PDA

Դիտել ողջ տարբերակը : Love is...

Arisol
24.01.2007, 21:07
Փոքր ժամանակ այս նկարները հավաքելն իմ հոբբին էր: Ահագին հավաքել էի, հետո եկա Հայաստան ու դրանք մնացին Սանկտ Պետերբուրգ, իսկ մամաս դրանք կորցրեց:( , Հայաստանում էլ չկար… Բայց էս վերջերս նկատել եմ, որ սկսել են վաճառել ու ես էլ հին հոբբիս վերականգնեցի ու հիմա նորից սկսել եմ հավաքել:D :
Դեռևս այսքանն եմ հավաքել, բայց աչքիս մի բլոկ առնելու եմ:D :
Ժող, եթե դուք էլ ունեք՝ սքան արեք:D :

Arisol
24.01.2007, 21:13
Էլի ;) :

Ուլուանա
24.01.2007, 21:20
Վա՜յ, մանկությունս հիշեցի։ :yahoo
Ես էլ էի միջին դասարաններում սրանցից հավաքում։ Լիքը ունեմ ու, ինչքան էլ տարօրինակ է, դեռ չեմ շպրտել։ :P
Հետո ես էլ կտեղադրեմ։ ;)

Ես նույնիսկ մի բլոկնոտ էի հատկացրել այդ թեմային։ Հիմա որ հիշում եմ, ծիծաղս գալիս է։ Դեռ չգիտեի, թե սեր կոչվածն ինչ է, բայց դրա վերաբերյալ «նյութեր» էի հավաքում էդ բլոկնոտի մեջ՝ հիմնականում նկարների տեսքով։ :D Ու ինձնից գոհ էի։ :oy

Arisol
24.01.2007, 21:30

:D :hands :D Լավ էր:D :
Դե կսպասեմ նկարներին;) : Ի դեպ ամեն օր 10 հատ առնելու եմ:D , որ գամ Երևան հետս կբերեմ մի բլոկ:) :

ihusik
24.01.2007, 21:46
Առաջարկություն ունեմ. տեղադրելիս նկարների տակի բուն իմաստ պարունակող արտահայտությունները գրել՝ ամեն նկարի համար իրենը ու եթե կարող եք ճիշտ հայերեն թարգմանեք նոր, եթե ոչ, թույլ կտա՞ն կայքի ղեկավարներն անգլերեն տարբերակը գրել, որ նկարի բուն իմաստը հասկացվի ու ճիշտ լինի...

Ուլուանա
24.01.2007, 22:09

Ես հենց այդպես էլ մտադիր էի անել։ ;) Թե չէ թեման մի տեսակ անիմաստ կլիներ։
Հարկավոր է արխիվներս փորփրել... :sos

Arisol
24.01.2007, 22:18
Ես հենց այդպես էլ մտադիր էի անել։ ;) Թե չէ թեման մի տեսակ անիմաստ կլիներ։
Հարկավոր է արխիվներս փորփրել... :sos
Ես էլ սկզբից տենց մտածեցի, բայց իմ հայերենի իմացություններով…:D
Անուկ, էդ գործը դու քո վրա կվերցնե՞ս;) :

StrangeLittleGirl
25.01.2007, 02:05
Վա՜յ, ես էլ էի հավաքում, լիքը ունեի ժամանակին, բայց Չեխիա մեկնելիս թողեցի Երևանում (լավ եմ հիշում, գնալուց առաջ դրել եմ գրասեղանիս ներքևից երկրորդ դարակի աջ անկյունում): Երբ վերադարձա, առաջին բանը, որ արեցի, նշված դարակը բացելն էր: Շատ տխրեցի, երբ տեսա, որ չկան: Ու՞ր էին կորել, այդպես էլ չիմացա:

Մասսագետ
25.01.2007, 16:26
չէ ես փոքր ժամանակ ավելի լուրջ բաներ էի հավաքում: Love is ինձ բացարձակ չէր հետաքրքրում, ինձ հետաքրքրում էին girl is, girls are, sex is.... և նման այլ մանկալուրջ թեմաները: Հիմա ափսոս էդ նկարներից չունեմ ձեռքիս տակ, որ դնեմ, չնայած ինտերնետից շատ հեշտ ա դրանք գտնել:
:P

Arisol
25.01.2007, 16:29

Հով ջա՛ն, կարիք չկա, համ էլ էս ֆորումը երեխաներ էլ են մտնում:D :

Vive L'Armenie
12.02.2007, 21:52
Վա՜խ, երանի ՀԱՅԱՍՏԱՆ լինեի, մի հատ առնեի::) :noti sorry :cry

I love love
28.08.2008, 13:54
Նկարներից ծամոնի հոտը եկավ, ինչ լավն են:

*e}|{uka*
29.08.2008, 05:45
.............. :oy