PDA

Դիտել ողջ տարբերակը : Մղձավանջ Ծփիների փողոցում / A Nightmare on Elm Street (2010)



Հայկօ
24.04.2010, 17:52
Մղձավանջ Ծփիների փողոցում / A Nightmare on Elm Street



http://s54.radikal.ru/i145/1004/bd/35d69952b557.jpg



ԱՄՆ

Ռեժիսյոր՝ Սեմյուել Բեյեր
Սցենարիստներ՝ Ուեսլի Ստրիկ, Էրիկ Հայսերեր, Ուես Քրեյվեն
Դերերում՝ Ջեկի Էրլ Հեյլի, Կայլ Գալներ, Պատրիցիա Մարա, Քեթի Քեսիդի, Թոմաս Դեկեր, Կելան Լաթզ, Քլենսի Բրաուն, Կոնի Բրիտոն, Լիա Դ. Մորտենսեն և ուրիշներ
Ժանրը՝ սարսափ, թրիլլեր, ֆենտեզի
Պաշտոնական սայթը՝ http://www.nightmareonelmstreet.com/
IMDb (http://www.imdb.com/title/tt1179056/), КиноПоиск (http://www.kinopoisk.ru/level/1/film/409179/)


Մի խումբ երիտասարդների անընդհատ տանջում է միևնույն մղձավանջը. երազներում նրանց հետապնդում է սարսափազդու մարդասպան Ֆրեդի Կրյուգերը: Արթուն ժամանակ նրանք դեռ կարող են պաշտպանել միմյանց, սակայն քնի մեջ նրանք մեն-մենակ են մնում կենդանի մղձավանջին դեմ հանդիման, և այդ ժամանակ ողջ մնալու շանսերը սկսում են շատ արագ մոտենալ զրոյի… Չէ՞ որ քնի մեջ սպանվելով՝ նրանք իրական կյանքում էլ են մեռնում:


http://s005.radikal.ru/i212/1004/17/9875ac068601.jpg


Զզվելի կեղտակարմրավուն գծավոր սվիտեր: Քրքրված լայնեզր գլխարկ: Ամբողջովին այրվածքներով ու սպիերով ծածկված դեմք: Եվ, իհարկե, ածելու նման սուր հինգ դանակներով զինված ձեռք… Այս կերպարը ուրիշ ոչ մի բանի հետ չես շփոթի: Հենց այսպիսին էր Ֆրեդի Կրյուգերը, երբ հեռավոր 1984թ-ին հայտնվեց ամբողջ աշխարհի կինոդիտողների առաջ: 45-ամյա ռեժիսյոր Ուեյս Քրեյվենի ստեղծագործությունն ուղղակի դատապարտված էր հսկայական հաջողության. կինոքննադատները շատ ջերմ ընդունեցին այդ նոր երիտասարդական սարսափ-ֆիլմը, իսկ հանդիսատեսը… Հանդիսատեսը ուղղակի ցնծության մեջ էր: Արդյունքում՝ ֆիլմի հավաքած գումարը տասնչորս անգամ գերազանցեց արտադրական բյուջեն, Քրեյվենն արժանացավ համաշխարհային ճանաչման, իսկ New Line Cinema ստուդիան այս կինոնկարի շնորհիվ փրկվեց սնանկացումից: «Մղձավանջ Ծփիների փողոցում»-ը տեղնուտեղը պաշտամունքային ֆիլմի կարգավիճակ ստացավ՝ պարարտ հող նախապատրաստելով Քրեյվենի հետագա մի քանի տարիների գործունեության համար: Ֆրեդի Կրյուգերը բարեհաջող կերպով էկրան բարձրացավ տարբեր որակների ևս վեց շարունակությունների ու մի քանի սփին-օֆֆ նախագծերի մեջ: Աշխարհով մեկ ծնողները Ֆրեդիով վախեցնում էին իրենց երեխաներին, հայտնի երգ-ոտանավորը մեծ ժողովրդականություն էր վայելում, իսկ բակում խաղացող տղաները դեն էին նետում իրենց ինքնաշեն թրերն ու գնում էին կաշվե ձեռնոցներ ու հին մկրատներ փնտրելու…


http://s50.radikal.ru/i129/1004/fa/167f3cd21b88.jpg


Ոմանք գուցե ֆիլմը հիշելու ուրիշ պատճառներ էլ ունենան. հենց «Մղձավանջի» նկարահանման հրապարակում էր, որ երիտասարդ Ջոնի Դեպը առաջին անգամ մուտք գործեց մեծ կինոյի աշխարհ: Դերասանը եկել էր օգնելու ընկերոջը՝ Ջեկի Էրլ Հեյլիին: Ի վերջո՝ Դեպը ստացավ գլխավոր դերերից մեկը, իսկ Ջեկին… Ջեկին մնաց խաղից դուրս: Նա ստիպված էր լինելու սպասել 25 երկարուձիգ տարիներ՝ «Ծփիների փողոցում» իր գլխավոր դերը խաղալու համար: Սպասել՝ մարմնավորելու համար ոչ թե վախեցած երիտասարդի, այլ հասուն տղամարդու… Հենց իրեն՝ մեծն Ֆրեդի Կրյուգերին: Այս նոր ֆիլմը ամբողջ շարքի պատմության մեջ առաջինն է, որտեղ գլխավոր դերում Ռոբերտ Ինգլունդը չի լինելու: Նրա թափուր տեղի համար քննարկվել են բազմաթիվ անուններ, այդ թվում՝ Բիլլի Բոբ Տորոնտոնն ու Մեթյու ՄակԿոնահին: Այնուամենայնիվ՝ դերը բաժին հասավ Հեյլիին, ով չնայած այնքան հայտնի չէ, ինչքան իր անվանի գործընկերները, սակայն շատ ավելի է համապատասխանում Կրյուգերի կերպարին: Հետաքրքիր է, որ այս որոշմանը հավանություն է տվել անձամբ Ռոբերտ Ինգլունդը՝ իր համակրանքը բացատրելով այն փաստով, որ իրեն դուր են եկել նորեկի ֆիզիկական տվյալները (Հեյլին բավականին փոքրամարմին է): «Ուղղակի նա շատ ավելի հեշտ կմտնի դերի մեջ»,- ասել է Հեյլիից ընդամենը մի երկու սանտիմետրով բարձրահասակ Ինգլունդը:


http://s46.radikal.ru/i113/1004/6d/2e5df4066766.jpg


Նախապես պլանավորվում էր նկարել օրիգինալ ֆիլմի պրիկվելը: Ենթադրվում էր, որ նոր կինոնկարը պիտի բացահայտեր, թե ինչպիսին էր եղել իր կենդանության օրոք մանկասպան-մոլագար Ֆրեդի Կրյուգերը, ում ողջ-ողջ վառել էին զոհերի ծնողները, և թե ինչպես նա սկսեց հայտնվել մարդկանց մղձավանջներում: Սակայն հետո այդ միտքը մերժվեց, և որոշվեց ֆրենչայզը կատարելապես թարմացնել: Այս պահին հայտարարված է, որ ֆիլմը վերաճելու է եռերգության, իսկ նկարահանումների որակին հետևում է անձամբ Մայքլ Բեյը: Ջեկ Էրլ Հայլին նույնպես չափազանց լուրջ է տրամադրված. դերասանն արդեն ստորագրել է երեք ֆիլմերում էլ խաղալու պայմանագիրը, այնպես որ կարելի է չկասկածել, որ նա կփորձի լավագույնս դրսևորել իրեն առաջին ֆիլմում: Այնուամենայնիվ՝ շարքային հանդիսատեսը անհանգստանալու լուրջ պատճառներ ունի. Ֆրեդիի օրիգինալ կերպարից շեղումները բավականին շատ են: Եթե առաջ նա սիրում էր խոսել ու խաղալ իր զոհերի հետ, ընդ որում՝ շատ յուրօրինակ սև հումոր ուներ, ապա 2010թ-ի թողարկման Կրյուգերը ավելի նման է իսկական մոլագարի՝ գրեթե միշտ լուրջ է ու հիմնականում՝ լուռումունջ… Չի բացառվում, որ մեզ լրիվ նոր հակահերոս է սպասում: Բայց դե ամեն դեպքում՝ սարսափ ֆիլմերի այս պաշտամունքային շարքի վերաթողարկումը մեծ իրադարձություն է երկրպագուների համար: Մնում է հուսալ, որ ռիմեյքը լավը կլինի:



http://www.youtube.com/watch?v=97h_Oj6PotM


Հետաքրքիր փաստ. գլխավոր հերոսի դերակատարին գրիմ անելու պրոցեսը ամեն օր երեք ու կես ժամ էր խլում:



...


One two, Freddy's coming for you,
Three four, better lock your door,
Five six, grab a crucifix,
Seven eight, better stay up late,
Nine ten, never sleep again...

Adriano
24.04.2010, 18:08
Երբ գնանք նայելու?

Ռուֆուս
24.04.2010, 20:38
Իսկ ես Ֆրեդդի Կրյուգերի էքսկլյուզիվ արձանիկ ունեմ :oy Փոքր ժամանակ իր ֆանատներից մեկն էի :))

Հայկօ
24.04.2010, 20:55
Երբ գնանք նայելու?

ԱՄՆ-ում պրեմիերան ապրիլի 30-ին է, Ռուսաստանում՝ մայիսի 6-ին: Իսկ թե էստեղ երբ կգնանք նայելու՝ գիտությանն անհայտ է :8:


Իսկ ես Ֆրեդդի Կրյուգերի էքսկլյուզիվ արձանիկ ունեմ :oy Փոքր ժամանակ իր ֆանատներից մեկն էի :))

Ֆանատ+1, բոլոր ֆիլմերը ո՜նց եմ նայե՜լ... :scare:)):

Հա լավ, Ֆրեդի vs. Ջեյսոնը չեմ նայել:

Ռուֆուս
24.04.2010, 20:58
Դե լավ, հա, էդքան էլ վախենալու չեն: Մինչև ֆիլմերի անհամանալը (Ֆրեդդին ընդդեմ Ջեյսոնի և այլն), բոլոր հինգ թե վեց ֆիլմերը նայել եմ, դրանցից մենակ առաջինն էր իրոք վախենալու (գլխավոր դերում՝ Ջոննի Դեպպ) :)

Հայկօ
24.04.2010, 21:15
Դե լավ, հա, էդքան էլ վախենալու չեն: Մինչև ֆիլմերի անհամանալը (Ֆրեդդին ընդդեմ Ջեյսոնի և այլն), բոլոր հինգ թե վեց ֆիլմերը նայել եմ, դրանցից մենակ առաջինն էր իրոք վախենալու (գլխավոր դերում՝ Ջոննի Դեպպ) :)

Հեսա էսօր երազումդ քեզ կտոր-կտոր կանեն, նոր կիմանաս :angry:

Ամենասիրածս կերպարներից մեկն էր փոքր ժամանակ: Ամեն հաջորդ մասում իր մասին պատմող ինչ-որ նոր բան էի կպած փնտրում:

Հայկօ
02.05.2010, 13:06
Ֆիլմը մեկ օրվա ընթացքում հավաքել է (http://www.imdb.com/news/ni2289081/) $15 միլիոն:

Երկնային
02.05.2010, 13:15
աաաա, ինչի՞ կարդացի նկարագրությունը :o ոնց էլ նայում եք սենց ուժսներ :noti աչքիս էսօր երազումս ինքն էր ուզում ինձ սպաներ :cry

Հայկօ
02.05.2010, 13:19
աաաա, ինչի՞ կարդացի նկարագրությունը :o ոնց էլ նայում եք սենց ուժսներ :noti աչքիս էսօր երազումս ինքն էր ուզում ինձ սպաներ :cry

Ինքը դասական, պուպուշ ուժս ա :love: Բայց դու համենայն դեպս էսօր մի քնի :D: