հա իսկապես, ամբողջ օրը նստած մտածում եմ տեսնես ինադու ի՞նչ կարելի ա անել:)

Իրականում, պարզ անուշադրություն ա, Ռուֆուսի գրած նախադասության առաջին մասը կարդացել էի, իսկ երկրորդ մասը չգիտես ինչու բաց էի թողել:

Ամեն դեպքում, երգի լսումը փոխանցում եմ Rammstein-ին:

Հիշեցնեմ, որ երգի մասին է խոսքը՝
Stevie Wonder & India Arie
A Time to Love