PDA

Դիտել ողջ տարբերակը : 21-րդ դարի Միավորված ազգերի կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը



Adriano
21.04.2010, 22:32
Ձևավորվելով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ը երկար ժամանակ մնաց այն հարթակը ուր լուծվում էին բազմաթիվ միջազգային հարցեր: ՄԱԿ-ը որպես այդպիսն պետք է թույլ չտար միջազգային քաղաքականությունում այնպիսի պայթյունավտանգ իրադարձությունների կրնությունը ինչպիսին էին առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմաները: ՄԱԿ-ը սկսեց իր վրա վերցնել տարբեր պարտականություններ, խաղաղապահ գործունեություն տարբեր երկրբներում, միջազգային փոխհարաբերությունները կարգավորող օրենքների մշակում և այլն: Սակայն խորհրդային միության փլուզումից հետո, ԱՄՆ-ի նման գերհզոր պետությունը փաստացի դուրս մնաց ՄԱԿ-ի գրեթե բոլոր կոնվենցիաներից, հիշենք պատերազմները Իրաքի դեմ, ընդ որում առանց ՄԱԿ-ի հավանւթյան, Հարավսլավիայի ռմբակոծությունները,: Փաստորեն ԱՄՆ-ին մի պահ թվաց թե ՆԱՏՕ-ն և իր ամենամոտիկ դաշնակիցները կարող են փոխարինել ՄԱԿ-ին փաստորեն ստանձնելով մոլորակի ժանդարմի հիմնական դերը: Սակայն Ռուսաստանի ու Չինաստանի հզորացումը ստիպեց բոլորին մտածել, միջազգային կյանքը կարգավորող առավել արդյունավետ մեխանիզմների մասին, իբր թե այդ մեխանիզմների ներքո գործող պետությունը ընդհանրապես իրավունք չունի կատարել մի գործողությունը որին հավանություն չի տվել ՄԱԿ-ը: Մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՄԱԿ- ի հիմնական անդամների թիվը, այն 5-ից ավելացնելով նույնիսկ մինչև 20: Սակայն այս 20 նոր երկրների մեջ կլինեն այնպիսիները, որոնք վետո դնելու իրավունք չեն ունենա: Մասնավորապես այս քսանյակի մեջ ամենհավանական թեկնածուներ են հանդիսանում Գերմանյան, Իտալյան, Ճապոնյան, Հնդկաստանը, Պակիստանը, Ինդոնեզիան, Բրազիլյան, Մեքսիկան, Արգենտինան, Նիգերյան: Սակայն այստեղ լուրջ խնդիրներ կան: Հիշեցնեմ որ մինչ այժմ ՄԱԿ-ի խորհրդի հիմնական անդամների թիվը հինգն էր` Ֆրանսյա, Մեծ Բրիտանյա, Կանադա, ԱՄՆ, ՌԴ և ՉԺՀ: Ահա այստեղ ինչպես տեսնում ենք մշտական անդամների թիվը փոփոխելու դեպքում առաջանում է ուժերի անհավասարություն: Մասնավորապես եթե նոր տարբերակով մտական անդամներ դառնան Իտալյան Գերմանյան, ապա եվրոպան կամ եվրոմիությունը ներկայացնող 4 երկիր է դառնում, և հետևաբար ցանկցած հարց կլուծվի այլ ձևով, այստեղ առաջարկվում է Մեծ Բրիտանյան համարել որպես եվրոմիության մոտիկ հարևան այսիքն բացառելով այն որ նա լրիվ եվրոմիության մեջ է, իսկ Ֆրանսյաի, Գերմանյաի և Իտալյայի Ձայները միացնել, հաջորդ խնդիրը Ճապոնյան է: Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն չէր համաձայնում, որ Ճապոնյան այդ կլուբի մեջ մտնի վախենալով, որ կարող է սկսվել Ճապոնական ազատ քաղաքականությունը ԱՄՆ-ից զատ, սակայն այնուամենայնիվ ԱՄՆ-ն դեմ չէ: Հակառակ կողմից սրան դեմ են հյուսիսային, հարավային Կորեյաները և Չինաստանը, քանզի Ճապոնյան դեռ լրիվ չի ընդունել իր ռազմական անցյալը: Այնուհետև գալիս է Հնկաստանի ու Պակիստանի խնդիրը, 5 անդամներից մեկը մասնավորապես չինաստանը պաշտպանում է Պակիստանի թեկնածությունը, սակայն դեմ է Հնդկաստանի մուտքին, Հնդկաստանին կողմ են ԱՄՆ, ՌԴ-ին: Հաջորդ խնդիրը լատինամերիկյան խնդիր է մասնավորապես Բրազիլյային դեմ են դուրս գալիս իսպանալեզու երկրներ Մեքսիկան և Արգենտինան: Բրազիլյան համարվում է աշխարհի հզորագույն երկրներից մեկը, սակայն ըստ Լատինամերիկյան երկրների ամենաշատը իսպանալեզու երկրներն են և ինչու պետք է Բրազիլյան անցնի: հաջորդ երևի թե ամենածանր հարցը իսլամական երկրներն են: Մասնավորապես եթե մշտական նդամ կամ խորհրդի մեջ մտնի ասենք Նրգերյան կամ Եգիպտոսը, ապա ինչու չի կարող մտնել նաև ԱՄՆ-ն ամենա մոտ գործընկեր Իսրայելը: Մի խոսքով այս քաշքշուքը դեռ սկիզբն է և աշխարհի բաժանումը 21-րդ դարում դեռ կշարունակվի: Հարց է առաջանում որքանով արյունավետ կլինի նոր ՄԱԿ-ը, և արդյոք չի վերածվի իսկական կռվախնձոր: Եկեք այստեղ դիռտարկենք այս նոր միջազգային տեսանկյունից անչափ կարևոր փոփոխությունները:

Ambrosine
21.04.2010, 22:49
Ենթադրում եմ՝ Անվտանգության խորհրդի հետ ես:
Կողմ եմ միայն Հնդկաստանին: Ինքը չմիացման շարժման երկիր է, միջուկային ունի, բնակչությունը շատ է, շուտվանից է հանդես եկել ԱԽ մշտական անդամ լինելու հայտով... Կտրականապես դեմ եմ Պակիստանին: Լատինական Ամերիկայի պետությունները աղքատ են:
Սա նման կլինի ամբոխավարության:

Vision
22.01.2011, 17:30
Եկեք իրերն իրենց անունով կոչենք:
Ճիշտ է, ՄԱԿ-ի, ինչպես նաև նրա նախահայր հանդիսացող Ազգերի Լիգայի ստեղծումը պատճառաբանվել էր միջպետական հակասությունները խաղաղ ճանապարհներով կարգավորվելու, պետությունների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության ամրապնդման խնդիրներով: Սակայն կապված այն հանգամանքի հետ, որ II համաշխարհային պատերազմից հետո սկսվեց գաղութային համակարգի փլուզման գործընթացը ու վերջինիս փոխարինեց այսպես կոչված "նեոգաղութային համակարգը" ՄԱԿ-ն էլ վերածվեց մի բեմի որտեղ սկսվեցին բեմադրվել "նեոգաղութային համակարգ"-ի "պիեսները": Փաստորեն ի սկզբանե նախատեսված գիծը, որը պետք է գնար նախասահմանված ուղղությամբ, ճյուղավորվեց ու "կորցրեց ճանապարհը": Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ-ում նախատեսվող փոփոխություններին, ապա դա միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունների արդյունք է և ԱԽ-ի (Անվտանգության խորհուրդ) 5 մշտական "տիրակալները" (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ՌԴ, ՉԺՀ ) ոչ թե սրտաբաց լինելու պատճառով են ցանկանում փոփոխություններ մտցնել իրենց իսկ կացութաձևում այլ նոր պայմաններում ՄԱԿ-ի սասանված ու խարխուլ կառույցի հետագա գոյությունը հիմնավորելու համար են գնում նման զիջումային քայլերի: