PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժող, օգնություն է պետք



impression
22.04.2010, 21:37
Գայանե Բաբայանը 5 տարեկան է, ապրում է Երևանում: Նրան շտապ պետք է վիրահատել: Գայանեն տառապում է ապլաստիկ անեմիայով: Բժիշկներն ասում են, որ նրա կյանքը փրկելու շանսերը շատ մեծ են, քանի որ երեխայի բարեկամներից մեկը հանդիսանում է դոնոր: Սակայն, ընտանիքը չունի միջոցներ, ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Անհրաժեշտ է հավաքել 50 000 ԱՄՆ դոլար: Վիրահատությունը պետք է կատարվի Իրանում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում:
Ժող, ժամանակ չկա, մի ամսվա մեջ պետք ա փողը ճարել, 5 տարեկան էրեխու մասին ա խոսքը:

Մենք օֆիսով էլ ենք հավաքում, հայտարարություններ էլ ենք տվել, արտասահմանում փորձում ենք իրականացնել fundraising կոչվածը:

Հաշվի համարը` Յունիբանկ, Կոմիտասի մասնաճյուղ
ՀՀԴ հաշվեհամար` 24104004316800

Կամ կարող եք կապվել Վորլդ Վիժն Հայաստան ազգային գրասենյակի հետ`
Ռոմանոս Մելիքյան 1, Երևան

Հեռ. (+374 10) 749118, 749119
Ֆաքս. (+374 10) 749148
Email: [email protected]
http://wvarmenia.am

խնդրում եմ, տարածեք ձեր բլոգերում, սոց. ցանցերում, մի խոսքով, որտեղ հնարավոր ա

Rhayader
23.04.2010, 00:10
http://tpforums.blogspot.com/2010/04/blog-post.html
http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=41&t=267
Ինչով կարող եմ, կօգնեմ:;)

AMzone
23.04.2010, 02:18
խելքս չի կտրում , որ ֆորումով, հնարավոր կլինի 50000 դոլար հավաքել,

Kita
23.04.2010, 02:45
խելքս չի կտրում , որ ֆորումով, հնարավոր կլինի 50000 դոլար հավաքել,

Իսկ ինքը չի էլ ասում միայն ֆորումներով;)

Մենք օֆիսով էլ ենք հավաքում, հայտարարություններ էլ ենք տվել, արտասահմանում փորձում ենք իրականացնել fundraising կոչվածը:


Իսկ օֆիսը հենց տենց հարցերով զբաղվող է, այնպես որ արտասահմանից ինձ թվում բավականին գումար կհավաքվի :)

impression
28.06.2010, 22:49
Ուրախ եմ, որ կարող եմ լավ լուրեր հայտնել փոքրիկ Գայանեից: Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին ֆինանսապես, տարածեցին լուրը, մի խոսքով, ինչ-որ բան արեցին:
Գայանեն արդեն գտնվում ա Մոսկվայում, ուր նրան կբուժեն, և նա Հայաստան կվերադառնա որպես լիարժեք առողջ բալիկ:
Լուրերը հավաստի են, քանի որ երեխան ընդգրկված է մի ծրագրում, որի կոորդինացումով այդ ժամանակ ես էի զբաղվում: Դե ինձ էլ երևի հավատում եք: :)