PDA

Դիտել ողջ տարբերակը : «Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանության հետ կապված հարցեր

Եղիայեան
11.04.2010, 10:12
Սիրելի՛ Ուլուանա
Եւ բարեկամներ,
Ստորագրեալս ստանձնած եմ Աբովեանի «Վէրք Հայաստանի»ն արևմտահայերէնի թարգմանելու քաղցր, բայց նաև դժուար պարտականութիւնը,որ յանձնարարաուած է մեր գաղութի մէկ գրասէր մեկենասին կողմէ, որպէսզի տպուի ան ու մատչելի դառնայ արևմտահայ ընթերցասէրներուն ևս: Ես բաւական ծանօթ եմ Քանաքեռի բարբառին, ինչպէս նաև թրքերէն ալ գիտեմ, ինչ որ բաւական կը դիւրացնէ աշխատանքս: Այսուհանդերձ կը նկատեմ, որ դէմ-յանդիման պիտի գտնուիմ բառային թէկուզ փոքրիկ շերտի մը՝ մասնաւորաբար զուտ բարբառային, որուն իմացումը կը խուսափի ինձմէ: Արդեօք այս իմաստով բառարանային որևէ աղբիւր գոյութիւն ունի՞, և կրնա՞ք անուանել զայն: Կամ թէ ուրիշ ի՞նչ ձևով կրնաք օգնել ինծի: Կրնա՞մ մէջ ընդ մէջ երբեմն այս նոյն սիւնակներէն դիմել Ձեզի այս կամ այն բառին, դարձուածքին, ոճին և այլնի մեկնաբանութեան համար: Նկատեցէք, որ ուրիշ ապաւէն չունիմ: Կանխայայտ շնորհակալութիւն:
Լիբանան,Արմենակ Եղիայեան

Ուլուանա
12.04.2010, 18:13

Երեկ մոռացա գրել. եթե հարցեր լինեն, իհարկե, գրեք, մեր հնարավորությունների սահմաններում կաշխատենք օգնել։ :)

Եղիայեան
12.04.2010, 22:02
Սիրելինե՛ր,
Ահա առաջին երկու հարցումներս:
1. Ինչպէ՞ս հասկնալ Վէրք-ի նախաբանէն առնուած հետևեալ տողերը.«Ախր թէ լուսավորյալ լեզուն լավ է, ու քարերն էլ պէտք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ (աշխատավարձ), նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանտին (թարգմանին): Էն լեզվագետ իմաստունը թող գնա, կանգնի, գոռա, ջանը դուրս գա, լսողը թող ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցաւի:
2. Պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին (անութին)՝ կամաց-կամաց տանիցը դուրս էլան:
Այս երկրորդին մէջ անհասկնալին ՉԱՐՍԱՎ-ն է. ճիշդ ի՞նչ էր իրենց թևին տակ եկեղեցի տարածնին:
Կանխայայտ շնորհակալութիւն Ձեր աջակցութեան համար:

My World My Space
12.04.2010, 22:11

հարգելիս երկրորդում նշված չարսավը սավանն է, բայց այս դեպքում սպիտակ գլխաշորն ի նկատի ունի, որը գլուխներին գցած եկեղեցի են մտնում կանայք:

Հ.Գ. առաջինի մասին դեռ մտածում եմ.....:oy

Եղիայեան
13.04.2010, 04:02
հարգելիս երկրորդում նշված չարսավը սավանն է, բայց այս դեպքում սպիտակ գլխաշորն ի նկատի ունի, որը գլուխներին գցած եկեղեցի են մտնում կանայք:

Հ.Գ. առաջինի մասին դեռ մտածում եմ.....:oy

Ինչու՞ այդ պարագային թևին տակ դրած դուրս կ'երթան, ե՞րբ պիտի օգտագործեն զայն, քանի դուրսը սաստիկ ձիւն է ու ցուրտ: Չէ՞ք կարծեր, չէ կ՞ակնարկուի ուրիշ աչարկայի մը: Համարձակի՞մ գլխաշոր թարգմանել զայն:
Արմենակ Եղիայեան

Եղիայեան
13.04.2010, 04:06
Շնորհակալոթիւն, Ուլուանա ջան:
Ա.Ե.

My World My Space
13.04.2010, 09:14
Ինչու՞ այդ պարագային թևին տակ դրած դուրս կ'երթան, ե՞րբ պիտի օգտագործեն զայն, քանի դուրսը սաստիկ ձիւն է ու ցուրտ: Չէ՞ք կարծեր, չէ կ՞ակնարկուի ուրիշ աչարկայի մը: Համարձակի՞մ գլխաշոր թարգմանել զայն:
Արմենակ Եղիայեան

Եղիայեան ջան, պարզապես այդ գլխաշորերը հատուկ գլխաշորեր են` շատ բարակ, ասեղնագործ, համարյա թափանցիկ, դրա համար էլ ձյան ժամանակ չէին գցում գլուխներին: Այնպես որ, կարող ես հանգիստ թարգմանել իմ ասածի պես

Եղիայեան
22.04.2010, 22:14
Սիրելի Ուլուանա և ազնիւ բարեկամներ,
Շնորհակալ եմ Վէրք Հայաստանի-ի արևմտահայերէնի փոխադրութեան առթիւ Ձեր ցուցաբերած օգնութեան համր: Գիտէք ,անշուշտ, որ սա բաւական երկարաշունչ աշխատանք է, և ես յաճախ, շատ յաճախ պիտի դիմեմ Ձեր աջակցութեանը, որուն համար կանխայայտ շնորհակալութիւններս բոլորիդ: Ստորև մէկ-քանի այլ հարցեր, բոլորն ալ կը վերաբերին Վէրք-ի առաջին գլուխի առաջին 15 էջերուն:
1. Բանդ կուշտն ընկած վախտը, ուզում են, թէ գլուխդ վեր բերեն (վեր՝ այստեղ կը նշանակէ ՎԱՐ):
2. Ասենք թէ ամեն բանի վրա լիս չենք ընկնում, մեր աբուռը պահում ենք:
3. Գազար կրծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տուր:
4. Փողատէրն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավութիւն չեն անում:
5. Սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա:
6. Աղբաթը (վերջը) խեր ըլլի մեր տանդրոնչ (ի՞նչ է այս վերջին բառին իմաստը):
7.Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...(անծանոթը՝ կում անելովն-ն է. ի՞նչը կում անելով):
8. Սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ՈՒ ՈՏԸ ՎԵՐ ԿԱԼԱԾ ՋԱՂԱՑԻ ՊԷՍ ԴԱՆԸ (աղունը)ՎՐԱ ԱԾԵԼ, ԳԼԽԻՑԸ ԴՈՒՍ ՏԱԼԻՍ:
9. Մեր բանն էս ա դառել, ասիլով ու՞մ ԿԱՊԻ ԿԸ ԲԵՐԵՆ:
ԿԸ սպասեմ Ձեր լուսաբանութիւններուն և ուրիշ ապաւէն չունիմ Ձեր ազնուութենէն բացի:
Շնորհակալութիւն:

Ուլուանա
22.04.2010, 22:24
Հարգելի Եղիայեան, կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե բոլոր նախադասությունների համար էլ նշեք, թե կոնկրետ որ բառը կամ արտահայտությունը չեք հասկանում։

Ուլուանա
22.04.2010, 22:33
Ինչևէ, առայժմ մի հարցին պատասխանեմ, մնացածը հետո կերևա.

