PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենախարիզմատիկ կինոհերոսը

Հայկօ
27.04.2010, 00:35
Խարիզմատիկ - գրավիչ, ուժեղ, առինքնող, հզոր, առաջնորդող... Խարիզմատիկ, մի խոսքով :)

Եվ ուրեմն...

Ո՞վ է, ըստ ձեզ, ամենախարիզմատիկ կինոհերոսը:

Ռիդդիկ (Վին Դիզել, «Սև խոռոչ», «Ռիդդիկի քրոնիկները»)
http://s03.radikal.ru/i176/1004/fa/9f773f77d499.jpg
Տերմինատոր (Առնոլդ Շվարցենեգեր, «Տերմինատոր» և այլն)
http://s57.radikal.ru/i156/1004/53/ee1ff33b869e.jpg
Ինդիանա Ջոնս (Հարիսոն Ֆորդ, «Ինդիանա Ջոնսը և կորուսյալ տապանի որոնումները» և այլն)
http://i020.radikal.ru/1004/8c/06c4cb5f05c0.jpg
Ջեյմս Բոնդ (նշել դերասանին և ֆիլմը)
http://i061.radikal.ru/1004/25/f8c78ad3a355.jpg
Օստապ Բենդեր (Սերգեյ Յուրսկի, Արչիլ Գոմիաշվիլի, Անդրեյ Միրոնով, «Ոսկե հորթը», «12 աթոռ»)
http://s11.radikal.ru/i183/1004/3f/d124c30a54c8.jpg
Հաննիբալ Լեկտեր (Էնտոնի Հոպկինս, «Գառների լռությունը» և այլն)
http://i027.radikal.ru/1004/55/85ecbe9938d8.jpg
Քեթրին Տրեմել (Շերոն Սթոուն, «Հիմնական բնազդը»)
http://s53.radikal.ru/i141/1004/9f/fafeb12bd8f9.jpg
Ֆրեդի Կրյուգեր (Ռոբերտ Էնգլունդ, «Մղձավանջ Ծփիների փողոցում»)
http://s47.radikal.ru/i117/1004/7c/ceeb9c28da77.jpg
Վոլանդ (Օլեգ Բասիլաշվիլի, «Վարպետն ու Մարգարիտան»)
http://i029.radikal.ru/1004/6e/cbdf9544bb42.jpg
Կոմս Վլադ Դրակուլա (Գերի Օլդմեն, «Բրեմ Սթոքերի Դրակուլան»)
http://s45.radikal.ru/i108/1004/e5/2e6b628d14a6.jpg
Ճնճղուկ Ջեկ (Ջոնի Դեպ, «Կարիբյան ծովի ծովահենները» և այն)
http://s39.radikal.ru/i084/1004/a1/3549c06e6e64.jpg
Լեոն (Ժան Ռենո, «Լեոն»)
http://s50.radikal.ru/i130/1004/05/f829ea222ad1.jpg
Տայլեր Դերդեն (Բրեդ Փիթ, «Մարտական Ակումբ»)

http://s53.radikal.ru/i140/1004/45/751a8d9af548.jpg

Դարտ Ուեյդեր («Աստղային պատերազմներ»)
http://s39.radikal.ru/i086/1004/74/7487b211e059.jpg
Ջոկեր (Հիթ Լեջեր, «Խավարի Ասպետը»)
http://i065.radikal.ru/1004/ca/41b12bdeece1.jpg

Հայկօ
27.04.2010, 00:35
Տոնի Մոնտանա (Ալ Պաչինո, «Սպիով դեմքը»)
http://s002.radikal.ru/i199/1004/fb/d67d1edceb04.jpg
Լարա Կրոֆտ (Անջելինա Ջոլի, «Լարա Կրոֆտ. դամբարաններ թալանողը»)
http://i065.radikal.ru/1004/8a/c1f39f4d2c73.jpg
Ջոն Միլտոն (Ալ Պաչինո, «Սատանայի դատապաշտպանը»)

http://s005.radikal.ru/i211/1004/13/57ac0107c8d5.jpg

Ժյուլ Ուինֆիլդ (Սեմյուել Լ. Ջեքսոն, «Քրեական ընթերցվածք»)
http://s43.radikal.ru/i101/1004/1f/1f3fd7d2df24.jpg
Գիշատիչը («Գիշատիչը»)
http://s005.radikal.ru/i209/1004/ee/6c87c99f27cd.jpg
Վ (Հյուգո Ուիվինգ, «Վ նշանակում է Վենդետտա»)
http://s54.radikal.ru/i143/1004/f6/2121d781b9e0.jpg
Ջոն ՄակԿլեյն (Բրյուս Ուիլիս, «Կռու պոպոք»)
http://i056.radikal.ru/1004/f7/5914232dfcef.jpg
Դոբերման (Վենսան Կասել, «Դոբերման»)
http://i049.radikal.ru/1004/b0/557c1cd68556.jpg
Ռորշախ (Ջեկի Էրլ Հեյլի, «Պահապանները»)
http://s42.radikal.ru/i097/1004/39/c074874364a8.jpg
Անտոն Չիգուր (Խավիեր Բարդեմ, «Ծերուկներն այստեղ տեղ չունեն»)
http://s16.radikal.ru/i190/1004/10/4424a6cfe801.jpg
Ֆրենկ Լուկաս (Դենզել Վաշինգտոն, «Ամերիկյան գանգստեր»)
http://s47.radikal.ru/i116/1004/76/017589fe3b84.jpg
Բիգ Քրիս (Վիննի Ջոնս, «Խաղաթղթեր, փող և երկու հրացանափող»)
http://s59.radikal.ru/i166/1004/55/62411b15b302.jpg
Ռ.Փ. ՄակՄերֆի (Ջեկ Նիկոլսոն, «Թռիչք կկվի բնի վրայով»)
http://s48.radikal.ru/i120/1004/01/8416b47df0e2.jpg
Ֆրենկ Մարտին (Ջեյսոն Սթեթհեմ, «Տեղափոխողը»)
http://i036.radikal.ru/1004/34/62390bba5ab8.jpg
Լոգան (Հյու Ջեքմեն, «Իքս մարդիկ»)
http://i017.radikal.ru/1004/68/40c818dc4a76.jpg

Sagittarius
27.04.2010, 00:50
Նշվածներից կառանձնացնեմ Վ, Ջոն Մակկլեյն /իր հումորները ամենածանր իրավիճակներում լրիվ ուրիշ են/,
նաև այս ցուցակին կավելացնեի «կիոնի տղուն» Երկնային արքայություն ֆիլմից, ու էլի շատերի, ուղղակի հիմա չեմ հիշում, բայց զգում եմ, որ շատերը բացակայում են

Ungrateful
27.04.2010, 00:55
Գոմեռ (Գոմեռ Սիմփսոն «Սիմփսոններ»)
http://t2.gstatic.com/images?q=tbn:u0Gqpt_LSI-HoM:http://i205.photobucket.com/albums/bb255/labaz2/homer01.jpg

Հ.Գ. իսկ ավելի լուրջ, արդեն քվեարկել եմ, ցուցակն էլ լավն ա :) :

Շինարար
27.04.2010, 00:56
Հաննիբալ եմ քվեարկել, ոչ թե որովհետև Հոպկինսը իմ սիրած դերասանն է, այլ որովհետև նա իմ սիրած դերասանն է դարձել հենց «Գառների լռությունը» ֆիլմը դիտելուց հետո: Ֆիլմում պաշտում եմ այն պահը, երբ նա խցից փախչելուց առաջ, երբ արդեն հոշոտել է, ում որ հարկն է, անխռով վայելում է դասական երաժշտության վերջին նոտաները: Գրառումս խիստ գրական լեզվով եմ շարադրել ոչ թե միայն այն պատճառով, որ սովորաբար հենց այսպես էլ գրում եմ, այլ նաև որովհետև Հաննիբալի մասին խոսելիս այլ ոճի կիրառումը, ես կասեի՝ կիրարկումը, անթույլատրելի է ինձ թվում::))

Հայկօ
27.04.2010, 00:56
Նշվածներից կառանձնացնեմ Վ, Ջոն Մակկլեյն /իր հումորները ամենածանր իրավիճակներում լրիվ ուրիշ են/,
նաև այս ցուցակին կավելացնեի «կիոնի տղուն» Երկնային արքայություն ֆիլմից, ու էլի շատերի, ուղղակի հիմա չեմ հիշում, բայց զգում եմ, որ շատերը բացակայում են

Դե ցուցակը ես եմ կազմել, իմ էլ դե ո՛չ ճաշակս ա անթերի, ո՛չ էլ հիշողությունս (ցավոք սրտի) :)): Դրա համար էլ վերջում մեծահոգաբար «Այլ տարբերակ» եմ դրել ;):

Հայկօ
27.04.2010, 00:58
Գոմեռ (Գոմեռ Սիմփսոն «Սիմփսոններ»)

Հոմերոս ձյան մրցակցությունից դուրս ա, ուղղակի ափսոս ինքը մուլտ ա, կինո չի :D: Թե չէ ցուցակը երկու անգամ երկարելու էր :):

ministr
27.04.2010, 01:03
Իմ կողմից կավելացնեի Գևորգին (Խորեն Աբրահամյան) "Սարոյան եղբայրներ" ֆիլմից:
Իսկ բերված երկարաբուն ցուցակից` իհարկե Օստապ Իբրահիմովիչը, անփոխարինելի Ջոն ՄաքԿլեյնը ու հավերժ կոստյումավոր` Ֆրենկ Մարտինը :)

*e}|{uka*
27.04.2010, 01:54
Էս Անջելինա Ջ-ըն ու Սթոունը նենց կռուտոյ տղեքն են հա՞ ցուցակում: :))

Ռ.Փ. ՄակՄերֆի (Ջեկ Նիկոլսոն, «Թռիչք կկվի բնի վրայով»):
Նիկոլսոնը.... պաշտում եմ:)միմիկան, խաղը, շարմը ժպիտը, ժպիտը::love , խարիզմը //ռուսների ասած// "прёт из ушей", «մուժչինա առյոլ»:Իդեալս ա, :)) ու ոչ միայն «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմով: «Փոստատարը երկրորդ անգամ չի զանգում», «Գայլը» ու բոլորը... անխտիր:

dvgray
27.04.2010, 03:30
Մորֆիուս ու Նեո - "Մատրիցա"

Աթեիստ
27.04.2010, 08:40
Ջեյմս Բոնդերից ամենահավանածս » Դենիել Քրեյգ - Կազինո ռոյալ (Պիռս Բրոսնանի ֆիլմերից հետո որոշել էի, էլ չդիտել այն ֆիլմաշարը, բայց Քրեյգը ... :hands)
Շատ լավն է Կլայվ Օուենը «Shoot em up» Ֆիլմում։
Բեն Կինգսլի - «Ավազից ու մառախուղից տունը» (հերոսների անունները չեմ հիշում)
Ջեյսոն Ստետհեմը - բոլոր ֆիլմերում (նրան ֆիլմ են բերում հենց խարիզմայի համար)։

Jarre
27.04.2010, 08:44
Ես դոկտոր Լեկտորին եմ ընտրել :)) , բայց ուզում եմ նշել նաև այս մեկին, ում ոչ մեկի հետ չեմ կարող համեմատել։

ՏՐԻՍՏԱՆ - «Աշնան լեգենդները» (http://www.imdb.com/title/tt0110322/) - Բրեդ Պիտ

http://www.swotti.com/tmp/swotti/cacheBGVNZW5KCYBVZIB0AGUGZMFSBA==RW50ZXJ0YWLUBWVUDC1NB3ZPZXM=/imglegends%20of%20the%20fall4.jpg

http://poserorprophet.files.wordpress.com/2009/05/brad_pitt_legends_of_the_fall_002.jpg

http://images.allmoviephoto.com/1994_Legends_of_the_Fall/brad_pitt_legends_of_the_fall_001.jpg

Ռուֆուս
27.04.2010, 09:11
Հայկօյի նշածներիցդ ամենախարիզմատիկը իմհկ Ինդիանա Ջոնսն ա :love

Վերը նշվածներից կավելացնեի նաև Ռ.Փ. ՄակՄերֆի (Ջեկ Նիկոլսոն, «Թռիչք կկվի բնի վրայով») ու նույն ֆիլմից քույր Միլդրեդ Ռեդչետ :love

Ջեյմս Բոնդ սերիայից՝ Դենիել Քրեյգ:

Farfalla
27.04.2010, 09:22
Հաննիբալ Լեկտեր:love, ամենախարիզմատիկ, ամենասեքսուալ, ամենա-ամանա կինոհերոսը:love

Rhayader
27.04.2010, 09:26
http://images2.wikia.nocookie.net/__cb20100414150953/familyguy/images/b/bc/Red_guy.jpg

Իրան եք մոռացել:

SSS
27.04.2010, 09:42
"Ճնճղուկ Ջեկ"-Ջոնի դեպ:love

Ներսես_AM
27.04.2010, 09:42
Իրան ընդհանուր առմամբ էտքան էլ չեմ հավանում, բայց էս կինոն վերջն ա: Ու ամենախարիզմատիկը ես տալիս եմ իրան:

Վիլլիամ Վոլլաս (Մել Գիսոն, «Braveheart») Կլօր ոնց թարգմանեմ որ նորմալ լինի «Քաջը» «Անվախը», «Խիզախը» :think

http://theitalianist.files.wordpress.com/2009/11/braverheartfreedom.jpg

Արևածագ
27.04.2010, 09:51
Իսկ Ժերար Դեպարդիե՞ն...:oy

Lion
27.04.2010, 16:05
Ես "հարազատ" Օստապ Իբրահիմիչի օգտին քվեարկեցի, բայց Տերմինատորն ու Ջոն ՄակԿլեյն էլ էին լավերից...

Ֆրեյա
27.04.2010, 16:57
լավ չեմ հասկանում թեմայի իմաստը :think

Ոնց կարելի ա նշել, թե ամենախարիզմատիկը դրանցից որն է, նաև հաշվի առնելով այն, որ բաց են թողնված մի քանի հարյուրավոր, երևի, կինոներ (օրինակ, ձեր սիրելի Կնքահայրի մեջի Դենիրոյի հերոսը :P ու էլի.. շատ շատ շատտտտ՜...) Բա Կապիտան Ամերիկան :P Շարնակեմ՞
Սրանք բոլորն էլ իրանց տեղը ունեն, մեկը մեկից պակաս չի...

Բացի դրանից, ՆԵՆՑ տարբեր ժանրեր են :o Ոնց կարելի ա Jack Sparrow–ին համեմատել Դոն Կառլեոնեյի հետ, մի հարթությունում չեն...
Ես ապստամբում եմմմ :goblin

Jack Варабеи :love :love :love

Արևածագ
27.04.2010, 17:24
Օլեգ Յանկովսկուն՝ Մյունհաուզենիս էի մոռացել...:love

Հայկօ
27.04.2010, 19:22
Էս Անջելինա Ջ-ըն ու Սթոունը նենց կռուտոյ տղեքն են հա՞ ցուցակում: :))

Յոժ, նենց հետաքրքիր էր ցուցակ կազմելը. աղջիկ չկա՜ր :)): Լուրջ՝ խարիզմատիկ կինոհերոսուհի մենակ Շերոն Սթոունի խաղացած մարդասպան գրողն էր «Հիմնական բնազդում», Լարա Կրոֆթին էլ վերջին պահին ավելացրեցի: Սերժանտ Ռիփլինի էլ կար՝ «Օտարի» ու դրա շարունակությունների մեջի Սիգուրնի Ուիվերը, բայց ինքը «մարտական» էր, բայց խարիզմատիկ չէր :(: Շարմ չուներ, էլի:

Օգնեք, ժող, խարիզմատիկ կինոհերոսուհիներ հիշեք :):

Ի դեպ՝ Նիկոլսոնի Ջոկերն էլ ա շաաաա՜տ լավը: Դժվար ա ասել՝ որ մեկն ա ավելի լավը՝ ինքը՞, թե՞ Հիթ Լեջերը:

Հայկօ
27.04.2010, 19:45
Իրան եք մոռացել:

Ինքը պատահմամբ մուլտ չի՞ :)): Թե չէ գիտե՜՞ս ինչքան բան ենք մոռացել: Ու մանավանդ՝ Բենդերին :):

Իրան ընդհանուր առմամբ էտքան էլ չեմ հավանում, բայց էս կինոն վերջն ա: Ու ամենախարիզմատիկը ես տալիս եմ իրան:

Վիլլիամ Վոլլաս (Մել Գիսոն, «Braveheart») Կլօր ոնց թարգմանեմ որ նորմալ լինի «Քաջը» «Անվախը», «Խիզախը» :think

Մտքովս անցավ, բայց չգրեցի :esim: Նույն կերպ գլադիատոր Մաքսիմուսին էլ շրջանցեցի, մի տեսակ էն չէին: Կայսր Լեոնիդ-մեոնիդ... :(

«Խիզախ սիրտը՞» :8:

Ռուֆուս
27.04.2010, 19:47
Ես մեկին էլ հիշեցի Ռիփլին (Մեթ Դեյմոն) «Տաղանդավոր Պարոն Ռիփլին» ֆիլմից: Լավ կերպար էր :)

Հայկօ
27.04.2010, 19:52
Օլեգ Յանկովսկուն՝ Մյունհաուզենիս էի մոռացել...:love
Ժող, իսկ դուք հաստատ չեք խառնու՞մ «խարիզմատիկ» ու «լավ, պուպուշ, ուժեղ, սրամիտ, սիմպո... և այլն» (ընդգծել անհրաժեշտը) բառերը: Մյունխաուզենը խարիզմատիկ ա՞: Առաջին անգամ եմ լսում :): Կամ՝ միսթր Ռիփլին, էն էլ՝ տաղանդավորը:

Ռուֆուս
27.04.2010, 19:58

Իսկ դու խարիզմատիկ ասելով ի՞նչ ի նկատի ունես:

Արևածագ
27.04.2010, 20:03

Խարիզմատիկ - գրավիչ, ուժեղ, առինքնող, հզոր, առաջնորդող... գրածդ բառերին, իմ կարծիքով ու ճաշակով, Յանկովսկին լրիվ համընկնում է:

Հայկօ
27.04.2010, 20:04
Իսկ դու խարիզմատիկ ասելով ի՞նչ ի նկատի ունես:

Նկատի ունեմ հենց խարիզմատիկ (զարմանալի փաստ) :}:

Իսկ Ժերար Դեպարդիե՞ն...:oy

Ո՞ր դերը :):

Ռուֆուս
27.04.2010, 20:05
Լավ, կներես, Ռիփլին գրավիչ էր, կռիս, խելացի, հանճար: Բավարար չի՞ խարիզմատիկի համար :)

*e}|{uka*
27.04.2010, 20:15
Յոժ, նենց հետաքրքիր էր ցուցակ կազմելը. աղջիկ չկա՜ր :)): Լուրջ՝ խարիզմատիկ կինոհերոսուհի մենակ Շերոն Սթոունի խաղացած մարդասպան գրողն էր «Հիմնական բնազդում», Լարա Կրոֆթին էլ վերջին պահին ավելացրեցի: Սերժանտ Ռիփլինի էլ կար՝ «Օտարի» ու դրա շարունակությունների մեջի Սիգուրնի Ուիվերը, բայց ինքը «մարտական» էր, բայց խարիզմատիկ չէր :(: Շարմ չուներ, էլի:

Օգնեք, ժող, խարիզմատիկ կինոհերոսուհիներ հիշեք :):
:

Մերիլ Սթրիփը "Смерть ей к лицу" , «Կրամերը ընդդեմ Կրամերի» ու շատ այլ ֆիլմերում:
Բա՞ Ումա Տուրմանը Տարանտինոյի ֆիլմերում :

Հայկօ
27.04.2010, 20:21
Մերիլ Սթրիփը "Смерть ей к лицу" , «Կրամերը ընդդեմ Կրամերի» ու շատ այլ ֆիլմերում:
Բա՞ Ումա Տուրմանը Տարանտինոյի ֆիլմերում :

Մերիլ Սթրիփը՜... «Սատանան Պրադա է հագնու՞մ» :think:

Ումա Թուրմանը անդուր ա, խարիզմատիկ չի :noti:

«Չորս սենյակի» մեջի Բանդերասն ա խարիզմատիկ: «Դեսպերադոյի» մեջ էլ:

Կաթիլ
27.04.2010, 20:27
Ցուցակում ընտրեցի իհարկե Հաննիբալին, բայց ուզում եմ ավելացնլ նաև իմ սիրելի мистер Смит-ին (Կլայվ Օուեն :love - Застрели их), ի՞նչ պակասն ա :love
http://www.ok-magazine.ru/upload/iblock/9b5/9b5915e29c0d8389f58a136efa749c5a.jpg

Հայկօ
27.04.2010, 20:35
«Դոբերմանը» իրոք ոչ ոք չի նայե՞լ :):

Հա, ու մեկ էլ զարմանալի ա, որ Ռիդդիկը (ու ընդհանրապես՝ Վին Դիզելը) էսքան հետ ա:

*e}|{uka*
27.04.2010, 20:37
Մերիլ Սթրիփը՜... «Սատանան Պրադա է հագնու՞մ» :think:

Ումա Թուրմանը անդուր ա, խարիզմատիկ չի :noti:

«Չորս սենյակի» մեջի Բանդերասն ա խարիզմատիկ: «Դեսպերադոյի» մեջ էլ:

Հա ինչ, խարիզմատիկ չի՞ Մերիլը :beee
Վուփի Գոլդբերգը բոլոր ֆիլմերում, բացառությամբ ձմեռ պապի, ձմեռ տատի կարգի ֆիլմերում:

Ուման «Քրեական ընթերցվածքում» լավ էլ խարիզմատիկ ա: :P

Թիմ Ռոթին :love ենք մոռացել// ոչ բոլոր ֆիլմերում//, բայց դե, Տրավոլտային:

Վերջապես Միլա Յահովիչը:

Հայկօ
27.04.2010, 20:38
Ցուցակում ընտրեցի իհարկե Հաննիբալին, բայց ուզում եմ ավելացնլ նաև իմ սիրելի мистер Смит-ին (Կլայվ Օուեն :love - Застрели их), ի՞նչ պակասն ա :love

Գազա՞ր :o:blin:D

Ռուֆուս
27.04.2010, 20:39
«Դոբերմանը» իրոք ոչ ոք չի նայե՞լ :):

Ես փոքր ժամանակ եմ տեսել, բայց առանձնապես չի տպավորվել: Հեսա էլի կվերանայեմ, կարծիքս կասեմ :)

Արևածագ
27.04.2010, 20:42
Ժերար Դեպարդիե՞ն..
«Փախուստ»: Հայերեն նաև թարգմանվել է «Երկար ոտքերով պատգարակը» անունով:

Կաթիլ
27.04.2010, 20:43
Գազա՞ր :o:blin:D

հա ի?նչ :P բա պարտադիր պիտի սիգար կամ եսիմինչ լինի?
գազարն օգտակար ա գոնե :D

*e}|{uka*
27.04.2010, 20:44
Ֆանտոմասը, ֆանտոմասը: :D :D

Դեպարդիեն խարիզմատիկ չի, ցանցառ ա: :pardon

Ռուֆուս
27.04.2010, 20:44
Ցուցակում ընտրեցի իհարկե Հաննիբալին, բայց ուզում եմ ավելացնլ նաև իմ սիրելի мистер Смит-ին (Կլայվ Օուեն :love - Застрели их), ի՞նչ պակասն ա :love

Քլայվ Օուենի մասնակցությամբ «Արթուր Թագավոր» ֆիլմն եմ դիտել, իրենից ավելի ոչ խարիզմատիկ դերասան չեմ կարողանում պատկերացնել :[

Հայկօ
27.04.2010, 20:45
Հա ինչ, խարիզմատիկ չի՞ Մերիլը :beee
Վուփի Գոլդբերգը բոլոր ֆիլմերում, բացառությամբ ձմեռ պապի, ձմեռ տատի կարգի ֆիլմերում:

Ուման «Քրեական ընթերցվածքում» լավ էլ խարիզմատիկ ա: :P

Թիմ Ռոթին :love ենք մոռացել// ոչ բոլոր ֆիլմերում//, բայց դե, Տրավոլտային:

Վերջապես Միլա Յահովիչը:

Էդքանից մենակ Միլա Յովովիչի մասին եմ քիչ թե շատ մտածել, բայց ինքը ոչ մի տեղ էլ խարիզմա չունի, իմ կարծիքով :(:

Մերիլը իմ ասած կինոյում լավն ա :love: Միակ լավ բանն ա էդ կինոյում (մարդու չասեք, որ նայել եմ, խայտառակ կլինեմ):

Ումա Թուրմանը սովորական լգստված նառկոշ ա էդ կինոյում, ու հեչ է խարիզմատիկ չի, երբ կես մետրանոց ասեղը կոխում են սրտի մեջ, որտև մոտը պերեդոզ ա :D: Տրավոլտան երևի «Թրաձուկի» մեջ ա քիչ թե շատ մրցունակ, բայց նույն Քրեական ընթերցվածքում» հեչ չի դիմանում Սեմյուել Լ. Ջեքսոնի մրցակցությանը՝ թեմայի առումով:

Reservoir Dogs-ի մեջի Mr. Blond-ն էր հզոր կերպար, եթե չեմ սխալվում... :8

Հայկօ
27.04.2010, 20:50
հա ի?նչ :P բա պարտադիր պիտի սիգար կամ եսիմինչ լինի?
գազարն օգտակար ա գոնե :D

Խի ես բան ասեցի՞ :D: Ընտիր կինո ա, ու մանավանդ գազարը վերջն ա (Մոնիկա Բելուչիից հետո) :D: Լուրջ :8:

Դեպարդիեն խարիզմատիկ չի, ցանցառ ա: :pardon
Դեպարդյոյին բան չասես, ինքը հանճարեղ դերասան ա :sad: «Կոմս Մոնտե Քրիստոյում» իդեալական ա խաղում՝ հազար հատ Ժան Մարեյից լավ:

*e}|{uka*
27.04.2010, 20:54
Խի ես բան ասեցի՞ :D: Ընտիր կինո ա, ու մանավանդ գազարը վերջն ա (Մոնիկա Բելուչիից հետո) :D: Լուրջ :8:

Դեպարդյոյին բան չասես, ինքը հանճարեղ դերասան ա :sad: «Կոմս Մոնտե Քրիստոյում» իդեալական ա խաղում՝ հազար հատ Ժան Մարեյից լավ:
Գիտեմ: :P «Սիրանո Դե Բերժերակ»-ում էլ ա խարիզմատիկ : :think

Հայկօ
27.04.2010, 20:57
լավ չեմ հասկանում թեմայի իմաստը :think

Ոնց կարելի ա նշել, թե ամենախարիզմատիկը դրանցից որն է, նաև հաշվի առնելով այն, որ բաց են թողնված մի քանի հարյուրավոր, երևի, կինոներ (օրինակ, ձեր սիրելի Կնքահայրի մեջի Դենիրոյի հերոսը :P ու էլի.. շատ շատ շատտտտ՜...) Բա Կապիտան Ամերիկան :P Շարնակեմ՞
Սրանք բոլորն էլ իրանց տեղը ունեն, մեկը մեկից պակաս չի...

Բացի դրանից, ՆԵՆՑ տարբեր ժանրեր են :o Ոնց կարելի ա Jack Sparrow–ին համեմատել Դոն Կառլեոնեյի հետ, մի հարթությունում չեն...
Ես ապստամբում եմմմ :goblin

Jack Варабеи :love :love :love

Ուառռռռաբեեեեե՜յ :love:D:

Ֆրեյ, Ջոնի Դեպին սիրում ես՝ տենց էլ ասա, թե չէ՝ տարբեր ժանրե՜ր, դոն Կոռլեո՜նե... պրինյած վա՜ննու, պիծ չաշեչկու կո՜ֆե... բագաժնիկը չի՜ բացվում, Հիտլերը տեղու՜մ չի :D:

Էդ մի քանի հարյուրավոր կինոներից մի քանի տասնյավորը գրի, էլի, որ թեման դառնա լուրջ թեմա :):

Ռուֆուս
27.04.2010, 21:01

Հա, լավ ասենք թե մի հարյուր խարիզմատիկ կերպարի հավաքեցինք, հետո հետները ի՞նչ ենք անելու: :))
(Ես ընդամենը շարունակում եմ Անիի մտքերը :)))

Հայկօ
27.04.2010, 21:04
Հա, լավ ասենք թե մի հարյուր խարիզմատիկ կերպարի հավաքեցինք, հետո հետները ի՞նչ ենք անելու: :))
(Ես ընդամենը շարունակում եմ Անիի մտքերը :)))

Հավաքելու ենք, ըստ թեմայի գրողների ճակատը պաչենք, թեմայից դուրս գրողներին էլ մեխենք արագանքի սյունին :angry:

Շտիրլիցը խարիզմատիկ ա՞ :think:

*e}|{uka*
27.04.2010, 22:56
Հավաքելու ենք, ըստ թեմայի գրողների ճակատը պաչենք, թեմայից դուրս գրողներին էլ մեխենք արագանքի սյունին :angry:

Շտիրլիցը խարիզմատիկ ա՞ :think:

Անկասկած: Տիխոնով իդեալնիյ, խարիզմատիչնիյ ռազվեդչիկ:

Արևածագ
28.04.2010, 10:34
Կանանցից՝ Վիվիեն Լին: «Քամուց քշվածների» Սկառլետը: Մանավանդ, երբ սարի վրա կանգնած ասում է՝ « Երդվում եմ այլևս քաղցած չմնալ »...:)
Ու Էլիզաբեթ Թեյլորը: «Կլեոպատրա» :

Հայկօ
28.04.2010, 19:27
Կանանցից՝ Վիվիեն Լին: «Քամուց քշվածների» Սկառլետը: Մանավանդ, երբ սարի վրա կանգնած ասում է՝ « Երդվում եմ այլևս քաղցած չմնալ »...:)
Ու Էլիզաբեթ Թեյլորը: «Կլեոպատրա» :

Երկուսն էլ չեմ նայել :(: Առաջինը՝ որտև լացակումած ա, երկրորդը՝ որտև գեշ ա ու աչքերը բեսամթ քսած :)):

«Resident Evil»-ներում Միլա Յովովիչը բավականին խարիզմատիկ կերպար ա, հա :):

Արևածագ
28.04.2010, 21:20
Երկուսն էլ չեմ նայել :(: Առաջինը՝ որտև լացակումած ա, երկրորդը՝ որտև գեշ ա ու աչքերը բեսամթ քսած :)):

«Resident Evil»-ներում Միլա Յովովիչը բավականին խարիզմատիկ կերպար ա, հա :):
Ես էլ գրածդ շարքը չեմ տեսել: Չէի ասի, թե «Քամուց քշվածները» իմ սիրելի ֆիլմերից է, բայց որ Սկառլետ Օ Հարան մի երկու սերունդ կանանց որոշակի շերտի համար «առաջնորդող կերպար» է, դա երևի անկասկած: Արժեզրկումներն էլ հաշվի առնելով «...քշվածները» ամենաշատ փող հավաքած ֆիլմն է:
Իսկ ես կարծում էի՝ Լիզ Թեյլորը գեղեցկուհի է...:)

Գալաթեա
29.04.2010, 00:07
Ալ Պաչինոն Ջոն Միլտոնի դերում: Շատ լավն ա:
Հանիբալ Լեկտերը: Անկրկնելի ա
Ջեկոս Ուառաբեյ.. Миր остался прежним...стало меньше седержимого.

Լավ թեմա ա Հայկ ջան… Պաչիկ զա պռոդելանույու ռաբոտու:

Philosopher
29.04.2010, 00:24
Շատ կերպարների ես մոռացել, Հայկօ - Անդրեյ Բալկոնսկուց մինչև Դմիտրի Կարամազով, ասենք: "В бой идут одни старики" դու գիտես` ով, Կառլիտո Բրիգատնեն էլ քեզ նվեր: Մի ամբողջ պլաստ ռուսական ու հոլիվուդյան հանճարեղ ֆիլմարտադրության: Ընդգրկի, եթե չընտրենք էլ, գոնե իմանանք:

Գալը Ալ Պաչինո ասեց, չէ՞: Գնդապետին ո՞նց ես մոռացել:

... Ու թող ներեն բոլոր այն տղերքը, ում անունները չտվեցի :))

Մանանա
29.04.2010, 00:29
Էնդի Գարսիան "Մոդիլիանի" ֆիլմում

Հայկօ
29.04.2010, 12:34
Շատ կերպարների ես մոռացել, Հայկօ - Անդրեյ Բալկոնսկուց մինչև Դմիտրի Կարամազով, ասենք: "В бой идут одни старики" դու գիտես` ով, Կառլիտո Բրիգատնեն էլ քեզ նվեր: Մի ամբողջ պլաստ ռուսական ու հոլիվուդյան հանճարեղ ֆիլմարտադրության: Ընդգրկի, եթե չընտրենք էլ, գոնե իմանանք:

Գալը Ալ Պաչինո ասեց, չէ՞: Գնդապետին ո՞նց ես մոռացել:

... Ու թող ներեն բոլոր այն տղերքը, ում անունները չտվեցի :))

Philosopher ջան, ես էդ պահին ում հիշել եմ` գրել եմ, հետո նկարները ընտրելու ու կտրտելու, հարցումը սարքելու ժամակ մի քանի բան էլ եմ ավելացրել ու վերջ :): Պարզ ա, որ փակ ցուցակ կազմելը անհնար ա, ճաշակին էլ ընկեր չկա, դրա համար էլ խնդրում եմ` ում մտքով ինչ անցնում ա, ինքը ավելացնի` նկարով, արյան խմբով, կոշիկի ռազմերով, թաշախուստով-բանով, որ հետաքրքիր քննարկումներ լինեն թեմայում:

Գնդապետին ու Կառլիտոյին չէի մոռացել, ռուսականներից էլ մենակ Օստապ Իբրահիմովիչն էր, որ միանգամից մտքովս անցավ` որպես սուպերխարիզմատիկ երևույթ... Ուղղակի ինձ համար, օրինակ, Ռիդդիկի ու Տերմինատորի նման կերպարները շատ ավելի խարիզմատիկ են թվում, քան նույն Դմիտրի Կարամազովն ու Անդրել Բալկոնսկին, որոնք մեկ ա` ներքուստ ինչ-ինչ թուլություններ, կոնֆլիկտներ ու հակասություններ ունեն, բարդ են, երբեմն` ոչ վճռական, երբեմն` թերի: Հետո կերպարի ընդհանուր ճանաչելիությունն ու հայտնիությունն էլ ա իրանը ասում. էդ իմաստով, ասենք, "Մարտական ակումբի" Տայլերն ու "Տեղափոխողի" Ֆրենկը ավելի առաջ են, որովհետև խարիզմատիկ լինելու նշան ա նաև ամենաճանաչվածը լինելը, կրկնօրինակողներ ու էդպիսին լինել ցանկացողներ ունենալը և այլն: Քանի՞ մարդ գիտի Բալկոնսկու մասին: Իսկ քանի՞ մարդ ա օգտագործում "I'll be back" ու "Asta la vista, baby" արտահայտությունները: Պարզ ա, որ շատ կերպարների միջև համեմատության եզրեր գտնելը անհնար ա, բայց "խարիզման" հենց էն երևույթն ա, որ էսպես թե էնպես, շատ թե քիչ` հատուկ ա բոլորին: Քեզ համար գրավիչ ու հետաքրքիր են Շուշկինի հերոսները, իսկ մի ուրիշը մանկուց երազել ա Գիշատիչի նման ուժեղ ու հզոր որսորդ լինել :)):

Հենց նոր մտքովս անցավ, որ «Ռևոլվերի» միջի Ավին էլ ա շատ ուժեղ ու խարիզմատիկ կերպար :).

http://i3.fc-img.com/CTV02/Comcast_CIM_Prod_Fancast_Image/64/644/1196453071339_2Revolver-mif.jpg_290_210.jpg

Ֆրեյա
29.04.2010, 15:37
Ուառռռռաբեեեեե՜յ :love:D:

Ֆրեյ, Ջոնի Դեպին սիրում ես՝ տենց էլ ասա, թե չէ՝ տարբեր ժանրե՜ր, դոն Կոռլեո՜նե... պրինյած վա՜ննու, պիծ չաշեչկու կո՜ֆե... բագաժնիկը չի՜ բացվում, Հիտլերը տեղու՜մ չի :D:

Էդ մի քանի հարյուրավոր կինոներից մի քանի տասնյավորը գրի, էլի, որ թեման դառնա լուրջ թեմա :):

Դե լավ, որ տենց ա... :oy Ես էսօր բարի եմ...

Աշխարհի ամենա–սուպեր–մեգա–տերա–գուգլ խարիզմատիկ հերոսը :love

Charlie Chaplin ու իրա փոքրիկ բոմժիկը :love The Little Tramp

http://www.downtownexpress.com/de_242/tramp.gif

http://jaydeanhcr.files.wordpress.com/2009/08/charlie-chaplin-yesterday.jpg
:love
Իրա պես խարիզմատիկ ու ազդեցիկ կինոհերոս չի եղել... շատ էլ՝ որ խաղալիք ավտոմատից չի կրակել իրա կինոներում :P

SSS
29.04.2010, 15:44

+1:love

*e}|{uka*
29.04.2010, 16:49
Բրենդոն Լի "The Crow" ֆիլմում http://i.i.ua/photo/images/pic/2/5/237852_a4cdeb3f.jpg

Միշել Ռոդրիգեսը "Resident Evil"-ում ավելի խարիզմատիկ ա , քան Միլա Յահովիչը: :P
http://images2.wikia.nocookie.net/residentevil/images/thumb/6/6c/Rainocampo.jpg/250px-Rainocampo.jpg

Մարլո Բրանդոն «Կնքահայրը» ֆիլմում Վիտո Կարլեոնե http://www.etoday.ru/uploads/2009/05/04/%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F.jpg

Հայկօ
30.04.2010, 18:31
Դե լավ, որ տենց ա... :oy Ես էսօր բարի եմ...

Աշխարհի ամենա–սուպեր–մեգա–տերա–գուգլ խարիզմատիկ հերոսը :love

Charlie Chaplin ու իրա փոքրիկ բոմժիկը :love The Little Tramp

:love
Իրա պես խարիզմատիկ ու ազդեցիկ կինոհերոս չի եղել... շատ էլ՝ որ խաղալիք ավտոմատից չի կրակել իրա կինոներում :P

Բացարձակապես խարիզմատիկ չի :P:)):

Ռուֆուս
01.08.2010, 15:57
Ամենախարիզմատիկը չգիտեմ, բայց եթե վերը նշված ցանկից ամենաբացասական, ամենայլանդակ, ամենաանբարոյական, ամենաչար, ամենաստոր կինոհերոսին ընտրելու լինեի, առաջին մրցանակը միանշանակորեն կտայի Անտոն Չիգուրին (Խավիեր Բարդեմ, «Ծերուկներն այստեղ տեղ չունեն» ֆիլմից): Ինքը Տերմինատորի ափգրեյդ արած տեսակն ա, ինքը ոչ մարդ ա, ոչ մեքենա, ոչ էլ անասուն: Ինքը միայն մահ է սփռում, իր հետ կարող ես խաղալ, եթե հաղթես կյանքդ միայն մեկ օրով կերկարի: Ինքը ճակատագիրն է...

Ուֆ, վերջին տարիներիս տեսած ֆիլմերից No Country for Old Men ֆիլմը միակն էր, որ կեսից ուզում էի անջատել ու shift delete անել :[ Հզոր ֆիլմ ա, ապրեն Քոեն եղբայրները...

Հայկօ
06.09.2010, 18:32

Հա, ինքը անխուսափելին ա, ահուսարսափն ա և այլն, իրական կյանքն ա, որտեղա հաղթում ա չարը, բայց մեկ ա՝ խարիզմատիկ ա :): Իր մասնակցությամբ կադրերը ուղղակի հիպնոսացնում են:

Էլիզե
08.09.2010, 19:03
Դենի Օուշեն... ;)

Magic-Mushroom
08.09.2010, 21:10
Տերմինատորը իհարկե,նա մեր մարդն է,տերմինատոր ես քեզ հավատում եմ;)եթե չլիներ նա,ապա չէր լինի նոյեմբերի 19-ըhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_rasta.gif,Առնի առաջ:yahoo
http://luckybogey.files.wordpress.com/2009/12/arnoldsmokingtent.jpg

Հայկօ
24.10.2010, 21:31
միջանկյալ

Կես տարի տևած բուռն և կատաղի քվեարկության արդյունքները հետևյալներն են.

Առաջին. Հաննիբալ Լեկտեր (Էնտոնի Հոպկինս, «Գառների լռությունը»)
Երկրորդ. Ճնճղուկ Ջեկ (Ջոնի Դեպ, «Կարիբյան ծովի ծովահենները»)
Երրորդ. Ջոն Միլտոն (Ալ Պաչինո, «Սատանայի դատապաշտպանը»)

Հայ առաջադեմ հասարակությունը միահամուռ և ինքնամոռաց կերպով պաշտում է զանազան մարդակեր մոլագարների, շիզոֆրենիկ ծովահենների և պոզով-պոչով իրավաբանների: Բա որ ասում եմ՝ ստեղից փախնել ա պե՞տք... :D