PDA

Դիտել ողջ տարբերակը : Յասեր Արաֆաթ(արաբերեն՝ ياسر عرفات‎, Օգոստոս 24, 1929 - Նոյեմբեր 11, 2004)



Adriano
18.04.2010, 10:05
Յասեր Արաֆաթը համարվում է միջազգային մասշտաբի դեմքերից մեկը, չնայած նա արդեն չկա սակայն կարելի է նրան կոչել մերձավոր արևելքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Յասեր Արաֆաթը մեծացել է ունևոր ընտանիքում, ծնվել է 1929թ-ին, սակայն ծննդյան վայրը պարզ չէ թե որտեղ է եղել կամ Կահիրեյում կամ Երուսաղեմում: Կյանքում եղել է շատ ակտիվ մարդ: Մասնակցել է արաբների կողմից կազմակերպած մի շարք պատերազմների, դեմ է դուրս եկել ըստ իրենց արաբական աշխարհը օկուպացնող զավթիչների դեմ: Ստեղծել է Ֆաթխ ահաբաեկչական խմբավորումը, ըստ ամերիկաեվրոպական աղբյուրների կամ Պաղեստինի ազատագրական բանակը արաբների տեսանկյունում: 70-80 ական թվականներին գլխավորել և մասնակցել է արաբական տերոռին ընդդեմ իսրայելի, այնուհետև ընդունելով, որ Ֆաթխը հրաժարվում է տերոռից դարձել է Պաղեստինի ինքնավարության առաջնորդ, սակայն նրա վարկանիշին խփեց այն փաստը, որ նա Իրաքա-ամերիկյան պատերացմի ժամանակ պաշտպանեց Սադդդամին: Որոշ ժամանակ անց սկսվեց այսպես կոչված ինտիֆադան իսրայելի դեմ, որը նպատակ ուներ դուրս հանել հրեաներին , այսպես կոչված արաբական սուրբ հողերին: Առաջին անգամ ընդունեց Իսրայելին որպես պետություն և վերջինիս լինելու փաստը ու հիմք դրվեցին արաբաիսրայելական բանակցություններին, որոնք մինչ այժմ էլ շարունակվում են: Մահացել է փարիզում, եթե չեմ սխալվում 2004 թ-ին: Սակայն նրա գործը դեռ շարունակվում է: Եկեք այստեղ խոսանք այս մարդու մասին, որի մասին տարբեր կարծիքներ կա, մի մասը դրական մյուսը բացասական: Եվ արդյոք նա հասավ իր նպատակին թե թչ: Պատմական կամ միջազգային քաղաքականության տեսանկյունից համարվում է շատ արժեքավոր մարդ:

Ահա և նրա նկարները.


http://images.yandex.ru/search?p=20&ed=1&text=ясир%20арафат&spsite=www.aftenposten.no&img_url=media.aftenposten.no/archive/01122/_A-l_pet-stor-nobe_1122068x.jpg&rpt=simage


http://images.yandex.ru/search?p=23&ed=1&text=ясир%20арафат&spsite=speakingoffaith.publicradio.org&img_url=speakingoffaith.publicradio.org/programs/wiesel/images/rabin-arafat_200.jpg&rpt=simage