7.Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...(անծանոթը՝ կում անելովն-ն է. ի՞նչը կում անելով):
Իշտահ նշանակում է ախորժակ։

Եղիայեան
23.04.2010, 03:17
Սիրելիներ, ահա աւելի ճշգրտուած հարցեր.
1. կուտն ընկած
2.լիս չենք ընկնում
3.հուփ տալ- Այս ալ ըսեմ որ մեր բառարանները ըստ ինքեան բացատրած են այս յարադիրը, սակայն տրուծ բացատրութիւններէ ոչ մէկը կը գոհացնէ Աբովեանի բնագիրը:
4. կենա- Չի բաւեր ըըսել, թէ «կենալ» բայն է. Պէտք է գոհացնէ նախադասութեան ոմաստը:
5. բոշ- Բանդ բոշ ա:
6. տանդրոնչ- Արդեօք տանուտիրոջ սեռակա՞նն է այաս:
7. կում անել- Շատ բացատրութիւններ տրուած են այս յարադիր բային, սակայն այսպէս՝ առանց ուղիղ խնդիրի կիրարկութիւնը անորողշութեան կը մատնէ զիս:
8. մարդը կը նմանցնէ «ոտը վեր կալած ջաղաց»ի- Ի՞նչ հասկնալ:
9.կապի բերել
Կը խնդրեմ, որ Ձեր լուսաբանութեանց առթիւ միշտ նկատի ունենալ ընդհանուր նախադասութեան ստանալիք իմաստը:
Շնորհակալութիւն բոլորիդ:

Ուլուանա
23.04.2010, 05:21
Նախապես ասեմ, որ իմ ձեռքի տակ հայերեն բացատրական կամ արմատական բառարաններ չկան, գրում եմ զուտ իմացածիս հիման վրա, հետևաբար հնարավոր են նաև անճշտություններ, թեև կասկածելու դեպքում կնշեմ անպայման։

2.լիս չենք ընկնում
Լիս = լույս։ Լույս ընկնել նշանակում է հանկարծակի հայտնվել, երևալ։ Կախված համատեքստից՝ գուցե նաև մեջ ընկնել, խցկվել։

3.հուփ տալ- Այս ալ ըսեմ որ մեր բառարանները ըստ ինքեան բացատրած են այս յարադիրը, սակայն տրուծ բացատրութիւններէ ոչ մէկը կը գոհացնէ Աբովեանի բնագիրը:
«Հուպ տալ» հարադրությունը տարբեր իմաստներ ունի, օրինակ՝ սեղմել, ամբողջ ուշադրությունը, ջանքերը կենտրոնացնել, շեշտը դնել (ինչ–որ բանի վրա)։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում հենց այս իմաստով էլ գործածված է։ «Գազար կրծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տուր:» Այսինքն՝ փորիդ մասին մտածիր, այլ կերպա ասած՝ կենտրոնացիր ուտելու (կամ չաղանալու) վրա։

6. տանդրոնչ- Արդեօք տանուտիրոջ սեռակա՞նն է այաս:
Իմ մտքով էլ դա անցավ, թեև համոզված չեմ։ Համենայնդեպս, այլ տարբերակ մտքիս չի գալիս...

7. կում անել- Շատ բացատրութիւններ տրուած են այս յարադիր բային, սակայն այսպէս՝ առանց ուղիղ խնդիրի կիրարկութիւնը անորողշութեան կը մատնէ զիս:
Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...
Եթե տեքստում այս նախադասությունից առաջ նշված է, որ տվյալ մարդն ինչ–որ բան է խմում, ուրեմն պետք է ենթադրել, որ հենց դրա մասին է խոսքը, ու պարտադիր չէ, որ կում արվող հեղուկի անունը նորից գրված լինի, որպեսզի հասկացվի, որ դրանից է կում անում։ Իսկ եթե մինչ այդ նշված չէ, որ այդ մարդն ինչ–որ բան է խմում, ապա ես երկու ենթադրություն ունեմ.
1. քիթը վեր քաշելով՝ կուլ է տալիս քթի պարունակությունը... :} Համենայնդեպս, դատելով այն փաստից, որ տվյալ մարդը քիթը վեր քաշում է (ինչպես որ հաճախ անում է հարբուխով հիվանդ մարդը), ինչպես նաև հազում է, ենթադրվում է, որ մրսած է, հիվանդ է, իսկ քիթը քաշելուց հետո բերանում հայտնված լորձունքը դուրս չթքելու դեպքում ոչինչ չի մնում անելու, քան կուլ տալ այն»։ :D
2. պարզապես թուքը կուլ տալու մասին է խոսքը, իսկ իշտահը (ախորժակը) տվյալ դեպքում կարող է վերաբերել ոչ թե կուլ տվածին, այլ տվյալ պահին խոսվելիք թեմային, տվյալ մարդու արտահայտած մտքին, դե, դա արդեն համատեքստից կերևա։ Ես չեմ կարող ասել։
Բայց ես առաջին տարբերակն ավելի հավանական եմ համարում։

Պանդուխտ
23.04.2010, 18:55
Սիրելի Ուլուանա և ազնիւ բարեկամներ,
Շնորհակալ եմ Վէրք Հայաստանի-ի արևմտահայերէնի փոխադրութեան առթիւ Ձեր ցուցաբերած օգնութեան համր: Գիտէք ,անշուշտ, որ սա բաւական երկարաշունչ աշխատանք է, և ես յաճախ, շատ յաճախ պիտի դիմեմ Ձեր աջակցութեանը, որուն համար կանխայայտ շնորհակալութիւններս բոլորիդ: Ստորև մէկ-քանի այլ հարցեր, բոլորն ալ կը վերաբերին Վէրք-ի առաջին գլուխի առաջին 15 էջերուն:
1. Բանդ կուշտն ընկած վախտը, ուզում են, թէ գլուխդ վեր բերեն (վեր՝ այստեղ կը նշանակէ ՎԱՐ):
2. Ասենք թէ ամեն բանի վրա լիս չենք ընկնում, մեր աբուռը պահում ենք:
3. Գազար կրծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տուր:
4. Փողատէրն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավութիւն չեն անում:
5. Սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա:
6. Աղբաթը (վերջը) խեր ըլլի մեր տանդրոնչ (ի՞նչ է այս վերջին բառին իմաստը):
7.Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...(անծանոթը՝ կում անելովն-ն է. ի՞նչը կում անելով):
8. Սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ՈՒ ՈՏԸ ՎԵՐ ԿԱԼԱԾ ՋԱՂԱՑԻ ՊԷՍ ԴԱՆԸ (աղունը)ՎՐԱ ԱԾԵԼ, ԳԼԽԻՑԸ ԴՈՒՍ ՏԱԼԻՍ:
9. Մեր բանն էս ա դառել, ասիլով ու՞մ ԿԱՊԻ ԿԸ ԲԵՐԵՆ:
ԿԸ սպասեմ Ձեր լուսաբանութիւններուն և ուրիշ ապաւէն չունիմ Ձեր ազնուութենէն բացի:
Շնորհակալութիւն:

«Վէրք Հայաստանի»

1- Գործդ տեղին ինկած ժամանակը, կուզեն, որ գլուխդ վայր (վար) > վէր բերեն:

2- Ըսենք թէ ամէն բան լսելու համար չենք միջամտեր, մեր ապուրը կը պահենք:

«Ապուրը պահել»ու համար դարձուածքներու բառարան պէտք է:

3- Ստեպղին կրծէ՛ (կե՛ր) ու փորիդ ու բերանիդ սեղմէ (քիչով գոհացի՛ր):

4- Դրամատէրն ալ իրեն համար կ’ապրի (կենալ < կեանք), վարդապետն ալ, լաւութիւն չեն ըներ:

5- Լեռներով, անապատներով անցար, գործդ սին է (պարապ):

6- Վերջը բարի ըլլայ մեր տանտիրոջ:

7- Քիթը վեր քաշելով (գլուխը դէպի ետեւ տանելո՞վ), ախորժակով խմելով, հազալով

Մի կում ջուր=մի պուտ ջուր

8- Ասիկա արդէն խօսքին ծայրը բռներ է...[չկարեցայ իմաստ ունեցող բանի մը թարգմանել մնացեալը]
Վեր կալած  վերցուցած:
Վրայ ածել  վրան դնել, պտտցնե՞լ, կլոր դարձնե՞լ:
Գլխիցը դուրս տալիս  կը յերիւրէ:

9- Մեր գործը այս է դարձած, ըսելով որո՞ւ նկատի ունին:

Արևածագ
24.04.2010, 08:34
մեր աբուռը պահում ենք մեր արժանապատվությունն ենք պահում: Պատիվը: «Ապուր» կերակուրի հետ կապ չունի:

Սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա Սարերով, հանդերով կամ դաշտերով ընկար՝ վերջդ լավ չի լինի, կամ կյանքդ վտանգված է:

իշտահով կում անելով իմ կարծիքով՝ ախորժակով թքելու մասին է խոսքը:

ՈՒ ՈՏԸ ՎԵՐ ԿԱԼԱԾ ՋԱՂԱՑԻ ՊԷՍ այստեղ նկատի ունի փչացած, անսարք ջրաղացը, որ լրիվ չի աղում, մանրացնում հացահատիկը: Մարդն էլ խոսելուց առաջ չի մտածում ասելիքի մասին:

ասիլով ու՞մ ԿԱՊԻ ԿԸ ԲԵՐԵՆ: խոսքերով մարդուն չեն կարող զսպել:

Լուսաբեր
24.04.2010, 08:50
իմ կարծիքով՝ ախորժակով թքելու մասին է խոսքը:

Կում անելը խմելնա ընդհանրապես: Ես դեպքում էլա խմել,ներս քաշելը, պարզապես տհաճ բան, որը չենք ուզում պատկերացնենք :} այդ հատվածին նախորդող և շարունակությունը կարդալուց էտպեսա հասկացվում:
Նայել վերև՝ Ուլուանայի գրածին ;)

Եղիայեան
27.04.2010, 23:28
Սիրելի Ուլուանա, Պանդուխտ և բարեկամներ,
Շնորհակալութիւն այն աջակցութեան համար, որ կը ցուցաբերէք «Վէրք Հայաստանի»ի արևմտահայերէն թարգմանութեան ճիգերուս: Խորքին մէջ պատմական աննախընթաց քայլ մըն է որ կ'առնուի առանց փողի ու թմբուկի: Ոչ մէկ արևմտահայ փորձած է մինչև հիմա կարդալ Աբովեանի երկը, որովհետև անմատչլի է ան: Ներկայիս ահա այդ պատմական թերին սրբագրելու ճիգ է որ կը թափուի: Դուք ատոր սատարողներ էք:
Ստորև կը թուեմ նոր ցանկ մը, բոլոր հարցումները առնուած են Վէրք-ի առաջին գլուխի 3-րդ հատուածէն կալ ենթաբաժինէն: Հարցումները կ'ուղղեմ նախադասութեան ձևի տակ՝ մեծատառով գրելով այն կէտը, որ կը խանգարէ տոուեալ հատուածի իմացումը:
1. Էն որ մի քիչ չաղ էր և եղալի(հարուստ), ոտն ու գլուխը էլի մի քիչ քոք (կոկիկ) էր ու ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾԻՑԸ ՇՈՐԻ ՀՈՏ ԷՐ ԳԱԼԻՍ ՎՐԸՆԵՐԻՑԸ:
2. Հենց դռան ճռռոցն իմացան թէ չէ՝ԱՇԽԱՐՔՆ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԴԻՊԱՒ... ՈՒ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԸՆԿԱՆ:
3. Մեր խեղճ տանուտիրոջ կնկա ջանը ԻՐԱՆ ՀԱՍՑՐԻՆ, ՈՏԻ ՏԱԿ ՏՈՒԻՆ:
4. ՄԵՐԸ ՄԵԶ ՀԱՍՒ:
5. Շատի ոտքերը տաբաղի (կաշեգործ) ԱՂ ԴՐԱԾ ԿԱՇԻ ԷՐ ԴԱՌԵԼ:
6. Ընչանք (մինչև) ջուր կը բերեին, ԻՐԱՆՆ ԻՐԱՆ ՀԱՍԱՎ...
...ԱՄԵՆԻՆ ԻՐԱՆՑԸ ԻՐԱՆՑ ԷՐ ՀԱՍԵԼ:
7. Թշնամուդ գլխին կրակ կածես, թե որ նրան սի...ռը...ղռ...րես:
Ի՞ն չ են այս յապաւոած բառերը, որոնք զոյգ տառերով կը ներկայանան:
8. Բարի լիս տվողի շլինքը ՀԱԽ ՄԻՍՆ ՏԷՐԸ կոտրի:
9. Նալլաթ (անէծք) չար սատանին, ԲԵՐԱՆՍ Ի՞ՆՉ Ա ԳԱԼԻՍ, ԵՏ ԳՆՈՒՄ:
10. Էս պարտքիցը պրծածին պէս՝ քուրդի ասածին պէս՝ « ԷԼՄԸ ԶԵՆ ԿԻԿՈՆ ԷՐ...»:
11. Հազալով, փռշտալով, ՈՏԻՆ, ԳԼԽԻՆ ԱՆԵԼՈՎ՝ դռները ջարդելով ներս ինկավ:
12. Նստում են երկար...հազար հրաշք պատմում, մէջը փուչ, ՕԽՏԸ ՀԱՏԻԿ (եոթը հատ ի՞նչ), ոչ աղ կա, ոչ համեմ:
13. Շատ անգամ կռիվ էր ցույց տալիս, որ թշնամին մնում էր կատու դառած, կամ նրա ձեռին, հնձանի ՏԱՔԱՐԻՆ (խաղողը ճզմելու յատկացուած փոսը) ՂՈՒՐԲԱՆ ԸԼՈՒՄ, ՈՐ ԹԱՂՈՒՄ, ԾԱԾԿՈՒՄ ԷԻՆ, չունքի հազար անգամ էին ջորձել, վարավուրդ (գլխի ընկել, եզրակացրել) արել, թէ մինչև տաճկին չծեծեը, քեզ բարեկամ չի դառնալ:
14. Աղասին իրանց տանն էնպէս էր, ինչպէս մէկ հարսը: Ղորդ ա (ճիշտ է) մի քիչ ՈՏԻՆ, ԳԼԽԻՆ ԱՐԵՑ, էն էլ չբարեկենդանի հունարն էր:
15. էս որ դուք հո՛ հոգիս հանեցիք, ԻՄԸ ԻՆՁ ՀԱՍՑՐԻՔ:
* *
*
Կանխայայտ շնորհակալութիւն բոլոր անոնց, որոնք պիտի օժանդակեն:

Արևածագ
28.04.2010, 10:22
ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾԻՑԸ ՇՈՐԻ ՀՈՏ ԷՐ ԳԱԼԻՍ ՎՐԸՆԵՐԻՑԸ: Ենթադրում եմ, որ նախադասությունը այնպիսի կտորում է, որտեղ համեմատություն կա: (Ցավում եմ, բայց ամենասիրելի գրքերիցս մեկը՝ «Վերքը», մոտս չկա, որ հաստատ պնդեմ): Հագուստները հագուստի նման էին, դեռևս տանելի տեսք ունեին, ի տարբերություն նրանց, որոնց շորերը պատռած էին, լաթերի վերածված:

ԱՇԽԱՐՔՆ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԴԻՊԱՒ իրարանցում սկսվեց:
ՈՒ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԸՆԿԱՆ Եթե սպասում էին մեկին, ուրեմն գրկեցին, փաթաթվեցին նրան:

ՄԵՐԸ ՄԵԶ ՀԱՍՒ
ԻՐԱՆՆ ԻՐԱՆ ՀԱՍԱՎ...
...ԱՄԵՆԻՆ ԻՐԱՆՑԸ ԻՐԱՆՑ ԷՐ ՀԱՍԵԼ: Յուրաքանչյուրն ստացավ այն, ինչ ճակատագիրը, բախտը նախատեսել, նախասահմանել էր:

ԱՂ ԴՐԱԾ ԿԱՇԻ ԷՐ ԴԱՌԵԼ Ոտնաթաթերի մաշկը կոպտացել, չորացել էր՝ երևի երկար ճանապարհը բոբիկ գնալուց:

ԲԵՐԱՆՍ Ի՞ՆՉ Ա ԳԱԼԻՍ, ԵՏ ԳՆՈՒՄ: Կուլ տված, չարտահայտած հայհոյանքի մասին է խոսքը:

ՈՏԻՆ, ԳԼԽԻՆ ԱՆԵԼՈՎ՝ Ոտն ու գլուխը թափահարելով, անփույթ շարժուձևով...

Sphinx
28.04.2010, 11:02
էս որ դուք հո՛ հոգիս հանեցիք, ԻՄԸ ԻՆՁ ՀԱՍՑՐԻՔ
մերը մեզ հասի

ԻՄԸ ԻՆՁ ՀԱՍՑՐԻՔ- չարչարեցիք, այսինքն՝ իմաստով նույնն է, ինչ որ հոգիս հանեցիք:
օր. Մինչև գործը գլուխ բերեցինք՝ մերը ինձ հասավ(հոգիներս դուրս եկան, չարչարվեցինք):

Sphinx
28.04.2010, 11:33
2. Հենց դռան ճռռոցն իմացան թէ չէ՝ԱՇԽԱՐՔՆ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԴԻՊԱՒ... ՈՒ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԸՆԿԱՆ:

Աշխարհն աշխարհով դիպչել-մեծ իրարանցում ընկնել(ժամ. հայերենի բաց. բառարան,հ1,էջ150):
Հետևաբար՝ աշխարհքն իրար գլխով դիպավ - բոլորը խառնվեցին, իրարանցում ընկավ:

Պանդուխտ
28.04.2010, 19:51
Ճիշդ նշեցիք՝ «ՈչմէկարևմտահայփորձածէմինչևհիմակարդալԱբովեանիերկը»: Գոնէ ես չեմ ընթերցած՝ բացառութեամբ առանձին հատուածները: Սիրով կը փորձեմ չգիտցածս Քանաքեռի բարբառը հասկընալ: Եթէ երկու լումայ դնեմ՝ երանի ինծի:

1- Այն որ քիչ մը գէր էր ու ճարպոտ, բայց ոտքն ու գլուխը ձեւաւոր էին, ԵՒ ԱՍՏՈՒԾՈՅ ՏՈՒԱԾԷՆ (մարմնէ՞ն) ԼԱԹԻ (աղտոտ) ՀՈՏ ԿՈՒԳԱՐ:
Կամ՝
1- Այն որ քիչ մը գէր էր ու ճարպոտ, բայց ոտքն ու գլուխը ձեւաւոր էին, ԵՒ ԱՍՏՈՒԾՈՅ ՏՈՒԱԾ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ ՀԱԳՈՒՍՏԻ ՁԵՒՈՎ Կ’ԱՐՏԱՑՈԼԱՐ ՎՐԱՆ:

2- Երբոր դրան ճռոցը լսեցին՝ ՏԱԿՆՈՒՎՐԱՅ ԵՂԱՆ (իրար անցան):

3- Մեր խեղճ տանտիրոջ կնկայ հոգին հանեցին ու ոտքի տակ առին:

4- Մերը [բախտի բաժինը] մեզի հասնի:

5- Շատերու ոտքերը կաշեգործի աղ դրած կաշիի նման եղած էր: (Կենդանիի մորթը կամ կաշին կ’աղեն, կը ներկեն, դաբաղանիւթեր կը քսեն)

6- Մինչ ջուր կը բերէին, իւրաքանչիւրին հասաւ իր բաժինը:

7- Թշնամիիդ գլուխին կրակ կը թափես, եթէ անոր [գուցէ պահել ինչպէս որ է]:

8-Բարի լոյս տուողի վիզը...

Նախապէս «լիս»-ը թարգմանած էի լսել, ուրեմն լոյսն է: Հախ միս՝ ողնածո՞ւծ: Բարի լոյս տուողի վիզը ողնածուծէն կոտրի՞:

9- Անէծք չար սատանային, ի՞նչ խօսքեր կը խօսիմ առանց ուզելու (ակամայ):

10- Այս պարտքէն ազատածին պէս՝ քիւրտին ըսածին պէս՝ «Աշխարհը ...»:
Կամ,
Այս պարտքէն ազատելով եւ քրտական ասացուածքին պէս՝ «Աշխարհը Զեն Կիկոն էր...»:

11- Հազալով, փռնկտալով, ոտքին ու գլուխին յենելով (ոտքով ու գլուխով յենելով)՝ դուռերը հրմշտկելով ներս մտաւ (դուռի փեղկը, կամ փեղկերը, շրջանակի՞ն կամ պատի՞ն):

12- Թիւ եօթըն կախարդական է: Եօթը մէջը փուչ (դատարկ, պարապ, անիմաստ, անհամ ու անալի) հեքիաթ:

13- Գինին թաղելով կը քաղցրանայ, թշնամին ծեծելով կը բարեկամանայ (կը հնազանդի):

14- Աղասին իրենց տունին մէջ այնպէս էր ինչպէս քչախօս հարսը մը: Ճիշտ է, քիչ մը ոտքի գլուխի շարժուձեւերով բաներ մը ըրաւ (ըսաւ), ատոնք ալ կեղծ բարեկենդանի հնարքներն էին:

Sphinx
28.04.2010, 22:19
Նստում են երկար...հազար հրաշք պատմում, մէջը փուչ, ՕԽՏԸ ՀԱՏԻԿ (եոթը հատ ի՞նչ), , ոչ աղ կա, ոչ համեմ:

Հատիկ նշանակում է ոչ միայն հատ, այլև ցորենի, գարու և այլնի հատիկ: Կարծում եմ, միտքը հետևյալն է ՝...անհամ ՝այն ապուրի նման, որի մեջ ընդամենը յոթ հատիկ կա, ռչ աղն է տեղը, ոչ համեմունքը:

մերը ինձ հասավ
Վերևում վրիպում եմ թույլ տվել , պետք է լինի՝ մերը մեզ հասավ::(

Եղիայեան
06.05.2010, 22:27
Սիրելի՛ բարեկամներ,
«Վէրք Հայաստանի»-ի արևմտահայերէնի թարգմանութեան աշխատանքը մեծագոյն լրջութեամբ ու հետևողականութեամբ առաջ կը տարուի: Առ այդ շնորհակալ եմ այն նպաստին համար, որ կը բերէք: Սակայն կան անխուսափելի բացեր, որոնց լրացումին համար հարկատու եմ մասնաւորաբար հայաստանաբնակ հայերու, որոնց համար Աբովեանի բառերը, դարձուածները, ասոյթներն ու ոճերը յարաբերաբար մատչելի ու վերծանելի են: Մի՛ մոռնաք, որ եթէ դուք չնպաստէք, ապա ոչ ոք պիտի նպաստէ: Կը խնդրեմ, որ անտես չառնէք հարցումներս, որ ահա ստորև.
1. Տո՛, լերդս կպավ է՛:
2. Ոտին-գլխին անել...
Բայց ի՞նչ կուզե որ աներ, Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպեսմեկ հարսը: Ղորդ (ճիշտ) ա, մի քիչ ոտին-գլխին արեց, ամա էն էլ Բարեկենդանի հունարն էր:
3. Ձեռքը վրայ բերել:
4. Ձիու ականջը մտած՝ էնպես էր քշում, ԿՐԱԿԻՆ ՏԱԼԻՍ, որ հենց իմանաս՝ թևավոր ղուշ ըլի:
5. Հենց հարամ ձեռը նրան առավ թե չէ, մեկ ախն էր՝ նրա հոգին: Քաշեց, թուլացավ, իրանից գնաց,ու մինչև դռան շեմը կը բերեին, հավի պես մեկ էլ թրպրտաց:
6. Էդ ի՞նչ արիր՝ տնով քանդուած. մեր ԴՈՒՌԸ ՇԱՐԵՑԻՐ:
7. Տղերք, ԷՍՏՈՒՄ մեկ բան կա, գնանք:
8. Ուրախությունիցը ճչում, ՈՏԻՆ-ԳԼԽԻՆ էր անում:
Պաշտենք, սրբի տեղ ԳԼԽՆԵՐՈՎԸ ՊՏԻՏ ԳԱՆՔ:
9. Ինչ ասում են մեզ չի ազդում, չունքիՄԵՐ ՍՐՏԻ ԲԱՆԸ ՉԻ, ՄԵՐ ԼԵԶՈՒԻ ԽՈՍՔԸ:
10. Էրեսը տեսնենք, լեզվներս նրանց ԼԵԶՎԻՆ ԱՌՆԻ,ականչներս նրանց ձենն իմանա:
11. Անամոթերեսը կոկած, սվաղած, ՀԱԶԱՐ ԲՆՈՎ, հազար փանջարա (պատուհան) աչքերը դես ու րեն չռած:
թիւ 11-ի մէջ կը նկարագրուի Եր.անի բերդը. Բ գլուխի առաջին տողերն են:

* *
*
Կանխայայս շնորհակալութիւն բոլոր մասնակիցներուն:

My World My Space
06.05.2010, 23:35
1 վախեցա, լեղիս ջուր դառավ,
2 .................
3. .................
4. իմա` արագ քշել, ասածի իմաստը փոխաբերաբար նշանակում է, որ ձիու պայտերից կայծեր են թռչում:
5. ?
6. դուռը շարել-ը դարձված է նշանակում է տունն ամայացնել, անմարդաբնակ դարձնել, դուռը զմռսել, այս դեպքում կարող է նշանակել ընտանիքը սպանել:
7.Էստում- էստեղ /բարբառային/
8. Գլխովը պտիտ գալ- հարգել, պատվել, /հնում, երբ մեծամեծները նստում էին հացի, փոքրավորները կանգնում էին շուրջը, որպեսզի սպասարկեն, չորս կողմը պտտվում էին, դրանից էլ առաջացել է արտահայտությունը, գլխովը պտիտ գալ/

11-ը ընտանիք, տուն, ծուխ ի նկատի ունի

Արևածագ
07.05.2010, 07:10
2. Մարմնի անդամները անկանոն թափահարել, շարժել:
5. Վախից հոգին տալու, մեռնելու մասին է խոսքը: Ինչպես, երբ հավի վիզը կտրում են, միանգամից չի սատկում: Մի որոշ ժամանակ թպրտում, շարժվում է, նոր է շունչը փչում:
10. Իրար հետ խոսենք, զրուցենք...
9. Սրա մասին կասկածներ ունեմ, բայց երևի ժամանակին արդեն գործածվող աշխարհաբարի ու գրաբարի տարբերությունների մասին է: Հայերենը գրաբարն էր, որ Աբովյանի ժամանակ էլ արդեն գրեթե լիովին մեռած էր՝ մնալով միայն գրավոր խոսքում, ժողովրդին անհասկանալի:Դրա համար էլ՝ մեր լեզվի խոսքը մեր սրտովը չի, մեզ անհասկանալի է:

Պանդուխտ
07.05.2010, 10:59
1. Լերդ  լեարդ, լերդացած արի՞ւն:
2. Ոտին գլխին անել  ձեռով ոտքն ու գլուխը ծեծե՞լ (զղջալ, մտահոգուիլ, մտատանջուիլ):
4. Կրակին տալիս  փքոցով օդ փչելով կրակը թեժացնե՞լ:
7. Էստում  աստում, այստեղում:
11. Հազար բնով  հազար բունով. բուն < բոյն («տուն»):

Արևածագ
10.05.2010, 21:15
4. կետի վերաբերյալ ճիշտ է My World My Space - ի մեկնաբանությունը:

Եղիայեան
15.05.2010, 20:21
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհաալուլիւն Ձեր մասնակցութեան «Վէրք Հայաստանի»-ի արևմտահայերէնի թարգմանութեան ճիգերուն:
Ստորև նոր ցանկ մը:

1. Մէկ գամփռ շուն սայլի ականը թոկած (կապած) [ 740-41]:
Ի՞նչ կը նշանակէ «ական». սայլի ո՞ր մասն է:
2. Ոտները կապ քցել (գցել)[ 695]:
Ի՞նչ է իմաստը այս դարձուածքի:
3. Մէկ ոսկորագլուխ ծուռը խանչալ (դաշոյն). կամ մէկ հատ, սրած, կոլոլ ( գնդակաձև ոլորած) թուղթ, թեք մէջը (մէջքը) խրած, կապած[ 690]:
Ի՞նչ է այս «թուղթ»-ը որ այսպէս հաւասարակշռած է դաշոյնը, համադասուած է անոր և իբրև համարժէք առարկայ յիշուած է:
* *
*
Նախորդ հարցարաններէն առկախ կը մնան տակաւին՝
4. Թշնամուդ գլխին կրակ կ'ածես, թէ որ նրան սի՜...ռը՜...ղ՜ռ...րե՜ս...( 1087-88):
Ի՞նչ է նշանակութիւնը այս միավանկ յապաւումներուն, որոնք օժտուած են երկարով և կախման կէտերով:
5. Տակաւին լրիւ չէ բացատրուած «ձեռին-ոտին անել» դարձուածի իմաստը, աւելի ճիշդ՝ իմասները:

Փակագծերու մէջ դրուած թիւերը «Վէրրք»-ի 2005-ի մեսրոպեան ուղղագրութեամբ հրատարակութեան էջաթիւերն են:,

My World My Space
15.05.2010, 20:30

1. ական-ը անիվն է
2. այսինքն չթողել ինչ-որ բան անել, սահմանափակել, նեղ դրության մեջ դնել,
3-ի մասին դժվարանում եմ ասել, չեմ հիշում հատվածը
4.
5.

Արևածագ
15.05.2010, 22:05
3. Կոլոլը երևի գլանաձև ոլորած թուղթն է : Եթե նախորդ նախադասության մեջ խոսք է գնում որևէ պատյանի մասին, զուտ տրամաբանորեն, կարծում եմ , որ այդ պատյանում ոսկորագլուխ դաշույնն են դնում, կամ էլ գլանաձև ոլորված կարևոր թուղթ:
Պիտի կրկնեմ, որ ցավոք, գիրքը ձեռքիս տակ չունեմ, ավելի հստակ պատասխանելու համար:

Sphinx
17.05.2010, 10:06
Տակաւին լրիւ չէ բացատրուած «ձեռին-ոտին անել» դարձուածի իմաստը, աւելի ճիշդ՝ իմասները:

ձեռ ու ոտ անել- փութալ, ջանալ, աշխատել:
Ժամ. հայերենի բացատրական բառարան, Եր.1974,հ. Կ-Մ, էջ413:

Կարծես թե ոտին-գլխին անել արտահայտությունն էլ այս իմաստը ունի:

Եղիայեան
22.05.2010, 04:29
Արևելահայ քոյրերուս և եղբայրներուս,
Սիրելինե՛ր,
Կը խնդրեմ ձեզմէ, որ քիչ մը աւելի նախանձախնդրութեամբ ու խուռներամ մասնակցիք «Վէրք Հայաստանի»-ի թարգմանութեան նուիրուած ճիգերուս: Ինչպէս կը նկատէք, իմ բացթողումներուս թիւը մեծ չէ, և ես իմ լաւագոյնս կ'ընեմ, որ նուազագոյն չափով դիմեմ ձեզի: Բացեր կան, որ միայն հայաստանաբնակ հայը կրնայ գոցել: Ուստի կը խնդրեմ, որ վերակարդաք այս սիւնակի հարցումները ու փորձէք բերել ձեր նպաստը: Ես շատ դժուար պայմաններու մէջ կ'աշխատիմ և կարիքը ունիմ ձեր լուսաբանութիւններուն: Մի՛ մոռնաք, որ պատմական թերացում մըն է, որ այսօր կը սրբագրուի. ոչ ոք փորձած է նախապէս թարգմանել այս երկը և...ոչ մէկ արևմտահայ կարդացած է զայն՝ ճիշդ լեզուական այն մեծ դժուարութեան պատճառով, որ Աբովեան դրած է արևմտահայ ընթերցողին առջև: Օգնեցէք ինծի, որպէսզի պատուով լուծենք այս դժուարութիւնը:

Արևածագ
23.05.2010, 07:26

Սիրելի Եղիաեան, Ձեր արածը հրաշալի գործ է, այս թեման էլ, ըստ իս՝ ակումբի ամենակարևոր թեմաներից մեկը:
Նախորդ սյունակում բերված հարցերին մեր իմացածի չափով պատասխանել ենք, եթե խոսքն ինձ է վերաբերում, այն թարգմանություններին, որոնց հետ համաձայն եմ, ներքևում «շնորհակալության» նշանն եմ սեղմում՝ նորից նույն բանը չգրելու համար:
4. ի մասին կասեմ , որ չեմ հասկանում սի՜...ռը՜...ղ՜ռ...րե՜ս... բառի իմաստը: Գուցե՞ Աբովյանը սիրել -ն ի նկատի ունի, բայց թշնամու մասին լեզուն չի պտտում այդքան հեշտությամբ գրել «սիրել» բառը: Կարծում եմ, որ «սի՜...ռը՜...ղ՜ռ...րե՜ս»...-ը կարելի է չթարգմանել ու այդ տեսքով էլ թողնել: Եթե արևելահայերիս այն անհասկանալի է, ոչինչ, թող արևմտահայերին էլ այս մի բառը անհասկանալի մնա:;)

Եղիայեան
23.05.2010, 12:01
Արդեոք կարո՞ք ըսել, թէ ի՞նչ կը նշանակէ «լերդին ծերը (այսինքն՝ ծայրը) խաղաց»:

My World My Space
23.05.2010, 12:11
Արդեոք կարո՞ք ըսել, թէ ի՞նչ կը նշանակէ «լերդին ծերը (այսինքն՝ ծայրը) խաղաց»:

Եղիայան ջան, ևս մեկ անգամ, խնդրում եմ, աշխատիր հարցեր տալուց գրել ամբողջական նախադասություն, քանի որ Վերք հայաստանին, ամբողջովին բարբառային հիմք ունի, և կազմված է փոխաբերություններից, ուստի դժվար է այդպես միտքը կռահելը....

Արևածագ
23.05.2010, 12:15
Արդեոք կարո՞ք ըսել, թէ ի՞նչ կը նշանակէ «լերդին ծերը (այսինքն՝ ծայրը) խաղաց»:

Երևի «սիրտը խաղաց» -ի նմանությամբ ուրախություն կամ վախ է նշանակում՝ ըստ տեքստի ընդհանուր բովանդակության: Ավելի շատ հակված եմ նրան, որ վախենալ է նշանակում:

Tornado
27.05.2010, 20:19
Արդեոք կարո՞ք ըսել, թէ ի՞նչ կը նշանակէ «լերդին ծերը (այսինքն՝ ծայրը) խաղաց»:

Դա նշանակում է հուզվել, սիրտը թրթռալ::)

Եղիայեան
03.06.2010, 00:53
Հայրենակիցներ, արդեօք ծանօ՞թ էք հետևեալ դարձուածքին. «Շունչը քամուն տալ»:Շնորհակալութիւն:

Արևածագ
03.06.2010, 05:22
Հայրենակիցներ, արդեօք ծանօ՞թ էք հետևեալ դարձուածքին. «Շունչը քամուն տալ»:Շնորհակալութիւն:

Դա շունչը փչելն է - մեռնել, մահանալ, վախճանվել:

My World My Space
03.06.2010, 09:14
Հայրենակիցներ, արդեօք ծանօ՞թ էք հետևեալ դարձուածքին. «Շունչը քամուն տալ»:Շնորհակալութիւն:

Եղիայան ջան, ևս մեկ անգամ, խնդրում եմ, աշխատիր հարցեր տալուց գրել ամբողջական նախադասություն, քանի որ Վերք Հայաստանին, ամբողջովին բարբառային հիմք ունի, և կազմված է փոխաբերություններից, ուստի դժվար է այդպես միտքը կռահելը....

տվյալ դեպքում «Շունչը քամուն տալ» կարող է նշանակել նաև արագ վազել.....

Եղիայեան
22.06.2010, 21:35
Սիրելինե՛ր,
Կրնա՞ք մեկնաբանել Աբովեանի հետևեալ նախադասութեան առաջին բաղադրիչի իմաստը.«Ոտքդ ինչպե՞ս ա քարերին բռնում, աչքդ ինպե՞ս ա քուն գալիս, որ մեր մեռնիլը միտդ ա գալիս»: Ի՞նչ է իմաստը «ոտքը քարին բռնել» դարձուածի: Շնորհակալութիւն:

Արևածագ
23.06.2010, 00:02

Կարծում եմ «Ո՞նց ես շարունակում գետնին կանգնած մնալ» իմաստն ունի:

Եղիայեան
23.06.2010, 21:52
Շնորհակալութիւն իմ լաւ բարեկամներուն՝ իրենց աջակցութեան համար:
Նոր առաջարկ.«Աղբրներին գլխին, ծաղիկների վրա օբեքը (խաշնարածները) իրանց չադրները (վրանները) տվին ու մալն արին էն անմահական դրախտը»: Մալն՝ 1. խոշոր եղջերաւոր անասուն, 2. հարստութիւն, ունեցուածք, ապրանք,:
Ինձմէ խուսափողը « մալն արին» բառակապակցութիւնն է:

Արևածագ
23.06.2010, 22:14
Ինձմէ խուսափողը « մալն արին» բառակապակցութիւնն է:
Անասունները քշեցին, լցրին «էն անմահական դրախտը»:

Եղիայեան
25.06.2010, 03:35
«Վէրք Հայաստանի»
Յատուկ շնորհակալութիւն Արևածագին:
Նոր առաջադրանք. « Ո՛վ ոտ ուներ՝ փախավ, ո՛վ աչք ուներ՝ փակեց, որդիքը վրանին տակն արեց, ճրագ, կրակ ՀԱՆԳԵՑՐԵՑ,որ աչքը մի քիչ էլա բան ՏԵՍՆԻ»: Արդեօք հակասական չէ՞, մէկ կողմէ՝ ՀԱՆԳԵՑՆԵԼ-ը, միւս կողմէ՝ ՏԵՍՆԵԼ-ու ցանկութիւնը: Ինչպէ՞ս լուծել այս հանելուկը:
Շնորհակալութիւն:

Արևածագ
25.06.2010, 05:07

Խնդրեմ, ուրախ եմ, եթե որևէ բանով կարողանում եմ օգնել::)
Մեջբերված նախադասությունը երևի հարձակման նկարագրությունից հետո է: Ճրագն ու կրակը հանգցրել են , որ թշնամին իրենց չնկատի, քողարկվելու, պահվելու նպատակով: «Աչքը մի քիչ էլա բան ՏԵՍՆԻ» նշանակում է մի քիչ էլ շարունակեն ապրել, կենդանի մնալ լույս աշխարհի երեսին, ուր մարդու աչքերը բան են տեսնում :

My World My Space
25.06.2010, 08:28
«Վէրք Հայաստանի»
Յատուկ շնորհակալութիւն Արևածագին:
Նոր առաջադրանք. « Ո՛վ ոտ ուներ՝ փախավ, ո՛վ աչք ուներ՝ փակեց, որդիքը վրանին տակն արեց, ճրագ, կրակ ՀԱՆԳԵՑՐԵՑ,որ աչքը մի քիչ էլա բան ՏԵՍՆԻ»: Արդեօք հակասական չէ՞, մէկ կողմէ՝ ՀԱՆԳԵՑՆԵԼ-ը, միւս կողմէ՝ ՏԵՍՆԵԼ-ու ցանկութիւնը: Ինչպէ՞ս լուծել այս հանելուկը:
Շնորհակալութիւն:

Եղիայեան ջան, լուսերը հանգցնում են, որպեսզի իրենց մոտեցողներին տեսնեն, որոհետև եթե դու մութ ժամանակ լույսի տակ ես, քեզ տեսնում են, բայց դու էդ լույսից դուրս չես տեսնում......

Արևածագ
25.06.2010, 11:22
Եղիայեան ջան, լուսերը հանգցնում են, որպեսզի իրենց մոտեցողներին տեսնեն, որոհետև եթե դու մութ ժամանակ լույսի տակ ես, քեզ տեսնում են, բայց դու էդ լույսից դուրս չես տեսնում......

Կարող է և այդպես էլ լինել: Բայց այդ դեպքում նույն նախադասության «ո՛վ աչք ուներ՝ փակեց» ը ինչի՞ մասին է::think Եթե բառացիորեն ենք հասկանում, ուրեմն աչքները չպիտի փակեին, այլ ընդհակառակն՝ավելի լայն բացեին մոտեցողներին տեսնելու համար:
Հովհաննես, քո հնարավորություններն ավելի շատ են «Վերքը» ճարելու և պարբերության ընդհանուր մտքից ելնելով, առավել ճշգրիտ մեկնաբանություն տալու առումով:

My World My Space
26.06.2010, 12:29

Աչքը տվյալ դեպքում փոխաբերական իմաստ ունի, և նշանակում է պատուհանները (երդիկները) փակել ԻՄՀԿ, դա հուշում է նաև նախադասության շարունակությունը....

Եղիայեան
02.07.2010, 05:44
Աբովեանի բարեկամներուն ողջո՜յն...
Ահա առաջադրանքներս.
1. Երևանու կողմիցը մեկ-երկու ձիավոր թոզին, փափախին անելով գալիս էին:
Անհասկնալի՝ «թոզին,փափախին անել»:
2. Ծիտի բունն էլ որ քանդում ենք...ծիտը թևին-գլխին ա անում:
Անհասկնալի՝ « թևին-գլխին անել»:

Շնորհակալութիւն բոլորիդ:

Արևածագ
02.07.2010, 07:21
1. Երևանու կողմիցը մեկ-երկու ձիավոր թոզին, փափախին անելով գալիս էին:
Անհասկնալի՝ «թոզին,փափախին անել»:
Ձիավորները սրընթաց վարգով, ձիերն արագ քշելով գալիս էին՝ հետևներից փոշի բարձրացնելով:
Ծիտի բունն էլ որ քանդում ենք...ծիտը թևին-գլխին ա անում:
Անհասկնալի՝ « թևին-գլխին անել»:
Ձեռ ու ոտ ընկնելու իմաստն ունի: Այս նախադասության մեջ՝ ծիտը միջոցներ է ձեռնարկում ինչ - որ բանի առաջն առնելու, պաշտպանվելու համար:

Եղիայեան
04.07.2010, 18:30
Սիրելի՛ Արևածագ,
Բերուած օրինակներէն առաջինին մէջ կայ համադասութիւն մը թոզ-ին և փափախ-ին միջև. թարգմանութեանս մէջ ինչպէ՞ս արտայայտեմ այդ համադասութիւնը, քանի քու մեկնութեանդ մէջ յիշած ես միայն փոշին:
Շնորհակալութիւն:

Արևածագ
05.07.2010, 07:41

Կարծում եմ ա.
փափախին անելով փափախին ձեռք գցել, փափախը ձեռքով պահել է նշանակում, որ ձիերի սրընթաց վարգի ժամանակ քամին գլխներից չթռցնի:
բ. Կարող է և' Աբովյանը «փախեփախ» բառն է այդ ձևով գրել:
Թող My World My Space ն էլ իր տեսակետը գրի, մի բան կորոշենք:

My World My Space
05.07.2010, 10:15
Թող My World My Space ն էլ իր տեսակետը գրի, մի բան կորոշենք:

շնորհակալ եմ....:)

1. Երևանու կողմիցը մեկ-երկու ձիավոր թոզին, փափախին անելով գալիս էին:
Անհասկնալի՝ «թոզին,փափախին անել»:

ԻՄՀԿ այստեղ Փափախին տալը կարող է նշանակել նաև խառնված լինելը, կամ գլխին վայ տալը...իսկ Ընդհանուր առմամբ համամիտ եմ Արևածագի հետ....

Արևածագ
05.07.2010, 12:41
ԻՄՀԿ այստեղ Փափախին տալը կարող է նշանակել նաև խառնված լինելը, կամ գլխին վայ տալը... Ա'յ, «գլխին վայ տալն» ըստ իս ավելի խելամիտ է:

Եղիայեան
08.08.2010, 23:05
Սիրելի հայրենակիցներ,
«Վէրք Հայաստանի»ի նախնական թարգմանութիւնը աւարտեցի, հիմա կը կատարեմ երկրորդ ընթերցումն ու յղկումը: Իր աւարտին հասցնելու համար՝ կը կարօտիմ հայաստանաբնակներուդ օժանդակութեան, որովհետև այն քանի մըը տասնեակ մութ կէտերը մատչելի չեն արևմտահայուն: Էջաթիւերը կը համապատասխանեն Պիոն Յակոբեանի հրատարակութեան, որ կատարուած 1981-ին, Եր.անի համալսարանի կողմէ: Առանց այս հատորը ձեռքի տակ ունենալու դժուար թէ կարելի ըլլայ օգնել ինծի: Ընդունեցէք երախտագիտական զգացումներս: ՇնորհակալութՎէրք Հայաստանի

Ստորև «Վէրք Հայաստանի»-ի այն հատուածները, որոնք
արևմտահայերէնի թարգմանութեան առթիւ կարելի չեղաւ վերծանել: Էջաթիւերը
որոշած ենք ըստ Պիոն Յակոբեանի 1981-ի հրատարակած բնագրին (Երևանի
համալսարանի հրատարակութիւն):

1. Թշնամին մնում էր կատու դառած կամ նրա ձեռին, հնձանի
տաքարին ղուրբան ըլլում, որ թաղում , ծածկում էին, չունքի հազար անգամ
էին փորձել...(էջ 61, ներքևէն 5-րդ տող):
2. Ղորդ ա, մի քիչ ոտին գլխին արեց...(64, վ.14):
Աղասու նշանածն էլ լաւ ոտին-գլխին արեց (64, վ.18):
Մերը...ոտին-գլխին էր անում (92, ն.8):
3. Էն որ մի քիչ չաղ էր ու եղալի (հարուստ), ոտն ու գլուխը
էլի մի քիչ քոք էր ու, Աստծու տվածիցը, շորի հոտ էր գալիս վրըներիցը
(66, վ.9):
4. Մահդամարդ...( 71, վ.6): Բառային իմաստը միայն կ'ուզեմ:
4a. Բանդ կուշտ ընկած վախտը ուզում են, թե գլուխդ վեր ածեն (73, վ.14):
5. Թշնամուդ գլխին կրակ կածես թէ որ նրան
սի՜...ռը՜...ղռ՜...րե՜ս ( 83, ն.9):

6. Կրակին տալիս ( 90, վ.11):

6a. Հազար բնով, հազար փանջարա (պատուհան) աչքերը...(112,վ.9):
7. Ի՞նչ կըլի, որ ազգի սիրտն էլ քիչ-քիչ հովանալ ( 123, վ.6):
8. Մենք էլ ենք մեր ոտիցը մեզ ու մեզ ճոլոլակ ըլում, էստով հո
բան չի դառնալ (123, ն.12):
9. Դէմը գնում, դէմը լալիս (156, ն.2):
Դէմը գնում էին, դէմը ասում ( 218, վ.17 ):
Թրի ոռքն յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում (156, ն.1):
10. Էս օրը հազիր էր (163, վ.8):
Ո՞ր օրուան է որ կ’ակնարկուի այս բառերով:
11. Մեկ թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում...(164,
վ.4): Այս երկրորդ գլուխ թեքողը ո՞վ է և ինչո՞ւ:
Թուրքերը լավ էին իմանում, թե էշը որտե՞ղ ա կորել (165, վ. 6):
12. Շատ էլ ուզեց, որ աղա Սարգիսը աչքին, սրտին հուպ տայ, բայց
արինը ետ դառավ ( 180, վ.16):
13. Շունչը քամուն տայ...(184, վ.16):
14. Սարերը աստղեր էին շինել, ձորերը՝ երկինք, որ պարզիկա
վախտը ամէն գիշեր մեր գլխին էրվում են...( 191, ն.6): Ի՞նչ պատկեր է այս:
Ընդհանուր իմաստի լուսաբանումին հետ ճշդել նաև, թէ ո՛րն է
«էրվում են» ստորոգեալի ենթական:
15. Ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքը
Շորագյալու հողումը չորացած՝ կարելի ա, թէ մէկ մարդ....արտասնքով չխնդրէի
(193, ն.17):
Այս հատուածը անըմբռնելի դարձնողը «էլի իմ թանկագին ազգի արինն
ու ոսկերքը Շորագյալու (Շիրակի) հողումը չորացած» հատուածի կապն է
մնացեալին հետ:
15a. Ուր էս սհաթին էլ մէկ ահագին չորս ջաղացի ջուր մեկ քանդված
բլրի տակից...(196,ն.8): Ի՞նչ կը նշանակէ «մէկ ահագին չորս ջաղաց»...նաև՝
քանդուած բլուր:
15b. Իրան պսակողների երեսը տեսնի (196, ն.3): Ի՞նչ պսակ է այս
ու ովքե՞ր են այդ պսակողները:
16. Գիշերն էս ա, հասել ա, օրդուն(բանակ)՝ մեզանից մոտիկ, ու թուրք
ազգը ցերեկն էլ էս կողմերովը չի անց կենում, որովհետև Քրիստոսի թշնամի
ա...(197,ն.5): Մեզանից մօտիկ...ի՞նչ հոլով է «մեզանից». այսինքն՝ մեզի
մօ՞տ ըսել կ’ուզէ: Թուրքերուն ցերեկը չանցնիլը ինչո՞ւ կը յիշուի, քանի
հիմա գիշեր է...: Ո՞ւր է կապը:
17. Թող բազի հիմար , անաստված մարդ հայոց ոտը ձգի (208, ն.1):
18. Տունըներս՝ լիքը, գոմըներս՝ լիքը, ցամաք հացով ճամփա
կքցենք (231, ն. 7): Ինչո՞ւ այս հակասութիւնը. եթէ տունը, գոմը լիքն են,
ինչո՞ւ «ցամաք հացով» ճամբայ կը գցեն: Ի՞նչ ըսել կ’ուզէ:
18a. Տանտիրոջը տեր ողորմյա ասիլ չի ըլիլ...(231, ն.
18b. Ոտդ ինչպե՞ս ա քարերին բռնում ( 244, վ.7):
19. Գնա, իմ ջանի հանող...(247, վ. 13):
Գնա՛, հոգիս հանող. լաւ: Որո՞ւ ուղղուած է այս խօսքը.
նախատի՞նք է, փաղաքշութի՞ւն է...:
19a. Ո՛վ աչք ունէր, փակեց, օղլուղաշը (ընտանիքը) ալաչուխի
(վրանի) տակն արեց (հաւաքեց), ճրագ, կրակ հանգցրեց, որ աչքը մի քիչ էլա
բան տեսնի...(251, ն.4): Ի՞նչ է առաջին «աչք»ին իմաստը:
19b. Ամպն էլ ետ դառավ, կայծակն էլ (252, վ.13): Ամպն ու
կայծակը անհետացա՞ն, թէ՞ վերսկսան:
20. Բալուլ տվին մեկ-երկուսի ձեռքը, որ ման ածեն... (265, վ. 9):
Ճիշդ ի՞նչ է տուածնին. խանձարո՞ւր....: Որ ի՞նչ ըլլայ:
21. Թոզին, փափախին անելով գալիս էին ( 274, ն.4):
22. Փոքր ժամանակի Անի էն անունը հանեց...(275, վ.19):
22a. Ծտի բունն էլ որ քանդում ենք, դըժվըժում է , թևին-գլխին ա
անում (276, ն.4):
23. Երևանը իր անճար գլուխը դէմ էր տուել ( 286, ն.13):
24. Հիւսիսի բերնիցը սկսած...( 287, վ.19): Ի՞նչ բերան է այս:
25. Միւս ձեռը բերան ընկաւ ( 290, ն. 8): Ի՞նչ ձեռքի կ’ակնարկուի:
26. Բերդը մեկ գազ էլ խոր գնաց ( 293, վ.6): Ի՞նչ երևոյթի
կ’ակնարկուի այստեղ:
27. Աչքն էր իր կրակը վեր ածում, սիրտն էր իր խանչալները
փոխում ( 297, ն.17):
28. Էն տեսնող-լսողին էրեիր (298, ն.11): Որո՞ւ կամ որո՞նց կ’ակնարկուի:
29. Ի՞նչ կոծ, կսկիծ ա, որ վեր ա ըլլում ( 299, վ.6):
30. Մարմնիս աչքը քեզ չի տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի,
քո ջանին մեռնիմ. թէ երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ (գրկել), գրկիլ,
հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը
նայելիս, լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ, քե՛զ, Աղասի՛ ջան... (299,
ն.12): Անծանօթ բառ չկայ. սակայն հատուածին տրամաբանութիւնը չեմ յաջողիր
ըմբռնել:
31. Տակ ու ղրաղ ծամելով, բրդելով՝ մեկ թևն իր ծոցի, էն սև,
մութն ու չանգը կոխած, խևանդ-խևանդ (աստիճան-աստիճան) կտրատած փորն ու
դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխվը քցած, մեկ թևն էն
նեղ...(302, վ.8):
Ուշադրութիւն. չանգ հաւասարապէս կը նշանակէ ա) մագիլ. բ) մարախուղ:
31a. Չանգը կոխած, կամարակապ համամները...(303, ն.11): Ինչպէ՞ս
հասկնալ՝ չանգը կոխած:
32. Կայծակով թոթափում են ...( 307, վ.11): Ճիշդ ի՞նչ
գործոթութեան կ’ակնարկուի:
33. ... մեր երկիրն էլ, որ երկնքի քոյրն ա, մեր հոգին էլ, որ
Աստուծո սուրբ պատկերը...(309, ն.5):
Այս հատուածին տրամաբանական կապը ի՞նչ է նախադասութեան
մնացեալ մասին հետ:
34. Մամբռու ափին...(311, ն.17): Ուրեմն կ’ակնարկուի
ջրանցքի մը. ի՞նչ է Մամբռու յատուկ անունի ուղիղ ձևը:
35. Ոտին-գլխին անելով (59, վ.1):
Այս ասոյթին շատ կը հանդիպինք Աբովեանի գրքին մէջ ու տակաւին
պիտի հանդիպինք, և կարծես բոլորովին տարբեր նշանակութիւններով:
36.Երեսք չունէր, ջանումն էլ բաց տեղ չէր մնում, բոլոր ծածկում էր (66, ն.16):
37. Փիս բանը, փիս ճամբեն էսօր ա, էգուց լիս կընկնի, ու էն ժամանակ շատ
մեր լաց կըլլի (75, վ.9):
38. Բերանս ի՞նչ ա գալիս, ետ գնում (83,վ.15):
39. Կրակին տալիս (90, վ.11):
40. Ոտին-գլխին անում (101, վ. 1):
41. Լերդի ծերը խաղում էր (101, վ.2):
43. Ջանը սա՞ղ ա, դամաղը (քիմքը) չա՞ղ ա, լավ դռի՞ ա (148, ն.16):
44. Շատը գլուխը դնում սելի վրա, աղաչանք էր անում, որ կտրեն, մեռնի,
պրծնի ու իր ողորմելի զավակները չոլումը չթողա (160, վ. 2):
Ինչպէ՞ս կ'ըլլայ որ իր մահովը «զաւակները չոլումը չի թողեր»:
Իր մահը ինչո՞վ կը փրկէ զանոնք: Հակասական չէ՞:
45. Հինգ-վեց օր էլ էս քաշեց,ընչանք թուրքի մնասիլը նրանց կցրվեր (161, վ.7):
46. Էլ ետ փոքր արինը տաքացավ (187, վ. 2):
47. Մեռած հողիդ վրայ էլ չի թքի (184, վ.12):
48. Հոգին հետը կերթար (210, ն.7):
49. Ոտին-գլխին անում (223, ն.16):
50. Մյուս օրն էր թոփն, ու Աղասու ջանը (228, վ.10):
51.Իսկոյն շոր փռիլ...տվեց (230, վ.5):
Ի՞նչ շորի կ'ակնարկուի:
52.Ընչանք ծիտը ջուրը կխմեր (230, ն.12):
53. Աղասիին ձին ոտին-գլխին էր անում (257, ն.3):
54. Ո՞ւմ էսպես սհաթին մարդ կյանք տա, որ նրա առաջին ծունր չդնեն,
երկրպագություն չանեն (264, վ. 8):
55. ...որք զձեօքն պնդագոյն զօդիւ, հզօր ձեռամբք, ամուր բազկօք, քնքուշ
սրտիւ, խանդակաթ սիրով, գորովաժպիտ դիմօք պաշարեալ, պատեալ՝
խանդաղատէինն, փարէինն, ողջագուրէինն, փաղաքշէինն և գիրկս առեալ
զանուշահամ, երկնատիպ ձերովք լանջօք՝ համբուրէիմմ զնոսա ( 313, վ.12):
Այս հատուածին բառացի թարգմանութիւնը կ'ուզեմ:իւն:

Արևածագ
10.08.2010, 07:37
Սիրելի Եղիայեան, բերածդ հարցացուցակի մեծ մասին արդեն պատասխանել ենք նախորդ գրառումներում:
Հիմա կփորձեմ մի քանիսին էլ պատասխանել.

7. Ի՞նչ կըլի, որ ազգի սիրտն էլ քիչ-քիչ հովանալ
Ագի սիրտը խաղաղվի, հանգստանա:

8. Մենք էլ ենք մեր ոտիցը մեզ ու մեզ ճոլոլակ ըլում, էստով հո
բան չի դառնալ
Ինքներս մեր ներսում էինք հուզվում, անհանգստանում, դրանով բան չի փոխվել:

Թուրքերը լավ էին իմանում, թե էշը որտե՞ղ ա կորել
Թուրքերը լավ գիտեին կատարվածի պատճառը:

13. Շունչը քամուն տայ...
Մահանա, վախճանվի:

15a. Ուր էս սհաթին էլ մէկ ահագին չորս ջաղացի ջուր մեկ քանդված
բլրի տակից...(196,ն.8): Ի՞նչ կը նշանակէ «մէկ ահագին չորս ջաղաց»...նաև՝
քանդուած բլուր:
Իմ կարծիքով հորդառատ գետի խոր հուն գցելու մասին է խոսքը: Ջուրն իր ընթացքի ժամանակ նաև բլուրներ էլ է քանդում:

15b. Իրան պսակողների երեսը տեսնի
Իր նկատմամաբ տվյալ գործողությունն արածներին ճանաչի:

Առայժմ այսքանը: Հետո էլի կշարունակեմ:

Արևածագ
12.08.2010, 18:31
18b. Ոտդ ինչպե՞ս ա քարերին բռնում
Ինչպե՞ս ես կարողանում հողի երեսին ման գալ, ապրել:

24. Հիւսիսի բերնիցը սկսած...
Կարծում եմ, Ռուսական կայսրությունն ի նկատի ունի:

Աչքն էր իր կրակը վեր ածում, սիրտն էր իր խանչալները
փոխում ( 297, ն.17):
Մարդն իր զայրույթը թափում, հանգստանում է:

30. Մարմնիս աչքը քեզ չի տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի,
քո ջանին մեռնիմ. թէ երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ (գրկել), գրկիլ,
հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը
նայելիս, լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ, քե՛զ, Աղասի՛ ջան... (299,
ն.12): Անծանօթ բառ չկայ. սակայն հատուածին տրամաբանութիւնը չեմ յաջողիր
ըմբռնել:
Սիրո խոստովանություն է: Ասողը հույս ունի կյանքից հետո դրախտում հանդիպել Աղասուն:

31a. Չանգը կոխած, կամարակապ համամները...(303, ն.11): Ինչպէ՞ս
հասկնալ՝ չանգը կոխած:
Կամարակապ համամները թաղված էին մառախուղի մեջ:

Կշարունակեմ: