PDA

Դիտել ողջ տարբերակը : Անիծյալների կղզին / Shutter Island (2010)

Agni
27.04.2010, 11:57
Ժող շատ կուզեի կարդալ կարծիքներ «Shutter Island» կամ «Остров проклятых» ֆիլմի մասին: Ո՞վ է նայել ու ի՞նչ կարծիքներ կան, ես անձամբ բավականին տպավորված եմ:

Rhayader
27.04.2010, 13:12
Ժող շատ կուզեի կարդալ կարծիքներ «Shutter Island» կամ «Остров проклятых» ֆիլմի մասին: Ո՞վ է նայել ու ի՞նչ կարծիքներ կան, ես անձամբ բավականին տպավորված եմ:

Ես կուզեի հենց ֆիլմը նայել: Այս մի քանի օրը երևի կանեմ: Ավելի ճիշտ չէ՞ր լինի առանձին թեմա բացել, Ագնի:

Agni
27.04.2010, 14:10
Ես կուզեի հենց ֆիլմը նայել: Այս մի քանի օրը երևի կանեմ: Ավելի ճիշտ չէ՞ր լինի առանձին թեմա բացել, Ագնի:

Rhayader համաձայն եմ, դե լավ դու էլ նայի ու կբացենք կքննարկենք: Մի քանի անհասկանալի հարցեր ունեմ:

Cassiopeia
27.04.2010, 15:04
Մենք նայել ենք, առաջին տպավորությունը դրական էր: Սկզբում կարծում էի, որ հերոսի դերակատարի պատճառով ֆիլմը լրիվ փչացած կլինի, բայց չէ, լավ էլ ստացվել էր: Ու դժվար էր պատկերացնել, որ ֆիլմը նման վերջաբան կունենա:

Հայկօ
27.04.2010, 18:12
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս (http://www.akumb.am/showthread.php/53304-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8.-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B6%D5%A5%D6%80%D5%BD)» թեմայից:

Արտիստ
27.04.2010, 19:19
Մենք նայել ենք, առաջին տպավորությունը դրական էր: Սկզբում կարծում էի, որ հերոսի դերակատարի պատճառով ֆիլմը լրիվ փչացած կլինի, բայց չէ, լավ էլ ստացվել էր: Ու դժվար էր պատկերացնել, որ ֆիլմը նման վերջաբան կունենա:

Հահա, դերակատարի առումով ես նույնիսկ չէի էլ ուզում ֆիլմը նայել :))
Չէ ֆիլմը իրոք հզորա, ու դուրս գալուց հետո, մի ամբողջ երկիր մոլորակ քննարկում էր վերը հոգական խանգարումներ ուներ թե ոչ :))
Հա իսկ իմ անձնական կարծիքը, նա սովորական մարդ էր :)

Հայկօ
27.04.2010, 19:29
Ֆիլմը չեմ նայել, բայց Դի Կապրիոն վերջերս ահագին լավ կինոներում ա խաղում ու ահագին էլ լավ դերեր ունի: Ճիշտ ա՝ լավ կլիներ, որ Սկորսեզեն իրա փոխարեն մի ուրիշ՝ ավելի լավ դերասանի «սիրահարվեր», բայց սենց էլ վատ չի :): «Blood Diamond»-ը, օրինակ, շատ լավն էր, «Departed»-ն էլ վատը չէր: Տեսնենք՝ էս կինոյու՞մ ինչ կասի :):

Agni
27.04.2010, 19:44
Լրիվ համաձայն եմ Դիկապրիոյի դերակատարման հետ կապված, լավ էր շատ:
Ես կարծում եմ շատ մեծ նշանակություն ուներ այս ֆիլմի ձայնային էֆեկտները, որոնք հաստատ ֆիլմը ավելի ազդեցիկ էին դարձնում/երբեմն նույնիսկ նյարդախիլ էին անում:)չգիտեմ տենց բառ կա, թե չէ/:
Նախ ասեմ նմանություն տեսա "Կա-Պեքս մոլորակը" ֆիլմի հետ:Երկու Ֆիլմում էլ տրավմայից առաջացած շիզոֆրենիայի մասինա խոսքը գնում:
Ու ամբողջ ֆիլմի ժամանակ մի ասացվածք էր մտքիս գալիս, որ ասում են ."Ամենադժվարը շիզոֆրենիկին չհավատալն է":

Աթեիստ
27.04.2010, 21:04
Ես ասեմ, որ ֆիլմը միջինոտ էր որպես թրիլլեր, բայց վատն էր, որպես Սկորսեզեի ֆիլմ (Departed-ը հիասքանչ էր)։
Շատ ուշադիր դիտելու դեպքում նկատում եք որոշ սխալներ (հիվանդի ձեռքի դիրքը կամերայի դիրքից կախված հա փոխվում է), որոնք եթե վերջում վերագրեին ասենք գլխավոր հերոսի հիվանդությանը , մի գուցե կհասկանայի, իսկ այսպես ... շատ վատ տպավորություն թողեց այդ մասը։

EgoBrain
27.04.2010, 23:29
Իմ դուրը եկավ: Նրանով է առանձնանում, որ կարելի է տարբեր ձևով հասկանալ և մտածելու տեղիք է տալիս: Ասեմ, որ գնահատում եմ այն ոչ թե որպես թրիլլեր, այլ որպես հոգեբանական ֆիլմ: Իսկ Դիկապրիոյի դերակատարությունը շատ տեղին էր, շատ լավ համապատասխանում էր դերին:

Sagittarius
28.04.2010, 02:03
Շատ լավ կինո էր, դուրս շատ եկավ,
բայց քանի որ, մինչև այս կինոն տեսել էի նաև «Թիվ 23» ֆիլմը, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծեց, որ սյուժեի թեթև կրկնություն կա, ուղղակի՝ սուբյեկտիվ կարծիք:)

Heqim
28.04.2010, 20:55
Շատ լավ կինո էր, դուրս շատ եկավ,
բայց քանի որ, մինչև այս կինոն տեսել էի նաև «Թիվ 23» ֆիլմը, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծեց, որ սյուժեի թեթև կրկնություն կա, ուղղակի՝ սուբյեկտիվ կարծիք:)

Հետաքրքիր էր, առանձնապես մեծ սպասումներ չունեի, բայց ասեմ, ժամանակս չեմ ափսոսել: Չնայած կարծում եմ դի Կապրիո Սկորսեզե համագործակցությանը ընմիջումա պետք: Ինչ վերաբերումա "Թիվ 23" ֆիլմին, սարսափելի ֆիլմ էր: Բայց նմանություն անխոս կար...

helium
18.06.2010, 12:14
Վերջապես հաջողվեց նայել այս ֆիլմը։ Ասեմ, որ բավական տպավորված եմ։ Ընթացքը հետաքրքիր էր, դինամիկ, այլապես չէի կարող մինչև գիշերվա 2։30 դիմանալ :)
Ճիշտն ասած չեմ կարծում, որ տարբեր կերպ հասկանալու տեղ թողնված էր․ հերոսն իսկապես հոգեկան խնդիրներ ուներ և իրոք բժիշկը փորձել էր անել ամեն ինչ վերջինիս «հետ» բերելու համար։ Եթե նույնիսկ կար պահ, երբ կասկածում էի, թե որ կողմն է իրական, իսկ որը՝ ոչ, ապա ատրճանակի տեսարանն ինձ ամբողջովին համոզեց, նաև դրան գումարվեց բժշկի «я умываю руки» արտահայտությունը։
Մի քանի տարի առաջ կարդացել էի Չարլզ Մակլինի «Страж» գիրքը։ Նմանատիպ սյուժե ունի, բայց ի տարբերություն այս ֆիլմի, այնտեղ մի քիչ իրավիճակն ավելի «ֆանտաստիկ» էր, իսկ վերջում ընդհանրապես խառնված այնպես, որ ընթերցողն իսկապես մնում է անտեղյակ՝ հերոսն էր հոգեկան հիվանդ, թե բժիշկն էր ամեն ինչ «դասավորել»։ Եթե ֆիլմը դուր է եկել, կարող եք նաև այս գիրքն ընթերցել։
http://lib.aldebaran.ru/author/maklin_charlz/maklin_charlz_strazh/
(http://lib.aldebaran.ru/author/maklin_charlz/maklin_charlz_strazh/)

dvgray
19.06.2010, 05:32
բավականին նոր մեկնաբանություն էր /ինձ համար/: ամենայն հավանականությամբ դեռ երկար եմ "տալու առնելու" :
եղել է հավանաբար պահեր, երբ ես էլ մտածել եմ, որ այդ իլուզիոն աշխարհը դիտավորություն է, այսպես կոչված դիտավորյալ մուտք "Մատրիցա": սակայն այսպես միանգամից ու այսպես "ներսից"… տպավորիչ էր: մոտավորավես նույնքան, ինչքան տպավորիչ էր Ֆորմանի "Ամադեուսում" Սալերիի անկեղծ մեկնաբանությունը…
ֆիչլմի վերջին ակորդը- "ավելի լավ է որպես մարդ մեռնել, քան որպես հրեշ ապրել…" - թվում է տրիվիալ: բայց իրականում թեմայի վերլուծության հանճարեղ եզրափակում է:
դեռ երկար մտորելու եմ այս թեմայով՝ բարձրաձայն կամ մտքումս: կարևորագույն սցենարներ են համարձակորեն ու հստակորեն բացահայտված : մնում է հնարավորինս համապարփակ ըմբռնել…

Dayana
07.07.2010, 10:39
Վերջապես հաջողվեց նայել այս ֆիլմը։ Ասեմ, որ բավական տպավորված եմ։ Ընթացքը հետաքրքիր էր, դինամիկ, այլապես չէի կարող մինչև գիշերվա 2։30 դիմանալ :)
Ճիշտն ասած չեմ կարծում, որ տարբեր կերպ հասկանալու տեղ թողնված էր․ հերոսն իսկապես հոգեկան խնդիրներ ուներ և իրոք բժիշկը փորձել էր անել ամեն ինչ վերջինիս «հետ» բերելու համար։ Եթե նույնիսկ կար պահ, երբ կասկածում էի, թե որ կողմն է իրական, իսկ որը՝ ոչ, ապա ատրճանակի տեսարանն ինձ ամբողջովին համոզեց, նաև դրան գումարվեց բժշկի «я умываю руки» արտահայտությունը։
Մի քանի տարի առաջ կարդացել էի Չարլզ Մակլինի «Страж» գիրքը։ Նմանատիպ սյուժե ունի, բայց ի տարբերություն այս ֆիլմի, այնտեղ մի քիչ իրավիճակն ավելի «ֆանտաստիկ» էր, իսկ վերջում ընդհանրապես խառնված այնպես, որ ընթերցողն իսկապես մնում է անտեղյակ՝ հերոսն էր հոգեկան հիվանդ, թե բժիշկն էր ամեն ինչ «դասավորել»։ Եթե ֆիլմը դուր է եկել, կարող եք նաև այս գիրքն ընթերցել։
http://lib.aldebaran.ru/author/maklin_charlz/maklin_charlz_strazh/

Ինձ ամեն դեպքում թվաց, որ Բժիշկն էր սարքել: :esim

Elmo
07.07.2010, 10:53
Ինձ ամեն դեպքում թվաց, որ Բժիշկն էր սարքել: :esim

Բժիշկը ամեն ինչ արեց, որ նա բուժվի ու ստացվեց: Իսկ բուժվելուց հետո, երբ գիտակցեց իր իրականությունը, էլ չէր ուզում ապրել: Դրա համար էլ ասեց "ավելի լավ է մեռնել որպես հերոս, քան ապրել որպես հրեշ" ու էլի իրեն գժի տեղ դրեց, որ տանեն լոբոտոմիայի:

Dayana
07.07.2010, 11:02

Իսկ պատերազմական հիշողություները, դրանք էլ էի՞ն "երևակայական": :unsure

Elmo
07.07.2010, 14:46
Իսկ պատերազմական հիշողություները, դրանք էլ էի՞ն "երևակայական": :unsure

Չէ, ինքը պատերազմի հերոս էր ու էդ հիշողությունները իրական էին: Բայց կնոջ գժվելն ու երեխեքին սպանելը, ու հետո իրա կողմից կնոջ սպանությունը ինքը չէր հիշում: Հոգեբանական տրավմա էր ստացել ու մի այլ իրականություն էր ստեղծել ենթագիտակցությունում: Ըստ իր նոր կերպարի ինքը էդ կղզում գերի էր, իսկ իր կինն ու երեխաները այրվել էին տան հրդեհի պատճառով:
Բժիշկը էդ ամեն ինչը թողեց մինչև վերջ գնա, որ վերջապես էդ մարդը հասկանա, իրա ստեղծած անիրական կերպարների մտացածին լինելը: Քանի որ ինքը հերոս էր, կառավարություն էլ էր թույլ տվել, որ տենց վտանգավոր բուժում անց կացնեին: Բայց երբ բուժվեց ու ազատվեց ենթագիտակցական իրականությունից, հակսացավ, որ էդ բեռը վրեն չի կարա ապրի: Դրա համար էլ էլի իրան հիվանդի տեղ դրեց, որ տանեն լոբոտոմիա անեն ու արդեն իսկականից գիժ դառնա, հետո էլ կարճ ժամանակում մահանա:

Dayana
07.07.2010, 15:04

Հա ձյաձ, էդքանը հասկացել էի, բայց կասկածի տեղիք տվեց էն, որ բիժիշկը ասեց, որ պատերազմի ժամանակ ինքը ոչ մեկի ռասստրելի չի կանգնացրել, էդ էլ ա երևակայություն, ու դա էր հենց տարօրինակ: :esim

Elmo
07.07.2010, 16:14
Հա ձյաձ, էդքանը հասկացել էի, բայց կասկածի տեղիք տվեց էն, որ բիժիշկը ասեց, որ պատերազմի ժամանակ ինքը ոչ մեկի ռասստրելի չի կանգնացրել, էդ էլ ա երևակայություն, ու դա էր հենց տարօրինակ: :esim

Հա, տենց էլ կա: Ինքը կնոջը սպանելու մեղքի զգացումին էլ էր ուրիշ պատճառ գտել ու երևակայել էր, որ ռաստրել ա կազմակերպել ու էդ ա իրա սրտին նստած մեղքը, բայց իրականում իրա կնոջ սպանությունն էր իրան տանում: Իրա տանջանքին ուրիշ պատճառ էր հորինել էլի:

Sagittarius
07.07.2010, 17:45
ամեն դեպքում ապրեն, շատ լավ ֆիլմ էր, հզոր կլիներ դրա գիրքը /եթե իհարկե կա/ կարդալ, մինչև ֆիլմը դիտելը

Yellow Raven
30.07.2010, 18:06
7/10 :)

Տպավորիչ ֆիլմ էր, մինչև վերջ հաճելի լարվածության մեջ պահեց:) Ձայնային էֆֆեկտները հրաշալի էին, ամբողջովին փոխում էին պահի պատկերացումը:
Ապրի Սքորսեզեն:)

Tyler
13.08.2010, 11:50
Լավ ֆիլմ էր, բայց ով որ Fight Club-ը տեսել ա, առանձնապես չի շշմի վերջաբանից :) Սքորսեզեին իրոք հալալ ա, բիձուկը մինչև հիմա սենց կինոներ ա կարում հանի :))

impression
13.08.2010, 13:23
Թե ասա ինչ եք ուզում Դիկապրիոյից
հրաշալի դերասան ա, համաձայնեք, հանգստանանք էլի
մանավանդ ինչքան մեծանում՝ էնքան որակ ա տալիս, հասուն ա շատ ու շատ լավ ա խաղում
Սկորցեզեն էլ երևի էդքան էլ քյալ չի էլի, որ իրեն ա ընտրում

հիմա ֆիլմի մասին՝ լավ ֆիլմ էր, բայց՝ ցնցող չէր, ընդհանրապես վերջերս շատացել են նման տիպի ֆիլմերը, ու ասենք իմ առաջին ու ամենաուժեղ տպավորությունը մաշինիստ-ից էր, հետո նայեցի ամերիկյան պսիխոն :D ու հանգավ սաղ
իհարկե Մարտական ակումբը խիստ տարբերվում ա էս տիպի ֆիլմերից իր որակով, դե կներեք, նայեք ինչ գիգանտներ են խաղում, ու ոնց են խաղում...

մի խոսքով, Դիկապրիոյին շատ սիրեցի հատկապես Կղզին ֆիլմից հետո, էնտեղ դեռ ջահել տղուկ ա, բայց սպանիչ ա խաղում

Ռուֆուս
19.08.2010, 14:35
Էնքան գովեցիք, որ որոշեցի ես էլ նայել :)

Դուրս չեկավ :beee

Սցենարը լիքն էր շաբլոններով ու կլիշեներով, ոնց որ տարբեր ֆիլմերի դրվագների հավաքածու լիներ...

Ամենաշատը Մաշինիստ (http://www.imdb.com/title/tt0361862/) ֆիլմին էր նման, որոշ պահեր հիշեցնում էին Մեմենտոն, Ամերիկյան Փսիխը և այլն...

Չնայած չեմ կարող ժխտել, որ շատ աուդիո-վիզուալ առումով շատ գեղեցիկ էր ստացվել, Դի Կապրիոն էլ լավ էր խաղում ու ֆիլմի որոշ դրվագներ բավականին համոզիչ էին:

Մի խոսքով Սկորսեզեի համար շատ թույլ ֆիլմ էր, եթե ավելի օրիգինալ սցենար գրեին, հոյակապ ֆիլմ կստացվեր :)

Sagittarius
19.08.2010, 16:20
մեծ սպասելիքները բերում են հիասթափության, նույնիսկ եթե արդյունքը հրաշալի ա.
էն օր էլ ընկերներիցս մեկը բողոքեց ֆիլմից, ասես շաբլոն սյուժե էր, ադրեն սկզբից ամեն ինչ պարզ էր

և արդյունքում մի բան հասկացա, որ են մարդկանց համար, որ արդեն գիտեն, թե ինչ կարգի ֆիլմ ա, դժվար չի լինում կանխատեսել ֆիլմի ավարտը և հետաքրքրությունը կորում ա, չնայած որ բոլորն էլ նշում են, որ բարձորակ ֆիլմ ա: Եվ տենց էլ կա՝ ելնելով ուրիշներից ստացած ինֆորմացիայից /մեկը համեմատում ա մոմենտոյի հետ, մեկը մարտական ակումբի/, արդեն սպասում ես մի հատ ոչ «ստանդարտ» հագուցալուծում, ու շատ հեշտությամբ գտնում ես թի ինչես կավարտվի ֆիլմը և ով ով ա.

իսկ ահա իմ դեպքում այլ էր, ֆիլմը դիտեցի պրեմիեայից մի երկու օր հետո, միակ ինֆորմացիան դիտածս թրեյլերն էր, որը ինձ մոտ ինչ որ ստանդարտ հորոր թրիլլերի տպավորություն էր թողել, նաև ունեի սուբեկտիվ խիստ բացասական կարծիք ԴիԿապրիոյի մասին ու իրանից լուրջ ֆիլմ չէի ակնկալում, ուստի ֆիլմի վերջաբանը ինձ կարողացավ զարմացնել /ընդհանրապես ուրիշ ոճի ֆիլմ էի սպասում/ և կարողացա առավելագույն հաճույք ստանալ ֆիլմից:

Ռուֆուս
19.08.2010, 17:31
Դե Մեմենտոյին, Մարտական Ակումբին ու Ամերիկյան Փսիխոյին նման է միայն այնքանով, որ բոլորն էլ շիզոֆրեննիկների մասին ա, բայց Մաշինիստին շատ շատ նման ա, իրար հետ ընդհանրությունները չափից դուրս շատ են:

Խորհուրդ կտամ Մաշինիստն էլ դիտել

El Maquinista/The Machinist

http://upload.wikimedia.org/wikipedia/en/b/b9/The_Machinist_poster.JPG

Մաշինիստում ամենահետաքրքիրը գլխավոր դերասանի՝ Քրիստիան Բեյլի կերպարանափոխումն էր, կինոյի պատմության մեջ երևի դեռևս ոչ մի դերասան նման զոհողությունների չի գնացել, ինչպես Բեյլը:

Աջից Բեյլն է կամ Բեթմենում կամ էլ Ամերկյան Փսիխո ֆիլմում (չեմ հիշում), իսկ ձախից նույն ինքը Մաշինիստ ֆիլմում:

http://moviepatron.com/blog/wp-content/uploads/2007/07/christian-bale.jpg

http://4.bp.blogspot.com/_q514fFpQvPk/TDXaoTIfZHI/AAAAAAAAAuA/-KXbCi1Z30Y/s400/155113__machinist_l1.jpg

Մաշինիստում խաղալու համար Բեյլը մի քանի ամսում կորցրեց 27կգ՝ 82կգ-ից դառնալով 55կգ: Ամեն օր մենակ մի բաժակ սուրճ էր խմում ու մի հատ խնձոր ուտում: Բեյլը սկզբում ուզում էր նիհարել մինչև 45կգ, սակայն բժիշկները չթույլատրեցին: Իսկ Մաշինիստից հետո Բեյլը մի քանի ամսում չաղացավ մինչև 100կգ, որպեսզի նկարահանվեր Բեթմենի ֆիլմում:

Eliza1
19.08.2010, 23:14
Կարծում եմ,որ ի տարբերություն այլ ժանրերի հոգեբանական ֆիլմերը երբեք էլ չեն ձանձրացնի:Սա ֆիլմ է, որ նայում ես մեկ շնչով՝ լարված սցենար,հիանալի դերասանական խաղ, ռեժիսորական լավ աշխատանք:Կարծում եմ, որ ֆիլմի վերջաբանն ամբողջովին բացում է փակագծերը և ֆիլմն անորոշ չի ավարտվում:Արժե դիտել:

Ֆրեյա
10.03.2011, 17:12
Մաշինիստը մի քանի ամիս առաջ եմ նայել ու, չնայած, որ վերջը վատը չէր, ընթացքը ձանձրալի ու «անհամ» էր:

Ամբողջ ֆիլմը կարծես կառուցված լիներ Քրիստիան Բեյլի խիստ նիհարելու փաստի վրա. ամբողջ ֆիլմի մեջ ցույց էին տալիս կիսամերկ ու ներվային ծխելուց, ուրիշ ոչինչ դերասանը չի խաղացել:

Իտարբերություն դրա՝ Անիծյալների կղզին ավելի լարված ընթացք ուներ: Ինչքան էլ կանխատեսելի լիներ սյուժեն, ընթացքը լավ էր նկարահանված:

Արտակարգ չէր, բայց լավն էր: