PDA

Դիտել ողջ տարբերակը : Կամրջին



Մելիք
25.01.2007, 04:18
Սա խոստացել էի մի առիթով, բացի էդ, էսօր էլ խոստացա մեկին:
Ոնց որ Նաբոկովը կասեր. " Խնդրեմ, վայելեք այս փուշ ու տատասկի կծիկը":




ԿԱՄՐՋԻՆ

…պարզապես մեկը պետք է,
որպեսզի…
Քո նուրբ ձեռքերի կեղտերը լիզի:




Էն, ինչ պիտի պատմեմ հորինվածք չի. ես տեսել եմ նրանց կամրջի վրա: Վկա էս դեղին սենյակը, դիմացի պատից բացակայող Նարեկացու մանրանկարը վկա, վկա էս տափակ գրառումներով անիմաստ թղթապանակներն ու մնացած զիզիբիզիությունները : Գուցե ուրիշ կյանքում, բայց ես տեսել եմ նրանց կամրջի վրա: Հիշո?ւմ եք` Ապոլիների մոտ. “Միրաբոի հին կամրջի տակով հոսում է Սենան, և սերերը մեր… և այլն”: Բայց սա հենց այնպես, ուղղակի հիշեցի...
Նրանք երկար համբուրվում էին կամրջի վրա, իսկ քամին հեշտանքով խաղում էր աղջկա գեղեցիկ գանգուրների հետ: Մինչև նրանց գոտկատեղը բարձրացած թեթև մառախուղը հմայված պտտվում էր նրանց շուրջ. խոնավ ու մաքուր օդի բույրը արբեցրել էր ողջ բնությունը: Ամեն ինչ կարծես քարացած լիներ: Այդքա~ն էլ երկար համբո՞ւյր: Ինձ թվաց նույնիսկ, թե նրանց հոգիները լքել են մարմինը, ու ինչ որ տեղ հեռվում, ամպի մի փոքրիկ կտորի վրա կողք կողքի նստած մեղմ զրուցում են, կամ նույնիսկ չեն էլ զրուցում, այլ պարզապես լուռ վայելում են մեկը մյուսի ներկայությունը: « Իսկ մարմինները երևի կախել ա»,- ինձ համար օտար IT եզրով արտահայտությունը մեխանիկորեն ձգեց դեմքիս` ժպիտի համար պատասխանատու մկանները և սթափեցրեց հափշտակության վիճակից: Թե չէ, երևի չնկատեի էլ, որ տղան մի պահ սկսեց ցնցվել:
“ На мосту стоят трое- он она и у него”,- հիշողության միջից հայտնվեց վաղուց մոռացված sms հումորը, ու մի կերպ ծիծաղը զսպելով, նա սկսեց կծոտել աղջկա շուրթերը:
-Քեզ ի՞նչ եղավ: Լավ չե՞ս,- վախեցած ու մի քիչ ագրեսիվ նետեց աղջիկը` ետ հրելով նրան:
Տղան, կարծես ազատություն ստացած սկսեց վայրենու պես ծիծաղել.
-Չէ դու կապ չունես, դու ծերեթելու աղջիկերքից վատ չես համբուրվում,- դեռ խոսքը չավարտած` մի կարգին ապտակ իջավ նրա դեմքին:
-Փչացածը դու ես,- լացակումած ասաց աղջիկն ու վազեց դեպի գետափով ձգվող ճանապարհը:
Տղան հետևեց նրան.
-Սպասի'ր… Կներե'ս… լսի', լո'ւրջ եմ ասում… կանգնի’ր… պիտի խոսե'նք…
-Ես խոսելու բան չունեմ: Բաց թող ձեռքս:
-Կներե'ս:
-Էդպես մի' նայիր ինձ,- ու փաթաթվելով տղային` սկսեց ավելի ուժեղ հեկեկալ:
-Կներե'ս…
-Ինչո՞ւ ես ինձ տանջում:
-Ես քեզ չեմ տանջում, ես ինձ եմ տանջում:
-Ի՞նչ ես դուրս տալիս:
-Գիտեմ, ինձ չես հասկանա, ուղղակի ներիր:
Աղջիկը նորից սկսեց հեկեկալ.
-Դու չես սիրում ինձ:
-Ինչպես և դու… ու դու դա ինձնից լավ գիտես:
-Դու ինձ արհամարհո՞ւմ ես:
- Ես խղճում եմ քեզ: Ո՞ւմ ես խաբում` ի՞նձ, թե՞ քեզ: Ախր, դու գրկում ես ոչ թե ինձ, այլ ցանկացած մեկի: Ինձ սխալ մի հասկացիր, ես չեմ ասում, որ դու սաղի հետ քնում ես: Ուղակի, ուզում եմ ասել, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը, դե գրեթե... Ես քո կողքին գոյություն ունեմ սոսկ մենության սարսափը փարատելու համար: Ես քեզ համար քնքշանքի կարոտն եմ` անդեմ: Դու ինձ գրկում ես, ոչ նրա համար, որ ուզում ես հենց ինձ գրկել, այլ` որ զգաս քեզնից դուրս աշխարհի գոյությունը: Դու դրա կարիքն ունես: Քեզ համար ես անդեմ եմ...
Նրանք դեռ կամրջին էին, ու նույնն էր օդը` մաքուր ու խոնավ, նույնիսկ մառախուղը չեր ցրվել դեռ, բայց բնության արբեցումի հետքն անգամ չկար:
-Դու ինձ արհամարհո'ւմ ես,- ինքն իր հարցին հուսահատ պատասխանեց աղջիկը:
-Չէ: Բայց, ներիր, սիրտս խառնում է, երբ մտածում եմ , որ ես էլ եմ քեզ նման... հայելային արտացոլանքի պես: Ես նույնն եմ, ինչ որ դու:
-Էլ մի խոսա... դու սպանում ես ինձ:
-Գաղափարը քոնն էր,- կարծես ցրված ու տարօրինակ տոնով ասաց տղան, անսպասելի ամուր գրկեց աղջկան ու,- վերջապե~ս, այնքան սպասված "ազատ անկումը"... ու ես նույնիսկ միայնակ չեմ:

Վազգեն
25.01.2007, 05:59
Օրիգինալ պատմվածք ես գրել: :)


- Ես խղճում եմ քեզ: Ո՞ւմ ես խաբում` ի՞նձ, թե՞ քեզ: Ախր, դու գրկում ես ոչ թե ինձ, այլ ցանկացած մեկի: Ինձ սխալ մի հասկացիր, ես չեմ ասում, որ դու սաղի հետ քնում ես: Ուղակի, ուզում եմ ասել, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը, դե գրեթե... Ես քո կողքին գոյություն ունեմ սոսկ մենության սարսափը փարատելու համար: Ես քեզ համար քնքշանքի կարոտն եմ` անդեմ: Դու ինձ գրկում ես, ոչ նրա համար, որ ուզում ես հենց ինձ գրկել, այլ` որ զգաս քեզնից դուրս աշխարհի գոյությունը: Դու դրա կարիքն ունես: Քեզ համար ես անդեմ եմ...:
Պատմվածքիդ կորիզը…:)



-Էլ մի խոսա... դու սպանում ես ինձ:
-Գաղափարը քոնն էր,- կարծես ցրված ու տարօրինակ տոնով ասաց տղան, անսպասելի ամուր գրկեց աղջկան ու,- վերջապե~ս, այնքան սպասված "ազատ անկումը"... ու ես նույնիսկ միայնակ չեմ:
Ես ճի՞շտ հասկացա այս մասը, փաստորեն տղան իրան ու աղջկան կամրջից գցեց, հա՞:

Մելիք
25.01.2007, 06:06
Ես ճի՞շտ հասկացա այս մասը, փաստորեն տղան իրան ու աղջկան կամրջից գցեց, հա՞:
Վազգեն ջան, տենց էլ կա: Բայց սա դեռ վերջը չի, շարունակությունը մի երկու րոպեից պատրաստ կլինի:

Ավելացվել է 8 րոպե անց
Նոկիայի արդեն սովորական դարձած մեղեդին արթնացրեց ինձ:
- Բարև,- ձեռախոսի միջից լսվեց ծանոթ կանացի ձայնը:
- Բարև,- կիսաքուն մռմռացի ես:
- Քնա՞ծ էիր:
- Հա՛:
- Արթնացրի՞, կներե՛ս:
- Չե, չարթնացրիր, հլը քնած եմ:
- Դե լավ, հերիք ա քնես: Գիտե՞ս ժամը քանիսն ա: Մեկն անց ա արդեն:
- Հետո՞ ինչ, իսկ դու գիտե՞ս՝ ես քանիսին եմ քնել:
- Էդ կապ չունի: Подиом! Հե՛լ, թե չէ կյանքդ քնած կանցկացնես: Համ էլ քեզ կարոտել եմ, չհանդիպե՞նք էսօր:
- Լավ հեսա մի հատ կոֆե խմեմ, օյաղանամ, մի բան կմտածենք:
- Նենց էս խոսում, ոնց որ մի տհաճ պարտականություն պիտի կատարես: Դու ինձ չե՞ս կարոտել:
- Ի՞նչ ես խոսում, Իհարկե կարոտել եմ:
- Սուտ մի՛ խոսա, գիտեմ, որ ինձ չես սիրում:
- Էլի սկսեցի՞ր: Իհարկե սիրում եմ: Ես քեզ շատ եմ սիրում:
- Երբեք չես կարողացել նորմալ սեր բացատրել,- ես պատկերացրի, թե ինչպես այս խոսքերի հետ նա ներողամիտ պիտի ժպտար, ու թեթևացած սուրճից մի կում արեցի: Իսկ նա շարունակում էր խոսալ՝ մի միտքը չավարտած՝ անցնելով երկրորդին.
- Գիտե՞ս, էսօր Գիոմ Ապոլիներ էի կարդում… էն որ ասում էիր…
- Հա՛, Միրաբոյի հին կամրջի տակով հոսում է Սենան…
- Հա՛: Իրոք հրաշք ա: Հիմա ի՞նչ. էսօր հանդիպո՞ւմ ենք:
- Ժամ ու կեսից արի Կիևյան: Ես քեզ կսպասեմ… կամրջին:
Ձեռախոսն անջատելով ու դատարկելով սուրճի բաժակը՝ ես սկսեցի հագնվել՝ անկախ ինձնից մտքումս մեխանիկորեն կրկնելով հեռախոսազրույցի ժամանակ արտասանած խոսքերս. " Իհարկե կարոտել եմ… շա՜տ եմ սիրում… ես քեզ կսպասեմ… կամրջին",- ու ամեն անգամվա հետ դրանք ավելի ու ավելի սպառնալից էին դառնում:

Ավելացվել է 11 րոպե անց
Որ չալարեմ, հետո էլի կավելացնեմ, բայց առայժմ էսքանը:

Cassiopeia
25.01.2007, 11:12
:) Լավն էր, օրիգինալ… Առաջին հատվածի սկիզբը միայն կարդալով, կարելի է տեսնել ստեղծագործության հեղինակի պայծառ միտքը…:) Դավ, ստիպում ես, որ քեզ սիրեն…;)

Երվանդ
25.01.2007, 12:44
Իսկ ինձ ճիշտն ասած էտքանել դուր չեկավ, մի ձևի սովորական էր, նենց ինչ որ տարբերվող բան չտեսա, ավելի ճիշտ եմ ուզում ասեմ ոնց որ նենց գրած լինի որ հեղինակը ոնչ թէ ներշնչվելա ինչ որ դեպքից ներսը լիքնա եղել ու արտահայտվելա գրելով այլ նենց նստել ասելա դավայ մի բան գրեմ ու տենց որոշել գրելա, ոբշեմ դուրս չեկավ ու ֆսյո:) , բայց դե հեղինակին թո էտ չհուզի Հեմենգուեյն էլ ինձ բեսամտ չի դզզում:)

StrangeLittleGirl
25.01.2007, 13:16
:o Ծանոթ պատմություն էր: :D

Ուլուանա
25.01.2007, 14:21
Շատ բնական ու տպավորիչ ես նկարագրել։ :ok
Անհամբեր կսպասեմ շարունակությանը։ ;)

Հուսով եմ՝ վերջում ոչ ոք չի մեռնի (դե, գոնե ֆիզիկապես :P)։ Չեմ սիրում, երբ մեռնում են։ :D

CactuSoul
25.01.2007, 15:56
…Իսկ ինձ ահհհավոր շատ դուր եկավ… Մանավանդ առաջին հատվածը:
Սկզբում մտածում էի, որ պատասխանիս մեջ անպայման պիտի ծիծաղող սմայլ լինի… Մի քիչ կարդալուց հետո շատ լրջացա, քանի որ ինչ-որ ծանոթ ու հարազատ շունչ զգացի… Ոնց որ էդ ամենն ինձ հետ պատահած լիներ… Հետո հասկացա, որ իրականում լրիվ հակառակն էր… Մի քիչ հետո էլ զգացի, որ մտքումս միայն մի աղջիկ ու մի տղա են՝ կանգնած կամրջի վրա, ինձ բոլորովին անծանոթ… թերևս միայն այնքանով ծանոթ, որ հենց իրենց մասին էր այն յուրօրինակ ու հետաքրքիր պատմվածքը, որի վրա էին սևեռված աչքերս վերջին մի քանի րոպեների ընթացքում… ու մնաց մի զգացողություն, որ… որ բառերով չես արտահայտի…
Ապրես, լավն էր:

Մելիք
25.01.2007, 23:08
:) Դավ, ստիպում ես, որ քեզ սիրեն…;)
Կամ հակառակը:

Մելիք
25.01.2007, 23:36
Իսկ ինձ ճիշտն ասած էտքանել դուր չեկավ, մի ձևի սովորական էր, նենց ինչ որ տարբերվող բան չտեսա, ավելի ճիշտ եմ ուզում ասեմ ոնց որ նենց գրած լինի որ հեղինակը ոնչ թէ ներշնչվելա ինչ որ դեպքից ներսը լիքնա եղել ու արտահայտվելա գրելով այլ նենց նստել ասելա դավայ մի բան գրեմ ու տենց որոշել գրելա, ոբշեմ դուրս չեկավ ու ֆսյո:) , բայց դե հեղինակին թո էտ չհուզի Հեմենգուեյն էլ ինձ բեսամտ չի դզզում:)
Վերջին նախադասությունդ լավն էր :hands : Բայց ավելի իրական , քան էս պատմվածքի կոնֆլիկտն էր, չի լինում: Իհարկե, սյուժեն գեղարվեստական մշակման ա ենթարկված, ոնց որ ջոկում ես: Բայց որ սկզբում գրել էի. թե էն, ինչ կպատմեմ, հորինված չի, հենց ընենց չէի գրել:

Ավելացվել է 1 րոպե անց

:o Ծանոթ պատմություն էր: :D
Կարող ա;) :

Guest
25.01.2007, 23:39
…Իսկ ինձ ահհհավոր շատ դուր եկավ… Մանավանդ առաջին հատվածը:

Իսկ ես կասեի, որ առանձ երկրորդ մասի առաջին մասը անիմաստ կլիներ:


Որ չալարեմ, հետո էլի կավելացնեմ, բայց առայժմ էսքանը:

Քեզ տեսնենք, եթե մտքիտ կա, մի ալարի, մի զրկի մեզ այս հաջույքից, գրի:
Եթե չգրեմ, մեկա ստիպելու եմ առանձին ինձ պատմես, այնպես որ…

Բայց հալալա քեզ, կարգին գրում ես էլի, խո զոռով չի…

Մելիք
25.01.2007, 23:40
Անհամբեր կսպասեմ շարունակությանը։ ;)
Հուսով եմ՝ վերջում ոչ ոք չի մեռնի (դե, գոնե ֆիզիկապես :P)։ Չեմ սիրում, երբ մեռնում են։ :D
Առայժմ շարունակություն չի լինի, իսկ կմեռնի , թե չե որևէ մեկը, հլը պարզ չի:) :

Ավելացվել է 1 րոպե անց

…Իսկ ինձ ահհհավոր շատ դուր եկավ… Մանավանդ առաջին հատվածը:
Սկզբում մտածում էի, որ պատասխանիս մեջ անպայման պիտի ծիծաղող սմայլ լինի… Մի քիչ կարդալուց հետո շատ լրջացա, քանի որ ինչ-որ ծանոթ ու հարազատ շունչ զգացի… Ոնց որ էդ ամենն ինձ հետ պատահած լիներ… Հետո հասկացա, որ իրականում լրիվ հակառակն էր… Մի քիչ հետո էլ զգացի, որ մտքումս միայն մի աղջիկ ու մի տղա են՝ կանգնած կամրջի վրա, ինձ բոլորովին անծանոթ… թերևս միայն այնքանով ծանոթ, որ հենց իրենց մասին էր այն յուրօրինակ ու հետաքրքիր պատմվածքը, որի վրա էին սևեռված աչքերս վերջին մի քանի րոպեների ընթացքում… ու մնաց մի զգացողություն, որ… որ բառերով չես արտահայտի…
Ապրես, լավն էր:
Մերսի, զգացի վոր իրոք դուրդ եկել ա:

Ավելացվել է 3 րոպե անց

Իսկ ես կասեի, որ առանձ երկրորդ մասի առաջին մասը անիմաստ կլիներ:



Քեզ տեսնենք, եթե մտքիտ կա, մի ալարի, մի զրկի մեզ այս հաջույքից, գրի:
Եթե չգրեմ, մեկա ստիպելու եմ առանձին ինձ պատմես, այնպես որ…

Բայց հալալա քեզ, կարգին գրում ես էլի, խո զոռով չի…
Հայկ ջան, քեզ խոստանում եմ, բանաոր պատմել, եթե չգրեմ;) :

Ծով
25.01.2007, 23:50
Առաջին անգամ կարդացի,ջղայնացա,չուզեցի կարծիքս գրեմ,բայց հիմա արդեն մարսել եմ…ուղղակի անկյուն կանգնած առաջին երկու տողն էին մեղավոր…
Բնական է նկարագրած,միանգամից հնարավոր է պատկերացնել…բայց դե եսիմ,Դավիթ կամ Մելիք ջան,իհարկե դու լավ ես գրել,բայց ես այս ստեղծագործությունը չսիրեցի…
ինձ էլ ա թվում,որ կիսատ ա…շարունակի լա՞վ…գուցե ամբողջական կարդամ,սիրեմ…
Ախր,դու այնքան սիրուն ես գրում,էլ չեմ ասում բացառիկ գեղեցիկ մտքերը,որը դարձրել ես այս պատմվածքի բաղկացուցիչ մասը…ես դրանք կառանձնացնեմ,որ առանձին կարդամ…:)

Մելիք
25.01.2007, 23:56
Առաջին անգամ կարդացի,ջղայնացա,չուզեցի կարծիքս գրեմ,բայց հիմա արդեն մարսել եմ…ուղղակի անկյուն կանգնած առաջին երկու տողն էին մեղավոր…
Բնական է նկարագրած,միանգամից հնարավոր է պատկերացնել…բայց դե եսիմ,Դավիթ կամ Մելիք ջան,իհարկե դու լավ ես գրել,բայց ես այս ստեղծագործությունը չսիրեցի…
ինձ էլ ա թվում,որ կիսատ ա…շարունակի լա՞վ…գուցե ամբողջական կարդամ,սիրեմ…
Ախր,դու այնքան սիրուն ես գրում,էլ չեմ ասում բացառիկ գեղեցիկ մտքերը,որը դարձրել ես այս պատմվածքի բաղկացուցիչ մասը…ես դրանք կառանձնացնեմ,որ առանձին կարդամ…:)
Ծովինար ջան, վախենամ՝ ավարտելուց հետո էլ չսիրես էս պատմվածքը, ստորագրությանս ու պատմվածքիս հակասությունը կասի, թե խի…

Ծով
26.01.2007, 00:02
Ծովինար ջան, վախենամ՝ ավարտելուց հետո էլ չսիրես էս պատմվածքը, ստորագրությանս ու պատմվածքիս հակասությունը կասի, թե խի…
մի՛ վախեցի…:)
Բայց քանի դեռ այստեղ ես,կասե՞ս խորհուրդը այս ստեղծագործության…
Հակասաությունը չի կարող պատճառ դառնալ չսիրելուն…
Եթե խորապես հասկանամ հակասության պատճառը…

Մելիք
26.01.2007, 00:10
մի՛ վախեցի…:)
Բայց քանի դեռ այստեղ ես,կասե՞ս խորհուրդը այս ստեղծագործության…
Հակասաությունը չի կարող պատճառ դառնալ չսիրելուն…
Եթե խորապես հասկանամ հակասության պատճառը…
Ծովինար ջան, պիտի հիասթափեցնեմ. ես էդքան հեռուն չեմ մտածում (Խորհուրդ-մորհուրդ), արդեն ասել եմ, որ ուղղակի գրում եմ էն ինչ կա իմ մեջ էդ պահին:

Ծով
26.01.2007, 00:13
Ծովինար ջան, պիտի հիասթափեցնեմ. ես էդքան հեռուն չեմ մտածում (Խորհուրդ-մորհուրդ), արդեն ասել եմ, որ ուղղակի գրում եմ էն ինչ կա իմ մեջ էդ պահին:
Լավ,ես էլ չեմ երկարացնում…
Եթե ավարտես գոնե արթուն վիճակում կամրջից այդ աղջկան չնետես,լա՞վ:D
Կներես…
կատակ եմ անում…

kiki
26.01.2007, 00:19
կսպասեմ մանցած մասին, հետո կարծիքս կգրեմ, լա՞վ...

StrangeLittleGirl
26.01.2007, 18:40
Հայկ ջան, քեզ խոստանում եմ, բանաոր պատմել, եթե չգրեմ
Ինձ էլ կպատմես, չէ՞ :cry թե չէ կլացեմ

Մելիք
08.02.2007, 19:19
ԴԵՂԻՆ ՍԵՆՅԱԿԸ


Չգիտեմ, թե սենյակն ինչու էր դեղին, հավանաբար դա էլ ինչ որ բուժական նշանակություն ուներ: Գիտեմ միայն, որ այս սենյակում առաջ նարեկաբուժության սեանսներն էին անցկացվում: Հետո Առողջապահության նախարարությունից հրաման եկավ՝ դադարեցնել բոլոր էքսպերիմենտալ ծրագրերը, և այդ սեանսները ևս դադարեցվեցին, թեև, ըստ իս, նարեկաբուժությունն արդեն հազար տարի է, ինչ էքսպերիմաենտալ չէ: Ի՞նչ է պետք փակուղին ընկած մարդուն, ճանապարհ դեպի լույսը: Իսկ "Նարեկ"-ից լավ էլ ի՞նչը կամ ո՞վ կարող է ցույց տալ այդ ճանապարհը և ուղղորդել նրանով: Ափսոս՝ հիմա ոչ մի կերպ "Նարեկ" կարդալ չեմ կարողանում:
Ինչևէ, հիմա այդ սենյակում խմբակային թերապիայի սեանսներ են անցկացնում: Հավաքվում են ամենատարբեր, բայց հիմնականում նույնաբնույթ պրոբլեմներ ունեցող մարդիկ, նստում են՝ կիսաշրջան կազմած ու մյուս հիվանդների ցավակցական հոգոցների ու արցունքների և բժիշկների լուրջ ու խրախուսական հայացքների ներքո սկսում են եղունգներով քչփորել իրենց հիշողությունը՝ նույնիսկ չվախենալով ինֆեկցիաից: Փորփրում, արնոտում ու տակնուվրա են անում սեփական հոգին ու դրանից կայֆ են ստանում: Եվ հենց այդ կայֆի զգացողությունն ու դրանից առաջացող թվացյալ ու անցողիկ թեթևությունն էլ համարում են առողջացման նախանշան: Բայց այս տականքագույն մեթոդի "բուժական նշանակությունը" դրանով չի սահմանափակվում: Հիմնական նպատակն այն է, որ մյուսները լսեն, որ իրենց պատմության նման ողբերգական պատմություն (չնայած բոլորին թվում է, թե ամենատառապալիցը իրենց պատմությունն է) ուրիշներին էլ է պատահել: Որ մյուսներն զգան, որ դիմացինի հանդեպ էլ ճակատագիրն անարդար է եղել, որ նա ևս տառապում է. չուզողություն, նախանձ ու մարդկային ստորություն: Բայց մի՞թե ավելի մեծ ստորություն չէ մարդկային հոգու, այն էլ՝ հիվանդ հոգու ամենամութ ու ցածր հակումներն արթնացնելն ու դրանց վրա խաղալը, թեկուզ ամենաբարի նպատակներով: Ասենք, իմ ի՞նչ գործն է, և գուցե պետք էլ չի ամեն ինչին բարոյական հարթությունից նայել, մանավանդ, որ բարոյական նորմերից ավելի հեղհեղուկ ու սուբյեկտիվ բան դժվար գտնվի:
Իմ հերթն էլ եկավ պատմելու: Ես ասացի, որ ոչինչ չունեմ պատմելու: Եվ, իրոք, այն՝ ինչ հիշում էի, դժվար հետաքրքրեր թե՛ խմբակիցներիս, թե բժիշկներին: Ես հիշում էի կարդացածս գրքերը, մանավանդ՝ վերջին շրջանում կարդացվածները, նույնիսկ ամբողջական հատվածներ էի հիշում դրանցից: Հիշում էի իմ տրաքած Նոկիան, որին իբրև զանգ, իր հիմնական մեղեդին էր դրված, քանի որ նախկին՝ իմ սիրած հանկարծակի ճչացող ջազային երաժշտությունից մի քանի անգամ վեր էի թռել, երբ քնած ժամանակ զանգ էի ստացել: Ահա, այսպիսի որոշ պատառիկներ էին լոկ մնացել հիշողությանս մեջ՝ իրարից անկապ և, հաճախ, կարծես նույնիսկ ինձ հետ կապ չունեցող: Հիշողությանս մնացած մասում բացարձակ ու անթափանցելի խավար էր: Թեև ես զգում էի, որ այնտեղ դատարկություն չի: Այնտեղ ամեն ինչ կա, նույնիսկ այն ամենը, ինչ ես չեմ ապրել իրականում. իմ երազանքները, ֆանտազիաները, միևնույն իրավիճակի հազարավոր պատկերացված տարբերակները: Դա ես զգում էի ֆիզիկապես, ինչպես, առանց նայելու, ձեռքը որդերով լիքը մետաղյա տարայի մեջ կոխած մարդը կզգա, թե ինչպես են դրանք ձգվում ու գալարվում: Այդպես ես զգում էի, թե ինչպես են հիշողությանս խավարի մեջ ձգվում ու գալարվում լպրծուն հուշերս: Բայց հիշողությանս լուսավոր մասում գտնվող պատառիկներն իրար կապելու կամ դրանցով իմ կյանքի ժամանակագրությունը կազմելու և, այդպիսով, դեպի խավարը պատուհան բացելու բոլոր փորձերը արգելափակվում էին կարդացածս գրքերից որևէ հատված վերհիշելով: Այսպես, երբ փորձում էի վերհիշել, թե ինչպես ես հայտնվեցի այստեղ, անընդհատ մտորումներս շեղվում էին Ապոլիներյան մի երկտողով.

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կամ:

Ի վերջո, երբ ինձ արդեն թվում էր, թե, ուր որ է, մի ամբողջական պատկեր կստանամ, համառորեն ճանապարհս փակեց Պլուտարքոսի տրակտատներում հանդիպած մի տող. " Ես գիտեմ, որ ձուկն ու գինին ինձ չեն սիրում, բայց դա ինձ չի խանգարում օգտվել դրանցից",- և մի կերպ իրար կցած հուշերիս բեկորները նորից ցանուցիր եղան:
Միակ ամբողջական հուշը, որ մնացել էր ուղեղումս, մի երազ էր, որը հիշում էի տարորինակ մանրամասնությամբ: Հենց այդ երազն էլ որոշեցի պատմել: Բայց ինչպես և ենթադրում էի, ունկնդիրներս, որոնց աչքերն անընդհատ աճող հետաքրքրասիրություն էին արտահայտում,լսելով ինքնասպանության մասին, զարմացած սկսեցին իրար նայել և կարծես՝ նոր նկատեցին, որ ես երրորդ դեմքով էի պատմում: Իսկ վերջում, երբ պատասխանելով մի անհամբերի հարցի , ասացի, որ սա ընդհամենը երազ էր, նրանց հայացքների հետաքրքրքսիրությունը ընդհանրապես փոխվեց ակնհայտ հիասթափության: Որքա՜ն տխուր էր նրանց դեմքերին նայելը: Նրանք նման էին թմրամոլների, որոնք չէին ստացել թմրանյութերի հերթական դոզան: Նրանք իրական ողբերգություն էին ուզում:
Երբ վերջացրի պատմությունս, բժիշկներն սկսեցին ինձ հարցախեղդ անել. հիշո՞ւմ եմ, արդյոք, այն աղջկա անունը, եղե՞լ եմ երբևէ իրականում այդ տեղանքում, որը նկարագրեցի, շա՞տ կանանց հետ եմ շփվել ինտիմ պլանում, գուցե ինչ-որ հզոր սե՞ր եմ ունեցել, ինչպիսի աղջիկներ էին ինձ դուր գալիս, իսկ կարո՞ղ եմ վերհիշել՝ ինչպիսին էր իմ ծնողական տունը…
Ես, իրոք, փորձում էի գտնել տրված հարցերի պատասխանները: Փորձում էի գտնել ինչ որ բան, որը կկապեր երազս կյանքիս մյուս իրադարձությունների հետ: Գլուխս արդեն տրաքում էր: Հուշերս, փոխանակ ամբողջանալու, ավելի ու ավելի էին բյուրեղանում, և ամեն մի նոր առաջացած բյուրեղ սարսափի իր բաժինն էր ավելացնում գրգռված նյարդերիս արտադրած զգացումներին: "Բայց ես առաջ չէի վախենում խավարից,-անցավ մտքովս,-սա արդեն խելագարություն է": Այսպես արդեն եղել էր. ես զգում էի, որ կատաղության նոպան նորից բարձրանում է մեջս և այս անգամ որոշեցի չճնշել նրան: Տեղիցս ելնելով ՝ քացով հարվածեցի այն աթոռին , որի վրա նստած էի՝ միաժամանակ գոռալով Ապոլիներյան երկտողներից մեկը, որն այս ամբողջ ընթացքում պտտվում էր ուղեղումս.

Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության:

- Սեանսն ավարտված է,- խառնված հայտարարեցին բժիշկներն ու, թևերիցս բռնած, դուրս տարան սենյակից:


Ավելացվել է 2 րոպե անց

Կներեք, կռուտիտի համար, բայց ոչ մեկին չսպանելու միակ տարբերակը սա էր:)

Taurel. . . .
08.02.2007, 22:42
Առաջին մասը ահավոր դուրս եկավ: Հոյակապ կարողանում ես պահը նկարագրել, շատ լավ երևում էին զգացմունքն ու պատկերները, դաժանությունն էլ քաղցր էր ու կանչող, խենթությունը չափից դուրս ու տագնապ էր առաջացնում, վերջում մտածելու տեղ էլ էիր թողել............................. Երկրորդ ու երրորդ մասերը կարծում եմ ավելորդ էին ու պատմությունիցդ քամում էին ռոմանտիզմը, որով լեցուն էր առաջին մասը: Երևի նրանից էր , որ ստիպված գրեցիր;)
Ինձ համար ստեղծագործությունտ միայն առաջին մասն էր ու Շաաաաաշ լավն էր:hands :hands :hands

Ուլուանա
08.02.2007, 22:53
Դավ, ինչպես ասում են՝ и тебя вылечат։ :D

Իսկ հիմա ավելի լուրջ։ Նկարագրածդ պատկերները տեղ-տեղ դժոխքի նկարագրություններ էին հիշեցնում... :( Շատ պատկերավոր ես նկարագրել։ Կարդալու ժամանակ էլ նենց հստակ պատկերացնում էի քեզ էդ ամեն ինչի մեջ, :) հատկապես էն աթոռին քացով խփելու պահը։ :hands

Հետաքրքիր է, սա հորինվա՞ծք էր, երա՞զ, թե՞ ուղղակի երևակայության ազատ թռիչք... :think

Մելիք
09.02.2007, 03:37
Առաջին մասը ահավոր դուրս եկավ: Հոյակապ կարողանում ես պահը նկարագրել, շատ լավ երևում էին զգացմունքն ու պատկերները, դաժանությունն էլ քաղցր էր ու կանչող, խենթությունը չափից դուրս ու տագնապ էր առաջացնում, վերջում մտածելու տեղ էլ էիր թողել............................. Երկրորդ ու երրորդ մասերը կարծում եմ ավելորդ էին ու պատմությունիցդ քամում էին ռոմանտիզմը, որով լեցուն էր առաջին մասը: Երևի նրանից էր , որ ստիպված գրեցիր;)
Ինձ համար ստեղծագործությունտ միայն առաջին մասն էր ու Շաաաաաշ լավն էր:hands :hands :hands
Taurel ջան, շնորակալ եմ լավ խոսքերի համար, ու ուրախ եմ, որ մտել ես ստեղծագործության տրամադրության մեջ: Չգիտեմ երրորդը ոնց, դա իրոք գրել եմ, ոչ թե, որովհետև դա գրելու անհրաժեշտությունն ունեցել եմ, այլ, որովհետև ինձնից սպասում էին:) Ի դեպ հենց դրան էլ ալեգորիկ ձևով անդրադարձել եմ:P : Բայց երկրորդ մասը առաջինից թելադրված անհրաժեշտություն էր, նույնիսկ, ըստ իս, առաջին մասը պարզափես երկրորդի նախապատրաստումն էր: Բանն այն է, որ ես ռոմանտիկա նկարագրելու նպատակ չեմ ունեցել: Ես ընդհամենը փորձել եմ նկարագրել կոնկրետ հոգևիճակներ և դրանցից բոխող իրերի ընթացք, որը իրական կյանքում իրականանալու շատ քիչ (գրեթե զրոյական) շանսեր ուներ: Առաջին մասը զուտ հոգևիճակի նկարագրությունն էր և դրանից բխող դեպքերի հնարավոր զարգացումը այն դեպքում, երբ զգացողությունները գերիշխում են գիտակցությանը: Իսկ քանի որ զգացողությունները ավելի հաճախ ճնշվում են բանականության կողմից, դրա համար էլ իրենց ռեալիզացնում են երևակայության միջոցով: Բայց,այնուամենայնիվ, մի չնչին հնարավորություն կա, որ նաև իրականում կարող է այս ամենը տեղի ունենալ էդ հոգևիճակից թելադրված: Այ սրա համար եմ կարևոր համարում երկրորդ մասը: Հուսով եմ հասկանալի արտահայտվեցի:oy



Դավ, ինչպես ասում են՝ и тебя вылечат։ :D

Իսկ հիմա ավելի լուրջ։ Նկարագրածդ պատկերները տեղ-տեղ դժոխքի նկարագրություններ էին հիշեցնում... :( Շատ պատկերավոր ես նկարագրել։ Կարդալու ժամանակ էլ նենց հստակ պատկերացնում էի քեզ էդ ամեն ինչի մեջ, :) հատկապես էն աթոռին քացով խփելու պահը։ :hands
Ան ջան, շնորհակալ եմ, քո կարծիքը ինձ համար միշտ էլ կարևոր ա:love : Պատկերացրու` ես էլ էի ինձ պատկերացնում էդ ամեն ինչի մեջ:) :

Հետաքրքիր է, սա հորինվա՞ծք էր, երա՞զ, թե՞ ուղղակի երևակայության ազատ թռիչք... :think
Երևի բոլորից էլ մի քիչ-մի քիչ կար;)

Ծով
09.02.2007, 18:48
Երկրորդ մասը հավանեցի…լուրջ եմ ասում…:)
Պատկերացրու, զարմանալի չէ, որ առաջինն առանց երկրորդի իրոք կիսատ էր…
Բայց երկրորդ մասն առանց առաջինի մի առանիձին փոքրիկ պատմվածք է,կ ամ հոգու հրաշալի նկարագրած, պատկերավոր վիճակ, ու մի խոսքով քո թվարկածները…
Հավանեցի…:)
Ուրախ եմ, որ ոչ ոքի չես սպանել, բայց քո հերոսն ապաքինվում էր, գիտե՞ս…
Ինչ հավեսա… Պատմում էր այն երազը, ասենք, որը ես չէի ուզի տեսնել…
Ու թեպետ բան էլ չպատմեց, բայց իր հոգեվիճակն արդեն իսկ ենթադրում էր մոտավորապես երազի /առաջին մասի/ բովանդակությունը,գոնե զգացումների տեսքով…
Խճճվեցի…
Մի խոսքով ես սա առանձին ստեղծագործություն եմ համարում ու շատ եմ հավանում:)

CactuSoul
09.02.2007, 19:06
Էէ՜էհ… Այսօր էլ չհաջողվեց կարդալ երրորդ մասը:( … Գոնե վաղը հաջողացնեմ:think …

Ուլուանա
09.02.2007, 21:00
Մի խոսքով ես սա առանձին ստեղծագործություն եմ համարում ու շատ եմ հավանում:)
Իսկ ես իսկի չէի էլ նկատել, որ սա էն սկզբում գրածների շարունակությունն է... :oy Ես էլ մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է այս նույն թեմայում գրել։ :D Փաստորեն, այս վերջին մասը դիտել էի որպես լրիվ առանձին ստեղծագործություն... :think

CactuSoul
10.02.2007, 11:01
Կարդացի…
Նորից կարդացի բոլոր մասերը: Բայց… կներես, Դավ, հիմա չեմ կարող արտահայտել զգացածս… Գուցե մի ուրիշ անգամ գրեմ կարծիքս, երբ ինքս այս ստեղծագործությունից դուրս գամ… ու կարողանամ դրան նայել որպես զուտ ստեղծագործություն…

kiki
11.02.2007, 02:24
Դավ, առաջին հայացքից ինձ թվաց, որ երեք մասերն իրարից առանձին ու իրար հետ բոլորովին կապ չունեցող պատմություններ են, համենայն դեպս, ես, առաջին հոյակապ մասից հետո ավելի խորիմաստ շարունակություն էի սպասում...հետո մի անգամ էլ կարդալուց հետո , զգացի որ պարզապես երկրորդ մասն էր երևի ավելորդ, ու երրորդ մասում արդեն պատկերված են մի մարդու տառապանքները, մեկի, ում կյանքը չի հաջողվել , ով երազում է պարզապես այն ամենի մասին, որ իրեն պետք է, այդ թում՝ սիրո մասին, խելագար սիրո, որն ընդունակ է ինքնասպանության տանելու...բայց մյուս կողմից, առաջին մասում ոչ թե սիրո, այլ կրքի մաիսն էր կարծես խոսքը...
մի խոսքով, խառն էր շատ ու մտածելու տեղիք է տալիս, ու դա էլ ամենակարևորն է, եթե ես մի բան կարդում եմ ու դրանից հետո մտածում էդ ստեղծագործության մասին, ապա դա իրոք արժանի էր....
չնայած, էլի եմ ասում, ես ուրիշ շարունակություն էի սպասում...:)!

Philosopher
11.02.2007, 09:17
Իսկապես, առաջին, երկրորդ ու երրորդ մասերը իրար հետ զուտ գրական–սյուժետային տեսանկյունից կապված չէին, կապված էին գուցե միայն այն դառնահամի զգացողությամբ, որը բոլոր երեք դրվագներում մի ընդհանուր տրամադրություն է թելադրում։ Առաջինը հաջողված դրվագ էր. անդեմ սիրո պրոբլեմն էր ու անդիմացող մարդու նյարդային հակազդումը իր ու իր սիրո անդիմացմանը։ Երկրորդ դրվագը ավելի կենցաղային էր ու կարծես ավելի հասունացնում էր ինչ–որ իրադարձություն՝ չշտապելով ինչ–որ էական բան ասել։ Երրորդ դրվագի հատուկ թեմատիկան, որը ժամանակակից արվեստի կարևոր մեթոդներից է (համեմատիր՝ Միլոշ Ֆորման. "Թռիչք կկվի բնի վրայով")՝ բացահայտելու համար մարդկության ու նրա մեջ՝ առանձին տառապող անհատի ողբերգությունը, թեև լիովին արդարացված չէր իր դաժանությամբ, բայց մասամբ բացահայտում էր հերոսի վիճակը ու ավելի դառնացում նշածս դառնահամը։ Ընդհանուր առմամբ՝ երեք դրվագներն էլ հաջողված էին, բայց ավելի հաջողված էր այն կիսատությունը, որը ցանկություն է առաջացնում կարդալ լրացումներ ու շարունակություններ։

Սալբի
13.02.2007, 14:28
Արձագանքեմ Ժակ Բրելի խոսքերով:

Մի քիչ քնքշանքի համար կտայի գանձերն այն բազում ,
Որ շոյում է դևը չար իր փողերի սնդուկում,
Հավատում ես իմ սիրուն ,որ նավաստին ծովափին
Գանձերն է իր դատարկում քնքշանքի համար զուտ...

Հավանաբար ստեղծագործությունըդ գրված է խոստովանության ժանրում :Տեսնում եմ տղամարդու եսակենտրոնուրյունը և կնոջ անհուսությունը:Ինքնախարազանում պետք չէ,շատերն են կարճում կյանքը անսեր,ի վերջո բոլոր շփումներն էլ մակերեսային են,և
կարևոր չի,թէ պատմվածքի լուծումը կամրջից նետվելն է,հոգեբուժարանը,թէ կամրջի վրա սիրով զբաղվելը:;)

Պատմվացքդ դուրս շատ եկավ: