PDA

Դիտել ողջ տարբերակը : Սրտի ցավեր

Haykolo1991
24.04.2010, 14:15
ես 18 տարեկան եմ,արդեն 5 օրա սիրտս ցավումա անդադար,դա ինչից կարող է լինել ու վտանգավոր է?:(

Բիձա
24.04.2010, 15:34
ես 18 տարեկան եմ,արդեն 5 օրա սիրտս ցավումա անդադար,դա ինչից կարող է լինել ու վտանգավոր է?:(

Հայկոլո յան, անպայման գնա կարդիոլոգի մոտ, ինքը կստուգի կասի: Բացի կարգին բժշկի ասածից, ուրիշ ոչ մեկի ասածին մի հավատա- անպայման գնա ստուգվիր:

Magic-Mushroom
25.04.2010, 00:23
ես 18 տարեկան եմ,արդեն 5 օրա սիրտս ցավումա անդադար,դա ինչից կարող է լինել ու վտանգավոր է?:(

Գիտես դա քո տարիքում նորմալ է,իսկ միգուցե ծխում էս կամ գիշերները ուշ քնում,իսկ քո պուլյսը ինչքան է!եթե մի քիչ ցավերը նկարագրես ավելի ստույգ պատասխան կտամ:

PS,Մի մտածի քեզ մոտ 90% ամեն ինչ նորմալ է:hands

Lider2006
25.04.2010, 01:26
Մի 2 ամիս առաջ եսել տենց պռոբլեմներ ունեի: Հլ ետ ցավալը մի կողմ,մեկ մեկ սկսում եր նենց արագ աշխատել,որ մտածում էի հեսա տեղից դուրս կթռնի:Մտածեցի որ ծխելուցա ու 3 օր հետո միանգամից թարգեցի:ՈՒ մի 2 օրից ետ ամենինչնել հետը անցավ:
Ասեմ, որ եսելեմ 18 տարեկան ու 14-15 տարեկանից ծխել եմ:

Magic-Mushroom
25.04.2010, 10:01
բա որ ասում եմ , մեկ էլ սպորտով զբաղվելուց կարա լինի , եթե սրտի արատով չես ծնվել , ապա այդ տարիքում շանսերը քիչ են սրտի որ հիվանդություններ առաջանա , այդ տարիքում նաև հորմոնների շատացում է տեղի ունենում , դրա համար էլ կարա լինի այդպես :B

Jarre
25.04.2010, 10:16
ես 18 տարեկան եմ,արդեն 5 օրա սիրտս ցավումա անդադար,դա ինչից կարող է լինել ու վտանգավոր է?:(

Haykolo1991, դու լուրջ ե՞ս էս թեման բացել։ Ինչպե՞ս կարելի է այսքան լուրջ հարցին այսքան թեթև մոտենալ։ Գուցե օդնոկլասնիկում օգնեն :angry

Ես ունեմ ծանոթ բժիշկներ՝ արտասահմանցի, ովքեր շատ հզոր մասնագետներ են։ Բայց նույնիսկ բժշկական հետազոտության արդյունքները ուղարկելուց հետո իրանք իրանց իրավունք չեն վերապահում ինտերնետով բժշկական խորհդատվություն տալու։ Իսկ այստեղ ով ինչ ասես քեզ կարա գրի։

Ամենաճիշտ բանը այն է, որ ոչ մեկի չլսես ու գնաս էխոսրտագրման։ 5-6.000 դրամ է, գնա նորմալ ստուգվի իմացի մոտդ ինչ ա, ոչ թե լսի մեր անհիմն, իսկ բժշկական հարցերում՝ առավել ևս անհիմն պատասխանները։ Վերջիվերջո կյանքիդ ու առողջության հետ կապված հարց է, ոչ թե ֆոտոշոփ կամ լուսանկարչական ապարատ։

Magic-Mushroom
25.04.2010, 10:33

այո այո գնա,բայց 99% իմ ասած պատասխանը կլսես,18 տարեկանում դա լուրջ չէէէ:D

PS.Եթե իմ ասած պատասխանը չասեն ինձ կարաք ֆորումից դուրս հանեք:angry

Jarre
25.04.2010, 10:37
այո այո գնա,բայց 99% իմ ասած պատասխանը կլսես,18 տարեկանում դա լուրջ չէէէ:D

PS.Եթե իմ ասած պատասխանը չասեն ինձ կարաք ֆորումից դուրս հանեք:angry

Magic-Mushroom, առողջության հետ կապված հարցերում, մանավանդ՝ սրտի, էտ 1%-ն էլ կարող է ճակատագրական լինել։

Հայուհի
25.04.2010, 13:03
Իմ սիրտն էլ է հաճախ ցավում,բայց ոչ ծխում եմ,բնականաբար, ոչ էլ խմում,,,,բժշկի հետազոտություններից էլ վախենում եմ,,,, եթե իմանամ,որ ինչ-որ լուրջ բան կա,հանգիստ չեմ ապրի...

A.r.p.i.
25.04.2010, 13:22
Մի մոռացեք նաև էն փաստը, որ հիմա գարուն է ,իսկ գարնանը եղանակն ամենափոփոխականն է` մի օր ձյուն է գալիս, մի օր անձրև,հաջորդ օրն արև է, ինչը պատճառ է հանդիսանում մարդու ճնշման փոփոխությանը ու սրտի ոչ նորմալ աշխատանքին: Ամեն դեպքում եթե զգում եք , որ դա հաճախակի է կրկնվում, անպայման այցելեք բժշկի, սրտի հետ խաղալ չի կարելի: Բժիշկները անգամ ամենաառողջ մարդկանց են խորհուրդ տալիս , որ գարնանը օգտագործեն վիտամիններ և հանքանյութեր: Հատկապես կարևոր են B խմբի (նյարդային համակարգի պահպանման համար) և A ու C խմբի վիտամինները (պաշտպանիչ ուժերի ամրապնդման համար):

Լուսաբեր
25.04.2010, 16:03
Սիրտը մի քանի դեպքում է ցավում, երբ իրոք խնդիր կա, կամ մրսածություն ունեք: Կարող են լինել ծակոցներ սրտի շրջանում: Վերջինը ավելի շուտ մկանային ցավ է, ծակոցներ են լինում երբեմն:
Սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, եթե լինում են կոնկրետ սրտի մասը չի ցավում, այլ ցավում է կրծքավանդակից, ավելի շատ թոքերի մասից ու հաճախ մարդիկ դրանով խաբվում ու բժշկի չեն այցելում:
Սրտային հիվանդություններ սրանում են գարնանը, հիմանակնում եղանակային փոփոխություններից ճնշման տատանումներ են լինում, որից ինքնազգացողության վաթարացումա նկատվում և քթից արյունա գալիս:
Ես բժիշկ չեմ ու իմ ասած տեղեկատվությունը ուղղակի ծանոթ կամ հարազատ մարդկանց անձնական փորձից գիտենալով եմ ասում: Լինի սրտի, թե ատամի ցավ, անպայման պետքա դիմել մասնագետի` բժշկի: Ոչ ոք ավելի ճշգրիտ ու գրագետ պատասխան չի կարող տալ բացի բժիշկներից:

Շինարար
25.04.2010, 17:48
ես 18 տարեկան եմ,արդեն 5 օրա սիրտս ցավումա անդադար,դա ինչից կարող է լինել ու վտանգավոր է?:(

Գարնանային սեզոնում լսել եմ, որ պատանեկան տարիքում լինում են նման բաներ, ամեն դեպքում բժշկի գնալ արժե, անպայման չի միանգամից գնաս լուրջ մասնագետի մոտ, ընդունելության ու խորհրդատվության համար գումարներ վճարես, գնա ձեր թաղային պոլիկլինիկա, թող թաղամասի բժիշկը ստուգի, ինքը ճիշտ խորհուրդ կտա, թե դրանից հետո ինչ անես, ամենակարևորը դա անվճար է, ;)

VisTolog
26.04.2010, 00:59
Գիտես դա քո տարիքում նորմալ է,իսկ միգուցե ծխում էս կամ գիշերները ուշ քնում,իսկ քո պուլյսը ինչքան է!եթե մի քիչ ցավերը նկարագրես ավելի ստույգ պատասխան կտամ:

PS,Մի մտածի քեզ մոտ 90% ամեն ինչ նորմալ է:hands

Գրածիդ երկրորդ մասի հետ համաձայն եմ, բայց.

Ես էլ եմ 18 (մի քանի ամիս էսկողմ-էնկողմ բան չի փոխի), ոչ մի անգամ սրտի ցավեր չեմ ունեցել: Չեմ ծխում, «խրոնիկական» խմող չեմ, գիշերներն էլ ամենաշուտը 4ից հետո եմ քնում, կամ չեմ քնում :)):)

պուլյսըս չգիտեմ ինչքան է :pardon

Magic-Mushroom
26.04.2010, 16:14
Գրածիդ երկրորդ մասի հետ համաձայն եմ, բայց.

Ես էլ եմ 18 (մի քանի ամիս էսկողմ-էնկողմ բան չի փոխի), ոչ մի անգամ սրտի ցավեր չեմ ունեցել: Չեմ ծխում, «խրոնիկական» խմող չեմ, գիշերներն էլ ամենաշուտը 4ից հետո եմ քնում, կամ չեմ քնում :)):)

պուլյսըս չգիտեմ ինչքան է :pardon

ես շատ ուրախ եմ քեզ համար լավ զվարճացի ու կյանքից ստացի առավելագույնը :hands:hands

Haykolo1991
27.04.2010, 22:42
տունը բժիսկ կանչեցինք,ասեց սրտի հետ պրոբլեմ չկա հաստատ,ասեց նեւրոզա,ու դիմեմ ներվերի բժշկի:(