PDA

Դիտել ողջ տարբերակը : armenix.com Առաջին հայկական միկրոբլոգային համակարգ



Roller
20.04.2010, 00:03
Կայքի համահեղինակ-համաադմինիստրատոր եմ: Տեսա որ կայքի վերաբերյալ թեման փակել էիք: Սպասում ենք արձագանքների, քննադատությունների, առաջարկների և այլն:

Chuk
20.04.2010, 00:10
Կայքի համահեղինակ-համաադմինիստրատոր եմ: Տեսա որ կայքի վերաբերյալ թեման փակել էիք: Սպասում ենք արձագանքների, քննադատությունների, առաջարկների և այլն:

Թեման փակվել էր, որովհետև այս բաժնում կայքերը քննարկման կարող են դնել միայն հեղինակները: Սա արվում է, հաշվի առնելով, որ հեղինակները գուցե չեն ուզում, որ առանց իրենց գիտության կայքը քննարկվի, այդ թվում, գուցե, քննադատվի:

Կայքից առաջին տպավորությունս դրական է: Ողջունում եմ նախագիծը: Բոլոր հայկական նախագծերից ուրախանում եմ:
Բայց դեռևս, ցավոք, բացի հայկականությունից ուրիշ շարժառիթ չեմ տեսնում կայքից օգտվելու համար: Հուսով եմ, որ առաջիկայում կինտեգրվի այլ գլոբալ համակարգերի:

Roller
20.04.2010, 10:18
Համակարգը դեռ նորաստեղծ է և ժամանակի ընթացքում ֆունկցիոնալ ավելացումների իհարկե պետք է ենթարկվի: Ինչ վերաբերում է գլոբալ համակարգերին` շուտով FB-CONNECT և TWITTER CONNECT համակարգերը կմիացվեն, իսկ ներկա պահին արդեն կան հնարավորություններ գրառումը հրապարակել նաև FB-ում, BUZZ-ում, TWITTER-ում: Կա հնարավորություն Թվիթերի RSS-հոսքը միացնել մեր համակարգին... և շատ նման ֆունկցիաներ:

aerosmith
20.04.2010, 15:16
ես էլ մ շաաատ ուրախանում հայկական պրոյեկտներից, նամանավանդ երբ դա կապված չի առեվտրի, անիմաստ ու անկապ երգերի պորտալի, ու նմանատիպ կայքերի բնույթի հետ։
Սպաում ենք նորությունների ;)

AMzone
25.04.2010, 12:32
իմ մոտ ընդհանրապես չի բացում, զագրուզկեն գնումա, բայց չի բացում, ոչ մի բրաուզերով,
հոսթինգը որտեղա՞՞

Roller
26.04.2010, 17:28
Hi-Line-ի որոշ օգտվողներ խնդիրներ ունեն կայքի հետ: Երևի դու նրանցից մեկն ես: Հոսթինգը Ամերիկայում ա.... Հայաստանում էդքան մեծ սերվերի համար գերծախսեր են պետք...

tikopx
28.04.2010, 13:09
Ես արդեն 1 ժամա չեմ կարում մտնեմ ,բայց մինչև ետ մտել եմ սաղ օրը+ ես hi line բաժանորդ չեմ:

Roller
28.04.2010, 22:00
Հա Տիկ ջան.. Ամերիկայի հոսթինգի վատն էլ էտ ա... առավոտից չկա... արդեն 80 անգամ խոսացել ենք սպպորթի հետ...էլ ինչ ասես չասեցի...

AMzone
29.04.2010, 01:47
հոսթինգիտ պլանը կասես, մեկել որ հոսթինգից ես վերցնում ու ինչ գներով՞:

AMzone
05.05.2010, 02:10
Opera ով բացումա. բայց նայի ինչեր կա.

Warning: array_keys() [function.array-keys]: The first argument should be an array in /home/armenix1/public_html/system/controllers/group.php on line 43

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenix1/public_html/system/controllers/group.php on line 44

Warning: array_diff() [function.array-diff]: Argument #1 is not an array in /home/armenix1/public_html/system/controllers/group.php on line 47

Warning: array_diff() [function.array-diff]: Argument #1 is not an array in /home/armenix1/public_html/system/controllers/group.php on line 48

Rhayader
05.05.2010, 10:12
Որոշ նկարներ (օրինակ՝ թվիթթերի լոգոն պրոֆիլի վրա) ցույց չի տալիս:( իսկ ընդհանրապես՝ բնավ վատ նախագիծ չի, ես կմասնակցեմ:
Մեկ էլ՝ չեմ գտնում, թե ինչպես են կցում թվիթթերին: Հենց ամեն ինչ հասկանամ, իմ ֆորումում էլ մի քիչ կգովազդեմ:

Rhayader
05.05.2010, 10:13
Ավատար բեռնելու էջում վրիպակ կա.

JPEG, GIF or PNG; Չաքերը 200x200px և ավելին

tikopx
26.09.2010, 16:12
Armenix.com-ը հայկական առաջին միկրոբլոգային համակարգն է: Այստեղ կարող եք շփվել Ձեր ընկերների հետ, կիսվել հղումներով և տեղյակ լինել որևէ կազմակերպության նոր ծառայություններին` պարզապես հետևելով այդ կազմակերպության թարմացումներին մեր համակարգում: Համակարգի հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանա...

armenix.com - Հայկական միկրոբլոգային համակարգ

Interdenominational
26.09.2010, 18:31
Եթե թույլ կտաք՝
- Հենց գլխավոր էջ այցելության պահին աչք է ծակում «Ստատիստիկա» ազդարարող, ըստ երևույթին «վիճակագրության» հետ ինչ-որ ընդհանուր բան ունեցող բաժնի անվանումը:
- «Օգտվողներ» բաժնում՝ հայերենով գրված, բայց ոչ հայկական տեղեկացումը՝ «Սրանք բոլոր 220 օգտվողներն են Armenix.com-ում»: /Չէի ուզենա հայտնվել «սրանք»-ով բնորոշվող ցուցակում:/

:)

tikopx
26.09.2010, 18:39
ուղղումներ են կատարվում բոլոր էջերում , մի քիչ հետո կասեմ ադմինին որ ուղղի ամեն ինչը : շնորհակալություն սխալները ասելու համար:

tikopx
26.09.2010, 19:01
ադմինիստրատորը տեղեկացված է և այսօր անպայման կուղղվի այդ ամենը:

Interdenominational
26.09.2010, 20:30
ադմինիստրատորը տեղեկացված է և այսօր անպայման կուղղվի այդ ամենը:

Ու նաև.
username
** Հետևորդներ, ** Հաղորդագրություներ

…ինչ-որ յուրօրինակ դավանանքի կամ շարժման հետևորդնե՞ր :)

tikopx
26.09.2010, 20:50
ինչ կառաջարկես հետևոդի փոխարեն
որ մասումա գրած username?

Interdenominational
26.09.2010, 21:12
ինչ կառաջարկես հետևոդի փոխարեն
որ մասումա գրած username?

username - դա օրինակի համար էր, որևէ մեկի մականունը չգրելու համար:
Ընդհանրապես «հետևորդներին» ընդունված է անվանել «ընկերներ»… :)

tikopx
26.09.2010, 21:15
ստեղ միկրաբլոգի մասին է խոսքը , դրա համար է հետևորդ:

Interdenominational
26.09.2010, 21:22
ստեղ միկրաբլոգի մասին է խոսքը , դրա համար է հետևորդ:

Բարի… ուրեմն՝ «ընթերցողներ»…ծայրահեղ դեպքում, ձեր բնագրին մոտ լինելու համար՝ «համակիրներ»: :)

Chilly
22.10.2010, 08:36
Ահագին հաջող է կազմակերպված այս կայքը, սկսում եմ հավանել: Բոլորին խորհուրդ կտամ անդամակցել, մեր սեփական, հայկական թվիթերն է: Ռեսպեկտ ստեղծողներին :)

Նաիրուհի
22.10.2010, 10:56
:cry
http://img713.imageshack.us/img713/1710/newpictureb.png (http://img713.imageshack.us/i/newpictureb.png/)

Կարող է ուրիշների համար դա խոչընդոտ չի, բայց ինձ համար Է

Chuk
22.10.2010, 11:11
Նաիրուհու դրած նկարում «միայն լատինատառ»-ի կողքին սիմվոլի փոխարեն սմիվոլ է գրված: Ի դեպ սիմվոլի փոխարեն կարելի է գրանշան գրել:

AMzone
22.10.2010, 13:52
հաջող գործա///// ինձ հետաքրքիրա, ոնց կարամ միացնեմ կայքից հետ, http://itarmenia.net/ որ նորությւոններ ավելացնելուց,. բլոգիս մեջել ընկնի. ոնց որ թվիթերումա.

Roller
22.10.2010, 15:57
Հայատառ օգտանունների օգտագործումը խանգարում է հետագայի պլաններին, երբ օգտվողի անձնական պրոֆիլը լիենլու է ոչ թե armenix.com/username այլ username.armenix.com, իսկ ենթադոմենների գրանցումը հնարավոր է միայն լատինատառ: Շնորհակալություն:

---------- Ավելացվել է՝ 15:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:53 ----------


հաջող գործա///// ինձ հետաքրքիրա, ոնց կարամ միացնեմ կայքից հետ, http://itarmenia.net/ որ նորությւոններ ավելացնելուց,. բլոգիս մեջել ընկնի. ոնց որ թվիթերումա.

Քո պրոֆիլում միացրու կայիքդ RSS-ը: ՈՒ վերջ:

---------- Ավելացվել է՝ 15:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:54 ----------

Կայքի հայերեն տառասխալները արագ պատրաստման պատճառով են, շատ դեպքերում արագ հավաքման պատճառով, շատ հաճախ անգլերեն բառի հայաֆիկացված տարբերակի հաստատված տարբերակի գույություն չունենալու պատճառով:

Շնորհակալ կլինենք, եթե գտած սխալները նշեք:

Իսկ հետևորդները տվյալ դեպքում լավագույն տարբերակն է follower-ի թարգմանության համար:

Chuk
22.10.2010, 19:30
Կայքի հայերեն տառասխալները արագ պատրաստման պատճառով են, շատ դեպքերում արագ հավաքման պատճառով, շատ հաճախ անգլերեն բառի հայաֆիկացված տարբերակի հաստատված տարբերակի գույություն չունենալու պատճառով:

Շնորհակալ կլինենք, եթե գտած սխալները նշեք:
Ուղղակի նշեմ, որ երկու գրառում վերևի իմ ցույց տվածը հենց այդ նպատակով էր, այլ ոչ չարախնդացող կամ նման ուրիշ: Իմ փորձն ինձ հուշում է, որ նման համակարգերում առանց նման վրիպակների գործը գլուխ չի գալիս:

Աթեիստ
22.10.2010, 20:31
Ահագին հաջող է կազմակերպված այս կայքը, սկսում եմ հավանել: Բոլորին խորհուրդ կտամ անդամակցել, մեր սեփական, հայկական թվիթերն է: Ռեսպեկտ ստեղծողներին :)

Ի՞նչ է դա ինձ տալու:
Ինչպես ասում են. «ուզում ես SMS գրես, չգիտես թե ու՞մ, գրիր twitter-ում»: Մի SMS արխիվն իմ կարծիքով լրիվ հերիք է:

AMzone
22.10.2010, 21:17
Ժող մի բան ասեմ, սայթեի մասին խոսք չունեմ ասելու, ուղակի ես եսքան ժամանակ չեմ հասկացել բլոգների իմաստը, ոչ թվիթերի և ոչ մնացածի, ի վերջո սաղ էլ զիբիլնոցի են նմանվում. ով ինչ գտնում գրում լցնումա,
օրինակ ես խի եմ օգտագործում բլոգը, զուտ կայքիս առաջխացաման համար.

Ռուֆուս
05.11.2010, 22:48
Ժո՜ղ, նոր գրանցվեցի Արմենիքսում, ու արդեն 6 հետևորդ ունեմ, չնայած բան չեմ գրել :))

Կասե՞ք բլոգիս RSS-ը ոնց միացնեմ Արմենիքսում, որ ավտոմատ բլոգիս գրառումները հայտնվեն, գլուխ չեմ հանում, չայնիկ եմ :))

tikopx
05.11.2010, 22:57
մտի կարգավորում,RSS հոսքեր, ու ենդեղ դիռ? նմիկտ ոնցա?առաջին օգտվողներից եմ

Ռուֆուս
05.11.2010, 23:00
մտի կարգավորում,RSS հոսքեր, ու ենդեղ դիռ? նմիկտ ոնցա?առաջին օգտվողներից եմ

Հա, էդ գտա, ու ոնց որ բլոգիս RSS-ը միացրի, բա հիմա հին գրառումներս ավտոմատ ցույց չի տալու՞: Դրանք լինքերի տեսքով դնեմ, որ երևա՞ :think

Նիքս Rufus ա, ես էլ վերջին օգտվողներից եմ :))

tikopx
05.11.2010, 23:04
Հա, էդ գտա, ու ոնց որ բլոգիս RSS-ը միացրի, բա հիմա հին գրառումներս ավտոմատ ցույց չի տալու՞: Դրանք լինքերի տեսքով դնեմ, որ երևա՞ :think

Նիքս Rufus ա, ես էլ վերջին օգտվողներից եմ :))

RSS եթե միացրիր,, արդեն ինչ ավելացնես ավտոմատ կգա, հները չի գալիս ինչքան հիշում եմ, հա գրառում արա, տակը լինկ դիր , վիդեո կամ նկար:Գտա քեզ, արդեն հետևորդ եմ:)

Ռուֆուս
05.11.2010, 23:15
RSS եթե միացրիր,, արդեն ինչ ավելացնես ավտոմատ կգա, հները չի գալիս ինչքան հիշում եմ, հա գրառում արա, տակը լինկ դիր , վիդեո կամ նկար:Գտա քեզ, արդեն հետևորդ եմ:)

Ուֆ, հիմա էդքանը պիտի ավելացվի՞ :)) Լավ, մնա վաղը կանեմ: Մերսի օգնության համար :)

tikopx
01.02.2011, 18:21
Armenix միկրաբլոգի share կոճակը արդեն կա AddThis համակարգում: կարող եք տարածել ամեն ինչ աշխարհի բոլոր կայքերից, բայց հիշեք 200 սիմվոլ:

AMzone
02.02.2011, 00:12
Armenix միկրաբլոգի share կոճակը արդեն կա AddThis համակարգում: կարող եք տարածել ամեն ինչ աշխարհի բոլոր կայքերից, բայց հիշեք 200 սիմվոլ:

առանց AddThis համակարգի օգնության, կարելիյե համարյա թե բոլոր բլոգների կա նմանատիպ սոց կայքերի share կոճակը սարքել միքանի վարկյանում: ես Armenix -ի կաճակւ ինձ մոտ միքանի վարկյանում եմ դրել առանց AddThis-ի, չնայած AddThis-ը լավ բանա, նրանց համար, ովքեր շատ չեն սիրում բզբզալ ձեռքերով: